
ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Միասնական Ջավախք ԺԴ-ի անդամ եւ Ջավախքի Երիտասարդական Մարզամշակութային Միության նախագահ Վահագն Չախալյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը, որը նշանակվել էր Գյումրիի Առաջին ատյանի դատարանում, տեղի ունեցավ դեկտեմբերի 1-ին:
Վահագն Չախալյանի կարծիքով, թե ինչքան կձգձգվի դարձյալ իր Ջավախք վերադառնալու հարցը` կապված է պատվիրատուներից. «Բայց երեւի թե անցավ այն ժամանակահատվածը, որը ես պետք է այնտեղ չլինեի, անցան այդ լարված օրերը, բայց, սիրելի ժողովուրդ, մենք գալու ենք Ջավախք, մենք շարունակելու ենք մեր սկսած պայքարը, ավելի լուրջ, ավելի համախմբված, ավելի վճռականությամբ»:
Ըստ Վ. Չախալյանի իր ձերբակալության հիմքում ընկած է քաղաքական ենթատեքստ. «Մամուլում շատ գրվեց Միասնական Ջավախքի գործունեության մասին. այսօր Ջավախքում կազմավորվել է մի անկախ ուժ, որն անկառավարելի է թե Երեւանի, թե Թբիլիսիի կողմից, իսկ անկախության համար պետք է շատ թանկ վճարել, ինչին մենք պատրաստ ենք այսօր»:
Չախալյանը տեղի ունեցած դեպքերին մոտենում է նաեւ լավատեսորեն. «Ինչպես ժողովրդական առածն է ասում` Չկա չարիք, առանց բարիքի. չնայած տանջանքներ եղան այս երկու ամսվա ընթացքում, բարոյահոգեբանական նեղվածություն առաջացավ, բայց կա նաեւ բարիք, դա այն է, որ եւ Հայաստանի, եւ սփյուռքի հայությունն իմացավ մեր պայքարի եւ ջավախահայության խնդիրների մասին»:
Այն, ինչը մենք տարիներ շարունակ փորձում էինք տեղեկացնել Հայաստանի հանրությանը, վերջին ամսվա ընթացքում հասու դարձավ հասրակության լայն շրջանակներին` Ջավախքի խնդրի վերաբերյալ լուրջ ապատեղեկատվությունը, ճնշումը ջավախահայության հանդեպ, Հայ Առաքելական Եկեղեցու պետական կարգավիճակ չունենալու փաստը, որ մի շարք պատմական եկեղեցիներ սեփականաշնորհելուց հետո աչքները դրել են 9-10-րդ դարերի Կումուրդոյի Ս. Համբարձման եւ Սամսարի շրջակայքում գտնվող ժայռափոր եկեղեցիների վրա: Որ Գեւորգ Գեւորգյանին սպանեցին հայ լինելու համար, որ Ջավախքի դպրոցներում արգելված է հայ ժողովրդի պատմություն առարկայի դասավանդումը, որ երբ Ի. Ջավախիշվիլու անվ. ԹՊՀ-ի համալսարանի «շնորհիվ» 15-20 տարիների ընթացքում փոփոխվեց Ախալցիխեի ժողովրդագրական պատկերը եւ հիմա նույն համալսարանի Ախալքալաքում բացված մասնաճյուղի միջոցով ուզում են նույնը կրկնել այստեղ, երբ մեր լեզու չիմանալը դարձրել են իրենց շովինիստական, հակահայ քաղաքականության ծածկույթ եւ գիտակից կամ անգիտակից ձ—ով ջուր են լցնում պանթուրանական ծրագրի ջրաղացին` ջավախահայությանը դուրս մղելով իրենց բնակավայրերից:
Վահագն Չախալյանի հավաստմամբ, այս օրերը ցույց տվեցին, որ ոչ միայն ջավախահայությունն է պայքարելու իր ոտնահարված իրավունքների համար, այլ համայն հայությունը: Կան շատ շահագրգիռ կազմակերպություններ, անհատներ, որոնք պատրաստ են օժանդակել մեզ այսօր Ջավախքում ազգային հողի վրա եղած ճնշումների դեմ մղվող պայքարում, մեզ հետ ուս-ուսի տված լծվել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում կուտակված հոգսերի, հիմնախնդիրների լուծման հարցում:
Ինչպես Վ. Չախալյանն է հավաստում, դատավարությունը Շիրակի մարզի Առաջին ատյանի դատարան տեղափոխելը դատավարության ընթացքը լրատվամիջոցներից հեռու պահելու միջոց էր, «գոնե բախտներս բերել է, որ Սյունիքում չեն նշանակել, ավելի հեռու կլիներ», կատակում է Վ. Չախալյանը:
Դատավարության ընթացքում հետաքրքրական էր այն փաստը, որ մեղադրող կողմի բոլոր 5 վկաներն էլ պնդեցին զարտուղի ճանապարհներով անհնար է 21-010 մակնիշի մեքենայով մուտք գործել ՀՀ, որը մեղադրող կողմի համար անակընկալ էր:
Դատավարությունից հետո «Ջավախք-ինֆոյի» լրագրողի այն հարցին, թե հնարավոր է արդյոք մեղադրող կողմը հրաժարվի իր մեղադրանքից, ՀՀ գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության դատախազ Մարտին Թադեւոսյանը պատասխանեց.«Իսկ ինչու՞ոչ: Եթե գտնենք, որ բավարար ապացույցներ չկան` մեծ սիրով»:
Հիշեցնենք, որ Ժողովրդական ճնշման ներքո ՀՀ իրավապահ մարմինները ստիպված եղան փոխել Վ.Չախալյանի խափանման միջոցը, սակայն սահմանը անօրինական հատելու անհեթեթ մեղադրանքը ոչ միայն չվերացվեց, այլեւ գործը հասցվեց դատարան:
Այս ամբողջ ընթացքում Վ. Չախալյանը ստիպված էր մնալ Երեւանում` հեռու ազգային-կազմակերպական գործունեությունից:
Այդ նույն ժամանակ, Ախալքալաքում, Թբիլիսիի կամակատար ոստիկանները մեկը մյուսի հետեւից շինծու քրեական գործեր էին հարուցում Դաշինքի գործուն անդամների, այդ թվում Վ.Չախալյանի դեմ` դրանցով փորձելով պատժել վերջին տարիների ժողովրդական բողոքի ցույցերի երեւելի մասնակիցներին եւ կանխել Ջավախքում թափ հավաքող ազգային շարժման նոր ալիքը:
Վահագն Չախալյանի դատավարությունը Գյումրիի Առաջին ատյանի դատարանում տեղի կունենա ս. թ. դեկտեմբերի 4-ին ժամը 10:00-ին:
- Ջավախք-ինֆո 02.12.06թ
ԻՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԼՌՈՒԹՅԱՄԲ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Հայաստանի ներիշխանական հանրությունը երբեք աչքի չի ընկել իր խոսքի ու գործի այդ աստիճան անհամարժեքությամբ, ինչին որ ականատես ենք լինում վերջին շրջանում: Իշխանության թեւերը, որոնցից առնվազն երկուսը ակնհայտ ...ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Երեւանյան վերջին օրերի խրոնիկան ցույց տվեց, որ հանրությանն անհնար է պարտադրել հարգել կարգն ու օրենքը, եթե երկրում ստեղծված չեն օրենքով ու կարգով ապրելու երաշխիքներ: Երթուղայիններին կանգառում կայանելու ...ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ջավախք-ինֆո 02.12.06թՄիասնական Ջավախք ԺԴ-ի անդամ եւ Ջավախքի Երիտասարդական Մարզամշակութային Միության նախագահ Վահագն Չախալյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը, որը նշանակվել էր Գյումրիի Առաջին ատյանի դատարանում, ...ՄԻԱՍԻՆ ՉԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ, ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՐԺԵՔ
Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ռազմավարությունը մի փաստաթուղթ է, որը պետք է Հայաստանին օգնի տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումների պարագայում ունենալ նվազագույն վնաս եւ առավելագույն ...ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ, ԵԹԵ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԴԱՌՆԱ ՆԱԽԱԳԱՀ
Մենք պետք է ողջունենք, որ Սերժ Սարգսյանն իր պատասխանատվության տակ է վերցնում գրեթե բոլոր ոլորտները: Դեկտեմբերի 4-ին Ուրբաթ ակումբում այդպիսի հայտարարությամբ է աչքի ընկել Հայաստանի նախագահի ազգային անվտանգության ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄԵԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը դեկտեմբերի 4-ին Ուրբաթ ակումբում վերհաստատել է ամիսներ առաջ իր արած հայտարարությունը, թե Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո էլ շարունակելու ...«ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը դեկտեմբերի 4-ին հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը հանրությանն առաջարկել է Հայաստանի Հանրապետության ...ԿԱՐԵՎՈՐԸ ԳԱՂԱՓԱՐԱԿԻՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՎ ՈՉ` ԹՎԱՔԱՆԱԿԸ
«Մարզերում մեր հանդիպումները ցույց տվեցին, որ մեր մտահագությունները ճիշտ դուրս եկան. ծանր է բարոյահոգեբանական մթնոլորտը, կան ֆեոդալիկներ, որ աջակցում են կենտրոնին: Բայց կա նաեւ լուրջ ընդվզման ռեսուրս», ...ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԵՎ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Ազգային ժողովի այս տարվա վերջին` դեկտեմբերի 4-7 քառօրյա նիստերը սկսվեցին օրակարգի շուրջ վեճերով: Պարզվեց, որ օրակարգը չի համապատասխանում պատգամավորներին բաժանված փաթեթին, ինչը, ի ցավ մեր խորհրդարանի, ...ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ ՍՏԱԽՈՍ Է ԵՒ ԶՈՒԼՈՒ՞Մ
Հակակրիմինալ շարժման հրապարակումներին եւ հայտարարություններին ծանոթ չեմ եւ չեմ կարող դրանց վերաբերյալ գնահատական տալ: Դեկտեմբերի 4-ին Ուրբաթ ակումբում լրագրողների հետ կայացած հանդիպմանը այդ մասին ասել ...ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԽԱՌՆՎԻ ԱՅՆՔԱՆ, ՈՐ Ի ՎԻՃԱԿԻ ԿԼԻՆԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԻԱՅՆԱԿ
ԱՊՀ տարածքում գունավոր հեղափոխությունները չեն ավարտվել եւ ամեն ինչ կվերսկսվի, այնտեղ, ուր չեն կարողանա նորմալ ընտրություն անցկացնել: Դեկտեմբերի 4-ին այդ կանխատեսումն է արել Նոր Ժամանակներ կուսակցության ...ԳՆԱՑԵՔ ՊԵՆՏԱԳՈՆ ՈՒ ՀԱՐՑՐԵՔ
Պենտագոնում կա հատուկ վերլուծական մի խումբ, որի աշխատանքի նպատակն այն է, որ Սերժ Սարգսյանը դառնա Հայաստանի հաջորդ նախագահը: Դեկտեմբերի 4-ին Ուրբաթ ակումբում այդ մասին նշել է Նոր Ժամանակներ կուսակցության ...ԻՆՉՈՒ ԿՈԼԵՐՈՎԸ ՓՈՂ ՉԻ ՏԱԼԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը դեկտեմբերի 4-ին հայարարել է, որ ինքը իր քաղաքական գործունեության ընթացքում ոչ մի այլազգիւ եւ հայ մեծահարուստից փող չի վերցրել, եթե վերցրել է, ապա ...ՄԻՆՉԵՒ ՄԱՅԻՍ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ
Մինչեւ 2007 թվականի խորհրդարանի ընտրությունը, Հայաստանը կստորագրի Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցության սեղանին եղած 2,5 էջանոց փաստաթուղթը, որը ենթադրում է տարածքների վերադարձ ընդամենը անորոշ ...ՔՍԵՆՈՖՈԲԻԱՆ ՀՐԱՀՐՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ
Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վերնախավի վերաբերմունքը արհամարական է, որովհետեւ Հայաստանի վերնախավն այնտեղ ունի «քցողի» համբավ, դեկտեմբերի 4-ին Ուրբաթ ակումբում ասել է իրեն Ռուսաստանի վերնախավի տրամադրությունների ...
ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՃԻՉԵՐ, ՈՐ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆԻՆՉՈՒ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՈՌԱՆՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ
ՎԻԿՏՈՐԻՆ ՈՒ ՍԵՐԺԻՆ ՄԻԱՑԵԼ ԵՆ ՄԵԼԻՔ ՇԱՀՆԱԶԱՐՆ ՈՒ ՊԸԼԸ ՊՈՒՂԻՆ
ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ջավախք-ինֆո 02.12.06թԻՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԼՌՈՒԹՅԱՄԲ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՀՌԱԿ-Ը ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ
27.11.06ՉԻՐ ՈՒ ՉԱՄԻՉ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄԵԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
- 1738 Կ. Պոլսում ծնվեց պատմաբան Միքայել Չամչյանը: (Վախճ. 1823թ.-ին):
- 1853 Ցարական կառավարությունը Գաբրիել Սունդուկյանին Թիֆլիսից աքսորում է Դերբենդ:
- 1918 Զորավար Անդրանիկի ղարաբաղյան ռազմարշավի ավարտը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

