
ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՎ ՑԱԾՐ ՀԱՍՈՒՅԹՆԵՐ
Ազգային ժողովի պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի համար անհասկանալի է եւ տարօրինակ Հայստանի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման կառավարության նախաձեռնությունը այն դեպքում, երբ «քաղաքական եւ տնտեսական վերնախավերը սերտաճել են: Բարձրաստիճան չինովնիկները ունեն մեծ, նաեւ մենաշնորհային բիզնեսներ եւ բնավ աշխատավարձի հույսին չեն»: Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, այսկերպ կոռուպցիայի դեմ չեն պայքարում: Իր այս մտահոգությունը Հմայակ Հովհաննիսյանը բարձրաձայնեց նոյեմբերի 15-ին` ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ կոռուպցիայի դեմ այսպես են պայքարել եւ պայքարում բոլոր երկրները` առավել հաջողված երկրները: Դավիթ Հարությունյանը չասաց, թե այդ երկրներում չինովնիկները բիզնես կամ բիզնեսներ ունեն, թե ոչ, բայց նշեց. «պետական ծառայության ապարատը չպետք է ստանա ցածր աշխատավարձ: Աշխատավարձի բարձրացումը դեռ չի նշանակում, որ դա կոռուպցիայի դեմ պայքարի առավել կարեւոր գրավականն է: Անհրաժեշռտ են բազմաթիվ այլ միջոցառումներ»: Դավիթ Հարությունյանը բերեց Սինգապուրի օրինակը, ուր վարչապետը հայտարարել է, թե «ես մեր ռեգիոնի պաշտոնապես ամենաբարձր վարձատրվող վարչապետը եւ ստվերային առումով նվազ հարուստն եմ»: «Մենք պետք է կարողանանք բարձրաստիճան պաշտոնյաներին տալ բարձր աշխատավարձ եւ պայքարենք, որ նրանք չունենան ստվերային բարձր հասույթներ: Մենք ճիշտ քաղաքականություն ենք ընտրել»:
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ» ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ
14 նոյեմբերի 2006թ., Երեւան: Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ժառանգություն» կուսակցության վարչությունը իրավատիրության հավաք էին կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջեւ` ակնկալելով «Ժառանգության» ...ՕՍԿԱՆՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Նոյեմբերի 14-ին Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Կառուցողական ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԻ ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
Երկուշաբթի երեկոյան Ռուսաստանում սպանվել է Հայաստանի հերթական քաղաքացին` 15 ամյա մի պատանի: Ինչ պետք է անի Հայաստանը` մեր հարցին պատասխանում են ԱԺ պատգամավորներից ոմանք: Շատ պատգամավորներ դեռ տեղյակ չէին ...ՎԵՐՋՈՒՄ 3 ԽՆՁՈՐ ԿԸՆԿՆԻ` ՎԻՄՊԵԼԿՈՄԻՆ, ՄՏՍ-ԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Արմենտելի նոր սեփականատեր Վիմպելկոմը կարծես թե պատրաստ է ընդունել Հայաստանի կառավարության առաջարկը` Արմենտելի հայկական բաժնեմասը, որ պատկանում է կառավարությանը, գնել, իսկ փոխարենը հրաժարվել մենաշնորհից: ...ԷԼԻՏԱՎՐՈՍՆԵՐԻ ՔԱՂԱՔ ԴԱՐՁԱԾ ՄԵՐ ԷՐԵԲՈՒՆԻ
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Էլիտավրոսների այն խրախճանքը, որ առկա է Երեւանում, Հայաստանի իշխանությունը ներկայացնում է որպես տնտեսության երկնիշ աճի զգալի ցուցանիշ, որն արտահայտվում է էլիտար կացարանների շինարարության սրընթաց աճով: ...ԵԹԵ ՀՅԴ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԼԻՆԵՐ, ՕՐԵՆՔԸ ՉԷՐ ԸՆԴՈՒՆՎԻ
«Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագծի ամռանը սկսված ոդիսականը ավարտվեց. նոյեմբերի 15-ին Ազգային ժողովի մեծամասնությունը 67 ձայն տվեց այս նախագծի օգտին, երեք ...ՓՈԽԶԻՋՈՒՄԸ ԲԱՔՈՒ ՉԳՆԱԼՆ Է, ԻՍԿ ԼՈՒԾՈՒՄԸ` ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐԵԼԸ
«Ազատամարտի եղբայրություն» հրամանատարական խորհուրդը նոյեմբերի 15-ին տարածել է հայտարարություն, որով հասարակության բոլոր խավերին կոչ է անում հանուն պետության ապագայի վտանգը ցրելու միավորվել «Քաղաքացիական ...ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՓՈՂ ԵՆ ԽՈՍՏԱՑԵԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ
Ղարաբաղի ազատամարտի վետերան, պատերազմի նախկին հրամանատար Միքայել Ապրեսյանը նոյեմբերի 15-ին Հայելի ակումբում հայտարարել է, որ ազատագրված տարածքները հանձնելը եւ այնտեղ խաղաղարարների մուտք ապահովելը Հայաստանի ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՉԻ ԸՆՏՐՎԵԼ, ԱՍՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղում նախագահի պաշտոնը զբաղեցրել է առանց ընտրության: Այդ մասին նոյեմբերի 15-ին Հայելի ակումբում հայտարարել է Արցախի շարժման նախաձեռնողներից մեկը` Ղարաբաղի «Երկրապահ» ...ՄԱՍՈՎ ՉԻ ԼԻՆԻ, ԿՎԵՐՑՆԵՆ ԱՄԲՈՂՋԸ
Նույնիսկ ամենից իշխանամետ ազատամարտիկը դեմ է ազատագրված տարածքները հանձնելուն եւ չի հանդուրժի այդ քայլը, կարծում է Ղարաբաղի ազատամարտի նախկին հրամանատար Արկադի Կարապետյանը, ով նոյեմբերի 15-ին Հայելի ակումբում ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԷՐ ԷԼ ԿԱՐՈՂ ՄՏԱԾԵԼ
«... Ես 2001 թվականից չեմ խոսում փոխզիջումների մասին, ես փոխզիջումների մասին խոսում եմ ընդհանրապես 90-ականների սկզբից: Ես փոխզիջումների մասին խոսել եմ նաեւ այն ժամանակ, երբ մեր ջոկատներին, մեր տղաներին... ...ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Հայաստանի 2007 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Ազգային միաբանության նախագահ Արտաշես Գեղամյանը խոսքը համեմեց պատմական էքսկուրսով: Ռուսաստանի Ալեքսանդր երկորդ ցարը գնացքով վթարի ենթարկվելուց ...ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱՐԵՎԵԼՔ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴՐ. Տ. ՆԵՐՍԵՍ ԱՎ. ՔՀՆ. ՆԵՐՍԵՍՅԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆՈՒՄ
Նոյեմբերի 14-15-ը Հայոց Մարդասիրական ճեմարանի 185-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում «Ս. Պատարագի մեկնությունը» եւ «Հայոց Եկեղեցու տոները` ըստ հայկական մանրանկարչության» թեմաներով դասախոսությունների ...ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՎԱՐՏԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Ջավախք-ինֆո 15.11.06թ.Ախալքալաքում Վրաստանի Կրթության եւ գիտության նախարարության կից Յակոբ Օկեբաշվիլի հիմնադրամի կողմից իրականացվող դպրոցների վերանորոգման աշխատանքների ավարտը դեռեւս հայտնի չէ: Ինչպես մի քանի անգամ Ջավախք-ինֆո ...ՎԱՀԱԳՆԵՐ ՇԱՏ ԿԱՆ
Ջավախք ինֆո 11.15.06«Միասնական Ջավախք» դաշինքի կազմակերպական շինարարության հանձնաժողովի համակարգող Արամ Բատոյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ նրանք, ովքեր հույս ունեն, թե, դատական քաշքշուկի միջոցով Վահագն Չախալյանին ...ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԽՈՍՔԻ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԱՎԵԼԻ Է ՎԱԽԵՆՈՒՄ, ՔԱՆ ԳՈՐԾԻ
Հայաստանի հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ընդդիմադիրների սուր քննադատությանը նոյեմբերի 15-ին պատախանեցին հանրապետական կուսակցության խմբացկության նախագահ Գալուստ Սահակյանն ...ԿՐԿՆԱԿԻ ԱՆՏԵՂՅԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Չորս օր առաջ` նոյեմբերի 11-ին Մոսկվայում հերթական անգամ սպանվել է Հայաստանի քաղաքացի: Սպանվել է ակնհայտորեն ազգայնական հողի վրա: Նոյեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հարցրինք, թե ինչ է անում ...ԱՆՈՒՇԱՎԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Ստեփանակերտի Ալեք Մանուկյան 120 հասցեով գտնվող հանրակացարանի իրավիճակը լակմուսի թուղթ է դարձել Ղարաբաղի իշխանությունների համար: Մենք արդեն գրել ենք, որ այդ հանրակացարանում, որը կառուցվել է 1967 թվականին ...ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ՀԵՌԱԽՈՍԱՄԱՐԱԹՈՆ-2006»-Ը
Այսօր մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռախոսամարաթոնը, որը Հայաստանում անցկացվում է արդեն չորրորդ անգամ: Մինչեւ նոյեմբերի 17-ը Հիմնադրամի աշխատակիցները կզանգահարեն հայաստանյան ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՏԱՐՐԵՐ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը լրագրողներին ասել է, որ հանուն պետության կարիքների պատրաստ է հրաժարվել սեփականությունից: Ներկայացնում ենք նրա պատասխանները լրագրողների հարցերին:
- Նոյեմբերի 14-ին ...ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՎ ՑԱԾՐ ՀԱՍՈՒՅԹՆԵՐ
Ազգային ժողովի պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի համար անհասկանալի է եւ տարօրինակ Հայստանի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման կառավարության նախաձեռնությունը այն դեպքում, երբ «քաղաքական եւ ...
ԿՈՊԻՏ ԴԱՐ Է, ԿՈՊԻՏ ԲՅՈՒՋԵ, ՌՈՄԱՆՏԻԶՄ ՉԿԱ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՓՈՂԸ ՆԱՎԹՆ Է, ԲԱՅՑ ՈՉ ՆԱՎԹԱՄՈՒՂԸ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇԵՖՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏ Է ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ
ԴԵՍՊԱՆ ԿԱԺՈՅԱՆԻՆ ՉԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԽՈՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԻՆՉՈՒ՞ ՀԱՅԼՈՒՐ ՉԻ ՆԱՅՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՇՈՏՅԱՆԸ
ՆՈՐ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԻ ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ԵՐԲ Է ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՐԹԸ
ԿԱԼԿԱԹԱՅԻ Ս. ԳՐ. ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԸ ՀՆԴԿԱՀԱՅ ԳԱՂՈՒԹՈՒՄ
- 1866 Մահացավ արքունիքի ճարտարապետ և ազգային բարերար Կարապետ Ամիրա Պալյանը:
- 1889 Լոնդոնում ֆրանսերեն լեզվով լույս տեսավ «L'Armenie» (Հայաստան) քաղաքական և գրական ամսաթերթը Մինաս Չերազի խմբագրողթյամբ:
- 1917 Թիֆլիսում կազմվեց Անդրկովկասյան կոմիսարիատը:
- 1932 Տեղի է ունենում Ձորագէսի հանդիսավոր բացումը:
- 1937 Տեղի է ունենում Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի հանդիսավոր բացումը Երևանում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

