
ՀԱՂՊԱՏԻ ՓՈՔՐ ՀԷԿ-Ը ՉՈՐԱՑՐԵԼ Է ՍԵՅՐԱՆ ՊԱՊԻ ԱՅԳԻՆ
- Հաղպատցի Սեյրան Եսայանի 1500 մետր այգին չորացել է: Որպեսզի այգու ամենալավ ծառերի բերքից թոռները կարողանան գոնե համտեսել, 80-ամյա Սեյրան պապը դույլով ջուր է տանում իր այգին, ջրում ծառերը, իսկ հողամասի մնացած ծառերից բերք ստանալ այլևս չի կարող:

Հաղպատ գյուղ բարձրանալու ճանապարհին, որտեղ Սեյրան պապը հողամաս ունի, այժմ անցնում են «Հաղպատ 2» փոքր ՀԷԿ-ի խողովակները: «30 տարվա բաղ է, սրանք 5 տարի է` իմ բաղը չորացրել են: Վեդրոյով ջուր եմ տանում, լցնում տակը, որ ծառերս չչորանան, գոնե իմ րեխանց հմար մի բան ստեղծեմ»,- ասում է Սեյրան պապը:
«13 հատ գիլասի ծառ ունեինք, հմի մի հատ չունենք, լրիվ չորացել են,- Սեյրան պապին շարունակում է կինը` Վարդուշ տատը,- կարտոֆիլ, վարունգ, պոմիդոր. ամեն ինչ ցանում էինք, որ ջուրը չկա` ջրես, ո՞նց կարաս ցանես, ո՞ր մի տեղը տանես վեդրոյով ջուր ածես»:
Սեյրան Եսայանի ընտանիքը 13 անդամից է բաղկացած, միայն որդին է աշխատում, ապրելակերպը դժվարացել է, որովհետև այգուց ստացած պտուղ-բանջարեղենից այս ընտանիքը կտրվել է: Նույն տարածքում շուրջ 10 ընտանիքի հողամասերն էին, բայց այլևս չեն մշակում, Սեյրան պապի ասած` «բրախել» են նույն պատճառով` ոռոգելու հնարավորություն չկա:
Փոքր ՀԷԿ-ի պատճառով ջրից զրկված հողատարածքը կոլեկտիվ այգեգործության հողամասեր են եղել, որը Ալավերդու մետալուրգիական գործարանը հատկացրել է իր աշխատակցիներին: Այդ հողատարածքն այժմ նախկին աշխատակիցների սեփականությունն է: Հաղպատի համայնքի ղեկավար Սերգո Քառյանն ասում է, որ փոքր ՀԷԿ-ի կառուցումից առաջ պայմանավորվածություն են ունեցել, որ եթե վնաս տան այդ հողատարծքներին, կվերականգնեն, բայց չեն վերականգնել, ոչ էլ փոխհատուցում են տվել տերերին:
«Նրանք պարտավորվել են էն ժամանակ, և ժողովրդին ասել են, որ կվերականգնեն, բայց հետագայում էլ չեն վերականգնել»,- ասում է գյուղապետը: Նա հաստատում է, որ ընկերությունը պարտավոր էր փոխհատուցել գյուղացիներին, որովհետև կոլեկտիվ այգեգործության հողերն այսօր այդ մարդկանց սեփականությունն է:
Հաղպատ համայնքում երկու փոքր ՀԷԿ կա` «Հաղպատ 1» և «Հաղպատ-2», որոնք տեղակայված են Դեբեդի աջ վտակի` Քիստումի վրա: ՓՀԷԿ-երը շահագործում է «Օստ-էլ» ՍՊԸ-ն` 2007 թվականից: «Հաղպատ-2»-ը գտնվում է գլխավոր մայրուղուց դեպի Հաղպատ թեքվող ճանապարհի աջ մասում: Հզորությունը 1900 կվտ է, տարեկան արտադրում է 8 մլն կվտ/ժամ էներգիա: «Օստ-էլ» ՍՊԸ-ն ՀԷՑ-ին էներգիան վաճառում է 19,7 դրամով (առանց ԱՀՀ-ի):
«Հաղպատ-1»-ը Ծաղկաշատ գյուղի «Ժիվանքի բաղեր» կոչվող տարածքի մոտ է գտնվում: Հզորությունը 300 կվտ է, արտադրում է տարեկան 1,2 մլն կվտ/ժամ էներգիա: «Հաղպատ 1»-ն աշխատում է ջրերի վարարման ժամանակահատվածում, իսկ «Հաղպատ 2»-ը` միշտ, բայց հատուկ գրաֆիկով, որի համար դեռևս 2006-ին համայնքի հետ պայմանագիր է կնքել, որպեսզի ջուրը ոռոգման շրջանում տրվի գյուղին:
Չնայած Հաղպատի համայնքապետ Սերգո Քառյանը պատմեց, որ ՀԷԿ-ն ապրիլից հոկտեմբեր ամիսներին` առավոտից մինչև երեկո տրվում է գյուղացիներին, մնացյալ ժամանակները ՀԷԿ-ն աշխատում է միայն գիշերվա ժամերին, երբ գյուղացիներին ջուրն անհրաժեշտ չէ, մեր այցելության օրը` ապրիլի 22-ին, ՀԷԿ-ն աշխատում էր նաև ցերեկը, և գետում շատ քիչ ջուր էր հոսում: «Հաղպատ 2» «Իմ լամպուշկեն հենց վառեց, հենց ավել ջուրը թափվեց, ես կաշխատեմ: Ավելորդ ջուրը իմն է, ոչ ավելորդը` Հաղպատինը և առանցքային թողունակությանը»,- կարճ կապեց ՓՀԷԿ-ի հերթապահ Վարուժանը: Ինքն այդ ժամին աշխատում էր, հետևաբար «լամպուշկեն» վառվել էր, և գրաֆիկից դուրս ՓՀԷԿ-ը ջուրն օգտագործում էր: ՓՀԷԿ-ի հերթապահ Վարուժը թույլ չտվեց մեզ մտնել ՓՀԷԿ-ի տարածք և տեսանկարահանում կատարել: Իր ղեկավարին զանգահարելուց հետո հրաժարվեց նաև մեր հարցերին պատասխանել: ՓՀԷԿ-ի աշխատելը գյուղապետ Ս. Քառյանը բացատրեց հարևան գյուղերին` Սանահինին և Ակներին ջուրը մատակարարելու փորձարկումներով, որը ժամանակավոր է, իսկ ապրիլի 25-27-ին գյուղին ընդհանրապես ջուր չի տրվել, բացատրել են, որ կարգավորման աշխատանքներ են կատարում:
Գետի ջուրը գյուղացիներն օգտագործում են կենցաղային, տնամերձերի ոռոգման և անասուններին ջրելու նպատակներով:
Գյուղապետն ասում է, որ ջուրը հիմնականում հերիքում է, միայն ամառային ամիսներին` հուլիս-օգոստոսին մի քիչ պակասում է: Այդ օրերին գյուղին թաղերով են ջուրը բաժանում` մեկ օր վերևի թաղին, հաջորդ օրը` ներքևի: Գետի ջուրը համայնքին բավականացնում է միայն գյուղի 100 հա տնամերձ հողամասների ոռոգման համար: Վարելահողերը չեն ոռոգվում: Գյուղապետը վստահեցնում է, որ պատճառը ոչ թե ՀԷԿ-ն է, այլ ներքին ցանցի անաշխատունակությունը: 147 հա վարելահողը գյուղացիներն օգտագործում են որպես խոտհարք:
Գյուղապետ Սերգո Քառյանը, երբ նոր էր ընտրվել համայնքի ղեկավար, «Հետքի» հետ զրույցում խոստովանել էր, որ Ծաղկաշատի Ժիվանք հանդամասից բերված այդ ջուրը անցյալ տարիների ընթացքում ոչ ռիթմիկ է տրվել գյուղացիներին, քանի որ ջրի մեծ մասը ՀԷԿ-երն են վերցրել, չնայած պայմանագրով նախատեսված է եղել ոռոգման ժամանակաշրջանում ջուրն ամբողջությամբ տրամադրել գյուղացիներին. «Սակայն գուցե հենց արհեստական խոչընդոտներով ջուրը լրիվ չի մատակարարվում Հաղպատին»,- ասել էր Սերգո Քառյանը և խոստացել հետևողական լինել:
Տարիներ առաջ Հաղպատում բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել: Բողոքողների թվում է եղել նաեւ ներկայիս համայնքապետ Սերգո Քառյանը: Չնայած բնակիչներն ասացին, որ իրավիճակը չի փոխվել, սակայն գյուղապետի վերաբերմունքն այժմ այլ է: Ս. Քառյանը հիմա ասում է, որ ՓՀԷԿ-երը չեն խանգարում գյուղին, բնապահպանական լուրջ խնդիրներ չեն առաջացել, միայն «ձորերի անաղարտությունն է խախտվում»:
«Բնական չէ՞, եթե ջրերը վերցնում են վերևից խողովակով, որ ճնշում ունենա և ՀԷԿ-ն աշխատի, այդ տարածքներում ջուրը պակասում է ձորերի մեջ, հարցը զուտ դա է, բայց որ էական ազդեցություն է գործում բնության վրա, ես այդպես չեմ կարծում»,- ասում է գյուղապետը: Նշենք, որ «Օստ-Էլ» ՍՊԸ-ն տարեկան 400 հազար դրամ հարկ է վճարում համայնքապետարանին:
«Օստ-էլ» ՍՊԸ-ի սեփականատերը Թռչկան ջրվեժի մոտ նոր ՓՀԷԿ շահագործել ցանկացող Ռոբերտ Օխանյանի որդին է` Տիգրան Օխանյանը: Վերջինս վստահեցնում է, որ իրենց ՀԷԿ-երն աշխատում են բոլոր նորմերի պահպանմամբ և առանց օրենքի խախատման, ընդ որում` վերևի ՀԷԿ-ը` «Հաղպատ 1»-ը հաճախ չի աշխատում, երբ ջրի քանակը քիչ է լինում, երբեմն էլ` անսարքությունների պատճառով: Իսկ ոռոգման հետ կապված առաջացած խնդրի համար մինչև օրս իրենց դիմողներ չեն եղել:
Թե ինչու են ջրազրկվել 10 բնակչի հողամասերը և ինչու չեն փոխհատուցել նրանց` հողմասերը ջրազրկելուց հետո, Տիգրան Օխանյանը պատասխանում է. «Դա եթե բնակիչներն են ասել: Գիտեք, բնակիչները շատ բան կարող են ասել, ավելի շատ դեզինֆորմացիա է, որովհետև մենք ունենք գրաֆիկ, այսինքն` ինչքան ջուր կարող ենք օգտագործել, որը տրվել է մեզ նախարարության կողմից: Եթե դուք մի հոգու հարցրել եք, շատ պատճառներ կան, որ բացասական կարծիքներ հայտնեն: Հիմնականում կարող է լինել, ենթադրենք, որ մարդն ուզեցել է այդտեղ աշխատել, ուրիշ մարդ է աշխատում, ինքն արդեն բացասական է տրամադրված»: Հարցին, թե ուրեմն բնակիչները ստե՞լ են, Տիգրան Օխանյանը կրկնեց. «Ըստ մեզ` մենք բոլոր նորմերը պահպանում ենք և ոչ մի օրենք չենք խախտում»:
«Օստ-էլ» ՍՊԸ-ն ևս մեկ ՓՀԷԿ է շահագործում Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում` համանուն գետի վրա: Այստեղ, ընկերությունը, ինչպես նշեց Քարագլուխի համայնքապետ Արթուր Ստեփանյանը, շուրջ 7 հա գյուղնշանակության հող է «ամայացրել». «Որ խողովակներն անցկացրել են, այդ տարածքները փչացրել են»: Եղել են և ջրովի, և անջրդի վարելահողեր, որոնք գյուղացիները մշակել են: Սակայն սա արդեն այլ թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում:
ՀԱՂՊԱՏԻ ՓՈՔՐ ՀԷԿ-Ը ՉՈՐԱՑՐԵԼ Է ՍԵՅՐԱՆ ՊԱՊԻ ԱՅԳԻՆ
Հաղպատցի Սեյրան Եսայանի 1500 մետր այգին չորացել է: Որպեսզի այգու ամենալավ ծառերի բերքից թոռները կարողանան գոնե համտեսել, 80-ամյա Սեյրան պապը դույլով ջուր է տանում իր այգին, ջրում ծառերը, իսկ հողամասի ...ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁև ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿԱՄ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՐՏՆՉՈՂ ՏԱՐԲԵՐԱԿ
Նախընտրական թոհուբոհի մեջ գրեթե անուշադրության մատնվեց Եվրախորհրդարանում ընդունված մի բանաձև, որն առնվազն տեղեկատվական լուրջ զենք կարող է դառնալ Ադրբեջանի ձեռքին, և որին ոչ մի կերպ չկարողացան հակազդել ...10 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲՊՏ-Ի ԿԻՐԱՌԱԾ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՊԵՏԲՅՈՒՋԵ Է ՄՈՒՏՔԱԳՐՎԵԼ ՄՈՏ 1 ՄԼՆ ԴՐԱՄ
Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը մայիսի 2-ից 11-ին իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտումների, տարածքային բաժինների վարույթին հանձնած ...ԱՎՏՈՎԹԱՐ՝ ԱԳԱՐԱԿ-ԼՈՌԻ-ԲԵՐԴ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. 3 ԶՈՀ, 2 ՎԻՐԱՎՈՐ
Մայիսի 12-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան Ագարակ-Լոռի-Բերդ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ճամփեզրի ծառին:
Պատահարի հետևանքով վարորդը և ...ԾԱՂԿԱՀՈՎՏՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է 3 ԱԿԱՆ. ՍԱԿՐԱՎՈՐՆԵՐԸ ՏԵՂՈՒՄ ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՆ ԴՐԱՆՔ
Մայիսի 11-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ նախկին «Շրջկոոպի» պահեստների մոտակայքում հայտնաբերվել է 3 ականանման առարկա:
Դեպքի վայր են մեկնել Ծաղկահովիտ ...ԿԱՐԿՈՒՏԸ «ԾԵԾԵԼ Է» ԼՈՌՈՒ և ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ
Մայիսի 12-ին Լոռու մարզի Մարգահովիտ գյուղից տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկուտը վնասել է գյուղի պտղատու այգիներն ու ցանքատարածքները: Պատճառված վնասի չափերը ճշտվում ...ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ՕՁԸ ԽԱՅԹԵԼ Է 4-ԱՄՅԱ ԵՐԵԽԱՅԻ
Մայիսի 12-ին Վայոց ձորի մարզից հայտնել են, որ Ռինդ գյուղի մոտակայքում օձի խայթոցից Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել 2008 թ. ծնված Անահիտ Ազիզյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ ...ԲՆԱՊԱՀՊԱՆ-ԱԿՏԻՎԻՍՏԻՆ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ (ԼՐԱՑՎԱԾ, ՎԻԴԵՈ)
Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանող, բնապահպան-ակտիվիստ Միքայել Նազարյանին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:
Նախնական տվյալներով, Միքայել Նազարյանին ...ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ. 47-ԱՄՅԱ ՊԱՐԳևԸ ՄԱՀԱՑԵԼ Է ԿԱՅԾԱԿՆԱՀԱՐՈՒՄԻՑ
Մայիսի 12-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 22.15-ին Լոռու մարզի «Բագրևանդ» կոչվող հանդամասում կայծակնահարումից մահացել է Ստեփանավանի Երիտասարդական 64 շենքի 32-րդ բնակարանի բնակիչ, 1965 ...ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՌՈՔ ՀԱՄԵՐԳ՝ ԸՆԴԴԵՄ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆ
Կանանց իրավունքների կենտրոնը մայիսի 15-ին Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կազմակերպում է ռոք համերգ՝ «Ռոքն ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» խորագրով ակցիայի շրջանակներում, The ...ՁԿՆՈՐՍԱԿԱՆ ՌԵՏԻՆԵ ՆԱՎԱԿԸ ՇՐՋՎԵԼ Է, ԲԱՅՑ ՁԿՆՈՐՍՆԵՐԻՆ ՓՐԿԵԼ ԵՆ ՋՐԱՀԵՂՁՈՒՄԻՑ
Մայիսի 13-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի Ճայերի կղզու մոտ, շրջվել է ձկնորսական ռետինե նավակ, ինչի հետևանքով ջրում է հայտնվել երկու քաղաքացի, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի ...ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱՆՁԸ ՉՊԱՐԶՎԱԾ ՏՂԱՄԱՐԴԸ ՑԱԾ Է ՆԵՏՎԵԼ ԴԱՎԻԹԱՇԵՆԻ ԿԱՄՐՋԻՑ
Մայիսի 13-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ...ՍՈՂԱՆՔ՝ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ
Մայիսի 13-ին Վայոց ձորի մարզի Գետափի գյուղից տեղեկացրել են, որ ժամը 10.30-ի սահմաններում գրանցված առատ տեղումների պատճառով գյուղում առաջացել է սողանք, ինչի հետևանքով արգելափակվել է հանդամասեր տանող ճանապարհը:
Դեպքի ...ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ ՍՆԿԻՑ, ԱՑԵՏՈՆԻՑ ՈՒ ԺԱՎԵԼԻՑ
Մայիսի 11-ին «1-03» ծառայությունից հայտնել են, որ ացետոնից թունավորումով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Շահումյան 32 տան բնակչուհի, 2010 թ. ծնված Մերի Ղազարյանը: Ստանալով ...ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Մայիսի 14-16-ը Երևանում է գտնվելու Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությունը:
Մայիսի 14-ին պատվիրակությունը կհանդիպի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՔՈՒՎԵՅԹԻ ՇԵՅԽՈՒՀՈՒՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության շեյխուհի Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահին, ով աշխարհում հայտնի է իր բարեգործական գործունեությամբ և Քուվեյթի «Օրինակելի մայր» բարձրագույն կոմիտեի ...ԱՇՈՏ ԶԱՔԱՐՅԱՆԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿ-ՈՒՄ
Աշոտ Զաքարյանի մամուլի ասուլիսից
Նախ, ուզում եմ ողջունել բոլորիդ և իմ խորին շնորհակալությունը հայտնել ձեզ՝ իմ հրավերը հարգելու և այսօր այստեղ ներկա գտնվելու համար: Լրատվամիջոցներից ներողամտություն եմ ...ԻՄԱՑԻՐ ԹՇՆԱՄՈՒԴ ԼԵԶՈՒՆ ՈՒ ՆՐԱՆԻՑ ՄԻ ՔԱՆԻ ՔԱՅԼ ԱՌԱՋ ԿԼԻՆԵՍ
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը հրատարակել է ադրբեջաներենի առաջին դասագիրքը: Վերջին 4 տարում համալսարանում դասավանդվել է ադրբեջաներեն, բայց առանց դասագրքի՝ տեսությունների հիման վրա:
Ֆակուլտետի ...ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ԿԱՌՈՒՑԻՐ ՔՈ ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ» ԿԱՐԻԵՐԱՅԻ ՕՐ-ԷՔՍՊՈՆ
Մայիսի 17-ին՝ ժ. 11:00-15:00-ն, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում կանցկացվի ուսանողների և շրջանավարտների համար նախատեսված «Կառուցիր քո ապագան այսօր» առաջին կարիերայի օր-էքսպոն:
Կարիերայի ...ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Մայիսի 15-ից 19-ին՝ առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան ...ՓՈՂՈՑԻ և ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԻՋև
Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում իր հաղթանակն ապացուցելու խնդիր չունի: Երբ ընդդիմությունը հայտարարում է, որ ընտրությունները համատարած կեղծվել են, նշանակում է` նա խնդիր ունի ...ՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ԳԵՏԸ. 31-ԱՄՅԱ ՊԱՎԵԼ ԶԱԲՈՐԿԻՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Մայիսի 12-ին՝ ժամը 04.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Ֆիոլետովո-Դիլիջան ճանապարհի 7-րդ կմ-ին շրջվել և ընկել է գետը:
Պատահարի հետևանքով վարորդը՝ 1981թ. ծնված Պավել Զաբորկինը, ...ՄԱՅԻՍԻ 21-27-ԻՆ ԿՆՇՎԻ «ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹԸ»
ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանը յուրաքանչյուր մայիս ամսվա 4-րդ շաբաթը հռչակել է «գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»:
Այս տարի առաջին անգամ նշվելիք տոնակատարությունները տեղի կունենան ...ԱՇՈՏ ԶԱՔԱՐՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԶԲԱՂՎԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ
«ՀԱԿ-ի ստացած մանդատների թիվը կապ չունի, դուրս կգայի՝ անկախ ամեն ինչից: Այս որոշումը վաղուց էր կայացված, և դա էր պատճառը, որ ես չընդգրկվեցի ՀԱԿ-ի ոչ համամասնական ցուցակում, ոչ էլ առաջադրվեցի մեծամասնական ...ԵՐևԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ՈՒ ԾԱՂԿԱՊԱՏՄԱՆ, ՇԵՆՔԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Երևանի քաղաքապետարանի 2012թ. ծրագրով նախատեսված 140 շենքից արդեն լվացվել և վերանորոգվել են 35 շենքի ճակատային հատվածները: Երևանի զարգացման ընթացիկ տարվա ծրագրով արդեն գիշերային լուսավորությամբ ապահովվել ...ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐԸ ԿՀԵՌԱՑՎԵՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՑՈՒՑԱՏԱԽՏԱԿՆԵՐԻՑ
Այսօր Երևանի քաղաքապատերանում քաղաքապետ Տարոն Մարգարյանի ղեկավարությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետին հանձնարարվել է ապահովել գովազդային ցուցատախտակներից ...ԵՐևԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ ԿՀՆՉԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ
Այս տարի մայրաքաղաքի դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 25-ին: Այսօր Երևանի քաղաքապատերանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատու բոլոր կառույցներին ...ԼևՈՆ ԳՈՒԼՅԱՆԻ ՄԱՀՎԱՆԻՑ 5 ՏԱՐԻ ԱՆՑ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԻ ՏՎԵԼ
2012 թ. մայիսի 10-ին և 11-ին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 48-րդ նիստի շրջանակներում դիտարկվեց Հայաստանի Հանրապետության երրորդ պարբերական զեկույցը՝ Հայաստանում խոշտանգումների հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ ...ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՌԱՎԵԼ ՇԱՏ ԽՈՍԵԼ Է ՀԱԿ-Ը
Այսօր «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «Ֆեյսբուքը նախընտրական հարթակ» հետազոտության երկրորդ փուլի արդյունքները: Հետազոտության երկրորդ ...ՎԱՂԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան: Հանրապետության ղեկավարը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին՝ նվիրված հավաքական անվտանգության ...ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ ԱԹԵՆՔՈՒՄ
Մայիսի 12-ին Հունաստանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ և Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ Աթենքի «Բենակի» թանգարանի սրահում տեղի ունեցավ հունահայ հանրաճանաչ կիթառահար Հակոբ Քոլանյանի բարեգործական ...ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է «ԱՐՑԱԽՆ ԱԿՆԹԱՐԹՆԵՐՈՒՄ» ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ սփյուռքի նախարարությունը կազմակերպում է «Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցույթ՝ ի կատարումն հայ լրագրողների 5-րդ համաժողովի որոշման:
Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն արցախյան տարեգրությանը, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը իր շնորհակալությունն է հայտնում այն քաղաքացիներին, որոնք իրենց ձայնը տվեցին մեր կուսակցությանը՝ գիտակցելով համակարգի փոփոխության անհրաժեշտությունը և անխուսափելիությունը: ...ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը «Ֆեյսբուքը նախընտրական հարթակ» հետազոտության երկրորդ փուլում՝ քարոզարշավի ընթացքում և ընտրության օրը, ուսումնասիրել է ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի և ...ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Նոր Նորքի և Ջրվեժի հարգելի բնակիչներ,
Այդպես էի ձեզ դիմում քարոզարշավի ընթացքում, որն իմ կյանքում ամենանշանակալից ժամանակաշրջանը դարձավ: Այս քարոզարշավը հնարավորություն ընձեռեց ինձ ծանոթանալու ձեզանից ...ՄՐԳԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է «ԴՐԱԽՏԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ»
«Էյ թի փի» ԲՀ-ն («Հայաստան ծառատունկ» ծրագիրը) և «Հակոբյան» բնապահպանական կենտրոնը նոր ծրագիր են սկսում Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում: Ծրագիրը, որ կոչվում է «Դրախտի վերականգնում», համագործակցություն ...«ԿԱՆԱՉ ՈՒ Սև. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐԸ» ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՆԱև ԱՐԱԲԵՐԵՆՈՎ
Բեյրութում 1000 օրինակ տպաքանակով և արաբերենով լույս է տեսել լրագրող, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գիրքը: Հեղինակի 500 էջանոց այս աշխատությունը 2008 ...ՊԱՅԹՅՈՒՆ ՊՌՈՇՅԱՆ ԳՅՈՒՂԻ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՈՒՄ. 1 ՏՈՒԺԱԾ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մայիսի 14-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Չաուշի փողոցի թիվ 11 հասցեում տեղակայված, «Վէա գազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր են մեկնել մարզային ...ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
2012 թվականի մայիսի 10-12-ը Ամստերդամում (Նիդեռլանդներ) տեղի ունեցավ Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովը: Համաժողովին մասնակցում էր նաև ՀՀ դատավորների միության պատվիրակությունը՝ ի դեմս Հրաչիկ ...ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՍևԱՆԱ ԼՃԻ ԷՆԴԵՄԻԿ ՁԿՆԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՊՈՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Մայիսի 11-ին Գավառի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման մեկնարկային ծրագրի հանրային քննարկում:
Քննարկման մասնակից, Գավառի և Սևանի ՀԿ ներկայացուցիչներին, ...ՔՎԵԱԽՑԻԿԻ ՄՈՏ ՏԵՍԱԽՑԻԿ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՓԱՍՏԻ ԱՌԹԻՎ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՆՅՈՒԹԵՐ
Մայիսի 11-ին թիվ 34/20 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ա. Հովհաննիսյանը հաղորդում է տվել այն մասին, որ մայիսի 6-ին՝ ժամը 08:00-ին, «Կենտրոն» հեռուստաընկերության ներկայացուցիչ Հ. Սարգսյանը, մտնելով ...«ԳԱԼԱՅԻ» ԼՐԱԳՐՈՂԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՆՅՈՒԹԵՐ
Գյումրի քաղաքի «Գալա» հեռուստաընկերության լրագրող Ն. Նալբանդյանը մայիսի 11-ին հաղորդում է տվել այն մասին, որ մայիսի 5-ին գնացել է Գյումրիի թիվ 30-րդ դպրոցում տեղակայված թիվ 33 ընտրատարածք՝ հանձնաժողովից ...ԹԲԻԼԻՍԻԻ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՓԼՈՒԶՎԵԼ Է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երեկ՝ կեսգիշերն անց, փլուզվել է հայկական Սուրբ Նշան եկեղեցին, որը գտնվում է Թբիլիսիի հին քաղաքի կենտրոնում՝ Սերեբրյանիյ փողոցում։ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Սրբազանը «Հետքին» ասաց, որ փլուզման պատճառը ...ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՈՒՆ ԳՈՐԻՍՈՒՄ
Շաբաթ օրը` մայիսի 12 -ին, իր տանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Գորիս քաղաքի բնակչուհի 38 ամյա Լուսինե Գյագունցը: Նա երկու անչափահաս երեխաների մայր է, ավագ որդին աս տարի կավարտի դպրոցը: ...ԴԻՄՈՒՄ ԵՆ ՄՀԵՐ ԵՆՈՔՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին,ՀՀ ԱՆ Հրայր Թովմասյանին,ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին,Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին`հասարակական կազմակերպություններից և մի խումբ մտավորականներից Դ Ի Մ ...ՏՂԱ ՀԱՎԱՆԵԼՈՒ ՎԵՐՋԸ. ԿԱՅԱՑԱՎ ՏԱԻՇԱ ԱԲԵԼԱՐԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
«Քյասար երկու օրից զանգում ա: Բացահայտ ցրում եմ: Հնար չկա: Դուրն էկել էի: Կես ժամվա անկապ խոսակցություն, որի ընթացքում ուղարկեցի իրանց գյուղ, որ բանջարեղեն ծախի: Որսորդության մասին էլ մոռացել էի: ...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՏԵՐԸ ԼՑՎՈՒՄ ԵՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՄԵՋ
ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՆՎԱԶԵՑՆԵԼ ՀԱՐԿԵՐԸ, ԱՅԼԱՊԵՍ ԻՐԵՆՔ ԿՍՆԱՆԿԱՆԱՆ
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ 27 ՏՈԿՈՍՈՎ՝ 7-8 ԴՐԱՄՈՎ
ՄԵԾ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՓՈՔՐ ՀԷԿԵՐԸ. ՃԱՆԱՊԱՐՀ ՓԱԿՈՂ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐՆ ՈՒ ԱՄԲԵՐԴԻ ՀԷԿԵՐՈՒՄ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԳԵՆԵՐԱԼԸ
ՏԱՇԻՐԻ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ Է «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ»
«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ՉՈՌՆԻ ԳԱԳՈՆ ԼՌՈՒՄ Է
«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ՆԵՄԵՑ ՌՈՒԲՈՆ 2 ՏԵՂՈՒՄ ԷԼ ՊԱՐՏՎԵԼ Է

«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ԴԱՍԸ ՍԿՍՎԵՑ
«ՀԱՅԱՑՔ». ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ` ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈ՞Ւ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ
«ՀԱՅԱՑՔ». ՕԵԿ-Ի «ՏՈՒՆԸ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ». ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ 87310 ՕԵԿ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԾԱՌՈՒԿՅԱՆԸ «ՄԱՔՐԵԼ Է» ԲՀԿ-Ի ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿԸ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԲԱՐԿԱՑԵԼ Է
ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԳԵՐԱԿՇԻՌ ՁԱՅՆԵՐՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ Է ԸՆՏՐՎԵԼ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ
ՍԱՖԱՐՅԱՆԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ, ԻՍԿ ԱԽՈՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

