
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ, ԿԱՄ ՏԱՐԱԾՔ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ
- Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ Հայաստանի քաղաքական ուժերի` թե ընդդիմադիր, թե իշխանական եւ թե խառնածին, դիրքորոշումներն իրենց ամբողջ տարբերությամբ հանդերձ ունեն մի ընդհանրություն: Նրանք բոլորը հնարավոր են համարում ազատագրված տարածքների վերադարձը`մեկը մի քիչ շատ, մյուսը քիչ: Բայց փաստն այն է, որ եթե 1997 թվականին տարածքները հանձնելու դիմաց կարգավորման հասնելու իր մոտեցումով Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թիմով մենակ էր, ապա այժմ Ռոբերտ Քոչարյանն ունի բազմաթիվ համախոհներ, ընդ որում կամավոր եւ ակամա համախոհներ, որովհետեւ նախկին իշխանությունն էլ այդ առումով փաստացի համախոհ է` կարգավորման, խաղաղության համար պետք է հանձնել տարածքները: Իհարկե, քաղաքական ուժերը նաեւ նշում են, որ իրենց հանձնելը տարբերվում է ասենք Լեւոն Տեր-Պետրոսյանի հանձնելուց, Տեր-Պետրոսյանի համախոհները ասում են, որ իրենց հանձնելը ավելի ճիշտ տարբերակ էր, քան Քոչարյանինը: Բայց փաստ է, որ բոլոր խոսակցություններն ընթանում են հանձնելու շուրջ, իսկ մանրամասներն արդեն փաստացի էական չեն, որովհետեւ էականը տարածքներն են, որ պատրաստ են հանձնել:

Շատերը խոսում են, որ հակամարտությունը Ղարաբաղի խնդրից տեղափոխվել է տարածքների խնդրի, ինչը համարում են բացասական: Նախ, եթե խնդիրը տեղափոխվել է տարածքների շուրջ, ապա դա ինքնին նշանակում է, որ Ղարաբաղն այլեւս խնդիր չէ: Դրակա՞ն է արդյոք դա, թե ոչ: Իհարկե դրական, քանի որ դա վկայում է` Ղարաբաղի անկախությունն այլեւս որեւէ մեկի մոտ երկու կարծիք չի առաջացնում: Այդ դեպքում խնդիրը տարածքներից նորից տեղափոխել դեպի Ղարաբաղ` նշանակում է կասկածի տակ դնել Ղարաբաղի պետության գոյությունը: Եվ զարմանալի է, բայց Հայաստանի իշխանությունն ու քաղաքական ուժերը զբաղված են հենց դրանով: Նրանք ամեն ինչ անում են ցույց տալու համար, որ տարածքներն իրենց համար խնդիր չեն, խնդիրը Ղարաբաղն է: Դրա նպատակը պարզ է, եթե խնդիրը նորից տեղափոխվում է Ղարաբաղի վրա, ապա տարածքները հանձնելը դառնում է ավելի դյուրին, քանի որ դա ներկայացվում է իբրեւ Ղարաբաղի անկախության գին: Մինչդեռ իշխանության համար բավական բարդ իրավիճակ է ստեղծվում, եթե խնդիրը մնում են տարածքները: Այդ դեպքում ակնհայտ է, որ հանրությունը պահանջելու է հարցը լուծել մեր օգտին, իսկ ահա իշխանությունները` նախկին ու ներկա, այս տասը տարիների ընթացքում ոչինչ չեն արել տարածքների հարցը մեր օգտին լուծելու համար: Որեւէ քայլ չի արվել միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ այդ տարածքները հայկական կողմն ավելի արդյունավետ կկառավարի, քան Ադրբեջանը: Փոխարենը դրանք մի խումբ մարդկանց համար ծառայել են հարստանալու միջոց, եւ վերջին օգուտը, որ իշխանական վերնախավը հույս ունի քաղել տարածքներից` դա միջազգային հանրության հետ պայմանավորվելն է` տարածք վերարտադրության դիմաց: Իսկ ազգային ողբերգության մեղքն էլ կբարդեն ընդդիմության վրա:
Ընդ որում, Հայաստանում այդ ամենը ներկայացվում է խաղաղասիրության քողի տակ, իբրեւ թե միայն այդպես է հնարավոր հասնել երկարատեւ խաղաղության: Իրականում տարածքների վերադարձը խաղաղության որեւէ երաշխիք չի ապահովում եւ նույնիսկ ստեղծում է պատերազմի հիանալի նախադրյալ: Բանն այն է, որ ազատագրված տարածքները ծառայում են որպես անվտանգության գոտի: Դրանք ռազմավարական առավելություն են ապահովում հայկական զինուժի համար, ադրբեջանական հնարավոր հարձակման դեպքում: Հայկական դիրքերը բավական նպաստավոր են պաշտպանական արդյունավետ գործողություններ իրականացնելու եւ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի տարածքը ռազմական գործողություններից հետ պահելու համար: Հայտնի է, որ յուրաքանչյուր երկրի զինուժ ագրեսիայի դեպքում ունի մի խնդիր` ռազմական գործողությունները սեփական երկրի տարածքից տեղափոխել հակառակորդ երկրի տարածք: Այդ խնդիրը հայկական կողմն արդեն լուծել է: Իհարկե, կարելի է հույս դնել միջազգային իրավունքի վրա, հավատալ դիվանագիտական հարաբերությունների ուժին, Ադրբեջանի ճանաչմանը, անվտանգության միջազգային երաշխիքներ ասվածին: Բայց դրանից առաջ պետք է ծանոթանալ մոտ ու հեռու համաշխարհային պատմությանը. եթե որեւէ մեկն ալարում է շատ հետ գնալ, ապա կարող է հիշել ընդամենը իսրայելա-լիբանանյան վերջին բախումը, երբ որեւէ միջազգային երաշխիք Իսրայելին չխանգարեց մի քանի տարի երաշխիքով փոշիացնել Լիբանանի հարավը: Թողնելով հայկական զինուժի համար ռազմավարական նշանակություն ունեցող դիրքերը, փաստորեն Ադրբեջանի համար հիանալի պայմաններ են ստեղծվում Ղարաբաղի հանդեպ զինված գործողությունների մասին առնվազն մտածելու համար: Իհարկե, Ադրբեջանն այժմ այն պետությունը չէ, որ կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել պատերազմ սկսելու մասին, բայց նավթային գործոնը նրան կարող է ուժեղացնել թե աշխարհաքաղաքական կարեւորության եւ թե զուտ ռազմական ներուժի առումով: Այդ դեպքում միջազգային հանրությունն իհարկե կօգնի Ղարաբաղից դուրս քշել Ադրբեջանին եւ չի բացառվում, որ նույնիսկ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը գլխավորեն Ղարաբաղ մտնող խաղաղապահների միջազգային կոնտինգենտը, բայց դրա հրամանատարը հաստատ կասի` «ավերակների վրա ո՞նց խաղաղապահեմ»:
- ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ, ԿԱՄ ՏԱՐԱԾՔ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ Հայաստանի քաղաքական ուժերի` թե ընդդիմադիր, թե իշխանական եւ թե խառնածին, դիրքորոշումներն իրենց ամբողջ տարբերությամբ հանդերձ ունեն մի ընդհանրություն: ...ՊԵՏՔ ՉԻ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆԱ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Հայաստանում 2005 թվականից իրականացվում է «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագիրը, որի նկատակն է ցույց տալ, որ կայուն զարգացող տնտեսությունն ...ՁԳՏՈՒՄ Է ՊԱՀԵԼ ԲԻԶՆԵՍԸ
Ինչպես հաղորդում է Հայաստանի գործարար շրջանակներին մոտ կանգնած մեր աղբյուրը, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներից մեկը բավական աշխույժ ջանքեր է գործադրում օրենքով գողերի շրջապատ մտնելու համար: Պատգամավորը ...ՀՅԴ-Ն ԵՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԾԻՔ ՉԵՆ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Հայաստանի Ազգային Անվտանգության Ռազմավարության մշակները, որոնց գլխավորում է Հայաստանի նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, հավակնում են կազմել մի փաստաթուղթ, ...ՈՒՐԻՇՆԵՐԸ ՈՐ ՀԱՋՈՂԵԼ ԵՆ, ՄԵ՞Զ ԻՆՉ Է ՊԱՏԱՀԵԼ
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրով հրարապակել է մրցունակության կարեւորության մասին տվյալներ, որոնք ունիվերսալ են եւ լրագրողներին ներկայացվեցին դեկտեմբերի ...ԺԱՌԱՆԳՈՐԴԻՆ ՈՒՂԵԿՑԵԼ Է ԺԱՌԱՆԳՈՐԴԸ
Ռուսաստանում Հայաստանի տարվա փակման արարողության համար ՌԴ մեկնած Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ներկայացել է բավական անսպասելի կերպարով: Ինչպես հաջողվեց պարզել այդ օրերին Ռուսաստանում վարչապետի ...ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԿՄԱՏՈՒՑՎԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
Դեկտեմբերի 7-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի 1988թ.-ի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված Սուրբ եւ Անմահ պատարագ: «Ի հավարտ Սուրբ պատարագի, կկատարվի հոգեհանգստյան պաշտոն 1988թ.-ի դեկտեմբերի ...ԹՂԹԻ ՊԱԿԱՍԻՑ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԱՌԿԱ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Այն, ինչ տեղի ունեցավ տպագիր մամուլի թղթի ներկրման հետ կապված, կարող է ոչ միայն կրկնվել, այլեւ լինել նաեւ խոսքի ազատության սահմանափակման հնարքներից մեկը, որը կկիրառվի նախընտրական ժամանակահատվածում անցանկալի ...ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈՒԼԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ
Հայաստանում լույս տեսնող տպագիր մամուլի համար հիմնական սպառնալիքը ոչ թե թղթի ներկրման կամ տպագրության մենաշնորհային իրողությունն է, այլ տարածող կազմակերպությունների խնդիրը, դեկտեմբերի 6-ին Ուրբաթ ակումբում ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳՈՒՑԵ ՉԵՆ ԷԼ ՆԿԱՏԻ
Նախընտրական շրջանում այլակարծության մասին խոսելն անցած էտապ է եւ չարժե քննարկել անգամ այդ թեման: Այդ տեսակետը դեկտեմբերի 6-ին Ուրբաթ ակումբում արտահայտել է Երեւանի Մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը, ...ՂԱՐԱԲԱՂԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՒՄԲ-ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր ԼՂՀ Ազգային ժողովի բոլոր խումբ-խմբակցությունները հայտարարություն են ընդունել, որով կոչ են անում Ղարաբաղի հասարակությանը ընդունել Սահմանադրությունը, իսկ միջազգային հանրությանը` ճանաչել սահմանադրական ...ՌՈՒՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄՏՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱ
Ըստ մեր տեղեկությունների, մի շարք ռուսական ընկերությունների ներկայացուցիչներ Ղարաբաղ են այցելել` ուսումնասիրելու տեղի էներգետիկ համակարգը: Ինչպես KarabakhOpen-ին է ասել ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ...ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Այսօրվա նիստում ԼՂՀ խորհրդարանը մի շարք օրենքներ է ընդունել, համաձայն որոնց ստեղծվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ դրան են վերապահվել մի շարք գործող կամ դեռ չստեղծված մարմինների ...ՌՈՒՍ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ԱՆԲԱՎԱՐԱՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱՐՄԵՆՏԵԼԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ
Արմենտելի գործարքը, երբ ռուսական Վիմպելկոմը գնեց այդ ընկերության 90 տոկոս բաժնեմասը, Ռուսաստանի սահմանից դուրս ամենախոշոր գործարքն է Վիմպելկոմի համար: Այդ մասին դեկտեմբերի 6-ին Երեւանում հայտարարել է ...ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ ՉԿԱ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պատասխանները Lragir.am-ի հարցերին: - Սերժ Սարգսյանի ակտիվ գործունեության հետ կապված գնահատական է հնչել, թե նա պատրաստվում է արտահերթ նախագահական ընտրության: Դուք ...ՓԱԿ ՆԻՍՏԵՐ ՀԱԿԱԿՐԻՄԻՆԱԼՈՒՄ
Հակակրիմինալ շարժումը սկսել է նիստերի շարք, որի ընթացքում քննարկվում են շարժման քաղաքական ապագային վերաբերող հարցեր: Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել առաջին նիստը, որը եղել է փակ: Նիստի ընթացքում քննարկվել ...ՄԻ ՔԱՆԻ ՕՐ ՄԵՆՔ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԻՄՆ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ
- Օրհներգի հարցը ինչպե՞ս է լուծվելու: Դեկտեմբերի 6-ին ժամը 24:00-ից հետո մենք օրհներգ չե՞նք ունենալու:
- Հարցը ճիշտ եք բարձրացնում: Ցավոք սրտի, Ազգային ժողովում չհասցրեցինք երկրորդ եւ երրորդ ընթերցումները ...ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀՈՂԻ ԱՐԺԵՔԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը դեկտեմբերի 6-ին հայտարարեց, որ սկսած իր կառավարության ձեւավորումից` 2001 թվականից, հսկայական աշխատանքներ են իրականացվել աղետի գոտում` «տարեկան մոտ 10 միլիարդ դրամի ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԸ» ԿՈՐՑՆՈՒՄ Է ԲԱԶՄԱԼԵԶՎՈՒԹՅՈՒՆԸ
Ազգային ժողով-կառավարություն դեկտեմբերի 6-ի հարցուպատասխանի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչ երկու պատգամավոր կարողացան նեղը գցել կառավարությանը, բայց հետեւողական լինելու պատրաստ էր մեկը: Նախ Շավարշ ...
ԻՆՉՈՒ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՈՌԱՆՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ
ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ՎԻԿՏՈՐԻՆ ՈՒ ՍԵՐԺԻՆ ՄԻԱՑԵԼ ԵՆ ՄԵԼԻՔ ՇԱՀՆԱԶԱՐՆ ՈՒ ՊԸԼԸ ՊՈՒՂԻՆ
ԹՂԹԻ ՊԱԿԱՍԻՑ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԱՌԿԱ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ջավախք-ինֆո 02.12.06թԻՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԼՌՈՒԹՅԱՄԲ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՀՌԱԿ-Ը ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ
ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄԵԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ, ԵԹԵ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԴԱՌՆԱ ՆԱԽԱԳԱՀ
- 1846 Ցարական կառավարությունը որոշում է հրապարակում, որով խաներին, բեկերին, աղալարներին և մելիքներին ճանաչում է իբրև հողի ժառանգական սեփականատերեր:
- 1863 Մարաշ ուղևորվեց եվրոպացիների և հայերի մասնակցությամբ կազմված Զեյթունի գործը քննող հանձնախումբը:
- 1907 Մահացավ հայ գրականության դասական Պերճ Պռոշյանը: (Ծնվ. 1837թ.-ին):
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի որոշումով հանրապետության սահմաններում պետական լեզուն ճանաչվում է հայերենը:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը ահաբեկեց Մեծ Վեզիր Սայիդ Հալիմ փաշային:
- 1921 Հռոմում Արշավիր Շիրակյանը տապալեց թուրք վարչապետ Սայիդ Հալիմ փաշային:
- 1956 Երևանում մահացավ հայ ականավոր գրող, ակադեմիկոս Դերենիկ Դեմիրճյանը: (Ծնվ. 1877թ.-ին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

