
ՈՎ ԻՆՉ ՈՒՆԻ ԿԻՊՐՈՍՈՒՄ
- Հայաստանի նախագահի Կիպրոս կատարած պետական այցը արտաքնապես ոչնչով չտարբերվեց թե Հայաստանի եւ թե այլ երկրների նախագահների արտասահմանյան այցերից: Նույնիսկ այն, որ դա Հայաստանի առաջին դեմքի առաջին այցն էր Կիպրոս, առանձնապես մեծ յուրահատկություն չէր տալիս Ռոբերտ Քոչարյանի այցին: Իհարկե, կարող է ոմանց համար խորհրդանշական թվալ, որ պաշտոնին հրաժեշտ տալու հեռանկարի առաջ գտնվող նախագահը բավական ընդգրկուն եւ փաստացի ճանաչողական այց է կատարում ֆիզիկապես Եվրամիության տակ, իսկ ֆորմալ առումով Եվրամիության կազմում գտնվող կղզի: Եվ ո՞վ է հնարել, որ պաշտոնաթողների վերջին հանգրվանը կղզին է: Բայց խոսքն այդ մասին չէ: Կղզին, կամ Կիպրոսը, հայաստանցիների համար ամենեւին պաշտոնաթողների հանգրվանը չէ, այլ հենց գործող պաշտոնյաներինը: Այդ առումով Ռոբերտ Քոչարյանի այցը կարելի է բնորոշել ոչ թե ճանաչողական, այլ ստուգողական: Իսկ ստուգելու բան Կիպրոսում թերեւս կա, ընդ որում` բավականաչափ:

Ամեն ինչ ավելի լավ եւ պարզ պատկերացնելու համար արժե մի պահ վերադառնալ Երեւան, 2003 թվական, երբ Մոնումենտի բարձունքում մեծ շուքով բացվեց Գոլդեն Պալաս հյուրանոցը: Դրան իր մասնակցությունն ունեցավ նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այդ մասնակցության ընթացքում նա հայտարարեց, թե անձամբ է համոզվել, որ հյուրանոցը արտասահմանյան ներդրում է: Ֆորմալ առումով Ռոբերտ Քոչարյանը լիովին իրավացի էր: Գոլդեն պալասն իսկապես արտասահմանյան ներդրում է: Իսկ ի՞նչ կապ ունի այստեղ Կիպրոսը: Կիպրոսն էլ արտասահման է, բայց կապն իհարկե դրանով չի ավարտվում, այլ նույնիսկ սկսվում է: Բանն այն է, որ Գոլդեն Պալասը Կիպրոսում գրանցված ընկերության ներդրում էր: Դրանից ընդամենը մի քանի օր անց տեղի ունեցավ գրեթե անսպասելին` Հայաստանի կապի ու տրանսպորտի փոխնախարար Հայկ Ճշմարիտյանը, ում եղբայրը նախախնամության կամքով նախարար է աշխատում Ռոբերտ Քոչարյանի ձեւավորած կառավարության կազմում, հայտարարեց, որ ինքն է Գոլդեն Պալաս հյուրանոցի սեփականատերը:
Դա իհարկե սենսացիա էր, քանի որ Հայաստանի պաշտոնյաներից նույնիսկ նախարարները չեն համարձակվում խոստովանել իրենց ունեցած սեփականությունների մասին, ուր մնաց, որ դա անում են փոխնախարարները: Դրանից բացի, ուղղակի հանդգնության գագաթնակետն է, երբ նախագահը հայտարարում է, թե անձամբ է համոզվել, որ հյուրանոցը արտասահմանյան ներդրում է, մինչդեռ փոխնախարարը փաստորեն մի քանի օր անց վկայում է, որ կամ երկրի նախագահն է խաբում, կամ խաբել են նախագահին: Իրավիճակն իսկապես անհարմար է ու քանի որ խոսքը գնում է երկրի առաջին դեմքի տեղեկացվածության մասին, ապա առավել կարեւոր է դառնում ոչ թե արդեն եղածի համար մեղավորներին պատժելը, այլ այդպիսի հնարավոր իրավիճակներն այլեւս բացառելը: Եվ Ռոբերտ Քոչարյանին այլ բան չէր մնում, քան գնալ Կիպրոս եւ անձամբ ստուգել, թե Հայաստանի պաշտոնական եւ օլիգարխիկ միջավայրի ներկայացուցիչներից ով ինչ ունի Կիպրոսում, կամ Կիպրոսում եղածից ինչն է պատկանում Հայաստանի օլիգարխիկ եւ պաշտոնյա միջավայրին: Դա վկայում է, որ Հայաստանի նախագահն այլեւս չի վստահում իր շրջապատին եւ ցանկացել է անձամբ պարզել իրավիճակը: Հայաստանում նախընտրական շրջան է, եւ սպասվում են նորանոր ներդրումներ: Ռոբերտ Քոչարյանի համար դրանց բացմանը մասնակցելը ուղղակի քաղաքական գործունեության կարեւոր մաս է, որը պետք է վկայի` ոչինչ չի իրականանում առանց նախագահի մասնակցության: Բայց եթե նախագահը մասնակցում է, ապա պետք է նաեւ բացատրի: Բայց երբ բացատրում է, ապա հավանական են ահա այդպիսի անհարմարություններ:
Այժմ, երբ Հայաստանի նախագահն արդեն հինգ մատի պես գիտե Կիպրոսը, Հայաստանում այլեւս ոչ ոք չի կարող նրան անակնկալի բերել, հատկապես ընտրությունների նախաշեմին: Ռոբերտ Քոչարյանն արդեն «գույքագրել» է Կիպրոսը եւ այդ տարածքով անկանխատեսելի ֆինանսական «զորաշարժը» այլեւս բացառվում է: Հիմա նախագահը հաստատ գիտե, թե Կիպրոսից ինչ է եկել, ինչպես է եկել, ումով է եկել եւ ինչի համար:
- ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՈՎ ԻՆՉ ՈՒՆԻ ԿԻՊՐՈՍՈՒՄ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Հայաստանի նախագահի Կիպրոս կատարած պետական այցը արտաքնապես ոչնչով չտարբերվեց թե Հայաստանի եւ թե այլ երկրների նախագահների արտասահմանյան այցերից: Նույնիսկ այն, որ դա Հայաստանի առաջին դեմքի առաջին այցն էր ...«ՉԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ԱՆՀԱՄԵՍՏ ՀՄԱՅՔԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Ամբողջ, ինչպես ընդունված է ասել քաղաքակիրթ աշխարհում, պետությունն է հոգում քաղաքացիների կարիքները: Պետության գաղափարն ընդհանրապես առաջացել է հենց այդ կարիքից դրդված, որպես հասարակության կարիքները բավարարող ...ՀՈՂԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ
Հայաստանի էկոլոգիական միությունը իշխանությանը կոչ է արել բուսաբանական հանրությանը վերադարձնել այն հողերը, որոնք տրվել են գիտափորձնական աշխատանքի` արագ աճող բարդիների աճեցման ծրագրի շրջանակում: Այդ կապակցությամբ ...ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆԸ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ԼՍԵԼ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Հայաստանի Սահմանադրական դատարանը վերջին շրջանում կայացրել է մի քանի որոշում, որոնց համաձայն հակասահմանադրական են ճանաչվել Հայաստանի կառավարության ամբողջական որոշումներ, Ազգային Ժողովի քննարկած օրինագծերի ...ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ, ՈՐ ՉԹՇՆԱՄԱՆԱՆ
Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը նոյեմբերի 28-ին «Փաստարկ» ակումբում հայտարարեց, որ այսօր Ղարաբաղի հարցը Հայաստանի համար ամենակարեւոր հարցերից մեկն է, բայց «Քոչարյան-Ալիեւ հադիպումներից ...ԱՌԱՋԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՆԱԽԱԳԱՀՆ Է, ԵՐԿՐՈՐԴԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հանրապետական կուսակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը նոյեմբերի 28-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է, որ Պետության կարիքների համար սեփականության օտարման մասին օրինագիծը, որ նոյեմբերի 27-ին ընդունել է Ազգային ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱԿԱՊԱՏԿԵՐՆ Է
Եվրոպական արժեքները գոնե 80-90 տոկոսով մեզ հարիր են եւ դրանք պետք է ընդունել, նոյեմբերի 28-ին լրագրողներին ասաց Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը: Նրա կարծիքով, եվրոպական արժեքները ...ՈՐ ՍՏՎԵՐԸ ՉԻՄԱՆԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Կառավարությունը գիտի եւ միշտ էլ իմացել է տնտեսության ստվերի մասին: Նոյեմբերի 28-ին Ուրբաթ ակումբում լրագրողների հետ հանդիպմանը այդ մասին հայտարարել է Հանրապետական կուսակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը: ...ՀԱՐԿ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏ
Ազգային Ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքով, Հայաստանում տարբեր շարժումների ի հայտ գալը նշանակում է, որ ոչ ոք չունի ներքին վստահություն, որ ընտրությունները կլինեն ազատ եւ արդար, ...ԳՈՆԵ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՆ ԳԾԵՐԻ ՀԱՄԱՐ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆԵրբ Հայաստանում ավարտվեց Լինսիի հիմնադրամի առաջին ծրագիրը, քչերն էին հավատում, թե ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը այնքան միամտություն կունենա, որ դրանից հետո կհամաձայնի ֆինանսավորել Լինսիի երկրորդ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԱՆՆԱԽԱԴԵՊ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հեռուստամարաթոնի ավարտից հետո էլ շարունակում է մեծ թվով նվիրատվություններ ստանալ ընկերություններից, կազմակերպություններից եւ անհատներից: Հայաստանյան նվիրատվությունների ...ԿՈՂՄ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆԻՆ
«Ընդդիմությունը պետք է արդյոք թեկնածուներ առաջադրի մեծամասնական ընտրատարածքներում»: Lragir.am-ի ընթերցողներին հերթական հարցմանը առաջարկել էինք տեսակետ արտահայտել այդ հարցի կապակցությամբ, որ դարձել է ներքաղաքական ...ՊՐԻՄԻՏԻՎ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐՔՆԵՐԸ
Մեր առաջարկով Հայաստանում առկա վիճակի, Հակակրիմինալ շարժման եւ դրա արդյունքների մասին իր գնահատականներն ու պատկերացումներն է ներկայացնում հակակրիմինալ շարժման մասնակից «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՃԱՆԱՉԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՔՎԵՆ, ԱՍՈՒՄ Է ՖՐԵՅԶԵՐԸ
Միջազգային Ճգնաժամային խումբը Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նոր զեկույց չի պատրաստի, քանի որ իրավիճակի փոփոխություն չի եղել: Ինչպես տեղեկացնում է day.az-ը, այդ մասին նոյեմբերի 28-ին հայտարարել է ...ԵԹԵ ՓՈՂԸ ՔԻՉ ԼԻՆԻ, ԼՈՒՐՋ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԾԱԳԵՆ
Ղարաբաղում քննարկում են 2007-ի բյուջեն: Ըստ նախագծի, որն այսօր հավանության է արժանացել կառավարության կողմից, եկամուտների գծով այն կազմում է 30902.4 մլն դրամ, ծախսերի գծով՝ 32893.9 մլն դրամ։ ԼՂՀ 2007 թվականին ...ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Ըստ երեւույթին, ղարաբաղյան կարգավորումը հանգում է այն բանին, որ նախագահներին համոզում են չվերսկսել պատերազմը: Դա այդքան էլ հեշտ գործ չէ. չնայած Եվրախորհուրդ մտնելու ժամանակ Ադրբեջանն ու Հայաստանը նման ...ՄԵԾ ԱՂՄՈՒԿ ՄԻՆՍԿԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՑ ԱՌԱՋ
Նոյեմբերի 28-29-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ վեհաժողովի մեկնարկից առաջ տեղի է ունեցել բավական աղմկոտ միջադեպ: Ինչպես հաղորդում է Էխո Մոսկվի ռադիոկայանը, Բելառուսի իշխանությունը «Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթի ...
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՎԵՐԱՐՏԱԴՐՎԵԼԸ»
ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՃԻՉԵՐ, ՈՐ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆԱԲԱՍԹՈՒՄԱՆ ԱՎԱՆՈՒՄ ԱՌՈՂՋԱՐԱՆԸ ՎԵՐՑՎԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՑ ԵՎ ՏՐՎԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄՊՐՈՄԸ ԿԱՆՑՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱ
ԲԱԼԱԳԱՆՈՎՅԱՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏ
ԼԵՆԻՆԻ ԴԱՄԲԱՐԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՀԵՐԲԵՐՏ ՔՈՉԻՆՅԱՆԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՆԿՈՒՄ Է ՆԿԱՏՎՈՒՄ
ԼԻՏՎԻՆԵՆԿՈՆ ՄԱՀԱՑԱՎ ԹԵ ՍՊԱՆԵՑԻՆ
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ
27.11.06
- 1918 Մահացավ գավառական գրականության ներկայացուցիչներից, հեղափոխական գործիչ և Օսմանյան խորհրդարանի Մշո պատգամավոր Գեղամ Տեր Կարապետյանը:
- 1967 Երևանում տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը:
- 1974 Շահագործման հանձնվեց Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը:
- 1989 Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարեց իր «Վոլսկու կոմիտեն» Արցախում:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

