
ՄԻ ՔԱՐՏԵԶԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
- Հայաստանի ազատագրված տարածքի մասին հանրության իրազեկման ծրագրի շրջանակում «Հայրենասեր» կազմակերպությունը ներկայացնում է համահիմնադիր Նելլի Շուշի Մարտիրոսյանի հեղինակած հոդվածը։

Գլենդելում գործող «Պերճ» գրատունն այն վայրն է, որտեղից ես կատարում եմ իմ գրեթե բոլոր նվերների ու հայատառ բացիկների գնումները: Պարոն Պերճը, ում պատկանում է այս գրատունը, միշտ սիրալիր ընդունում է ինձ, հետաքրքրությամբ լսում Հայաստանի ազատագրված տարածքի հետ կապված իմ պատմությունները, այնուհետև օգնում ինձ կատարել համապատասխան գնումներ ու ճանապարհում:
Ամեն անգամ «Պերճ» գրատուն գնալիս մանկան պես ուրախանում եմ, քանի որ սրտիս հոգեհարազատ բազմազան ապրանքներ եմ տեսնում. մեկի վրա՝ եռագույնը, մյուսի վրա՝ Հայաստանի զինանշանը, երրորդի վրա՝ հայոց այբուբենը և այդպես շարունակ: Սակայն «Պերճ» գրատանը կա մի բան, որն իմ մեջ միշտ ընդվզում է ծնում: Խոսքս Հայաստանի սխալ քարտեզի մասին է: Երբեք չեմ հոգնել կամ դադարել բողոքել քարտեզի սխալ սահմանագծից, և գրեթե ամեն անգամ նշել եմ, որ գրատան պատին, այն էլ երկու տարբեր տեղում փակցված է Հայաստանի սխալ քարտեզը: Ի դեպ, երբ ասում եմ Հայաստան, նկատի ունեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունները:
«Պերճ» գրատուն գնալու իմ ամենասիրելի պահն այն է, երբ ես գրատանը բարձրաձայնում եմ քարտեզի սխալ փաստը, և ինձ են միանում գնումներ կատարող այլ հայեր ու համաձայնում ինձ հետ: Համաձայնում են, որ անընդունելի խայտառակություն է Արցախյան գոյամարտում ազատագրված պատմական հայկական հողերի մի մասը քարտեզում չընդգրկելը, և նաև այդ կերպ տեր չկանգնելն ազատագրված այն տարածքներին, որոնց համար ընդհամենը մի քանի տարի առաջ քաջաբար զոհվեցին մի քանի հազար հայ հերոսներ՝ կյանքի գնով մեզ ժառանգություն թողնելով ավելի մեծ Հայաստան: Թվում է, թե քսան տարին այդքան էլ երկար ժամանակահատված չէ, որ թույլ տար մարդկանց մոռանալ Արցախյան հերոսամարտի ու պատմական Հայաստանի ազատագրված հողատարածքի մասին:
Մի քանի շաբաթ առաջ մտա «Պերճ» գրատուն իմ հերթական նվերի գնումը կատարելու նպատակով: Ինչպես միշտ, աչքս բնազդաբար գցեցի սխալ քարտեզի վրա, բայց ի՞նչ: Այս անգամ ինձ հաճելի անակընկալ էր սպասվում, որն էլ դարձավ այս հոդվածի մտահղացման պատճառը: Պարոն Պերճը Բեյրութից ստացել էր Հայաստանի տասը սխալ քարտեզ: Այս նոր ստացած քարտեզներից մեկը փակցրել էր հին սխալ քարտեզի տեղն ու գծերի միջոցով փորձել ցույց տալ, որ ազատագրվածը նույնպես Հայաստանի մաս է կազմում: Իհարկե, այս գծերը չէին նշել, օրինակ, Ակնան, որտեղ հերոսաբար ընկավ ազգային հերոս Մոնթեն, բայց այդ գիծն էլ ես կավելացնեմ: Հուզմունքիս չափ ու սահման չկար, որ երկու տարվա դժգոհությունս վերջապես կոտրեց սառույցը: Հիմա մարդիկ կնայեն նորացված քարտեզին և կխորհեն, թե ինչ են նշանակում այդ գծերը: Ես պարոն Պերճին խոստացա նվիրել Հայաստանի ճշգրտված քարտեզը, որը նա խոստացավ փակցնել իր գրատան պատուհանի մոտ: Այդպիսով, այն տեսանելի կլինի բոլորի համար անգամ այն ժամանակ, երբ գրատունը փակ է:
011 թվականի ողջ ապրիլ ամիսը պատիվ ունեցա անցկացնել ազատագրված տարածքի մաս կազմող Քաշաթաղի շրջանում, որը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ամենամեծ շրջանն է: Այցիս նպատակն էր «Հայրենասեր» կազմակերպության համար ուսումնասիրություններ կատարել և ծանոթանալ տեղի բնակչությանը: Նաև պատիվ ունեցա երկու օրով այցելել Շահումյանի (պատմական Քարվաճառի) շրջան: Համաձայն Հայաստանի սխալ քարտեզի, որտեղ վաղուց արդեն պատմության գիրկն անցած Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) սահմաններն են միայն ընդգրկված՝ ստացվում է, որ ես անցյալ ապրիլ ամիսն անցկացրել եմ Ադրբեջանում: Քանի որ Քաշաթաղի և Շահումյանի շրջանները նախկինում ԼՂԻՄ-ի կազմում չեն գտնվել, Հայաստանի սխալ քարտեզում այս ազատագրված, պատմական հայկական տարածքներն այլ տարածքների հետ միասին, ցավոք, չեն ընդգրկվում:
Մի հանդուրժեք Հայաստանի սխալ քարտեզը: Պատմական Հայաստան երազող ազգն այսօր պիտի տեր կանգնի իր ազատագրված պատմական Հայաստանի բոլոր հատվածներին, քանի դեռ վաղն ուշ չի եղել, և քանի նորից պատմական Հայաստան չեն դարձել այն տարածքները, որոնք ազատագրվեցին Արցախյան գոյամարտի ժամանակ: Եթե անգամ չեք շարունակում ազատագրման ժամանակ ընկած հերոսների գործը՝ ծառայելով այս շրջաններին, գոնե տարրական հարգանքի տուրք մատուցեք զոհված հերոսներին, նրանց ընտանիքներին ու այս տարածքներն այսօր շենացնող վերաբնակիչներին՝ մեր հերոսների արյան գնով ազատագրվածը քարտեզում ընդգրկելով:
Նելլի Շուշի ՄարտիրոսյանՀամահիմնադիր, «Հայրենասեր» կազմակերպություն
ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ
Մեծ եաշիկներ, փոքր եաշիկներ, կլոր-կլոր խաւաքարտ: Սպիտակեղէն ու սաւաններ: Շորեր նոր ու հին: Հաշիւի տետրակներ: Հին ու նոր լամբեր: Հիասթափութեան մեծ սկուտեղ մը գետնին: Գիւղէն տունէն բերուած յախճապակի: Կիպրոսէն ...ԱՇՆԱՆԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ» ԱՌԱՋԻՆ ՖՈԼԿԼՈՐԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Սեպտեմբերի 9-ից 16-ը «Ավանդական տոների վերածնունդ» հասարակական կազմակերպությունը Արագածոտնի մարզում կանցկացնի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» ֆոլկլորային փառատոնը, որին կմասնակցեն երգի, պարի, ժողովրդական ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ՓԱՐԻԶ
Հուլիսի 24-ից 25-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Փարիզ, ուր նախատեսված են նրա հանդիպումները Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի և այլ պաշտոնատար անձանց հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, ...ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԵՔԻԱԹԱՍԱՑՈՒԹՅԱՆ և ԲԱՐԲԱՌԻ «ԵՐԿՆՔԻՑ ԵՐԵՔ ԽՆՁՈՐ ԸՆԿԱՎ» ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
Սեպտեմբերի 28-ից 30-ին ՀՀ մշակույթի նախարարությունը և Հովհաննես Թումանյանի թանգարանը նույն թանգարանում կանցկացնեն հեքիաթասացության և բարբառի «Երկնքից երեք խնձոր ընկավ» չորրորդ մրցույթ-փառատոնը:
Փառատոնին ...«ԱՌԵՒՏՐԱՅԻՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ» «ԵՐԵՒԱՆ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՅՈՒՆ ԵԿԱՄՈՒՏ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
Սկիզբը
ՀՀ կառավարությունը Երեւան քաղաքի եւ հարակից 32 գյուղերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը 2005թ. կնքված պայմանագրով վարձակալության է հանձնել ֆրանսիական «Վեոլիա» կազմակերպությանը: 2006թ. ...ԱՇՏԱՐԱԿՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԹՈՒՆԱՎՈՐ ՕՁ
Հուլիսի 21-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի Մուղնի թաղամասի 1-ին փողոցում բնակիչներն օձ են նկատել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական ...ՊԱՅԹՅՈՒՆ ՄԱՍԻՍՈՒՄ. ԱՅՐՎԵԼ Է 3, ՋԵՐՄԱՀԱՐՎԵԼ 1 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Հուլիսի 21-ին ահազանգ է ստացվել, որ Մասիսի Գործարանային 10 հասցեում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում ավտոկայանատեղիում կայանված «Մերսեդես ...ԱՅՐՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ Է ԲԵՐՎԵԼ 2 ԵՐԵԽԱ. ՆՐԱՆՑ ՎԻՃԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է
Հուլիսի 22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի 52/4 շենքի 16-րդ բնակարանում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, հրդեհաշիջման ...ՆՈՐԱՎԱՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄՈԼՈՐՎԱԾ ԱՐՇԱՎԱԽՄԲԻ ԲՈԼՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԳՏՆՎԵԼ ԵՆ
Հուլիսի 21-ին՝ ժամը 21.18-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում՝ Գնիշիկ-Նորավանք հատվածում մոլորվել է 17 հոգուց բաղկացած արշավախումբ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ...ՄԻ ՔԱՐՏԵԶԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ազատագրված տարածքի մասին հանրության իրազեկման ծրագրի շրջանակում «Հայրենասեր» կազմակերպությունը ներկայացնում է համահիմնադիր Նելլի Շուշի Մարտիրոսյանի հեղինակած հոդվածը։
Գլենդելում գործող «Պերճ» ...«ՖՈՐՏՈՒՆԱ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՆԱՁՈՐ ԽՈՊԱՆ Է ԵԿԵԼ. «ԼՈՌԻ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
«Հետքի» հարցերին պատասխանում է Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն, ընկերության համահիմնադիր Նարինե Ավետիսյանը:
Ինչպե՞ս եք գնահատում Վանաձորում գործող քաղաքային «Լոռի», «Միգ», «9-րդ ալիք» ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐԱՂԲՅՈՒՐՈՒՄ. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՆՏՐՈՒՄ Է 27-ԱՄՅԱ ՎՐԵԺԻՆ
Հուլիսի 23-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում սպանվել է Այգեպար գյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Խաչատուր Խաչատրյանը:
Պարզվել է, որ նույն ...ՏԱՎՈՒՇՈՒՄ ՀԱՅ ԳՅՈՒՂԱՑԻՆ ԲԵԿՈՐԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՆԱԿԵՏԻՑ ԱՐՁԱԿՎԱԾ ԿՐԱԿՈՑԻՑ
Հուլիսի 21-ին Բերդ քաղաքում տեղակայված զորամասերից մեկի հոսպիտալից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ բեկորային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ներքին Կարմիրաղբյուր ...ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԲԵՌԼԻՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏԻՆ ԿՏԵՂԱԴՐՎԻ ԿՈՄԻՏԱՍԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել էր Կոմիտասին նվիրված հուշատախտակի ձևավորման և պատրաստման մրցույթ' Բեռլինի համալսարանի պատին տեղադրելու համար:
Հուլիսի 20-ին կայացել է հուշատախտակի էսքիզների մրցույթը, ...ՄԻՊ. ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼ Է ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ԿԻՆԸ ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԵՐՕՔՍԻԴԻ ԼՈՒԾՈՒՅԹ Է ԽՄԵԼ
Պաշտպանի գրասենյակում հուսահատության արդյունքում պերօքսիդի լուծույթ խմած Անահիտ Վարդանյանի իրավունքը խախտել է դատախազությունը:
Անահիտ Վարդանյանը քաղաքից երկար ժամանակով բացակայելուց հետո հայտնաբերել էր, ...ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է «ԲՐՈՄՀԵՔՍԻՆ 4 ԲԵՌԼԻՆ-ՔԵՄԻ, 4ՄԳ/5ՄԼ ՆԵՐՔԻՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԼՈՒԾՈՒՅԹ, 60ՄԼ ՇՇԻԿ» ԴԵՂԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանի առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ) արտադրության «Բրոմհեքսին 4 Բեռլին-Քեմի, 4մգ/5մլ ներքին ընդունման լուծույթ, 60մլ շշիկ» 94016, 01001 խմբաքանակների ...«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ». ՀԱԿ-Ի ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՅԱՑՎԱԾ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ և ԱՊՕՐԻՆԻ Է
Հայաստանյան քրեաօլիգարխիկ վարչախմբի հլու կամակատար և պատժիչ մարմին դատարանի կողմից ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների նկատմամբ կայացրած անմարդկային ու ապօրինի դատավճիռը համակարգի ինքնավստահության և ինքնատիրապետման ...ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանին Բնապահպանական պետական տեսչությունը տուգանել է 100 հազար դրամով: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական նախկին մարզպետը իր ղեկավարած մարզի Եղեգիս գյուղի վարչական տարածքում ...ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Հուլիսի 24-ից 28-ին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևելյան է՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-ից 25-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես ...ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ «ՀԱՐՍՆԱՔԱՐԻ» ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱ ԲՈՂՈՔԻ ԵՐԹ
ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ՝ 2012 թվականի օգոստոսի 7-ին (երեքշաբթի)՝ ժամը 19:00-ին, նրան մահ պատճառած դաժան խոշտանգման վայրում` «Հարսնաքար» ռեստորանային ...«ՖՈՐՏՈՒՆԱ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ «ԼՈՌԻԻ» ՏՆՕՐԵՆԻՆ
Նախ շնորհակալություն եմ հայտնում մեկ անգամ եւս մեր հեռուստաընկերության` «Ֆորտունայի» անունը հնչեցնելու համար: Հայտնի հնարքներ են փիարը եւ սեւ փիարը, սակայն ցավոք կամ բարեբախտաբար դրանցից եւ ոչ մեկի հետ ...ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է «ՊԻՏԱՆԻ ՉԵՆ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԻՑ
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Յուրի Մնացականյանի հայցով դատական նիստն ընդդեմ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Խ.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ...ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ԲՈԼՈՐ ԱՊՕՐԻՆԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼՈՒ ԵՆ, ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼՈՒ և ՔԱՆԴՎԵԼՈՒ ԵՆ»
Այսօր անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել ապօրինի շինարարությունների և հողազավթումների ...ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅԻ ՇԱՏՐՎԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Երևանի Գլխավոր պողոտայի տարածքում գտնվող շատրվանների վերագործարկման, ինչպես նաև հարակից տարածքի բարեկարգման ուղղությամբ կատարվող աշխատանքներն ավարտվել են: Այս մասին զեկուցվել է այսօր Երևանի քաղաքապետարանում ...ՀԱՅԿ ԽԱՆՈՒՄՅԱՆ. «ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» (ՎԻԴԵՈ)
Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի օգնական Հայկ Խանումյանն այսօր «Հայելի» ակումբում խոսում էր ԼՂՀ-ում նախընտրական եւ հետընտրական իրավիճակից:
Նրա մեկնաբանություններին կարող եք ծանոթանալ ստորեւ ...ԵՐևԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՎԵՐԳԵՏՆՅԱ 7 ՆՈՐ ԱՆՑՈՒՄ
Երևանում շարունակվում են վերգետնյա 7 նոր անցումների կառուցման աշխատանքները, նաև ներկվել ու պատշաճ տեսքի են բերվել մայրաքաղաքի վերգետնյա մյուս անցումները: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում անցկացված ...ՏՄՊՊՀ-Ն ԱՎԱՐՏԵՑ «ՔԻՆԳ ԴԵԼՅՈՒՔՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ավարտել է Երևան-Աբովյան-Երևան երթուղիով ուղևորափոխադրում իրականացնող «Քինգ դելյուքս» և Երևան-Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող «Տրանս կոնֆորտ» ...ՀՈՂԱԳՈՐԾԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԽՆԴՐՈՒՄ Է ՀՈՂԻՆ ՈՒ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼ ՈՐՊԵՍ «ԱԶԳԱՅԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ»
62-ամյա Սիմոն Ջամալյանի առավոտը ազդարարվում է աքաղաղի կանչով, և լույսի առաջին շողերի ներքո սկսվում է նրա հողի աշխատանքը: Նա Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի իր տնամերձ հողամասում ունի պոլիէթիլենային տոպրակներով ...ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉԻ ՈՒՇԱՆԱ
Հայկական կողմն անպատասխան չի թողնի հուլիսի 21-ին Ադրբեջանի հենակետերից մեկից արձակված կրակոցը։
«Պաշտպանության նախարարության արձագանքը կլինի պատասխան հարվածը։ Մեզ համար ադրբեջանական կողմի գործողությունները ...ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՉԷ
Սիրիայում քաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Դեռևս հնարավոր չէ պատասխանել այն հարցին՝ կշարունակվի՞ արդյոք Բաշար Ասադի ռեժիմը, թե՞ ընդդիմադիր ուժերին կհաջողվի տապալել այն։
«Գնալով դեպքերը շատ ...ՇՔԱՆՇԱՆԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Հունիսի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն: Ս. Պատարագի ավարտին Միածնաէջ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց ...ԻՍՊԱՆԱՑԻ ՀԱՅԱՍԵՐ՝ ԱՐՄԱՆԴՈ ՖԵՐՆԱՆԴԵՍ
3
Այս տարի ևս իր հանգիստն անցկացնելու համար Հայաստան էր շտապել իսպանացի հայասեր Արմանդո Ֆերնանդեսը: Մի առիթով նրա մասին գրել եմ արդեն, և հոդվածիս համար «Մարդ, որին պետք է ճանաչենք» վերնագիրն ընտրել: Խոսքն ...ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ
Այս տարի առաջին անգամ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպել է համահայկական բնագիտական օլիմպիադա «ֆիզիկա», «մաթեմատիկա» և «ինֆորմատիկա» առարկաներից:
Առաջին բնագիտական օլիմպիադային, բացի ...ԵՐևԱՆ-ԲԱԹՈՒՄԻ-ԵՐևԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է 6000 ՈՒՂևՈՐ
Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ հունիսի 15-ին մինչև հուլիսի 15-ը տեղափոխվել է 6173 ուղևոր: Դա 27%-ով գերազանցում է 2011 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ տեղափոխվել է 4 848 ուղևոր:
«Հարավկովկասյան ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐԱՂԲՅՈՒՐՈՒՄ ԱՅՍՕՐ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Հուլիսի 23-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում սպանվել է Այգեպար գյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Խաչատուր Խաչատրյանը:
Պարզվել ...ԴԱՏԱՎՈՐ ՄՆԱՑԱԿԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԲՈՂՈՔԸ
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստի ընթացքում քննվել է Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի բողոքը, որով պահանջվում էր վերացնել ՀՀ ԿԱ ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՋՐԾԱՂԻԿԻՑ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում ջրծաղիկ հիվանդությունից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի գործի նախաքննությունը ավարտվել է 2012 թ. հուլիսի ...ԵՐԲ ՊՏՈՒՏԱԿԸ ՍԿՍՈՒՄ Է ԻՐԵՆ ՇԱՐԺԻՉ ԵՐևԱԿԱՅԵԼ
Վարդան Ղուկասյանն այլևս Գյումրու տեր ու տնօրենը չի լինելու՝ ոչ թե այն պատճառով, որ գյումրեցիները դա չեն ուզում, այլ որովհետև նա իշխանություններին՝ որպես քաղաքապետ և որպես ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավար, ...ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ՝ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՎ
Ամբաստանյալի նստարանին հայտնվածները ամուսնական զույգեր են՝ 1992թ. ծնված Հովհաննես Վարդանյանն ու իր կինը՝ 20-ամյա Աշխեն Եղոյանը, 1988թ. ծնված Գարիկ Տոնոյանը և իր անչափահաս կինը՝ 1995թ. ծնված Աննա Վարդանյանը: ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ԳՅՈՒՄՐՈՒ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ԼՈՒՐԸ
ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրում է Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի տան հարևանությամբ Վարդան Ղուկասյանի տղայի կրակոցների մասին տեղեկությունները և թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը: ...«ՀԱՐՍՆԱՔԱՐԻ» ԴԵՊՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ և ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ
ՀՀ կառավարություն
ՀՀ գլխավոր դատախազություն
2012թ. հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, դաժան և անմարդկային հաշվեհարդարի հետևանքով, սպանվեց ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի ...ՎԱԽԹԱՆԳ ՄԻՐՈՒՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վախթանգ Միրումյանը նշանակվել է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:
Կառավարության կայքը հայտնում է, որ Վախթանգ Միրումյանը նշանակվել է՝ ...ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԴ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ և ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏ
2012 թ. հուլիսի 23-ին տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի տասներեքերորդ նիստը:
Նախագահում էին Հայաստանի Հանրապետության ...ՀՐԱՉ ԲԱՅԱԴՅԱՆ. ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ և ՄԵԴԻԱ (ՄԵԴԻԱ)
«Հայաստանյան հասարակական արդի գործընթացների մեկնաբանություն» նախագիծը «ազգայինի» վերաիմաստավորման փորձ է` վիդեոհարցազրույցի ձևաչափի շրջանակում: Շարքում տեղ են գտել գիտնականների, արվեստաբանների, քաղաքացիական ...ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Հարկադրված ենք հերթական անգամ պատասխանելու էլեկտրոնային կայքերում շրջանառության մեջ դրված ստահոդ այն տեղեկատվությանը, թե Գյումրու քաղաքապետի որդու կողմից ինչ-որ սպառնալիքներ են հնչել ինչ-որ անձանց ...
ԱՐԱ ՍԱՆՋՅԱՆ. «ՄԱՍՆԱՎՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԷԱԿԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ»
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐ. ՄԻ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ ՆԱՄԱԿԸ ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆԻՆ
«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ

«ՀԱՅԱՑՔ». ԱՐՏԱԳԱՂԹԻ ԱՆՄԽԻԹԱՐ ՀԵՏևԱՆՔԸ
«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» ՇԱՐԺՈՒՄԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է ԱՐՑԱԽ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ` ԳՅՈՒՄՐՈՒՆ ՓՐԿՕՂԱԿ
ՓՈՂՈՑԻ ՇՆԵՐԸ ՄԻՇՏ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՉԵՆ ՄԱՀԱՆՈՒՄ. ՍԼԱՎԻԿ ՉԻԼՈՅԱՆ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՊԱԼԱՉԻՆ ԿՃԶՄԻ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԲՈՒՌՆԱՇՆ ԸՆԴԴԵՄ ՎԱՐԴԱՆԻԿԻ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐ, ԵՐԿՈՒ ՈՒՂԵՐՁ
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՀԷԿԵՐԸ...և ՈՉ ՄԻԱՅՆ
- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

