
ԵՐԲ ԿԳԱ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
- Իր «Հիվանդ հասարակություն» էսսեի մեջ ամերիկացի գրող Ջ. Ուիլյամ Ֆուլբրայթն ասում է. «Պետական բյուջեն, հաշվապահական չոր հաշիվներից զատ, ունի նաեւ բարոյական բովանդակություն, այն արտահայտում է, թե հասարակությունն ինչի համար է մտահոգված, ինչի համար` ոչ, այն ցույց է տալիս, թե որոնք են հասարակության արժեքները»:

Նայելով Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեին, հնարավոր չէ կարծիք կազմել որեւէ մտահոգության մասին: Այդպիսին են եղել մեր գրեթե բոլոր բյուջեները, բայց 2007 թվականինը պետք է չլիներ այդպիսին: Ինչու հենց 2007 թվականինը: Որովհետեւ երկիրն ու հասարակությունը գտնվում են այնպիսի մի ճամփաբաժանում, երբ ներկայի իրավիճակից ավելի կարեւոր է դառնում ապագան, երբ բարեկեցիկ ներկան ամենեւին էլ ապահով ապագայի գրավական չէ, եւ նույնիսկ կարող է վտանգել այդ ապագան, եթե առանցքային ճամփաբաժանում խնդիրներն ու նպատակները սահմանվում են զուտ առօրեական դրդապատճառներից ելնելով: 2007 թվականի պետական բյուջեն առօրեական է, ոչ ավելի: Դրա մեջ հիմնարար կերպով արտացոլված չէ որեւէ հեռանկարային խնդիր: Բյուջեն կազմողները, կամ խորհրդարանում դրան կողմ քվեարկողները սիրում են մատնանշել, որ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի մեջ տարեցտարի ավելանում են աշխատավարձը, նպաստները, սոցիալական, կրթական ոլորտների հատկացումները: Եթե այդ փաստը նրանք ընդունում են իբրեւ հաջողություն եւ բյուջեի առավելություն, ապա նշանակում է, որ այդ մարդիկ կառուցում են աղքատների հասարակություն, ուր նպատակը մարդկանց փող բաժանելն է, ոչ թե պետական հեռանկարային ծրագրեր կազմելը:
Փողն իհարկե մարդկանց պետք է, բայց ոչ թե պետությունից վերցնելու, այլ պետությանը տալու համար, որպեսզի պետական կառավարման համակարգի միջոցով իրականացվեն հասարակությանը հուզող խնդիրների լուծումներ: Այսինքն պետության խնդիրը մարդկանց փող բաժանելը չէ, ինչպես կարծում է իշխանությունը: Պետության խնդիրը մարդկանց համար փող աշխատելու հնարավորություն ստեղծելն է: Ինչ է պետական բյուջեն: Դա մի զամբյուղ է, ուր ամեն մի քաղաքացի ներդրում է անում օրենքով իրեն հասանելիքի չափով` շատ ունեցողը շատ, քիչ ունեցողը` քիչ: Զամբյուղն ունի իհարկե առավելապես սոցիալական նպատակ` աշխատողների հաշվին պահել բնակչության անաշխատունակ կամ գործազուրկ մասին: Այդպես է ամբողջ աշխարհում: Բայց կա բավական էական մի տարբերություն: Իրականում շատ երկրներ խուսափում են հավաքած փողը պարզապես բաժանելուց, քանի որ դա ստեղծում է մի փակ շղթա եւ ամենեւին չի նպաստում հասարակական խնդիրների լուծմանը: Առավել տրամաբանական է, որ բյուջեն սոցիալական խնդիրները լուծում է ազգային ծրագրերի միջոցով, ավելի ու ավելի շատ մարդկանց հնարավորություն տալով փող աշխատել: Ընդ որում, փող աշխատել ատահայտությունը ամենեւին կապ չունի պաշտոնեա-օլիգարխիկ միջավայրում ընդունված համանման ընկալման հետ, փող աշխատել նշանակում է Սահմանադրության նորմերով երաշխավորված աշխատանքի դիմաց ստանալ օրինական վարձատրություն, եկամուտ կամ շահույթ: Այսինքն, բյուջեում հավաքված փողը պետությունն օգտագործում է քաղաքացիների կենսագործունեության ավելի տարողունակ եւ ավելի արդյունավետ համակարգեր ձեւավորելու համար:
Հայաստանում նախընտրում են պարզ բաժանումը: Եվ բնական է, որ երկրի համար առանցքային ժամանակաշրջանում, երբ գրեթե բոլորն են համաձայն, որ Հայաստանը կարեւոր առանցքային կետում է եւ ներկայում դրված խնդիրների ու լուծման մեխանիզմների որակից է կախված երկրի ապագան, քաղաքական հավակնությունների իրացման ամենահարմար ճանապարհն են դարձնում պարզ բաժանումը:
Այս պարագայում իհարկե դժվար է ասել` այդ ամենը վկայում է հասարակության արժեքային համակարգի մասի՞ն, թե պարզապես իշխանական քաղաքական ուժերը, որոնք տնօրինում են երկրի պետական եւ ստվերային բյուջեները, հասարակության հետ հարաբերվում են սեփական պատկերացումներից ելնելով: Այդ հարցը ներկա փուլում դեռ պատասխան չունի: Հանրության մի զգալի մասն իհարկե ընդունել է խաղի թելադրված կանոնը, համենայն դեպս արտաքնապես այդպես է, եւ մարդիկ ուրախությամբ ու ժպիտով ընդունում են բաժանվող ամեն ինչ` թե բյուջետային եւ թե արտաբյուջետային բաժանումներից: Այդ իմաստով հասարակությունն էլ ցուցաբերում է այդ արժեհամակարգի դավանորդ լինելու միտումներ: Բայց վերջնական պատկերը թերեւս պարզ կլինի 2007 թվականի մայիսին, երբ գա ադեն հասարակության բաժանելու հերթը եւ հստակ լինի, թե ինչը ում է բաժանելու հանրությունը:
- ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
HAYPOST TRUST MANAGEMENT-Ը ԿԿԱՌԱՎԱՐԻ ՀԱՅՓՈՍՏԸ
Հինգշաբթի պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը եւ հոլանդական ING ընկերության ներկայացուցիչ Հանս Բոննը պայմանագիր են ստորագրվել, որով Հայփոստը անցնում է Haypost Trust Management ...ԵՐԲ ԿԳԱ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Իր «Հիվանդ հասարակություն» էսսեի մեջ ամերիկացի գրող Ջ. Ուիլյամ Ֆուլբրայթն ասում է. «Պետական բյուջեն, հաշվապահական չոր հաշիվներից զատ, ունի նաեւ բարոյական բովանդակություն, այն արտահայտում է, թե հասարակությունն ...ՀՌԱԿ-Ը ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ
Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը դիմել է Արա Աբրահամյանին` պահանջելով չօգտագործել կուսակցության խորհրդանիշները:
Ռուսաստանի Հայերի Միության նախագահ
Արա Աբրահամյանին
Չնայած այն համգամանքին, ...ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՄՈՌԱՑՎԱԾ ՄՇԱԿՈՒՅԹԸ
«Շատ ծանր հեղափոխություն ենք սկսել, որովհետեւ մշակույթը, արվեստը միշտ երկրորդ պլան մղված բնագավառ է եղել: Բայց կա մի հավերժական բարոյականություն` ազգերը տարբերվում են իրենց լեզվով եւ մշակույթով: Ժողովուրդն ...ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՊԱՏԺԵԼ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ
Մարդու իրավունքներ 96 կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը դիմել է վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանին, կրկին անգամ մատնանշելով Հանրապետական կուսակցության օրինախախտումների մասին: ՀՀ վարչապետ, ...ԱՎԵԼԻ ԼԱՎ ԲԱՆ` ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
Մինսկում Ղարաբաղյան կարգավորման հարցով Քոչարյան-Ալիեւ հանդիպումը դրական էր, անցել է կառուցողական մթնոլորտում, նախագահները կենտրոնացել են այն խնդիրների վրա, որ դեռեւս մնում են չլուծված, բանակցությունները ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԴԱՌՆԱ ՎՈՒԱՄ ԱՆԴԱՄ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության առաջարկը Միավորված ազգերի կազմակերպությունում կքննակվի դեկտեմբերի ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԱՐԴԱՐԱՑՐԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԵՐԸ.ՀԱՐԿԱՎՈՐ Է ՑՐԵԼ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
ԴԵՄՈ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
Իշխանություն-ժողովուրդ հարաբերությունները բավականին հետաքրքիր փուլ են թեւակոխել: Այն է՝ իշխանությունները սկսել են լրջորեն քննադատել ժողովրդին: Արդեն ժողովրդին: «Օդիոզների» քննադատությունը, ինչպես տեսնում ...ՈՎ Է ՆՇԱՆԱԿԵԼ ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության 6 քաղաքացիների սպանությունից հետո ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը երկու երկրների հարաբերությունները գնահատել էր 5+: Սա Հայաստանի պաշտոնակա՞ն գնահատականն ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍ ՉԻ ԿԱԶՄԻ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ 2007-ի խորհրդարանական ընտրությունից հետո լինելու է նոր վարչապետ, նոր կառավարություն, սեփական պատկերացումներով բոլոր, այդ ...ԴԻՄԵՔ «ԴԻԶԱԿ+» ՏՊԱՐԱՆ
Կամ՝ այսպես էլ ապրում ենք Երբ Սահմանադրության նախագիծը խորհրդարանում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ, երկրի նախագահն էլ ստորագրեց հանրաքվեի մասին հրամանագիրը, բոլորը սկսեցին խոսել Սահմանադրության քարոզչության ...ՎԶԵԲ-Ը ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆԵԿՈԲԱՆԿԻՆ
ՎԶԵԲ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ միկրո եւ փոքր ձեռնարկությունների ֆինանսավորման համար Հայաստանի միկրո եւ փոքր ձեռնարկությունները կօգտվեն 5 միլիոն ԱՄՆ դոլար վարկից, որը ՎԶԵԲ-ը տրամադրում է Ինեկոբանկ ՓԲԸ-ին, զարգացող ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՌԱՆՈՒՄ Է, ՈՐ ԻՆՔՆ Է ՁԵՒԱՎՈՐՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեւանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Լյուդմիլա Հարությունյանը կարծում է, թե 2007թ. խորհրդարանի ընտրությունից իշխանությունը եւ գործարարները հսկայական սպասելիքներ ունեն: Նրա խոսքով, ...ՀՀԿ-Ն ՄԱՐԱԹՈՆԻ ՍԿԻԶԲ ՉԻ ԴՐԵԼ
Այն, ինչ անում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, չի կարելի նախընտրական արշավ համարել, առավել եւս ժամկետից շուտ տրված մեկնարկ, դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀԿ Խորհրդի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 1-ին պատասխանելով լրագրողների հարցերին, նորմալ է համարել ՆԱՏՕ վեհաժողովի հայտարարությունը, որով ՀյուսիսԱտլանտյան դաշինքը ճանաչում է Վրաստանի, ...ՀԱԿԱՔՐԵԱԿԱՆ ՀԱՎԱՔՈՒՄ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕՐ ԷՐ
13 կուսակցություն համախմբող եւ քաղաքացիական անհնազանդության եւ Հայոց մայրեր շարժումների հետ սերը համագործակցություն սկսող հակաքրեական շարժումը, իր խոստման համաձայն, դեկտեմբերի 1-ին կազմակերպել էր հանրային ...ՈՒ՞Ր Է ԳՈՐԾԸ, ԵՐԲ ԿԱ ԽՈՍՔԸ
Դեկտեմբերի 1-ին Ուրբաթ ակումբում ՀՀՇ վարչության անդամ, նախկին Արտաքին գործերի նախարար Ալիկ Արզումանյանը գնահատելով ներկայիս ղարաբաղյան հարցի կարգավորման ընթացքն ընդգծեց, որ 1998թ-ից հետո Հայաստան եւ Ադրբեջան ...ԱՆՀՆԱԶԱՆԴՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՓՇԱԼԱՐՆ ԱՆՑՆԵԼ
Հակաքրեական շարժման մասնակից Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ Հայաստանում գործում են մոտ 60 խմբավորումներ, որոնց իշխանությունները օգտագործում են ընտրությունների ...ԻՆՉՈՒ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՈՌԱՆՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ
Դեկտեմբերի 1-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած քննարկումների ընթացքում, երբ ներկայացվում էր Ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն անդրադառնալով պատգամավոր ...ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Ազգային Անվտանգության Ռազմավարության նախագծի խորհրդարանական քննարկման ընթացքում, որ տեղի ունեցավ դեկտեմբերի 1-ին, նախագիծը ներկայացնող պաշտպանության նախարարը պատասխանել է ՀՅԴ այն տեսակետին, թե Հայաստանի ...ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ ԿԴԱՏԵՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Գյումրիի առաջին ատյանի դատարանում սկսվել է «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանի գործով դատաքննությունը: Ջավախքցի ազգային գործչին ներկայացված է անհեթեթ մեղադրանք` ...ՎԻԿՏՈՐԻՆ ՈՒ ՍԵՐԺԻՆ ՄԻԱՑԵԼ ԵՆ ՄԵԼԻՔ ՇԱՀՆԱԶԱՐՆ ՈՒ ՊԸԼԸ ՊՈՒՂԻՆ
Կամուֆլյաժային հակամարտությունը, որ ի հայտ է եկել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ Ազգային Ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի միջեւ, իր շարունակությունն է ունեցել դեկտեմբերի 1-ին, Ազգային Ժողովում ...ՏԱՐԱՆ, ՏԵՍԱՆ, ՔՆՆԱՐԿԵՑԻՆ
Հայաստանի Հանրապետության նոր մշակվող Ազգային Անվտանգության Ռազմավարությունը դեկտեմբերի 1-ին տարել էին Ազգային Ժողով, որպեսզի այնտեղ տեղի ունենա Ռազմավարության նախագծի հասարակական քննարկման փուլի վերջին ...
ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՃԻՉԵՐ, ՈՐ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆԻՆՉՈՒ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄՈՌԱՆՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆ ԱԶԳԱՆՈՒՆԸ
ՎԻԿՏՈՐԻՆ ՈՒ ՍԵՐԺԻՆ ՄԻԱՑԵԼ ԵՆ ՄԵԼԻՔ ՇԱՀՆԱԶԱՐՆ ՈՒ ՊԸԼԸ ՊՈՒՂԻՆ
ԼԻՏՎԻՆԵՆԿՈՆ ՄԱՀԱՑԱՎ ԹԵ ՍՊԱՆԵՑԻՆ
ՀՌԱԿ-Ը ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ
27.11.06ՉԻՐ ՈՒ ՉԱՄԻՉ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆԱՌԱՋԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՆԱԽԱԳԱՀՆ Է, ԵՐԿՐՈՐԴԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՍԱՀԱՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԵԿԱՄՅԱԿԻՆ
ՄԻՆՍԿԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԵՂԱՇԱՐԺ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐԻ
- 1824 Թիֆլիսում բացվեց Ներսիսյան դպրոցը (շարունակեց գործել մինչև 1924թ.):
- 1827 Սուլթան Մահմուդ II-ը շուրջ 12 հազար հայ կաթոլիկներ է արտաքսում Կ. Պոլսից, որոնցից 4 հազարը ցրտից մեռնում են ճանապարհին, իսկ մնացածները անցնում Փոքր Ասիայի գավառները, որը հասնում են 1828 թ. փետրվարին:
- 1827 Շուշիի հայկական տպարանի հիմնադրումը:
- 1876 Թուրքական կառավարության ցուցումներով հրդեհվեց Վանի շուկան, զգալի նյութական վնաս հասցվեց տեղի բնակչությանը:
- 1894 Հրատարակվեց «Հայ բանվոր հեղափոխականների» ասոցիացիայի նոր օրգան «Կռիվ» թերթ:
- 1899 Մահացավ հասարակական գործիչ և հրապարակագիր Տիգրան Երկաթը:
- 1903 Մահացավ պատմաբան, աշխարհագետ, բանասեր Մանվել Քաջունին: (Ծնվ. 1823թ.-ին):
- 1903 Կ. Պոլսում վախճանվեց պատմաբան, աշխարհագետ և բանասեր Մանվել Թաջունին: (Ծնվ. 1823թ.-ին):
- 1914 Սարիղամիշի օպերացիան, Էնվեր փաշայի բանակի ջախջախումը:
- 1915 Միացյալ Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտը հաղորդում է. «Թուրքերը հայերի նկատմամբ կատարել են գագաթնակետին հասնող բռնություններ: Հայերի տառապանքն այնքան անգութ է և սարսափելի, որ դժվար է որևէ կերպ անվանել այն: Դրանք նման են այնպիսի անգթությունների, որոնք պատճառել են նվաճող ազգերի հետևորդները, ինչպես Աթթիլայի և Չինգիզ Խանի: Դա զարհուրելի է, որ այսպիսի բաներ կարող են կատարվել և մեր երկիրը, այնուամենայնիվ, կարող է չեզոք մնալ»:
- 1917 Խորհրդային Ռուսաստանի ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատին կից Մոսկվայում ստեղծվում է հայկական գործերի կոմիսարիատ, որի կոմիսար է նշանակվում ականավոր պետական գործիչ Վառլամ Ավանեսովը, իսկ տեղակալ՝ կոմունիստ-բանաստեղծ Վահան Տերյանը:
- 1920 Ադրբեջանի հեղափոխական խորհուրդը հայտարարեց, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը որպես Հայաստանի բաղկացուցիչ մասեր:
- 1921 Հայաստանում սկսվում են գյուղական, գավառակային և գավառային խորհուրդների առաջին ընտրությունները:
- 1923 Երևանում բացվում է Հայաստանի պետական կոնսերվատորիան:
- 1929 Սկսում է գործել Քանաքեռի նոր ռադիոկայանը:
- 1941 Երևանում կազմավորվում է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան՝ գնդապետ Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ:
- 1989 Երևանում կայացած Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային Խորհրդի միացյալ նիստում ընդունվեց պատմական որոշում՝ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին:
- 1989 Հայաստանի և Արցախի Խորհուրդների միացյալ նստաշրջանի ժամանակ ընդունվեց Արցախի և Հայաստանի վերամիավորումը: Սա հետևեց Ադրբեջանի կազմից դուրս գալու շարժման Արցախի օրենսդրական մարմնի ընդունմանը: Ադրբեջանի Գերագույն Խորհուրդն անօրինական համարելով որոշումը մերժեց և ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդն այն հայտարարեց չեղյալ և անվավեր:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

