
«ՀԱՅԱՑՔ». ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՄՀԵՐՅԱՆԻՆ ՍՊԱՆՈՂԻ ՀԱԳՈՒՍՏՆԵՐԻ ՓՆՏՐՏՈՒՔԸ ՎԵՐԱԾԵԼ ԵՆ ՇՈՈՒԻ
- Կա՞ անգործության բացատրությունը

2009 թ. փետրվարի 3-ին իր բնակարանի դիմաց դարանակալ մարդասպանի կրակոցներից սպանվեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, ՀՀ նախագահի իրավական հարցերով նախկին օգնական, նախագահի հրամանով ստեղծված Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախկին նախագահ Գևորգ Մհերյանը: Նրա սպանության գործի խիստ թերի, որոշ առումներով նույնիսկ խայտառակ նախաքննության առանձին դրվագների անդրադարձել ենք «Հայացք»-ի 11.02.2011 թ. և 25.02.2011 թ. համարներում: Բացահայտել ենք, որ որոշ հարցերում դրսևորվել է նախաքննության շահերին հակասող անգործություն: Շարունակում ենք մեր լրագրողական հետաքննությունը:
Մեր ստացած տեղեկատվության համաձայն` 2010 թ. մարտի 10-ին` ժամը 10:40-ին, իրավապահ համակարգի իր գործընկերներից մեկին է զանգահարել այն ժամանակ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանը և ոստիկանապետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության առնչությամբ փոխանցել համապատասխան աշխատանքի միջոցով հայտնի դարձած տեղեկությունը:
Ըստ այդ տեղեկատվության` Գրիգոր Իգիթյանը (վերջինս, որ դատապարտված է և այժմ իր պատիժն է կրում խարդախության մեղադրանքով, նոր չէ, որ կասկածվում է Գևորգ Մհերյանի սպանության գործում) սպանությունից հետո եղբորը` Խորեն Իգիթյանին, որի մասնակցությամբ է կատարել սպանությունը, տարել է նրա Խարբերդի ամառանոց: Այնուհետև ինքը ավտոմեքենայով մեկնել է Սևանա լիճ, «Լողափ» լողափում թաղել է հագուստները:
Թվում է, թե քրեական գործի նախաքննությունն իրականացնող մարմինը` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, վերոնշյալ տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո պետք է նախաձեռներ օպերատիվ-քննչական խմբի անդամների` Սևանա լիճ մեկնելը, նշված լողափում համապատասխան որոնողական աշխատանքը: Բավական է, որ գտնվեին լողափում թաղված Գ. Իգիթյանի հագուստները, և Գ. Մհերյանի սպանությունը գրեթե բացահայտված կարելի էր համարել:
Սակայն, որքան էլ անհեթեթ է, հիշյալ հագուստների որոնման աշխատանքը կատարվել է վերոնշյալ տեղեկատվությունը ստանալուց ավելի քան 6 ամիս հետո: Ի՞նչ է նշանակում սա, եթե ոչ Գ. Մհերյանի սպանության գործի նախաքննությունն իրականացնող մարմնի` ՀՀ հատուկ քննչական ծառայության, ինչպես նաև այն ժամանակ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանի (այժմ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի վարչության պետ) կողմից տվյալ սպանությունը բացահայտելու շահագրգռության իսպառ բացակայություն:
Կամ էլ` ոմանց կողմից հնարավորության ընձեռում, որպեսզի այդ հագուստների վերաբերյալ իրավապահների տեղեկացվածության մասին լուրը հասնի Գ. Իգիթյանին (եթե, իհարկե, ճիշտ է նրա արարքի վերաբերյալ սկզբնական տեղեկատվությունը), վերջինս «քսիվ» ուղարկի դրսում իր մարդուն, որպեսզի նա թաղված տեղից հանի, վերացնի այդ հագուստները: Եթե կա այլ բացատրություն, թող ներկայացնեն ու չփորձեն անգործությունը, պատասխանից խուսափելը կոծկել տվյալ պարագայում անհեթեթ «նախաքննության գաղտնիք» ասվածի շղարշի տակ:
2010 թ. աշնանը վերջապես փորձելով ճշտել այդ տեղեկատվությունը` Գևորգ Մհերյանի հորը` տուժողի իրավահաջորդ Պետրոս Մհերյանին, հրավիրել են ներկա լինելու մի գործողության, որի նպատակն էր պարզել, թե Սևանա լճի ափին արդյոք թաղվա՞ծ են իր որդու սպանության գործում կասկածվող Գրիգոր Իգիթյանի հագուստները:
- 2010 թվականին ես ստացա տեղեկություն, այսինքն` ոստիկանությունում հայտնեցին, որ ենթադրյալ հանցագործը, կասկածյալը սպանությունից հետո շորերը պահել է Սևանա լճի ափին,- մեզ հետ զրույցում ասաց Պետրոս Մհերյանը:- Այդ տեղեկությունը ստանալուց հետո 5-6 ամիս ես հետաքրքրվել եմ այս գործով, մինչև Հատուկ քննչական ծառայությունը և ոստիկանությունը եկան համաձայնության, որ գնանք շորերը հանելու: Սեպտեմբեր թե հոկտեմբեր ամսին գնացինք շորերը հանելու: Վերցրինք հետներս այն մարդուն, ով տվել էր տեղեկությունը, գնացինք «Լողափ» անունով լողափ:
Ճիշտ է, սկզբում խառնեցին, չգնացին հենց այդ տեղը, բավականին անցան, հետո նորից հետ եկան ու սկսեցին փնտրել շորերը: Սևանի ափին ներկա էին նաև Կարեն Բաբակեխյանը, Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ, որդուս սպանության կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանը, օպերներից վեց հոգի, ինչպես նաև լողափում հանգստացողները: Բավականին երկար ժամանակ փնտրեցին և ոչ մի շոր էլ չգտան: Կարծում եմ` սա մի շոու է, որ բեմադրեցին, իսկ թե ինչու` չեմ կարող ասել:
Ամեն ինչից զատ, եթե այդ հագուստներն ինչ-որ մեկի կողմից տեղափոխված էլ չլինեին, 6-7 ամսվա ընթացքում լճի ալեկոծության հետևանքով կարող էին հանվել ավազների տակից, տարվել ալիքների կողմից, քշվել այլ տեղ: ՀՔԾ-ն որոնման աշխատանքի համար կարևոր ժամանակն արդեն բաց էր թողել, սա առնվազն տարօրինակ չէ՞:
Բացառված չէ նաև, որ հագուստներն այլ տեղ են թաղված եղել, բայց միտումնավոր ասպարեզ է նետվել այլ լողափի անուն: 2010 թ. հուլիսի 9-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը (այժմ նա ազատված է այդ պաշտոնից) գրավոր դիմել է ՀՔԾ-ի պետ Անդրանիկ Միրզոյանին:
Այդ գրությամբ նա հայտնել է ստացված այն տեղեկության մասին, ըստ որի Գևորգ Մհերյանի սպանությունը կատարելու համար կասկածվող, խարդախություն կատարելու համար ներկայումս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող Գրիգոր Իգիթյանը, խոսակցության ժամանակ անդրադառնալով կատարված սպանությանը, ասել է, որ Մհերյանի սպանությունից անմիջապես հետո ինքը մեկնել է Սևան, որտեղ «Յախտ-կլուբում» հանդիպել է իր ծանոթին և նշված վայրում հողի տակ թաքցրել իր այդ օրվա հագուստը:
Գ. Ավետիսյանը վերը բերված տեղեկությունը հայտնել է` քննության ընթացքում օգտագործելու և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան գործողություններ կատարելու համար: Երկու օր անց` հուլիսի 9-ին, 29/3-2-2560 թվակիր այդ գրությունը Ա. Միրզոյանը մակագրել է նախաքննության օպերատիվ խմբի ղեկավար, ԿՀԴՊ ԳՎ պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանին: Թե Կ. Բաբակեխյանը հուլիսի 13-ին այդ գրությունը ստանալուց հետո ե՞րբ և ի՞նչ է ձեռնարկել` մեզ հայտնի չէ, բայց, դատելով ամենից, հագուստները չեն հայտնաբերվել: Ի դեպ, «Յախտ-կլուբը», Պետրոս Մհերյանի հավաստմամբ, գտնվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ամառանոցի անմիջական հարևանությամբ:
- Ինձ համար շատ տարօրինակ է. ունեն երկու տեղեկություն, փնտրում են մի տեղում, բայց մյուսին ուշադրություն չեն դարձնում,- ասաց սպանված փոխոստիկանապետի հայրը:- «Յախտ կլուբում», որքան տեղյակ եմ, որևէ գործողություն չի կատարվել, համենայն դեպս ինձ չեն հրավիրել, ինչպես «Լողափ» լողափում կազմակերպված որոնման ժամանակ: Երբ 6-րդ վարչության պետ Գագիկ Ավետիսյանին ցույց տվեցի իր իսկ ստորագրած փաստաթուղթը, զարմացավ և... պատասխան չուներ:
Ուշադրություն դարձնենք ամսաթվերին. այն ժամանակ (2010 թ. սեպտեմբեր կամ հոկտեմբեր), երբ քննչական-օպերատիվ խմբի անդամները «Լողափ» լողափում փնտրում էին կասկածյալի հագուստները, դրանք «Յախտ-կլուբ» լողափում գտնվելու վերաբերյալ 09.07.2010 թ. գրությունը ՀՔԾ-ի պետ Անդրանիկ Միրզոյանն արդեն ստացել էր ու մակագրել Կ. Բաբակեխյանին:
Արթուր Հովհաննիսյան
«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հրահանգել է օգտագործել Արաքս գետի ջրերը՝ Ուրմիա լիճը չորացումից փրկելու համար:
«ՉԻ» - Շատ էլ լավ է արել, ափսոս է Ուրմիա լիճը: Արաքս գետն էլ, ինչպես հայտնի է, բազմաթիվ ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ՊԱԼԱՉԻՆ ԴԱԲՐՈ ՉԿԱ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քավոր, ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը (Պալաչ) սեպտեմբերի 23-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար Սերժ Սարգսյանի «դաբրոն» ...«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ «ԿԱՑՆԱՅԻՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Որքան էլ կառավարությունը վկայակոչում է, թե փոքր և միջին բիզնեսն ուշադրության կենտրոնում է, այնուամենայնիվ, Կոտայքի մարզում ստեղծված իրավիճակն այլ բան է փաստում: Հրազդանի տարածքային հարկային տեսչության ...«ՀՐԱՊԱՐԱԿ». ԱԶԳԸՆՏԻՐՆԵՐՆ ԱՅԼևՍ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ «ՀԵՏԱՔՐՔԻՐ» ՖԻԼՄԵՐ, ԿԱՅՔԵՐ ՈՒ ՆԿԱՐՆԵՐ ՆԱՅԵԼ
ԱԺ ազգընտիրները ուրբաթ օրը ԵԱՀԿ նախագահ Ռոմպոյի ելույթն ունկնդրում էին «թոփ» վիճակում բառի ամենաուղիղ իմաստով: Նրանց բոլորի առջև դրված էին նոր «լափ-թոփեր»՝ «Ասեո» ֆիրմայի:
ԱԺ «հարվարդյան տղերքն» սկսեցին ...«ՀԱՅԱՑՔ». ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՄՀԵՐՅԱՆԻՆ ՍՊԱՆՈՂԻ ՀԱԳՈՒՍՏՆԵՐԻ ՓՆՏՐՏՈՒՔԸ ՎԵՐԱԾԵԼ ԵՆ ՇՈՈՒԻ
Կա՞ անգործության բացատրությունը
2009 թ. փետրվարի 3-ին իր բնակարանի դիմաց դարանակալ մարդասպանի կրակոցներից սպանվեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, ՀՀ նախագահի իրավական հարցերով նախկին օգնական, ...«ՀԱՅԱՑՔ». ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄ ՎՃՌԱԿԱՆ «ՄԱՐՏԻՑ» ԱՌԱՋ
Վրաստանի կառավարության կազմում նոր և անսպասելի փոփոխությունները գալիս են հաստատելու, որ իշխանության և հիմնական ընդդիմադիր ուժի` «Վրացական երազ» կուսակցությունների կոալիցիայի միջև պայքարը մտնում է վճռական ...ԱՅՍՕՐ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԿՏԱ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ «ՀԱՐՍՆԱՔԱՐՈՒՄ» ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 14.00-ին, ոստիկանությունում տեղի կունենա հանդիպում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ:
Նախաքննական մարմինը պարզաբանումներ կտա հունիսի ...ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԱՆՁՐևՆ ՈՒ ԿԱՐԿՈՒՏԸ ՎՆԱՍԵԼ ԵՆ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՔՆԵՐ
Հուլիսի 9-ին Լոռու մարզի Ագարակ գյուղում տեղացած անձրևի և կարկուտի հետևանքով վնասվել են գյուղի հացահատիկի և բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները: Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանը: Վնասի ...ՀՐԴԵՀ՝ «ՊՐԱՀԱ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ
Հուլիսի 10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ադոնցի 19 հասցեում գտնվող «Պրահա» հյուրանոցի տանիքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Տեղում պարզվել է, որ հրդեհը ...ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԱՅՐՎԵԼ Է, ՎԱՐՈՐԴԸ՝ ՏՈՒԺԵԼ
Հուլիսի 9-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Րաֆֆի-Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում այրվում է «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական ...ՈՒԺԵՂ ՔԱՄԻՆ ՎՆԱՍՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ԻՋևԱՆՈՒՄ
Հուլիսի 9-ին ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Տավուշի մարզում՝ Իջևանի Երիտասարդականի թիվ 5 և Բլբուլյան թաղամասում գտնվող թիվ 3 դպրոցների մոտակայքում, տապալված ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՐԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱՑԵԼՈՒ ԵՆ ԱԻ-ՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Հուլիսի 10-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը: Արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտն Իրանում գտնվում ...«ՀԱՏԻՍՆ» ԸՆԴԴԵՄ «ԵՊՀ»-Ի՝ ՀԱՆՈՒՆ 3-ԱՄՅԱ ԴԵՆԻՍԻ
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ-ն Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի աջակցությամբ հուլիսի 12-ին` ժամը 15:00-ին, կազմակերպում է «Հատիս» և «ԵՊՀ» բասկետբոլային թիմերի միջև բարեգործական բասկետբոլային ...«DASARAN.AM» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ «ԱՎՏՈԴՊՐՈՑ» ՆԱԽԱԳԻԾ. ՍՈՎՈՐԻՐ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ԱՌՑԱՆՑ
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ «Dasaran.am» կրթական ծրագրի նախաձեռնած, կրթության և գիտության նախարարության ու ոստիկանության աջակցությամբ իրականացվող «Ավտոդպրոց» ծրագրի շնորհանդեսը:
Հաշվի ...ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԵԼ Է 8430 ՏՈՆՆԱ ԾԻՐԱՆ
Այս տարվա հուլիսի 10-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 8430 տոննա ծիրան: Մինչդեռ ամբողջ 2011 թ. արտահանվել է 7031 տոննա:
Այսօր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հրավիրած խորհրդակցության ...ՍԻՐԻԱՅԻ ԴԵՊՔԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԱԿԱՍ ԿԱՐևՈՐ ԵՆ, ՔԱՆ «ՀԱՐՍՆԱՔԱՐԸ»
Արևելքի երկրներում հերթով տապալվում են ռազմական ռեժիմները. Եգիպտոս, Իրաք, Լիբիա, այժմ Սիրիա: Նշվածներից վերջինում կա բավականին խոշոր հայկական համայնք, և այնտեղ կատարվող ռազմական իրադարձություններին են ...ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԱՍԽ ԳՅՈՒՂՈՒՄ
Հուլիսի 8-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երասխ գյուղի մոտ դանակահարել են Իրանի քաղաքացի, 1964 թ. ծնված Անամ Մ.-ին:
Պարզվել է, որ նույն օրn անհայտ անձինք հիշյալ գյուղի ճանապարհին ...ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. 14-ԱՄՅԱ ԺԻՐԱՅՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ
Հուլիսի 7-ին հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նախաբազկի փակ կոտրվածք-տեղաշարժով բուժօգնության է դիմել 1998 թ. ծնված Ժիրայր Մ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին նրա մայրը հայտնել ...ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ. ԴԱՆԱԿՆ ՈՒ ԱՏՐՃԱՆԱԿՆ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԵՆ
Հուլիսի 7-ին ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել 1977 թ. ծնված Սամվել Չ.-ն և հաղորդում տվել, որ 1985 թ. ծնված Բաբկեն Բ.-ն ապրիլին, իր վստահությունը չարաշահելով, խաբեությամբ իրենից վերցրել է 250.000 դրամ, ...ԱՄՆ-ՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՏ ԿԵՆՏՐՈՆ ԿԲԱՑՎԻ
ՀՀ բարձր տեխնոլոգիաների ամենամյա «ԱրմԹեք» համաժողովն այս տարի տեղի կունենա ԱՄՆ-ում նոյեմբերին: «ԱրմԹեք 2012» համաժողովի օրակարգում են լինելու նաև ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում (Silicon Valley) հայաստանյան ...ԵԱՀԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ ԿՀԱՆՁՆԻ «ՄՈՒՐԱՑԱՆ» ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՆ
Հայաստան իր պաշտոնական այցի շրջանակներում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զանյեն հուլիսի 11-ին Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցին կհանձնի նվիրատվության վկայագիր:
Հիվանդանոցը ...«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Հուլիսի 12-ին ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը և ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պաշտոնապես կնշանավորեն հակակոռուպցիոն իրազեկման համատեղ ծրագրի մեկնարկը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
77.000 ԱՄՆ դոլար ...ՀՅԴ ԳՄ-Ն ԿՈՒՆԵՆԱ ՆԱև ՓՈԽՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ
«ՀՅԴ ԳՄ-ում փոխներկայացուցչի պաշտոնը նորամուծություն չէ»,- ԳՄ-ում այսօր ասել է ՀՅԴ ԳՄ նորընտիր փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։ Նա տեղեկացրել է, որ ԳՄ կազմում 6 նոր անդամ է ընդգրկվել, նրանցից 5-ը ...ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՖԵՐՄԱՅԻՑ
Հուլիսի 9-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Լեռնագոգ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Քյարամ Ա.-ին իր «ԶԻԼ-131Ն» մակնիշի ավտոմեքենայով, ...ՎԱՂԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ ՀՔԱ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆ ԸՆԴԴԵՄ Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՎՃԻՌԸ
Հուլիսի 11-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սուքոյանի նստավայրում (ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9) նշանակված է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ...ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՆՁԸ
«Դաշնակցությունը նախագահի թեկնածուի պակաս չունի, սակայն ինքնանպատակ չի առաջադրվելու»,- այսօր հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Ով էլ առաջադրվի և ակնկալի Դաշնակցության ...ԱՄԵՐԻԿԱՑԻ ԱԶԳԱԳՐԱԳԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՀԱՅԵՐԻ ԿԴԱՌՆԱ ԼՈԿ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ»
«Քրիստոնեությունը Հայաստանի խաչմերուկներում» գրքի հեղինակ, ամերիկացի ազգագրագետ, լուսանկարիչ Ռոբերտ Բեքմեն Բրինին հանդիպեցինք Կարմիրգյուղի N1 միջնակարգ դպրոցում: Ռոբերտը եկել էր հերթական անգամ հանդիպելու ...ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ Է
11-ամյա Էրիկ Անտոնյանը սովորում է 180 դպրոցում: Առաջին հայացքից չես կարող կռահել, թե ինչ խնդիրներ ունի այս փոքրիկը: Նա խոսել սկսել է միայն 7 տարեկանից: Իսկ այսօր ներառական կրթության շնորհիվ ոչ միայն խոսում ...ՎԱՀՐԱՎԱՐՈՒՄ ԱՃՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ՝ ԲԱՑԻ ՆԱՐՆՋԻՑ և ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԻՑ (ՎԻԴԵՈ)
«Ժամանակին Վահրավարի ընտանիքները 45 հոգով էին ճաշի նստում, և երբ մեկի ափսեն դատարկ էր մնում, չէին հիշում՝ ով է բացակա սեղանից, այ էդքան շատ են եղել, իսկ հիմա…»: Սա Սյունիքի մարզի Վաhրավար գյուղի ...ՄԱՐԻՆԱ ՌԱԶԲԵԺԿԻՆԱ. «ՖԵԼԻՆԻՆ ՀԻԱՆԱԼԻ ԷՐ, ԲԱՅՑ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԷ ԵՐԿՐՈՐԴ ՖԵԼԻՆԻ»
Ռուս ռեժիսոր, սցենարիստ Մարինա Ռազբեժկինան, ով ունի մի քանի տասնյակ ֆիլմեր, իր առաջին ֆիլմը նկարահանել է միայն 40 տարեկանում: Մասնագիտությամբ բանասեր ռեժիսորը կարծում է, որ լեզուն և ֆիլմը նույն ձևով են ...ՓՂԻ ՈՒ ՊԵԼԻԿԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓՈՂՈՑՈՒՄ
Հուլիսի 10-ին Երևանի փողոցային արվեստի նմուշները համալրվեցին ևս մեկով` տեղակայված Նորարար փորձարարական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) առջև: Փողոցային արվեստի այս նմուշը «Մարդ, արվեստ լրատվություն» ծրագրի շրջանականերում ...ԴԵՊԻ ԾԱՅՐԱՀԵՂ ԱՋ
Կայացած երկրներում պետության տնտեսական քաղաքականության մասին քննարկումներն ունեն երկու տեսակետ:
Մի կողմը համոզված է, որ պետության միջամտությունը պետք է նվազագույնը լինի: Հարկերը պետք է ցածր լինեն, արդյունքում ...ԵՐևԱՆՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ ՈՒ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՎ Է ՀԱՄԱԼՐՎԵԼ ՄԻ ՔԱՆԻ ԲԱԿ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ մայրաքաղաքի 2012 թ. զարգացման ծրագրերով կատարվող աշխատանքների ընթացքին տեղում հետևելու և կատարածը գնահատելու ...ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ
ՀՀԿ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Հարսնաքար»-ի գործով հուլիսի 6-ին որպես վկա հարցաքննվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: Այս մասին այսօր հայտարարեց վարչության հատկապես ...ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՊԱՎԵԼ ԱՆԴԵՐՍՈՆԸ ԱՍՈՒՄ Է, ՈՐ ԿԱՇԱՌԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՈՒ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ (ՎԻԴԵՈ)
Արարատ ԴավթյանԷդիկ Բաղդասարյան
Պավել Անդերսոնն այժմ ԱՄՆ-ում է, ինչպես ինքն է ասում՝ Հայաստանից ուղղակի փախել է: Նա «Վիզկոն» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է, որին նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի լիազորմամբ ...ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արեգ Ղարաբէգեան Արտակ Համբարյան Գնել Թուրեան
Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը երևելի առաջընթաց է գրանցել էներգահամակարգը բարեփոխելու և հաղթահարելու բարդ և փոխկապակցված խնդիրները, ...ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՌԵԺԻՍՈՐՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԸ
Այսօր` հուլիսի 10-ին «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում մեկնարկեց «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը:
Ռեժիսորներ առանց սահմանների տարածաշրջանային 6-րդ ...ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԱՍՊԵՏ» ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԸ
ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության եւ գիտության ու պաշտպանության նախարարությունների համատեղ ուժերով հուլիսի 10-ին մեկնարկեց «Ասպետ» ...ՎԱՐԴԱՆ ԱԶԱՏՅԱՆ. ԱԶԳԱՅԻՆԸ և ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Հայաստանյան հասարակական արդի գործընթացների մեկնաբանություն» նախագիծը «ազգայինի» վերաիմաստավորման փորձ է' վիդեոհարցազրույցի ձևաչափի շրջանակում: Շարքում տեղ են գտել գիտնականների, արվեստաբանների, քաղաքացիական ...
«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ՝ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ
ԲԱԽՈՒՄ՝ «ՀԱՐՍՆԱՔԱՐՈՒՄ» (ՖՈՏՈ, ԹԱՐՄԱՑՎՈՂ)
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԱՂԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ
ՖԱՊՅՈՒՍ-ՀՈԼԼԱՆՏ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՕՐԻՆԱԳԻԾԻ ԽԱՂԸ
ՎԱՀԷ ԱՒԵՏԵԱՆԻ ՄԱՍԻՆ... ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ
«ՀԱՅԱՑՔ». ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՄՀԵՐՅԱՆԻՆ ՍՊԱՆՈՂԻ ՀԱԳՈՒՍՏՆԵՐԻ ՓՆՏՐՏՈՒՔԸ ՎԵՐԱԾԵԼ ԵՆ ՇՈՈՒԻ
ՎԱՐԴԱՆ ԱԶԱՏՅԱՆ. ԱԶԳԱՅԻՆԸ և ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ՋՐԱՍՈՒՅԶՆԵՐԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԿԻԿԼՈՊՅԱՆ ՊԱՏԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ
ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՈՒ ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ
- 1402 Լենկ-Թեմուրը պարտության է մատնում սուլթան Բայազեթին և գերի վերցնում նրան:
- 1841 Զմյուռնիայում բռնկված հրդեհին զոհ են գնում հայկական փայտաշեն երկու թաղամաս:
- 1855 Փարիզում, Ստեփան Ոսկանյանի խմբագրողթյամբ, լույս է տեսնում «Արևելք» կիսամսյա հանդեսը. դադարեց 1856 թ.:
- 1921 Բոլշևիկները գրավեցին հայկական դիմադրության վերջին ամրոցը՝ Լեռնահայաստանը:
- 1936 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է քիմիայի գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

