
ՈՍԿԻ՞Ն, ԹԵ՞ ՇԻԿԱՀՈՂԻ ԱՐԳԵԼՈՑԸ. ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԸՆՏՐՈՒՄ Է ՈՍԿԻՆ, ՇԻԿԱՀՈՂՑԻՆԵՐԸ՝ ԱՐԳԵԼՈՑԸ
- Սյունիքի մարզի Շիկահող գյուղի բնակչին տված առաջին հարցիս, թե ինչպես են ապրում գյուղացիները, հարցով պատասխան ստացա. «Թումանյանի՞ լեզվով ասեմ, թե՞ մեր»: «Եվ Թումանյանի, և ձեր»: «...Ապրում ենք, էլի, ամեն մի մեռնողին երանի տալով: Իսկ մեր լեզվով' յոլա ենք գնում»: Իրենց ապրած խորհրդային լավ ժամանակաշրջանը հիշելով' ներկա ժամանակը ծանր գնահատեց շիկահողցի Անդրանիկ Մարգարյանը:

Գյուղացիական տնտեսությամբ զբաղվողներ այստեղ գրեթե չկան, շարքային գյուղացիներն էլ ապավինում են Աստծուն: 150 հա գյուղնշանակության հողերն անջրդի են, ոռոգման ջուր Շիկահողը չունի, արտադրություն կազմակերպելու մասին խոսք լինել չի կարող: Ծավ գետը խորհրդային տարիներին ջրհան կայանի միջոցով հասել է Շիկահող: Հիմա այդ կայանն այլևս չի գործում, գյուղացիներն էլ ոչինչ չեն մշակում: Անդրանիկ Մարգարյանը, այս ամենը պատմելով, նորից Թումանյանին է հիշում. «Մի կտոր չոր հաց, էն էլ հրեն, հա~, երկնքից կախված»:
Եթե Ծավի գյուղացիները ոգևորված են Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքի շահագործմամբ, որ աշխատատեղ են ունենալու, ապա Շիկահողի գյուղացիներին հանքի գոյությունը միայն մտահոգում է: Գյուղացիներն իրենց համայնքի զարգացումը կապում են Շիկահողի արգելոցի հետ, իսկ հանքի առկայությունը կարող է վտանգել տուրիստական ծրագրերը, որոնց մեկնարկն արդեն իսկ տրված է:
Շիկահողցիները գիտեն, որ արգելոցի բնությունը, ինչպես նաև իրենց արտադրած անարատ գյուղմթերքը բավական են, որպեսզի գրավեն եվրոպացի զբոսաշրջիկներին: «Վայրի կենդանու և մեր տնական կենդանու միսը նույնն է, որովհետև նույն ձևով է սնվում, մեր այգու պոմիդորը, բանջարեղենը կամ միրգը, ուտելուց համը միանգամից զգում ես, անարատ են»,-ասում է գյուղացիներից մեկը: Սակայն արդյոք այդ մթերքը կմնա անարատ, եթե ոսկու բաց հանք շահագործվի արգելոցից մի քանի կմ վերև:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքավայրի տարածքը անմիջականորեն սահմանակից է «Շիկահող» պետական արգելոցի տարածքին, նպատակահարմար չենք համարում նախատեսվող գործունեության իրականացումը վերը նշված տարածքում»: Սա «Շիկահողի» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Մկրտչյանի եզրակացությունն է Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքի բաց շահագործման նախագծին: Ռուբեն Մկրտչյանը չի թաքցնում, որ դեմ է հանքավայրի շահագործմանը: «Ես ավազի հանքին էլ եմ դեմ, ինչի՞ մասին է խոսքը»,- ասում է նա:
«Շիկահողի» պետական արգելոցը ստեղծվել է 1958-ին: Գտնվում է Հայաստանի հարավային մասում' Սյունիքի մարզի Կապանի շրջանում: Զբաղեցնում է 12 հազար 137 հա տարածություն: Արգելոցի մեջ է մտնում նաև երկու արգելավայր' հայտնի «Սոսու պուրակը» և «Զանգեզուրը»:
«Շիկահողի» ֆլորայի 18 տեսակներ գրանցված են նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում' սովորական նռնենին, կովկասյան խուրման, գարշահոտ գիհին, թզենին, խոլորձազգիների 6 տեսակ և այլն: Արգելոցում հայտնաբերված միջատների 1000 տեսակից 37-ը հանդիպում են միայն արգելոցում, 27-ը' հազվագյուտ, անհետացող և սահմանափակ տարածում ունեցող են, իսկ 4-ը' ծայրահեղ հազվագյուտ տեսակներ են: Միջերկրածովային կրիան և հայկական իժը գրանցված են Միգազգային կարմիր ցուցակում: Թռչնաֆաունան ներկայացված է 135 տեսակներով' հիմնականում անտառաբնակ թռչուններով, որոնցից կովկասյան մարեհավը գրանցված է Միջազգային կարմիր ցուցակում: 37 կաթնասունների տեսակից կովկասյան ընձառյուծը, բեզոարյան այծն ու գորշ արջը նույնպես գրանցված են Միջազգային կարմիր ցուցակում:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության «Օփուլենդ թրեյդինգ սոլյուշնս» ընկերության գնահատման հաշվետվությանը «Շիկահողի» արգելոցի տնօրենն իր առաջարկություններն ու դիտողություններն է ներկայացրել: Նշել է, որ կենդանական աշխարհին վերաբերող բաժինը վերանայման կարիք ունի, քանի որ ներկայացված չեն անողնաշար և ողնաշարավոր այն կենդանատեսակները, որոնք հանդիպում են կոնկրետ հանքավայրի տարածքում: Նշված չէ նաև հանքավայրի տարածքում հանդիպող ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակները, այլ ներկայացված է «Շիկահող» արգելոցի կենդանական աշխարհը:
Լիարժեք չէ նաև բուսական ծածկույթին վերաբերող հատվածը, քանի որ նախագծում ընդհանուր տեղեկատվություն է տրված Զանգեզուրի տարածաշրջանի բուսականության և ֆլորայի վերաբերյալ, մինչդեռ անհրաժեշտ է ներկայացնել նաև օտարման տարածքի ֆլորայի արժեքավոր, ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակները:
«Նշված տարածքը հարակից է «Շիկահող» պետական արգելոցին, Ծավ, Ներքին Հանդ և այլ գյուղերին, որտեղ աճում են ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված բազմաթիվ բույսեր, այդ թվում' խոտաբույսեր և ծառաթփային տեսակներ»,- նշել է Ռուբեն Մկրտչյանը:
Անդրադառնալով շրջակա միջավայրի վրա սպասվող ազդեցությանը' արգելոցի տնօրենը նշել է, որ անհրաժեշտ է թվարկել այն կենդանատեսակները, որոնց բնադրման, միգրացիոն ուղիների, ձվադրման վայրերի վրա հնարավոր բացասական ազդեցություն կարող են թողնել նախատեսվող աշխատանքները: Ավելին' անհրաժեշտ է նախատեսել համապատասխան միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն օտարման տարածքի բուսականության և ֆլորայի պահպանմանը կամ բացասական ազդեցության նվազեցմանը:
«Օփուլենդ թրեյդինգ սոլյուշնս» ընկերությունը շրջակա միջավայրին հասցվելիք վնասը 14 տարիների ընթացքում գնահատել է 6 մլն դրամ: Թե ինչպես է գնահատում իրականացվել, արգելոցի տնօրենը չգիտի: Ծավում տեղի ունեցած հանրային քննարկմանը տնօրենը բարձրացրել է շրջակա միջավայրի աղտոտվածության խնդիրը, կազմակերպության ներկայացուցիչների պատասխանը սպառիչ չի եղել: Մտահոգիչը հանքավայրի նախատեսված տարածքում ջրերի ակունքներն են: Հենց այդտեղից է սկիզբ առնում Մազրա գետը և քիչ ներքև Շիշկերտ գետի հետ միանում Ծավին:
«Վերևի մասը ջրի ակունքն է համարվում, ինչքան էլ ուզենաս պահպանել, աղտոտվածություն կմնա: Ասում են, որ պայթեցման ժամանակ ոչինչ չի լինելու, վնաս չեն տալու: Ինչ ուզում ես արա, մի հատ որ անձրև գա, էդ նյութերը կներծծվեն հողի մեջ, էս փոքր գետը (Ծավը) մի հատ հսկա գետ է դառնում, էդ անձրևները քշելու են փոշին ու էդ նյութերը բերեն լցնեն գետը, և սա քեզ աղտոտվածության դեպք: Էսօր խոսում ենք ուրանի մասին, ի՞նչ կարաս ասես' ինչ ռադիացիա կամ քիմիական տարրեր կան մեջը, կամ սնդիկ և այլն: Էսօր կապանի վիճակը շատ լուրջ է, և մենք հարսանիքների փոխարեն արդեն ավելի շատ թաղումների ենք մասնակցում: Մահվան դեպքերն ավելացել են, հիվանդություններն ավելացել են մեր տարածաշրջանում: Մեր ժողովուրդը չի հասկանում, որ ամենից թանկը առողջությունն է»,- ասում է Ռուբեն Մկրտչյանը:
Նա որոշ չափով մեղադրում է Ծավի բնակիչներին, որոնք գերադասում են հանքավայրում աշխատատեղ ունենալ' չմտածելով սպասվող վտանգների մասին:
«Իրենք չգիտեն, որ իրենց ջրի ակունքը հենց այդտեղ է, իրենց խոտհնձի տարածքները, անասնապահության զարգացման համար դա է»,- ասում է Ռ. Մկրտչյանը: Նա ջրերի մասին իր մտահոգիչ եզրակացությունն առանձին է ներկայացնելու: Ասում է' գրելու դեռ շատ բան կա:
«Շիկահող» արգելոցի տնօրենը համոզված է, որ մի քանի տարի հետո արգելոցը կարող է գրավիչ տուրիստական վայր դառնալ: Արգելոցի տարածքում թույլատրվում է միայն էկոտուրիզմը և պատմամշակութային ու գիտաճանաչողական տուրիզմը. տարածքը հարուստ է բնական ժառանգությամբ, քարանձավներով, հին գյուղատեղերով, ամրոցներով ու եկեղեցիներով: Ընդ որում' արգելոցի տարածքում գիշերելն արգելվում է, և տուրիստներին առաջարկվում են գիշերելու օթևանատներ արգելոցին հարակից գյուղերում, որը կնպաստի այդ համայնքների զարգացմանը: Արգելոցին սահմանակից է 5 գյուղ' Շիկահողը, Սրաշենը, Ծավը, Ներքին Հանդը և Շիշկերտը: Արգելոցը տուրիստներին արդեն իսկ հետաքրքրում է, սակայն տուրիստների համար հարմար պայմաններով տները դեռ քիչ են: Օրինակ' 272 բնակիչ ունեցող Շիկահող գյուղում 1-2 նման պատրաստի տուն կա: Բայց արդեն իսկ արգելոցի վարչական շենքում երկու հարմարավետ սենյակ կա, որտեղ կարող են մնալ զբոսաշրջիկները:
Ապագայի համար ծրագրերը շատ են, այդ թվում' համայնքների սոցիալական զարգացման ծրագրերը, որոնք սկսել են իրականացնել գերմանացիների հետ և նրանց միջոցներով: Սակայն հանքավայրը կարող է վտանգել էկոտուրիզմի զարգացումը: Օրինակ' հայտնի' 574 սոսիներից և 196 ընկուզենիններից կազմված «Սոսու» պուրակի արգելանոցով է անցնում նաև Ծավ գետը, որի աղտոտումը հանքի շահագործման դեպքում անխուսափելի է:
Ռուբեն Մկրտչյանի համոզմամբ, Հայաստանի զարգացման համար տուրիզմը լավագույն ուղիներից մեկն է, որը նաև եկամտաբեր է: Հենց այդ ճանապարհով պետք է ընթանան նաև «Շիկահողի» արգելոցն ու ու շրջակա գյուղերը: Անդրանիկ Մարգարյանը, ով նաև «Շիկահողի» արգելոցի ինժեներ-մեխանիկն է, հաստատում է, որ որպես գյուղացի ի վիճակի է գյուղի իր տանը տուրիստներ ընդունել: Սակայն պետք է այդ ամենն արագացնել. քչից սկսել, մի քանի փորձ անել, որպեսզի առաջընթաց լինի: Անգլիացիների, գերմանացիների, ֆրանսիացիների արդեն ընդունել են, նույնիսկ գոհացրել, բայց զբոսաշրջիկների այցելությունների հաճախականությունը տակավին քիչ է: Դրա պատճառն էլ Անդրանիկ Մարգարյանը գիտի. տուրիստական գործակալությունները զբոսաշրջիկներին բերում են մինչև Տաթև, և Կովկասում ամենախոշոր բնական արևելյան սոսու պուրակը բնավ չի գովազդվում: «Խաչը տերն է զորավոր անում»,- ասում է Անդրանիկ Մարգարյանը:
ՈՍԿԻ՞Ն, ԹԵ՞ ՇԻԿԱՀՈՂԻ ԱՐԳԵԼՈՑԸ. ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԸՆՏՐՈՒՄ Է ՈՍԿԻՆ, ՇԻԿԱՀՈՂՑԻՆԵՐԸ՝ ԱՐԳԵԼՈՑԸ
Սյունիքի մարզի Շիկահող գյուղի բնակչին տված առաջին հարցիս, թե ինչպես են ապրում գյուղացիները, հարցով պատասխան ստացա. «Թումանյանի՞ լեզվով ասեմ, թե՞ մեր»: «Եվ Թումանյանի, և ձեր»: «...Ապրում ենք, էլի, ամեն ...ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ 41-ՐԴ ՄԱՆԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՉԵԽԻԱՅՈՒՄ
2013 թ. մայիսի 30-ից հոկտեմբերի 31-ը Չեխիայի Լիդիցե քաղաքում կանցկացվի կերպարվեստի 41-րդ մանկական միջազգային ցուցահանդեսը, որը նվիրվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ...«ՀՐԱՊԱՐԱԿ». ՀՅԴ-ՈՒՄ ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ
ՀՅԴ-ում հետաքրքիր զարգացումներ են ընթանում. ղարաբաղյան-հայաստանյան կառույցների միջև առկա խնդիրները դեռ չմարած՝ ՀՅԴ-ում նոր սկանդալ է հասունանում:
ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը սեպարատ, առանց ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՅԱՆՔԻՑ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ
Հիմա ավելի է սրվում հարցերի հարցը. «Հարսնաքարի» սահմռկեցուցիչ հանցագործությունը ամբողջությամբ կբացահայտվի՞, թե՞ ոչ, կպատժվե՞ն բոլոր հանցագործները, թե՞ միայն ծեծի անմիջական մասնակիցներից ոմանք:
Օրերս պարզվեց, ...«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԴԱՏԱՐԱՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ՓԱԿԵԼ ՏԱԼ «ՀԱՐՍՆԱՔԱՐԸ»
1
Ռուբեն Հայրապետյանին պետք է զրկել մանդատից, պետք է զրկել՝ խայտառակ անելով, հասարակական պարսավանքի ենթարկելով: Ռուբեն Հայրապետյանն ու նրա ընտանիքի անդամները, ինչպես նաև Նեմեցին սպասարկող համբալներն ու ...«ՍԱՐԴԱՐԱՊԱՏԸ» ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԱՀԵԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾԵԼ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍԳՈ և ԼՈՒՌ ՑԱՍՈՒՄԻ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ
«Սարդարապատ» շարժումն արժանապատվություն ունեցող և ապագայի մասին մտահոգ բոլոր քաղաքացիներին կոչ է անում համախմբվել և Վահե Ավետյանի հուղարկավորության արարողությունը վերածել համաժողովրդական սգո և լուռ ցասումի ...ՄՇԱԿՎՈՒՄ Է ԳԱՌՆԻԻ ԱԿՏԻՎ ԽԶՎԱԾՔԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՄԱԼԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
Հունիսի 29-ին ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ Գառնիի խզվածքի տարածքում հետազոտությունների ծրագրի մշակման վերաբերյալ խորհրդակցություն, որը վարում էր ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը:
Հանդիպմանը ...ՍՊԸ ՏՆՕՐԵՆԸ և ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԸ ՄԵՐԿԱՑՎԵԼ ԵՆ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՓԱՍՏՈՎ
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ԿՀԴՊ ԳՎ է ներկայացել մի քաղաքացի և հայտարարություն տվել, որ 2010-2012 թթ. իր կառուցած, ...«ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱԺՆԻ ՎԵՐԱՀՍԿԻՉԸ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ. ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Հունիսի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը Երևան-Օդեսա չվերթով իր հարսին ճանապարհելիս՝ հաշվառում անցնելու ընթացքում, հաշվառման աշխատակիցը իրենց ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ԿԻև
Նախագահ Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով հուլիսի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Կիև:
Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա գործընկերոջ՝ Վիկտոր Յանուկովիչի հետ:
Նա Ուկրաինայի նախագահի ...ԵՂԲԱՅՐԸ ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԴԱՆԱԿՈՎ ՍՊԱՆԵԼ Է ՔՐՈՋԸ
Հունիսի 29-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի կին և հայտնել, որ «Նոր Խարբերդ» Ա/Ը 20-րդ փողոցի վերջին ...ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ
ՀՀ առողջապահության նախարարությունում խորին վշտով տեղեկացանք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալում գիտակցության չգալով մահացել է ռազմական բժիշկ, 35-ամյա Վահե ...ԱՄՆ-ՈՒՄ ԱՌԱՆՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ Է ՄՆԱՑԵԼ 4 ՄԼՆ ՏՈՒՆ
ԱՄՆ-ում հուլիսի 30-ին մոտ 4 միլիոն տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի՝ մոլեգին կայծակների ու փոթորիկների հետևանքով:
Փոթորիկները մոլեգնել են Ինդիանա նահանգում, ապա տեղափոխվել Օհայո և Արևմտյան Վիրջինիա: ...ԺԱՄԸ 21:00-ԻՆ «ՀԱՐՍՆԱՔԱՐԻ» ՄՈՏ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկվեց ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր ...ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՐԱԴԱԴԱՐԸ ԽԱԽՏԵԼ Է 400 ԱՆԳԱՄ
Հունիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում թշնամին հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ...ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԵԳԻՊՏՈՍԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր Եգիպտոսի Գերագույն սահմանադրական դատարանի առջև տեղի կունենա նորընտիր նախագահ Մուհամմեդ Մուրսիի երդմնակալության արարողությունը: Երդմնակալությանն ուշիուշով հետևելու է երկրի զինվորական ղեկավարությունը, ...ՀԱԿ. ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ ՄԱՀԸ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱԼ ԲԱՆԴԱՆԵՐԻ և ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Հունիսի 29-ին հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկված և ավելի քան 10 օր կոմայի մեջ գտնվող զինվորական բժիշկ Վահե Ավետյանը: Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում ...ՇԵՆԳԱՎԻԹ ՀՆԱՎԱՅՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐ
2012թ. հունիսի 19-ից մեկնարկել են Հայաստանի վաղ երկրագործական ամենից նշանավոր հուշարձաններից մեկի՝ Շենգավիթի հենագիտական պեղումները:
Պեղումներն իրականացնում է հայկական և հայ-ամերիկայն 2 արշավախումբ: Որպես ...ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԳՅՈՒՂՄԹԵՐՔԻ ԲԱՑՕԹՅԱ ՇՈՒԿԱ ԿԼԻՆԻ ՆԱև ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ
Երևանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ երկրորդ տարին անընդմեջ Երևանի Կասյան փողոցի վերին հատվածում շաբաթ և կիրակի օրերին կազմակերպում է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ:
Երևանի ...Հ. ԲԻՇԱՐՅԱՆԻՆ ԱԺ-Ն ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ
Նորընտիր խորհրդարանը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին դուր չի գալիս:
«Այստեղ կան թաղային հեղինակություններ, եւ այնպիսի մարդիկ, որոնք նախագիծ գրելու համար չեն: Ցավ եմ ապրում, որ այդպիսի մարդիկ ...ԿՈՒՏԱԿԱՆ ՈՒ ՁՅՈՒՆԱՇՈՂ. ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐ ԳՅՈՒՂ, ԵՐԿՈՒ ՆՄԱՆԱՏԻՊ ՄԻՋԱԴԵՊ
Հունիսի 29-ին հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի վերին երրորդականի կողային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1975 թ. ծնված Մակիչ ...ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՆԱՌԻԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Հունիսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստը, որի ընթացքում քննարկվել են մարտական պատրաստությանը, զինվորական կարգապահությանը, մարտական հերթապահության կազմակերպմանն ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱՌԱՆՑ ՄԻՋԻՆ ԽԱՎԻ՝ ԱՄՈՒՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ»
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում հանդիպել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրներին: Տիգրան Սարգսյանը հանդես է եկել դասախոսությամբ, որում անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, ...ՆԱԽԱՐԱՐԸ ՑԱՎԱԿՑԵՑ
«Խոսքեր չեմ գտնում ասելու Վահեի ծնողներին, ընտանիքին, երեխաներին»,- ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։
Արդարադատության նախարարը ցավակցում է հունիսի 17-ին «Հրասանքար» ռեստորանային համալիրում ...ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ, ՀԱՄԱՐՁԱԿ, ՀԱՄԱԽՄԲՎԱԾ, և ՔՐԵԱՕԼԻԳԱՐԽԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ ԿՄԵԽԵՆՔ
Կարեկցանքը և գոտեկցությունը/սոլիդարությանը մարդկային վեհ հատկանիշներ են, նրանք հիմք են գիտակից և զարգացող մարդկային հավաքականությունների: Իսկ արդարությունը այն առանցքային օրինաչափն է, որ այդ առաքինությամբ ...ԵԿԵՂԵՑԻՆ ԴԵՌ ԽՈՍՔ ՉՈՒՆԻ «ՀԱՐՍՆԱՔԱՐԻ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եկեղեցին դեռեւս ոչինչ ասել չի կարող «Հարսնաքարի» դեպքերի կապակցությամբ, որոնց արդյունքում գիտակցության չգալով մարդ մահացավ։
«Եկեղեցին ինչ ասի էդ հարցում, եթե կա օրենք, կա ոստիկանություն, կա դատախազություն, ...ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԽՍՏԱԳՈՒՅՆՍ ՊԱՏԺԵԼ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ
Հունիսի 30-ին՝ առավոտյան 11-ին, Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսարանի առջեւ տեղի կունենա ակցիա, որին մասնակից ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները կդատապարտեն հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային ...ԱՃԱՌՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԵՐԹևԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐԻՑ ԿՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՆԱ, ԻՍԿ ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԸ, ՑԱՎՈՔ…
Աճառյան փողոցի երթևեկությունը դանդաղել էր, ինչպես դանդաղել էր վերակենդանացման բաժանմունքում կյանքի ու մահվան համառ պայքար մղող հայ բժշկի սրտի աշխատանքը… դանդաղել, դանդաղել ու դադարել… Աճառյան ...ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՄԻՇՏ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է (ՎԻԴԵՈ)
ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը վաղուց է ապացուցել, որ ինքը ոչ միայն բռնության կողմնակից է, այլեւ քարոզողը: Հունիսի 17-ին պատգամավորի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բժիշկներին ...ՊՆ-Ն ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ
ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի, ՀՀ զինված ուժերի ամբողջ անձնակազմը խորապես վշտացած է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի վարիչ, բուծառայության մայոր Վահե ...
«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԴԱՏԱՐԱՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ՓԱԿԵԼ ՏԱԼ «ՀԱՐՍՆԱՔԱՐԸ»

«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ԱԽՊԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՅԱՆՔԻՑ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԳԵԼՆ ՈՒ ՀՀԿ-Ի «ՈՐՍՈՐԴ ՏՂԵՐՔԸ»
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԳՅՈՒՄՐԻՆ՝ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ ՆՎԵՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ ԵՒ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ Է
21-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՓՈՐՁԵԼ ԷՐ ԲՌՆԱԲԱՐԵԼ ՀՈՐԵՂԲՈՐ ՀԱՇՄԱՆԴԱՄ, ԱՆՉԱՓԱՀԱՍ ԱՂՋԿԱՆ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԻՆՉՈ՞Ւ Է ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՐԹՈՒՂԻ ԲԱՑԵԼ
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՐՈՎԴԷՍՆԵՐ, ԿԸ ԼՍԷ՞Ք:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». HԱՆՔԸ ՎԱՃԱՌՎԵՑ
ԻՍՊԱՆԻԱՆ ՇՏԿԵՑ ՊԱՏՄԱԿԱՆ «ՍԽԱԼԸ»
- 1862 Զեյթունի առաջին ապստամբությունը:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Սիսիանը:
- 1995 Արդարադատության միջազգային դատարանը Արևելյան Թիմորի դեպքի կապակցությամբ վճիռ (դատավճիռ 90) կայացրեց (Պորտուգալիա, Ավստրալիա): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1999 Սենատոր Բրաունբաքը ելույթ ունեցավ 145-րդ Կոնգրեսում (գրանցում S7840) -ի պաշտպանություն Անդրկովկասում Ամերիկյան քաղաքականությունը Ադրբեջանի օգտին
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

