
ԼԵՆԻՆԻ ԴԱՄԲԱՐԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
- Եթե Վանո Սիրադեղյանը ոչ մի այլ լավ բան չաներ, ոչ էլ լավ գրքեր գրեր, միայն այն, որ նա հանեց բանվորի տխմար արձանը եւ Լենինի պատվանդանի փոխարեն խոտ ցանեց` արդեն բավական է, որ նրա մասին դրական կարծիք ձեւավորվի: Բայց Վանոյի արած լավ բաները պերմանենտ փչացնելու պրոցեսն արդեն հասել է վերոնշյալ գեղեցիկ խոտածածկին, որի վրա ահագին տգեղ էկրան է ցցված: Շուտով կիմանանք, թե էկրանի փոխարեն ինչ ավելի գեշ անակնկալ է նախապատրաստել քաղաքապետարանը մեզ համար: Նախնական տարբերակով նախատեսվում էր կանգնեցնել կամ Տիգրան Մեծի, կամ Արգիշտիի, կամ Հովհաննես Բաղրամյանի, կամ Սամվել Դանիելյանի արձանները, կամ բոլորը միասին` կայարանից բերված Սասունցի Դավթի արձանի ձիուն թառած: Հիմա մի այլ տարբերակ էլ են մշակում: Ինչ որ թանգարանային համալիր, գլխին էլ արձան տնկած: Այս առումով երեւի ճիշտ կլինի ստրկահոգությունն արմատավորողի` Լենինի արձանը տնկելը, որովհետեւ, միեւնույն է, մինչեւ հրապարակի վրայի միակ բաց հատվածը չփակեն` չպարսպապատեն, չեն հանգստանալու:

Ավելի լավ է բուն Լենինի դամբարանը բերենք կանգնեցնենք այդտեղ, առավել եւս, որ ռուսները դրա ձեռքն արդեն կրակն են ընկել: Թե կոմունիստական տուրիզմը կզարգացնենք, եւ թե առիթ կլինի «գույք գույքի» դիմաց բանաձեւով որեւէ այլ պիտանի բան հանձնենք Ռուսաստանին դամբարանի փոխարեն: Գույքը տվյալ պահին Լենինի աճյունն է: Մի կարեւոր բան էլ` քանի որ Հայաստանում չիր չորացնելը դառնում է Ազգային ռազմավարության կարեւորագույն սիգմենտ, Լենինի դամբարանն այս առումով սիմվոլիկ մեծ նշանակություն է ստանում: Իհարկե, դամբարանը պետք է վերակառուցվի, մեծացվի, Լենինի կողքը համենայն դեպս մի քանի տեղ բացվի` վաղվա օրվա մասին պետք է մտածել: Դրանից բացի, հուղարկավորության տուրիզմի համար դա շատ կարեւոր փաստարկ կարող է լինել. օրինակ, Ամերիկայում մահանում է ազգային ինչ որ հայտնի բարերար, ով իր ունեցվածքը կտակում է Հայաստանին, եթե իր աճյունը դրվի սույն դամբարանում… մի խոսքով, սա կարող է դառնալ ներդրումային կարեւոր ծրագիր: Հիմա հարց է առաջանում, թե ում արձանը պետք է լինի Լենինի դամբարանի վրա:
Տիգրան Մեծն ու Արգիշտին մի տեսակ դարերի փոշի ունեն, համ էլ արդեն մի երկու տեղ զբաղված են, եւ նրանց արձանը այստեղ դնելը թիթիզություն կլինի: Ներկայիս քաղաքական գործիչներին կամ պետք է բոլորինը միանգամից դնենք, կամ էլ համակերպվենք քաղաքացիական անհնազանդությանը մնացած բոլորին միանալու փաստի հետ: Մնում է էլի Սամվել Դանիելյանը, որն էլ այս գլուխկոտրուկի հիմնական հեղինակն է դիտվում: Դրանից բացի, Լենինի դամբարանն ունի մի դրական կողմ եւս` տանիքը տափակ է եւ ամեն մի ՏԱՏՈՒ-ի եւ Նատաշա Կորոլյովայի նախընտրական շրջանի համերգների ժամանակ բեմ չեն հավաքի ու քանդի` տեղը լիքը, ինչքան ուզում է թող երգեն ու պարեն: Համ էլ ամենակարեւորը, շքերթների ժամանակ տեղը լիքը կլինի եւ ամբողջ ՀՀԿ ընդլայնված Խորհուրդը կարող է տեղավորվել տանիքի վրա եւ իրարից չեն նեղանա:
Ճիշտն ասած, չենք կարծում, որ մեր այս առաջարկից ավելի խելամիտ բան է կառուցվելու հրապարակում: Թողեք թող խոտ աճի:
- ՀԵՐԲԵՐՏ ՔՈՉԻՆՅԱՆ
ԼԵՆԻՆԻ ԴԱՄԲԱՐԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՀԵՐԲԵՐՏ ՔՈՉԻՆՅԱՆ
Եթե Վանո Սիրադեղյանը ոչ մի այլ լավ բան չաներ, ոչ էլ լավ գրքեր գրեր, միայն այն, որ նա հանեց բանվորի տխմար արձանը եւ Լենինի պատվանդանի փոխարեն խոտ ցանեց` արդեն բավական է, որ նրա մասին դրական կարծիք ձեւավորվի: ...ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Աթենք. «Հայաստան» լրատու, 22.11.06: Իրանահայ համայնքից տեղեկանում ենք վերջերս տեղի ունեցած մտահոգիչ մի իրադարձության մասին, որը խռովության ու լարվածության առիթ է հանդիսացել ներհամայնքային կյանքում: Իրանի ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԼԱՎԻ ՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Ֆրանսիայի տրանսպորտի նախարարը դեռ ինքն էլ չգիտե, թե ինչ գլխացավի պատճառ է դարձել Հայաստանի կառավարության համար, հայտարարելով, թե Ֆրանսիան պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղու հավատարմագրային կառավարման ...ՈՎ ԷԼ ՀԱՇՎՈՒՄ Է` ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ՔԻՉ Է ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԶԱՄԲՅՈՒՂԻՑ
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը նոյեմբերի 23-ին «Հայելի» ակումբում հայտարարեց, որ 2007 թվականի կեսից բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու կառավարության ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆԻ ՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ Է
Նոյեմբերի 23-ին հայտնի է դարձել, որ Երեւանի Կենտրոնի թիվ 9 ընտրատարածքում ընդդիմադիր կուսակցություններից, ինչպիսին հավակնում է լինել ՀՌԱԿ-ը, 2007 թվականի խորհրդարանի պատգամավորի թեկնածու է առաջադրվելու ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՃԱՆԱՉԵ՞Լ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Ռուբեն Հովսեփյանը եւ անկուսակցական, Հայոց համազգային շարժման գաղափարակից Լեւոն Զուրաբյանը նոյեմբերի 23-ին ...ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԽԻՍՏ ՋՂԱՅՆԱՑՐԵԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
Հայերի Համաշխարհային Կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի եւ ՀՌԱԿ հակադրությունը սպառնում է համազգային հնչեղություն ստանալ: Այն բանից հետո, երբ ՀՌԱԿ-ը հայտարարեց Կոնգրեսի անգործության մասին եւ դուրս եկավ ...ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԴԱՌՆԱՆՔ ԵՄ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ
Նոյեմբերի 23-ին «Հայելի» ակումբում հայ-թուրքական հարաբերությունների եւ Թուրքիայի եվրաինտերգրման վերաբերյալ քննարկման ժամանակ պարզվեց, որ Եվրամիության անդամ Թուրքիան Հայաստանին ձեռնտու է: Իսկ բանավիճում ...ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Ղարաբաղի պատերազմի ընթացքում ազատագրված տարածքները, որոնց վերադարձը ներկայումս Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային թեմա է, պետք է դիտարկվեն որպես ցեղասպանության դիմաց փոխհատուցում: Նոյեմբերի ...ՍՊԱՍԵ՞ՆՔ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը նոյեմբերի 23-ին լրագրողներին ասաց, որ Ռուսաստանում յուրօրինակ հեղափոխություն կարող է լինել: Պարույր Հայրիկյանի համար նման եզրակացության հիմք է ...ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱԿՈՒՄԲ
Հայաստանում ստեղծվում է չորրորդ հանրապետություն ակումբ, որի նախաձեռնողը Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունն է: Ակումբի մասին նոյեմբերի 23-ին հայտարարել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը: Նա ...ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԷ
«Հայաստանի Հանրապետությունում գիտության բյուջետային ֆինանսավորումը նպատակահարմար չէ: Վերջին 30-40 տարում գիտությունը չկարողացավ դեմքով շուռ գալ դեպի ներքին խնդիրներ եւ հարմարվել ժամանակի իրողություններին` ...ՊԱՅԹՈՒՑԻԿ ԱՌԱՐԿԱ` ՓԱՅՏՅԱ ԱՐՏԱՔՆՈՑՈՒՄ
Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղարից տեղեկացանք, որ 2006 թվականի նոյեմբերի 17-ին, ժամը 17:30-ի սահմաններում Լոռու մարզի Կողես գյուղի դպրոցի տնօրեն Մ.Տրանդաֆիլովայի առանձնատնից 27 մետր հեռավորության ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ
Ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ նոյեմբերի 23-ին, ժամը 2-ի մատույցներում ոստիկանները Դմիտրովյան խճուղում փորձել են կանգնեցնել «Օպել» մակնիշի մեքենա, որը փորձել է փախոստի դիմել եւ բախվել ...ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄՊՐՈՄԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵՑԻՆ
Նոյեմբերի 23-ին տեղի ունեցած նիստի ընթացքում Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության եւ Վանաձորի քիմկոմբինատի սեփականատեր «Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյ» ԲԲԸ-ի միջեւ կնքվող փոխըմբռնման ...ՆՈՐԻՑ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, նոյեմբերի 23-ին, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ ԱԺ նախագահին՝ 2006թ. նոյեմբերի 27-ին, ժամը ...ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատունը տարածել է տեղեկություն, ուր նշվում է տարածաշրջանային հերթական այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հայտարարությունը: Ինչպես տեղեկացնում է day.az-ը, համանախագահները ...ՂԱՐԱԲԱՂԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՍՈՒՄ, ԹԵ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ
Դեկտեմբերի 10-ին Ղարաբաղում կկայանա Սահմանադրության հանրաքվեն: Ի տարբերություն գործող օրենսդրության, Սահմանադրության մեջ կամրագրվեն մի շարք նորույթներ. կավելանան խորհրդարանի լիազորությունները, կփոփոխվի ...«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԸ»
«Եվրասիական տուն» լրատվական-վերլուծական կայքի համար գրած «Ժամանակակից Հայաստանի արտաքին կողմնորոշիչները» վերնագրված հրապարակման մեջ Հայաստանի կառավարության անդամի պաշտոն զբաղեցրած, ընդդիմադիր «Հանրապետություն» ...
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ՎԵՐԱՐՏԱԴՐՎԵԼԸ»
ԱԲԱՍԹՈՒՄԱՆ ԱՎԱՆՈՒՄ ԱՌՈՂՋԱՐԱՆԸ ՎԵՐՑՎԵԼ Է ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՑ ԵՎ ՏՐՎԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄՊՐՈՄԸ ԿԱՆՑՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱ
ԲԱԼԱԳԱՆՈՎՅԱՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏ
ԼԵՆԻՆԻ ԴԱՄԲԱՐԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ՀԵՐԲԵՐՏ ՔՈՉԻՆՅԱՆԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՆԿՈՒՄ Է ՆԿԱՏՎՈՒՄ
ԳԱԶԱՄՈՒՂԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ԳԱՐՆԱՆԸ
ՎԻՎԱՍԵԼԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՎԻՄՊԵԼԿՈՄԻ ՄՈՒՏՔԸ
ՔԱՅԼԱՐՇԱՎ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՎՐԱ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

- 1735 Ծնվեց ազատագրական շարժման ռահվիրա Հովհաննես Լազարյանը:
- 1918 Հայաստանի Հանրապետության բանակը գրավեց Ալեքսանդրապոլը:
- 1991 Ադրբեջանի նախագահ Մութալիբովը ստորագրեց «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի» կազմալուծման օրենքը: Տարածքն անհիմն կերպով գրանցվեց Ադրբեջանի կազմում և խախտելով Խորհրդային Սահմանադրության և Ադրբեջանի օրենքների 86 և 87-րդ հոդվածները փոխվեցին աշխարհագրական անունները:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

