
ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Երեւանյան վերջին օրերի խրոնիկան ցույց տվեց, որ հանրությանն անհնար է պարտադրել հարգել կարգն ու օրենքը, եթե երկրում ստեղծված չեն օրենքով ու կարգով ապրելու երաշխիքներ: Երթուղայիններին կանգառում կայանելու պարտադրանքը ակնհայտորեն իրեն չի արդարացնում, քանի որ կանգառներում առաջանում են անասելի կուտակումներ, այնպես, որ նույնիսկ ոստիկանները, որ հսկում են երթեւեկը եւ կանգառումի գործընթացը, այս կամ այն վարորդին կանգնելու կամ շարժվելու հրամաններ են տալիս դեմքի այնպիսի արտահայտությամբ, որն ակնհայտ է դարձնում` իրենք էլ հասկանում են իրենց հրահանգների անհեթեթությունը: Կասկածից վեր է, որ ոստիկաններին այդ բարդ հանձնարարությունը տված իշխանությունն էլ գիտակցում է, որ արդյունքը լինելու է չնչին եւ իրականում երթեւեկությունը չի կարգավորվելու, քաղաքացիները չեն դառնալու կարգապահ եւ վարորդներն էլ չեն ենթարկվելու երթեւեկության գրված կանոններին: Բանն այն չէ, որ հասարակության մտածողությունը հակված է դեպի կարգազանցություն, եւ առանց մտածողության փոփոխության անհնարին է հասնել իրավիճակի էական փոփոխության: Խնդիրն այն է, որ կարգով ապրելու համար մտածողությունը խիստ անբավարար բաղադրիչ է: Կարգը պահանջում է իրացման ռեսուրս, ինչը ամենեւին չի սահմանափակվում մտածելակերպով եւ աշխարհընկալմամբ: Խոսքը շատ կոնկրետ նյութական ռեսուրսի մասին է: Չկա մի օրինական երկիր, որը աղքատ լինի եւ չկա մի հարուստ երկիր, ուր տիրի անօրինականությունը: Աղքատ եւ հարուստ հասկացություններն այս պարագայում չեն վերաբերում զուտ հանքահումքային հարստությանը, խոսքը քաղաքացիների հարստության, բարեկեցության մասին է:

Իհարկե, հարց է առաջանում, թե հարստությամբ է հնարավոր հասնել օրինականության, թե օրինականությունն է հարստության բանալին: Թերեւս դա շատ նման է հավի ու ձվի պատմությանը, որի պաասխանը գտնելու բլոր փորձերը միմիայն խորացնում են խնդիրը, եւ հարցն այդպես էլ մնում է չլուծված ու խորացնում է ընդամենը վիճաբանությունը: Բանն այն է, որ կարելի է առանց օրինականության հասնել հարստության, բայց հարստությունը առանց օրինականության պահպանելը գրեթե անհնարին է: Ինչքան էլ որ դա հաջողվի, միեւնույն է կրում է ժամանակավոր բնույթ եւ չի ունենում որեւէ հստակ երաշխիք: Նույն կերպ կարելի է առանց ընդհանուր բարեկեցության ապահովման հասնել հասարակության մեջ օրինականության գերակայությանը, բայց դա պահելն արդեն անհնարին է, եթե դա չի ապահովվում կոնկրետ նյութական հենքով: Այդպես կարգապահությունը ի վերջո հանգեցնում է ավելորդության զգացման, եւ մարդիկ նախընտրում են կարգազանցությունը, որպեսզի հասնեն բարեկեցության: Թերեւս իրատեսական է այն, որ պետք է հավասարապես աշխատել թե հանրության բարեկեցության ապահովման եւ թե երկրում օրինականության հաստատման ուղղությամբ: Եթե խախտվում է համամասնությունը, ապա առաջանում է մի վիճակ, երբ արդեն փաստացի կարեւոր չէ, թե հոգուտ որ բաղադրիչի է համամասնությունը խառնվել:
Հայաստանում ներկայում այդ վիճակն է: Իշխանությունը փորձում է քաղաքացիներին կարգի ու օրենքի վարժեցնել, ներողություն այդ բառի համար, երբ ինքը չի հարգում այդ կարգն ու օրենքը եւ դրանով ցույց է տալիս, որ բարեկեցիկ ապրելու համար պետք է օրենքը եւ կարգը անտեսել: Սակայն դա գուցե այդքան էլ էական չլիներ, եթե քաղաքացիների համար գոնե ստեղծվեին կարգով ու օրենքով ապրելու բավարար պայմաններ: Նույն երթեւեկության պարագայում, քաղաքացիներն ուղղակի ստիպված են խախտել կարգը, ոովհետեւ կենաց ու մահու պայքար են մղում երթուղային տաքսի մտնելիս գոնե հաջողակների հնգյակում լինելու համար: Վարորդներն ուղղակի ստիպված են կանգնել կանգառներից դուրս, որովհետեւ դրանք չեն բավարարում քաղաքի աշխարհագրության պահանջած քանակին: Այդ իրավիճակում կույրին էլ պարզ է, որ բոլորը երանի են տալու այն ժամանակին, երբ կարող էին երթուղային նստել կամ իջնել որտեղ որ հարմար լիներ, նույնը նաեւ վարորդները երանի են տալիս, որ ցանկացած տեղ կարողանան կայանել: Եվ հենց այդ մտայնությունն է իշխանության մոտ կարգուկանոնի սրված զգացման այս հանկարծակի դրսեւորման պատճառը: Ահա թե ինչու ոչինչ չի արվում խնդրի համալիր լուծման ուղղությամբ, այլ ընդամենը կատարվում է նեղացված մի քայլ, որը ակնհայտորեն չի տալու իր արդյունքը: Եվ դա գիտեն նաեւ դրա նախաձեռնողները` լինի դա քաղաքային, թե Կենտրոնական իշխանություն: Գիտեն, բայց անում են, որովհետեւ դրա նպատակը բոլորովին այլ է` ստեղծել մի վիճակ, երբ քաղաքացիները զգալի նեղություն կրեն օրինականության հաստատումից եւ սկսեն բարձրաձայն դժգոհել, որ իշխանությունը փորձում է կարգ ու կանոն ապահովել: Այդպիսով իշխանությունը ստանում է երկրում անօրինականության մթնոլորտի դեմ ոչինչ չանելու հիանալի արդարացում, ինչպես նաեւ հանրային գիտակցության մեջ արդեն առավել գործնական միջոցով է խորացնում անօրինական կյանքի հակվածությունը, անօրինականությամբ հարստացած վերնախավին օժտելով բարոյական իրավունքով: Իսկ այդ նպատակին հասնելու համար շատ բան պետք չէ` պետք է մարդկանց զրկել նյութից եւ օրենք պարտադրել:
- ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ԻՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԼՌՈՒԹՅԱՄԲ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Հայաստանի ներիշխանական հանրությունը երբեք աչքի չի ընկել իր խոսքի ու գործի այդ աստիճան անհամարժեքությամբ, ինչին որ ականատես ենք լինում վերջին շրջանում: Իշխանության թեւերը, որոնցից առնվազն երկուսը ակնհայտ ...ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Երեւանյան վերջին օրերի խրոնիկան ցույց տվեց, որ հանրությանն անհնար է պարտադրել հարգել կարգն ու օրենքը, եթե երկրում ստեղծված չեն օրենքով ու կարգով ապրելու երաշխիքներ: Երթուղայիններին կանգառում կայանելու ...ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ջավախք-ինֆո 02.12.06թՄիասնական Ջավախք ԺԴ-ի անդամ եւ Ջավախքի Երիտասարդական Մարզամշակութային Միության նախագահ Վահագն Չախալյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը, որը նշանակվել էր Գյումրիի Առաջին ատյանի դատարանում, ...ՄԻԱՍԻՆ ՉԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ, ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՐԺԵՔ
Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ռազմավարությունը մի փաստաթուղթ է, որը պետք է Հայաստանին օգնի տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումների պարագայում ունենալ նվազագույն վնաս եւ առավելագույն ...ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ, ԵԹԵ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԴԱՌՆԱ ՆԱԽԱԳԱՀ
Մենք պետք է ողջունենք, որ Սերժ Սարգսյանն իր պատասխանատվության տակ է վերցնում գրեթե բոլոր ոլորտները: Դեկտեմբերի 4-ին Ուրբաթ ակումբում այդպիսի հայտարարությամբ է աչքի ընկել Հայաստանի նախագահի ազգային անվտանգության ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄԵԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը դեկտեմբերի 4-ին Ուրբաթ ակումբում վերհաստատել է ամիսներ առաջ իր արած հայտարարությունը, թե Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո էլ շարունակելու ...«ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը դեկտեմբերի 4-ին հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը հանրությանն առաջարկել է Հայաստանի Հանրապետության ...ԿԱՐԵՎՈՐԸ ԳԱՂԱՓԱՐԱԿԻՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՎ ՈՉ` ԹՎԱՔԱՆԱԿԸ
«Մարզերում մեր հանդիպումները ցույց տվեցին, որ մեր մտահագությունները ճիշտ դուրս եկան. ծանր է բարոյահոգեբանական մթնոլորտը, կան ֆեոդալիկներ, որ աջակցում են կենտրոնին: Բայց կա նաեւ լուրջ ընդվզման ռեսուրս», ...ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԵՎ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Ազգային ժողովի այս տարվա վերջին` դեկտեմբերի 4-7 քառօրյա նիստերը սկսվեցին օրակարգի շուրջ վեճերով: Պարզվեց, որ օրակարգը չի համապատասխանում պատգամավորներին բաժանված փաթեթին, ինչը, ի ցավ մեր խորհրդարանի, ...ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ ՍՏԱԽՈՍ Է ԵՒ ԶՈՒԼՈՒ՞Մ
Հակակրիմինալ շարժման հրապարակումներին եւ հայտարարություններին ծանոթ չեմ եւ չեմ կարող դրանց վերաբերյալ գնահատական տալ: Դեկտեմբերի 4-ին Ուրբաթ ակումբում լրագրողների հետ կայացած հանդիպմանը այդ մասին ասել ...ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԽԱՌՆՎԻ ԱՅՆՔԱՆ, ՈՐ Ի ՎԻՃԱԿԻ ԿԼԻՆԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԻԱՅՆԱԿ
ԱՊՀ տարածքում գունավոր հեղափոխությունները չեն ավարտվել եւ ամեն ինչ կվերսկսվի, այնտեղ, ուր չեն կարողանա նորմալ ընտրություն անցկացնել: Դեկտեմբերի 4-ին այդ կանխատեսումն է արել Նոր Ժամանակներ կուսակցության ...ԳՆԱՑԵՔ ՊԵՆՏԱԳՈՆ ՈՒ ՀԱՐՑՐԵՔ
Պենտագոնում կա հատուկ վերլուծական մի խումբ, որի աշխատանքի նպատակն այն է, որ Սերժ Սարգսյանը դառնա Հայաստանի հաջորդ նախագահը: Դեկտեմբերի 4-ին Ուրբաթ ակումբում այդ մասին նշել է Նոր Ժամանակներ կուսակցության ...ԻՆՉՈՒ ԿՈԼԵՐՈՎԸ ՓՈՂ ՉԻ ՏԱԼԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը դեկտեմբերի 4-ին հայարարել է, որ ինքը իր քաղաքական գործունեության ընթացքում ոչ մի այլազգիւ եւ հայ մեծահարուստից փող չի վերցրել, եթե վերցրել է, ապա ...ՄԻՆՉԵՒ ՄԱՅԻՍ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ
Մինչեւ 2007 թվականի խորհրդարանի ընտրությունը, Հայաստանը կստորագրի Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցության սեղանին եղած 2,5 էջանոց փաստաթուղթը, որը ենթադրում է տարածքների վերադարձ ընդամենը անորոշ ...ՔՍԵՆՈՖՈԲԻԱՆ ՀՐԱՀՐՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ
Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վերնախավի վերաբերմունքը արհամարական է, որովհետեւ Հայաստանի վերնախավն այնտեղ ունի «քցողի» համբավ, դեկտեմբերի 4-ին Ուրբաթ ակումբում ասել է իրեն Ռուսաստանի վերնախավի տրամադրությունների ...
ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՃԻՉԵՐ, ՈՐ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆԻՆՉՈՒ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՈՌԱՆՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ
ՎԻԿՏՈՐԻՆ ՈՒ ՍԵՐԺԻՆ ՄԻԱՑԵԼ ԵՆ ՄԵԼԻՔ ՇԱՀՆԱԶԱՐՆ ՈՒ ՊԸԼԸ ՊՈՒՂԻՆ
ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ջավախք-ինֆո 02.12.06թԻՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԼՌՈՒԹՅԱՄԲ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՀՌԱԿ-Ը ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ
27.11.06ՉԻՐ ՈՒ ՉԱՄԻՉ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄԵԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
- 1738 Կ. Պոլսում ծնվեց պատմաբան Միքայել Չամչյանը: (Վախճ. 1823թ.-ին):
- 1853 Ցարական կառավարությունը Գաբրիել Սունդուկյանին Թիֆլիսից աքսորում է Դերբենդ:
- 1918 Զորավար Անդրանիկի ղարաբաղյան ռազմարշավի ավարտը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

