
ՀԱՊԿ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ, ԻՐԱՔԻ ՀԵՏ` ՄԻ ՔԻՉ
Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Ազգային ժողովում քննարկվեցին «Հավաքական անվտանգության կենտրոնասիական տարածաշրջանի արագ ծավալման հավաքական ուժերի օպերատիվ կիրառման եւ բազմակողմանի ապահովման կարգի մասին» եւ «2003 թվականի ապրիլի 28-ին Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի պետությունների երկաթուղիների տեխնիկական պատսպարման միասնական համակարգի ստեղծման մասին» համաձայնագրերը վավերացնելու հարցը եւ «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզայի ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագրին միանալու ժամկետը մեկ տարով երկարաձգելու ՀՀ նախագահի առաջարկությունը:
Առաջին երկու համաձայնագրերի քննարկումը տեւեց առավելագույնը 5-10 րոպե: Իսկ ահա «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագրին միանալու ժամկետը մեկ տարով երկարաձգելու ՀՀ նախագահի առաջարկությունը երկար քննարկվելու բախտին արժանացավ: Սերժ Սարգսյանը հայտարարց, թե Իրաքում մեր 46 հոգանոց ռազմական ներկայությունը միայն մարդասիրական նպատակներ ունի, բայց կարեւոր է մեր զինված ուժերի հեղինակության եւ վարկի բարձրացման համար, այսկեպ մենք միջազգային մակարդակներում մեր ազգային շահերին հետամուտ լինելու նոր լծակ ենք ձեռք բերում եւ, բացի դա, մեր տարածաշրջանում մեր շահերին հակասող զարգացումները չեզոքացնելու հնարավորություն ստանում: Այսչափ կարեւոր հարցի հետ կապված հարցեր ունեին ընդամենը չորս պատգամավոր: Ռաֆիկ Պետրոսյանը առաջարկում էր Իրաք ուղարկել ավելի շատ բժիշկներ, Արշակ Սադոյանը հիշեց «հյուսիսային ազդեցության գործակալներին» եւ առաջարկեց հանուն հյուսիսի չգործել: Արշակ Սադոյանը կողմ էր հուշագրին միանալու ժամկետը մեկ տարով երկարաձգելուն, բայց խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը հայտարարեց, որ «Արդարությունը» դեմ է, իսկ Արշակ Սադոյանը այդ որոշումը ընդունելու նիստին ներկա չի եղել:
Վիկտոր Դալլաքյանը ամենահարցաշատ պատգամավորն էր: Կա՞ վտանգ, Իրաքում մեր ռազմական ներկայությունը կարո՞ղ է Հայաստանին եւ հայկական համայնքին ներքաշել Իրաքում ծայր առնող քաղաքացիական պատերազմի մեջ: Որոշ երկրներ` Իտալիա, Անգլիա, Կորեա, իրենց զորքերը կամ հանում են, կամ սահմանափակում ներկայությունն Իրաքում: Մեր ներկայությունը նպատակահարմա՞ր է: ԱՄՆ-ում դեմոկրատներն են հաղթել ընտրություններում, ովքեր այլ վերաբերմունք ունեն: Ի՞նչ դժվարություններ կունենա Հայաստանը, եթե Իրաքից իր զորքերը հանի: Այս հարցերն էին հետաքրքրում Վիկտոր Դալլաքյանին:
Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Իրաքում քաղաքացիական հնարավոր պատերազմի մեջ չենք կարող ներքաշվել: Բանախոսը սա ասաց` հենվելով իր ունեցած այն տեղեկությունների վրա, որ ստացել է Իրաքում, բայց այդ մանրամասները չբացահայտեց` «քանի որ նիստը բաց է»: «Եթե օպերացիան չավարտած, խնդիրները չլուծված դուրս գանք Իրաքից, ուղղակի անվստահելի գործընկերոջ տպավորություն կարող ենք թողնել: Իսկ այսպիսի հարաբերություններում դա էական է: Իրաքում կա մոտ 27 երկրի 159 000 զինվոր, եւ մեր 46 հոգին ռազմական տեսակետից չեն կարող ուժ կամ հետաքրքրություն ներկայացնել, հայտարարեց Սերժ Սարգսյանը. «Հարցը մասնակցությունն է, թե որքանով է Հայաստանը գնահատում համընդհանուր խաղաղությունը, թե այդ խաղաղությունը պաշտպանելու մեջ ցանկանում է ունենալ լումա»: Իրաքում ամենամեծ լուման ունի ԱՄՆ-ը` ավելի քան 146 000 զինվոր, ամենաքիչը` Սինգապուրը` 1 զինծառայող: Հարավային Կովկասից ամենամեծ ներկայությունն ունի Վրաստանը` 800 զինծառայող, Ադրբեջանն ունի մոտ 150: Հոլանդիան եւ Պորտուգալիան իրենց բոլոր զինվորներին հանել են Իրաքից: Սերժ Սարգսյանի խոսքով, ինքը տեղյակ չէր մի դեպքի, երբ դեմոկրատները հայտարարած լինեին, թե այսինչ օրը զորքերը հանում են Իրաքից: «Այնտեղ այնքան զորք, սպառազինություն կա, որ անգամ մեկ եռամսյակը շատ փոքր ժամանակ է այնտեղից հանելու համար: Եթե ԱՄՆ-ը որոշի իր զորքերը հանել Իրաքից, մենք դրանից առաջ կորոշենք հանել մեր զինծառայողներին», հայտարարեց Սերժ Սարգսյանը, նշելով, որ Հայաստանը աշխատում է ոչ թե կուսակցությունների, այլ կառավարությունների հետ:
Պատգամավորների ելույթներում գերակշռում էին շեղումներն ու զեղումները, միջազգային անցուդարձից քաջատեղյակի տպավորություն թողնելու ակնհայտ ցանկությունը: Արտաշես Գեղամյանը, Հմայակ Հովհաննիսյանը նման ելույթներ ունեցան: Գալուստ Սահակյանի ելույթը խրատական էր: Արամ Գ.Սարգսյանը ցանկանում էր իմանալ` միթե Սերժ Սարգսյանը ուզում է կրկնել ԱՄՆ պաշտպանության նախարարի ճակատագիրը:
Ի վերջո պարզվեց, որ ԱՄ-ը, ՄԱԿ-ը, ՀՀԿ-ն կողմ են քվեարկելու, «Ժողպատգամավորն» ու «Գործարարը» միշտ էլ կողմ են այն հարցերին, որ Սերժ Սարգսյանն է բերում: ՀՅԴ-ն դեմ է: Փաստորեն «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզայի ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագրին միանալու ժամկետը մեկ տարով կերկարաձգվի:
Ինչպես էր քննարկվում նախագահի առաջարկությունը
Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզայի ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագրին միանալու ժամկետը մեկ տարով երկարաձգելու ՀՀ նախագահի առաջարկությունը ԱԺ-ում քննարկվեց երեք ժամ: Եղան ուշագրավ իրավիճակներ:
Հարցը ներկայացնող պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը լսելով պատգամավորների ելույթները, հայտարարեց, որ եղան 2.5 դեմ ելույթ: Դեմ էին «Արդարությունը», Հմայակ Հովհաննիսյանը: «Ես չհասկացա, թե ինչպես է քվեարկելու Վիկտոր Դալլաքյանը: Նրա բերած հարցադրումները կարելի է եւ այսպես, եւ այնպես ներկայացնել»: Վիկտոր Դալլաքյանը բան չասաց, փոխարենը Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ կեսը ՀՅԴ-ն է: Սրա դեմ էլ բողոքեց Վահան Հովհաննիսյանը: Ի դեպ, նույն Հմայակ Հովհաննիսյանն էլ 10 րոպե խոսելուց հետո չասաց, թե ինչպես է քվեարկելու եւ միայն դահլիճից հնչած հարցին պատասխանելով` հայտարարեց` դեմ եմ:
Ազգային միաբանության նախագահ Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ տարրական տրամաբանությունը հուշում է, որ հուսալի գործընկեր լինելը կարող է ավելի շատ դիվիդենտներ բերել, քան կեղծ հայրենասիրությունը: Իրաքում մեր ներկայությունը հուսալի գործընկերոջ պահվածք էր համարում Սերժ Սարգսյանը:
Արշակ Սադոյանը, ով դժգոհում էր հյուսիսային քամիներին տրվելու ոմանց պահվածքից, նկատեց, որ հայերը չեն թելադրում այդ տարածաշրջանի քաղաքականությունը: Տիգրան Թորոսյանը ասաց, թե մի կողմ քաշված, աշխարհից խռոված պետությունը ոչ մեկին պետք չէ: Նա ուրախ կլիներ, որ Հայաստանը մասնակցություն ունենար «Մեծ մերձավոր Արեւելք» ծրագրին:
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԴԱՆԻԵԼ ՖՐԻԴԻ ՀԵՏ
Հայաստանի արտգործնախաարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ի, Բրյուսելում տեղի ունեցած ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Վարդան ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՈՒՅՍ Է ՏՎԵԼ
Դեկտեմբերի 4-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ելույթ էունեցել Բրյուսելում անցկացվող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, Վարդան Oսկանյանը խոսել ...ԹԲԻԼԻՍՅԱՆ ՀՐԱՎԵՐ
Ախալքալաքի նորակազմ թատրոնը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի կողմից հրավեր է ստացել դեկտեմբերի հինգին Թբիլիսիում ներկայացում ...ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Դեկտեմբեի 4-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել ԼՂՀ անվտանգության խորհրդի նիստ, որը նախագահել է Արկադի Ղուկասյանը: ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը ԱՌԿԱ գործակալությանը հաղորդել է, որ նիստին մասնակցել ...ԿԱՐՃԻՑ ԵՐԿԱՐԸ ՉԿԱ, ԿԱՄ ՄԻԱՍԻՆ ՊԱՐՏՎԵԼՈՒ ՀՄԱՅՔԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Երջանիկ մարդ է Անդրանիկ Օզանյանը: Եթե նա մի քանի տարի առաջ չվերաթաղվեր Հայրենիքում, ապա նախընտրական գործածության առարկա կարող էին դառնալ ոչ թե նրա սուրը կամ պարգեւները, այլ հենց աճյունը, որը Փարիզից ամեն ...ՉԱԽԱԼՅԱՆԻՆ ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ
«Հայաստանի Հանրապետությունը բոլոր հայերի հայրենիքն է: Ես միշտ ասել եմ եվ նորից կրկնում եմ, որ երբեւէ չեմ խախտել ու չեմ խախտելու օրենքը, բայց նաեւ պայքարելու եմ, որ օրենքի ներկայացուցիչներն էլ օրենքով ...ԱՍԻՈՊՏԵՐԻՔՍՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՓՈՂՈՑԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Երեւանի քաղաքապետարանում փողոցային առեւտրի արգելման հերթական փուլն է: Առեւտրի այդ տեսակը առավելապես ասիական երեւույթ է, թեեւ օրինակ արեւմտյան քաղաքակրթության կենտրոններից մեկը համարվող Նյու Յորքում այն ...ՁԱԽԵՐՆ ՈՒ ԱՋԵՐԸ ԲԱԺԱՆՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՀայաստանում ներիշխանական հակասությունները խորացել են այն աստիճան, որ դրանք արդեն սկսել են դրսեւորվել արդեն բավական նեղ շրջանակով: Այդ հակասությունները արդեն իրենց զգացնել են տալիս այնպիսի սեղմ օղակում, ...ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ
ճարտարապետության դոկտորՀՀ վարչապետ պարոն Անդրանիկ Մարգարյանին Մեծարգո Պարոն Մարգարյան Դիմում ենք Ձեզ՝ ակնկալելով Ձեր միջամտությունը` մեր կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ: 2004 դեկտեմբերի 14-ին No 2120-կառավար. 2005թ. ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԵԼ Է ԳՈՐԾՆԱԿԱՆ ՓՈՒԼ
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պեր Էկլունդին: Հանրապետության նախագահը շնորհավորել ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՅՑԸ ՖՐԱՆՍԻԱ ԵՎ ԻՏԱԼԻԱ
«Հանրային քաղաքականության եւ մարդու իրավունքների ինստիտուտի» հրավերով քառօրյա այցով Ֆրանսիա եւ Իտալիա էր մեկնել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը: Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՐ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԷ
Այն բանաձեւը, որ դրված է Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային սեղանին, ընդունելի է Հայաստանի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության համար, ինչի մասին դեկտեմբերի 5-ին Փաստարկ ակումբում հայտարարել ...ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՎԻՐԱՎՈՐՎՈՒՄ Է
Երբ որեւէ մեկը հարցնում է Հայաստանի ներքին իրադարձությունների մասին Ռուսաստանի մոտեցման ազդեցության, Ռուսաստանի այս կամ այն ցանկության նշանակության մասին, Հայաստանի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ...ՄԻ ՇՈՒՆՉ, ՄԻ ԶԱՐԿ ՈՐ ՈՒՏԻ, ԻՍԿՈՒՅՆ...
Թեեւ դեկտեմբերի 5-ին Փաստարկ ակումբում ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը չհամարձակվեց քաղաքական կանխատեսումների հարցում մրցակցել Գալուստ Սահակյանի հետ, այնուամենայնիվ նա համաձայնեց դիտարկմանը, որ նախընտրական ...ԻՆՉՈՒ ԵՆ ԲՈԼՈՐՆ ՈՒԶՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼ
Դեկտեմբերի 5-ին Փաստարկ ակումբում հյուրընկալված Խոսրով Հարությունյանին լրագրողները խնդրել են ներքաղաքական զարգացումների համատեքստում մեկնաբանել նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունը` ...ԻՐԱՔՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԶԻՆՎՈՐՆ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է
Իրաքում վիավորված եւ Գերմանիայում վիրահատված մեր զինվորը ապաքինվում է, եւ երկու-երեք շաբաթ անց նա ապաքինված կլինի, դեկտեմբերի 5-ին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, այժմ ...«ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ»ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մենք` Արցախյան ազատամարտի մասնակիցներս, գիտակցում ենք Արցախի շուրջ զարգացումների արդյունքում հայրենիքի ազատագրված տարածքների հանձնման սպառնալիքը, դրանով իսկ մեզ պարտադրված պատերազմում հայոց լավագույն ...ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ ՌՈՒՍԱԿԱՆ ՁԵՎՈՎ
Ինչպես հայտնի դարձավ Lragir.am-ին, կադրային բավական մեծածավալ կրճատումներ են տեղի ունենում Հայկական երկաթուղի ընկերությունում: Մեր աղբյուրը հաղորդում է, որ դա պայմանավորված է երկաթուղին հավատարմագրային ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՔԱՅԼԵՐԸ
Դեկտեմբերի 5-ին «Հայելի» ակումբում Հայաստանում Լեհաստանի դեսպան Թոմաս Կնոտը լրագրողների հետ հանդիպմանը Հայաստան-ԵՄ գործակցության հարցում կարեւորեց հասարակության կամքն ու նրան նախապատրաստելը, սակայն միեւնույն ...ՀԱՊԿ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ, ԻՐԱՔԻ ՀԵՏ` ՄԻ ՔԻՉ
Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Ազգային ժողովում քննարկվեցին «Հավաքական անվտանգության կենտրոնասիական տարածաշրջանի արագ ծավալման հավաքական ուժերի օպերատիվ կիրառման եւ բազմակողմանի ապահովման կարգի մասին» եւ «2003 ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՅՑԸ ՖՐԱՆՍԻԱ ԵՎ ԻՏԱԼԻԱ
«Հանրային քաղաքականության եւ մարդու իրավունքների ինստիտուտի» հրավերով քառօրյա այցով Ֆրանսիա եւ Իտալիա էր մեկնել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը: Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում ...ԼԻԲԱՆԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՉԻ ԴԻՄԵԼ
Լիբանանի կառավարությունը մեզ չի դիմել Լիբանան խաղաղապահ ուժեր ուղարկելու առաջարկով, եթե դիմի` կքննարկենք եւ մեր կարծիքը կասենք, «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզայի ղեկավարման եւ նման այլ ...ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ ՀԻՄՆԱՎՈՐ ԱՊԱՑՈՒՅՑ
Խորհրդարանական աշնան վերջին քառօրյայի հայտարարությունների ժամին Ազգային Միաբանության նախագահ Արտաշես Գեղամյանը դեկտեմբերի 5-ին հայտարարել է, որ Ազգային անվտանգության ռազմավարությունը, որի խորհրդարանական ...ԿՈՉ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ
Ազգային Ժողովի պատգամավոր, ՕԵԿ խմբակցության անդամ Գագիկ Ավետյանը դեկտեմբերի 5-ի խորհրդարանական հայտարարությունների ժամին հիշեցրել է, որ Նոր Տարին հայ ժողովրդի ամենասիրած տոնն է: Պատգամավորը մի փոքր տարակուսած ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՉԻ ՕԳՆՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
Աղետի գոտում կառավարության իրականացրած ծրագիրը, որով բնակարանի գնման վկայագիր է տրվում անօթեւաններին, իրեն չի արդարացնում, քանի որ տրված գումարով մարդիկ չեն կարողանում տուն գնել Գյումրիում: Այդ մասին ...
ԻՆՉՈՒ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՈՌԱՆՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ
ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ՎԻԿՏՈՐԻՆ ՈՒ ՍԵՐԺԻՆ ՄԻԱՑԵԼ ԵՆ ՄԵԼԻՔ ՇԱՀՆԱԶԱՐՆ ՈՒ ՊԸԼԸ ՊՈՒՂԻՆ
ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ջավախք-ինֆո 02.12.06թԻՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԼՌՈՒԹՅԱՄԲ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՀՌԱԿ-Ը ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ
ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄԵԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
ԱՌԱՋԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՆԱԽԱԳԱՀՆ Է, ԵՐԿՐՈՐԴԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ, ԵԹԵ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԴԱՌՆԱ ՆԱԽԱԳԱՀ
- 1837 Մոլդովայի Բոդուշան քաղաքում ծնվեց հայագետ Ստեփաննոս Պալասանյանը: (Վախճ. 1889 թ.-ին, Էջմիածնում):
- 1837 Թիֆլիսում վախճանվեց հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը: (Ծնվ. 1772թ.-ին Ուրֆայում):
- 1920 Երևանում լույս է տեսնում ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը: 1921 թ.-ից այն կոչվեց «Խորհրդային Հայաստան»:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ:
- 1936 Շարք է մտնում Քանաքեռգէսը:
- 1936 ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը: Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

