
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ
Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, մասնավորապես Հայաստանին կապող Քաշաթաղի շրջանում ապրող բնակչության թիվը, նախկին իշխանության ժամանակահատվածի համեմատությամբ, աստիճանաբար նվազում է, ինչը կարող է ոչ հայանպաստ իրավիճակ ստեղծել Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Եվ դա այն պարագայում, երբ ներկա իշխանությունը հայտարարում է իր «հաղթողական» քաղաքականության մասին, նոյեմբերի 30-ին Ուրբաթ ակումբում լրագրողներն այդ մտահոգությունն են հայտնել, մեկնաբանություն ակնկալելով ակումբին հյուրընկալված Արմեն Ռուստամյանից:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նախ չի վստահել այն տեղեկություններին, թե Քաշաթաղի բնակիչների թիվը նվազում է: Ռուստամյանն ասել է, որ այդ տարածքների բնակիչների մասին հավաստի տեղեկությունների աղբյուր է ԵԱՀԿ Փաստահավաք խումբը, որը 2005 թվականի փետրվարին այցելել էր հենց այդ տարածքների բնակության խնդիրը պարզելու համար: Առավել եւս, եթե առաջնորդվենք Փաստահավաք խմբի տեղեկություններով, ապա ազատագրված տարածքներում բնակեցում չկա: Այսինքն դա նույնպես հաստատում է լրագրողների մտահոգությունը, եւ չնայած ԵԱՀԿ փաստահավաքների եզրակացությունը «փակեց Ադրբեջանի» բերանը, որ հայտարարում էր, թե Հայաստանը բնակեցնում է այդ տարածքները, այնուամենայնիվ մտահոգությունը մնաց:
Արմեն Ռուստամյանն էլ ասում է, որ ԵԱՀԿ փաստահավաքների մասին հիշեցումը ամենեւին նպատակ չունի արդարացնել տարածքների անբավարար բնակեցումը, ինչը սպառնում է դրանց կորստով: «Իսկապես դա մեզ համար մտահոգիչ է», ասում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը: Նա խուսափում է վերաբնակեցման կամ դրա չգոյության առումով հստակ գնահատականներից, բայց նշում է տարբերակներ, որոնք պետք էր կիրառել: Արմեն Ռուստամյանը մասնավորապես նկատի ունի փախստականների գործոնն օգտագործելը, տարածքները դիտարկելով որպես «կորսված հայրենիքի փոխհատուցմում»:
«Ուրեմն եթե մենք ասում ենք այդ տարածքները չվերադարձնելու մասին, ապացուցելու համար, որ մենք այդ տարածքները փաստացի պետք է պահենք Լեռնային Ղարաբաղի գերիշխանության տակ, դա պետք է տեղի ունենա շատ տրամաբանված, միջազգային նորմերին, չափանիշներին համապատասխան», ասում է Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով, փախստականների գործոնը հայկական կողմը լիարժեք չի օգտագործել: «Եվ շատ կարեւոր մի նախաձեռնություն` ես պետք է ասեմ, որ մենք նաեւ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարի հետ ենք մենք աշխատել, որ կար նախաձեռնություն ԼՂ քաղքացիություն եւ իրավունք տալ այն անձանց, ովքեր ագրեսիայի հետեւանքով լքել են Ադրբեջանի իրենց բնակավայրերը եւ փախստական են դարձել, տեղահանվել են բռնի: Այ իրենց հաշվառել եւ ստեղծել պայմաններ, որպեսզի գան նրանք ապրեն այդ տարածքներում, եւ դա կլիներ երաշխավորված, իսկապես որեւէ մեկը չէր կարող ասել, թե դուք եք այդտեղ այդ գործընթացն իրականացնում», ասում է Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, այդ բանը չի արվել ոչ 1998-ից առաջ, ոչ էլ հետո: Բայց 1998-ից հետո այդ խնդիրները դրվել են եւ ասելով, որ տեղյակ է այդ մասին` Արմեն Ռուստամյանը հավաստիացնում է, թե «գիտե, որ այդ գործընթացները մենք պետք է իրականացնենք»:
Ինչ վերաբերում է տեղի բնակչության հեռանալուն, նա դրա պատճառը համարում է ենթակառուցվածքների բացակայությունը: Իսկ այդ հարցի մեջ շատ չի փորձում խորանալ, դա համարելով Քաշաթաղի կարգավիճակի հետ կապված խնդիր, որին չի կարող ազատ անդրադառնալ` ելնելով պաշտոնական դիրքից:
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԺԱԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Չորեքշաբթի Երեւան է ժամանել Ժողովրդավարության Ազգային Ինստիտուտի նախագահ Քենեթ Վոլակը: Վոլակը հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ քննարկել Հայաստանում իրականացվող ինստիտուտի ծրագրերը, ԱՌԿԱ գործակալությանը ...ՈՎ ԱՌԱՋԻՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ, ԹՈՂ ՔԱՐ ՆԵՏԻ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒ ԱԼԻԵՎԻ ՎՐԱ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Քոչարյան-Ալիեւ հանդիպումների վիճակագիրները բավական նախանձելի վիճակում են նույն այդ հանդիպումների պատմագիրների համեմատ, եթե այդպիսիք իհարկե կան: Յուրաքանչյուր տարին վիճակագիրներին հնարավորություն է տալիս ...ՄԱԿ-ՈՒՄ ՈՉ ԲՈԼՈՐՆ ԵՆ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԲՅՈՒՋԵԻՑ
Նոյեմբերի 29-ին ՀՀ 2007 թվականի պետական բյուջեի նախագծի քվեարկության ժամանակ կոալիցիոն կառավարության մաս կազմող կուսակցություն ՄԱԿ-ի վեց պատգամավորներից երեքը ձեռնպահ են քվեարկել, ինչի բացատրությունը ...ԳԱԶ ՏՎԱԾ ԴԵՊԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Նոյեմբերի 29-ը Հայաստանի համար 2006 թվականից ի վեր արդեն կրկնակի պատմական ամսաթիվ է: Հայաստանի Խորհրդայնացման օրից բացի նոյեմբերի 29-ին կնշվի նաեւ գազի էժանացման տարեդարձը: Հանրային ծառայությունները կարգավորող ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԵՏՔ ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ
Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը նոյեմբերի 30-ին «Հայելի» ակումբում հայտարարեց, որ ԵՄ հետ գործողությունների ծրագրի ստորագրումը կարեւոր է Հայաստանի համար, քանի որ ...ՀՐԱՊԱՐԱԿԵՔ ՁԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ
Եթե Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը առաջարկում է խորհրդարանի ընտրություններից առաջ հրապարակել կուսակցությունների ստվերային կառավարության կազմերը, կամ գոնե մի քանի պոտենցիալ նախարարների անուններ, ...ԽԱԽՏՈՂՆԵՐԻ ՄԵՋ ՄԵԾ Է ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ
2006թ պետական բյուջեով նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման նպատակով նախատեսվել է 1 մլրդ դրամ: Այս մասին ...ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
«Այսօր պիտի աշխատավարձ ստանայինք, սակայն տեղեկացանք, որ մինչեւ շրջանային վարչության նոր նախագահը չնշանակվի, մեզ չեն վարձատրի, բայց չէ՞ որ մեր մանկավարժներն ուտել են ուզում», հայտնեց Ախալքալաքի շրջանի ...ԿԱ ԱՌԱՋԸՆԹԱՑ, ՉԿԱ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ռոբերտ Քոչարյանի օգնական Վիգեն Սարգսյանը, մեկնաբանելով Քոչարյան-Ալիեւ Մինսկում կայացած հանդիպումը, ասել է, թե ղարաբաղյան կարգավորման բանակցություններում առաջընթաց է արձանագրվել, հաղորդում է ԱՌԿԱ գործակալությունը: ...ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ 29 ԱՆԳԱՄ ԱՎԵԼ Է ԱՐՏԱՀԱՆՈՒՄԻՑ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տարածած տվյալով, 2006 թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը աճել ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ
«Փախստականներ եւ միջազգային իրավունք» քաղաքացիական հասարակության ցանցը կազմել է ԼՂՀ քաղաքացիության մասին օրինագիծ եւ ներկայացրել հասարակության, փորձագետների եւ Հայաստանի ու Ղարաբաղի պետական գերատեսչությունների ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՈՉ ԱՍԵԼՈՎ ՀՐԱՊԱՐԱԿ Է ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ
Ինքնորոշման իրավունքի կիրառելիությունը Ղարաբաղի հարցի առումով պետք է իրականացվի անվերապահ եւ առավելագույնս: Ղարաբաղն ունի այդ իրավունքից ամենաբարձր մակարդակով օգտվելու իրավունքը: Նոյեմբերի 30-ին Ուրբաթ ...ԻՆՉՊԵՍ Է ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆԱԼՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, իր Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի բերանով հերթական անգամ հայտարարություն-սպառնալիք է հնչեցրել, որ կդառնա ընդդիմություն: Դա տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին ...ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ
Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, մասնավորապես Հայաստանին կապող Քաշաթաղի շրջանում ապրող բնակչության թիվը, նախկին իշխանության ժամանակահատվածի համեմատությամբ, աստիճանաբար նվազում ...ՂԱՐԱԲԱՂԻ ԲՅՈՒՋԵՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ
Ինչպես նշել է ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, 2007թ. Ղարաբաղի պետական բյուջեի սոցիալական ուղղվածություն ունեցող ծախսերի տեսակարար կշիռը կանխատեսվում է բյուջեի շուրջ 56 տոկոսը։ Նվազագույն ...ՈՐՔԱՆ ԳՈՒՄԱՐ ԿՀԱՏԿԱՑՎԻ ՀԱԴՐՈՒԹԻՆ` ԿՈՐՈՇՎԻ ՓԵՏՐՎԱՐԻՆ
Պատերազմից հետո Ղարաբաղում բավական վերականգնողական աշխատանքներ են կատարվել: Միայն Հադրութի շրջանում կատարված աշխատանքները մի մեծ ցուցակ են կազմում: Այսպես, բռնագաղթի ենթարկված Արեւշատ եւ Խանձաձոր գյուղերում ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԺԳՈՀ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Հայաստանում անվտանգության խորհուրդը երբեք լիարժեք չի աշխատել, նոյեմբերի 30-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նա հույս է հայտնել, որ նոր մշակվող Ազգային անվտանգության ...2008 ԹՎԱԿԱՆԸ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՍԿԻԶԲ
Մենք հայտարարել ենք եւ ես այժմ էլ ասում եմ, որ 2008 թվականին Հայաստանն ավարտում է մի ժամանակշրջան եւ թեւակոխում նոր փուլ, հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Քանի որ հանդիպման թեման եղել ...ՈՒՐ ԷՐ ՄԻ ՀԱՏ ԷԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱ ՈՒՆԵՆԱՐ
Դժվար է պատկերացնել, թե Թուրքիան էլ ինչքան կարող է աջակցել Ադրբեջանին Ղարաբաղի հարցում, նոյեմբերի 30-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Արմեն Ռուստամյանը հայտարարել ...
ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՃԻՉԵՐ, ՈՐ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆԼԵՆԻՆԻ ԴԱՄԲԱՐԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՀԵՐԲԵՐՏ ՔՈՉԻՆՅԱՆԼԻՏՎԻՆԵՆԿՈՆ ՄԱՀԱՑԱՎ ԹԵ ՍՊԱՆԵՑԻՆ
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ
27.11.06ՉԻՐ ՈՒ ՉԱՄԻՉ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՍՊԱՍԵ՞ՆՔ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ԱՌԱՋԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՆԱԽԱԳԱՀՆ Է, ԵՐԿՐՈՐԴԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՍԱՀԱՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԵԿԱՄՅԱԿԻՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ
ՄԻՆՍԿԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԵՂԱՇԱՐԺ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐԻ
- 1808 Վերացվում է Երևանի բերդի պաշարումը:
- 1815 Կ. Պոլսում ծնվեց գրական-հասարակական գործիչ Սերվիչեն` Սերովբե Վիչենյանը: (Վախճ. 1887 թ.-ին):
- 1859 Վախճանվեց արևմտահայ նշանավոր տնտեսագետ Նիկողայոս Զորանյանը: (Ծնվ. 1821 թ.-ին):
- 1920 Ադրբեջանի խորհրդականացված կառավարությունը Արցախը ճանաչեց որպես Հայաստանի մի մաս, սակայն մի քանի օր անց փոխեց իր որոշումը:
- 1933 Լրիվ կարողությամբ շարք է մտնում Ձորագէսը:
- 1960 Երևանում բացվում է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը:
- 1965 Սոֆիայում տեղի է ունենում հայկական կուլտուրայի տասնօրյակի հանդիսավոր բացումը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

