
«ՀԱՅԱՑՔ». ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ ՍևԱՆԱ ԼՃԻ ՆԿԱՏՄԱՄԲ
- Անցյալ շաբաթ, երբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ, հիմնականում քաղաքական իշխող կոալիցիան ներկայացնող պատգամավորների քվեարկությամբ, ընդունեց Սևանա լճից ոռոգման նպատակով 320 մլն խմ ջուր վերցնելու օրենքի նախագիծը, Երևանում պատահաբար ուշադրությունս գրավեցին մեր թթենիները և դեկորատիվ ծառերը: Ընդ որում` այնպիսի վայրերում, որտեղ դրանք ո՛չ ոռոգման համակարգով են ոռոգվում, ոչ էլ ջրատար մեքենաներով: Այնուհանդերձ, այդ ծառերի սաղարթը կանաչ է, դրանք արևից այրված կամ չորացած չեն:

Վերոնշյալ փաստը վկայում է, որ առնվազն Արարատյան դաշտում, որտեղ հանրապետության ոռոգելի հողատարածքների ամենամեծ մասն է գտնվում, բնակլիմայական այն ահավոր պայմանները չեն, ինչ ներկայացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն և կառավարությունը, որպեսզի հասնեն իրենց նպատակին` Սևանա լճից 320 մլն խմ ջուր բաց թողնելու թույլտվությանը:
Երևանյան այդ ծառերի սաղարթների վիճակը նշանակում է նաև, որ թեև անձրևներն անբավարար են, սակայն օդի միջին ջերմաստիճանը և խոնավությունը գոնե առայժմ այնպիսին չեն, որ խոսք լինի երաշտի մասին: Ավելին` անձրևներ էլ կան, համենայն դեպս, հունիսի 24-ից Արարատյան դաշտում և այլուր տեղումներ սկսվեցին, այսինքն` խոսք չի կարող լինել դրանց իսպառ բացակայության մասին: ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության («Հայպետհիդրոմետի») տեղեկացմամբ` հունիսի 28-ից հուլիսի 2-ը Հայաստանի տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, իսկ առանձին շրջաններում` ինտենսիվ անձրև և կարկուտ:
Ջրային տնտեսության պետական կոմիտեից ասում են, թե այս տարի ձյունն անձրևների միջոցով չի հալվել, հետևաբար սելավաջրերի միջոցով ջրամբարները չեն լցվել: Սակայն որոշ վայրերում նույնիսկ հեղեղներ են եղել. «ԷկոԼուր» ՀԿ-ի տեղեկացմամբ, հունիսի սկզբին հեղեղը ծածկել է ՀԱԷԿ-ի մոտ գտնվող այգեգործական ընկերության հողատարածքները, «Հայպետհիդրոմետ» ծառայությունն էլ չի հաստատում, որ 2012 թ. սակավաջուր տարի է: Նույն կոմիտեն Սևանա լճից 320 մլն խմ ջրառը հիմնականում պայմանավորում է հանրապետությունում uտեղծված եղանակային և բնակլիմայական պայմաններով, սակավաջրությամբ, Ապարանի և Ազատի դոտացիոն ջրամբարների պակաս լցվածությամբ, ինչը չի բավարարի ոռոգման կարիքներին:
Ճիշտ է, կա ոռոգման ջրի խնդիր, բայց այդ խնդիրն ակնհայտորեն չափազանցվում է: Այո, Ազատի և Ապարանի ջրամբարները բավարար լցված չեն, բայց, բնականաբար, հարց է առաջանում` ինչո՞ւ բավարար լցված չեն, ո՞ւմ մեղքով... Ինչո՞ւ այդ լճերից դուրս եկող գետերի հոսքը ժամանակին չի սահմանափակվել սոսկ էկոլոգիական թողքով, ինչը թույլ կտար այդ լճերում չունենալ ջրի այն պակասը, որ կա այժմ: Հավանաբար սխալ կանխատեսում են կատարել` մտածել են, թե ձմռան առատ ձյունը, երբ անձրևները գան, սելավաջրերի տեսքով հասնելու է ջրամբարներին, դրանք թույլատրելի չափով լցվելու են, ուրեմն ի՞նչ անհրաժեշտություն կա ջրամբարներ մտնող գետերի ջուրը կուտակելու: Այսինքն` այս մտայնությամբ է, որ լճերից դուրս եկող գետերի հոսքը չեն սահմանափակել էկոլոգիական թողքով:
Վերոնշյալը, սակայն, լավագույն բացատրությունն է, քանզի բացառված չէ, որ հիշյալ ջրամբարներում ջրի բավարար ծավալ չի կուտակվել` Սևանա լճից ջրի բացթողումն օրենքով նախատեսված 170 մլն խորանարդ մետրից ավելի մեծ ծավալով իրականացնելու ինչ-որ առիթ, պատճառաբանություն ունենալու համար:
Ոմանք կարող են տարակուսել` ինչո՞ւ, Սևանի թշնամի՞ն են: Ոչ, այստեղ թշնամի լինել-չլինելու խնդիր չկա, պարզապես իշխանական որոշակի շրջանակների ձեռնտու է Սևանա լճի մակարդակի իջեցումը, քանզի իրենք կամ իրենց մերձավորները լճի ափերին ռեստորաններ, հյուրանոցներ ու նմանատիպ օբյեկտներ ունեն, և եթե լճի բարձրացումը չկասեցվի, ջուրն արդեն այդ օբյեկտների հիմքերին կհասնի կամ անհնարին կդարձնի դրանցից օգտվելը: Բացի դրանից` լճի ափերին գտնվող ծառերն ու թփերը, չնայած գումարներ ծախսվել են, ժամանակին չեն մաքրվել, աշխատանքները վատ են կազմակերպվել, ձգձգվել են, ափերին գտնվող քանդման ենթակա բոլոր շինությունները չէ, որ քանդվել են, և այս առումով էլ լճի մակարդակի բարձրացման կասեցումը ոմանց ձեռնտու է` մինչև համապատասխան աշխատանքները կկատարվեն: Այսինքն` հնարավոր է, որ լիճը ոմանց շահերի ու թերացումների զոհն է դառնում:
Դատեցեք ինքներդ. «Սևան-հրազդանյան ջրառ» ՓԲԸ պաշտոնական տվյալների համաձայն` 2008 թ. Ապարանի և Ազատի ջրամբարների լցվածությունը, ընդհանուր առմամբ, կազմել է 74,29 մլն խմ: Նույն թվականին Սևանա լճից ջրի բացթողման առավելագույն ծավալ է սահմանվել 303 մլն խմ: Կառավարության հրապարակած տեղեկատվության համաձայն` 13.06.2012 թ. դրությամբ Ապարանի և Ազատի ջրամբարների լցվածությունը, ընդհանուր առմամբ, կազմել է 92,38 մլն խմ: Դժվար չէ նկատել, որ այս վերջին ցուցանիշը դեռ մոտ 18 մլն խմ-ով ավելին է նույն տարածքների ոռոգման նպատակով օգտագործվող այդ երկու ջրամբարի 2008 թ. ցուցանիշից, սակայն կառավարությունն այս տարվա համար ԱԺ-ից ակնկալում է ստանալ Սևանա լճից մինչև 320 մլն խմ ջրառ կատարելու թույլտվություն: Նշված ջրամբարների լցվածության ընդհանուր ծավալը ս. թ. հունիսի 13-ի դրությամբ մոտ էր 2009 թ. ցուցանիշին, երբ լճից ջրառը կատարվեց օրենքով նախատեսված 170 մլն խմ-ի սահմանում:
Ավելին. հունիսի 22-ի դրությամբ, ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի տեղեկացմամբ, Ապարանի և Ազատի ջրամբարների ընդհանուր լցվածությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից պակաս է 75 մլն խմ-ով: Համեմատության համար նշենք, որ եթե անցյալ տարի Սևանա լճից բաց է թողնվել 168 մլն խմ ջուր, ապա այս տարի նախատեսել ու ցանկանում են բաց թողնել դրանից ոչ թե 75, այլ 152 մլն խորանարդ մետրով ավելի ջուր: Եթե 2011 թ. Սևանա լճի ջրով ոռոգման սեզոնը սկսվել է հունիսի 21-ին, ապա այս տարի այն սկսել են դեռ մայիսի 2-ից և մինչև հունիսի 22-ը բաց թողել արդեն 96 մլն խմ ջուր: Ո՞ւր է գնացել այդ ջուրը: Փաստն այն է, որ դրա հսկայական մասը չի ծառայել ոռոգման նպատակին, ինչպեսև չի ծառայելու մնացած 224 մլն խմ-ի (եթե, իհարկե, ԱԺ-ն օրենքի նախագիծը վերածի օրենքի) ահռելի մասը: Տարբեր պատճառներով ջրակորուստները մնում են շատ մեծ:
Բացի վերոնշյալից` գյուղացիների մի զգալի մասի անվճարունակության պատճառով ջուրը, ինչպես նախկինում, նրանց չի հասել, լցվել է գետերը, գնացել-կորել, ավելի ճիշտ` Արաքսի միջոցով հասել Ադրբեջան, ոռոգել նրանց հողերը: Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները Սևանա լճի հաշվին լավություն են արել մեր թշնամիներին:
«ԷկոԼուրի» տեղեկացմամբ` «կառավարության առաջարկությունից մեկուկես ամիս առաջ` ամենաջրառատ սեզոնին, Սևանից սկսեցին ամբողջ թափով ջուր բաց թողնել: Եվ հիմա ջրատարը մինչև վերջ լցված է ջրով: Նույն Արարատյան դաշտավայրում հողագործները բազմիցս դիմել են իշխանություններին` խնդրելով թույլ տալ վճարել ոռոգման ջրի համար այն ժամանակ, երբ բերք կստանան: Բայց որևէ զիջում հողագործների համար չի արվել և չի արվում: Գումար չկա` մի՛ ջրիր: Հողագործների ցածր վճարունակության պատճառով հողերը չեն մշակվում: Հողերի աղակալման գործընթաց է գնում: Արարատյան դաշտավայրում մոտ 30 հազար գյուղատնտեսական նշանակության հող աղակալած է»:
Եվս մեկ մեջբերում «ԷկոԼուրի» հրապարակած տեղեկատվությունից. «Հոգալով գյուղատնտեսության մասին` պատգամավորներն անտեսեցին այն փաստը, որ Արարատյան դաշտավայրի հողերը չեն ջրվում ոչ թե նրա համար, որ անձրև չի եկել, այլ նրա համար, որ հողագործներին ծայրահեղ աղքատության են հասցրել, և նրանք չեն կարող վճարել ջրի համար մինչև բերք չստանալը և չվաճառելը: Դա պատճառներից մեկն է, որ Արարատյան դաշտավայրում հողերը չեն մշակվում և շարքից դուրս են գալիս»:
ԶԼՄ-ներում արդեն հրապարակվել է ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի հայտնած այն տեղեկատվությունը, ըստ որի` ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը ջրային տնտեսության պետական կոմիտեին փորձագիտական գրավոր եզրակացություն է ներկայացրել` Սևանա լճից 280 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու վերաբերյալ: Այսինքն` 40 մլն խմ-ով պակաս հիշյալ կոմիտեի և կառավարության պահանջածից կամ ակնկալածից: Ընդգծենք, որ խոսքը ոչ թե սովորական, այլ փորձագիտական հանձնաժողովի մասին է, որը, ինչպես ենթադրվում է, խնդիրն ուսումնասիրել է խորությամբ ու փորձագիտական մակարդակով: Սա նշանակում է, որ հանձնաժողովը լճից 320 մլն խմ ջուր բաց թողնելու անհրաժեշտության դեպքում այդ անհրաժեշտությունը 280 մլն խմ չէր ներկայացնի:
Ավելին. կարծում ենք` լճից 280 մլն խմ ջուր բաց թողնելու անհրաժեշտություն էլ չկա (համենայն դեպս, կատարված հաշվարկները պետք է մանրակրկիտ վերանայել, դրանք հանրությանը պետք է հասանելի ու հասկանալի լինեն), այսինքն` հանձնաժողովն իշխանական ինչ-ինչ ճնշումների ազդեցությամբ է նման եզրակացություն տվել, սակայն գործադիրի ուզածն ամբողջությամբ չի բավարարել` վերջնականապես չհեղինակազրկվելու համար:
«Մեր առաջարկությունը հիմնավոր ենք համարում և գտնում ենք, որ սակավաջրությունից ելնելով` 280 խմ-ով կարող են այս տարի դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- Tert.am-ին ասել է Վ. Մովսիսյանը:
Ինչպես արդեն հայտնի է, օրերս, որպես բողոքի նշան, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը հանդես եկավ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կազմից դուրս գալու հրապարակային հայտարարություն-դիմումով, Սևանա լճից 320 մլն խմ ջրի բացթողումը համարեց առնվազն բարբարոսություն: Հետաքրքիր է` ինչպե՞ս կվարվի նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, եթե ՀՀ կառավարությունը և Ազգային ժողովն անտեսեն իր ղեկավարած` ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի հիշյալ եզրակացությունը:
Սևանա լճից առանց անհրաժեշտության 40 մլն խմ (320 մլն խմ-ի և 280 մլն խմ-ի տարբերությունը) ջրի բացթողումը նշանակում է լճի մակարդակի լրացուցիչ նվազեցում ավելի քան 3 սանտիմետրով: Նկատի ունենալով, որ մոտ 13 մլն խմ ջրի բացթողումը Սևանա լճի մակարդակի 1 սմ նվազեցման է հանգեցնում, դժվար չէ հաշվարկել, որ լճից 320 մլն խմ ջուր բաց թողնելու հետևանքով լճի մակարդակը մոտ 25 սանտիմետրով իջնելու է: Միաժամանակ պարզ է, որ օրենքով նախատեսված 170 մլն խմ-ից բացի, լրացուցիչ 150 մլն խմ-ի ջրառը նշանակում է լճի մակարդակը նվազեցնել նախատեսվածից մոտ 12 սանտիմետրով:
Զեկուցմամբ հանդես գալով ԱԺ-ում ու պատասխանելով պատգամավորների հարցերին` ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն ասել է, թե իրականությանը չեն համապատասխանում այն տեսակետները, թե ջրառը Սևանա լճից կատարվելու է հարակից օբյեկտների և առանձնատների փրկության համար: Ասել է նաև, թե լճի մակարդակի նվազեցումը կամ բարձրացման կասեցումն ընդամենը 10-12 սանտիմետրով այս դեպքում էական նշանակություն չի կարող ունենալ: Այսինքն` այդ դեպքում ափամերձ օբյեկտները ջրով չեն ողողվելու կամ դառնալու օգտագործման համար անպիտան:
Իրականում, սակայն, պատգամավորներին ու հանրությանը համոզելու նպատակով պարոն Անդրեասյանի այս հավաստումն է, որ, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Կախված Սևանա լճի ափերի ռելիեֆից, ափերի թեքությունից, 12 սանտիմետրի բարձրացումը լճի առանձին հատվածներում նշանակում է ջրի առաջընթաց տասնյակ մետրերով, ինչն արդեն իսկ նշանակում է բազմաթիվ հյուրանոցային համալիրների, հանգստատների և այլ օբյեկտների հիմքերի կամ ճանապարհների, լողափերի ողողում ջրով, ինչն արդեն իսկ դրանք դարձնում է շահագործման համար ոչ պիտանի:
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ԴԵՄ ԱՌԱՎ ԻՏԱԼԱԿԱՆ ՊԱՏԻՆ ԵՒ ԿԱՆԳՆԵՑ
Մարիո Բալոտելիի երկու գոլերը առաջին խաղակեսում հաղթանակ պարգեւեցին Իտալիայի հավաքականին, որը չխախտեց բարի ավանդույթն ու չորրորդ պաշտոնական հաղթանակը տարավ գերմանացիների նկատմամբ: Ավելացված ժամականում ...21-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՓՈՐՁԵԼ ԷՐ ԲՌՆԱԲԱՐԵԼ ՀՈՐԵՂԲՈՐ ՀԱՇՄԱՆԴԱՄ, ԱՆՉԱՓԱՀԱՍ ԱՂՋԿԱՆ
Հունիսի 27-ի դատական նիստից հետո տուժողի օրինական իրավահաջորդ Շողիկ Շաբոյանը չէր կարողանում զսպել արցունքներն ու զայրույթը: «Ես թույլ չեմ տա, որ ինքը մնա ազատության մեջ, ես կբողոքեմ, ինքը պիտի նստի»,-լսելով ...«ՕԴՆՈԿԼԱՍՆԻԿ»-Ը ԲԱՆՍԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԳԲ-ԱԿԱՆ ՍՈՑՑԱՆՑ Է
Վելիկոռուսական մեծապետականությունը մի՜ քողարկեք հայ-արիներին փնովելով
Հայ Արիական Միաբանության լրատվական ծառայությունը իր վրդովմունքն է հայտնում «Օդնոկլասնիկի» սոցցանցի պատասխանատուների անպատասխանատու ...«ՀԱՅԱՑՔ». ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՂՆ ԷՐ, ՄՈՐԵԽՆ ԷՐ ՊԱԿԱՍ
Գյուղնախարար Սերգո Կարապետյանի` գյուղացուն իր հոգսերի հետ մենակ չթողնելու խոստումները վերջին շրջանում հաճախակի տեղացող անձրևն ու կարկուտը հողագործի բերքի հետ քշեցին-տարան: Կարկուտը բերքի հետ ոչնչացրեց ...«ՀԱՅԱՑՔ». ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ ՍևԱՆԱ ԼՃԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Անցյալ շաբաթ, երբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ, հիմնականում քաղաքական իշխող կոալիցիան ներկայացնող պատգամավորների քվեարկությամբ, ընդունեց Սևանա լճից ոռոգման նպատակով 320 մլն խմ ջուր վերցնելու օրենքի նախագիծը, ...«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ԵՒՍ ՄԵԿ ՀՅՈՒՐԱՆՈՑ
«ՉԻ» տեղեկություններով՝ Հանրապետության հրապարակում գտնվող կառավարական շենքերից մեկր, որտեղ տեղակայված է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունը, ինչպես նաեւ երեւանցիներին հայտնի «պոչտան», շատ շուտով հյուրանոցի ...«ՀՐԱՊԱՐԱԿ». ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ ԵՒ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ Է
Ինչպես եւ սպասվում էր` Գագիկ Ծառուկյանը ճանապարհել եւ դիմավորել է Բրյուսել մեկնած Սերժ Սարգսյանին: Ըստ ականատեսների՝ Ծառուկյանը «ճանապարհողների» միջավայրում բոլորի հետ իրեն պահել է անկաշկանդ ու բավականին ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ԴԵ ՊԱՏԱՍԽԱՆԵՔ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մոտ տասն օր առաջ հարց է ուղարկել ՀՀ կառավարությանը` «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին 2008-ին ազատազրկման դատապարտելու գործի հետ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԺԿ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:
Զրուցակիցները քննարկել են Եվրոպական Ժողովրդական կուսակցության ...«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՄԻԱՅՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
ԱԺ նորընտիր պատգամավորները կարծես թե չեն շտապում հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով: «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ առայժմ միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է նոր նախագիծ ներկայացրել, որը, սակայն, ...ՕՁԻ ԽԱՅԹՈՑ
Այսօր Արագածոտնի մարզից արտակարգ իրավիճակների նախարարությանը տեղեկացրել են, որ ժամը 08:00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Նոր Ամանոս գյուղի բնակիչ, 1953 թ. ծնված ...ՍԵՒԱՆ. ԿԱՐ ՀՐԵՂԵՆ ՄԻ ՁԻ՝ ԲՆՈՒԹՅԱՄԲ ԱՊՐՈՂ, և ՀԱՆԿԱՐԾ ՍԱՆՁՎԵՑ
Կառավարությունը նախատեսում է գյուղատնտեսական նպատակով 2012 թ. Սևանա լճից վերցնել 320 մլն խմ ջուր՝ օրենքով սահմանված առավելագույն 170 մլն-ի փոխարեն: Ազգային ժողովում այս հարցն առաջին ընթերցմամբ անցել է: ...ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ ԵՆ, ՄԻ ՄԱՍԸ՝ ՀԵՏՄԱՀՈՒ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, ինչպես նաև կյանքին սպառնացող վտանգի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
Այսօր Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Էդվարդ Նալբանդյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին տեղեկացրեց Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՋևԱՆՈՒՄ
Երեկ՝ ժամը 23:40-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված Խորեն Հովհաննիսյանի դիակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 28-ին՝ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԻՐԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին:
Նախագահը շնորհավորել է դեսպան ...ՀԱՅ ԱԼՊԻՆԻՍՏՆԵՐԸ ՓՈՐՁԵԼՈՒ ԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԳԱԳԱԹԸ՝ ԷԼԲՐՈՒՍԸ
Վաղը Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացները կմեկնեն Էլբրուս: Այս անգամ հայ լեռնագնացները կփորձեն հաղթահարել Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ 5641 մ:
Մեր թիմի կազմում են. Գարեգին ...ՉԵԶԱՐԵ ՊՐԱՆԴԵԼԻՆ ՎՍՏԱՀ Է ԻՐ ԹԻՄԻ ՆԵՐՈՒԺԻՆ
«Եվրո-2012»-ի կիսաեզրափակչում Իտալիային 1-2 զիջելուց հետո գերմանացիների գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը նշել է, որ առաջին բաց թողած գոլից հետո իր թիմը դադարել է կազմակերպված գործել: Մասնագետը համաձայնել է, ...ԻՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՍԱԾ «ՈՂՋԱՄԻՏ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ» ՄԱՍԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հայտարարությունը
Ելույթ ունենալով Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն «ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ...ՄԵԿՈՒՍԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԳԵՐԻՇԽՈՂՆԵՐԸ
«Հետքն» արդեն գրել է պետական գնումների համակարգում գործող «սեւ ցուցակի» եւ այս պահին դրանում ընդգրկված թերեւս ամենահայտնի ընկերության՝ «Քաղ Պետրոլ Սերվիս» («CPS») արտադրական կոոպերատիվի մասին: Ինչպես ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՋԱԿՑԻ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ»
2013թ. նախագահի ընտրություններում ընդդիմադիր ուժերը միանալու են՝ աջակցելով «Ժառանգության» թեկնածուին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. կարծում է «Ժառագություն» խմբակցության փոխնախագահ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։
«Ինչպես ...ԴԱՏԱՎՈՐՆ ԱՆՁԱՄԲ ԵՂԱՎ ՊՈՒՐԱԿՈՒՄ
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել քաղաքացիական գործի նախնական քննությունը։ Քանաքեռ-Զեյթուն համայնքի մի խումբ քաղաքացիներ ներկայացրել էին ...ԶԱՆԳԸ
Տաք, հորդառատ անձրև էր գալիս: Մեր գյուղում նման անձրև երբեք դեռ չէր եկել: Սարերում ձյունը միանգամից հալվեց, ու գյուղի միջով անցնող գետը ակնթարթորեն լցվեց գյուղի փողոցները: Բոլորը վախեցած կտուրներն էին ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ՀԵԳՆՈՒՄ Է ՀԱԿ-ԻՆ
«Ընդդիմությունը պարտադրված է հանդես գալ միասնական թեկնածուով»,-այսօր հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքանդր Արզումանյանը։ Ըստ նրա, այս պահին հատվածական է ընդդիմադիր դաշտը եւ միտումները ...ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ ԿԱՄ «ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ». Ի՞ՆՉ ՈՒՆԵՑՎԱԾՔ ՈՒՆԻ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ
Ի՞նչ են «ասում» պաշտոնական թվերը
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր ունեցվածքին առնչվող աղմկահարույց պատմություններով բազմիցս հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում, սակայն երկրի ղեկավարությանը դա ...ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՈՎ 6 ԱՄՍՈՎ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՆՈՏԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Քաղաքացի Սոնիկ Մաղաքյանը, ինչպես նաև մի շարք այլ քաղաքացիներ բողոք են ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի գործողությունների դեմ՝ կապված ՀՀ ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆԸ, ԻՐՈՔ, ՏԵՍԱՆԵԼԻ ՉԻ ԵՂԵԼ
«Աքիլես» հասարակական կազմակերպության կողմից Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափ սարքի և փողոցի այդ հատվածում ճանապարհային նշանի տեսանելիության վերաբերյալ արված հայտարարության կապակցությամբ ...ՊԱՏՎՈԳՐԵՐ և ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ` ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱՑՈՒԹՅԱՄԲ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բուժաշխատողների մասնագիտական տոնի կապացությամբ քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների մի շարք աշխատակիցներ որակյալ բուժծառայությունների մատուցման, ...ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍԻ ԱՄՓՈՓ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
2012 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի[1] եկամուտները կազմել են 341.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 348 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 82.4%-ով և 74.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Այսօր Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրվա կապակցությամբ, «Եռաբլուր» պանթեոն` Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին, ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելու և հարգանքի տուրք մատուցելու ...14 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ՝ 40 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՄԲ
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել խարդախության, վարկը ոչ նպատակին օգտագործելու, փաստաթղթեր կեղծելու եւ պետական ...ՄԱՀԱՑԵԼ Է «ՀԱՐՍՆԱՔԱՐՈՒՄ» ԴԱԺԱՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԲԺԻՇԿ ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԸ
Հունիսի 17-ին «Հարասնաքար» համալիրի անվտանգության աշխատակիցների կողմից դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկ, մայոր Վահե Ավետյանը այսօր մահացել է: Նրա վիճակը մինչ այսօր ծայրահեղ ծանր էր: Վահե Ավետյանը Կենտրոնական ...ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԼՈՒՐԸ` ԸՆԴՎԶՄԱՆ ՍԿԻԶԲ, ԻՍԿ «ՀԱՐՍՆԱՔԱՐՈՒՄ» ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ Է
Արմինե Առաքելյան: Ով ումին կծածկի և կկոծկի քրեաօլիգարխիկ համակարգում' դա այդքան էլ կարևոր չէ, քանզի հիմնականում Հայաստանի իշխանությունները և այլասերված վերանախավում բոլորը հանցագործ մեղսակցության մեջ ...
ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՄԵՋ
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՐԹՈՒՐ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ Է
ԷԹԻԿԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՄԵՐԺԵԼ Է ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԸ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԻՐ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ և ՆՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԴԵՄ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՆԵՐԴՐՈՂԻ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
«ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈ՞ՂՄ Է, ԹԵ՞… »
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԳԵԼՆ ՈՒ ՀՀԿ-Ի «ՈՐՍՈՐԴ ՏՂԵՐՔԸ»
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԳՅՈՒՄՐԻՆ՝ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ ՆՎԵՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ ԵՒ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ Է
21-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՓՈՐՁԵԼ ԷՐ ԲՌՆԱԲԱՐԵԼ ՀՈՐԵՂԲՈՐ ՀԱՇՄԱՆԴԱՄ, ԱՆՉԱՓԱՀԱՍ ԱՂՋԿԱՆ
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՐՈՎԴԷՍՆԵՐ, ԿԸ ԼՍԷ՞Ք:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԻՆՉՈ՞Ւ Է ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՐԹՈՒՂԻ ԲԱՑԵԼ
«ՀՐԱՊԱՐԱԿ». «ՄԱՐԻՈԹ-ԱՐՄԵՆԻԱՅՈՒՄ» ՄՈՐՄՈՆՆԵՐԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԵՆ ՄԱՍՈՆՆԵՐԸ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». HԱՆՔԸ ՎԱՃԱՌՎԵՑ
ԻՍՊԱՆԻԱՆ ՇՏԿԵՑ ՊԱՏՄԱԿԱՆ «ՍԽԱԼԸ»
- 1825 Թիֆլիսում ծնվեց դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը: (Վախճ. 1912թ.-ին):
- 1889 Ծնվեց գրող, արձակագիր, կինոդրամատուրգ Աքսել Բակունցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1913 Բալկանյան երկրորդ պատերազմի սկիզբը (մինչև օգոստոսի 10-ը): Թուրքերը նվաճեցին և գրավեցին Հունական և Բուլղարական տերիտորիաները:
- 1927 Հայաստան է ժամանում ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահ Մ. Ի. Կալինինը:
- 1927 Մահացավ «Բյուզանդիոն» օրաթերթի աշխատակից, «Արևելք», «Լրագիր» և «Մասիս» թերթերի խմբագիր Բյուզանդ Քեչյանը:
- 1999 Վախճանվեց Ամենայն հայոց 131-րդ հայրապետը՝ կաթողիկոս Գարեգին Ա-ն (ավազանի անվամբ՝ Նշան Սարգսյան): (Ծնվ. 1932թ.-ին Սիրիայի Քեսապ գյուղում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

