
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ԱՔՍԻՈՄՆԵՐԸ ՈՒ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ
- Հայաստանի ազատագրված տարածքի մասին հանրության իրազեկման ծրագրի շրջանակում «Հայրենասեր» կազմակերպությունը ներկայացնում է քաղաքագետ Հրաչյա Արզումանյանի հոդվածի հայերեն թարգմանությունը։ Օգտվելով մայիսի 18-ին նշվող Քաշաթաղի Բերձոր քաղաքի ազատագրման 20-ամյակի առիթից՝ հարկ ենք համարում անդրադառնալ արցախյան հակամարտությանը վերաբերող եզրույթների և հասկացությունների կարևորությանը, քանի որ, ինչպես հեղինակն է նշում, «․․․ սխալ եզրությների կիրառումը ժամանակի ընթացքում ձեռք է բերում իներցիայի ուժ, իսկ դրանց հաղթահարումը դառնում առանձին խնդիր»։ «Հայրենասեր» կազմակերպություն Հայ քաղաքական եւ հասարակական միտքը պետք է վերականգնի դարերի ընթացքում կորցրած պետական մտածողությունն ու բնազդը։ Լայնածավալ երևույթները վերարժևորելը և հասկանալը ժամանակ է պահանջում։ Տասնամյակների պատմություն ունեցող արցախյան հիմնախնդրի զարգացման դինամիկան հասկանալու և ճիշտ գնահատելու համար բավական չէ հաշվի առնել միայն վերջին տարիների կամ առավել ևս վերջին ամիսների իրադարձությունները։ Նման մոտեցումն ու դրանից արված եզրահանգումները, որպես կանոն, սխալ են լինում։ Այսօր արդեն կարելի է խոսել Արցախի ազատագրման պայքարի ընթացքում հայ ժողովրդի ձեռք բերած քաղաքական և պատմական փորձի, ինչպես նաև մի քանի եզրահանգումների մասին: Դրանցից մեկը վկայում է, որ ճնշումներ գործադրելու միջոցով Հայոց Աշխարհին ստիպելը (հեղ.HayocAshkhar) հրաժարվել արցախյան հաղթանակի պտուղներից հեռանկար չունի: Այսօր արտաքին աշխարհի համար ավելի բարդ է հաշվարկել հայության արձագանքը, որը, ինչպես փորձն է ցույց տվել, համաշխարհային տեղեկատվական դաշտում առկա անհամաձայնությունների, քաղաքական գործիչների և դիվանագետների կիսակնարկների և շատախոսությունների մշուշում ի զորու է տեսնել հայկական ազգային շահերին ուղղված սպառնալիքներն ու ձևավորել համարժեք արձագանք։ Հայկական կողմի վրա ճնշման փորձերն ամեն անգամ ոչ միայն ստիպում են հայությանը սթափվել, այլև ավելի հստակ գիտակցել, որ արցախյան հիմնախնդիրը հայկական հարցի մի մասն է։ Հասարակական ակտիվության արդյունք է դառնում դիրքորոշումների ձշգրտումը և փորձագիտական հանրության, քաղաքական և հասարակական գործիչների կողմից այն բանի առավել հստակ գիտակցումը, թե ինչպիսի եզրույթներով և հասկացություններով պետք է քննարկվի Արցախի հիմնախնդիրը։ Հնարավոր է, որ նույնիսկ հայությունը, առանց իրեն հաշիվ տալու, նախորդ տասնամյակներում կարողացել է ազատվել մի շարք կեղծ կամ ոչ համարժեք հասկացություններից և մոտեցումներից, որոնց շրջանակներում էլ զարգանում էր արցախյան հիմնախնդիրը։ Հայ հասարակությունը փաստորեն հիմնովին հրաժարվել է այնպիսի եզրույթների կիրառումից, ինչպիսիք էին` «անվտանգության գոտի», «Լեռնային Ղարաբաղից դուրս տարածքներ» և այլն, եւ անցել իրականությունն արտացոլող այնպիսի եզրույթների կիրառմանը, ինչպիսիք են «ազատագրված տարածքներ» և «ԼՂՀ տարածք»։ Մյուս դրական օրինակը այսպես կոչված քարտեզների խնդիրն է։ Մինչև վերջերս հայկական տեղեկատվական դաշտում բավականին հաճախ կարելի էր հանդիպել քարտեզների, որտեղ Արցախն ասոցացվում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հետ։ Նման իրավիճակն ընդունելի էր 90-ականների սկզբին, բայց ոչ հիմա։ Սկիզբ առնելով որպես Արցախի և Հայաստանի Հանրապետության ակտիվ քաղաքացիների նախաձեռնություն, ովքեր պահանջում էին հրաժարվել ԼՂԻՄ քարտեզից՝ փոփոխությունների ալիքը, հաղթահարելով խոչընդոտներն ու իներցիայի ուժը, կարողացավ դառնալ համընդհանուր միտում։ Արդյունքում, հայկական լրատվամիջոցների մեծամասնությունը, անկախ իրենց քաղաքական նախապատվությունից և համակրանքից, հրաժարվեցին խորհրդային ժամանակաշրջանի հին քարտեզներից։ Վերոնշյալ օրինակները ցույց են տալիս, թե ինչպես է հայությունը ընթացիկ քաղաքական վերլուծության և գիտակցության համար աննկատ հայկական միջավայրից դուրս մղում ոչ համարժեք եզրույթներն ու հասկացությունները։ Իհարկե, մաքրման գործընթացի վրա ազդում է նաև արտաքին քաղաքական համատեքստը։ Այնուամենայնիվ որոշիչ դերը հայության քաղաքական հասունացմանն է վերապահված, որը սովորում է տարանջատել կարճատև գործընթացներն ու իրադարձությունները երկարաժամկետ, կենսական ազգային նշանակության խնդիրներից։ Հայ հասարակության շրջանակներում փոփոխություններն ի վերջո ստիպում են քաղաքական գործիչներին փոխել իրենց դիրքորոշումը՝ անցնելով նոր եզրույթների և հասկացությունների օգտագործմանը։ Ճիշտ եզրույթների և հասկացությունների կիրառումը ծայրահեղ կարևոր է, քանի որ սխալ եզրույթների կիրառումը ժամանակի ընթացքում ձեռք է բերում իներցիայի ուժ, իսկ դրանց հաղթահարումը դառնում է առանձին խնդիր։ Գործող քաղաքական և պետական գործչի, լրագրողի համար եզրույթների և հասկացությունների պատերազմը կարող է երկրորդական և անկարևոր թվալ, սակայն իրականում այն ձևավորում է միտումներ երկար տարիների և տասնամյակների համար։ Որպես աղյուսի կտոր օգտագործելով սխալ եզրույթներ և հասկացություններ` արտաքին ուժային կենտրոնները մշակում են այնպիսի հիմնարար սկզբունքներ և հենք, որոնց կիրառումը չի կարող չհակասել հայկական ազգային շահերին։ Եվ եթե հայ ազգային-ազատագրական շարժման արցախյան փուլի սկզբում դիվանագիտական և քաղաքական փորձի բացակայության պատճառով նման սխալներն անխուսափելի էին, ապա այսօր դրանք արդեն անթույլատրելի են։ Վերոնշյալից բացի կարելի է հիշատակել նաև «ադրբեջանցի փախստականններ», «Ղարաբաղի ադրբեջանական համայնք», «Ղարաբաղի կարգավիճակի համար հետագա հանրաքվե», «միջանկյալ կարգավիճակ» եզրույթներն ու հասկացությունները, որոնց վրա էլ հիմնված են մադրիդյան գործընթացի հիմնարար սկզբունքներն ու հենքը։ Սակայն, եթե վերոնշյալ եզրույթներն ու հասկացությունները այս կամ այն չափով արդեն պատմության մաս են կազմում, ապա նույնը չի կարելի ասել մեր աչքի առաջ հասունացող` Արցախյան պատերազմի արդյունքում ազատագրված տարածքների վերաբնակեցման կեղծ գաղափարաբանության մասին։ Վերաբնակեցման անհրաժեշտությունը, որ պետք է դառնա 21-րդ դարում հայության ռազմավարական նպատակը, քննարկման եւ կասկածի ենթակա չէ։ Խնդիրն այլ է։ Վերջին ժամանակներս էլ ավելի հաճախ կարելի է լսել ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքական գործիչների կարծիքը, թե ազատագրված տարածքները չբնակեցնելու պատճառով հայ ազգը դրանք կկորցնի։ «Եթե տարածքները չբնակեցվեն, չենք կարող հիմնավորել դրանք տնօրինելու իրավունքը» կամ «չբնակեցված հողերը ստիպված կլինենք հանձնել» և այլն։ Բոլոր նման արտահայտություններում տեղի է ունենում հասկացությունների և հիմնախնդիրների աննկատ նենգափոխում, երբ բնակեցման, տնտեսական զարգացման և այլ հարցերը դառնում են հայկական հողի այս կամ այն մասի ճակատագրի շուրջ դատողության առարկա։ Հայոց աշխարհին աննկատ ներշնչում են դարերի ընթացքում կորսված և հայ ռազմիկի վերադարձրած հայրենիքի մի հատվածի հավանական կորստի հնարավորությունները: Այսպիսի մտքերը պետք է խեղդել սաղմնային վիճակում։ Հայկական հողերը վերադարձնելու մասին որեւէ դիտարկում կամ արդարացում ուղղակի անթույլատրելի է։ Հայ քաղաքական և հասարակական գիտակցությունը պետք է վերականգնի դարերի ընթացքում կորցրած պետական մտածողությունն ու բնազդը, որոնք բացառում են հայկական հողերի միջև որեւէ սահմանազատում կամ տարբերակում` անկախ այն հանգամանքից, թե երբ են դրանք ազատագրվել կամ ազատագրվելու։ Չկա և չի կարող լինել որևէ տարբերություն Հադրութի կամ Քարվաճառի, Վանի կամ Կարինի միջև։ Տարածքային նոր կորուստների հնարավորության շուրջ որևէ քննարկում, ենթադրություն պետք է դիտարկվի որպես ազգային դավաճանություն։ Սա Հայոց Աշխարհի աքսիոմներից մեկն է. անթույլատրելի է խոսել Հայոց Աշխարհը խաթարող ինչ-որ քաղաքական կամ առավել ևս տնտեսական փաստարկների մասին։ Ազատագրված տարածքների հնարավոր վերադարձի վերաբերյալ փաստարկները բավարար բնակեցված չլինելու հիմքով կեղծ են և վնասակար։ Անկախ ազատագրված տարածքների բնակեցվածության մակարդակից, դրանք հանձնելու հավանականությունը պետք է դիտարկվի նույն տրամաբանությամբ, ինչ Երևանի կենտրոնի կամ Սյունիքի բարձրալեռնային գյուղերի կամ էլ Լոռու հանձնումը։ Յուրաքանչյուր այլ մոտեցում, որ փորձ կանի որեւէ «նուրբ» տարբերություն մտցնել Կովսականի, Գյումրիի կամ Երևանի միջեւ, պետք է կասեցվի։ Սատանան, ինչպես հայտնի է, թանքնված է մանրուքներում. մասնավորապես հայկական հողային հարցի շուրջ մոտեցումներում եւ գնահատականներում առօրյա գիտակցության համար աննկատ տարբերությունների ու ճեղքերի միջոցով հայ հասարակական, իսկ հետո նաեւ քաղաքական գիտակցություն են ներթափանցում կեղծ գաղափարներ եւ հայացքներ: Հայ քաղաքական և հասարակական որոշ գործիչներ պետք է վերջապես ըմբռնեն, որ հայի համար հայկական հողը միանշանակ թանկ է` անկախ բնակեցվածության մակարդակից, տնտեսական կամ այլ արժեքից ու գրավչությունից։ Հայկական հզորությունն ու իշխանությունը (քաղաքական, ռազմական և տնտեսական) կառուցվում է հոգևոր հիմքի վրա, որի անբաժանելի մասը հայկական լեռնաշխարհն է՝ հայկական քաղաքակրթության բնօրրանը։ Հողի բացարձակ արժեքի ընկալումը, դրա հանձնման շուրջ որևէ քննարկման անհնարինությունն ու անթույլատրելիությունը պետք է հայկական քաղաքական գիտակցության զարգացման նոր փուլի անցման առաջին քայլը հանդիսանան։ Կարո՞ղ է արդյոք Հայոց Աշխարհը կորցնել ազատագրված տարածքները։ Այս հարցին դրական պատասխանելուց եւ այդ պատասխանը հայկական տնտեսության տկարությամբ, ժողովրդագրական ճակատագրական միտումներով և այլ պատճառներով հիմնավորելուց առաջ պետք է հստակ գիտակցել, որ տվյալ դեպքում խոսքը համակարգային խնդիրների և հայկական հասարակության և պետականության ճգնաժամի մասին է։ Սոցիալ-տնտեսական ձախողված քաղաքականության հետևանքը կլինի ոչ միայն այն, որ կկորցնենք հայկական հողերի մի մասը, այլև` պետականությունն ու ապագայում նաեւ ինքնիշխանության իրավունքը։ Ազատագրված տարածքների իրացման խնդրում ջրի նման պարզ արտացոլվում են 21-րդ դարի հայ հասարակության համակարգային խնդիրները այնպես, ինչպես ժամանակին Կարսի անկման պատճառ դարձան առաջին հանրապետության խորքային խնդիրներն ու ախտերը։ Կարո՞ղ է արդյոք Հայաստանը պարտվել ապագա որևէ պատերազմում, որի արդյունքում կկորցնի Արցախը կամ Հայաստանի ցանկացած որևէ այլ հատված։ Մարտահրավերի ողջ լրջության գիտակցությունը, ինչի առջև կանգնած է Հայոց Աշխարհը, և այն հանգամանքը, որ խոսք է գնում բացարձակ արժեքների մասին, պետք է օգնի հասկանալու նման ձևակերպման անթույլատրելիությունը։ Արդյո՞ք Հայաստանն ու հայկական պետականությունն իրավուք ունեն 21-րդ դարում պարտվել պատերազմում։ Իրավունք ունի՞ արդյոք Հայաստանն ունենալ թույլ տնտեսություն և անարդար հասարակություն։ Միանշանակ բացասական պատասխանը պետք է օգնի բացահայտել հայության իրական խնդիրները` սխալ ձևակերպված մարտահրավերների և սպառնալիքների համար պատասխաններ փնտրելու համար։ Հրաչյա Արզումանյան, Ազգային անվտանգության հարցերով փորձագետ, Արցախ Թարգմանությունը` Նելլի Ղուկասյանի

© Հետք
Վերջին լուրերը, Մայիս 17, 2012ՄԵԾ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՓՈՔՐ ՀԷԿԵՐԸ-2 . ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՀԷԿ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ' ՉՈՒՆԵՆԱԼՈՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Վայոց ձորի Եղեգիս գյուղի վարչատարածքում Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը փոքր հէկ է կառուցում: Մարզպետի անվամբ գրանցված «ԲիԷսԲի» ՍՊԸ-ն արդեն ավարտին է հասցնում հէկի շինարարությունը, սակայն՝ առանց ...«ՀՐԱՊԱՐԱԿ». ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ
«Սովրանո» ընկերության սեփականատեր, Գյումրիի թիվ 34 ընտրատարածքում պատգամավորի պարտված թեկնածու Արման Սահակյանին առաջարկվել է ոչ թե Գյումրիի քաղաքապետի, այլ Շիրակի մարզպետի պաշտոնը: Սակայն նա հրաժարվել ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». Ո՞Վ Է ԱՄԵՆԱՏԱՐԵՑԸ
Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի համաձայն, նորընտիր Աժ առաջին նիստը պետք է վարի տարիքով ամենամեծ պատգամավորը: Թե կոնկրետ ով կարժանանա նման պատվի, դժվար է ասել, բայց որ դա կլինի հանրապետական, ակնհայտ է:
Հենց ...«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ ՃՇՄԱՐԻՏ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Իշխանական ճամբարում պտտվող խոսակցությունների համաձայն' երկարատև ժամանակ է, ինչ պղնձի ու մոլիբդենի արդյունաբերության մեջ հայտնի «Մաքուր Երկաթ» ընկերությունում հակասություններ են ծագել: Վերջին շրջանում ...«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՆ ԿՎԱՃԱՌԵ՞Ն
Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ' ՀՀ կառավարությունը մտադիր է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքը վաճառել: Ամենայն հավանականությամբ, ուսումնական այդ հաստատության տեղում վեր կխոյանա ...«ՀԱՅԱՑՔ». ԾԻՐԱՆԻ ԲԵՐՔԻ ՆՈՐ ԹՇՆԱՄԻՆ
1
Մինչ գյուղատնտեսները գոհունակությամբ նշում էին, որ այս տարի ցրտահարության վտանգն արդեն իսպառ հետևում է, ու արդեն կարելի է ասել՝ ծիրանի լավ բերք ենք ունենալու, գյուղացիներն արդեն ահազանգում են մեկ այլ ...«ՀԱՅԱՑՔ». ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆ ՍևԱՆԱ ԼՃՈՒՄ
Մայիսի 10-ին Սևան ազգային պարկում տեղի ունեցած հասարակական լսումների արդյունքում որոշվել է հավանություն տալ «Էմի ֆրութ» ՍՊԸ-ի պիլոտային ծրագրին, որը վերաբերում է Սևանա լճի իշխան ձկնատեսակի ենթատեսակների` ...ՇՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԲԱՐԵԿԱՄՆ Է: ՄԱ՞ՐԴՆ ԷԼ...
Շուշան Օհանյան ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 92-րդ հոդվածը սահմանում է. «Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացմանը կամ խեղմանը, նախատեսում է տուգանք՝ ...ՋՈՅԻ ՊԻՏԱԿԸ
Գիշերվա մի ժամի արթնացումից հետո Ջոն չկարողացավ քնել. երազին թվացել էր` մի մեծ մկրատ, ինքնիրեն աշխատելով, փորձում է կտրել ականջները, հետո` ոտքերը, ձեռքերը:
Քրտինքի մեջ կորած էր Ջոն, ու պատշգամբի թեքությունը, ...ԴԻ` ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ
Երեկ' ժամը 19.16-ին, ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շերամի 9 շենքի 7-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ-ն տեղեկացնում ...ԿԱՐԿՈՒՏ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ. ՎՆԱՍՎԵԼ ԵՆ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ և ԿՈՐՆԳԱՆԻ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ
Մայիսի 16-ին Սյունիքի մարզի Խնածախ գյուղից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.40-ից մինչև 17.20-ը տեղացած կարկտի հետևանքով վնասվել են գյուղի հացահատիկի' 150 հա և կորնգանի' 60 հա մակերեսով ցանքատարածքներ:
Վնասի ...ՕՁԸ ԽԱՅԹԵԼ Է ԵՐԵԽԱՅԻՆ. ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
Արագածոտնի մարզից հայտնել են, որ որ մայիսի 16-ին, ժամը 19.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Աշտարակի հիվանդանոց, այնուհետև' Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Նոր Եդեսիա գյուղի ...ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ԱՔՍԻՈՄՆԵՐԸ ՈՒ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Հայաստանի ազատագրված տարածքի մասին հանրության իրազեկման ծրագրի շրջանակում «Հայրենասեր» կազմակերպությունը ներկայացնում է քաղաքագետ Հրաչյա Արզումանյանի հոդվածի հայերեն թարգմանությունը։ Օգտվելով մայիսի 18-ին ...ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ
Անահիտ Բախշյանը ծնվել է 1947թ. սեպտեմբերի 20-ին Երեւանում:
1970թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Ֆիզիկոս:1972-1981թթ. աշխատել է Երեւանի թիվ 103 դպրոցում' որպես ֆիզիկայի ուսուցչուհի, ...ՀՌԱՀ-Ի և ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅՔԵՐՆ ԱՄԵՆԱՔԻՉ ՀԱԳԵՑՎԱԾՆ ԵՆ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն մոնիթորինգային խմբի օգնությամբ պարզել է պետական կայքերի մատչելիության և հագեցվածության աստիճանը: 52 ցուցանիշով առաջատարը ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադային:
ՀՀ նախագահի Ճապոնիա կատարելիք առաջիկա այցից առաջ կողմերը քննարկել են հայ-ճապոնական ...ՄԱՀԱՑՈՒ ՎՐԱԵՐԹ ԳԱՅԻ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Երեկ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 52-ամյա Սամվել Նավոյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 14.00-ին, գիտակցության չգալով, ...ՍԿՍՎԵԼ Է 15 ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Բացելով նիստը, վարչապետը տեղեկացրել է, որ երեկվանից սկսվել է 15 տեսչության աշխատանքի մոնիթորինգը, որի արդյունքն ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵԶ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱՋ ՁԵՌՔԸ ՉԳԻՏԻ, ԹԵ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ՁԱԽ ՁԵՌՔԸ, ԴԱ ԱՆՀԻՄՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ Է»
ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ կենտրոնական բանկի 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը, որտեղ 2011 թվականը բնութագրվել է որպես մակրոտնտեսական կայունացման ամրապնդման ...«ԱՐՓԱ-ՍևԱՆ» ՋՐԱՏԱՐԻ ԹՈՒՆԵԼԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարելով փոփոխություններ' գործադիրն այսօր «Արփա-Սևան» ջրատարի N2 թունելի շահագործման հուսալիությունն ու անվտանգությունն ապահովելու, բետոնե երեսարկի ձևախեղումը ...«ՋԻԼԻ ԼՃԻ ՋՐԱՄԲԱՐ» ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ` ՎԵՐԻՇԵՆԻՆ
Մեկ այլ որոշման փոփոխությամբ այսօր կառավարությունը Սյունիքի մարզի «Ջիլի լճի ջրամբար» ոռոգման համակարգը, որն ավելի քան 20 տարի չշահագործելու պատճառով հայտնվել է անմխիթար վիճակում, նվիրաբերել է Վերիշենի ...ՍՊԱՍՎՈՒՄ Է ԿԱՐՃԱՏև ԱՆՁՐև. ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
ՀՀ ԱԻՆ-ն տեղեկացնում է, որ մայիսի 18-19-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 20-22-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում ...ՇԱՐՈՒՆԿԱՎՈՒՄ Է ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԻՍՐԱՅԵԼ
Շարունակվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Իսրայելի պետություն: Հիշեցնենք, որ Սերգո Կարապետյանը Իսրայելում է այս երկրի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար Օրիթ ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ և ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և ՀՀ կառավարությանն առընթերանշարժ գույքի կադաստրիպետական կոմիտեի նախագահպարոն Երվանդ Զախարյանին Բաց նամակ
Պարոն Սարգսյան և պարոն Զախարյան
Գյումրիում 10 օրից սկսվելու է ...ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՎԵՐԵԼԱԿԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսության արդիականացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Զիգուրատ Արմենիա» ընկերության տնօրեն Մահմուդ Հուդայիի հետ հանդիպման ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՄ ԻՆՉՊԵՍ Է «ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՆԳԱՓՈԽՎՈՒՄ»
Ժամանակին Երեւանի կենտրոնից «օտարված» քաղաքացիների գանգատներով Եվրադատարանը շարունակում է որոշումներ եւ վճիռներ կայացնել, իսկ ՀՀ կառավարությունը, փաստաբան Վահե Գրիգորյանի բնորոշմամբ, շարունակում է դիմել ...«ՇԵՆՔԻ ԷՐԵԽԵՔԸ ՄԵԶԻ ՀԵՏ ՉԵՆ ՈՒԶԵ ԽԱՂԱ, ԲԱՅՑ ԵՍ ՇԱՏ ԿՈՒԶԵՄ ԻՐԱՆՑ ՀԵՏ ԽԱՂԱԼ»,- ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ Է 8-ԱՄՅԱ ՍՈՒՐԻԿԸ
Գյումրի քաղաքի Նորավան թաղամասի Գարեգին Ա փողոցի 12բ շենքի 5-րդ հարկի երկու փոքրիկ բնակիչներն արդեն մեկ ամիս է իրենց արարքներով ահաբեկում են ոչ միայն պատահական անցորդներին: 8-ամյա Սուրիկն ու 6-ամյա Սամվելիկը, ...ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԻԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ
«Ես անչափ զգացված եմ, Կոմիտասի երաժշտությունը չի կարող անտարբեր թողնել»,-մայիսի 17-ին «Նարեկացի» արվեստի միությունում Մարիա Ալավերդյանի կայացած մենահամերգի մասին ասաց ՆԱՄ-ի մշտական այցելուներից Հասմիկը: ...ԱՄՈՒԼՍԱՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ. ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ
Հաշվի առնելով բնապահպանության նախարարության կողմից կազմակերպած քննարկումը Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման մասին՝ «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն հանձն է առել կազամկերպել աշխատանքային քննարկում ...ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ
4-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների ավարտին մնացել է գրեթե մեկ շաբաթ, սակայն այս ընթացքում ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն առիթը բաց չի թողնում խորհրդարանում կադրային փոփոխություններ իրականացնելու համար:
ԱԺ-ի ...ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՐՑԸ ԴԵՌ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ
Այսօր ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում Հանրապետական կուսակցությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գործադիր մարմնի նիստ էր գումարել: Այն տևել է մեկ ժամից ավելի: Քաղաքական շրջանակներում բոլորը սպասում ...ԿՅԱՆՔ ԱՌԱՆՑ ՑԱՎԻ
Հազարավոր մեր հայրենակիցներ տառապում են քաղցկեղից և կյանքի տևողությունը սահամանափակող այլ հիվանդություններից: Ցավամոքիչ մորֆինի սահմանափակ մատչելիության և հաբերով մորֆինի բացակայության պատճառով կյանքին ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ԿԱՏԱՐԵՑԻՆ ՄԱՍԻՍՆԵՐՆ ՈՒ ԱՐԱԳԱԾԸ ԲԱԺԱՆՈՂ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԾԻՍԱԿԱՐԳ
ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԴԱՀԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ԱՎԱՆԴԱՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՄՈՒՏՔԸ ԲԱՑ Է ԼԻՆԵԼՈՒ
ՀՕՄ-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՍԹԱՓՎԵԼ
ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐՈՎ, ՀԱԿԱՀԱՅ ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՄՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆ
© Հետք
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ՆԵՄԵՑ ՌՈՒԲՈՆ 2 ՏԵՂՈՒՄ ԷԼ ՊԱՐՏՎԵԼ Է

«ՀԱՅԱՑՔ». ԾԻՐԱՆԻ ԲԵՐՔԻ ՆՈՐ ԹՇՆԱՄԻՆ

«ՀԱՅԱՑՔ». ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ` ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈ՞Ւ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԺԱՄԿԵՏԻ ՈՒՂԻՆ ՀԱՐԹՎԱԾ Է. ՉԵ՞Ք ՀԱՎԱՏՈՒՄ, ԱՇՈՏՅԱՆԻՑ ՀԱՐՑՐԵՔ
«ՀԱՅԱՑՔ». ՕԵԿ-Ի «ՏՈՒՆԸ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ». ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ 87310 ՕԵԿ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԾԱՌՈՒԿՅԱՆԸ «ՄԱՔՐԵԼ Է» ԲՀԿ-Ի ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿԸ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԲԱՐԿԱՑԵԼ Է
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ԱՆՏԻՎԱՐԴԱՆԻԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՕԵԿ-Ը՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ և ՓՈՂԻ ԱՐԱՆՔՈՒՄ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՆ ԿՎԱՃԱՌԵ՞Ն
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1827 Հայկական կամավորական առաջին գումարտակը Թիֆլիսից մեկնում է մարտադաշտ:
- 1851 Գրիգոր Օտյանը Սկյուտարում հիմնեց «Բաժանորդական ընկերություն»: «Արշալույս Արարատյան» ամսաթերթի հավելվածում նա ժողովրդին կոչ էր անում հիմնել գիշերօթիկ վարժարան, որտեղ աղքատ մանուկները ձրի կդաստիարակվեն:
- 1871 Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում ծնվեց նշանավոր հայագետ Նիկողայոս Ադոնցը: (Վախճ. 1943թ.-ին):
- 1978 Վախճանվեց մեծ մարդասեր Արմին Վեգները: Որպես գերմանացի զինվոր Մերձավոր Արևելքում` նա գաղտնի լուսանկարել է 1915 թ. Թուրքիայի կողմից իրականացվող հայկական ցեղասպանության վայրագ տեսարաններ: Արմին Վեգները ապարդյուն փորձում էր կառավարությանը զգուշացնել հնարավոր հետագա ցեղասպանությունների մասին: (Ծնվ.1886թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

