
ՎԵՐԱՕԾՎԵՑ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՇՐՋԱՆԻ ԿԱՐԾԱԽ ԳՅՈՒՂԻ ԵԿԵՂԵՑԻՆ
- Սամցխե-Ջավախք նահանգի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի բնակչությունը տասնամյակներ շարունակ արժանին մատուցելով իր զավակի հիշատակին, ավանդաբար հուլիսյան օրերից մեկը նվիրում է հայ մեծ աշուղ Ջիվանու երգի ու երաժշտության մեծարմանը, ոգեկոչելով սերունդներին նրա արվեստի անկրկնելիությամբ: Այս անգամ էլ չխախտվեց ավանդույթը:

Այս տարի Ջիվանու (Սերոբ Ստեփանի Լևոնյան)ավանդական մեծարման օրը բնակչության համար կրկնակի տոնական էր: Հիշատակի օրվան նախորդեց տեղի եկեղեցու վերաօծման արարողությունը՝ հուլիսի 14-ին վերաօծվեց Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին:
Հնամենի, հայաբնակ Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին հիմնադրվել է 1830-ական թվականներին: Տարիներ շարունակ Եկեղեցին եղել է տեղի բնակչության Աստծու տունը: Սակայն ազգաբնակչության բազմանալուն զուգընթաց անհրաժեշտություն էր դարձել նոր եկեղեցու կառուցումը: Եվ ահա 1880-96 թվականներին քանդելով նախկինում կառուցված եկեղեցին, նրա տեղում վեր խոյացավ բազիլիկ տիպի զանգակատնով հոյակերտ տաճարը, որի շինարարությանը իրենց մասնակցությունը բերեցին այդ ժամանակաշրջանի թիֆլիսաբնակ անվանի հայ առեւտրականները:
Եկեղեցու վերաօծման սրբազան արարողությունը սկսվեց հուլիսի 13-ի երեկոյան «Դռնբացեքի» արարողությամբ: Ձեռամբ Վիրահայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեցին եկեղեցու 16 սյուները, Սուրբ խորանը, մկրտության ավազանը եւ սրբապատկերները:
Հուլիսի 14-ի առավոտյան, Սուրբ Պատարագից առաջ, պատվարժան հյուրերը Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, փոխառաջնորդ Բաբգեն աբեղա Սալբիյանի, հոգեւոր դասի եւ ժողովրդի ուղեկցությամբ ծաղիկներ դրեցին Ջիվանու հուշարձանին եւ կատարվեց հոգեհանգիստ:
Մեծն Ջիվանու ավանդական տոնին իրենց մասնակցությունն էին բերել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության Կովկասի տարածաշրջանի պատասխանատու Տարոն Շագոյանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Վանո Ծիկլաուրին, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, պատգամավորներ եւ պետական գործիչներ ինչպես Վրաստանից, այնպես էլ Հայաստանից, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի տեղական իշխանության մարմինների, մտավորականության եւ արվեստի ներկայացուցիչները, հյուրեր Թբիլիսիից եւ Երեւանից:
Նորաօծ եկեղեցու բակում հավաքված բազմությանը ողջույնի խոսքով դիմեցին Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը, «Հայլուրի» տնօրեն Գեւորգ Ալթունյանը եւ Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդ Բաբգեն աբեղա Սալբիյանը:
Հոգեշնորհ Հայր Սուրբը նաեւ Առաջնորդական շնորհակալագրեր փոխանցեց եկեղեցու բարերարներին, վերանորոգող շինարարներին եւ վարպետներին:
Ջավախք նահանգն ընդհանուր առմամբ եւ Կարծախ գյուղն ի մասնավորի հայտնի են հայությանը տված իրենց անվանի զավակներով: Նրանցից մեկը 1846 թվականին ծնված հայ աշուղական արվեստի կարկառուն դեմք աշուղ Ջիվանին է, որ շարունակել և խորացրել է Նաղաշ Հովնաթանի սկսած ու Սայաթ-Նովայի զարգացրած խորը փոլիսոփայական գաղափարներով երգի եւ խոսքի ստեղծումը:
Նորաօծ եկեղեցու Սուրբ Սեղանի օծմանը եւ անդրանիկ Սուրբ Պատարագի մատուցմանը հաջորդեց հրապարակախոս ու փիլիսոփա, բարոյագետ ու երգաստեղծ աշուղ Ջիվանու մեծարմանը նվիրված տոնահանդեսը, վերստին տարածվեց նրա երգն ու երաժշտությունը՝ վարպետ եւ ինքնագործ երգիչների եւ համույթների կատարմամբ: Վերստին իր հող ու ջրի վրա հառնեց աշուղ Ջիվանին ու Կարծախում տարածվեց բարձրարժեք ու խորիմաստ արվեստով նրա բառն ու բանը:
Սուսաննա Խաչատրյան
Վիրահայոց Թեմի մամլո դիվան
ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ՝ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆՑՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հանրությանն է ներկայացվել դատաիրավական բարեփոխումների 2012-16թթ. ռազմավարական ծրագիրը, որով հերթական անգամ խոստանում են կայացնել համակարգը: Իրականում ի՞նչ է խոստանում դատական համակարգի բարեփոխմանը միտված ...ԱՐՑԱԽՆ ՈՒ ԲԱՆԿԱՅԻՆ ՃՈՐՏԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ
Ալեքսանդր Քանանյան
Քարվաճառում «Արցախբանկի» մասնաճյուղի բացումը հիրավի մեծ առաջընթաց էր՝ շրջանի զարգացման և բնակչության համար նոր դյուրություններ ապահովելու հարցում: Սակայն, խոսելով բազում առավելությունների ...ԲԱՎԱԿԱ՛Ն Է ԸՆԿՆԵՔ, ԿԱ՛ՆԳ ԱՌԵՔ
Լավ կլիներ, որ ներքոշարադրյալը հրապարակվեր ԼՂՀ նախագահական ընտրություններից հետո, թեկնածուների, իսկ ավելի ճիշտ` նրանցից մեկի նախընտրական քարոզչության ընթացքն ու արդյունքները վերլուծելու և ի մի բերելու ...ԱԼՊԻԱԿԱՆ ՄԱՆՈՒՇԱԿ (ՎԻԴԵՈ)
Արփենիկ Չարենցի հիշատակին
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է ...ՎԵՐԱՕԾՎԵՑ ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՇՐՋԱՆԻ ԿԱՐԾԱԽ ԳՅՈՒՂԻ ԵԿԵՂԵՑԻՆ
Սամցխե-Ջավախք նահանգի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի բնակչությունը տասնամյակներ շարունակ արժանին մատուցելով իր զավակի հիշատակին, ավանդաբար հուլիսյան օրերից մեկը նվիրում է հայ մեծ աշուղ ...«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ
Այսօր` հուլիսի 15-ին, «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամները մամլո ասուլիսով ամփոփեցին փառատոնը և մրցութային ծրագրի արդյունքները: Ասուլիսին որպես բանախոս մասնակցեց նաև Փառատոնի ...ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՈՒՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հուլիսի 15-ին Ստեփանակերտի տարբեր թաղամասերում հանդիպումներից հետո նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն իր հեռուստատեսային ելույթում դիմել է Արցախի բնակչության տարբեր խմբերի, որոնցում նաև անդրադարձել ...
ԿԱՐԿՈՒՏՆ ՈՒ ՀԵՂԵՂԸ ՆՈՐ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ՀԱՍՑՐԵԼ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ
ԵՐևԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵՑ ԴԱՏԱՐԱՆ
ՈՒԺԵՂ ՔԱՄԻՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՏԱՆԻՔՆԵՐ Է ՎՆԱՍԵԼ
ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐՄԱԿԻՑ ԳՅՈՒՂՈՒՄ
ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ
«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՄՈՒՍՆՈՒՆ «ՍԱՌՆԱՍՐՏՈՐԵՆ ՍԱՏԿԱՑՆԵԼ» ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ՀԱՍՏԱՏ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿԼԻՆԵՆ
«ՉՈՐՐՈԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ԱՎԱՆՑԻՆԵՐԻՆ ՎԻՐԱՎՈՐԵԼ Է
ԲԱՎԱԿԱ՛Ն Է ԸՆԿՆԵՔ, ԿԱ՛ՆԳ ԱՌԵՔ
ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ ԹԱՔՑՆԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԻ՞
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ԱՆԱՊԱՑՈՒՅՑ
ԳՈՄԵՇԻ ՄԻՍՆ ԱՆՎՏԱ՞ՆԳ Է ԵՂԵԼ
«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ՆՈՐ «ՍԽՈԴԿԱ» ՍՈՉԻՈ՞ՒՄ
21-ԱՄՅԱ ՀՂԻ ԿՆՈՋԸ ՍՊԱՆԵ՞Լ ԵՆ, ԹԵ՞ ՆԱ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԳՈՐԾԵԼ. ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՍԿԵ ԵՒ ԱՐԾԱԹԵ ԴՐԱՄՆԵՐԸ
«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ
- 1852 Ծնվեց «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից Մինաս Շերազը: (Վախճ. 1929 թ.):
- 1860 Մ. Գ. Տեյրմենջյանը Կ. Պոլսում սկսեց հրատարակել «Արևելյան Դար» երկշաբաթաթերթը (մինչև 1862 թ.):
- 1872 Ծնվեց բանաստեղծ և գրական քննադատ Արշակ Չոբանյանը: (Վախճ. 1954 թ.-ին):
- 1899 Ավարտվեց Թիֆլիս-Կարս երկաթուղու շինարարությունը:
- 1965 Հելսինքիում կայացած խաղաղության կողմնակիցների համաշխարհային վեհաժողովը դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած 1915-ի ցեղասպանությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

