
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՈՉ ԱՍԵԼՈՎ ՀՐԱՊԱՐԱԿ Է ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ
- Ինքնորոշման իրավունքի կիրառելիությունը Ղարաբաղի հարցի առումով պետք է իրականացվի անվերապահ եւ առավելագույնս: Ղարաբաղն ունի այդ իրավունքից ամենաբարձր մակարդակով օգտվելու իրավունքը: Նոյեմբերի 30-ին Ուրբաթ ակումբում այդպիսի հայտարարություն է արել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, այդպիսով բանաձեւելով կարգավորման վերաբերյալ Դաշնակցության տեսակետը: «Մեր նպատակը պետք է լինի այդ իրավունքի լիարժեք եւ ամբողջական իրականացումը, որը երկու հասցեատեր է ենթադրում` մեկ միջազգային հանրությունը, մյուսն Ադրբեջանը», ասում է Արմեն Ռուստամյանը: Եթե այդ սկզբունքի հիման վրա լինի հաշտության համաձայնագիր Ադրբեջանի հետ, ապա դա կլինի առավելագույնը եւ իդեալականը, կարծում է Արմեն Ռուստամյանը, իսկ եթե ոչ, ապա պետք է ամեն ինչ անել միջազգային հանրության համար այդ ինքնորոշման իրավունքը ճանաչելի դարձնելու ուղղությամբ:

Իսկ ինչ է մտածում Դաշնակցությունը տարածքները վերադարձնելու ուղղությամբ, ինչի մասին պարբերաբար խոսում է պաշտոնական Երեւանը, թեկուզ եւ կարգավիճակի հարցը ճշտելու պայմանով: Արմեն Ռուստամյանն այդ մասին նույնպես հստակ պատասխան չի տալիս: «Տարածքները դրանք դե ֆակտո երաշխիքներն են` եղած ռազմական անվտանգությունն ապահովելու հիմնական խնդիրը, որ այսօր լուծում է տարածքային այդ գոտին, որն այսօր ԼՂՀ շուրջ ստեղծված է: Սա իսկապես մենք պետք է միշտ ելակետն այնպես ընդունենք, որ այսօրվա եղած անվտանգության երաշխիքները չպիտի պակասեն: Այսօր դե ֆակտո մենք ունենք երաշխիքների որոշակի վիճակ: Այդ երաշխիքներն էլ որոշակի չեն, որովհետեւ եթե լիարժեք լինեին` Ադրբեջանի մտքով երբեք չէր անցնի ռազմատենչ հայտարարություններով մեզ վախեցնել: Ուրեմն այդ երաշխիքներն էլ ամբողջական ծավալ չեն ապահովում, բայց առնվազն մենք գոնե չպիտի մի քայլ անենք, որ այդ ծավալը փաստացի պակասի, քան այսօր, որ մենք ունենք», ասում է Արմեն Ռուստամյանը, ավելացնելով, թե պետք է դե ֆակտո անվտանգությունն ամրապնդել դե յուրե անվտանգության երաշխիքներով, որոնք հիմնված կլինեն միջազգային իրավունքի վրա:
Բայց որեւէ բանի ընդհանրապես հասնելու համար անպայման պետք է Ղարաբաղի մասնակցությունը, համոզված է ԳՄ ներկայացուցիչը: Արմեն Ռուստամյանն աբսուրդ է համարում, որ Ղարաբաղը լինելով հակամարտության կողմ, բանակցության կողմ չէ: Իսկ հարցին, թե արդյո՞ք Հայաստանի եւ հենց Ղարաբաղի իշխանությունն իրենցից հասանելիք ամեն ինչ են անում Ղարաբաղի բանակցային կողմ լինելու համար, Արմեն Ռուստամյանը տալիս է հուսադրող, բայց անուղղակի պատասխան: «Վերջին ժամանակներս այդ հարցը ինտենսիվ քննարկման առարկա է դառնում, եւ ես պետք է ասեմ, որ մի քիչ բեկում այդ խնդրի մեջ ես նկատում եմ, որ Ղարաբաղը լիարժեք բանակցային կողմ դարձնելու գործընթաց նշմարվում է: Այդ խնդիրներն ամեն անգամ դրվում են Ադրբեջանի առաջ, այդ խնդիրները բարձրացվում են միջազգային ատյաններում եւ ստանում են համապատասխան ընկալում, որովհետեւ բոլորի համար ակնհայտ է այդ անհթեթությունը` հակամարտության կողմ հանդիսանալով բանակցային կողմ չհանդիսանալ», ասում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը: Նրա խոսքով, կան հարցեր, որոնց վերաբերյալ Ղարաբաղը պետք է միայն խոսի` կարգավիճակ, տարածքներ, փախստականների վերադարձ: Հայաստանն այդ հարցերի վերաբերյալ նույնիսկ իրավասություն էլ չունի, կարծում է Արմեն Ռուստամյանը: Այդ դեպքում միթե Հայաստանի նախագահը իրավասությունից դուրս է գալիս եւ մտնում է Ղարաբաղի դաշտ, երբ օրինակ Ալ Ջազիրայով ի լուր աշխարհի խոսում է տարածքներ տալու, ինչքան տալու եւ ինչքանը պահելու մասին: Այդ հարցին Արմեն Ռուստամյանի պատասխանից պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի այդ հայտարարությունն ընդամենը դիվանագիտություն է: «Հայաստանի նախագահը, մյուս պաշտոնատար անձինք կարող են զանազան հայտարարություններով հանդես գալ, կախված իրավիճակից, կախված բանակցության բնույթից, կախված դիվանագիտական անհրաժեշտությունից: Սրանք ամենը պետք չէ շփոթել, ի վերջո վերջնական լուծումը, որը պետք է լինի, ինչ պետք է լինի: Դրանք կարող են իրարից այնքան տարբերվել, որ պետք չէ ժամանակից առաջ անցնել», ասում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը: Նա հայտարարում է, որ կարգավորումն այն հարցն է, որն առանց Ղարաբաղի ժողովրդի համաձայնության չի լինի, իսկ համաձայնությունը պետք է լինի համաժողովրդական հանրաքվեով:
Երբ Արմեն Ռուստամյանին լրագրողները հիշեցրին, որ Հայաստանում հանրաքվեները երբեք համաժողովրդական չեն լինում, չնայած լինում են աննախադեպ բազմամարդ, նրա պատասխանը մի տեսակ խոստովանության նմանվեց: «Սա այն հարցը չէ, որ այդ հանրաքվեն նախապես գրված սցենարով անցկացվի: Եթե ժողովուրդը ասեց ոչ, բայց դարձրեցին այո, նույն այդ ժողովուրդը ոչ ասելով հրապարակ է դուրս գալու», հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը: Իսկ եթե նորից ծեծեն, ինչպես ծեծում են հրապարակ ելած ժողովրդին, Արմեն Ռուստամյանին հիշեցրին լրագրողները: «88 թվից ծեծվելով գալիս ենք այդ հարցով, էլի, նորությու՞ն է», պատասխանեց դաշնակցական գործիչը:
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԺԱԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Չորեքշաբթի Երեւան է ժամանել Ժողովրդավարության Ազգային Ինստիտուտի նախագահ Քենեթ Վոլակը: Վոլակը հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ քննարկել Հայաստանում իրականացվող ինստիտուտի ծրագրերը, ԱՌԿԱ գործակալությանը ...ՈՎ ԱՌԱՋԻՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ, ԹՈՂ ՔԱՐ ՆԵՏԻ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒ ԱԼԻԵՎԻ ՎՐԱ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Քոչարյան-Ալիեւ հանդիպումների վիճակագիրները բավական նախանձելի վիճակում են նույն այդ հանդիպումների պատմագիրների համեմատ, եթե այդպիսիք իհարկե կան: Յուրաքանչյուր տարին վիճակագիրներին հնարավորություն է տալիս ...ՄԱԿ-ՈՒՄ ՈՉ ԲՈԼՈՐՆ ԵՆ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԲՅՈՒՋԵԻՑ
Նոյեմբերի 29-ին ՀՀ 2007 թվականի պետական բյուջեի նախագծի քվեարկության ժամանակ կոալիցիոն կառավարության մաս կազմող կուսակցություն ՄԱԿ-ի վեց պատգամավորներից երեքը ձեռնպահ են քվեարկել, ինչի բացատրությունը ...ԳԱԶ ՏՎԱԾ ԴԵՊԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Նոյեմբերի 29-ը Հայաստանի համար 2006 թվականից ի վեր արդեն կրկնակի պատմական ամսաթիվ է: Հայաստանի Խորհրդայնացման օրից բացի նոյեմբերի 29-ին կնշվի նաեւ գազի էժանացման տարեդարձը: Հանրային ծառայությունները կարգավորող ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԵՏՔ ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ
Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը նոյեմբերի 30-ին «Հայելի» ակումբում հայտարարեց, որ ԵՄ հետ գործողությունների ծրագրի ստորագրումը կարեւոր է Հայաստանի համար, քանի որ ...ՀՐԱՊԱՐԱԿԵՔ ՁԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ
Եթե Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը առաջարկում է խորհրդարանի ընտրություններից առաջ հրապարակել կուսակցությունների ստվերային կառավարության կազմերը, կամ գոնե մի քանի պոտենցիալ նախարարների անուններ, ...ԽԱԽՏՈՂՆԵՐԻ ՄԵՋ ՄԵԾ Է ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ
2006թ պետական բյուջեով նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման նպատակով նախատեսվել է 1 մլրդ դրամ: Այս մասին ...ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
«Այսօր պիտի աշխատավարձ ստանայինք, սակայն տեղեկացանք, որ մինչեւ շրջանային վարչության նոր նախագահը չնշանակվի, մեզ չեն վարձատրի, բայց չէ՞ որ մեր մանկավարժներն ուտել են ուզում», հայտնեց Ախալքալաքի շրջանի ...ԿԱ ԱՌԱՋԸՆԹԱՑ, ՉԿԱ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ռոբերտ Քոչարյանի օգնական Վիգեն Սարգսյանը, մեկնաբանելով Քոչարյան-Ալիեւ Մինսկում կայացած հանդիպումը, ասել է, թե ղարաբաղյան կարգավորման բանակցություններում առաջընթաց է արձանագրվել, հաղորդում է ԱՌԿԱ գործակալությունը: ...ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ 29 ԱՆԳԱՄ ԱՎԵԼ Է ԱՐՏԱՀԱՆՈՒՄԻՑ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տարածած տվյալով, 2006 թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը աճել ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ
«Փախստականներ եւ միջազգային իրավունք» քաղաքացիական հասարակության ցանցը կազմել է ԼՂՀ քաղաքացիության մասին օրինագիծ եւ ներկայացրել հասարակության, փորձագետների եւ Հայաստանի ու Ղարաբաղի պետական գերատեսչությունների ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՈՉ ԱՍԵԼՈՎ ՀՐԱՊԱՐԱԿ Է ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ
Ինքնորոշման իրավունքի կիրառելիությունը Ղարաբաղի հարցի առումով պետք է իրականացվի անվերապահ եւ առավելագույնս: Ղարաբաղն ունի այդ իրավունքից ամենաբարձր մակարդակով օգտվելու իրավունքը: Նոյեմբերի 30-ին Ուրբաթ ...ԻՆՉՊԵՍ Է ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆԱԼՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, իր Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի բերանով հերթական անգամ հայտարարություն-սպառնալիք է հնչեցրել, որ կդառնա ընդդիմություն: Դա տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին ...ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ
Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, մասնավորապես Հայաստանին կապող Քաշաթաղի շրջանում ապրող բնակչության թիվը, նախկին իշխանության ժամանակահատվածի համեմատությամբ, աստիճանաբար նվազում ...ՂԱՐԱԲԱՂԻ ԲՅՈՒՋԵՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ
Ինչպես նշել է ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, 2007թ. Ղարաբաղի պետական բյուջեի սոցիալական ուղղվածություն ունեցող ծախսերի տեսակարար կշիռը կանխատեսվում է բյուջեի շուրջ 56 տոկոսը։ Նվազագույն ...ՈՐՔԱՆ ԳՈՒՄԱՐ ԿՀԱՏԿԱՑՎԻ ՀԱԴՐՈՒԹԻՆ` ԿՈՐՈՇՎԻ ՓԵՏՐՎԱՐԻՆ
Պատերազմից հետո Ղարաբաղում բավական վերականգնողական աշխատանքներ են կատարվել: Միայն Հադրութի շրջանում կատարված աշխատանքները մի մեծ ցուցակ են կազմում: Այսպես, բռնագաղթի ենթարկված Արեւշատ եւ Խանձաձոր գյուղերում ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԺԳՈՀ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Հայաստանում անվտանգության խորհուրդը երբեք լիարժեք չի աշխատել, նոյեմբերի 30-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նա հույս է հայտնել, որ նոր մշակվող Ազգային անվտանգության ...2008 ԹՎԱԿԱՆԸ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՍԿԻԶԲ
Մենք հայտարարել ենք եւ ես այժմ էլ ասում եմ, որ 2008 թվականին Հայաստանն ավարտում է մի ժամանակշրջան եւ թեւակոխում նոր փուլ, հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Քանի որ հանդիպման թեման եղել ...ՈՒՐ ԷՐ ՄԻ ՀԱՏ ԷԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱ ՈՒՆԵՆԱՐ
Դժվար է պատկերացնել, թե Թուրքիան էլ ինչքան կարող է աջակցել Ադրբեջանին Ղարաբաղի հարցում, նոյեմբերի 30-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Արմեն Ռուստամյանը հայտարարել ...
ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՃԻՉԵՐ, ՈՐ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆԼԵՆԻՆԻ ԴԱՄԲԱՐԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՀԵՐԲԵՐՏ ՔՈՉԻՆՅԱՆԼԻՏՎԻՆԵՆԿՈՆ ՄԱՀԱՑԱՎ ԹԵ ՍՊԱՆԵՑԻՆ
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ
27.11.06ՉԻՐ ՈՒ ՉԱՄԻՉ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՍՊԱՍԵ՞ՆՔ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ԱՌԱՋԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՆԱԽԱԳԱՀՆ Է, ԵՐԿՐՈՐԴԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՍԱՀԱՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԵԿԱՄՅԱԿԻՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ
ՄԻՆՍԿԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԵՂԱՇԱՐԺ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐԻ
- 1808 Վերացվում է Երևանի բերդի պաշարումը:
- 1815 Կ. Պոլսում ծնվեց գրական-հասարակական գործիչ Սերվիչեն` Սերովբե Վիչենյանը: (Վախճ. 1887 թ.-ին):
- 1859 Վախճանվեց արևմտահայ նշանավոր տնտեսագետ Նիկողայոս Զորանյանը: (Ծնվ. 1821 թ.-ին):
- 1920 Ադրբեջանի խորհրդականացված կառավարությունը Արցախը ճանաչեց որպես Հայաստանի մի մաս, սակայն մի քանի օր անց փոխեց իր որոշումը:
- 1933 Լրիվ կարողությամբ շարք է մտնում Ձորագէսը:
- 1960 Երևանում բացվում է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը:
- 1965 Սոֆիայում տեղի է ունենում հայկական կուլտուրայի տասնօրյակի հանդիսավոր բացումը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

