
ԳԱԶ ՏՎԱԾ ԴԵՊԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Նոյեմբերի 29-ը Հայաստանի համար 2006 թվականից ի վեր արդեն կրկնակի պատմական ամսաթիվ է: Հայաստանի Խորհրդայնացման օրից բացի նոյեմբերի 29-ին կնշվի նաեւ գազի էժանացման տարեդարձը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը եթե որոշում կայացներ ասենք օրինականացնել երկնագույն ամուսնությունները, ապա դա այդքան զարմանալի չէր լինի` չնայած հանձնաժողովն այդ լիազորությունը չունի, որքան երկնագույն վառելիքը սպառողի համար էժանացնելու մասին աննախադեպ որոշումը: Իհարկե Ռոբերտ Նազարյանը կարող էր պատմության մեջ մնալու այլ ձեւեր գտնել, ասենք Հերոստրատի ոգով քանդեր «Հայռուսգազարդի» շենքը: Ի դեպ, այդպես նա թերեւս ավելի քիչ վնա կտար այդ ընկերությանը, քան գազն էժանացնելու մասին իր որոշումով: Բայց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարը որոշեց վարվել այլ կերպ: Գուցե այն պատճառով, որ նախընտրական տարում քայլեր կատարելիս պետք է մտածել թե «գայլերի կուշտ լինելու եւ թե ոչխարների անվնաս մնալու» մասին: «Հայռուսգազարդի» շենքն ավերելը թեեւ ավելի քիչ վնաս կտար այդ ընկերությանը, բայց վերականգնելը ավելի երկար ժամանակ կպահանջվեր, մինչդեռ «Հայռուսգազարդը» դեռ պետք է նախընտրական արշավի ելած իշխանությանը, որպեսզի այս կամ այն գյուղում գազիֆիկացում խոստանան ու ձայն հավաքեն: Իսկ գինը նվազեցնելով, իհարկե մի փոքր նվազեցնում է ընկերության շահույթը, բայց պահում են նրան գործունակ վիճակում, որպեսզի պատրաստ լինի կատարել իշխանության տված խոստումները:

«Հայռուսգազարդի» գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանն օրինակ ասում է, որ ընկերությունն իշխանության նախընտրական խոստումով որեւէ բնակավայր չի գազիֆիկացնում, այլ դա անում է զուտ տնտեսական նպատակահարմարությունից ելնելով: Կարելի է այդ պնդումը անհիմն համարել, հաշվի առնելով այն խոստումները, որ 2003 թվականին ընտրողներին գազիֆիկացնելու առումով տալիս էր Ռոբերտ Քոչարյանը, կամ էլ իհարկե անհիմն համարել Ռոբերտ Քոչարյանի խոստումները, եթե Հայռուսգազարդը գազիֆիկացիան անելիս դրանք հաշվի չի առնում, այլ առաջնորդվում է տնտեսական շահավետությամբ: Բայց ընկերության քաղաքական նշանակության մասին նոր վկայությունը ներկայացավ ինքն իրեն: Հանրային ծառայությունների հանձնաժողովի որոշումը այլ բան, քան քաղաքականություն անվանելը անհնարին է: Ուղղակի որեւէ տրամաբանություն չկա, երբ հանձնաժողովը մի քանի ամիս առաջ որոշում է կայացնում գազի գինը բնակչության համար դարձնել 65 դրամ, իսկ մի քանի ամիս հետո այն նորից բերում է «ելման դիրք»: Եթե տրամաբանությունը դրամի արժեվորումն է, ապա այն մեծ թափով տեղի է ունենում սկսկած 2004 թվականից, մինչդեռ հանձնաժողովը էժանացման մասին չէր էլ մտածում: Եվ դա այն պարագայում, երբ այն ժամանակ էժանացումը կլիներ առավել տրամաբանական, քանի որ սահմանի վրա գազի գինը չէր թանկացել: Իսկ այժմ, երբ Հայռուսգազարդը ավելի թանկ է ներկրում , Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը հանկարծ որոշում է էժանացնել բնակչությանը մատակարարվող գազը:
Լավ կլիներ իհարկե, որ դա տեղի ունենար ընտրությանն ավելի մոտ, քանի որ մարդ ես, իշխանության ու մերձիշխանական լավությունների ու բարեգործությունների շարքում մեկ էլ տեսար ժողովուրդը մոռացավ գազի գնի էժանացումը, եւ իզուր տեղը «Հայռուսգազարդը» քաշվի, իսկ Ռոբերտ Նազարյանն էլ չմտնի պատմության մեջ: Բայց եթե Ռոբերտ Նազարյանի ապագայի առումով կա որոշակի անորոշություն, ապա Հայռուսգազարդի պարագայում կարծես թե ամեն ինչ պարզ է, դատելով այդ ընկերության արձագանքից, որը բավական զուսպ էր, աննախադեպ որոշման համեմատությամբ: Մյուս կողմից ինչ պետք է աներ Կարեն Կարապետյանը: Հո չէր գնա ու քանդի Հանրային ծառայությունների հանձնաժողովի շենքը, թեկուզ եւ երաշխավորված տեղ ունենար պատմության մեջ: Հայաստանի տնտեսական ու քաղաքական վերնախավում պատմության մեջ երաշխավորված տեղերը գին չունեն, պահանջարկ է վայելում ներկայում մի անկյուն ունենալու երաշխավորվածությունը: Երեւի թե հենց ներկայում տեղ ունենալու համար է նաեւ Ռոբերտ Նազարյանը գնացել էժանացման:
- ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԺԱԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Չորեքշաբթի Երեւան է ժամանել Ժողովրդավարության Ազգային Ինստիտուտի նախագահ Քենեթ Վոլակը: Վոլակը հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ քննարկել Հայաստանում իրականացվող ինստիտուտի ծրագրերը, ԱՌԿԱ գործակալությանը ...ՈՎ ԱՌԱՋԻՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ, ԹՈՂ ՔԱՐ ՆԵՏԻ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒ ԱԼԻԵՎԻ ՎՐԱ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Քոչարյան-Ալիեւ հանդիպումների վիճակագիրները բավական նախանձելի վիճակում են նույն այդ հանդիպումների պատմագիրների համեմատ, եթե այդպիսիք իհարկե կան: Յուրաքանչյուր տարին վիճակագիրներին հնարավորություն է տալիս ...ՄԱԿ-ՈՒՄ ՈՉ ԲՈԼՈՐՆ ԵՆ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԲՅՈՒՋԵԻՑ
Նոյեմբերի 29-ին ՀՀ 2007 թվականի պետական բյուջեի նախագծի քվեարկության ժամանակ կոալիցիոն կառավարության մաս կազմող կուսակցություն ՄԱԿ-ի վեց պատգամավորներից երեքը ձեռնպահ են քվեարկել, ինչի բացատրությունը ...ԳԱԶ ՏՎԱԾ ԴԵՊԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Նոյեմբերի 29-ը Հայաստանի համար 2006 թվականից ի վեր արդեն կրկնակի պատմական ամսաթիվ է: Հայաստանի Խորհրդայնացման օրից բացի նոյեմբերի 29-ին կնշվի նաեւ գազի էժանացման տարեդարձը: Հանրային ծառայությունները կարգավորող ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԵՏՔ ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ
Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը նոյեմբերի 30-ին «Հայելի» ակումբում հայտարարեց, որ ԵՄ հետ գործողությունների ծրագրի ստորագրումը կարեւոր է Հայաստանի համար, քանի որ ...ՀՐԱՊԱՐԱԿԵՔ ՁԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ
Եթե Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը առաջարկում է խորհրդարանի ընտրություններից առաջ հրապարակել կուսակցությունների ստվերային կառավարության կազմերը, կամ գոնե մի քանի պոտենցիալ նախարարների անուններ, ...ԽԱԽՏՈՂՆԵՐԻ ՄԵՋ ՄԵԾ Է ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ
2006թ պետական բյուջեով նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման նպատակով նախատեսվել է 1 մլրդ դրամ: Այս մասին ...ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
«Այսօր պիտի աշխատավարձ ստանայինք, սակայն տեղեկացանք, որ մինչեւ շրջանային վարչության նոր նախագահը չնշանակվի, մեզ չեն վարձատրի, բայց չէ՞ որ մեր մանկավարժներն ուտել են ուզում», հայտնեց Ախալքալաքի շրջանի ...ԿԱ ԱՌԱՋԸՆԹԱՑ, ՉԿԱ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ռոբերտ Քոչարյանի օգնական Վիգեն Սարգսյանը, մեկնաբանելով Քոչարյան-Ալիեւ Մինսկում կայացած հանդիպումը, ասել է, թե ղարաբաղյան կարգավորման բանակցություններում առաջընթաց է արձանագրվել, հաղորդում է ԱՌԿԱ գործակալությունը: ...ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ 29 ԱՆԳԱՄ ԱՎԵԼ Է ԱՐՏԱՀԱՆՈՒՄԻՑ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տարածած տվյալով, 2006 թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը աճել ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ
«Փախստականներ եւ միջազգային իրավունք» քաղաքացիական հասարակության ցանցը կազմել է ԼՂՀ քաղաքացիության մասին օրինագիծ եւ ներկայացրել հասարակության, փորձագետների եւ Հայաստանի ու Ղարաբաղի պետական գերատեսչությունների ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՈՉ ԱՍԵԼՈՎ ՀՐԱՊԱՐԱԿ Է ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ
Ինքնորոշման իրավունքի կիրառելիությունը Ղարաբաղի հարցի առումով պետք է իրականացվի անվերապահ եւ առավելագույնս: Ղարաբաղն ունի այդ իրավունքից ամենաբարձր մակարդակով օգտվելու իրավունքը: Նոյեմբերի 30-ին Ուրբաթ ...ԻՆՉՊԵՍ Է ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆԱԼՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, իր Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի բերանով հերթական անգամ հայտարարություն-սպառնալիք է հնչեցրել, որ կդառնա ընդդիմություն: Դա տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին ...ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ
Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, մասնավորապես Հայաստանին կապող Քաշաթաղի շրջանում ապրող բնակչության թիվը, նախկին իշխանության ժամանակահատվածի համեմատությամբ, աստիճանաբար նվազում ...ՂԱՐԱԲԱՂԻ ԲՅՈՒՋԵՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ
Ինչպես նշել է ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, 2007թ. Ղարաբաղի պետական բյուջեի սոցիալական ուղղվածություն ունեցող ծախսերի տեսակարար կշիռը կանխատեսվում է բյուջեի շուրջ 56 տոկոսը։ Նվազագույն ...ՈՐՔԱՆ ԳՈՒՄԱՐ ԿՀԱՏԿԱՑՎԻ ՀԱԴՐՈՒԹԻՆ` ԿՈՐՈՇՎԻ ՓԵՏՐՎԱՐԻՆ
Պատերազմից հետո Ղարաբաղում բավական վերականգնողական աշխատանքներ են կատարվել: Միայն Հադրութի շրջանում կատարված աշխատանքները մի մեծ ցուցակ են կազմում: Այսպես, բռնագաղթի ենթարկված Արեւշատ եւ Խանձաձոր գյուղերում ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԺԳՈՀ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Հայաստանում անվտանգության խորհուրդը երբեք լիարժեք չի աշխատել, նոյեմբերի 30-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նա հույս է հայտնել, որ նոր մշակվող Ազգային անվտանգության ...2008 ԹՎԱԿԱՆԸ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՍԿԻԶԲ
Մենք հայտարարել ենք եւ ես այժմ էլ ասում եմ, որ 2008 թվականին Հայաստանն ավարտում է մի ժամանակշրջան եւ թեւակոխում նոր փուլ, հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Քանի որ հանդիպման թեման եղել ...ՈՒՐ ԷՐ ՄԻ ՀԱՏ ԷԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱ ՈՒՆԵՆԱՐ
Դժվար է պատկերացնել, թե Թուրքիան էլ ինչքան կարող է աջակցել Ադրբեջանին Ղարաբաղի հարցում, նոյեմբերի 30-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Արմեն Ռուստամյանը հայտարարել ...
ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՃԻՉԵՐ, ՈՐ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆԼԵՆԻՆԻ ԴԱՄԲԱՐԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՀԵՐԲԵՐՏ ՔՈՉԻՆՅԱՆԼԻՏՎԻՆԵՆԿՈՆ ՄԱՀԱՑԱՎ ԹԵ ՍՊԱՆԵՑԻՆ
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ
27.11.06ՉԻՐ ՈՒ ՉԱՄԻՉ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՍՊԱՍԵ՞ՆՔ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ԱՌԱՋԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՆԱԽԱԳԱՀՆ Է, ԵՐԿՐՈՐԴԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՍԱՀԱՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԵԿԱՄՅԱԿԻՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ
ՄԻՆՍԿԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԵՂԱՇԱՐԺ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐԻ
- 1808 Վերացվում է Երևանի բերդի պաշարումը:
- 1815 Կ. Պոլսում ծնվեց գրական-հասարակական գործիչ Սերվիչեն` Սերովբե Վիչենյանը: (Վախճ. 1887 թ.-ին):
- 1859 Վախճանվեց արևմտահայ նշանավոր տնտեսագետ Նիկողայոս Զորանյանը: (Ծնվ. 1821 թ.-ին):
- 1920 Ադրբեջանի խորհրդականացված կառավարությունը Արցախը ճանաչեց որպես Հայաստանի մի մաս, սակայն մի քանի օր անց փոխեց իր որոշումը:
- 1933 Լրիվ կարողությամբ շարք է մտնում Ձորագէսը:
- 1960 Երևանում բացվում է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը:
- 1965 Սոֆիայում տեղի է ունենում հայկական կուլտուրայի տասնօրյակի հանդիսավոր բացումը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

