
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՐ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԷ
Այն բանաձեւը, որ դրված է Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային սեղանին, ընդունելի է Հայաստանի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության համար, ինչի մասին դեկտեմբերի 5-ին Փաստարկ ակումբում հայտարարել է կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը: «Նախ պետք է ասել, որ ինքը բանաձեը, այսինքն տարածքներ անվտանգության եւ կարգավիճակը ճանաչելու հանրաքվեի դիմաց, կարծում եմ բավականին նպաստավոր է բանակցելու տեսանկյունից», ասում է Խոսրով Հարությունյանը: «Բոլոր դեպքերում ես համոզված եմ, որ լուծումը պետք է փնտրել ոչ թե անկախության, եւ ոչ էլ ասենք թե Ադրբեջանի կազմում գտնվելու մեջ, այլ մեջտեղում: Այդ մեջտեղն իրոք մեխանիզմով պետք է գա, այդ մեխանիզմը հանրաքվեն է», ասում է ՔԴՄ ղեկավարը, նշելով, որ բացառվում է Ղարաբաղի ուղղաձիգ ենթակայությունն Ադրբեջանին:
Նա ասում է, որ հակամարտությունը կարգավորելու համաձայնության տեսանկյունից պատեհ առիթ է, քանի որ Մինսկի խմբի համանախագահ տերությունները շահը թերեւս միասնաբար թելադրում է կարգավորման անհրաժեշտություն: «Ինձ թվում է, որ համանախագահողները 2006 թվականին փորձում են հասնել պայմանավորվածությունների այնպիսի կրիտիկական մասսայի, որը հնարավորություն կտա նաեւ 2007 թվականին զարգացումներ ունենալ, անկախ թե ինչպիսին կլինի քաղաքական զարգացումների առումով 2007 թվականը», ասում է Խոսրով Հարությունյանը:
Նրա գնահատմամբ, կարգավորման անհրաժեշտությունը գիտակցում են նաեւ հակամարտ կողմերի բանակցող ղեկավարները, իսկ ահա քաղաքական վերնախավերի եւ հանրային գիտակցության տեսանկյունից վիճակն ավելի խոչընդոտող է, քան նպաստող: Խոսրով Հարությունյանը նշում է վստահության մթնոլորտի եւ հանրային, ձեւավորված, նպաստող կարծիքի բացակայության մասին: Մինչդեռ իր քաղաքական ողջամտությունը եւ իր փորձառությունը հուշում է, որ չի կարող ստատուս քվոն երկարաժամկետ ապագայում երաշխավորել այն, ինչին մենք ձգտում ենք: Միջազգային հանրությունը պարտադրում է լուծումներ, եւ չգնալ դրան` նշանակում է գնալ պատերազմի, ընդ որում ոչ թե Ադրբեջանի, այլ միջազգային հանրության հետ, ասում է ՔԴՄ նախագահը:
Այդ մոտեցմանը գրեթե արմատապես հակառակն է Ղարաբաղի հասարակության տեսակետը, որը իր ձեռքով, իր կյանքի գնով է տեր դարձել ազատագրված տարածքներին, որ կարգավորման բանակցության ընթացքում վերածվել են «փոխզիջման գործիքների»: Ղարաբաղի հանրության այն զգալի մասը, որ տարածքների համար պայքարել է ոչ թե հրամանատարական կետերից, այլ բուն դիրքերում, լսել անգամ չի ցանկանում տարածք վերադարձնելու մասին, անկախ դրա դիմաց ստանալիքից: Պարզվում է փոխզիջումների մասին խոսող Խոսրով Հարությունյանը գիտե այդ մասին եւ նույնիսկ ունի ելքի իր տարբերակը:
«Ղարաբաղի ազգաբնակչությունն այդ տարածքները չի տեսնում որպես իր կենսական շահերը իրականացնելու եւ ապրելու, կենցաղը ապահովելու, չէ՞, տարածքներ: Նա ավելի շատ դա տեսնում է որպես իր անվտանգության երաշխիքներ: Եթե մենք կարողանանք նրան հրամցնել անվտանգության ողջամիտ երաշխիքներ իր անվտանգության, ապագայի նկատմամբ, կարծում եմ, խնդիրը, ընկալումը կարող է փոխվել», ասում է ՔԴՄ ղեկավարը:
Խոսրով Հարությունյանը, սակայն, եթե ծանոթ լիներ Ղարաբաղի իրականությանը, այդքան վստահ չէր խոսի նրա անունից եւ չէր ասի, թե «Ղարաբաղի ազգաբնակչությունն այդ տարածքները չի տեսնում որպես իր կենսական շահերը իրականացնելու եւ ապրելու, կենցաղը ապահովելու տարածքներ»: Նա կիմանար, որ Ղարաբաղի ազգաբնակչության մեծ մասի միակ եկամուտը հենց այդ տարածքներում աճեցվող ցորենն է:
Այնուամենայնիվ, ինչ երաշխիք պետք է առաջարկվի Ղարաբաղին, եթե նրանից խլում են անվտանգության ռեալ, իրական երաշխիքը` տարածքներն իրենց նպաստավոր ռազմավարական դիրքով: Ի վերջո, Լիբանանի վերջին օրինակը վկայեց, որ միջազգային իրավական երաշխիքները գրոշի արժեք չունեն եւ ցանկացած պահի կարող են ոտնահարվել: Այդ դեպքում էլ պարզվում է, որ Խոսրով Հարությունյանն իրավական, կամ միայն իրավական երաշխիքները նկատի չունի: «Ես Ձեր հարցը հասկանում եմ, Դուք հիմա ինձնից պահանջում եք կոնկրետ քայլերի, մեխանիզմների մասին խոսել, որը, եթե նույնիսկ գիտեմ, չեմ ուզենա բարձրաձայնել: Ես ավելի շատ հակված եմ խոսել սկզբունքների մասին: Որ ասում եմ երաշխիքներ, ես ի նկատի չունեմ միայն իրավական: Ես ի նկատի չունեմ` միայն թղթի վրա եկեք գրենք, որովհետեւ այն, ինչ թղթի վրա գրված է, հենց դա է ամենահեշտը շրջանցել, երբեմն անհամեմատ ավելի դժվար է չգրվածը շրջանցել: Հետեւաբար ես ի նկատի ունեմ ոչ միայն գրածը, այլեւ գործնական մասնակցությունը, օրինակ խոսում են խաղաղապահ ուժերի մասնակցության մասին, որ խաղաղապահ ուժերի կառուցվածքը պետք է որոշվեն կողմերը: Ես օրինակ խորապես համոզված եմ, որ խաղաղապահ ուժերի կազմում անկասկած լինելու են համանախագահ երկրների ուժերը եւ առաջին հերթին Ռուսաստանի ուժերը: Իսկ մի գուցե մենք էլ այնտեղ մասնակցության կունենանք», ասում է Խոսրով Հարությունյանը, նշելով, որ պետք է մտածել այդ երաշխիքների համակարգի մասին, «որոնք եթե վստահություն չեն ներշնչում, այնուհանդերձ հասնենք դրանց ձեւավորմանւ թե իրավական, թե ռազմական, թե ռազմաքաղաքական եւ միջազգային»:
ՔԴՄ ղեկավարը նաեւ առաջարկում է մտածել ընդհանրապես հանրային ընդհանուր մոտեցման մասին, որպեսզի ըստ այդմ էլ տարվի կարգավորմանն ուղղված քաղաքականությունը: «Դրա համար խնդիրը պետք է շատ հստակ դրվի` որն է այն նպատակը, որը մենք չենք կարող զիջել երբեւէ, որեւէ պարագայում: Եկեք սա ձեւակերպենք: Համաձայնեք, որ առ այսօր հայանպաստ լուծումը չի բանաձեւվել, ամեն մեկը հայանպաստի տակ սեփական պատկերացումներն ունի, բայց եկեք բանաձեւենք, հստակեցնենք, եկեք դրա շուրջ քննարկենք, ծավալենք լուրջ քննարկումներ, գանք դրա վերաբերյալ ամբողջ հանրության կոնսենսուսի, հետո ասենք` խնդրեմ, բանակցող իշխանություններ, բերեք այդ բանաձեւի լուծումը բանակցության արդյունքում», նշում է Խոսրով Հարությունյանը:
Բայց թերեւս քիչ իրական է, որ «խնդիրը հստակ դրվի», համենայն դեպս առաջիկայում, որովհետեւ Խոսրով Հարությունյանը գրեթե վստահ է` 2007 թվականի խորհրդարանի ընտրությանը Ղարաբաղի խնդիրը քննարկվող թեմա չի դառնա, որովհետեւ քաղաքական ուժերի համար հետաքրքիր չէ, ինչպես եղավ 2003 թվականի ընտրությանը:
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԴԱՆԻԵԼ ՖՐԻԴԻ ՀԵՏ
Հայաստանի արտգործնախաարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ի, Բրյուսելում տեղի ունեցած ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Վարդան ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՈՒՅՍ Է ՏՎԵԼ
Դեկտեմբերի 4-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ելույթ էունեցել Բրյուսելում անցկացվող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, Վարդան Oսկանյանը խոսել ...ԹԲԻԼԻՍՅԱՆ ՀՐԱՎԵՐ
Ախալքալաքի նորակազմ թատրոնը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի կողմից հրավեր է ստացել դեկտեմբերի հինգին Թբիլիսիում ներկայացում ...ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Դեկտեմբեի 4-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել ԼՂՀ անվտանգության խորհրդի նիստ, որը նախագահել է Արկադի Ղուկասյանը: ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը ԱՌԿԱ գործակալությանը հաղորդել է, որ նիստին մասնակցել ...ԿԱՐՃԻՑ ԵՐԿԱՐԸ ՉԿԱ, ԿԱՄ ՄԻԱՍԻՆ ՊԱՐՏՎԵԼՈՒ ՀՄԱՅՔԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Երջանիկ մարդ է Անդրանիկ Օզանյանը: Եթե նա մի քանի տարի առաջ չվերաթաղվեր Հայրենիքում, ապա նախընտրական գործածության առարկա կարող էին դառնալ ոչ թե նրա սուրը կամ պարգեւները, այլ հենց աճյունը, որը Փարիզից ամեն ...ՉԱԽԱԼՅԱՆԻՆ ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ
«Հայաստանի Հանրապետությունը բոլոր հայերի հայրենիքն է: Ես միշտ ասել եմ եվ նորից կրկնում եմ, որ երբեւէ չեմ խախտել ու չեմ խախտելու օրենքը, բայց նաեւ պայքարելու եմ, որ օրենքի ներկայացուցիչներն էլ օրենքով ...ԱՍԻՈՊՏԵՐԻՔՍՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՓՈՂՈՑԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Երեւանի քաղաքապետարանում փողոցային առեւտրի արգելման հերթական փուլն է: Առեւտրի այդ տեսակը առավելապես ասիական երեւույթ է, թեեւ օրինակ արեւմտյան քաղաքակրթության կենտրոններից մեկը համարվող Նյու Յորքում այն ...ՁԱԽԵՐՆ ՈՒ ԱՋԵՐԸ ԲԱԺԱՆՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՀայաստանում ներիշխանական հակասությունները խորացել են այն աստիճան, որ դրանք արդեն սկսել են դրսեւորվել արդեն բավական նեղ շրջանակով: Այդ հակասությունները արդեն իրենց զգացնել են տալիս այնպիսի սեղմ օղակում, ...ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ
ճարտարապետության դոկտորՀՀ վարչապետ պարոն Անդրանիկ Մարգարյանին Մեծարգո Պարոն Մարգարյան Դիմում ենք Ձեզ՝ ակնկալելով Ձեր միջամտությունը` մեր կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ: 2004 դեկտեմբերի 14-ին No 2120-կառավար. 2005թ. ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԵԼ Է ԳՈՐԾՆԱԿԱՆ ՓՈՒԼ
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պեր Էկլունդին: Հանրապետության նախագահը շնորհավորել ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՅՑԸ ՖՐԱՆՍԻԱ ԵՎ ԻՏԱԼԻԱ
«Հանրային քաղաքականության եւ մարդու իրավունքների ինստիտուտի» հրավերով քառօրյա այցով Ֆրանսիա եւ Իտալիա էր մեկնել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը: Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՐ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԷ
Այն բանաձեւը, որ դրված է Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային սեղանին, ընդունելի է Հայաստանի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության համար, ինչի մասին դեկտեմբերի 5-ին Փաստարկ ակումբում հայտարարել ...ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՎԻՐԱՎՈՐՎՈՒՄ Է
Երբ որեւէ մեկը հարցնում է Հայաստանի ներքին իրադարձությունների մասին Ռուսաստանի մոտեցման ազդեցության, Ռուսաստանի այս կամ այն ցանկության նշանակության մասին, Հայաստանի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ...ՄԻ ՇՈՒՆՉ, ՄԻ ԶԱՐԿ ՈՐ ՈՒՏԻ, ԻՍԿՈՒՅՆ...
Թեեւ դեկտեմբերի 5-ին Փաստարկ ակումբում ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը չհամարձակվեց քաղաքական կանխատեսումների հարցում մրցակցել Գալուստ Սահակյանի հետ, այնուամենայնիվ նա համաձայնեց դիտարկմանը, որ նախընտրական ...ԻՆՉՈՒ ԵՆ ԲՈԼՈՐՆ ՈՒԶՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼ
Դեկտեմբերի 5-ին Փաստարկ ակումբում հյուրընկալված Խոսրով Հարությունյանին լրագրողները խնդրել են ներքաղաքական զարգացումների համատեքստում մեկնաբանել նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունը` ...ԻՐԱՔՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԶԻՆՎՈՐՆ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է
Իրաքում վիավորված եւ Գերմանիայում վիրահատված մեր զինվորը ապաքինվում է, եւ երկու-երեք շաբաթ անց նա ապաքինված կլինի, դեկտեմբերի 5-ին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, այժմ ...«ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ»ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մենք` Արցախյան ազատամարտի մասնակիցներս, գիտակցում ենք Արցախի շուրջ զարգացումների արդյունքում հայրենիքի ազատագրված տարածքների հանձնման սպառնալիքը, դրանով իսկ մեզ պարտադրված պատերազմում հայոց լավագույն ...ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ ՌՈՒՍԱԿԱՆ ՁԵՎՈՎ
Ինչպես հայտնի դարձավ Lragir.am-ին, կադրային բավական մեծածավալ կրճատումներ են տեղի ունենում Հայկական երկաթուղի ընկերությունում: Մեր աղբյուրը հաղորդում է, որ դա պայմանավորված է երկաթուղին հավատարմագրային ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՔԱՅԼԵՐԸ
Դեկտեմբերի 5-ին «Հայելի» ակումբում Հայաստանում Լեհաստանի դեսպան Թոմաս Կնոտը լրագրողների հետ հանդիպմանը Հայաստան-ԵՄ գործակցության հարցում կարեւորեց հասարակության կամքն ու նրան նախապատրաստելը, սակայն միեւնույն ...ՀԱՊԿ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ, ԻՐԱՔԻ ՀԵՏ` ՄԻ ՔԻՉ
Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Ազգային ժողովում քննարկվեցին «Հավաքական անվտանգության կենտրոնասիական տարածաշրջանի արագ ծավալման հավաքական ուժերի օպերատիվ կիրառման եւ բազմակողմանի ապահովման կարգի մասին» եւ «2003 ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՅՑԸ ՖՐԱՆՍԻԱ ԵՎ ԻՏԱԼԻԱ
«Հանրային քաղաքականության եւ մարդու իրավունքների ինստիտուտի» հրավերով քառօրյա այցով Ֆրանսիա եւ Իտալիա էր մեկնել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը: Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում ...ԼԻԲԱՆԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՉԻ ԴԻՄԵԼ
Լիբանանի կառավարությունը մեզ չի դիմել Լիբանան խաղաղապահ ուժեր ուղարկելու առաջարկով, եթե դիմի` կքննարկենք եւ մեր կարծիքը կասենք, «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզայի ղեկավարման եւ նման այլ ...ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ ՀԻՄՆԱՎՈՐ ԱՊԱՑՈՒՅՑ
Խորհրդարանական աշնան վերջին քառօրյայի հայտարարությունների ժամին Ազգային Միաբանության նախագահ Արտաշես Գեղամյանը դեկտեմբերի 5-ին հայտարարել է, որ Ազգային անվտանգության ռազմավարությունը, որի խորհրդարանական ...ԿՈՉ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ
Ազգային Ժողովի պատգամավոր, ՕԵԿ խմբակցության անդամ Գագիկ Ավետյանը դեկտեմբերի 5-ի խորհրդարանական հայտարարությունների ժամին հիշեցրել է, որ Նոր Տարին հայ ժողովրդի ամենասիրած տոնն է: Պատգամավորը մի փոքր տարակուսած ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՉԻ ՕԳՆՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
Աղետի գոտում կառավարության իրականացրած ծրագիրը, որով բնակարանի գնման վկայագիր է տրվում անօթեւաններին, իրեն չի արդարացնում, քանի որ տրված գումարով մարդիկ չեն կարողանում տուն գնել Գյումրիում: Այդ մասին ...
ԻՆՉՈՒ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՈՌԱՆՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ
ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ՎԻԿՏՈՐԻՆ ՈՒ ՍԵՐԺԻՆ ՄԻԱՑԵԼ ԵՆ ՄԵԼԻՔ ՇԱՀՆԱԶԱՐՆ ՈՒ ՊԸԼԸ ՊՈՒՂԻՆ
ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ջավախք-ինֆո 02.12.06թԻՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԼՌՈՒԹՅԱՄԲ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՀՌԱԿ-Ը ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ
ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄԵԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
ԱՌԱՋԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՆԱԽԱԳԱՀՆ Է, ԵՐԿՐՈՐԴԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ, ԵԹԵ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԴԱՌՆԱ ՆԱԽԱԳԱՀ
- 1837 Մոլդովայի Բոդուշան քաղաքում ծնվեց հայագետ Ստեփաննոս Պալասանյանը: (Վախճ. 1889 թ.-ին, Էջմիածնում):
- 1837 Թիֆլիսում վախճանվեց հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը: (Ծնվ. 1772թ.-ին Ուրֆայում):
- 1920 Երևանում լույս է տեսնում ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը: 1921 թ.-ից այն կոչվեց «Խորհրդային Հայաստան»:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ:
- 1936 Շարք է մտնում Քանաքեռգէսը:
- 1936 ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը: Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

