
ՉԻՐ ՈՒ ՉԱՄԻՉ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
- Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ոչինչ չեն կարողանում պատասխանել, երբ նրանց խնդրում ես ասել այն պտուղների մասին, որ իրենց խոստացել է կուսակցության Խորհրդի ղեկավար Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանն այդ պտուղները խոստացավ չորս ամիս առաջ, երբ ՀՀԿ արտահերթ համագումարի պատվիրակները նրան միաձայն ընտրեցին ՀՀԿ ընդլայնված Խորհրդի կազմում, որից մի քանի րոպե անց էլ Խորհուրդը Սերժ Սարգսյանին ընտրեց իրեն նախագահ: Դրանից մի քանի րոպե անց էլ արդեն ՀՀԿ Խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ելույթով ու Հանրապետականներին խոստացավ հաղթանակ` իհարկե չասելով, թե ում նկատմամբ եւ երբ, եւ հայտարարեց, որ սկիզբ է դնում մի գործընթացի, որի նախնական պտուղները տեսանելի կլինեն արդեն երեք-չորս ամիս անց: Երբ պաշտպանության նախարարին այդ օրը, այսինքն հուլիսի 22-ին հարցրի, թե ինչպիսին են լինելու այդ նախնական պտուղները, նա պատասխանեց, որ բոլորս կտեսնենք դրանք:

Անցել են երեք, չորս ամիսները, ընթացքի մեջ է հինգերորդը եւ անձամբ ես անկեղծորեն դժվարանում են նշել մի պտուղ, որ առաջացել է պաշտպանության նախարարի` ՀՀԿ Խորհրդի նախագահ դառնալու շնորհիվ: Պետությունն ապրում է իր կյանքով, կայունությունը շարունակվում է, տնտեսական երկնիշ աճը նույնպես, դոլարը շարունակվում է բրիտանական սառնարյունությամբ արժեզրկվելը: Բացառությամբ Արագածոտնի մարզի ջրագծի, որեւէ այլ նոր բան կարծես թե տեղի չի ունեցել, որ մնար հանրության հիշողության մեջ: Ջրագիծն էլ, ինչպես հետո պարզվեց, պաշտպանության նախարարը խոստացել էր դեռ 2003 թվականի ընտրությանը: Դատելով այն բանից, որ Հանրապատեկան կուսակցության Խորհրդի անդամներն էլ չեն կարողանում ասել պաշտպանության նախարարի խոստացած պտուղների մասին, կարելի է եզրակացնել, որ միայն հանրությունը չէ, որ չի տեսել դրանք, այլ նաեւ Հանրապետականը, եթե իհարկե պտուղ չհամարենք Նալբանդյան գյուղում «Բարգավաճ Հայաստանից» կրած պարտությունը, կամ Աջափնյակում Գլխավոր դատախազի արած մատը` ընդ որում առանց շախի, կամ էլ Հակոբ Հակոբյանի մատնությունը:
Ավելին, ակնհայտ է, որ պաշտպանության նախարարի գալուց ի վեր Հանրապետականի նահանջն ու կորուստը ավելի շատ է եղել, քան մինչ այդ: Իհարկե, Գյումրիի քաղաքապետի անդամակցությունը կուսակցությանը զգալի ռեսուրս է ապահովում, հատկապես որ այն ՀՀԿ համար նաեւ անշառ ռեսուրս է` Վարդան Ղուկասյանը Հայաստանի գրեթե միակ ՏԻՄ ղեկավարն է, որ կրակում է ոչ վարչապետի նվիրած զենքով: Բայց ուշագրավ է այն, որ չտեսնելով պաշտպանության նախարարի խոստացած պտուղները, Հանրապետականներն այդքան էլ չեն զարմանում, առավել եւս զայրանում: Իսկ Գալուստ Սահակյանը նույնիսկ կատակի է տալիս, ծաղրում, թե տեսել է պտուղներ` սալոր, դեղձ, ծիրան: Խեղճ Գալուստ Սահակյան, ով գիտե ինչքան է սպասել` մինչեւ Սերժը գա ու միրգ տա, թե չէ Հովիկ Աբրահամյանը եղած միրգը արտահանում էր Ռուսաստան: Սերժը եկավ, Վերին Լարսը փակվեց, ու հանրապետականները վերջապես սալորի, դեղձի ու ծիրանի երես տեսան: Ուրիշ ինչ է պետք նրանց երջանիկ լինելու համար:
Բայց հայտնի է, որ երջանկությունը կուրացնում է մարդուն: Ու թերեւս հենց դա է այն նախնական պտուղը, որ բոլորին խոստացել էր պաշտպանության նախարարը, դառնալով ՀՀԿ խորհրդի նախագահ` կուրացնել Հանրապետականին: Թվում է, թե դա առաջին հերթին հակասում է հենց պաշտպանության նախարարի շահին: Չէ որ նա անդամակցել է ՀՀԿ-ին, որպեսզի այդ կուսակցության օգնությամբ դառնա Հանրապետության նախագահ: Այո: Եվ դա նշանակում է, որ ոչ թե պաշտպանության նախարարը պետք է ինչ որ բան տա Հանրապետականին, այլ Հանրապետականն ինչ որ բան պետք է տա Սերժ Սարգսյանին, որ նա դառնա նախագահ: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Հանրապետականը կուրանա, այլապես նա ոչինչ չի տա Սերժ Սարգսյանին, առանց դրա դիմաց ինչ որ բան պահանջելու: Ով ով, բայց պաշտպանության նախարարը լավ գիտե Հանրապետական առաջնորդների շուկայական հայացքը քաղաքական կյանքին եւ ընդհանրապես աշխարհին: Իսկ Հանրապետականին տալու բան Սերժ Սարգսյանը չունի: Իր նախագահ դառնալու համար իր ունեցածն է աղետալիորեն քիչ, ուր մնաց մի բան էլ Հանրապետականին տար: Եվ որպեսզի Հանրապետականը զրկվի առեւտրի հնարավորությունից, Սերժ Սարգսյանը նրանց կուրացնում է չիր ու չամիչով, մանավանդ որ խորհրդարանի ու նախագահի ընտրությունները Հայաստանում տեղի են ունենալու գարնանը, երբ չիր ու չամիչն առանձնապես ոչ մեկին չի էլ գրավում:
Բայց հարց է առաջանում, ինչ կարող է վերցնել Հանրապետականից պաշտպանության նախարարը: Չէ որ Հանրապետականի արժեքն ի վերջո տեսողության մեջ է: Դա առանցքային նշանակություն ունի: Եթե Հանրապետականը չտեսնի, թե որ թեկնածուի օգտին նշած քվեաթերթիկ է լցնում եւ ուր է լցնում, ապա նա բացարձակապես զրկվում է ընտրական ռեսուրսի հեռանկարից: Մեկ էլ տեսար տարան ու քվեաթերթիկները կույր-կույր լցրեցին միջազգային դիտորդների առաջ, դե եկ ու այս անգամ էլ դիտորդներին չիր ու չամիչ բաժանիր: Աննախանձելի է պաշտպանության նախարարի ու ՀՀԿ-ի վիճակը: Նրանք շատ շուտ միացան: Մի քիչ սպասել էր պետք, ու միանալ միայն ընտրության շեմին: Այդ դեպքում գոնե ընտրությունից հետո կհասկանային, որ իրար տալ ու առնելու բան չունեն: Մինչդեռ դա հասկացել են արդեն այժմ, երբ ընտրությանը դեռ ամիսներ կան: Բայց խնդիրն իհարկե ամենեւին այն չէ, թե իրար մասին ինչ են հասկացել ՀՀԿ-ն ու դրա Խորհրդի նախագահը, կամ թե ինչու Սերժ Սարգսյանը չի կատարել կամ կատարում կուսակցությանն ու բոլորին տված խոստումները: Դա գուցե նրանց միջեւ պարզելու հարց է եւ այն հաստատ կպարզեն: Պարզապես ուշադրության է արժանի, թե ինչ ճշտապահությամբ է Սերժ Սարգսյանը կատարում իր խոստումները: Բանն այն է, որ նա չի թաքցնում Հայաստանի հաջորդ նախագահը լինելու ցանկությունը, հետեւաբար հանրությանն անհրաժեշտ է արդեն այժմվանից գնահատել խստումներ կատարելու նրա կուլտուրան, քանի որ պաշտպանության նախարարն ավելի ու ավելի է ավելացնելու իր խոստումների քանակը: Այդ իսկ պատճառով արժե օրինակ արձանագրել, որ Արագածոտնի գյուղերի համար ջրագիծ անցկացնելու մասին 2003 թվականի գարնանը իր տված խոստումը Սերժ Սարգսյանը կատարել է միայն 2007 թվականի աշնանը:
- ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՉԻՐ ՈՒ ՉԱՄԻՉ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ոչինչ չեն կարողանում պատասխանել, երբ նրանց խնդրում ես ասել այն պտուղների մասին, որ իրենց խոստացել է կուսակցության Խորհրդի ղեկավար Սերժ Սարգսյանը: ...ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՃԻՉԵՐ, ՈՐ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստան Համահայկական հիմնադրամի 2006 թվականի հեռուստամարաթոնը համարվեց ռեկորդային իր ցուցանիշով: Հիմնադրամի ամենամյա մարաթոնների ընթացքում հավաքվեց աննախադեպ` 13,7 միլիոն դոլար: Բայց կազմակերպիչների ...ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՉԵՆ ՀԻՇՈՒՄ
«Եթե Սահմանադրության փոփոխության հանրաքվեից մեկ տարի անց որեւէ մի քաղաքացու հարց տաք, թե փոփոխությունն ինչ դրական բան է առաջ բերել ռեալ կյանքում, ապա ոչ մի պատասխան եւ բացատրություն չեք լսի», 2005 թվականի ...2007 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Արդարություն դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը նոյեմբերի 27-ին Մամուլի Ազգային Ակումբում տեղի ունեցած քննարկմանը հայտարարել է, որ 2007 թվականի խորհրդարանի ընտրությունը ...ԱՎԱՆԱԿԻ ՀԱՄԱՌՈՒԹՅԱՄԲ ԽԺՌՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Իշխանությունը իբրեւ Սահմանադրության փոփոխության դրական արդյունք ներկայացնում է Սահմանադրական դատարան դիմելու քաղաքացիների իրավունքը, բայց դա ամենեւին չի կարելի դրական համարել, նոյեմբերի 27-ին Մամուլի ...«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
27.11.2006 թ.Այսօր` նոյեմբերի 27-ին, լրանում է Հայաստանում ընտրական համակարգի եւ ընտրական ինստիտուտների աննախադեպ բռնադատման 1-ին տարելիցը։ Մեկ տարի առաջ անցկացված «սահմանադրական բարեփոխումներ» անվանված հանրաքվեի ...ՄԻՆՍԿԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԵՂԱՇԱՐԺ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐԻ
Նոյեմբերի 28-29-ին ԱՊՀ վեհաժողովի շրջանակում Մինսկում տեղի ունենալիք Քոչարյան-Ալիեւ հերթական հանդիպումը կարգավորման էական տեղաշարժ չի արձանագրի, կարծում է «Այլընտրանք» քաղաքական միավորման նախաձեռնողներից ...ԹԻՖԼԻՍԱՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի Մշակույթի Հանձնախմբի եւ Թբիլիսիի Մշակութային հարաբերությունների կենտրոն «Կովկասյան տան» համատեղ նախաձեռնությամբ ու Վրաստանում ՀՀ դեսպանատան աջակցությամբ, նոյեմբերի ...ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՀՍՏԱԿԵՑՎԱԾ ՏԵՍԼԱԿԱՆՈՎ
Նոյեմբերի 27-ին Ուրբաթ ակումբում հյուրընկալվել են «Այլընտրանք» քաղաքական միավորման ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Խաչատրյանը: Չնայած «Այլընտրանք» իր ծագման ու գործունեության դրդապատճառներով, ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՍԵԼ Է ԱՐԵՔ
Մոտ երկու ամիս առաջ ստեղծված «Այլընտրանք» քաղաքական միավորումը շատերի գնահատմամբ իր հիմնական խնդիրը համարում է Լեւն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձը ապահովելը: «Այլընտրանքի» գրեթե ցանկացած հրապարակային ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
«Մենք չենք ուզում, որ մեր պոտենցիալ համախոհներին գայթակղության տեղիք տանք, այն իմաստով, որ որեւէ մեկը չմտածի, թե սա քաղաքական մի նախագիծ է, որի խնդիրը մեկ երկու հոգու մանդատի հարց լուծելն է»: Նոյեմբերի ...«ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ
27.11.06Հայաստանի ներկա վարչախումբը 1998թ. իշխանության բռնազավթումով սկսած եւ 1999թ. հոկտեմբերի 27-ով շարունակված պետական հեղաշրջումը վերջնականապես ավարտեց 2005թ. նոյեմբերի 27-ին իրականացրած այսպես կոչված «սահմանադրական ...ՀԱՅԱՍՏԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2006»-ն արձանագրել է ռեկորդային ցուցանիշ. 13,7 միլիոն ԱՄՆ դոլարի խոստում է ստացվել Լոս Անջելես, Նյու Յորք, Փարիզ, Երեւան՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՄԻՆՍԿ
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 28-ին կմեկնի Մինսկ` մասնակցելու Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: ԱՊՀ ...ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԵՐԻՆ
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի նոյեմբերի 24-ի ասուլիսում «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի մասին հայտարարություններին նոյեմբերի 27-ին պատասխանեց Եվրոպական ...ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՍԱՀԱՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԵԿԱՄՅԱԿԻՆ
Նոյեմբերի 27-ին Սահմանադրության ընդունման մեկամյակի առթիվ ՍԴ առջեւ քաղաքացիական անհնազանդություն էին դրսեւորում մի քանի տասնյակ ցուցարարներ: Ցույցին մասնակցում էին ինչպես մարզերից, այնպես էլ Երեւանում ...ԻՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
«Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագիծը Ազգային Ժողովի նոյեմբերի 27-ի արտահերթ նիստում ընդունվեց երրորդ` վերջին ընթերցմամբ: Արդեն ունենք «Հասարակության եւ պետության ...ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԻՏԱԼԻԱ ԵՎ ՖՐԱՆՍԻԱ
«Հանրային քաղաքականության եւ մարդու իրավունքների ինստիտուտի» հրավերով քառօրյա այցով Իտալիա եւ Ֆրանսիա է մեկնել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են ՕԵԿ մամուլի ծառայությունից: ...
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՎԵՐԱՐՏԱԴՐՎԵԼԸ»
ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՃԻՉԵՐ, ՈՐ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆԱԲԱՍԹՈՒՄԱՆ ԱՎԱՆՈՒՄ ԱՌՈՂՋԱՐԱՆԸ ՎԵՐՑՎԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՑ ԵՎ ՏՐՎԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄՊՐՈՄԸ ԿԱՆՑՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱ
ԲԱԼԱԳԱՆՈՎՅԱՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏ
ԼԵՆԻՆԻ ԴԱՄԲԱՐԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՀԵՐԲԵՐՏ ՔՈՉԻՆՅԱՆԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՆԿՈՒՄ Է ՆԿԱՏՎՈՒՄ
ԳԱԶԱՄՈՒՂԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ԳԱՐՆԱՆԸ
ԼԻՏՎԻՆԵՆԿՈՆ ՄԱՀԱՑԱՎ ԹԵ ՍՊԱՆԵՑԻՆ
- 1920 ՌԿ(բ)Կ Կենտկոմի քաղբյուրոն Վ. Ի. Լենինի նախագահությամբ քննարկում է Հայաստանի և Վրաստանի նկատմամբ ունենալիք քաղաքականության հարցը:
- 1991 ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողական կոմիտեն Գերագույն Խորհրդի որոշումը հակասահմանադրական է համարում' Արցախում Վիկտոր Պոլիանիչկոյի գլխավորությամբ Խորհրդային Ադրբեջանի հանրապետական կազմակերպչական կոմիտեի (1990 01 15) ստեղծումը, ինչպես նաև 1991 11 23-ի Ադրբեջանի նախագահ Մութալիբովի որոշումը «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի» լուծարման վերաբերյալ: Այն չեղյալ համարեց նաև 1989 12 01-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշումը: Կոմիտեն չեղյալ չհամարեց 1991 09 02-ի Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդների որոշումը (Շահումյան մարզը ներառյալ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին: Այդ որոշումը համապատասխանում էր 1990 04 03-ի՝ «ԽՍՀՄ-ի կազմից խորհրդային հանրապետությունների դուրս գալու» մասին օրենքին:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

