
ՂԱՐԱԲԱՂԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒԺԵՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Քաղաքական իրավիճակը Հայաստանում բավական բարդ է: Դա պայմանավորված է ինչպես կոալիցիայի քանդմամբ, այնպես էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հնարավորություններով եւ ընդդիմության միավորման կոչերով: Մեզ համար կարեւորը արդար ընտրություններն են: Ղարաբաղին Հայաստանում ուժեղ իշխանություն է հարկավոր, իսկ ուժեղ իշխանությունն այն է, որին ժողովրդի մեծամասնությունը սատարում է ընտրություններից առաջ եւ ընտրություններից հետո», այդ մասին ասել է Ղարաբաղի «Ազատ Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Պետրոսյանը:
«Հայաստանն, իրոք, մտել է խորհրդարանական ընտրությունների ռեժիմի մեջ, սակայն դա չի նշանակում, թե ակնկալվում են ինչ որ արտակարգ իրադարձություններ։
Գտնում եմ, որ ընդդիմադիր դաշտը չափազանց շփոթված է, իսկ իշխանությունները գործում են հստակ եւ նպատակամետ։ Որեւէ էական տեղաշարժ Հայաստանի ներքաղաքական կյանքում, կարծում եմ, չի արձանագրվելու խորհրդարանական ընտրություններից հետո։ Տպավորություն ունեմ, որ Ազգային ժողովում, գուցե, տեղ կունենա մի ավելի ազատական, թերեւս՝ հստակ արեւմտամետ ուժ, բայց նա կլինի միայն ընդդիմություն։
Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական կյանքում հնարավոր վերադասավորումներին եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարի շուրջ ակնարկին, ապա կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի հայ հանրային միտքը ձերբազատվի արժանապատիվ խաղաղություն հաստատելու գործում այս կամ այն անհատի կամ քաղաքական ուժի դերակատարության մասին կանխակալ բարդույթներից», ասում է «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանը:
ՍՓՅՈՒՌՔՆ ԱՐԴԵՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ «ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏ» ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի համազգային հերթական հանգանակությունը ցույց տվեց, որ իսկապես առկա է ազգային ներուժը համախմբելու եւ այն միասնական նպատակի ծառայեցնելու լրջագույն խնդիր: Թերեւս այս պարագայում ...ՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ Է ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ
Հայաստանի կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքի նախագիծը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտնել է, թե օրինագծի կարեւորագույն ...ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
2005 թվականի սահմանադրական փոփոխություններից անցած մեկ տարին եւ բարեփոխված Սահմանադրության տված հնարավորություններն էր «Հայելի» ակումբում նոյեմբերի 29-ի քննարկման հիմնական թեման: Բանավիճող կողմերն էին ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ԿԵՂԾՈՒՄՆԵՐ
«2005 թվականի հանրաքվեից հետո ունենք աննախադեպ հիասթափված հասարակություն, աննախադեպ ցածր վարկանիշ ունեցող ընդդիմություն եւ հանրաքվեն կեղծած իշխանություն, որը նույն կեղծիքների իներցիայի թափով գնում է դեպի ...ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՈՉԻՆՉ
Եթե ընտրական հանձնաժողովում տեղ չունեցար, ապա չես կարողանում տեր կանգնել քո ձայներին, կարծում է Հզոր Հայրենիք կուսակցության փոխնախագահ Շիրակ Թորոսյանը, ով նոյեմբերի 29-ին հյուրընկալվել էր Փաստարկ ակումբում: ...ԵՊՀ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
«Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը» «Այլընտրանքային մեկնարկ» ծրագրի շրջանակում կազմակերպել էր երկխոսություն Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի լրագրողների միջեւ: Ծրագրի մեկնարկը նոյեմբերի ...ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐԵԼԻ Է ՋԱՎԱԽՔՑՈՒՆ, ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՊԱՐԱՆՑՈՒՆ
Հզոր Հայրենիքը կուսակցությունը պատրաստ է 2007 թվականի ընտրության գնալ թե միայնակ եւ թե դաշինքով: Կուսակցության խորհրդի նախագահ Շիրակ Թորոսյանը ասել է, որ իրենց ուսումնասիրության համաձայն` 2003 թվականի ...ՓՈԽՎՈ՞ՒՄ Է ԱՐԵՒՄՈՒՏՔԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Ռիգայում տեղի ունեցող ՆԱՏՕ վեհաժողովի ընթացքում հայտարարել է, որ ՆԱՏՕ դռները բաց են մնում Ուկրաինայի եւ Վրաստանի առաջ: Դա գուցե այն նվազագույնն է, ինչ կակնկալեր օրինակ Վրաստանը, ...«ՆՐԱՆՔ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՄԱՍԻՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ»
Նոյեմբերի 28-ից «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» «Այլընտրանքային մեկնարկ» ծրագրի շրջանակում կազմակերպվել է երկխոսություն` Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի լրագրողների միջեւ: Ծրագրին ...ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՆՎԱԶԻ
2007թ. հունվարի 1-ից գազի սակագինը բնակչության համար կնվազի, իսկ արդյունաբերական ձեռնարկությունների համար կբարձրանա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի քննարկել է Հայռուսգազարդ ...ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՉՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ, ԿԱՐԾՈՒՄ Է ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ԳԱԱ նախագահությանը ներկայացնելով Ակադեմիայի բարեփոխումների հայեցակարգը, հայտարարել է, թե ԳԱԱ կարգավիճակը չպետք է փոխվի: Հայաստանի ԳԱԱ պետք ...ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ ՀԻՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՇԱՀՈՒՅԹ ԱՊԱՀՈՎՈՒՄ
Գիտությունների Ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը Ակադեմիայի նախագահության նիստում ասել է, թե Հայաստանի տնտեսությունը ներկայում կարիք չունի գիտական մշակումների կիրառման: Նրա խոսքով, ներկայիս ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՑ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
2007թ. Հայաստանի դպրոցների շրջանավարտները միասնական պետական քննություն կհանձնեն հայոց լեզվից եւ գրականությունից: Այդ մասին հայտարարել է Կրթության եւ գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը: Նրա խոսքով, այդ ...ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԲՅՈՒՋԵՆ
Նոյեմբերի 29-ին Ազգային ժողովը 77 կողմ, 3 դեմ եւ 6 ձեռնպահ ձայներով ընդունեց 2007թ. պետական բյուջեն: Ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը, ներկայացնելով բյուջեի վերջնական տարբերակը, տեղեկացրեց, որ 2007թ. ...ՃԱՇԱԿՆ ՈՒ ԱՐԺԵՔԸ` ՎԱՐԿԱՆԻՇԻ ՈՒ ՀԱՐԳԱՆՔԻ ՀԱՄԱՐ
Հետխորհրդային տարածքի ոչ մի երկրում դեռեւս չի ձեւավորվել Եվրոպական պատկերացումներին համարժեք հանրային հեռուստաընկերություն եւ ռադիո: Այդ կարծիքին է Հայաստանի հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան ...ՀԱԿԱԿՐԻՄԻՆԱԼ ՇԱՐԺՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՊԱՀԱՆՋԵԼ ԿԱՍԵՑՆԵԼ ՀՀԿ, ԲՀԿ, ԺԿ ԵՎ ՀՅԴ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Նոյեմբերի 29-ին Արմենիա հյուրանոցում տեղի ունեցավ հակակրիմինալ շարժման նախաձեռնած կուսակցությունների բարեգործական գործունեության վերաբերյալ հանրային քննարկումը: Հիմնական բանախոսը «Մարդու իրավունքներ-96» ...ԴԵՄ Է ՕՐՀՆԵՐԳՈՎ ՍԿՍԵԼՈՒՆ ԵՎ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ Է
Հայաստանի Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը նոյեմբերի 29-ին Ուրբաթ ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ինքը դեմ է Հանրային Հեռուստաընկերության հաղորդումները ...2007-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՈՉ ՎԱՏ, ՔԱՆ 2003-ԻՆ
2003 թվականի նախագահի ընտրության լուսաբանման համար Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը արժանացել է միջազգային դիտորդների վատ գնահատականին: Այդ գնահատականը փոխվեց 2003-ի խորհրդարանի ընտրությանը եւ ...ՎԱՅՐԱԳ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐ ՔՐԵԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Մինչ իշխանական կուսակցությունները բարեգործության տակ ընտրապայքար են սկսել, ընդդիմության դաշտում միասնական ճակատով պայքարելու կոչերի առատություն է նկատվում: Նոյեմբերի 29-ին նման կոչի առաջարկ է ներկայացրել ...ԹԵՄԱՅԻՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքով Հանրային հեռուստաընկերությանը խորհրդարանական հաղորդման ժամ պարտադրելը սխալ է եւ դրան ոչ միայն ես եմ դեմ, այլ նաեւ Եվրոպական հեռարձակողների միությունը` որի անդամ է Հայաստանի ...ՂԱՐԱԲԱՂԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒԺԵՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Քաղաքական իրավիճակը Հայաստանում բավական բարդ է: Դա պայմանավորված է ինչպես կոալիցիայի քանդմամբ, այնպես էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հնարավորություններով եւ ընդդիմության միավորման կոչերով: Մեզ համար ...
ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՃԻՉԵՐ, ՈՐ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆԼԵՆԻՆԻ ԴԱՄԲԱՐԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՀԵՐԲԵՐՏ ՔՈՉԻՆՅԱՆԼԻՏՎԻՆԵՆԿՈՆ ՄԱՀԱՑԱՎ ԹԵ ՍՊԱՆԵՑԻՆ
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ
27.11.06ՉԻՐ ՈՒ ՉԱՄԻՉ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆՍՊԱՍԵ՞ՆՔ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ԷԹՆԻԿ ՆՈՍՏԱԼԳԻԱ` ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՋԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՆԱԽԱԳԱՀՆ Է, ԵՐԿՐՈՐԴԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՍԱՀԱՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԵԿԱՄՅԱԿԻՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ
- 1868 Մահացավ բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Մկրտիչ Պեշիկթաշլյանը: (Ծնվ. 1828 թ.-ին):
- 1868 Կ. Պոլսում վախճանվեց բանաստեղծ, քաղաքական գործիչ Մկրտիչ Փեշիկթաշյանը: (Ծնվ. 1829թ.-ին):
- 1876 Կ. Պոլիսում վախճանվեց բժիշկ, լեզվագետ, հասարակական-քաղաքական գործիչ Նահապետ Ռուսինյանը: (Ծնվ. 1819թ.-ին):
- 1920 Հայաստանում հաստատվում է խորհրդային իշխանություն:
- 1922 Տեղի ունեցավ Էջմիածնի Լենինի անվան ջրանցքի հանդիսավոր բացումը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի ձեթ-օճառի և փայտամշակման գործարանների հանդիսավոր բացումը:
- 1926 Ծնվեց հայ գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը (Վախճ. 2000 թ.):
- 1928 Տեղի է ունենում Լենինականի Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ գործարանի և հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը:
- 1929 Բացվում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը:
- 1929 Տեղի է ունենում Լենինական-Արթիկ երկաթգծի հանդիսավոր բացումը:
- 1930 Տեղի է ունենում Փոքր Սարդարապատի ջրանցքի բացումը:
- 1931 Տեղի է ունենում Մեղրու շրջանի Կարճևանի ջրանցքի հանդիսավոր բացումը:
- 1933 Տեղի է ունենում Կիրովականի քիմիական կոմբինատի և Դավալուի ցեմենտի գործարանի բացումը:
- 1934 Տեղի է ունենում Երևան-Քանաքեռ երկաթգծի հանդիսավոր բացումը:
- 1935 Երևան է ժամանում ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահ Մ. Ի. Կալինինը:
- 1937 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Ծնվ. 1897թ.-ին):
- 1939 Կաթողիկոս Գևորգ 6-րդը դիմեց ԽՍՀՄ-ին, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարություններն՝ Խորհրդային Հայաստանին միացնելու Թուրքիայի տարածքում գտնվող Արևմտյան Հայաստանի հողերը:
- 1943 Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի հանդիսավոր բացումը:
- 1944 Հանդիսավոր կերպով բացվում են Լոռու և Ադյամանի (Մարտունու շրջան) ջրանցքները:
- 1951 Վախճանվեց հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթը: (Ծնվ. 1869թ.-ին):
- 1960 Երևանի Շահումյանի անվան պուրակում բացվում է Հայաստանում խորհրդային կարգերի համար զոհվածների հուշարձանը, ուր սկսում է վառվել «Հավերժական կրակը»:
- 1965 Երևանում բացվում է Մ. Նալբանդյանի արձանը:
- 1970 Տեղի ունեցավ Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի ցեմենտի գործարանի գործարկումը:
- 1992 Լաչինի միջանցքի հյուսիսային ճակատում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը գրավեցին 4 գյուղ՝ Հայի Բազար, Լուլիդուզ, Ղոզլու և Ղարաջանլի:
- 1998 Մահացավ հայ դերասան և ռեժիսոր Կարպ Խաչվանքյանը: Իր ստեղծագործական կյանքում նա մարմնավորել է ավելի քան հարյուր կերպար: Երախտագետ հանդիսատեսը նրան մեծարել է և անվանել «Ծիծաղի արքա»: (Ծնվ. 1923թ.-ին, Ախալցխայում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

