
ՈՎ ԱՌԱՋԻՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ, ԹՈՂ ՔԱՐ ՆԵՏԻ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒ ԱԼԻԵՎԻ ՎՐԱ
- Քոչարյան-Ալիեւ հանդիպումների վիճակագիրները բավական նախանձելի վիճակում են նույն այդ հանդիպումների պատմագիրների համեմատ, եթե այդպիսիք իհարկե կան: Յուրաքանչյուր տարին վիճակագիրներին հնարավորություն է տալիս մեկ երկու կետով ավելացնել հանդիպումների վիճակագրությունը, իսկ ահա պատմագիրները սերունդներին ոչինչ չեն կարող պատմել այդ հանդիպումների բովանդակության մասին, քանի որ դրանք որպես կանոն չեն բացահայտվում: Այդ առումով ուղղակի ավելորդ էր ակնկալել, որ նոյեմբերի 28-ին Մինսկում տեղի ունեցած հանդիպումը պետք է ինչ որ բանով առանձնանար: Հնարավոր է, որ դեռ լսենք այդ հանդիպման արձագանքները, կամ ասենք բոլոր այդ հանդիպումների միասնական արձագանքը լինի Ղարաբաղի հակարամտության կարգավորումը, որի համար էլ հանդիպում են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Բայց քանի դեռ այդ հանդիպումներից ոչինչ հայտնի չէ, իսկ հակամարտությունն էլ ընդամենը մի տարվանից տեղափոխվում է մյուս տարի, ապա նույն հավանականությամբ կարող ենք նաեւ եզրակացնել, որ նախագահները հանդիպում են բոլորովին այլ նպատակով, քան Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է:

Դրա համար նրանց թերեւս մեղադրելն էլ անիմաստ է: Ով որ առաջինը կկարգավորի Ղարաբաղի հարցը, թող քարը նետի Քոչարյանի ու Ալիեւի վրա: Ղարաբաղի հարցի կարգավորման մասին ներկայումս խոսք լինել չի կարող: Խոսքը կարող է լինել նոր կարգավորման մասին: Իսկ նոր կարգավորման համար նախ պետք է քանդել ներկայիս կարգավորվածությունը: Այսինքն նորից պետք է առաջացնել հակամարտություն, որ հետո այն կարգավորել: Այլ տարբերակ կարծես թե չկա: Եվ եթե նախագահները հանդիպում են Ղարաբաղի խնդրի կարգավորման նպատակով, ապա պետք է ենթադրել, որ ներկա փուլում նրանց խնդիրը, եւ գուցե նրանք մտածում են հենց այդ տարբերակը, առկա կարգավորվածությունը հակամարտության վերածելն է, որ հետո գտնեն դրա կարգավորումը: Բանն այն է, որ կարգավորման որեւէ տարբերակ իր բնույթով ոչնչով չի տարբերվում «չկարգավորվածության» ներկա իրավիճակից: Առաջարկվող տարբերակները նույնիսկ ավելի վիճահարույց են, հատկապես ելնելով ներկայիս ստատուս քվոյից ու դրա ձեւավորման պատմությունից: Կարգավորումը պետք է ընդունելի լինի հասարակությունների համար: Նախագահների համաձայնությունը պետք է անցնի նաեւ հասարակությունների քննությունը:
Բացի այն, որ հակամարտության լուծման առաջարկվող տարբերակները փաստացի ոչնչով ավելի ընդունելի չեն, քան գոյություն ունեցող իրավիճակը, հասարակությունները նաեւ որոշակիորեն վարժվել են առկա իրադրությանը եւ հարմարվել: Թե Հայաստանում, թե Ղարաբաղում եւ թե Ադրբեջանում ժողովուրդը իր ապագան պլանավորելիս արդեն չի սպասում Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ իր ծրագրերը, հեռանկարները մշակում է ներկա իրողության հաշվարկով: Այսինքն, որպեսզի հասարակությունների շրջանում նախագահների համաձայնությունը դառնա ընդունելի, ապա այն պետք է լինի առավել լավը, քան առկա իրողությունը, ընդ որում այնպիսի լավը, որը հակասության մեջ չմտնի ներկայիս ստատուս քվոյի հիմքի վրա հասարակությունների ձեւավորած ապագայի պատկերացումների հետ: Այդ դեպքում ակնհայտ է դառնում, որ լուծման քննարկվող տարբերակների վերաբերյալ իրենց համաձայնությունը հասարակությունների շրջանում ընդունելի դարձնելու համար նախագահներն ու միջնորդները այլ ելք չունեն, քան ամեն ինչ անել, որպեսզի ներկայիս իրավիճակը դառնա ավելի վատը, քան առաջարկվող տարբերակներն են: Եվ եթե նախագահները հանդիպում են կարգավորման անկեղծ մղումով, ապա դա նշանակում է, որ նրանք քննարկում են հենց իրավիճակը վատացնելու գնով կարգավորման հասնելու ճանապարհը: Այդ տեսանկյունից միանգամայն նպաստավոր է, եթե իրականություն է այն ենթադրությունը, որ կարգավորումը բոլորովին չի հուզում նախագահներին, եւ նրանք հանդիպում են բոլորովին այլ նպատակով: Այդ դեպքում պետք է խրախուսել այդ հանդիպումները եւ նույնիսկ անել ամեն ինչ, որ նրանց համատեղ ժամանակը լավ անցնի ու չհիշեն Ղարաբաղի հակամարտության մասին: Չի բացառվում, որ հենց դրանով էլ զբաղված են միջնորդ համանախագահները:
- ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԺԱԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Չորեքշաբթի Երեւան է ժամանել Ժողովրդավարության Ազգային Ինստիտուտի նախագահ Քենեթ Վոլակը: Վոլակը հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ քննարկել Հայաստանում իրականացվող ինստիտուտի ծրագրերը, ԱՌԿԱ գործակալությանը ...ՈՎ ԱՌԱՋԻՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ, ԹՈՂ ՔԱՐ ՆԵՏԻ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒ ԱԼԻԵՎԻ ՎՐԱ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Քոչարյան-Ալիեւ հանդիպումների վիճակագիրները բավական նախանձելի վիճակում են նույն այդ հանդիպումների պատմագիրների համեմատ, եթե այդպիսիք իհարկե կան: Յուրաքանչյուր տարին վիճակագիրներին հնարավորություն է տալիս ...ՄԱԿ-ՈՒՄ ՈՉ ԲՈԼՈՐՆ ԵՆ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԲՅՈՒՋԵԻՑ
Նոյեմբերի 29-ին ՀՀ 2007 թվականի պետական բյուջեի նախագծի քվեարկության ժամանակ կոալիցիոն կառավարության մաս կազմող կուսակցություն ՄԱԿ-ի վեց պատգամավորներից երեքը ձեռնպահ են քվեարկել, ինչի բացատրությունը ...ԳԱԶ ՏՎԱԾ ԴԵՊԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Նոյեմբերի 29-ը Հայաստանի համար 2006 թվականից ի վեր արդեն կրկնակի պատմական ամսաթիվ է: Հայաստանի Խորհրդայնացման օրից բացի նոյեմբերի 29-ին կնշվի նաեւ գազի էժանացման տարեդարձը: Հանրային ծառայությունները կարգավորող ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԵՏՔ ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ
Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը նոյեմբերի 30-ին «Հայելի» ակումբում հայտարարեց, որ ԵՄ հետ գործողությունների ծրագրի ստորագրումը կարեւոր է Հայաստանի համար, քանի որ ...ՀՐԱՊԱՐԱԿԵՔ ՁԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ
Եթե Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը առաջարկում է խորհրդարանի ընտրություններից առաջ հրապարակել կուսակցությունների ստվերային կառավարության կազմերը, կամ գոնե մի քանի պոտենցիալ նախարարների անուններ, ...ԽԱԽՏՈՂՆԵՐԻ ՄԵՋ ՄԵԾ Է ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ
2006թ պետական բյուջեով նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման նպատակով նախատեսվել է 1 մլրդ դրամ: Այս մասին ...ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
«Այսօր պիտի աշխատավարձ ստանայինք, սակայն տեղեկացանք, որ մինչեւ շրջանային վարչության նոր նախագահը չնշանակվի, մեզ չեն վարձատրի, բայց չէ՞ որ մեր մանկավարժներն ուտել են ուզում», հայտնեց Ախալքալաքի շրջանի ...ԿԱ ԱՌԱՋԸՆԹԱՑ, ՉԿԱ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ռոբերտ Քոչարյանի օգնական Վիգեն Սարգսյանը, մեկնաբանելով Քոչարյան-Ալիեւ Մինսկում կայացած հանդիպումը, ասել է, թե ղարաբաղյան կարգավորման բանակցություններում առաջընթաց է արձանագրվել, հաղորդում է ԱՌԿԱ գործակալությունը: ...ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ 29 ԱՆԳԱՄ ԱՎԵԼ Է ԱՐՏԱՀԱՆՈՒՄԻՑ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տարածած տվյալով, 2006 թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը աճել ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ
«Փախստականներ եւ միջազգային իրավունք» քաղաքացիական հասարակության ցանցը կազմել է ԼՂՀ քաղաքացիության մասին օրինագիծ եւ ներկայացրել հասարակության, փորձագետների եւ Հայաստանի ու Ղարաբաղի պետական գերատեսչությունների ...ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՈՉ ԱՍԵԼՈՎ ՀՐԱՊԱՐԱԿ Է ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ
Ինքնորոշման իրավունքի կիրառելիությունը Ղարաբաղի հարցի առումով պետք է իրականացվի անվերապահ եւ առավելագույնս: Ղարաբաղն ունի այդ իրավունքից ամենաբարձր մակարդակով օգտվելու իրավունքը: Նոյեմբերի 30-ին Ուրբաթ ...ԻՆՉՊԵՍ Է ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆԱԼՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, իր Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի բերանով հերթական անգամ հայտարարություն-սպառնալիք է հնչեցրել, որ կդառնա ընդդիմություն: Դա տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին ...ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ
Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, մասնավորապես Հայաստանին կապող Քաշաթաղի շրջանում ապրող բնակչության թիվը, նախկին իշխանության ժամանակահատվածի համեմատությամբ, աստիճանաբար նվազում ...ՂԱՐԱԲԱՂԻ ԲՅՈՒՋԵՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ
Ինչպես նշել է ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, 2007թ. Ղարաբաղի պետական բյուջեի սոցիալական ուղղվածություն ունեցող ծախսերի տեսակարար կշիռը կանխատեսվում է բյուջեի շուրջ 56 տոկոսը։ Նվազագույն ...ՈՐՔԱՆ ԳՈՒՄԱՐ ԿՀԱՏԿԱՑՎԻ ՀԱԴՐՈՒԹԻՆ` ԿՈՐՈՇՎԻ ՓԵՏՐՎԱՐԻՆ
Պատերազմից հետո Ղարաբաղում բավական վերականգնողական աշխատանքներ են կատարվել: Միայն Հադրութի շրջանում կատարված աշխատանքները մի մեծ ցուցակ են կազմում: Այսպես, բռնագաղթի ենթարկված Արեւշատ եւ Խանձաձոր գյուղերում ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԺԳՈՀ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Հայաստանում անվտանգության խորհուրդը երբեք լիարժեք չի աշխատել, նոյեմբերի 30-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նա հույս է հայտնել, որ նոր մշակվող Ազգային անվտանգության ...2008 ԹՎԱԿԱՆԸ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՍԿԻԶԲ
Մենք հայտարարել ենք եւ ես այժմ էլ ասում եմ, որ 2008 թվականին Հայաստանն ավարտում է մի ժամանակշրջան եւ թեւակոխում նոր փուլ, հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Քանի որ հանդիպման թեման եղել ...ՈՒՐ ԷՐ ՄԻ ՀԱՏ ԷԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱ ՈՒՆԵՆԱՐ
Դժվար է պատկերացնել, թե Թուրքիան էլ ինչքան կարող է աջակցել Ադրբեջանին Ղարաբաղի հարցում, նոյեմբերի 30-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Արմեն Ռուստամյանը հայտարարել ...
ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՃԻՉԵՐ, ՈՐ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆԼԵՆԻՆԻ ԴԱՄԲԱՐԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՀԵՐԲԵՐՏ ՔՈՉԻՆՅԱՆԼԻՏՎԻՆԵՆԿՈՆ ՄԱՀԱՑԱՎ ԹԵ ՍՊԱՆԵՑԻՆ
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ
27.11.06ՉԻՐ ՈՒ ՉԱՄԻՉ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՍՊԱՍԵ՞ՆՔ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ԱՌԱՋԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՆԱԽԱԳԱՀՆ Է, ԵՐԿՐՈՐԴԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՍԱՀԱՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԵԿԱՄՅԱԿԻՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ
ՄԻՆՍԿԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԵՂԱՇԱՐԺ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐԻ
- 1808 Վերացվում է Երևանի բերդի պաշարումը:
- 1815 Կ. Պոլսում ծնվեց գրական-հասարակական գործիչ Սերվիչեն` Սերովբե Վիչենյանը: (Վախճ. 1887 թ.-ին):
- 1859 Վախճանվեց արևմտահայ նշանավոր տնտեսագետ Նիկողայոս Զորանյանը: (Ծնվ. 1821 թ.-ին):
- 1920 Ադրբեջանի խորհրդականացված կառավարությունը Արցախը ճանաչեց որպես Հայաստանի մի մաս, սակայն մի քանի օր անց փոխեց իր որոշումը:
- 1933 Լրիվ կարողությամբ շարք է մտնում Ձորագէսը:
- 1960 Երևանում բացվում է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը:
- 1965 Սոֆիայում տեղի է ունենում հայկական կուլտուրայի տասնօրյակի հանդիսավոր բացումը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

