
«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԸ»
«Եվրասիական տուն» լրատվական-վերլուծական կայքի համար գրած «Ժամանակակից Հայաստանի արտաքին կողմնորոշիչները» վերնագրված հրապարակման մեջ Հայաստանի կառավարության անդամի պաշտոն զբաղեցրած, ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության անդամ Վահան Շիրխանյանը հետաքրքիր զուգահեռներ է անցկացրել Հայաստանի եւ Ռուսաստանի ներկա իրավիճակների միջեւ: Ստորեւ որոշ հատվածներ ենք ներկայացնում այդ հոդվածից:
Հայաստանը եւ Ռուսաստանը այս պահին ունեն երկու խնդիր` պետության եւ ժողովրդի ֆիզիկական գոյատեւման խնդիր, սեփական էության պահպանման խնդիր, որոնց լուծման ճանապարհին կանգնած ամենամեծ պրոբլեմը իշխանության սրընթաց քրեականացումն է, ինչն էլ ունի ոչ միայն եւ ոչ այնքան ներքին, որքան արտաքին արմատներ եւ հիմքեր: Մի շարք երկրներ եւ միջազգային կառույցներ շահագրգիռ են քրեականացման պրոցեսում, ինչը նշանակում է ազգային շահերի փոխարինում կոնկրետ անձի կամ խմբավորման հետաքրքրություններով` արդյունքում առավել դյուրին է Հայաստանին ղեկավարելը եւ դրված նպատակներին հասնելը: Պետության եւ ժողովրդի ֆիզիկական գոյատեւման եւ սեփական էության պահպանման խնդիրները վաղուց դուրս են եկել հայ-ռուսական քննարկումներից, ինչի մասին է վկայում հոկտեմբերի վերջին Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա կատարած այցը:
Այս այցով հայկական կողմը մտադիր էր սեփական իշխանությունը երկարաձգել, ռուսական կողմը` ամրապնդել իր ազդեցությունը Հայաստանի վրա: Սակայն ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանին ցանկացած աջակցություն նվազեցնում է Հայաստանում ռուսական կողմնորոշման կողմնակիցների քանակը եւ նպաստավոր պայմաններ ստեղծում արեւմտամետների համար: Բացի սա, ցանկացած այց արտերկիր Հայաստանում նույն հարցերի տեղիք է տալիս. անձնական կամ խմբակային ինչ նպատակ ուներ այցը, ազգային որ շահերի հաշվին է այդ նպատակը իրագործվելու: Այս այցից հետո էլ Հայաստանում սկսեցին խոսել, թե Ռուսաստանը ձեռք գցեց նաեւ Հայաստանի կապի ոլորտը, Իրան-Հայաստան գազատարը, հայկական երկաթուղին եւ արդյունքում` Հայաստանը դառնում է ՌԴ գուբերնիա: Նույն Հայաստանում մարդիկ ոչ միայն սա են ասում, այլ զարմանում են, թե ինչու է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն առայսօր հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահը, ով գլուխ է բերել «Գույք պարտքի դիմաց» ծրագիրը եւ ում պաշտոնից հանելու եւ գործունեությունը քննելու պահանջ են ներկայացնում հայկական մի շարք կուսակցություններ եւ կազմակերպություններ:
Այս ամենն է, որ վնասում է Հայաստանում Ռուսաստանի վարկին եւ հաստատում Արեւմուտքից եկած այն վարկածը, թե հենց Ռուսաստանն է աջակցում Հայաստանի գործող իշխանություններին եւ այդ աջակցության դիմաց փորձում ստանալ ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներ, դրանով իսկ Հայաստանը պահելով իր ազդեցության ծիրում:
ԼԵՆԻՆԻ ԴԱՄԲԱՐԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՀԵՐԲԵՐՏ ՔՈՉԻՆՅԱՆ
Եթե Վանո Սիրադեղյանը ոչ մի այլ լավ բան չաներ, ոչ էլ լավ գրքեր գրեր, միայն այն, որ նա հանեց բանվորի տխմար արձանը եւ Լենինի պատվանդանի փոխարեն խոտ ցանեց` արդեն բավական է, որ նրա մասին դրական կարծիք ձեւավորվի: ...ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Աթենք. «Հայաստան» լրատու, 22.11.06: Իրանահայ համայնքից տեղեկանում ենք վերջերս տեղի ունեցած մտահոգիչ մի իրադարձության մասին, որը խռովության ու լարվածության առիթ է հանդիսացել ներհամայնքային կյանքում: Իրանի ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԼԱՎԻ ՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Ֆրանսիայի տրանսպորտի նախարարը դեռ ինքն էլ չգիտե, թե ինչ գլխացավի պատճառ է դարձել Հայաստանի կառավարության համար, հայտարարելով, թե Ֆրանսիան պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղու հավատարմագրային կառավարման ...ՈՎ ԷԼ ՀԱՇՎՈՒՄ Է` ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ՔԻՉ Է ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԶԱՄԲՅՈՒՂԻՑ
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը նոյեմբերի 23-ին «Հայելի» ակումբում հայտարարեց, որ 2007 թվականի կեսից բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու կառավարության ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆԻ ՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ Է
Նոյեմբերի 23-ին հայտնի է դարձել, որ Երեւանի Կենտրոնի թիվ 9 ընտրատարածքում ընդդիմադիր կուսակցություններից, ինչպիսին հավակնում է լինել ՀՌԱԿ-ը, 2007 թվականի խորհրդարանի պատգամավորի թեկնածու է առաջադրվելու ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՃԱՆԱՉԵ՞Լ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Ռուբեն Հովսեփյանը եւ անկուսակցական, Հայոց համազգային շարժման գաղափարակից Լեւոն Զուրաբյանը նոյեմբերի 23-ին ...ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԽԻՍՏ ՋՂԱՅՆԱՑՐԵԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
Հայերի Համաշխարհային Կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի եւ ՀՌԱԿ հակադրությունը սպառնում է համազգային հնչեղություն ստանալ: Այն բանից հետո, երբ ՀՌԱԿ-ը հայտարարեց Կոնգրեսի անգործության մասին եւ դուրս եկավ ...ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԴԱՌՆԱՆՔ ԵՄ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ
Նոյեմբերի 23-ին «Հայելի» ակումբում հայ-թուրքական հարաբերությունների եւ Թուրքիայի եվրաինտերգրման վերաբերյալ քննարկման ժամանակ պարզվեց, որ Եվրամիության անդամ Թուրքիան Հայաստանին ձեռնտու է: Իսկ բանավիճում ...ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Ղարաբաղի պատերազմի ընթացքում ազատագրված տարածքները, որոնց վերադարձը ներկայումս Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային թեմա է, պետք է դիտարկվեն որպես ցեղասպանության դիմաց փոխհատուցում: Նոյեմբերի ...ՍՊԱՍԵ՞ՆՔ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը նոյեմբերի 23-ին լրագրողներին ասաց, որ Ռուսաստանում յուրօրինակ հեղափոխություն կարող է լինել: Պարույր Հայրիկյանի համար նման եզրակացության հիմք է ...ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱԿՈՒՄԲ
Հայաստանում ստեղծվում է չորրորդ հանրապետություն ակումբ, որի նախաձեռնողը Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունն է: Ակումբի մասին նոյեմբերի 23-ին հայտարարել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը: Նա ...ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԷ
«Հայաստանի Հանրապետությունում գիտության բյուջետային ֆինանսավորումը նպատակահարմար չէ: Վերջին 30-40 տարում գիտությունը չկարողացավ դեմքով շուռ գալ դեպի ներքին խնդիրներ եւ հարմարվել ժամանակի իրողություններին` ...ՊԱՅԹՈՒՑԻԿ ԱՌԱՐԿԱ` ՓԱՅՏՅԱ ԱՐՏԱՔՆՈՑՈՒՄ
Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղարից տեղեկացանք, որ 2006 թվականի նոյեմբերի 17-ին, ժամը 17:30-ի սահմաններում Լոռու մարզի Կողես գյուղի դպրոցի տնօրեն Մ.Տրանդաֆիլովայի առանձնատնից 27 մետր հեռավորության ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ
Ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ նոյեմբերի 23-ին, ժամը 2-ի մատույցներում ոստիկանները Դմիտրովյան խճուղում փորձել են կանգնեցնել «Օպել» մակնիշի մեքենա, որը փորձել է փախոստի դիմել եւ բախվել ...ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄՊՐՈՄԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵՑԻՆ
Նոյեմբերի 23-ին տեղի ունեցած նիստի ընթացքում Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության եւ Վանաձորի քիմկոմբինատի սեփականատեր «Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյ» ԲԲԸ-ի միջեւ կնքվող փոխըմբռնման ...ՆՈՐԻՑ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, նոյեմբերի 23-ին, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ ԱԺ նախագահին՝ 2006թ. նոյեմբերի 27-ին, ժամը ...ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատունը տարածել է տեղեկություն, ուր նշվում է տարածաշրջանային հերթական այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հայտարարությունը: Ինչպես տեղեկացնում է day.az-ը, համանախագահները ...ՂԱՐԱԲԱՂԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՍՈՒՄ, ԹԵ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ
Դեկտեմբերի 10-ին Ղարաբաղում կկայանա Սահմանադրության հանրաքվեն: Ի տարբերություն գործող օրենսդրության, Սահմանադրության մեջ կամրագրվեն մի շարք նորույթներ. կավելանան խորհրդարանի լիազորությունները, կփոփոխվի ...«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԸ»
«Եվրասիական տուն» լրատվական-վերլուծական կայքի համար գրած «Ժամանակակից Հայաստանի արտաքին կողմնորոշիչները» վերնագրված հրապարակման մեջ Հայաստանի կառավարության անդամի պաշտոն զբաղեցրած, ընդդիմադիր «Հանրապետություն» ...
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՎԵՐԱՐՏԱԴՐՎԵԼԸ»
ԱԲԱՍԹՈՒՄԱՆ ԱՎԱՆՈՒՄ ԱՌՈՂՋԱՐԱՆԸ ՎԵՐՑՎԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՑ ԵՎ ՏՐՎԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄՊՐՈՄԸ ԿԱՆՑՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱ
ԲԱԼԱԳԱՆՈՎՅԱՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՆԿՈՒՄ Է ՆԿԱՏՎՈՒՄ
ԼԵՆԻՆԻ ԴԱՄԲԱՐԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՀԵՐԲԵՐՏ ՔՈՉԻՆՅԱՆԳԱԶԱՄՈՒՂԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ԳԱՐՆԱՆԸ
ՎԻՎԱՍԵԼԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՎԻՄՊԵԼԿՈՄԻ ՄՈՒՏՔԸ
«ՍԵՐԺԻ PR-Ը ԱՐՎՈՒՄ Է ԿՈՊԻՏ ՈՒ ԱՆԳՐԱԳԵՏ ՁԵՎՈՎ»
- 1735 Ծնվեց ազատագրական շարժման ռահվիրա Հովհաննես Լազարյանը:
- 1918 Հայաստանի Հանրապետության բանակը գրավեց Ալեքսանդրապոլը:
- 1991 Ադրբեջանի նախագահ Մութալիբովը ստորագրեց «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի» կազմալուծման օրենքը: Տարածքն անհիմն կերպով գրանցվեց Ադրբեջանի կազմում և խախտելով Խորհրդային Սահմանադրության և Ադրբեջանի օրենքների 86 և 87-րդ հոդվածները փոխվեցին աշխարհագրական անունները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

