
ԿԱՐՃԻՑ ԵՐԿԱՐԸ ՉԿԱ, ԿԱՄ ՄԻԱՍԻՆ ՊԱՐՏՎԵԼՈՒ ՀՄԱՅՔԸ
- Երջանիկ մարդ է Անդրանիկ Օզանյանը: Եթե նա մի քանի տարի առաջ չվերաթաղվեր Հայրենիքում, ապա նախընտրական գործածության առարկա կարող էին դառնալ ոչ թե նրա սուրը կամ պարգեւները, այլ հենց աճյունը, որը Փարիզից ամեն գնով կբերեին Հայաստան եւ բազմաթիվ հեռուստախցիկներ հանրությանը կցուցադրեին, թե ինչպես է Հայաստանի պաշտպանության նախարարը փրկել մեծ Զորավարի աճյունը օտարությունից եւ բերել Հայաստան: Իհարկե, որեւէ մեկի մտքով չէր էլ անցնի այդ հայրենանվեր եւ ազգապահպան քայլը որակել իբրեւ նախընտրական: Ընտրություններին դեռ շատ ժամանակ կա եւ, բացի դա, զորավարի աճյունը հողին էր հանձնվելու, ոչ թե ժողովրդին, հետեւաբար դա ոչ մի կերպ չէր կարելի ընտրակաշառք համարել, կամ հանրությանը նվաճելու միջոց: Եվ գուցե լավ է, որ ասենք մեծ զորավարի սուրը եւ պարգեւները Հայաստան է բերել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նա դրանք հանձնեց պատմության թանգարանին, իսկ ահա եթե այդ սրբազան իրերը Հայաստան բերեր մեր ժամանակների մեկ այլ մեծագույն վճարունակ Գագիկ Ծառուկյանը, ապա չի բացառվում, որ նա Զորավարի սուրն ու պարգեւները բաժաներ ժողովրդին: Բայց մեծ հաշվով որեւէ տարբերություն չկա, թե ով ինչ կաներ Զորավար Անդրանիկի իրերի հետ: Եթե դրանք նույնիսկ ժողովրդին բաժանվեին, ապա միեւնույն է, ժողովուրդը դրանք հետո կհանձներ թանգարան, լավ տեսնելով, որ սրով տուկ չի կապվի, իսկ պարգեւներն էլ ինչքան էլ որ ջրես` չեն աճելու, այլ նույնիսկ ժանգոտելու են:

Այնպես որ, առնվազն ժամանակի խնայողություն է արել պաշտպանության նախարարը (որքան էլ որ ծախսած լինի), եթե իրերը ժողովրդին տալու փոխարեն միանգամից հանձնել է թանգարանին, այնտեղ, որտեղ որ պետք է լինեն ազգային հերոսի իրերը: Ինչպես ասում են` ժողովրդինը ժողովրդին, իսկ թանգարանինը` թանգարանին: Ամեն ինչ հստակ բաժանված է: Թվում է, թե այդ առումով Հանրապետական կուսակցությունն ու Բարգավաճ Հայաստանը լուրջ մրցակիցներ են եւ իրար հետ կենաց ու մահու պայքար են մղելու մանդատների համար: Շատերը թերեւս նույնիսկ մտածեցին, որ Սերժ Սարգսյանի քայլն այնքան էլ ողջախոհ չէ` նախընտրական բուռն պայքարի շեմին ձեռքն ընկած սուրը հանձնել թանգարանին, այն դեպքում, երբ դա շատ մոտ ապագայում կարող էր պետք գալ Հանրապետական որեւէ թաղապետի կամ քաղաքապետի: Կարելի է իհարկե կրակել, հատկապես որ վարչապետի ձեռքն էլ քարի տակ չէ ու դեռ քանի քանի չնվիրված զենքեր կան, բայց ներկայում փամուշտները շատ թանկ արժեն, քանի որ միայն Հանրային հեռուստատեսության մի սերիալի նկարահանմանն աջակցելու համար պաշտպանության նախարարությունը ծախսել է մոտ երկու տասնյակ հազար փամփուշտ: Բայց պետք չէ կասկածել ՀՀԿ ղեկավարության մարտավարական մտածելակերպի խորությանը: Եթե տվել են թանգարանին, ուրեմն պետք է, որ տվել են` ի վերջո քաղաքականության մեջ ալիբին բավական կարեւոր դեր ունի: Մինչեւ քննիչները գլխի ընկնեն ստուգել պատմության թանգարանը, սուրն առնվազն մի քանի անգամ հնարավոր է վերցնել ու տեղը դնել, ընդ որում` ամեն անգամ փայլացնելով էլ ավելի:
Բայց բանն իհարկե դրան չի հասնի, քանի որ Բարգավաճ Հայաստանն ու Հանրապետականը շատ լավ լրացնում են իրար եւ այդ իմաստով որեւէ մրցակցություն չկա: Ժողովրդական լայն զանգվածներին լավություն անելու Բարգավաճի քաղաքականությունը միանգամայն ներդաշնակ կերպով լրացնում է Հանրապետական կուսակցությունը` գազ են էժանացնում, սրեր են «պատյան» դնում, համերգներ են կազմակերպում: Այդ պատճառով է, որ Հանրապետականը, որն այդքան սիրում է խոսել ազգային ու այլ տեսակի գաղափարախոսություններից, մեծագույն հաճույքով տրվեց այն խաղին, որ սկսել է Բարգավաճը` զանազան բարեգործությունները ծառայեցնել քաղաքական նպատակի կամ հենց քաղաքական նպատակի համար կատարել տարբեր կարգի բարեգործություններ: Նույնիսկ եթե Բարգավաճն ու Հանրապետականը գործում են միանգամայն առանձին եւ իրենց գործողությունները կառուցում են իրար հակադրվելու, իրար հետ մրցակցելու տրամաբանությամբ, ապա միեւնույն է նրանք միասնաբար թելադրում են մի գործելաոճ, որին կատարելապես տիրապետում են միայն իրենք, քանի որ նրանց տնօրինության տակ է Հայաստանի վարչական եւ ֆինանսական ռեսուրսի գրեթե 100 տոկոսը: Այդպիսով տեղ չի թողնվում քաղաքական պայքարի որեւէ այլ ձեւի համար: Իսկ գլխից վեր թռչել մեր քաղաքական ուժերը երբեք էլ չեն կարողացել: Հանրապետականը կարող էր Բարգավաճին հակադրել իր գաղափարները, բայց որոշեց, որ համերգն ավելի բարձր է հնչում, քան գաղափարը, եւ ՏԱՏՈՒ-ի կարճ զգեստն ավելի շատ բան է ասում հանրությանը, քան գաղափարը: Գաղափարին զոռ տալու դեպքում Հանրապետականը Բարգավաճին թողնում էր միայնակ: Այդ դեպքում թե Բարգավաճի արածն արդարացնելն էր դժվար լինելու, եւ թե նրա հաղթանակի հավանականությունն էր նվազելու, քանի որ Բարգավաճին կարող է հաղթանակ ապահովել միայն Հանրապետականի «պարտությունը», քանի որ եթե Բարգավաճը չհաղթի, ապա Հանրապետականի պարտության չակերտները կարելի է արդեն հանել:
- ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԴԱՆԻԵԼ ՖՐԻԴԻ ՀԵՏ
Հայաստանի արտգործնախաարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ի, Բրյուսելում տեղի ունեցած ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Վարդան ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՈՒՅՍ Է ՏՎԵԼ
Դեկտեմբերի 4-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ելույթ էունեցել Բրյուսելում անցկացվող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, Վարդան Oսկանյանը խոսել ...ԹԲԻԼԻՍՅԱՆ ՀՐԱՎԵՐ
Ախալքալաքի նորակազմ թատրոնը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի կողմից հրավեր է ստացել դեկտեմբերի հինգին Թբիլիսիում ներկայացում ...ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Դեկտեմբեի 4-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել ԼՂՀ անվտանգության խորհրդի նիստ, որը նախագահել է Արկադի Ղուկասյանը: ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը ԱՌԿԱ գործակալությանը հաղորդել է, որ նիստին մասնակցել ...ԿԱՐՃԻՑ ԵՐԿԱՐԸ ՉԿԱ, ԿԱՄ ՄԻԱՍԻՆ ՊԱՐՏՎԵԼՈՒ ՀՄԱՅՔԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Երջանիկ մարդ է Անդրանիկ Օզանյանը: Եթե նա մի քանի տարի առաջ չվերաթաղվեր Հայրենիքում, ապա նախընտրական գործածության առարկա կարող էին դառնալ ոչ թե նրա սուրը կամ պարգեւները, այլ հենց աճյունը, որը Փարիզից ամեն ...ՉԱԽԱԼՅԱՆԻՆ ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ
«Հայաստանի Հանրապետությունը բոլոր հայերի հայրենիքն է: Ես միշտ ասել եմ եվ նորից կրկնում եմ, որ երբեւէ չեմ խախտել ու չեմ խախտելու օրենքը, բայց նաեւ պայքարելու եմ, որ օրենքի ներկայացուցիչներն էլ օրենքով ...ԱՍԻՈՊՏԵՐԻՔՍՆԵՐԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ ՓՈՂՈՑԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Երեւանի քաղաքապետարանում փողոցային առեւտրի արգելման հերթական փուլն է: Առեւտրի այդ տեսակը առավելապես ասիական երեւույթ է, թեեւ օրինակ արեւմտյան քաղաքակրթության կենտրոններից մեկը համարվող Նյու Յորքում այն ...ՁԱԽԵՐՆ ՈՒ ԱՋԵՐԸ ԲԱԺԱՆՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՀայաստանում ներիշխանական հակասությունները խորացել են այն աստիճան, որ դրանք արդեն սկսել են դրսեւորվել արդեն բավական նեղ շրջանակով: Այդ հակասությունները արդեն իրենց զգացնել են տալիս այնպիսի սեղմ օղակում, ...ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՄՏԱՀՈԳ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ
ճարտարապետության դոկտորՀՀ վարչապետ պարոն Անդրանիկ Մարգարյանին Մեծարգո Պարոն Մարգարյան Դիմում ենք Ձեզ՝ ակնկալելով Ձեր միջամտությունը` մեր կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ: 2004 դեկտեմբերի 14-ին No 2120-կառավար. 2005թ. ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԵԼ Է ԳՈՐԾՆԱԿԱՆ ՓՈՒԼ
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պեր Էկլունդին: Հանրապետության նախագահը շնորհավորել ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՅՑԸ ՖՐԱՆՍԻԱ ԵՎ ԻՏԱԼԻԱ
«Հանրային քաղաքականության եւ մարդու իրավունքների ինստիտուտի» հրավերով քառօրյա այցով Ֆրանսիա եւ Իտալիա էր մեկնել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը: Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՐ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԷ
Այն բանաձեւը, որ դրված է Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային սեղանին, ընդունելի է Հայաստանի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության համար, ինչի մասին դեկտեմբերի 5-ին Փաստարկ ակումբում հայտարարել ...ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՎԻՐԱՎՈՐՎՈՒՄ Է
Երբ որեւէ մեկը հարցնում է Հայաստանի ներքին իրադարձությունների մասին Ռուսաստանի մոտեցման ազդեցության, Ռուսաստանի այս կամ այն ցանկության նշանակության մասին, Հայաստանի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ...ՄԻ ՇՈՒՆՉ, ՄԻ ԶԱՐԿ ՈՐ ՈՒՏԻ, ԻՍԿՈՒՅՆ...
Թեեւ դեկտեմբերի 5-ին Փաստարկ ակումբում ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը չհամարձակվեց քաղաքական կանխատեսումների հարցում մրցակցել Գալուստ Սահակյանի հետ, այնուամենայնիվ նա համաձայնեց դիտարկմանը, որ նախընտրական ...ԻՆՉՈՒ ԵՆ ԲՈԼՈՐՆ ՈՒԶՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼ
Դեկտեմբերի 5-ին Փաստարկ ակումբում հյուրընկալված Խոսրով Հարությունյանին լրագրողները խնդրել են ներքաղաքական զարգացումների համատեքստում մեկնաբանել նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունը` ...ԻՐԱՔՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԶԻՆՎՈՐՆ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է
Իրաքում վիավորված եւ Գերմանիայում վիրահատված մեր զինվորը ապաքինվում է, եւ երկու-երեք շաբաթ անց նա ապաքինված կլինի, դեկտեմբերի 5-ին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, այժմ ...«ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ»ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մենք` Արցախյան ազատամարտի մասնակիցներս, գիտակցում ենք Արցախի շուրջ զարգացումների արդյունքում հայրենիքի ազատագրված տարածքների հանձնման սպառնալիքը, դրանով իսկ մեզ պարտադրված պատերազմում հայոց լավագույն ...ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ ՌՈՒՍԱԿԱՆ ՁԵՎՈՎ
Ինչպես հայտնի դարձավ Lragir.am-ին, կադրային բավական մեծածավալ կրճատումներ են տեղի ունենում Հայկական երկաթուղի ընկերությունում: Մեր աղբյուրը հաղորդում է, որ դա պայմանավորված է երկաթուղին հավատարմագրային ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՔԱՅԼԵՐԸ
Դեկտեմբերի 5-ին «Հայելի» ակումբում Հայաստանում Լեհաստանի դեսպան Թոմաս Կնոտը լրագրողների հետ հանդիպմանը Հայաստան-ԵՄ գործակցության հարցում կարեւորեց հասարակության կամքն ու նրան նախապատրաստելը, սակայն միեւնույն ...ՀԱՊԿ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ, ԻՐԱՔԻ ՀԵՏ` ՄԻ ՔԻՉ
Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Ազգային ժողովում քննարկվեցին «Հավաքական անվտանգության կենտրոնասիական տարածաշրջանի արագ ծավալման հավաքական ուժերի օպերատիվ կիրառման եւ բազմակողմանի ապահովման կարգի մասին» եւ «2003 ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՅՑԸ ՖՐԱՆՍԻԱ ԵՎ ԻՏԱԼԻԱ
«Հանրային քաղաքականության եւ մարդու իրավունքների ինստիտուտի» հրավերով քառօրյա այցով Ֆրանսիա եւ Իտալիա էր մեկնել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը: Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում ...ԼԻԲԱՆԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՉԻ ԴԻՄԵԼ
Լիբանանի կառավարությունը մեզ չի դիմել Լիբանան խաղաղապահ ուժեր ուղարկելու առաջարկով, եթե դիմի` կքննարկենք եւ մեր կարծիքը կասենք, «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզայի ղեկավարման եւ նման այլ ...ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ ՀԻՄՆԱՎՈՐ ԱՊԱՑՈՒՅՑ
Խորհրդարանական աշնան վերջին քառօրյայի հայտարարությունների ժամին Ազգային Միաբանության նախագահ Արտաշես Գեղամյանը դեկտեմբերի 5-ին հայտարարել է, որ Ազգային անվտանգության ռազմավարությունը, որի խորհրդարանական ...ԿՈՉ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ
Ազգային Ժողովի պատգամավոր, ՕԵԿ խմբակցության անդամ Գագիկ Ավետյանը դեկտեմբերի 5-ի խորհրդարանական հայտարարությունների ժամին հիշեցրել է, որ Նոր Տարին հայ ժողովրդի ամենասիրած տոնն է: Պատգամավորը մի փոքր տարակուսած ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՉԻ ՕԳՆՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
Աղետի գոտում կառավարության իրականացրած ծրագիրը, որով բնակարանի գնման վկայագիր է տրվում անօթեւաններին, իրեն չի արդարացնում, քանի որ տրված գումարով մարդիկ չեն կարողանում տուն գնել Գյումրիում: Այդ մասին ...
ԻՆՉՈՒ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՈՌԱՆՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ
ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ՎԻԿՏՈՐԻՆ ՈՒ ՍԵՐԺԻՆ ՄԻԱՑԵԼ ԵՆ ՄԵԼԻՔ ՇԱՀՆԱԶԱՐՆ ՈՒ ՊԸԼԸ ՊՈՒՂԻՆ
ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ջավախք-ինֆո 02.12.06թԻՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԼՌՈՒԹՅԱՄԲ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՀՌԱԿ-Ը ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ
ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄԵԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
ԱՌԱՋԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՆԱԽԱԳԱՀՆ Է, ԵՐԿՐՈՐԴԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ, ԵԹԵ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԴԱՌՆԱ ՆԱԽԱԳԱՀ
- 1837 Մոլդովայի Բոդուշան քաղաքում ծնվեց հայագետ Ստեփաննոս Պալասանյանը: (Վախճ. 1889 թ.-ին, Էջմիածնում):
- 1837 Թիֆլիսում վախճանվեց հայագետ Հակոբ Շահեն-Ջրպետյանը: (Ծնվ. 1772թ.-ին Ուրֆայում):
- 1920 Երևանում լույս է տեսնում ՀԿԿ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» օրաթերթի առաջին հայերեն համարը: 1921 թ.-ից այն կոչվեց «Խորհրդային Հայաստան»:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմի առաջին հրամանով ստեղծվում է ՀԽՍՀ Ռազմական գործերի ժողովրդական կոմիսարիատ:
- 1936 Շարք է մտնում Քանաքեռգէսը:
- 1936 ԽՍՀՄ խորհուրդների VIII արտակարգ համագումարը հաստատում է ԽՍՀՄ նոր սահմանադրությունը: Հայկական ԽՍՀ -ը դառնում է միութենական հանրապետություն:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

