
ԹՂԹԻ ՊԱԿԱՍԻՑ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԱՌԿԱ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Այն, ինչ տեղի ունեցավ տպագիր մամուլի թղթի ներկրման հետ կապված, կարող է ոչ միայն կրկնվել, այլեւ լինել նաեւ խոսքի ազատության սահմանափակման հնարքներից մեկը, որը կկիրառվի նախընտրական ժամանակահատվածում անցանկալի տեղեկության հոսքը կանխելու նպատակով: Այդ տեսակետը դեկտեմբերի 6-ին Ուրբաթ ակումբում արտահայտել է Ինտերնյուս ՀԿ ղեկավար Նունե Սարգսյանը: Նա եղել է ակումբում կազմակերպված քննարկման հինգ մասնակիցներից մեկը, որոնք խոսել են թերթերի տպագրության թղթի բացակայության մասին: Խոսքը վերաբերում է «Տիգրան Մեծ» տպարանի տարածած հայտարարությանը, ըստ որի դեկտեմբերի 8-ին կդադարեցվի տպարանում լույս տեսնող թերթերի տպագրությունը, քանի որ տպարանը թուղթ չունի: «Տիգրան Մեծում» է հրատարակվում հանրապետության թերթերի զգալի մասը: Տպարանի ղեկավարությունը հայտարարել էր, որ տպագրության թուղթը չի ներկրվել Իլիչեւսկ-Փոթի լաստանավի չաշխատելու պատճատով: Մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ թուղթը բարձվել է լաստանավ, բայց այն Հայաստան կհասնի մոտ 10-15 օրից եւ այդ իսկ պատճառով դեկտեմբերի 8-ից կդադարեցվի «Տիգրան Մեծում» լույս տեսնող թերթերի տպագրությունը: Այդ թվում են Առավոտը, Ազգը, 168 ժամը եւ շատ այլ համապետական տարածում ունեցող թերթեր:
«Ազգ»-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի խոսքով, մեզ շրջապատող երկրներում թուղթը ռազմավարական նշանակության ապրանք է եւ դրա ապահովման խնդրով զբաղվում է իշխանությունը: «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ասում է, որ իշխանությունը եթե ցանկանար, ապա մեկ օդանավի միջոցով կարող էր լուծել թղթի խնդիրը: «Հայկական ժամանակը» հրատարակվում է «Գինդ» տպարանում եւ չունի տպագրության դադարեցման խնդիր, բայց թերթի գլխավոր խմբագիրն ասում է, որ առկա հարցը պետք է մտահոգի բոլոր թերթերին, քանի որ Հայաստանում իշխանությունը անկանխատեսելի է եւ ցանկացած քայլի կարող է գնալ: Այդ առումով, Երեւանի Մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն ասում է, որ համամիտ է Ադրբեջանի իր գործընկեր Արիֆ Ալիեւի օրերս հրատարակած հոդվածի մի մտքի հետ, ըստ որի Հայաստանի եւ Ադրբեջանի տիպի երկրներում իշխանությունը խոսքի ազատության սահմանափակման նպատակով իրեն կարող է արդեն թույլ տալ ցանկացած քայլ եւ պատասխանատվություն չկրել դրա համար: Եթե միջազգային կառույցները նախկինում կարող էին կատարել զսպող դեր, ապա այժմ դա էլ չի լինի, ասում է ԵՄԱ ղեկավարը:
Նրա, ինչպես նաեւ Ինտերնյուս ՀԿ տնօրենի խոսքով, անհրաժեշտ է մտածել, թե ինչ պետք է անել այն դեպքում, երբ Հայաստանում տպագիր մամուլի համար ստեղծվի առավել ճգնաժամային իրավիճակ, ինչը միանգամայն հնարավոր է, հաշվի առնելով արդեն առկա նախադեպը, այն իմաստով, որ ինչ ուզեն, այն էլ կարող են անել: Առաջարկվող ելքը համախմբումն է ու ճգնաժամային հավանական իրավիճակում միասնական գործողությունների մասին մտածելը: Իսկ առայժմ ամեն մի թերթ, որ լույս է տեսնում «Տիգրան Մեծում», տեսել է իր գլխի ճարը: Ազգ-ն, օրինակ, կտպվի «Նոյան տապան» տպարանում: Գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն ասում է, որ 2,5 անգամ թանկ է, քան «Տիգրան Մեծում», բայց այլ ելք չկա, մինչեւ որ «Տիգրան Մեծի» թուղթը գա: Պարապուրդի համար Ազգ-ի խմբագիրը դատի չի տա «Տիգրան Մեծին», որովհետեւ մտավախություն կա, որ ոչ թե մի քանի օր, այլ ընդմիշտ ստիպված կլինի տպագրվել թանկ տպարանում: Բացի այդ, հայկական մտածողության խնդիր կա, նշում է Հակոբ Ավետիքյանը, ասելով, թե անհարմար է դատի տալ գործընկերոջը:
Տեղի ունեցածի մեջ մտածողության խնդիրը հիմնականներից մեկն է համարում «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը: Ըստ նրա, «Տիգրան Մեծ» տպարանի տնօրեն Վրեժ Մարկոսյանը իրեն համարում է առաջին սորտի մարդ, ունի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորությունը, Նիգ-Ապարան հայրենակցականի նախագահն է, որի պատվավոր նախագահը Աղվան Հովսեփյանն է, ու իրեն թույլ է տալիս իր ուզած ձեւով հարաբերվել թերթերի խմբագիրների հետ: Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Վրեժ Մարկոսյանն իրեն թույլ է տվել թղթի բացակայության մասին խմբագիրներին հայտնել ընդամենը «Հայաստանի Հանրապետություն» թերթում տված հայտարարության միջոցով, եւ շատ խմբագիրներ ուղղակի վերջին պահին են տեղեկացել թղթի պակասի եւ տպագրության դադարեցման հեռանկարի մասին: Ի վերջո, պետք է պայքարել այդ մտածողության դեմ, ընդ որում ոչ միայն տպագրության, այլ բոլոր ոլորտներում, նշում է Նիկոլ Փաշինյանը:
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ, ԿԱՄ ՏԱՐԱԾՔ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ Հայաստանի քաղաքական ուժերի` թե ընդդիմադիր, թե իշխանական եւ թե խառնածին, դիրքորոշումներն իրենց ամբողջ տարբերությամբ հանդերձ ունեն մի ընդհանրություն: ...ՊԵՏՔ ՉԻ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆԱ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Հայաստանում 2005 թվականից իրականացվում է «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագիրը, որի նկատակն է ցույց տալ, որ կայուն զարգացող տնտեսությունն ...ՁԳՏՈՒՄ Է ՊԱՀԵԼ ԲԻԶՆԵՍԸ
Ինչպես հաղորդում է Հայաստանի գործարար շրջանակներին մոտ կանգնած մեր աղբյուրը, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներից մեկը բավական աշխույժ ջանքեր է գործադրում օրենքով գողերի շրջապատ մտնելու համար: Պատգամավորը ...ՀՅԴ-Ն ԵՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԾԻՔ ՉԵՆ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Հայաստանի Ազգային Անվտանգության Ռազմավարության մշակները, որոնց գլխավորում է Հայաստանի նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, հավակնում են կազմել մի փաստաթուղթ, ...ՈՒՐԻՇՆԵՐԸ ՈՐ ՀԱՋՈՂԵԼ ԵՆ, ՄԵ՞Զ ԻՆՉ Է ՊԱՏԱՀԵԼ
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրով հրարապակել է մրցունակության կարեւորության մասին տվյալներ, որոնք ունիվերսալ են եւ լրագրողներին ներկայացվեցին դեկտեմբերի ...ԺԱՌԱՆԳՈՐԴԻՆ ՈՒՂԵԿՑԵԼ Է ԺԱՌԱՆԳՈՐԴԸ
Ռուսաստանում Հայաստանի տարվա փակման արարողության համար ՌԴ մեկնած Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ներկայացել է բավական անսպասելի կերպարով: Ինչպես հաջողվեց պարզել այդ օրերին Ռուսաստանում վարչապետի ...ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԿՄԱՏՈՒՑՎԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
Դեկտեմբերի 7-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի 1988թ.-ի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված Սուրբ եւ Անմահ պատարագ: «Ի հավարտ Սուրբ պատարագի, կկատարվի հոգեհանգստյան պաշտոն 1988թ.-ի դեկտեմբերի ...ԹՂԹԻ ՊԱԿԱՍԻՑ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԱՌԿԱ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Այն, ինչ տեղի ունեցավ տպագիր մամուլի թղթի ներկրման հետ կապված, կարող է ոչ միայն կրկնվել, այլեւ լինել նաեւ խոսքի ազատության սահմանափակման հնարքներից մեկը, որը կկիրառվի նախընտրական ժամանակահատվածում անցանկալի ...ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈՒԼԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ
Հայաստանում լույս տեսնող տպագիր մամուլի համար հիմնական սպառնալիքը ոչ թե թղթի ներկրման կամ տպագրության մենաշնորհային իրողությունն է, այլ տարածող կազմակերպությունների խնդիրը, դեկտեմբերի 6-ին Ուրբաթ ակումբում ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳՈՒՑԵ ՉԵՆ ԷԼ ՆԿԱՏԻ
Նախընտրական շրջանում այլակարծության մասին խոսելն անցած էտապ է եւ չարժե քննարկել անգամ այդ թեման: Այդ տեսակետը դեկտեմբերի 6-ին Ուրբաթ ակումբում արտահայտել է Երեւանի Մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը, ...ՂԱՐԱԲԱՂԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՒՄԲ-ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր ԼՂՀ Ազգային ժողովի բոլոր խումբ-խմբակցությունները հայտարարություն են ընդունել, որով կոչ են անում Ղարաբաղի հասարակությանը ընդունել Սահմանադրությունը, իսկ միջազգային հանրությանը` ճանաչել սահմանադրական ...ՌՈՒՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄՏՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱ
Ըստ մեր տեղեկությունների, մի շարք ռուսական ընկերությունների ներկայացուցիչներ Ղարաբաղ են այցելել` ուսումնասիրելու տեղի էներգետիկ համակարգը: Ինչպես KarabakhOpen-ին է ասել ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ...ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Այսօրվա նիստում ԼՂՀ խորհրդարանը մի շարք օրենքներ է ընդունել, համաձայն որոնց ստեղծվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ դրան են վերապահվել մի շարք գործող կամ դեռ չստեղծված մարմինների ...ՌՈՒՍ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ԱՆԲԱՎԱՐԱՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱՐՄԵՆՏԵԼԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ
Արմենտելի գործարքը, երբ ռուսական Վիմպելկոմը գնեց այդ ընկերության 90 տոկոս բաժնեմասը, Ռուսաստանի սահմանից դուրս ամենախոշոր գործարքն է Վիմպելկոմի համար: Այդ մասին դեկտեմբերի 6-ին Երեւանում հայտարարել է ...ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ ՉԿԱ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պատասխանները Lragir.am-ի հարցերին: - Սերժ Սարգսյանի ակտիվ գործունեության հետ կապված գնահատական է հնչել, թե նա պատրաստվում է արտահերթ նախագահական ընտրության: Դուք ...ՓԱԿ ՆԻՍՏԵՐ ՀԱԿԱԿՐԻՄԻՆԱԼՈՒՄ
Հակակրիմինալ շարժումը սկսել է նիստերի շարք, որի ընթացքում քննարկվում են շարժման քաղաքական ապագային վերաբերող հարցեր: Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել առաջին նիստը, որը եղել է փակ: Նիստի ընթացքում քննարկվել ...ՄԻ ՔԱՆԻ ՕՐ ՄԵՆՔ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԻՄՆ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ
- Օրհներգի հարցը ինչպե՞ս է լուծվելու: Դեկտեմբերի 6-ին ժամը 24:00-ից հետո մենք օրհներգ չե՞նք ունենալու:
- Հարցը ճիշտ եք բարձրացնում: Ցավոք սրտի, Ազգային ժողովում չհասցրեցինք երկրորդ եւ երրորդ ընթերցումները ...ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀՈՂԻ ԱՐԺԵՔԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը դեկտեմբերի 6-ին հայտարարեց, որ սկսած իր կառավարության ձեւավորումից` 2001 թվականից, հսկայական աշխատանքներ են իրականացվել աղետի գոտում` «տարեկան մոտ 10 միլիարդ դրամի ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԸ» ԿՈՐՑՆՈՒՄ Է ԲԱԶՄԱԼԵԶՎՈՒԹՅՈՒՆԸ
Ազգային ժողով-կառավարություն դեկտեմբերի 6-ի հարցուպատասխանի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչ երկու պատգամավոր կարողացան նեղը գցել կառավարությանը, բայց հետեւողական լինելու պատրաստ էր մեկը: Նախ Շավարշ ...
ԻՆՉՈՒ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՈՌԱՆՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ
ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ՎԻԿՏՈՐԻՆ ՈՒ ՍԵՐԺԻՆ ՄԻԱՑԵԼ ԵՆ ՄԵԼԻՔ ՇԱՀՆԱԶԱՐՆ ՈՒ ՊԸԼԸ ՊՈՒՂԻՆ
ԹՂԹԻ ՊԱԿԱՍԻՑ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԱՌԿԱ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ջավախք-ինֆո 02.12.06թԻՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԼՌՈՒԹՅԱՄԲ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՀՌԱԿ-Ը ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ
ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄԵԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ, ԵԹԵ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԴԱՌՆԱ ՆԱԽԱԳԱՀ
- 1846 Ցարական կառավարությունը որոշում է հրապարակում, որով խաներին, բեկերին, աղալարներին և մելիքներին ճանաչում է իբրև հողի ժառանգական սեփականատերեր:
- 1863 Մարաշ ուղևորվեց եվրոպացիների և հայերի մասնակցությամբ կազմված Զեյթունի գործը քննող հանձնախումբը:
- 1907 Մահացավ հայ գրականության դասական Պերճ Պռոշյանը: (Ծնվ. 1837թ.-ին):
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի որոշումով հանրապետության սահմաններում պետական լեզուն ճանաչվում է հայերենը:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը ահաբեկեց Մեծ Վեզիր Սայիդ Հալիմ փաշային:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը տապալեց թուրք վարչապետ Սայիդ Հալիմ փաշային:
- 1956 Երևանում մահացավ հայ ականավոր գրող, ակադեմիկոս Դերենիկ Դեմիրճյանը: (Ծնվ. 1877թ.-ին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

