
ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԽԱՌՆՎԻ ԱՅՆՔԱՆ, ՈՐ Ի ՎԻՃԱԿԻ ԿԼԻՆԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԻԱՅՆԱԿ
ԱՊՀ տարածքում գունավոր հեղափոխությունները չեն ավարտվել եւ ամեն ինչ կվերսկսվի, այնտեղ, ուր չեն կարողանա նորմալ ընտրություն անցկացնել: Դեկտեմբերի 4-ին այդ կանխատեսումն է արել Նոր Ժամանակներ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, ով իրեն համարում է Վրաստանի գունավոր հեղափոխությանը հաջողություն բերողներից մեկը: Արամ Կարապետյանը իր այդ «վաստակին» անդրադարձել է լրագրողների հետ հանդիպմանը, ուր խոսել է 2007 թվականի խորհրդարանի ընտրությունից իր ակնկալիքի մասին: Նա ասել է, որ 2007 թվականին պետք է ամեն ինչ անել, որ ընտրությունը վերածվի իշխանափոխության: Արամ Կարապետյանն իհարկե չի բացառել ֆորս-մաժորը եւ դրա հետեւանքով արտահերթ ընտրությունը: Նա նշել է, որ նոր Ժամանակները լրջորեն պատրաստվում է թե մի, թե մյուս հավանական զարգացմանը: Արամ Կարապետյանի խոսքով, իր կուսակցությունը միակն է, որ լրացուցիչ գրասենյակներ է բացում տեղերում: Սակայն Հայաստանում ավելի կարեւոր է պատրաստվել ոչ թե բուն ընտրության, այլ հաջորդ օրվան, ասում է Արամ Կարապետյանը:
«Հաջորդ օրը դա նշանակում է փողոց, դա նշանակում է համաժողովրդական անհնազանդություն, դա նշանակում է գործողություններ: Ես բացահայտ հայտարարում եմ այսօր, որ մենք նմանատիպ գործողությունների` հաջորդ օրվա համար, պատրաստվում ենք», ասում է Նոր Ժամանակների ղեկավարը: Այդ պարագայում հարց է առաջանում` մենակ, թե ընդդիմադիր ինչ որ ֆորմատով է «հաջորդ օրվան» պատրաստվում նոր ժամանակները, եւ արդյո՞ք «հաջորդ օրը» մենակ մնալու դեպքում կուսակցությունը պատրաստ է անել այն, ինչ ցանկանում է` թույլ չտալ կեղծիք եւ հասցնել իշխանափոխության:
«Այն պրոցեսները, որ Հայաստանում գնում են կապված Ղարաբաղի, Իրանի թնջուկի, Վրաստանի, ընտրությունների պարագայում, ես կարծում եմ այնքան են խառնելու իրար իրավիճակը, որ յուրաքանչյուր լուրջ կուսակցություն ունենալով լուրջ թիմ, ինքնուրույն կարող է փոձել այդ հաջորդ օրվա պատասխանատվությունը վերցնել իր վրա», ասում է Արամ Կարապետյանը: Նա նաեւ ակնկալում է, որ մենակ չեն մնա, համենայն դեպս հակակրիմինալը, որի հավաքները առայժմ ֆինանսավորում է` այսպես ասած տեխնիկապես կազմակերպում է Նոր Ժամանակները, կաջակցի իրենց: Արամ Կարապետյանը միաժամանակ ասում է, որ հակակրիմինալի ուժերից որեւէ մեկը որեւէ մեկի կարիքը չունի` թե ֆինանսական եւ թե փաստաթղթային բազաների առումով:
«ԵՍ հակված եմ մտածել, որ մենք մենակ չենք մնա հաջորդ օրը եւ կարծում եմ, որ միանշանակ համոզված եմ, որ հաջորդ օրը շատ կուսակցություններ մեր նման պատրաստ կլինեն պայքարի դուրս բերել ժողովրդին, որպեսզի իրավունքները չոտնահարվեն, որովհետեւ ընտրության իրավունքը մարդու գլխավոր իրավունքներից մեկն է: Ես կարծում եմ, որ համամասնական ընտրությունների ընթացքում տեսնելով, թե ինչ կեղծիքներ են եղել, այդտեղ կարող են հայտնվել նաեւ այնպիսի կուսակցություններ, որ այսօր Դուք նույնիսկ չեք էլ սպասում», նշում է Արամ Կարապետյանը:
Այդ ամենով հանդերձ նա նշում է, թե չգիտե` արդյո՞ք հակակրիմինալ շարժումը հակված է նախընտրական բլոկ դառնալու: Արամ Կարապետյանի խոսքով, շատերն ունեն այդ մտադրությունը, բայց ինքն անձնապես կարծում է, որ «կստացվի` լավ, չի ստացվի` որեւէ ողբերգություն չկա»: «Ես ինքս նմանատիպ գործընթացի դեռ նախաձեռնողը չեմ», ասում է Արամ Կարապետյանը: Փոխարենը նա հայտարարում է հակակրիմինալի ներսում իր մի նախաձեռնության մասին, որը վերաբերում է շարժման կազմը նվազեցնելուն: Արամ Կարապետյանը նշում է, թե հարց է բարձրացնելու երկու կուսակցության հակակրիմինալից հանելու համար: Խոսքը ՕԵԿ-ի եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության մասին է: Նոր Ժամանակների ղեկավարը ասում է, թե այդ երկու կուսակցությունները լինելով հակակրիմինալ շարժման կազմում, չեն մասնակցում կատարվող աշխատանքին: Բայց Արամ Կարապետյանը չգիտե, թե արդյոք մյուս ուժերը հավանություն կտան իր այդ առաջարկին: Ինքը միայն ասում է, որ լինելով շարժման աշխատանքի տեխնիկական կազմակերպիչ, ավելի լավ է տեսնում` ով է աշխատում եւ ով` ոչ:
ԻՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԼՌՈՒԹՅԱՄԲ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Հայաստանի ներիշխանական հանրությունը երբեք աչքի չի ընկել իր խոսքի ու գործի այդ աստիճան անհամարժեքությամբ, ինչին որ ականատես ենք լինում վերջին շրջանում: Իշխանության թեւերը, որոնցից առնվազն երկուսը ակնհայտ ...ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Երեւանյան վերջին օրերի խրոնիկան ցույց տվեց, որ հանրությանն անհնար է պարտադրել հարգել կարգն ու օրենքը, եթե երկրում ստեղծված չեն օրենքով ու կարգով ապրելու երաշխիքներ: Երթուղայիններին կանգառում կայանելու ...ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ջավախք-ինֆո 02.12.06թՄիասնական Ջավախք ԺԴ-ի անդամ եւ Ջավախքի Երիտասարդական Մարզամշակութային Միության նախագահ Վահագն Չախալյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը, որը նշանակվել էր Գյումրիի Առաջին ատյանի դատարանում, ...ՄԻԱՍԻՆ ՉԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ, ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՐԺԵՔ
Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ռազմավարությունը մի փաստաթուղթ է, որը պետք է Հայաստանին օգնի տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումների պարագայում ունենալ նվազագույն վնաս եւ առավելագույն ...ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ, ԵԹԵ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԴԱՌՆԱ ՆԱԽԱԳԱՀ
Մենք պետք է ողջունենք, որ Սերժ Սարգսյանն իր պատասխանատվության տակ է վերցնում գրեթե բոլոր ոլորտները: Դեկտեմբերի 4-ին Ուրբաթ ակումբում այդպիսի հայտարարությամբ է աչքի ընկել Հայաստանի նախագահի ազգային անվտանգության ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄԵԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը դեկտեմբերի 4-ին Ուրբաթ ակումբում վերհաստատել է ամիսներ առաջ իր արած հայտարարությունը, թե Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո էլ շարունակելու ...«ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը դեկտեմբերի 4-ին հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը հանրությանն առաջարկել է Հայաստանի Հանրապետության ...ԿԱՐԵՎՈՐԸ ԳԱՂԱՓԱՐԱԿԻՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՎ ՈՉ` ԹՎԱՔԱՆԱԿԸ
«Մարզերում մեր հանդիպումները ցույց տվեցին, որ մեր մտահագությունները ճիշտ դուրս եկան. ծանր է բարոյահոգեբանական մթնոլորտը, կան ֆեոդալիկներ, որ աջակցում են կենտրոնին: Բայց կա նաեւ լուրջ ընդվզման ռեսուրս», ...ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԵՎ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Ազգային ժողովի այս տարվա վերջին` դեկտեմբերի 4-7 քառօրյա նիստերը սկսվեցին օրակարգի շուրջ վեճերով: Պարզվեց, որ օրակարգը չի համապատասխանում պատգամավորներին բաժանված փաթեթին, ինչը, ի ցավ մեր խորհրդարանի, ...ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ ՍՏԱԽՈՍ Է ԵՒ ԶՈՒԼՈՒ՞Մ
Հակակրիմինալ շարժման հրապարակումներին եւ հայտարարություններին ծանոթ չեմ եւ չեմ կարող դրանց վերաբերյալ գնահատական տալ: Դեկտեմբերի 4-ին Ուրբաթ ակումբում լրագրողների հետ կայացած հանդիպմանը այդ մասին ասել ...ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԽԱՌՆՎԻ ԱՅՆՔԱՆ, ՈՐ Ի ՎԻՃԱԿԻ ԿԼԻՆԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԻԱՅՆԱԿ
ԱՊՀ տարածքում գունավոր հեղափոխությունները չեն ավարտվել եւ ամեն ինչ կվերսկսվի, այնտեղ, ուր չեն կարողանա նորմալ ընտրություն անցկացնել: Դեկտեմբերի 4-ին այդ կանխատեսումն է արել Նոր Ժամանակներ կուսակցության ...ԳՆԱՑԵՔ ՊԵՆՏԱԳՈՆ ՈՒ ՀԱՐՑՐԵՔ
Պենտագոնում կա հատուկ վերլուծական մի խումբ, որի աշխատանքի նպատակն այն է, որ Սերժ Սարգսյանը դառնա Հայաստանի հաջորդ նախագահը: Դեկտեմբերի 4-ին Ուրբաթ ակումբում այդ մասին նշել է Նոր Ժամանակներ կուսակցության ...ԻՆՉՈՒ ԿՈԼԵՐՈՎԸ ՓՈՂ ՉԻ ՏԱԼԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը դեկտեմբերի 4-ին հայարարել է, որ ինքը իր քաղաքական գործունեության ընթացքում ոչ մի այլազգիւ եւ հայ մեծահարուստից փող չի վերցրել, եթե վերցրել է, ապա ...ՄԻՆՉԵՒ ՄԱՅԻՍ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ
Մինչեւ 2007 թվականի խորհրդարանի ընտրությունը, Հայաստանը կստորագրի Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցության սեղանին եղած 2,5 էջանոց փաստաթուղթը, որը ենթադրում է տարածքների վերադարձ ընդամենը անորոշ ...ՔՍԵՆՈՖՈԲԻԱՆ ՀՐԱՀՐՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ
Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վերնախավի վերաբերմունքը արհամարական է, որովհետեւ Հայաստանի վերնախավն այնտեղ ունի «քցողի» համբավ, դեկտեմբերի 4-ին Ուրբաթ ակումբում ասել է իրեն Ռուսաստանի վերնախավի տրամադրությունների ...
ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՃԻՉԵՐ, ՈՐ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆԻՆՉՈՒ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՈՌԱՆՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ
ՎԻԿՏՈՐԻՆ ՈՒ ՍԵՐԺԻՆ ՄԻԱՑԵԼ ԵՆ ՄԵԼԻՔ ՇԱՀՆԱԶԱՐՆ ՈՒ ՊԸԼԸ ՊՈՒՂԻՆ
ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ջավախք-ինֆո 02.12.06թԻՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԼՌՈՒԹՅԱՄԲ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՀՌԱԿ-Ը ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ
27.11.06ՉԻՐ ՈՒ ՉԱՄԻՉ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄԵԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
- 1738 Կ. Պոլսում ծնվեց պատմաբան Միքայել Չամչյանը: (Վախճ. 1823թ.-ին):
- 1853 Ցարական կառավարությունը Գաբրիել Սունդուկյանին Թիֆլիսից աքսորում է Դերբենդ:
- 1918 Զորավար Անդրանիկի ղարաբաղյան ռազմարշավի ավարտը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

