
ԻՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԼՌՈՒԹՅԱՄԲ
- Հայաստանի ներիշխանական հանրությունը երբեք աչքի չի ընկել իր խոսքի ու գործի այդ աստիճան անհամարժեքությամբ, ինչին որ ականատես ենք լինում վերջին շրջանում: Իշխանության թեւերը, որոնցից առնվազն երկուսը ակնհայտ հայտնի են` Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, ամեն կերպ խուսափում են ցույց տալ միմյանց միջեւ առկա անհամաձայնությունները, գուցե այն պատճառով, որ իրենք էլ «գլխի չեն ընկնում» դրանց գոյության մասին: Բայց նրանց հրապարակային ելույթներն ուղղակի վկայում են, որ անհամաձայնություն կա եւ այն էլ` բավական լուրջ ու հիմնավոր անհամաձայնություն: Օրինակ, պաշտպանության նախարարը օրերս Ազգային Ժողովում հայտարարեց, թե բանակը վայելում է հասարակության 82 տոկոսի վստահությունը եւ պատգամավորներին (Վիկտոր Դալլաքյանին) կոչ արեց ցույց տալ եւս մի պետական կառույց, որը վստահության առումով ունի «այդ ցուցանիշի գոնե կեսը»: Սա կարող է թվալ Սերժ Սարգսյանի հերթական հայտարարություններից մեկը: Բայց եթե հաշվի առնենք, որ պաշտպանության նախարարը իրեն ամբողջությամբ պատասխանատու համարեց բանակի համար եւ իբրեւ իր պատասխանատվության տակ գտնված կառույցի ձեռբերում վկայակոչեց 82 տոկոս վստահությունը, ապա այդ հայտարարությունը դժվար է գնահատել այլ կերպ, քան ուղղակի ձեռնոց պետության մյուս բոլոր կառույցներին: 82-ի կեսը 41-ն է: Սա շատ հետաքրքիր ցուցանիշ է մի քանի առումով: Նախ, եթե Սերժ Սարգսյանն ասում է ցույց տվեք 82-ի գոնե կեսի չափ վստահություն վայելող մի պետական կառույց, ապա նա ուղղակի կասկածում է պետական այնպիսի կառույցների, ինչպիսիք են` Հայաստանի Նախագահը, Ազգային Ժողովը, Կառավարությունը: Փաստացի ստացվում է, որ պաշտպանության նախարարը կասկածում է դրանց լեգիտիմությանը եւ կարծում, որ պետականության, օրինակ, այդ ինստիտուտները չեն վայելում հանրության 41 տոկոսից ավելիի վստահությունը: Իսկ դա նշանակում է, որ ըստ Հայաստանի պաշտպանության նախարարի, Հայաստանի նախագահը հանրության կեսից ավելիի վստահությունը չի վայելում: Հաշվի առնելով այն, որ պաշտպանության նախարարը 13 տարի կառավարության կազմում է եւ նույնիսկ դրանից առաջ էլ այլ կարգավիճակում զբաղվել է Հայոց պետականության կայացման գործով, ապա թերեւս կարելի է համոզված ասել, որ Սերժ Սարգսյանի համար գաղտնիք չէ, որ Նախագահը նույնպես պետական կառույց է, հետեւաբար պետք է ենթադրել, որ պաշտպանության նախարարը հասկանում էր ինչ է ասում, իսկ այն, որ նա ասելու պահին գտնվում էր միանգամայն սթափ վիճակում, ուղղակի կասկածից վեր է:

Բայց նրա խոսքերի միանգամայն գիտակցվածությունն ունի մեկ այլ վկայություն, որն էլ 82-ի կեսի` 41-ի պարագան ուշագրավ դարձնող մեկ այլ դրվագ է: Բանն այն է, որ պաշտոնապես մոտավորապես հենց այդքան ձայն էր ստացել նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2003 թվականի նախագահի ընտրության առաջին փուլում: Իսկ ով ով, բայց Սերժ Սարգսյանը հաստատ ամենից լավ գիտե Ռոբերտ Քոչարյանի ստացած ձայների իրական տոկոսը: Դա թերեւս շատ լավ գիտե նաեւ Ռոբերտ Քոչարյանը, ով առաջին փուլից հետո իր քարոզարշավի բուն իրականացումը շտաբի պետ Սերժ Սարգսյանից վերցրեց ու տվեց Դաշնակցությանը: Մինչդեռ եթե դատենք պաշտոնական թվերով, ապա 41 տոկոսն առաջին փուլի համար միանգամայն պատկառելի ցուցանիշ է ու զարմանալի է, թե ինչը չէր գոհացրել Ռոբերտ Քոչարյանին, որ նա Սերժ Սարգսյանին չվստահեց իր ընտրության երկրորդ փուլը: Եվ գուցե հենց այն, որ Ռոբերտ Քոչարյանն առանց Սերժ Սարգսյանի ասելու էլ գիտե, թե իրականում որքան է պետական կառույցների վստահության աստիճանը: Այսինքն պաշտպանության նախարարը ոչ թե նոր բան է հայտնագործում, այլ ընդամենը հիշեցնում է անցած գնացածը, թերեւս առաջնորդվելով հայտնի խոսքով` «ով չի հիշում անցյալը, նա ապագա չունի»: Մնում է միայն պարզել, թե հատկապես ում ապագայի համար է Սերժ Սարգսյանը հիշեցնում Ռոբերտ Քոչարյանի անցյալը` ի՞ր, թե հենց Ռոբերտ Քոչարյանի: Այդ առումով իրավիճակն ավելի պարզ կլիներ իհարկե, եթե ինչ որ բան խոսեր նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Բայց նա համառորեն լռում է: Չնայած, մյուս կողմից, նրա լռությունն ինքնին արդեն շատ բան է ասում եւ վկայում, որ Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ իր ապագայի համար է հիշեցնում նախագահի անցյալը: Սերժ Սարգսյանը կարծես թե շատ լավ է պատկերացնում, որ իր եւ Ռոբերտ Քոչարյանի շահը հայտնվել է պատմական ջրբաժանի առաջ: Նախագահի լռությունը նույնպես վկայում է այդ մասին: Եթե Ռոբերտ Քոչարյանը համաձայն լիներ պաշտպանության նախարարի գործողությունների հետ, ապա կասկածից վեր է, որ նա կշտապեր անձամբ հայտարարել այդ մասին: Նրա նախագահության տարիները ցույց են տվել, որ Ռոբերտ Քոչարյանը թույլ չի տալիս, որ տնտեսական կամ քաղաքական դաշտում որեւէ գործընթացի մասին հանրությունը մի պահ անգամ մտածի, թե դա տեղի է ունեցել առանց նախագահի անմիջական մասնակցության` լինի դա ձիարշավի մրցում, թե ծանր արդյունաբերության վերագործարկում: Այժմ էլ նախագահն իր լռությամբ թերեւս վկայում է, որ տեղի ունեցող իրադարձություններին դեմ չէ: Բայց զարմանալի է, որ այս անգամ նա չի ցանկանում այդ մասին բարձրաձայն ասել եւ լավագույն դեպքում ինչ որ բաներ հաղորդում է խոսնակի միջոցով: Եվ այդ իսկ պատճառով առավել հավանական է թվում, որ Ռոբերտ Քոչարյանը լռությամբ թաքցնում է իր անհամաձայնությունը, տվյալ պարագայում պաշտպանության նախարարի գործողությունների հետ: Բանն այն է, որ եթե նախագահը հայտարարի, որ համաձայն չէ տեղի ունեցողի հետ, ապա կամ պետք է պաշտոնանկ անի պաշտպանության նախարարին, կամ էլ ակամա վկայի, որ այս երկրում այլեւս ինքը չի տիրապետում իշխանության գործողություններին: Իսկ այդ դեպքում նա պետք է ուղղակի հրաժարական տա պետության անվտանգության նկատառումներից ելնելով, մինչդեռ իր լռությամբ Ռոբերտ Քոչարյանն ավելի է խորացնում պետությանը սպառնացող վտանգը: Հետո ինչ, որ այն դեռ չկայացած է: Չկայացած պետություններն այդօրինակ իրավիճակներում առավել խոցելի են լինում: Հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նախարարին պաշտոնանկ անելու դեպքում կանգնում է մի քանի կարեւոր պաշտոնի միանգամից թափուր մնալու փաստի առաջ, բայց մյուս կողմից նախագահը լավ շանս է ստանում աշխատանքով ապահովել Հայաստանի Հանրապետության մոտ մեկ տասնյակ քաղաքացու:
- ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԻՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԼՌՈՒԹՅԱՄԲ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Հայաստանի ներիշխանական հանրությունը երբեք աչքի չի ընկել իր խոսքի ու գործի այդ աստիճան անհամարժեքությամբ, ինչին որ ականատես ենք լինում վերջին շրջանում: Իշխանության թեւերը, որոնցից առնվազն երկուսը ակնհայտ ...ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Երեւանյան վերջին օրերի խրոնիկան ցույց տվեց, որ հանրությանն անհնար է պարտադրել հարգել կարգն ու օրենքը, եթե երկրում ստեղծված չեն օրենքով ու կարգով ապրելու երաշխիքներ: Երթուղայիններին կանգառում կայանելու ...ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ջավախք-ինֆո 02.12.06թՄիասնական Ջավախք ԺԴ-ի անդամ եւ Ջավախքի Երիտասարդական Մարզամշակութային Միության նախագահ Վահագն Չախալյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը, որը նշանակվել էր Գյումրիի Առաջին ատյանի դատարանում, ...ՄԻԱՍԻՆ ՉԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ, ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՐԺԵՔ
Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ռազմավարությունը մի փաստաթուղթ է, որը պետք է Հայաստանին օգնի տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումների պարագայում ունենալ նվազագույն վնաս եւ առավելագույն ...ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ, ԵԹԵ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԴԱՌՆԱ ՆԱԽԱԳԱՀ
Մենք պետք է ողջունենք, որ Սերժ Սարգսյանն իր պատասխանատվության տակ է վերցնում գրեթե բոլոր ոլորտները: Դեկտեմբերի 4-ին Ուրբաթ ակումբում այդպիսի հայտարարությամբ է աչքի ընկել Հայաստանի նախագահի ազգային անվտանգության ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄԵԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը դեկտեմբերի 4-ին Ուրբաթ ակումբում վերհաստատել է ամիսներ առաջ իր արած հայտարարությունը, թե Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո էլ շարունակելու ...«ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը դեկտեմբերի 4-ին հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը հանրությանն առաջարկել է Հայաստանի Հանրապետության ...ԿԱՐԵՎՈՐԸ ԳԱՂԱՓԱՐԱԿԻՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՎ ՈՉ` ԹՎԱՔԱՆԱԿԸ
«Մարզերում մեր հանդիպումները ցույց տվեցին, որ մեր մտահագությունները ճիշտ դուրս եկան. ծանր է բարոյահոգեբանական մթնոլորտը, կան ֆեոդալիկներ, որ աջակցում են կենտրոնին: Բայց կա նաեւ լուրջ ընդվզման ռեսուրս», ...ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԵՎ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Ազգային ժողովի այս տարվա վերջին` դեկտեմբերի 4-7 քառօրյա նիստերը սկսվեցին օրակարգի շուրջ վեճերով: Պարզվեց, որ օրակարգը չի համապատասխանում պատգամավորներին բաժանված փաթեթին, ինչը, ի ցավ մեր խորհրդարանի, ...ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ ՍՏԱԽՈՍ Է ԵՒ ԶՈՒԼՈՒ՞Մ
Հակակրիմինալ շարժման հրապարակումներին եւ հայտարարություններին ծանոթ չեմ եւ չեմ կարող դրանց վերաբերյալ գնահատական տալ: Դեկտեմբերի 4-ին Ուրբաթ ակումբում լրագրողների հետ կայացած հանդիպմանը այդ մասին ասել ...ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԽԱՌՆՎԻ ԱՅՆՔԱՆ, ՈՐ Ի ՎԻՃԱԿԻ ԿԼԻՆԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԻԱՅՆԱԿ
ԱՊՀ տարածքում գունավոր հեղափոխությունները չեն ավարտվել եւ ամեն ինչ կվերսկսվի, այնտեղ, ուր չեն կարողանա նորմալ ընտրություն անցկացնել: Դեկտեմբերի 4-ին այդ կանխատեսումն է արել Նոր Ժամանակներ կուսակցության ...ԳՆԱՑԵՔ ՊԵՆՏԱԳՈՆ ՈՒ ՀԱՐՑՐԵՔ
Պենտագոնում կա հատուկ վերլուծական մի խումբ, որի աշխատանքի նպատակն այն է, որ Սերժ Սարգսյանը դառնա Հայաստանի հաջորդ նախագահը: Դեկտեմբերի 4-ին Ուրբաթ ակումբում այդ մասին նշել է Նոր Ժամանակներ կուսակցության ...ԻՆՉՈՒ ԿՈԼԵՐՈՎԸ ՓՈՂ ՉԻ ՏԱԼԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը դեկտեմբերի 4-ին հայարարել է, որ ինքը իր քաղաքական գործունեության ընթացքում ոչ մի այլազգիւ եւ հայ մեծահարուստից փող չի վերցրել, եթե վերցրել է, ապա ...ՄԻՆՉԵՒ ՄԱՅԻՍ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ
Մինչեւ 2007 թվականի խորհրդարանի ընտրությունը, Հայաստանը կստորագրի Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցության սեղանին եղած 2,5 էջանոց փաստաթուղթը, որը ենթադրում է տարածքների վերադարձ ընդամենը անորոշ ...ՔՍԵՆՈՖՈԲԻԱՆ ՀՐԱՀՐՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ
Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վերնախավի վերաբերմունքը արհամարական է, որովհետեւ Հայաստանի վերնախավն այնտեղ ունի «քցողի» համբավ, դեկտեմբերի 4-ին Ուրբաթ ակումբում ասել է իրեն Ռուսաստանի վերնախավի տրամադրությունների ...
ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՃԻՉԵՐ, ՈՐ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆԻՆՉՈՒ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՈՌԱՆՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ
ՎԻԿՏՈՐԻՆ ՈՒ ՍԵՐԺԻՆ ՄԻԱՑԵԼ ԵՆ ՄԵԼԻՔ ՇԱՀՆԱԶԱՐՆ ՈՒ ՊԸԼԸ ՊՈՒՂԻՆ
ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ջավախք-ինֆո 02.12.06թԻՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԼՌՈՒԹՅԱՄԲ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՀՌԱԿ-Ը ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ
27.11.06ՉԻՐ ՈՒ ՉԱՄԻՉ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՄԵԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
- 1738 Կ. Պոլսում ծնվեց պատմաբան Միքայել Չամչյանը: (Վախճ. 1823թ.-ին):
- 1853 Ցարական կառավարությունը Գաբրիել Սունդուկյանին Թիֆլիսից աքսորում է Դերբենդ:
- 1918 Զորավար Անդրանիկի ղարաբաղյան ռազմարշավի ավարտը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

