
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՊԱՎԵԼ ԱՆԴԵՐՍՈՆԸ ԱՍՈՒՄ Է, ՈՐ ԿԱՇԱՌԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՈՒ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ (ՎԻԴԵՈ)
- Արարատ ԴավթյանԷդիկ Բաղդասարյան

Պավել Անդերսոնն այժմ ԱՄՆ-ում է, ինչպես ինքն է ասում՝ Հայաստանից ուղղակի փախել է: Նա «Վիզկոն» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է, որին նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի լիազորմամբ կառավարությունը շնորհել էր կառուցապատման իրավունք Երեւանի Բուզանդի փողոցին հարող հատվածում: «Վիզկոնն» էլ ձեռնամուխ եղավ «գերակա հանրային շահ» ճանաչված տարածքի՝ Բուզանդի 13-21 հասցեներում ապրող բնակիչներին վտարելու գործընթացին:
Եվ ահա տարիներ անց Անդերսոնը պատմում է, որ կառուցապատման իրավունքի ձեռքբերման համար միջնորդավորված եւ ուղղակի քաղաքապետարանի ներկայացուցիչներին կաշառել է, ընդ որում՝ նա նշում է այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ ԾԻԳ-ի տնօրեն Կարեն Դավթյանի անունները: Մի դեպքում, Անդերսոնի խոսքերով, «Վիզկոնին» տրվելիք իրավունքի համար իր գործընկերոջ՝ Սիմոն Աղազարյանի միջոցով փոխանցել է 550 հազար ԱՄՆ դոլար, մեկ այլ դեպքում, ըստ Անդերսոնի, Կարեն Դավթյանին անձամբ վճարել է ավելի քան 200 հազար ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ Կառավարությունը 2004թ. հունիսին 909-Ն որոշմամբ Բուզանդի փողոցին հարող տարածքի կառուցապատման իրավունքը տվել էր «Ավանտ Տուր» ընկերությանը: Սակայն մի քանի ամիս անց քաղաքապետ Երվանդ Զախարյանն առանձին որոշմամբ փոխել էր Կառավարության հիշյալ որոշումը եւ սահմանել՝ ««Ավանտ-Տուր» ՍՊԸ-ի փոխարեն կարդալ «Վիզկոն» ՍՊԸ»: Քաղաքապետը Կառավարության որոշումը փոփոխելու լիազորություն չունի, եւ Երվանդ Զախարյանի ինքնագործունեությունը Կառավարությունը, առանձին որոշմամբ, «շտկել» էր միայն 1 տարի անց՝ 2005թ.: «Հետքը» փորձեց մեկնաբանություններ ստանալ ներկայումս Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանից եւ վերջինիս տեղակալ Կարեն Դավթյանից: Կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Նազարյանը, տեղեկանալով, թե ինչի մասին է խոսքը, նշեց. «Դա սուտ է, իրականությանը չի համապատասխանում, եւ ես չեմ հասկանում՝ էդ ստահոդ լուրերը տարածելով ինքն (Պավել Անդերսոնն) ինչ է հետապնդում: Բայց պետք է քաջ գիտակցի, որ այդ ամենը հանգեցնելու է պատասխանատվության»: Պավել Անդերսոնի գործընկերների՝ Գագիկ Պապոյանի եւ Սիմոն Աղազարյանի գործունեությանը եւ դրա արդյունքում դատարանում հայտնված գործերի մանրամասներին «Հետքն» արդեն անդրադարձել է: Մեզ հետ զրույցում Սիմոն Աղազարյանը վստահեցրեց, որ Անդերսոնի ասածներն իրականությանը չեն համապատասխանում: «Ես ինքս ոստիկան եմ (նախկին ոստիկան - հեղ.), բացառվում է նման բան: Փաստորեն, ասում է, որ ես իմ ձեռքով տարել կաշառք եմ տվել, ես հո հիմա՞ր չեմ: Պավել Անդերսոնն ուրիշ տարբերակ չունի կպնելու, նման բաներ է ասում: Իսկ եթե իսկապես նման բան եղած լիներ, ես հաճույքով նրա վրա ցուցմունք կտայի, որ բռնեին ու բերեին»,- ասում է Սիմոն Աղազարյանը եւ հավելում, որ ինքն անմեղ է, իսկ հիմա դատվում է Անդերսոնի արարքների համար:
«Այնպես չլինի, որ Պավել Անդերսոնն Ամերիկայից մեր երկիրն ապականի: Նա մանթրաշ է, որ երկիրն իրա ձեռքից լոտը վերցրեց (նկատի ունի այն, որ քաղաքապետարանը լուծել է «Վիզկոնի» հետ կնքած պայմանագիրը եւ կառուցապատման իրավունքը նրանից վերցրել: Բայց դա տեղի է ունեցել նկարագրվող իրադարձություններից տարիներ անց. քաղաքապետարանը նման հայցով դատարան է մտել 2008թ., իսկ համապատասխան վճիռն օրինական ուժ է ստացել անցյալ տարի - հեղ): Պավել Անդերսոնն իսկի 500 դրամ իրա մազերի համար չի տվել. ես էի 500-ից 5000 դրամ տալիս, որ մազերը կտրեր, ուր մնաց 550 հազար դոլար կաշառք տար»,- ասում է Սիմոն Աղազարյանը: Բացի այդ՝ Skype-ի տեսակապով «Հետքին» տված հարցազրույցում Պավել Անդերսոնը պատմում է, որ «պետական կարիքների» անվան տակ բոլոր բնակիչներին սեփական տներից վտարելու համար դատարաններին կաշառել են. «Բոլոր դատավորները կաշառք էին վերցնում և ունեին իրենց ստավկաները՝ առաջին ատյանում 300-ից 500 դոլար, վերաքննիչում՝ 3 դատավորին 1000 դոլար, Վճռաբեկ դատարանում ամեն մի գործի համար ևս 1000 դոլար՝ 5 դատավորի համար»: Ավելին՝ Անդերսոնն ասում է, որ վտարվողներից մեկի՝ Յուրի Վարդանյանի գործով անձամբ է կաշառել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ վճարելով 5000 ԱՄՆ դոլար: «Դատական դեպարտամենտի գործառույթների մեջ չի մտնում բարձրացված հարցը, հետեւաբար, իրավասու չեմ որեւէ մեկնաբանություն տալ»,- ասում է դատական դեպարտամենտի հանրային կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
Իսկ Անդերսոնի հայտարարությունների վերաբերյալ դատավորներից մեկնաբանություն ստանալու «Հետքի» խնդրանքին ի պատասխան՝ Բաբայանը նշում է, թե հայտարարությունը քրեաիրավական դաշտում է, ուստի հարցազրույց տալը նպատակահարմար չէ. «Դատավորները հրաժարվում են հերյուրանքների վերաբերյալ հարցազրույց տալ»: Յուրի Վարդանյանի կամ դատավոր Մարտիրոսյանով սկսվող գործի մանրամասները
Յուրի Վարդանյանը, ում գործի շրջանակներում, Անդերսոնի ներկայացմամբ, 5000 դոլար կաշառք է վերցրել դատավոր Մնացական Մարտիրոսյանը, Բուզանդի փողոցի «իրացված» տարածքի ամենամեծ հողակտորի եւ տան սեփականատերն է: Վարդանյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է, ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկանը: Վարդանյանները Հանրապետության հրապարակից ուղիղ գծով 100 մ հեռավորության վրա գտնվող, մոտ 1500 քմ մակերեսով հողամասի եւ տան համար արդեն 100 տարի է՝ պայքարում են:
Յուրի Վարդանյանի պապը 1912թ. այն ձեռք է բերել 3000 ոսկով: 1933թ.՝ կուլակաթափության շրջանակներում, Վարդանյանների ունեցվածքը, իբրեւ նվիրատվություն, փոխանցվել է սովետական իշխանությանը, իսկ իրական սեփականատերերին հնարավորություն է տրվել զբաղեցնել հսկայական տան ընդամենը 2 սենյակը: Անկախությունից հետո Յուրի Վարդանյանը դիմել է դատարան եւ պարզվել է, որ ժամանակին կատարված նվիրատվությունը նոտարական պատշաճ վավերացում չի ստացել: Ավելին, նվիրողը՝ Յ. Վարդանյանի հայրը, համապատասխան փաստաթուղթը նույնիսկ չի ստորագրել:
Դատարաններում տարիներով դեգերելուց հետո, ի վերջո, 1990-ականների վերջին հողամասի եւ տան նկատմամբ ճանաչվել է Յուրի Վարդանյանի սեփականության իրավունքը: 2004թ., երբ «պետական կարիքների» համար Երեւանի կենտրոնում մեկնարկել էր բնակիչներին վտարելու գործընթացը, կադաստրը հրաժարվել է Յ. Վարդանյանին տրամադրել սեփականության իրավունքի նոր նմուշի վկայական: Այստեղից դիմել են գլխավոր դատախազություն եւ խնդրել՝ Վարդանյանին սեփականության իրավունքից զրկելու պահանջով մտնել դատարան: Բայց դատախազությունից պատասխանել են, որ նման բողոք ներկայացնելու հիմքեր չկան, եւ կադաստրը ստիպված Վարդանյանին հատկացրել է սեփականության նոր նմուշի վկայական:
Որոշ ժամանակ անց, սակայն, դատավոր Մնացական Մարտիրոսյանի վճռով Յուրի Վարդանյանը զրկվել է հողամասի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից, եւ գործը կրկին հայտնվել է դատարանների կարուսելում: Արդյունքում, ինչպես գերակա հանրային շահ ճանաչված տարածքների մյուս իրավատերերը, Յուրի Վարդանյանն ունեզրկվել է:
Վերջինիս փաստաբանը Վահե Գրիգորյանն է: Նա նշում է, որ Պավել Անդերսոնի շարադրած փաստերը ու դրանց ժամանակագրությունը չնչին բացառություններով համընկնում են:
«Ինչ վերաբերում է Անդերսոնի բարձրաձայնած կաշառքներին, ապա գործում դատավորների ու դատարանների կողմից բերված պատճառաբանությունները, իսկ ավելի հաճախ՝ պատճառաբանությունների բացակայությունը, ողջամտորեն կարող էր հիմքեր տալ մտածելու, որ կոնկրետ դատավորները, սկսած Մնացական Մարտիրոսյանից, կոնկրետ շահագրգռվածություն ունեն այդ գործում»,- ասում է փաստաբան Գրիգորյանը: Հղում անելով համապատասխան դատական նիստերի ձայնագրություններին՝ վերջինս նշում է, որ արդեն Վճռաբեկ դատարանում դատավոր Արման Մկրտումյանը հստակ կողմնակալություն է դրսեւորում. ուղղակի թույլ չի տալիս Յուրի Վարդանյանին ներկայացնել հիմնավորումներ եւ ստիպում է «Վիզկոնի» հետ կնքել հաշտության համաձայնագիր՝ անուղղակի սպառնալով, որ հակառակ դեպքում վատ է լինելու:
Այս գործն այժմ Եվրոպական դատարանի վարույթում է, եւ փաստաբան Գրիգորյանը տեղեկացնում է, որ Եվրադատարանի կողմից ՀՀ կառավարությանն ուղղված առաջին հարցերից մեկը վերաբերում է հենց Արման Մկրտումյանի անաչառությանը: Իսկ Պավել Անդերսոնը մեզ տված հարցազրույցում շոշափում է նաեւ այն ժամանակ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերով պալատի նախագահ Արման Մկրտումյանի անունը:
Անդերսոնը պատմում է, որ Վճռաբեկ դատարանում Յ. Վարդանյանի գործի քննությունը ամիսներով ձգձգվել է: Այդ ընթացքում իրեն կանչել են ՀՀ նախագահի նստավայր, եւ այն ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանն իրեն ստիպել է 100 հազար ԱՄՆ դոլար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին՝ սպառնալով, որ հակառակ դեպքում Վճռաբեկ դատարանը որոշում կկայացնի հօգուտ Յ. Վարդանյանի, «Վիզկոնի» ձեռքից կխլեն կառուցապատման իրավունքը, իսկ իրեն կենթարկեն քրեական պատասխանատվության՝ դատավորներին կաշառելու, ավելի ստույգ՝ Արման Մկրտումյանին 200 հազար ԱՄՆ դոլար կաշառք առաջարկելու համար: Եվ երբ ինքը պահանջված գումարը՝ 100 հազար դոլարն ամբողջությամբ փոխանցել է հիմնադրամի հաշվեհամարին, 2 օր հետո Վճռաբեկ դատարանը Յ. Վարդանյանին սեփականության իրավունքից զրկել է: Արմեն Գեւորգյանն այժմ երկրի փոխվարչապետն է եւ տարածքային կառավարման նախարարը: Վերոգրյալի առնչությամբ «Հետքի» հարցադրմանը նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զոյա Բարսեղյանը գրավոր պատասխանել է. «Նշված հանդիպումը կայացել է բացառապես «Վիզկոն» ընկերության նախաձեռնությամբ եւ աշխատանքային բնույթ է կրել: Հանդիպման ժամանակ ընկերության ներկայացուցչին պարզաբանվել է, որ դատական ատյանների վարույթում գտնվող գործերին ՀՀ նախագահի աշխատակազմը որեւէ կերպ չի կարող միջամտել:
Հայտնում ենք, որ Արմեն Գեւորգյանը ինչպես ՀՀ նախագահի աշխատակազմում, այնպես էլ ներկայիս զբաղեցրած պաշտոնում աշխատելիս երբեւէ որեւէ մեկին չի առաջարկել վճարում կամ նվիրատվություն կատարել «Հայաստան» հիմնադրամի հաշվին:
Ելնելով նշվածից, կարծում ենք, որ հիմնադրամի հետ հարաբերությունները «Վիզկոն» ընկերության սեփական նախաձեռնության շրջանակում են»: Իսկ Անդերսոնի նախկին գործընկեր Սիմոն Աղազարյանը նույն իրադարձության կապակցությամբ ասում է. «Եղել է դեպք, որ Արմեն Գեւորգյանը, երբ իրացումը երկարել էր (մեկը կար (Յուրի Վարդանյան), որ ըտեղ շատ մեծ գումար էր ուզում՝ 1,5 թե 2 մլն դոլար), նախագահի ցուցումով դատարաններին ասաց՝ ինչո՞ւ եք ջուր ծեծում, եթե (Յ. Վարդանյանին) հասնում է 1,5 մլն, ապա կառուցապատողը պետք է 1,5 մլն վճարի, եթե չի հասնում, ինքներդ որոշում կայացրեք, ինչո՞ւ եք 6 ամիս ձգել: Հետո Արմեն Գեւորգյանը կանչեց, ինքն (Պավել Անդերսոն) էդ ժամանակ «Վիզկոնի» տնօրենն էր, գնաց պարոն Գեւորգյանի մոտ, լրիվ բացահայտ ասաց՝ որը որտեղից ոնց են սկսել, ինչ դատ է: Էս մարդը (Արմեն Գեւորգյանը) դատավորին ասաց, որ նախագահի կանտրոլի տակ է, խորացված ստուգում տարեք: Խորացված ստուգում տարան, գումարն ասացին՝ ինչքան է, տվեցինք (խոսքը Յ. Վարդանյանին դատարանի որոշմամբ բնակարանի դիմաց տրամադրված փոխհատուցման մասին է՝ մոտ 53 մլն դրամ, իսկ հողատարածքի համար Վարդանյանն առհասարակ փոխհատուցում չի ստացել - հեղ.) ու էդ մարդուն հանեցին էդ հողատարածքից»:
Հաշտության համաձայնագիր կնքելու դեպքում, ինչից Յուրի Վարդանյանը հրաժարվել է, «Վիզկոն» ՍՊԸ-ն իբրեւ փոխհատուցում առաջարկել է 200 հազար դոլար եւ կառուցվելիք նորակառույց շենքում 700 քմ մակերեսով տարածք:
«Իմ դիրքորոշմամբ՝ նրանք ընտրել են կաշառքների ճանապարհը, որը շատ ավելի էժան պետք է նստեր իրենց վրա: Եվ եթե Անդերսոնը նկարագրում է, թե ում ինչքան կաշառք է տվել, դա լիովին համապատասխանում է գործում եղած փաստերի վրա օբյեկտիվ դիտորդի կողմից կազմելիք տպավորության վրա»,- հավելում է Վահե Գրիգորյանը:
Նա հատուկ ընդգծում է, որ Անդերսոնի ասածներին հավատում է, թեեւ չի բացառում, որ վերջինս, ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով, կարող է որոշ թվեր կամ տվյալներ աղավաղված ներկայացնել:
«Այն, որ Յուրի Վարդանյանի գործով բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ են շահագրգռված եղել, միայն Անդերսոնից չէ, որ մենք լսել ենք: Իմ տեղեկություններով՝ հանրապետության նախագահի մակարդակով է այս հարցը լուծվել, այսինքն՝ շատ հնարավոր է, որ Արմեն Գեւորգյանի միջոցով է արվել: Եվ ոչ միայն այս գործը, ավելին՝ իրացման տարածքում եղած բոլոր գործերի վերահսկողությունն անմիջապես իրականացվում էր նախագահի աշխատակազմի եւ իմ կարծիքով՝ անձամբ նախագահի կողմից»,- ասում է փաստաբան Վահե Գրիգորյանը:
Պավել Անդերսոնն էլ «Հետքի» հետ հարցազրույցում նշում է, որ «գերակա հանրային շահի» համար իրացվող տարածքներն իրականում կառուցապատողներին տրվել են կաշառքով՝ քմ-ն մոտ 100 դոլարով, եւ այս ամենի գլխավերեւում Ռոբերտ Քոչարյանն էր: «Դա ընդամենը հերյուրանք է, ուրիշ բան չեմ կարող ասել»,- նշում է երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Հարցազրույցում Պավել Անդերսոնն ընդունում է, որ իր արարքներով, մասնավորապես կաշառելով կատարել է հանցագործություն:
Լուսանկարը՝ Անդերսոնի ֆեյսբուքյան էջից
«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հրահանգել է օգտագործել Արաքս գետի ջրերը՝ Ուրմիա լիճը չորացումից փրկելու համար:
«ՉԻ» - Շատ էլ լավ է արել, ափսոս է Ուրմիա լիճը: Արաքս գետն էլ, ինչպես հայտնի է, բազմաթիվ ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ՊԱԼԱՉԻՆ ԴԱԲՐՈ ՉԿԱ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քավոր, ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը (Պալաչ) սեպտեմբերի 23-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար Սերժ Սարգսյանի «դաբրոն» ...«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ «ԿԱՑՆԱՅԻՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Որքան էլ կառավարությունը վկայակոչում է, թե փոքր և միջին բիզնեսն ուշադրության կենտրոնում է, այնուամենայնիվ, Կոտայքի մարզում ստեղծված իրավիճակն այլ բան է փաստում: Հրազդանի տարածքային հարկային տեսչության ...«ՀՐԱՊԱՐԱԿ». ԱԶԳԸՆՏԻՐՆԵՐՆ ԱՅԼևՍ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ «ՀԵՏԱՔՐՔԻՐ» ՖԻԼՄԵՐ, ԿԱՅՔԵՐ ՈՒ ՆԿԱՐՆԵՐ ՆԱՅԵԼ
ԱԺ ազգընտիրները ուրբաթ օրը ԵԱՀԿ նախագահ Ռոմպոյի ելույթն ունկնդրում էին «թոփ» վիճակում բառի ամենաուղիղ իմաստով: Նրանց բոլորի առջև դրված էին նոր «լափ-թոփեր»՝ «Ասեո» ֆիրմայի:
ԱԺ «հարվարդյան տղերքն» սկսեցին ...«ՀԱՅԱՑՔ». ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՄՀԵՐՅԱՆԻՆ ՍՊԱՆՈՂԻ ՀԱԳՈՒՍՏՆԵՐԻ ՓՆՏՐՏՈՒՔԸ ՎԵՐԱԾԵԼ ԵՆ ՇՈՈՒԻ
Կա՞ անգործության բացատրությունը
2009 թ. փետրվարի 3-ին իր բնակարանի դիմաց դարանակալ մարդասպանի կրակոցներից սպանվեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, ՀՀ նախագահի իրավական հարցերով նախկին օգնական, ...«ՀԱՅԱՑՔ». ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄ ՎՃՌԱԿԱՆ «ՄԱՐՏԻՑ» ԱՌԱՋ
Վրաստանի կառավարության կազմում նոր և անսպասելի փոփոխությունները գալիս են հաստատելու, որ իշխանության և հիմնական ընդդիմադիր ուժի` «Վրացական երազ» կուսակցությունների կոալիցիայի միջև պայքարը մտնում է վճռական ...ԱՅՍՕՐ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԿՏԱ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ «ՀԱՐՍՆԱՔԱՐՈՒՄ» ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 14.00-ին, ոստիկանությունում տեղի կունենա հանդիպում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ:
Նախաքննական մարմինը պարզաբանումներ կտա հունիսի ...ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԱՆՁՐևՆ ՈՒ ԿԱՐԿՈՒՏԸ ՎՆԱՍԵԼ ԵՆ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՔՆԵՐ
Հուլիսի 9-ին Լոռու մարզի Ագարակ գյուղում տեղացած անձրևի և կարկուտի հետևանքով վնասվել են գյուղի հացահատիկի և բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները: Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանը: Վնասի ...ՀՐԴԵՀ՝ «ՊՐԱՀԱ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ
Հուլիսի 10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ադոնցի 19 հասցեում գտնվող «Պրահա» հյուրանոցի տանիքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Տեղում պարզվել է, որ հրդեհը ...ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԱՅՐՎԵԼ Է, ՎԱՐՈՐԴԸ՝ ՏՈՒԺԵԼ
Հուլիսի 9-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Րաֆֆի-Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում այրվում է «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական ...ՈՒԺԵՂ ՔԱՄԻՆ ՎՆԱՍՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ԻՋևԱՆՈՒՄ
Հուլիսի 9-ին ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Տավուշի մարզում՝ Իջևանի Երիտասարդականի թիվ 5 և Բլբուլյան թաղամասում գտնվող թիվ 3 դպրոցների մոտակայքում, տապալված ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՐԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱՑԵԼՈՒ ԵՆ ԱԻ-ՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Հուլիսի 10-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը: Արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտն Իրանում գտնվում ...«ՀԱՏԻՍՆ» ԸՆԴԴԵՄ «ԵՊՀ»-Ի՝ ՀԱՆՈՒՆ 3-ԱՄՅԱ ԴԵՆԻՍԻ
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ-ն Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի աջակցությամբ հուլիսի 12-ին` ժամը 15:00-ին, կազմակերպում է «Հատիս» և «ԵՊՀ» բասկետբոլային թիմերի միջև բարեգործական բասկետբոլային ...«DASARAN.AM» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ «ԱՎՏՈԴՊՐՈՑ» ՆԱԽԱԳԻԾ. ՍՈՎՈՐԻՐ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ԱՌՑԱՆՑ
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ «Dasaran.am» կրթական ծրագրի նախաձեռնած, կրթության և գիտության նախարարության ու ոստիկանության աջակցությամբ իրականացվող «Ավտոդպրոց» ծրագրի շնորհանդեսը:
Հաշվի ...ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԵԼ Է 8430 ՏՈՆՆԱ ԾԻՐԱՆ
Այս տարվա հուլիսի 10-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 8430 տոննա ծիրան: Մինչդեռ ամբողջ 2011 թ. արտահանվել է 7031 տոննա:
Այսօր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հրավիրած խորհրդակցության ...ՍԻՐԻԱՅԻ ԴԵՊՔԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԱԿԱՍ ԿԱՐևՈՐ ԵՆ, ՔԱՆ «ՀԱՐՍՆԱՔԱՐԸ»
Արևելքի երկրներում հերթով տապալվում են ռազմական ռեժիմները. Եգիպտոս, Իրաք, Լիբիա, այժմ Սիրիա: Նշվածներից վերջինում կա բավականին խոշոր հայկական համայնք, և այնտեղ կատարվող ռազմական իրադարձություններին են ...ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԱՍԽ ԳՅՈՒՂՈՒՄ
Հուլիսի 8-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երասխ գյուղի մոտ դանակահարել են Իրանի քաղաքացի, 1964 թ. ծնված Անամ Մ.-ին:
Պարզվել է, որ նույն օրn անհայտ անձինք հիշյալ գյուղի ճանապարհին ...ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. 14-ԱՄՅԱ ԺԻՐԱՅՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ
Հուլիսի 7-ին հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նախաբազկի փակ կոտրվածք-տեղաշարժով բուժօգնության է դիմել 1998 թ. ծնված Ժիրայր Մ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին նրա մայրը հայտնել ...ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ. ԴԱՆԱԿՆ ՈՒ ԱՏՐՃԱՆԱԿՆ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԵՆ
Հուլիսի 7-ին ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել 1977 թ. ծնված Սամվել Չ.-ն և հաղորդում տվել, որ 1985 թ. ծնված Բաբկեն Բ.-ն ապրիլին, իր վստահությունը չարաշահելով, խաբեությամբ իրենից վերցրել է 250.000 դրամ, ...ԱՄՆ-ՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՏ ԿԵՆՏՐՈՆ ԿԲԱՑՎԻ
ՀՀ բարձր տեխնոլոգիաների ամենամյա «ԱրմԹեք» համաժողովն այս տարի տեղի կունենա ԱՄՆ-ում նոյեմբերին: «ԱրմԹեք 2012» համաժողովի օրակարգում են լինելու նաև ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում (Silicon Valley) հայաստանյան ...ԵԱՀԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ ԿՀԱՆՁՆԻ «ՄՈՒՐԱՑԱՆ» ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՆ
Հայաստան իր պաշտոնական այցի շրջանակներում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զանյեն հուլիսի 11-ին Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցին կհանձնի նվիրատվության վկայագիր:
Հիվանդանոցը ...«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Հուլիսի 12-ին ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը և ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պաշտոնապես կնշանավորեն հակակոռուպցիոն իրազեկման համատեղ ծրագրի մեկնարկը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
77.000 ԱՄՆ դոլար ...ՀՅԴ ԳՄ-Ն ԿՈՒՆԵՆԱ ՆԱև ՓՈԽՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ
«ՀՅԴ ԳՄ-ում փոխներկայացուցչի պաշտոնը նորամուծություն չէ»,- ԳՄ-ում այսօր ասել է ՀՅԴ ԳՄ նորընտիր փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։ Նա տեղեկացրել է, որ ԳՄ կազմում 6 նոր անդամ է ընդգրկվել, նրանցից 5-ը ...ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՖԵՐՄԱՅԻՑ
Հուլիսի 9-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Լեռնագոգ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Քյարամ Ա.-ին իր «ԶԻԼ-131Ն» մակնիշի ավտոմեքենայով, ...ՎԱՂԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ ՀՔԱ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆ ԸՆԴԴԵՄ Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՎՃԻՌԸ
Հուլիսի 11-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սուքոյանի նստավայրում (ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9) նշանակված է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ...ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՆՁԸ
«Դաշնակցությունը նախագահի թեկնածուի պակաս չունի, սակայն ինքնանպատակ չի առաջադրվելու»,- այսօր հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Ով էլ առաջադրվի և ակնկալի Դաշնակցության ...ԱՄԵՐԻԿԱՑԻ ԱԶԳԱԳՐԱԳԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՀԱՅԵՐԻ ԿԴԱՌՆԱ ԼՈԿ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ»
«Քրիստոնեությունը Հայաստանի խաչմերուկներում» գրքի հեղինակ, ամերիկացի ազգագրագետ, լուսանկարիչ Ռոբերտ Բեքմեն Բրինին հանդիպեցինք Կարմիրգյուղի N1 միջնակարգ դպրոցում: Ռոբերտը եկել էր հերթական անգամ հանդիպելու ...ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ Է
11-ամյա Էրիկ Անտոնյանը սովորում է 180 դպրոցում: Առաջին հայացքից չես կարող կռահել, թե ինչ խնդիրներ ունի այս փոքրիկը: Նա խոսել սկսել է միայն 7 տարեկանից: Իսկ այսօր ներառական կրթության շնորհիվ ոչ միայն խոսում ...ՎԱՀՐԱՎԱՐՈՒՄ ԱՃՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ՝ ԲԱՑԻ ՆԱՐՆՋԻՑ և ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԻՑ (ՎԻԴԵՈ)
«Ժամանակին Վահրավարի ընտանիքները 45 հոգով էին ճաշի նստում, և երբ մեկի ափսեն դատարկ էր մնում, չէին հիշում՝ ով է բացակա սեղանից, այ էդքան շատ են եղել, իսկ հիմա…»: Սա Սյունիքի մարզի Վաhրավար գյուղի ...ՄԱՐԻՆԱ ՌԱԶԲԵԺԿԻՆԱ. «ՖԵԼԻՆԻՆ ՀԻԱՆԱԼԻ ԷՐ, ԲԱՅՑ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԷ ԵՐԿՐՈՐԴ ՖԵԼԻՆԻ»
Ռուս ռեժիսոր, սցենարիստ Մարինա Ռազբեժկինան, ով ունի մի քանի տասնյակ ֆիլմեր, իր առաջին ֆիլմը նկարահանել է միայն 40 տարեկանում: Մասնագիտությամբ բանասեր ռեժիսորը կարծում է, որ լեզուն և ֆիլմը նույն ձևով են ...ՓՂԻ ՈՒ ՊԵԼԻԿԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓՈՂՈՑՈՒՄ
Հուլիսի 10-ին Երևանի փողոցային արվեստի նմուշները համալրվեցին ևս մեկով` տեղակայված Նորարար փորձարարական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) առջև: Փողոցային արվեստի այս նմուշը «Մարդ, արվեստ լրատվություն» ծրագրի շրջանականերում ...ԴԵՊԻ ԾԱՅՐԱՀԵՂ ԱՋ
Կայացած երկրներում պետության տնտեսական քաղաքականության մասին քննարկումներն ունեն երկու տեսակետ:
Մի կողմը համոզված է, որ պետության միջամտությունը պետք է նվազագույնը լինի: Հարկերը պետք է ցածր լինեն, արդյունքում ...ԵՐևԱՆՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ ՈՒ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՎ Է ՀԱՄԱԼՐՎԵԼ ՄԻ ՔԱՆԻ ԲԱԿ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ մայրաքաղաքի 2012 թ. զարգացման ծրագրերով կատարվող աշխատանքների ընթացքին տեղում հետևելու և կատարածը գնահատելու ...ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ
ՀՀԿ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Հարսնաքար»-ի գործով հուլիսի 6-ին որպես վկա հարցաքննվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: Այս մասին այսօր հայտարարեց վարչության հատկապես ...ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՊԱՎԵԼ ԱՆԴԵՐՍՈՆԸ ԱՍՈՒՄ Է, ՈՐ ԿԱՇԱՌԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՈՒ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ (ՎԻԴԵՈ)
Արարատ ԴավթյանԷդիկ Բաղդասարյան
Պավել Անդերսոնն այժմ ԱՄՆ-ում է, ինչպես ինքն է ասում՝ Հայաստանից ուղղակի փախել է: Նա «Վիզկոն» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է, որին նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի լիազորմամբ ...ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արեգ Ղարաբէգեան Արտակ Համբարյան Գնել Թուրեան
Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը երևելի առաջընթաց է գրանցել էներգահամակարգը բարեփոխելու և հաղթահարելու բարդ և փոխկապակցված խնդիրները, ...ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՌԵԺԻՍՈՐՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԸ
Այսօր` հուլիսի 10-ին «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում մեկնարկեց «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը:
Ռեժիսորներ առանց սահմանների տարածաշրջանային 6-րդ ...ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԱՍՊԵՏ» ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԸ
ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության եւ գիտության ու պաշտպանության նախարարությունների համատեղ ուժերով հուլիսի 10-ին մեկնարկեց «Ասպետ» ...ՎԱՐԴԱՆ ԱԶԱՏՅԱՆ. ԱԶԳԱՅԻՆԸ և ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Հայաստանյան հասարակական արդի գործընթացների մեկնաբանություն» նախագիծը «ազգայինի» վերաիմաստավորման փորձ է' վիդեոհարցազրույցի ձևաչափի շրջանակում: Շարքում տեղ են գտել գիտնականների, արվեստաբանների, քաղաքացիական ...
ՈՒՂևՈՐԱՓՈԽԱԴՐՈՂ ԵՐԵՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
ԱՊԱՄՈՆՏԱԺՎԵԼ Է ԱՊՕՐԻՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԿՐՊԱԿԱՇԱՐԸ
ԱՊԱՄՈՆՏԱԺՎԵԼ Է ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԱՎԵԼԻ ՔԱՆ 300 ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿ
ԳԱՎԱՌՈՒՄ «ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ» ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2013 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐևԱՆԻ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱԿԵՐԵՍԸ ՀԱՍՑՎԵԼՈՒ Է 850.0 ՀԵԿՏԱՐԻ
«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ՝ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ
ԲԱԽՈՒՄ՝ «ՀԱՐՍՆԱՔԱՐՈՒՄ» (ՖՈՏՈ, ԹԱՐՄԱՑՎՈՂ)
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԱՂԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ
ՖԱՊՅՈՒՍ-ՀՈԼԼԱՆՏ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՕՐԻՆԱԳԻԾԻ ԽԱՂԸ
ՎԱՀԷ ԱՒԵՏԵԱՆԻ ՄԱՍԻՆ... ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ
«ՀԱՅԱՑՔ». ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՄՀԵՐՅԱՆԻՆ ՍՊԱՆՈՂԻ ՀԱԳՈՒՍՏՆԵՐԻ ՓՆՏՐՏՈՒՔԸ ՎԵՐԱԾԵԼ ԵՆ ՇՈՈՒԻ
ՎԱՐԴԱՆ ԱԶԱՏՅԱՆ. ԱԶԳԱՅԻՆԸ և ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ՋՐԱՍՈՒՅԶՆԵՐԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԿԻԿԼՈՊՅԱՆ ՊԱՏԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ
ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՈՒ ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ
- 1402 Լենկ-Թեմուրը պարտության է մատնում սուլթան Բայազեթին և գերի վերցնում նրան:
- 1841 Զմյուռնիայում բռնկված հրդեհին զոհ են գնում հայկական փայտաշեն երկու թաղամաս:
- 1855 Փարիզում, Ստեփան Ոսկանյանի խմբագրողթյամբ, լույս է տեսնում «Արևելք» կիսամսյա հանդեսը. դադարեց 1856 թ.:
- 1921 Բոլշևիկները գրավեցին հայկական դիմադրության վերջին ամրոցը՝ Լեռնահայաստանը:
- 1936 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է քիմիայի գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

