
KURSAYIN.AM ԿԱՅՔԸ ԶԱՐՄԱՑՐԵԼ Է ՄԻՉԻԳԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍՊԻՐԱՆՏԻՆ
- Միչիգանի համալսարանի ասպիրանտ Ծովինար Տերտերյանը Երևանում տեսել է kursayin.am կայքի գովազդը: Ուսանողներին տարբեր գիտական աշխատանքներ առաջարկող այս կայքը նա օրինակ է բերում հայաստանյան բուհերի կրթության որակի մասին խոսելիս:

«Շատ տխուր է էստեղի վիճակը: Հայաստանում մի քանի առանձին երիտասարդ գիտնականների գիտեմ, որ շատ հետաքրքիր գործեր են անում, և երիտասարդների մեջ կան մարդիկ, որ փորձում են ամեն ինչ անել, որ ավելի լավ գիտնական լինեն: Բայց եթե խոսում ենք համակարգի մասին… Եթե ուսանողներն իրենք իրենց աշխատանքը չեն գրում, ուրեմն կրթություն չեն ստանում: Ես ամենաշատ բաներ սովորել եմ, երբ գրել եմ և երբ պատմել եմ: Խոսելն ու գրելը մարդուն մտածելու տեղիք են տալիս»,- ասում է Ծովինարը:
Նա միջազգային հարաբերություններ է սովորել Մասաչուսեթսի Թաֆթս համալսարանում: Հետո հետխորհրդային երկրների և տարածաշրջանի միջազգային քաղաքականության ոլորտում մագիստրոսի աստիճան է ստացել Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանում: Իսկ երբ ավարտի Միչիգանի համալսարանի ասպիրանտուրան, կլինի պատմաբան-օսմանագետ: ԱՄՆ-ում ասպիրանտուրայում ուսուցումը տևում է 5-7 տարի:
Ծովինարի խոսքերով՝ ԱՄՆ-ում եթե պարզվի, որ որևէ գիտական աշխատանք ես գողացել, ուրիշից վերցրել կամ ուրիշին պատվիրել, ապա կարող ես հեռացվել բուհից կամ գոնե մեկ տարով զրկվել սովորելու հնարավորությունից: «Մինչև համալսարանի ռեկտորը այդ հարցը բարձրացվում է, ու ամեն տեղ հիշեցվում է, որ դա օրենքին դեմ բան է, որպեսզի ուսանողները իրոք վախենան դա անելուց»,- ասում է նա:
Ծովինարը չի բացառում, որ Միչիգանի համալսարանում էլ նման դեպքեր կարող են լինել, բայց կարծում է, որ մասշտաբները շատ ավելի փոքր են, քան Հայաստանում: ԱՄՆ-ում ուսանողները ձգտում են սովորել, նաև որովհետև իրենց ընտրած մասնագիտություններով աշխատելը հեռանկարային է:
Հայաստանյան բուհերի ռեկտորների կուսակցական լինելը Ծովինարը համարում է խնդրահարույց: Միչիգանի համալսարանն էլ է պետական բուհ, բայց դրա գործերում պետությունն ընդգրկվածություն չունի: Ծովինարին, ով նաև որպես դասախոսի օգնական «արաբների մշակույթ» առարկան է դասավանդում համալսարանում, ասել են, որ իրավունք չունի, օրինակ, բուհի տպիչը օգտագործել նյութեր տպելու քաղաքական արշավի համար, կամ իր կուսակցական կողմնորոշումներն արտահայտել լսարանում՝ ուսանողների առջև:
«Ես դա շատ ճիշտ եմ համարում, որովհետև չեմ ուզենա, որ ինչ-որ մի ուսանող վախենա արտահայտել իր մտքերը, քանի որ ես իր գնահատականն եմ նշանակում, հանկարծ չմտածի' «փորձեմ ավելի դուրեկան լինել իր կարծիքներին, որպեսզի ավելի բարձր գնահատական ստանամ»»,- ասում է Ծովինար Տերտերյանը:
ԱՄՆ-ում մի քանի հազար համալսարան կա, որոնցից ամենաառաջատարները 50-100-ն է: «Լավ կլիներ, որ գոնե 1-2 համալսարան Հայաստանում էլ այդ նույն մակարդակի լիներ, որովհետև, ասենք, Թուրքիայում գիտեմ, որ 1-2 համալսարան կա, որ արդեն միջազգային ստանդարտներին համապատասխանում է»,- ասում է Ծովինարը:
Միչիգանի համալսարանի բակալավրիատում հայաստանցի և սփյուռքահայ մոտ 50 ուսանող է սովորում: Նրանք ունեն իրենց հայկական միությունը, իսկ մագիստրոսներն ու ասպիրանտներն ավելի քիչ են, և կազմակերպված միություն չունեն:
Բուհում գործում են տարածաշրջանային ծրագրեր, այդ թվում նաև հայագիտության ծրագիր: Հայագիտություն են սովորում նաև այլազգիները: «Երևի Ամերիկայում կամ ամբողջ սփյուռքում ամենաշատ հայագետները Միչիգանի համալսարանում են, կարող է նույնքան' UCLA-ում (University of California, Los Angeles՝ Կալիֆորնիայի համալսարան), բայց չեմ կարծում, որ ուրիշ համալսարանում այդքան շատ հայագետներ լինեն»,- ասում է Ծովինարը:
Նա Միչիգանի համալսարանում ուսումնասիրում է 19-րդ դարում Արևմտյան Հայաստանի՝ Ռուսաստանին ու Պարսկաստանին սահմանամերձ տարածքներում հայերի ու քրդերի պատմությունը՝ շեշտը դնելով հողային հարցի վրա. ինչից է առաջացել հողային հարցը, հողի երկրագործական, տնտեսական, քաղաքական, իրավական, հոգեբանական ասպեկտները: Միաժամանակ Ծովինարը շեշտում է, որ 19-րդ դարի հայերը (այդ թվում նաև հայկական մամուլը) տարածքը անվանում էին ոչ թե Արևմտյան Հայաստան, այլ Օսմանյան Հայաստան, Թուրքական Հայաստան, Ռուսական Հայաստան:
«Հողային խնդիրը հեշտացրեց Ցեղասպանության իրականցումը, բայց որ դա սկիզբ էր Ցեղասպանության, չեմ համաձայնի»,- ասում է նա:
Այժմ Ծովինարը Էգեյան ծովի Ջունդա կղզում է, որտեղ առաջիկա շաբաթներին սովորելու է օսմաներեն (արաբատառ թուրքերեն): Կղզում ԱՄՆ Հարվարդի համալսարանը և Թուրքիայի Քոչ համալսարանն իրականացնում են օսմաներենի համատեղ դասընթացներ:
Այս ամառ հայագիտության ծրագրի շրջնակներում Ծովինարը Հայաստանում էր՝ ընդհանուր կարծիք կազմելու, թե իր հետազոտության համար պետքական ինչ նյութեր կան: «Բավական շատ բան կար, որը երկար ուսումնասիրության կարիք կունենա»,- ասում է նա: Ծովինարը ծրագրում է Հայաստան վերադառնալ հավանաբար 1 տարի անց և ավելի մանրամասն ուսումնասիրել գտած նյութերը:
Երևանում Ծովինարը եղել է Ազգային արխիվում, Ազգային գրադարանում, Մատենադարանում: 19-րդ դարի հայկական ամսագրերում, տեղեկագրերում նա հանդիպել է բնությունը, Վանի շրջանի տարբեր գյուղեր, եկեղեցիներ շատ մանրամասնորեն նկարագրող նյութերի: Ծովինարի ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ հայերը նկարագրում էին մի բան, որն ունեին, դեռ չէին կորցրել:
«Դա է հետաքրքիրը: Միգուցե ուրիշ պատմաբաններ խոսել են, բայց ես դեռ չեմ գտել պատճառը՝ ինչու են գրել այդքան այդ տարածքների մասին, երբ դեռ իրենք այնտեղ էին ապրում: Ընդհանրապես գրում ես տարածքի մասին, երբ այլևս էնտեղ չեք, չէ՞: Կամ, ուզում էին ծանոթացնել տարածքը հայերի, որոնք չէին գտնվում այլևս այնտեղ: Ամբողջ 19-րդ դարի ընթացքում հայերը լքել են տարածքը»,- ասում է Ծովինարը:
Գուցե այն ժամանակ արդեն մարդիկ ինչ-որ անկում էին տեսնում, լեզվի, հողերի կորուստ, հայերի հեռանալը Արևմտյան Հայաստանից: Մարդիկ կորցնում էին իրենց սեփականությունը, ֆիզիկական ապահովություն չկար: Ասպիրանտն այժմ ուսումնասիրում է այն պատճառները, որոնց հետևանքով հայերը 19-րդ դարի ընթացքում կորցնում էին իրենց հողն ու սեփականությունը:
«Հիմա էլ Հայաստանում ինչ-որ անկում ենք, չէ՞, տեսնում: Մարդիկ զգում են, որ կորցնում են ինչ-որ բան: Իմ կարծիքով, դրա համար բնության պահպանության համար շատ ակցիաներ են լինում և այլն»,- ասում է Ծովինարը:
Մինչ Հայաստան գալը նա Ստամբուլում էր: Այնտեղի Օսմանական արխիվներում և Ստամբուլի գրադարաններում ևս գտել է իր հետազոտությանն առնչվող բազմաթիվ նյութեր: Ի տարբերություն Երևանի արխիվների՝ Ստամբուլի արխիվներում կատալոգները (տվյալ մի խումբ փաստաթղթերի բովանդակության հակիրճ շարադրում) թվայնացված էին, ինչն ավելի հեշտացնում է տեղեկատվություն գտնելը: Մյուս տարի Ծովինարը հավանաբար նորից կգնա Ստամբուլ՝ շարունակելու ուսումնասիրությունը:
«Ոգևորողը այն է, որ գիտությամբ զբաղվելը տարբեր կոնտեքստներում ինձ շատ ավելի լայն մտածելու հնարավորություն է տալիս: Ինձ համար ինչ-որ գրասենյակում աշխատելը շատ ռոբոտային և մեխանիկական իրավիճակ կստեղծի»,- ասում է Ծովինար Տերտերյանը:
Նա հիշում է, որ Երևանում դպրոցում իրեն ուսուցիչն ասում էր, որ պատմությունը թվերի գիտություն է, և թվերը պետք է անգիր անել: Իսկ ԱՄՆ-ում ուսուցիչն ասում էր, որ պատմությունը տրամաբանության գիտություն է:
«Շատ մեծ տարբերություն կա այդ երկուսի մեջ, և հակված եմ երկրորդին: Պիտի հարցեր տրվեն ուղղակի: Պատմությունը տարբեր մեկնաբանությունների առիթ կարող է տալ: Կարող է 3-4 հոգի ներկա եղած լինի նույն իրադարձությանը, բայց բոլորը տարբեր մեկնաբանած լինեն: Ու այդ բոլորը պետք է ուսումնասիրվի»,- ասում է Ծովինարը:
Նա որպես մասնագիտություն է ընտրել պատմությունը, որպեսզի հասկանա, թե ինչու են մարդիկ և պետությունները վարվում այնպես, ինչպես վարվում են: «Ինձ համար ավելի կարևոր է բացատրել ինչու. ինչու այդ թվին, ինչու այդ մարդը, ինչու այդ դեպքը: Ինձ համար դա է պատմությունը, ոչ թե դեմքը, դեպքը և թիվը»,- ասում է Ծովինարը:
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԱՄԱՄՅԱՆՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵԼ
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով չորս տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Թամամյանն առաջիկայում կարող է ազատ արձակվել:
Ենթադրվում ...«ՀՐԱՊԱՐԱԿ». «ԳՈԼԴ» ՀԱՄԱՐՆԵՐՈՎ «ՋԻՊԸ» ԿԱՆԳՆԵՑՐԵԼ Է «ԲՈԳԴԱՆ»-Ը և ԾԵԾԵԼ ՎԱՐՈՐԴԻՆ
Նախորդ օրը ուշագրավ դեպք է տեղի ունեցել Նոր Նորքի զանգված տանող մայրուղու վրա. սև-«գոլդ» համարներով «ջիպը» կանգնեցրել է իրեն «համառորեն» ճանապարհ չտվող «Բոգդան» մակնիշի թիվ 28 ավտոբուսը, վարորդին իջեցրել ...«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇՈՒՏՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԱՂՔԱՏԱՆԱԼՈՒ ԵՆ. ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Թերթի տեղեկությունների համաձայն, ապարանցի Լյովա Խաչատրյանը, որը մշտապես ջանում է իր քաղաքական «կնքահոր»' Աղվան Հովսեփյանի հետքերով գնալ, այդպես էլ ձեռ չի քաշում իր նոր մշակութային նախաձեռնությունից: Թերթը ...KURSAYIN.AM ԿԱՅՔԸ ԶԱՐՄԱՑՐԵԼ Է ՄԻՉԻԳԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍՊԻՐԱՆՏԻՆ
Միչիգանի համալսարանի ասպիրանտ Ծովինար Տերտերյանը Երևանում տեսել է kursayin.am կայքի գովազդը: Ուսանողներին տարբեր գիտական աշխատանքներ առաջարկող այս կայքը նա օրինակ է բերում հայաստանյան բուհերի կրթության ...«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՊՕՐԻՆԻ ՎՃԻՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Վերջին շրջանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեկը մեկի հետևից բավարարում է ՀՀ դեմ ներկայացված հայցադիմումները: Ընդ որում, ԵԴ-ն բավարարում է ՀՀ-ի դեմ ներկայացված բողոքների մեծամասնությունը, որովհետև ...«ԱՌԱՎՈՏ». ՓՈՒՉԻԿՆԵՐԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՊԱՏՃԱՌԸ ԵՂԵԼ Է ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ և ԲԱՑ ԿՐԱԿԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
2012 թ. մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմակերպած հանրահավաքի ժամանակ մեթան գազով լիցքավորված փուչիկների պայթյունի պատճառը եղել է բարձր ջերմաստիճանը և բաց ...«ՀԱՅԱՑՔ». ԳԵՏԱՀՈՎԻՏԸ ԿՈՐԾԱՆՄԱՆ ԵԶՐԻՆ Է. SOS
«Վայ էն ապրելուն, որ ապրում ենք»
Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի սողանքների մասին բազմիցս է խոսվել, սակայն խոսքից այն կողմ ոչինչ չի արվել: Ամիսներ առաջ համայնքապետ Սարգիս Ղազարյանը ՀՀ վարչապետին ուղարկած ...ՕՁ ՁՈՐԱՂԲՅՈՒՐՈՒՄ
Հուլիսի 11-ին` ժամը 14.56-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Անկախության փողոցի թիվ 5 տան ամառային խոհանոցում օձ են նկատել:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը' պարամեդիկներով ...ՀՐԴԵՀ «ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՈՒՂԵՄԱՍ» ՓԲԸ-Ի ՏԱՐԱԾՔՈՒՄ
Հուլիսի 11-ին` ժամը 17.12-ին, «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի 38 հասցեում գտնվող «Երևանի քաղաքացիական կառույցների ուղեմաս» ՓԲԸ-ի տարածքում
Դեպքի վայր է մեկնել ...ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՎՐԱՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑ` ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՀՌՉԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔԸ ՊԱՐԱՊՈՒՐԴԻ ՉՄԱՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Հարսանյաց տուն են կառուցում, ասում են` առաջին հարսանիքն էլ պիտի Ռուբեն Վարդանյանի տղայի հարսանիքը լինի էդտեղ»: Սա այն ամենատարածված խոսակցությունն էր, որ պտտվում էր Հալիձորում` կապված գյուղի վերեւում, ...ԴԱՏԱՎՈՐ-ՔԱՂԱՔԱՑԻ ՎԵՃԸ`ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Երկու տարի առաջ Ստեփանավանի նախկին դատավոր` 28-ամյա Արման Թովմասյանն ու նույն քաղաքի հիվանդանոցի ֆինանսական տնօրեն` վանաձորցի 35-ամյա Աշոտ Հարությունյանը, մթերային խանութներից մեկում կցկտուր խոսակցություն ...THERE IS NO CITY
Մաս 2
Սկիզբը` այստեղ:
Ասպետ- նորից կսովորեցնենք` որտեղից ուր է պետք գնալ:
Պարոն Գ.- իսկ ինչ-որ մեկը գիտի՞ դրա մասին:
Պարոն Բ.- էս քաղաքն իր սահմանների մեջ է. այստեղ ճանապարհները խաչմերուկվում են, զգացմունքները ...ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՔԱՌԱՍՈՒՆՔԻ ՕՐԸ` ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅԱՆ ՕՐ
Ս.թ. հուլիսի 8-ին «Հարսնաքար» համալիրի մոտակայքում տեղի ունեցած դեպքերը կրկին ապացուցեցին «Վահե Ավետյան» հասարակական շարժման կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված իշխանական համակարգին տրված ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆ ՈՒ ԵԱՀԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Հուլիսի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին ...ԵԱՀԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյեն, ով այսօր պաշտոնական այցով Հայաստանում է, կարևորեց հրադադարի խիստ պահպանումը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի վրա և շփման գծում` որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության ...ԿԶՍՊԻ՞ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ
ԱԺ-ում արդեն գործում է էթիկայի հանձնաժողովը, որն ըստ էության պատգամավորներին զսպելու մեխանիզմ պետք է դառնա: Էթիկայի կանոնների խախտման դեպքում պատգամավորները կարող են ենթարկվել նաև վարչական կամ քրեական ...ԲԱՆԱԿՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԳՈՄԵՇԻ ՄՍԻ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Այս տարվա մայիս եւ հունիս ամիսներին «Բանակում անարդարություններին` ոչ» նախաձեռնության կողմից բաց նամակներ տարածվեցին այն մասին, որ ԼՂՀ պաշտպանության բանակում հայտնաբերվել է հնդկական գոմեշի սառեցված միս:
Ըստ ...ԱՄՆ և ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը և ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պաշտոնապես նշանավորեցին հակակոռուպցիոն իրազեկման համատեղ ծրագրի մեկնարկը:
77.000 ԱՄՆ դոլար ...«ՀԱՐՍՆԱՔԱՐԻ» ԳՈՐԾՈՎ ՔՆՆՉԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՎՍՏԱՀԵԼԻ ՉԷ. «ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ
«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի դիտարկումները Հայաստանի զինված ուժերի սպա, զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի սպանության նախաքննության գործընթացի հասարակական վերահսկողության նախնական ...«ՎԱԼԼԵՔՍԸ» ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԼԱԼՎԱՐԻ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ
«Հետքի» հարցերին պատասխանել է «Վալլեքս» խմբի ընկերությունների Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժինը
Ի՞նչ նպատակով է կառուցվում երկրորդ ծխնելույզը: Վերջինիս համար պղնձաձուլական գործարանից ...«ՀԱՐՍԱՆՔԱՐԻ» ԳՈՐԾՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԸ «ԴԱՎԻԹ Դ.Վ.Ս.» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ԵՆ
Ինչո՞ւ են իրավապահներն աղավաղում իրականությունը
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվան հետ կապված բոլոր պաշտոնական հաղորդագրություններում անընդհատ նույն սխալ տեղեկությունն է տարածվում:
Երկու օր առաջ ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հուլիսի 12-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում մեկնարկել է «Քո կարիերայի օրը» խորագրով երկօրյա դասընթացը։ Այն իրականացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Երիտասարդներ հանուն ապագայի» հասարակական ...«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ». ԱՊՀ ԾՐԱԳՐՈՒՄ՝ «ՏՈՒՆԴՐԱՅԻ ՇՈՒՆՉԸ»
Վավերագրական կինոն ոչ միայն Հայաստանում, այլև ամենուր շատ քիչ սպառում ունի. «Հետքին» ասում է կինոքննադատ Եկատերինա Վիզգալովան, ով արդեն երկրորդ տարին է, ինչ համագործակցում է«Ոսկե ծիրանի» հետ:
«Բայց ես ...DJ MOSEY. ՆՈՒՅՆ ԻՆՔԸ ՊԻԵՐ ՍԱՐԿՈԶԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ֆրանսիայի ազգայի տոնի առիթով Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Modd Events հայ-ֆրանսիական կազմակերպությունը յուրահատուկ նվեր են մատուցում մեր երիտասարդներին:
Միայն մեկ օր՝ հուլիսի 14-ին, ժամը 19:00-ին, ...ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՉԱՓԵՐԸ ԶԱՐՄԱՑՐԵԼ ԵՆ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ
«Հարսնաքարում» ծեծված, ապա հիվանդանոցում մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի յոթնօրենքի առթիվ՝ հուլիսի 8-ին ռեստորանի մոտ անցկացված մոմավառության մասնակիցները որոշեցին երթով շարժվել ռեստորանի սեփականատիրոջ՝ ...ՀՊՏՀ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ` ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ հուլիսի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ՀՀ ...ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՏԱԼԱՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻՆ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Շուշիում անցկացվելիք քանդակագործության երկրորդ միջազգային սիմպոզիումի նախագահ Վիգեն Ավետիսի և սիմպոզիումին մասնակցելու նպատակով Իտալիայից Երևան ժամանած արվեստագետներին։
Ողջունելով ...ՆՎԱՐԴ ՄԱՆԱՍՅԱՆ. ՎԱԽԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՎԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ «ՀԱՐՍՆԱՔԱՐԻ» ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅԱՆԸ ՀԵՏևՈՒՄ ԷԻՆ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻՑ
«Հարսնաքարում» ծեծված, ապա հիվանդանոցում մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի յոթնօրենքի առթիվ հուլիսի 8-ին ռեստորանի մոտ անցկացվող մոմավառությանը Ավանի շատ բնակիչներ հետևում էին պատուհաններից, քանի որ ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ԿԱՍԿԱԾՅԱԼԸ ՊԵՏՔ Է ԱՊԱՑՈՒՑԻ ԻՐ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆԸ
Սիվիլիթաս հիմնադրամը հեռախոսային հարցում է անցկացրել 1100 հայաստանցիների շրջանում` պարզելու բնակչության վերաբերմունքը Հայաստանի հասարակական կյանքի, տնտեսության և այլ բնագավառների մասին: Հարցվածների զգալի ...ԱՐԵՒՄՏԱՀԱԵՐԷՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՅԱՆՁԱԺՈՂՈՎԸ ԻՐ ԸՆԹԱՑՔԸ ԿԸ ԳՏՆԷ
ԱՆԹԻԼԻԱՍ - Ինչպէս ծանօթ է մեր ժողովուրդի զաւակներուն, աւելի քան տարի մը առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի նախաձեռնութեամբ, Պիքֆայայի Վանքին մէջ տեղի ունեցաւ արեւմտահայերէնի ներկայ կացութեան նուիրուած ...«168 ԺԱՄ» ԹԵՐԹԸ ՊԵՏՔ Է ՀԵՐՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը հրապարակել է Մարգարիտա Մարտիրոսյանի հայցով դատական ակտն ընդդեմ Հռիփսիմե Կարապետյանի և երրորդ ...ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԿՏԱՆ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ
«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը «Հարսնաքար» ռեստորանում ծեծված, ապա հիվանդանոցում մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի օրը հայտարարել է համահայկական մոմավառության ...ՀԱԿ-Ի ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
Հաշվի առնելով, որ 2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունները հասարակական մեծ հնչեղություն են ստացել` առաջացնելով հանրային դժգոհության ...ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ. ՀՀԿ-Ն ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է «ՀԱՐՍՆԱՔԱՐԻ» ԴԵՊՔԸ
«Այո, սա քաղաքական վերլուծության, քաղաքական հետևությունների և քաղաքական գործողությունների անհրաժեշտություն ունեցող դեպք է»,- «Հարսնաքարում» տեղի ունեցածի մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասաց «Վահե Ավետյան» ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻՆ
Հարգելի Զորի Բալայան,
կարդալով Ձեր գրառումները, որոնք կատարել եք այն ժամանակ, երբ Վահե Ավետյանը դեռ կենդանի էր, երկար ժամանակ մտորում էի, ուզում էի հասկանալ, թե ինչն է պատճառը Ձեր այդ ոչինչ չասող, հարցը ...ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄ և 3.5 ԽՄ ՓԱՅՏԱՆՅՈՒԹ
Հուլիսի 12-ին` ժամը 01.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, առանց համապատասխան փաստաթղթի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ...ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
Հուլիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով պարոն Զանիերի այցը Հայաստան' Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մեր ...ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՏԱՐԻՔԸ` 18
Գործադիրը այսօրվա որոշմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։
Օրենքի մեջ կատարվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ. «ՀԱՂԹԱՆԱԿ» ԿԱՄՐՋԻՑ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ Է ԳՈՂԱՑԵԼ
Երեկ ոստիկանության Ջրվեժի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի պողոտայի թիվ 1 շենքի մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Մարգար Հ.-ին:
Պարզվել է, որ նա ս/թ մայիսին գողացել ...ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԽԹԱՆԵԼՈՒ և ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2006 թ. մայիսի 26-ի «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 954-Ն որոշմամբ հաստատված ...ՀՔԱ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է ստանալ ահազանգեր ոչ շարային ծառայության համար պիտանի ճանաչված զինծառայողներին շարային ծառայության մեջ՝ մասնավորապես, մարտական դիրքերում եւ վերակարգում ընդգրկելու, ...ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ ԼԵՒՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում 11 ամիս լսվելուց հետո հուլիսի 10-ին ավարտվեց Արման Ավետիսյանն ընդդեմ Լեւոն Բարսեղյանի` վիրավորանքի եւ զրպարտության գործով հայցի դատաքննությունը: Դատավոր Ա.Խաչատրյանի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի գլխավորած պատվիրակությանը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը և հույս հայտնել, ...ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ ՇՈՒՐՋ 70 ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ
Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Դեպի Հայք» հիմնադրամի օժանդակությամբ Հայաստան ժամանած երիտասարդների ...ԱՅՍ ՏԱՐԻ ՏՊԱԳՐՎԱԾ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկացնում է, որ 2012 թ. հունվարի 1-ից մինչև հուլիսի 12-ը ներառյալ տպագրվել է (առաջին անգամ անձնագրավորվելու, փոխանակելու կամ կորստյան կապակցությամբ) ...ԻՆՉՈ՞Վ Է ԱՉՔԻ ԸՆԿԵԼ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ 2003-ԻՑ Ի ՎԵՐ
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (մականունը` Բուռնաշ) այն գործարար պատգամավորների թվին է դասվում, ով ԱԺ-ում հայտնվել է ոչ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու կամ ժողովրդին ...
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ, ՀԻԴՐՈՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ և ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱԽՍՎԵԼ Է 9 ՄԼՆ ԴՐԱՄ
ՍԱՆԱՀԻՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ 2013 Թ. ՊԵՏՅՈՒՋԵՈՎ ՀԱՏԿԱՑՎԵԼ Է 22,5 ՄԼՆ ԴՐԱՄ
ԳԱՎԱՌՈՒՄ «ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ» ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՑՈՒՑԱՏԱԽՏԱԿՆԵՐԸ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԹԵՐԵՒՍ ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾ ԵՆ
2014-ԻՑ ԿԳՈՐԾԻ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԿԱԽ, ԱՌԱՆՁԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՄՈՒՍՆՈՒՆ «ՍԱՌՆԱՍՐՏՈՐԵՆ ՍԱՏԿԱՑՆԵԼ» ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ՀԱՍՏԱՏ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿԼԻՆԵՆ
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՍԿԵ ԵՒ ԱՐԾԱԹԵ ԴՐԱՄՆԵՐԸ
«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՈ՞Ւ Է ԱՐԳԵԼՎԱԾ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՄՈՒՏՔԸ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ. ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ

ԲԱԽՈՒՄ՝ «ՀԱՐՍՆԱՔԱՐՈՒՄ» (ՖՈՏՈ, ԹԱՐՄԱՑՎՈՂ)
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԱՂԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ
ՖԱՊՅՈՒՍ-ՀՈԼԼԱՆՏ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՕՐԻՆԱԳԻԾԻ ԽԱՂԸ
«ՀՐԱՊԱՐԱԿ». «ԳՈԼԴ» ՀԱՄԱՐՆԵՐՈՎ «ՋԻՊԸ» ԿԱՆԳՆԵՑՐԵԼ Է «ԲՈԳԴԱՆ»-Ը և ԾԵԾԵԼ ՎԱՐՈՐԴԻՆ
ՎԱՀԷ ԱՒԵՏԵԱՆԻ ՄԱՍԻՆ... ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ
«ՀԱՅԱՑՔ». ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՄՀԵՐՅԱՆԻՆ ՍՊԱՆՈՂԻ ՀԱԳՈՒՍՏՆԵՐԻ ՓՆՏՐՏՈՒՔԸ ՎԵՐԱԾԵԼ ԵՆ ՇՈՈՒԻ
- 1864 Ծնվեց երգիծաբան Հարություն Ալփիարը: (Վախճ. 1919 թ.):
- 1923 ՀԿ(բ)Կ Կենտկոմին կից ստեղծվում է ՀԿ(բ)Կ պատմության բյուրո՝ Կուսպատը:
- 1924 Մեծ մարդասեր, նորվեգացի գիտնական Ֆ. Նանսենի նախաձեռնությամբ Ազգերի լիգան որոշում կայացրեց «Նանսենյան» անձնագիր տրամադրել կոտորածից փրկված հայերին:
- 1933 Թիֆլիսում վախճանվեց գրող Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Ծնվ. 1867թ.-ին):
- 1934 Լույս է տեսնում ՀԿ(բ)Կ Կենտկոմի, Երքաղկոմի և ՀԽՍՀ Կենտգործկոմի օրգան «Կոմունիստ» թերթի առաջին համարը:
- 1938 Բացվում է ՀԽՍՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

