
«ՀԱՅԱՑՔ». ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՂՆ ԷՐ, ՄՈՐԵԽՆ ԷՐ ՊԱԿԱՍ
- Գյուղնախարար Սերգո Կարապետյանի` գյուղացուն իր հոգսերի հետ մենակ չթողնելու խոստումները վերջին շրջանում հաճախակի տեղացող անձրևն ու կարկուտը հողագործի բերքի հետ քշեցին-տարան: Կարկուտը բերքի հետ ոչնչացրեց նաև մինչ աշուն բանկերի հետ ունեցած հաշիվները փակելու գյուղացու հույսը:

«Ընտանիքով լավ աշխատում ենք, ինչ-որ պետք է, արել ենք՝ վարուցանքը, ոռոգումը տեղը տեղին արել ենք, համա կարկուտն ամեն ինչ քշեց-տարավ, կարտոֆիլն ու միրգը կոտորեց, քաշվեց ղրաղ: 10-15 րոպե շարունակ տեղացող կարկուտից հետո բե՞րք կմնա: Ոնց ենք ապրելու` չգիտեմ: Մնում ա գյուղից թողնենք-գնանք»,- դժգոհում է Վայոց ձորի Գետափ համայնքի բնակիչ Համազասպ Վարդանյանը: Ու քանի որ, ինչպես ասում են, անհաջողությունը մենակ չի գալիս, կարկուտին հաջորդեց մեկ այլ պատուհաս՝ մարզի Գետափ, Գլաձոր և Եղեգնաձոր համայնքների ցանքատարածքներն ու այգիները հայտնվեցին մորեխների և ծղրիդների «ծուղակում»:
Վնասատուներն իրական չարիք են դարձել բերքի համար: Թեև իրավիճակին արձագանքած գյուղնախարարությունը համայնքներին տրամադրել է բույսերի պաշտպանության «Կռալ» տեսակի շուրջ 30 լիտր միջոց, սակայն մորեխների ու ծղրիդների դեմ պայքարելու համար եղածը բավարար չէ: «Ամեն ինչ տեղն էր, մորեխն ու ծղրիդն էին պակաս, ծառն ու թուփը կերան, ցորենն էլ հետը: Էս ի՞նչ անհաջող տարի ա: Չգիտենք էլ, թե վնասի չափն ինչքան ա. կարկուտը թողո՞ւմ ա, որ դաշտ ու այգի մտնենք»,- նեղսրտեց գետափցի հողագործը:
Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը «Հայացք»-ի հետ զրույցում հաստատեց մարզի երեք համայնքներում մորեխների ու ծղրիդների առկայության փաստը, որոնք սովորաբար վնասում են ցորենը, բանջարեղենը, ծառերն ու թփերը: Բ. Մկրտչյանի հավաստմամբ` թեև պարզ չէ, թե քանի հեկտար ցանքատարածություն է վնասվել, սակայն կարծում է, որ վնասը մեծ չէ, քանի որ հաջողվեց ժամանակին կանխել մորեխների ու ծղրիդների տարածումը, և դրանց դեմ պայքարը ներկայումս էլ շարունակվում է:
- 1981-ից առայսօր աշխատում եմ գյուղոլորտում, սակայն երբևէ չի պատահել, որ մորեխները վնասեն կամ վարակեն ցանքատարածությունները, ավելին՝ սպառնան հարակից համայնքներին: Կարծում եմ` գյուղնախարարության տրամադրած թունաքիմիկատը կօգնի խուսափել վնասից: Այդ միջատները հավանաբար տարածվել են հարևան երկրներից, չի բացառվում՝ Նախիջևանի տարածքից:
«Գյուղատնտեսությամբ զբաղվելը պետք է լինի շահավետ, իսկ գյուղում ապրելը՝ հարմարավետ»,- այս մասին հունիսի 20-ին ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Օպտիմիստ վարչապետի մտքով անշուշտ չէր անցել, որ ելույթից կարճ ժամանակ անց արտագաղթող որակյալ ներուժ և 30% չմշակված վարելահողեր ունեցող գյուղական բնակավայրերում կարկուտը, մորեխների արշավանքը, երաշտը, բանկերի տոկոսներն ու գյուղնախարարության առատ խոստումներին հաջորդած ժլատ օգնությունը միայն կրկնապատկելու են գյուղացու հուսահատությունը:
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ԴԵՄ ԱՌԱՎ ԻՏԱԼԱԿԱՆ ՊԱՏԻՆ ԵՒ ԿԱՆԳՆԵՑ
Մարիո Բալոտելիի երկու գոլերը առաջին խաղակեսում հաղթանակ պարգեւեցին Իտալիայի հավաքականին, որը չխախտեց բարի ավանդույթն ու չորրորդ պաշտոնական հաղթանակը տարավ գերմանացիների նկատմամբ: Ավելացված ժամականում ...21-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՓՈՐՁԵԼ ԷՐ ԲՌՆԱԲԱՐԵԼ ՀՈՐԵՂԲՈՐ ՀԱՇՄԱՆԴԱՄ, ԱՆՉԱՓԱՀԱՍ ԱՂՋԿԱՆ
Հունիսի 27-ի դատական նիստից հետո տուժողի օրինական իրավահաջորդ Շողիկ Շաբոյանը չէր կարողանում զսպել արցունքներն ու զայրույթը: «Ես թույլ չեմ տա, որ ինքը մնա ազատության մեջ, ես կբողոքեմ, ինքը պիտի նստի»,-լսելով ...«ՕԴՆՈԿԼԱՍՆԻԿ»-Ը ԲԱՆՍԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԳԲ-ԱԿԱՆ ՍՈՑՑԱՆՑ Է
Վելիկոռուսական մեծապետականությունը մի՜ քողարկեք հայ-արիներին փնովելով
Հայ Արիական Միաբանության լրատվական ծառայությունը իր վրդովմունքն է հայտնում «Օդնոկլասնիկի» սոցցանցի պատասխանատուների անպատասխանատու ...«ՀԱՅԱՑՔ». ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՂՆ ԷՐ, ՄՈՐԵԽՆ ԷՐ ՊԱԿԱՍ
Գյուղնախարար Սերգո Կարապետյանի` գյուղացուն իր հոգսերի հետ մենակ չթողնելու խոստումները վերջին շրջանում հաճախակի տեղացող անձրևն ու կարկուտը հողագործի բերքի հետ քշեցին-տարան: Կարկուտը բերքի հետ ոչնչացրեց ...«ՀԱՅԱՑՔ». ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ ՍևԱՆԱ ԼՃԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Անցյալ շաբաթ, երբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ, հիմնականում քաղաքական իշխող կոալիցիան ներկայացնող պատգամավորների քվեարկությամբ, ընդունեց Սևանա լճից ոռոգման նպատակով 320 մլն խմ ջուր վերցնելու օրենքի նախագիծը, ...«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ԵՒՍ ՄԵԿ ՀՅՈՒՐԱՆՈՑ
«ՉԻ» տեղեկություններով՝ Հանրապետության հրապարակում գտնվող կառավարական շենքերից մեկր, որտեղ տեղակայված է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունը, ինչպես նաեւ երեւանցիներին հայտնի «պոչտան», շատ շուտով հյուրանոցի ...«ՀՐԱՊԱՐԱԿ». ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ ԵՒ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ Է
Ինչպես եւ սպասվում էր` Գագիկ Ծառուկյանը ճանապարհել եւ դիմավորել է Բրյուսել մեկնած Սերժ Սարգսյանին: Ըստ ականատեսների՝ Ծառուկյանը «ճանապարհողների» միջավայրում բոլորի հետ իրեն պահել է անկաշկանդ ու բավականին ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ԴԵ ՊԱՏԱՍԽԱՆԵՔ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մոտ տասն օր առաջ հարց է ուղարկել ՀՀ կառավարությանը` «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին 2008-ին ազատազրկման դատապարտելու գործի հետ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԺԿ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:
Զրուցակիցները քննարկել են Եվրոպական Ժողովրդական կուսակցության ...«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՄԻԱՅՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
ԱԺ նորընտիր պատգամավորները կարծես թե չեն շտապում հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով: «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ առայժմ միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է նոր նախագիծ ներկայացրել, որը, սակայն, ...ՕՁԻ ԽԱՅԹՈՑ
Այսօր Արագածոտնի մարզից արտակարգ իրավիճակների նախարարությանը տեղեկացրել են, որ ժամը 08:00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Նոր Ամանոս գյուղի բնակիչ, 1953 թ. ծնված ...ՍԵՒԱՆ. ԿԱՐ ՀՐԵՂԵՆ ՄԻ ՁԻ՝ ԲՆՈՒԹՅԱՄԲ ԱՊՐՈՂ, և ՀԱՆԿԱՐԾ ՍԱՆՁՎԵՑ
Կառավարությունը նախատեսում է գյուղատնտեսական նպատակով 2012 թ. Սևանա լճից վերցնել 320 մլն խմ ջուր՝ օրենքով սահմանված առավելագույն 170 մլն-ի փոխարեն: Ազգային ժողովում այս հարցն առաջին ընթերցմամբ անցել է: ...ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ ԵՆ, ՄԻ ՄԱՍԸ՝ ՀԵՏՄԱՀՈՒ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, ինչպես նաև կյանքին սպառնացող վտանգի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
Այսօր Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Էդվարդ Նալբանդյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին տեղեկացրեց Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի ...ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՋևԱՆՈՒՄ
Երեկ՝ ժամը 23:40-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված Խորեն Հովհաննիսյանի դիակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 28-ին՝ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԻՐԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին:
Նախագահը շնորհավորել է դեսպան ...ՀԱՅ ԱԼՊԻՆԻՍՏՆԵՐԸ ՓՈՐՁԵԼՈՒ ԵՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԳԱԳԱԹԸ՝ ԷԼԲՐՈՒՍԸ
Վաղը Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացները կմեկնեն Էլբրուս: Այս անգամ հայ լեռնագնացները կփորձեն հաղթահարել Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ 5641 մ:
Մեր թիմի կազմում են. Գարեգին ...ՉԵԶԱՐԵ ՊՐԱՆԴԵԼԻՆ ՎՍՏԱՀ Է ԻՐ ԹԻՄԻ ՆԵՐՈՒԺԻՆ
«Եվրո-2012»-ի կիսաեզրափակչում Իտալիային 1-2 զիջելուց հետո գերմանացիների գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը նշել է, որ առաջին բաց թողած գոլից հետո իր թիմը դադարել է կազմակերպված գործել: Մասնագետը համաձայնել է, ...ԻՆՉ Է ՄՏԱԾՈՒՄ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՍԱԾ «ՈՂՋԱՄԻՏ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ» ՄԱՍԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հայտարարությունը
Ելույթ ունենալով Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն «ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ...ՄԵԿՈՒՍԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԳԵՐԻՇԽՈՂՆԵՐԸ
«Հետքն» արդեն գրել է պետական գնումների համակարգում գործող «սեւ ցուցակի» եւ այս պահին դրանում ընդգրկված թերեւս ամենահայտնի ընկերության՝ «Քաղ Պետրոլ Սերվիս» («CPS») արտադրական կոոպերատիվի մասին: Ինչպես ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՋԱԿՑԻ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ»
2013թ. նախագահի ընտրություններում ընդդիմադիր ուժերը միանալու են՝ աջակցելով «Ժառանգության» թեկնածուին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. կարծում է «Ժառագություն» խմբակցության փոխնախագահ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։
«Ինչպես ...ԴԱՏԱՎՈՐՆ ԱՆՁԱՄԲ ԵՂԱՎ ՊՈՒՐԱԿՈՒՄ
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել քաղաքացիական գործի նախնական քննությունը։ Քանաքեռ-Զեյթուն համայնքի մի խումբ քաղաքացիներ ներկայացրել էին ...ԶԱՆԳԸ
Տաք, հորդառատ անձրև էր գալիս: Մեր գյուղում նման անձրև երբեք դեռ չէր եկել: Սարերում ձյունը միանգամից հալվեց, ու գյուղի միջով անցնող գետը ակնթարթորեն լցվեց գյուղի փողոցները: Բոլորը վախեցած կտուրներն էին ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ՀԵԳՆՈՒՄ Է ՀԱԿ-ԻՆ
«Ընդդիմությունը պարտադրված է հանդես գալ միասնական թեկնածուով»,-այսօր հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքանդր Արզումանյանը։ Ըստ նրա, այս պահին հատվածական է ընդդիմադիր դաշտը եւ միտումները ...ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆ ԿԱՄ «ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ». Ի՞ՆՉ ՈՒՆԵՑՎԱԾՔ ՈՒՆԻ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ
Ի՞նչ են «ասում» պաշտոնական թվերը
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր ունեցվածքին առնչվող աղմկահարույց պատմություններով բազմիցս հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում, սակայն երկրի ղեկավարությանը դա ...ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՈՎ 6 ԱՄՍՈՎ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՆՈՏԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Քաղաքացի Սոնիկ Մաղաքյանը, ինչպես նաև մի շարք այլ քաղաքացիներ բողոք են ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի գործողությունների դեմ՝ կապված ՀՀ ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆԸ, ԻՐՈՔ, ՏԵՍԱՆԵԼԻ ՉԻ ԵՂԵԼ
«Աքիլես» հասարակական կազմակերպության կողմից Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափ սարքի և փողոցի այդ հատվածում ճանապարհային նշանի տեսանելիության վերաբերյալ արված հայտարարության կապակցությամբ ...ՊԱՏՎՈԳՐԵՐ և ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ` ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱՑՈՒԹՅԱՄԲ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բուժաշխատողների մասնագիտական տոնի կապացությամբ քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների մի շարք աշխատակիցներ որակյալ բուժծառայությունների մատուցման, ...ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍԻ ԱՄՓՈՓ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
2012 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի[1] եկամուտները կազմել են 341.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 348 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 82.4%-ով և 74.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության ...ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Այսօր Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրվա կապակցությամբ, «Եռաբլուր» պանթեոն` Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին, ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելու և հարգանքի տուրք մատուցելու ...14 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ՝ 40 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՄԲ
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել խարդախության, վարկը ոչ նպատակին օգտագործելու, փաստաթղթեր կեղծելու եւ պետական ...ՄԱՀԱՑԵԼ Է «ՀԱՐՍՆԱՔԱՐՈՒՄ» ԴԱԺԱՆ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԲԺԻՇԿ ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԸ
Հունիսի 17-ին «Հարասնաքար» համալիրի անվտանգության աշխատակիցների կողմից դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկ, մայոր Վահե Ավետյանը այսօր մահացել է: Նրա վիճակը մինչ այսօր ծայրահեղ ծանր էր: Վահե Ավետյանը Կենտրոնական ...ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԼՈՒՐԸ` ԸՆԴՎԶՄԱՆ ՍԿԻԶԲ, ԻՍԿ «ՀԱՐՍՆԱՔԱՐՈՒՄ» ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ Է
Արմինե Առաքելյան: Ով ումին կծածկի և կկոծկի քրեաօլիգարխիկ համակարգում' դա այդքան էլ կարևոր չէ, քանզի հիմնականում Հայաստանի իշխանությունները և այլասերված վերանախավում բոլորը հանցագործ մեղսակցության մեջ ...
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆ ԽՈՒԴՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՔԾ ՔՆՆԻՉԻՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄ Է ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ ԿԱՐԿՈՒՏԻ ԴԵՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՏԵՐԸ ԼՑՎՈՒՄ ԵՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՄԵՋ
ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՑ ԿԳՈՐԾԻ ԵՐևԱՆ-ԹԲԻԼԻՍԻ-ԵՐևԱՆ ՉՎԵՐԹԸ
«ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈ՞ՂՄ Է, ԹԵ՞… »
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԳԵԼՆ ՈՒ ՀՀԿ-Ի «ՈՐՍՈՐԴ ՏՂԵՐՔԸ»
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԳՅՈՒՄՐԻՆ՝ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ ՆՎԵՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ ԵՒ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ Է
21-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՓՈՐՁԵԼ ԷՐ ԲՌՆԱԲԱՐԵԼ ՀՈՐԵՂԲՈՐ ՀԱՇՄԱՆԴԱՄ, ԱՆՉԱՓԱՀԱՍ ԱՂՋԿԱՆ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԻՆՉՈ՞Ւ Է ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԵՐԹՈՒՂԻ ԲԱՑԵԼ
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՐՈՎԴԷՍՆԵՐ, ԿԸ ԼՍԷ՞Ք:
«ՀՐԱՊԱՐԱԿ». «ՄԱՐԻՈԹ-ԱՐՄԵՆԻԱՅՈՒՄ» ՄՈՐՄՈՆՆԵՐԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԵՆ ՄԱՍՈՆՆԵՐԸ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». HԱՆՔԸ ՎԱՃԱՌՎԵՑ
ԻՍՊԱՆԻԱՆ ՇՏԿԵՑ ՊԱՏՄԱԿԱՆ «ՍԽԱԼԸ»
- 1825 Թիֆլիսում ծնվեց դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը: (Վախճ. 1912թ.-ին):
- 1889 Ծնվեց գրող, արձակագիր, կինոդրամատուրգ Աքսել Բակունցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1913 Բալկանյան երկրորդ պատերազմի սկիզբը (մինչև օգոստոսի 10-ը): Թուրքերը նվաճեցին և գրավեցին Հունական և Բուլղարական տերիտորիաները:
- 1927 Հայաստան է ժամանում ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահ Մ. Ի. Կալինինը:
- 1927 Մահացավ «Բյուզանդիոն» օրաթերթի աշխատակից, «Արևելք», «Լրագիր» և «Մասիս» թերթերի խմբագիր Բյուզանդ Քեչյանը:
- 1999 Վախճանվեց Ամենայն հայոց 131-րդ հայրապետը՝ կաթողիկոս Գարեգին Ա-ն (ավազանի անվամբ՝ Նշան Սարգսյան): (Ծնվ. 1932թ.-ին Սիրիայի Քեսապ գյուղում):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

