
ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ
- Արթուր Լալայան- Պրն Բագրատյան, արդյոք Ձեր տնտեսագիտական լուծումները արդիակա՞ն և իրականանալի՞ են: Եվ նշեք խնրում եմ Ձեր իշխանության եղած ժամանակվա ամենամեծ բացթողումը (Ձեր կողմից): Շնորհակալ եմ:

Մեր տնտեսագիտական լուծումները հիմնված են ժամանակակից մեգաէկոնոմմիկայի և մակրոէկոնոմիկայի տեսությունների վրա։ Մեգաէկոնոմիկան միանշանակ մերժում է Արևմուտքում կիրառվող մակրոէկոնոմիկայի նեոքեյնսիական (պահանջարկի խրախուսում) և նոեկոնսերվատիվ ու նեոդասական (առաջարկի խրախուսում) մոտեցումները։ Օրինակ, ինչպես գիտեք, 2008-2009 թթ. ճգնաժամի արդյունքում ՀՀ ՀՆԱ անկումը կազմեց 14.1%, երբ աշխարհի տնտեսության անկումը ընդամենը 2.3% եղավ։ Ինչու՞։ ՀՀ կառավարությունը թույլ տվեց պրոֆեսիոնալ սխալ. Նա պարտք վերցրեց (հիշենք, թեկուզ, ռուսական 500 մլն դոլարը) և սկսեց խրախուսել առաջարկի կորը։ Պղինձն ու մոլիբդենը չէին ծախվում, կառավարությունը փող էր տալիս Քաջարանին, գազը սպառումը պակասել էր, կառավարությունը փող էր տալիս Հառուսգազարդին, բնակարան չէին գնում, կառավարությունը փողը տալիս էր շինարարներին։ Պարզ էր մի բան, փողը պետք էր նպատակային (շեշտում եմ՝ նպատակային) տալ սպառողներին։ Օրինակ, ամբողջությամբ տալ քաղաքացիներին, որպեսզի նրանք բնակարաններ գնեին պետության կողմից վերահսկվող գնով։ Մեր կառավարությունը փողը մեծ մասամբ տվեց օլիգարխներին։ Արդյունքում 14%-ոց անկում։ Սա, կրկնում եմ, պրոֆեսիոնալ սխալ էր, որը Հայաստանը ետ գցեց 5 տարով։
Ալեքսանյան Աշոտ- Պարոն Բագրատյան, ես չեմ կարծում, որ Դուք այդքան միամիտ եք և որ կարող եք օրինական ճանապարհով հասնել իշխանափոխության, երկրին պետք է հեղաշրջում, նրանք իշխանությունը չեն տամ դա հնարավոր չէ, միայն հեղաշրջում, եթե ասեք այլ լուծում, չեն հավատա, այս ժողովրդին դարձրել են ոչխար ազգի տականքները:
Լիովին համաձայն եմ հեղաշրջման գաղափարի հետ, քանի որ իշխանությունների ուզածը դա է:
Սամվել- Պարոն Բագրատյան, Մեր կառավարության աշխատանքը` զարգացնել երիտասարդական ռեսուրսներն արտերկրում, մեղմ ասած, տապալվում են: Խոսքս «Լույս» հիմնադրամի մասին է, որն իբր թե պետք է օգնի կարիքով տաղանդավոր երեխաներին գնալ արտերկիր և ուսուցում ստանալ, որպեսզի ապագայում վերադառնան հայրենիք և օգնեն մեզ այն շենացնել: Ինչ կարծիքի եք «Լույսի» մասին և եթե գաք իշխանության ի՞նչ կանեք, որպեսզի «Լույսի» բացթողումները շտկեք:
1. Կընդլայնեմ արտասահմանյան բուհերի ցանկը, ուր ընդունվելու պարագայում պետությունը փող է տալիս։ 2. Տրվող գումարի չափը կկապեմ առաջադիմության հետ։ 3. Փողը կտամ անտոկոս վարկով, որը կարելի կլինի փակել կամ փողով կամ Հայաստանում աշխատելով։
Ռաֆիկ- Պարոն Բագրատյան, ըստ Ձեզ հնարավոր է գոնե մի քանի կարևորագույն նշանակություն և եկամտաբերություն ունեցող` մասնավորապես հանքեր, կապի, էներգետիկայի օբյեկտներ, ապասեփականաշնորհել և վերահսկել, որպեսզի դրանց եկամուտները մտնեն պետական բյուջե:
Խնդիրներ եմ տեսնում հանքարդյունաբերության ոլորտում։ Մասնավորապես հրապարակայնորեն պետք է քննվի Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականաշնորհման հարցը։
Կարինե- Օլիգարխները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իշխանությունից կամավոր հրաժարվողը չեն, ոնց կարող են մտածող և նորմալ քաղաքացիները պարտադրել դրանց հեռանալ:
Պատասխան։ Ըմբոստությամբ։
Արթուր- Պարոն Բագրատյան, հասարակության մեջ, նաև միտումնավոր, լուրեր են տարածել, որ իբր ՀԱԷԿ-ը փակվել է ձեր կողմից, որպեսզի հասարակությունը վատ սոցիալ տնտեսական վիճակում գտնվելով հեշտ կառավարելի լինի.... Խնդրում եմ նշել թե երբ է փակվել ատոմակայանը, և երբ է բացվել, թեև պատասխանը ես գիտեմ, որ փակվելը կապ չունի ձեր իշխանության տարիների հետ , բայցևայնպես խնդրում եմ փաստերով նշել, որ հասարակությունը բամբասանքի չտրվի...ինչպես նաև խնայբանկի ավանդների մասով... Շնորհակալություն...
ՀԱԷԿ-ը փակվել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի 1989 թ. փետրվարի որոշմամբ՝ ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Նախարարների խորհրդի դիմումների հիման վրա։ Հայկական կողմը դա հիմնավորել է երկրաշարժի վտանգի և ԱԷԿ-ի երկրաբանական ճեղքվածքի վրա գտնվելու պատճառաբանությամբ։ Անկախության տարիներին սկզբից ևեթ անց է կացվել ԱԷԿ-ի տարածքի միկրոսեյսմիկ հետազոտություն (առաջին անգամ դրա պատմության մեջ)։ Ճեղքվածք չի հայտնաբերվել։ Դրանից հետո, ավաղ, անկախ Հայաստանի առաջին 3 վարչապետները (Վ.Մանուկյան, Գ.Հարությունյան և Խ.Հարությունյան) չհամարձակվեցին ատոմակայանը վերագործարկելու որոշում կայացնել։ Սա մեծապես պայմանավորեց էլեկտրաէներգիայի մասսայական խափանումները 1991-1993 թվականներին։ 1993-ի փետրվարին, վարչապետ դառնալուց անմիջապես (1 շաբաթ) հետո, առաջին գործերիցս մեկը եղավ ատոմակայանի բացելու առաջարկով ՀՀ ԳԽ դիմելը։ Պատերազմի այդ ծանր շրջանում համարձակ գնացել եմ այդ քայլին։ Հանրապետության նախագահը թև ու թիկունք եղավ նախաձեռնությանը։ Կայանը ֆիզիկապես գործարկեցինք 1995 թ. հունիսին, վերջնականապես՝ 1995 թ. նոյեմբերի 5-ին։ 1995-ը ամառվանից Հայաստանը անխափան շուրջօրյա էլեկտրաէներգիայի մատակարարում ունի։ Ղարաբաղում շուրջօրյա էլեկտրաէներգիայի մատակարարումը ապահովվել է 1993 թ., իմ կառավարության կողմից Սարսանգի ՀԷԿ-ի վերականգման և կարճ ժամկետում Մարդակերտ-Ստեփանակերտ բարճրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման շնորհիվ։ Գործարկված ատոմակայանը տարբերվում է հնից։ Նրա սեյսմակայունությունը բարձրացված է, էլեկտրասնուցումը ավելացված, կառուցված է հովացման լրացուցիչ ջրավազան և թափոնների գերեզմանոց (թափոնները Հայաստանից չեն տարվել սկսած 1979 թ.)։ Այնուամենայնիվ ատոմակայանը կարելի էր շահագործել 12-14 տարի։ Բանն այն էր, որ ռեակտորի մետաղը հաշվարկված է 30 տարվա համար։ Ռեակտորը շահագործվում է 1974 թ.։ Եվ ուրեմն 1996 թ. նոր ատոմակայանի շինարարության բոլոր նախապատրաստական աշխատանքները ավարտման փուլում էին։ Նախագահ Տեր-Պետրոսյանի և իմ հեռանալուց հետո այստեղ մատը մատին չեն խփել։ Լեն ու բոլ 2000-2008 թթ. ատոմակայանի փոխարեն չբնակեցված Հյուսիսային պողոտա է կառուցվել։ Մինչդեռ ատոմակայանը օրեցօր վտանգավոր է դառնում։ «Շանս» կա, որ նորից լույս չենք ունենալու։ Մեծանում է նաև միջուկային աղետի վտանգը։
Արարատ- Պարոն Բագրատյան, եթե ընտրությունները կեղծվեն, ի՞նչ քայլեր կձեռնակի ՀԱԿ-ը: Շնորհակալություն:
Ամեն գնով կվերականգնի արդարությունը։
Սարգիս- Պարոն Բագրատյան, խնդրում եմ պատասխանեք` ի՞նչ ազդեցություն է թողել համաշխարհային ճգնաժամը մեր երկրի տնտեսության վրա, և ինչպե՞ս կարող էր ճգնաժամը ազդեցություն ունենար մի բանի վրա որը չկա:
Դա այդպես չէ. ինչ-որ տնտեսություն կա։ Ազդեցությունը բացասական է։ Հիմնականում դրսից ներդրումների պակասեցման և Հայաստանից կապիտալի փախուստի պատճառներով։ 1.0-1.3 մլրդ դոլարի արտասահմանյան ներդրումների փոխարեն 2008-2010 թթ. ունեցել ենք համապատասխանաբար 935, 777 և 570 մլ ն դոլար։ Դրան հակառակ ՀՀ-ից օլիգարխների կողմից փողի արտահանումը ավելացել ու հասել է 1.2 մլրդ դոլարի։ 2009 թ. կառավարությունը սխալ որոշում կայացրեց. պարտք վերցնել և այդ փողի մեծ մասը տալ օլիգարխներին։ Տնտեսագիտության մեջ սա կոչվում է փրկել արտադրողներին։ Փորձը ցույց տվեց (Չինաստան, Գերմանիա), որ ներմուծող երկրում պետք էր փրկել սպառողներին։ Այսինքն փողը պետք էր տալ ժողովրդին։ Հիշու՞մ եք 2009-ի մարտին դրամի արժեզրկումը։ Որևէ ավանդատեր փոխհատուցում բանկերից ստացա՞վ։ Որևէ մի բանկ տուժե՞ց։ Արդյունքում սպառման անկման պատճառով արտադրությունը գահավիժեց։ Սա կառավարության մասնագիտական սխալի արդյունք է։
Վարդան- Պարոն Բագրատյան, հետևելով Ձեր գործունեությանը, գիտեմ որ Դուք էքսպերտ եք նաև պատմագիտության բնագավառում: Խնդրում եմ ասեք տնտեսական, քաղաքական, դեմոգրաֆիական և ուրիշ ինչ ցուցանիշների դեպքում Հայաստանը կարող է կորցնել իր անկախությունը, և արդյոք այդ վտանգը ռեալ չէ մեզ համար արդեն: Ակնկալում եմ անկեղծ պատասխան: Շնորհակալություն:
Կարծում եմ մենք մոտ ենք պետության կորստին։ Եվս մի քանի տարի օլիգարխների տիրապետության շարունակություն, ևս մի քանի կեղծված ընտրություն, ևս մի քանի հարկային արտոնություն եկեղեցուն, ու Հայաստան չի լինի։ Երկիրն այս վիճակում կգոյատևի, հավանաբար, մի 7-15 տարի։ Ընդհանրապես եթե նայում ենք պատմությունը, ապա երբեք պետականության կորուստը արտաքին թշնամու ուղղակի ագրեսիայի հետևանք չի եղել։ Մենք ինքներս ենք միշտ կորցրել մեր պետականությունը նախևառաջ ներքին պատճառներով, երկրի զարգացումը կասեցնելով։ Պետությունը կենդանի օրգանիզմ է։ Նրա գոյության միակ ձևը զարգանալն է։
Կարեն- Պարոն Բագրատյան, եթե ձեր կուսակցությունն անցնի Ազգային ժողով, ձեր մոտ կգտնվի բնապահպանության ոլորտի պորֆեսիոնալ, որը կկարողանա ղեկավարել բնապահպանության ոլորտը, այսինքն` կղեկավարի պետական քաղաքականություն վարող կառո՞ւյցը: Ներկայումս թվում է, թե իշխող կուսակցությունում այդ ոլորտի մարդ չկա, եթե լիներ, ապա այսքան բնապահպանական խնդիրներ չէին լինի: Խնդրում եմ, մենակ չասեք, որ նախարարի պաշտոնը զուտ մենեջերի աշխատանք է, եթե այդպես լիներ, ուրեմն թող, օրինակ, մի շինարարի կամ կոշկակարի նշանակեին առողջապահության կամ արդարադատության նախարար:
Լավ մասնագետներ շատ կան։ Գուցեև նաև բնապահպանների մեջ։ ՀԱԿ-ում որ հաստատ։ Բայց չեմ կարծում, որ խնդիրը նախարարն է։ Բնությունն իրոք պաշտպանության կարիք ունի։ Մենք օրենքով պետք է ստեղծենք ազգային բնապահպանության խորհուրդ, ընտրված սոցիալական տարբեր խավերի կողմից։ Այստեղ պետք է լինեն նաև ներկայացուցիչներ ռեգիոններից։ Այդ խորհրդին պետք է իրավունք տալ վետո դնել ցանկացած հանքի շահագործման վրա, եթե այն խորհրդի կողմից կգնահատվի վնասակար երկրի համար։
Կարեն- Պարոն Բագրատյան, Ձեր կուսակցությունն այդքան ներուժ և պրոֆեսիոնալներ ունի, որ կարողանա Հայաստանը հանել բնապահպանական նման խայտառակ վիճակից: ՀՀԿ-ն, իմ կարծիքով, չունի նման մասնագետ, քանի որ հենց իրենց կասկածելի հիմունքներով նշանակած գլխավոր բնապահպանը (նախարարը) «շինարար» է մասնագիտությամբ: Եթե այդ լոգիկայով շարժվենք, նրան նաև կարող էին առողջապահության նախարար նշանակել:
Կարծեմ հարցը կրկնվում է։ Վերևում ես ձեր հարցին արդեն պատասխանել եմ։
Նարեկ- Պրն Բագրատյան, ինչպե՞ս եք պատրաստվում կարգավորել արտարժույթի շուկան և ինչ քայլեր ունեք մշակած արտահանումը խթանելու ուղղությամբ և արդյոք, Ձեր կարծիքով, առհասարակ, արտահանումն այն խնդիրներից մեկն է, որի վրա Հայաստանը պետք է շեշտ դնի, թե ոչ: Շնորհակալություն:
Դրամը պետք է սահուն արժեզրկվի այն արժույթների նկատմամբ, ուր հայկական ապրանքներ են արտահանվում։ Սա դժվար, բայց լուծելի խնդիր է։ Ժամանակ առ ժամանակ այն պահանջելու է դրսից եկող տրանսֆերտների ստերիլիզացիա (ԿԲ-ն մեծածավալ արտարժույթ պետք է գնի)։ Հայաստանը պետք է շեշտը դնի ոչ միայն արտահանման, այլև բարձր ավելացված արժեք պարունակող ապրանքների արտահանման վրա։
Քրիստինե- Հարգելի պրն Բագրատյան, հարցս ոչ այնքան տնտեսական ոլորտին է վերաբերում, որքան ակնկալում է պարզաբանում Ձեզնից` որպես Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ (հիմնադիր անդամ) և ՀԱԿ համամասնական ցուցակով առաջադրված թեկնածու: Ընտրություններին մասնակցող որոշ կուսակցություններ իրենց նախընտրական ծրագրերում քիչ թե շատ արծարծել են Ջավախքի հարցը: ՀԱԿ-ի ծրագրում Ջավախքը չի շոշափվում: Հետաքրքիր է, թե` 1. ի՞նչ դիրքորոշում ունի ՀԱԿ-ը Ջավախքի հարցում, 2. եթե Դուք պատգամավոր դառնաք, ջավախքցիներին հուզող որևէ խնդիր բարձրացնելո՞ւ եք ԱԺ-ում: Շնորհակալություն:
Ջավախքում ես, նախևառաջ, տեսնում եմ հայոց լեզվի ու պատմության, դասավանդման, մշակույթային արժեքների պահպանման խնդիրներ։ Կարծում եմ, որ և մեր իշխանության օրոք, և ներկայումս այս հարցերը լուծվել են և լուծվում են։ Համենայն դեպս Վրաստանի 2-րդ (Շևարդնաձեն) և 3-րդ (Սահակաշվիլին) նախագահները մեծ հաշվով ըմբռնումով են մոտեցել Ջավախքի սոցիալ-տնտեսական կամ մշակույթային խնդիրներին։ Կան առանձին ճչան գործիչներ։ Բայց նրանց մոտեցումները պաշտոնական քաղաքականություն չեն դարձել։ Հայաստանի կառավարությունը միշտ էլ կարողացել է պայմանավորվել Վրաստանի կառավարության հետ և Ջավախքում կառուցել էլեկտրահաղորդման գիծ, վերանորոգել ճանապարհները, պահպանել մեր հուշարձանների մեծ մասը և այլն։ Հաճախ կազմակերպված կամ ինքնաբուխ պրովոկացիաներ են լինում։ Բայց դրանք հաղթահարվել են։
Լուս.՝ Գ. Շամշյանի
ՀԱՐԹԱՎԱՅՐԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ (ՎԻԴԵՈ)
Երբ լրագրողական մեր խումբը ուղղությունների բաժանվեց՝ պաշտպանության բանակի առաջապահ զորամասեր մեկնելու համար, ես որոշեցի գնալ դեպի հարավ-արեւելք: Այդպես որոշել էի նախապես: Զինվորական ծառայության բերումով ...ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ
3
Արթուր Լալայան- Պրն Բագրատյան, արդյոք Ձեր տնտեսագիտական լուծումները արդիակա՞ն և իրականանալի՞ են: Եվ նշեք խնրում եմ Ձեր իշխանության եղած ժամանակվա ամենամեծ բացթողումը (Ձեր կողմից): Շնորհակալ եմ:
Մեր ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ
Վերջերս իմ հեղինակած «Հորդոր սփյուռքում հայտնված ՀՀ քաղաքացիներին, կամ փակենք կեղծիքի դուռը» հոդվածը արժանացավ շատ էլ.թերթերի , բլոգերների ու ֆեսբուքցիների ուշադրությանը, հնչեցին տարբեր ...ՄԵԾ ՀՐՄՇՏՈՑ. ԿԶՈՒԼԱԼԵ՞Ն ՋՐԵՐԸ
Իշխանական եւ ընդդիմադիր ճամբարներում ստեղծված աննախադեպ խառնիճաղանջ, խճճված իրավիճակը խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու շաբաթ առաջ ոչ միայն պահպանվում, այլեւ օրեօր սաստկանում է` մեկընդմիշտ ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՄԻԱՑԵԼ Է ՖԼՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ «ԱՅԼԵՒՍ ԵՐԲԵՔ» ՆԱԽԱԳԾԻՆ
Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը միացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի «Այլեւս երբեք» ("Never Again") խորագիրը կրող նախագծին:
Համաշխարհային ...ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 97-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ապրիլի 22-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը մասնակցեց Չեխիայի Հանրապետության Վիսոչինա երկրամասի մայրաքաղաք Յիհլավայում «Ուրարտու» հայ-չեխական ընկերության կազմակերպած «Նրանք էլ իրավունք ունեին, ...ՄԱՐՎԵՑ «ՀԱՅ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ 500-ԱՄՅԱԿԸ. ԵՐևԱՆԸ ԳՐՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ԹԵՄԱՅՈՎ ՆԱՄԱԿԱՆԻՇԸ
Ապրիլի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակման պաշտոնական արարողության ժամանակ տեղի ունեցավ «Հայ գրատպության 500-ամյակը. Երևանը` գրքի համաշխարհային ...ԱՆՏԵՍԵԼՈՒ ԵՆ ԵՐԿԱԹՅԱ ԱՐԳԵԼԱՊԱՏՆԵՇՆԵՐԸ
Ապօրինի հրաման կատարող ոստիկանները չեն կարող խոչընդոտել ՀՀ քաղաքացիների՝ երկրում օրինականությունը վերականգնելու գործողություններին։ Մենք` Երևան քաղաքի Մաշտոցի պողոտային հարող այգում կառուցված ինքնակամ ...ՊԱՏԱՀԱՐ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂՈՒՄ. ՎԱՐՈՐԴՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ
Ապրիլի 21-ին` ժամը 19.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղում բախվել է «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-21213»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել ...«ՈՉԽԱՐԻ ՀՈՏՈՎ» ՕԾԱՆԵԼԻՔԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ Է ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ԱԿՑԻԱՆ
Այս օրերին մի խումբ ՕԵԿ-ականներ Արմավիրի մարզում համատարած անձնագրերի պատճենների հավաքագրմամբ են զբաղված: Նրանք այցելում են տներ եւ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից նախ տեղեկանում են, թե մայիսի ...«ՍԵՒԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ 2 ՀԱ ԽՈՏ Է ԱՅՐՎԵԼ
Ապրիլի 20-23-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին ...ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ՝ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ
Բնապահպանները ահազանգում են Հայաստանում բնապահպանական բազմաթիվ խնդիրների մասին. Թեղուտի, Քաջարանի, Ջերմուկի հանքերի շահագործում, անտառների ոչնչացում, Երևանի անապատացում և այլն: Արդյոք այս խնդիրները տեղ ...ԿԵՐՈՒԽՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԵՆՔՈՒ՞Մ
Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի համայնքապետարանի շենքում օրեր առաջ կերուխում է եղել: Այս մասին «Հետքին» տեղեկացրին գյուղացիներից: Ըստ նրանց` համայնքապետ Եսայի Մովսիսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ի անունից մարդկանց ...ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՆ Է ՆՎԻՐԱԲԵՐՎԵԼ ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ
Մարզական համալիր և ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու նպատակով Վանաձոր համայնքի ավագանին քաղաքի տարբեր հատվածներում գտնվող`43937.2 և 6954.0 քմ մակերեսով, համայնքի սեփականություն հանդիսացող երկու հողամաս անհատույց ...ՀԱՅՏՆԻ ԵՆ ՍԱՄԲՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ
Ս/թ մարտի 21-ից 22-ը Երևանի Ռ. Վարդանյանի անվան «Աշխատանք» մարզադահլիճում անցկացվեց սամբոյի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցեցին ավելի քան 100 մարզիկներ Հանրապետության մարզերից, քաղաքներից ...«ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԿԵՆՏՐՈՆԸ» ԿԴԻՏԱՐԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԱԳԱԾՈՏՆՈՒՄ ՈՒ ԵՐԵՒԱՆՈՒՄ
«Ընտրական համակարգեր կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2012 թվականի մայիսի 6-ին դիտորդական առաքելություն կիրականացնի ՀՀ Արագածոտնի մարզում և Երևան քաղաքում։ Կազմակերպությունը դիտորդական առկաքելությունը ...SOS... SOS... SOS...
...Երեկվանից փակել են իմ ուղղակի մուտքը քաղաքապետ Տարոն Մարգարյանի ԷՋ: Հենց նոր հասկացա, թե ինչու: Ինձ զանգահարեցին Ծիծեռնակաբերդի համալիրին մոտ տարածքի բնակիչներ և տեղեկացրեցին, որ այդ հատվածի Դալմայի ...ԿՓՈՐՁԵՆ ՎԵՐՍԿՍԵԼ ՄՈՒՐԱԴ-ՌԱՖԱՅԵԼՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնիին, ով Հայաստան է այցելում առաջին անգամ «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառման շրջանակում: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ...ՍՊԱՍՎՈՒՄ Է ԿԱՐՃԱՏև ԱՆՁՐև և ԱՄՊՐՈՊ
Ապրիլի 24-28-ը գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ապրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես ...ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 97-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի հովանավորությամբ և նախաձեռնությամբ, «Վրաստանի հայ համայնք», «Վրաստանի հայերի ազգային ...ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ապրիլի 21-ին Համբուրգում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված հուշ-երեկոն: Սուրբ Պետրոս եկեղեցում ներկա էին տարբեր ազգությունները ներկայացնող ավելի քան 700 հյուրեր: Միջոցառմանը մասնակցեց ...Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ» ԻՐ ԾՐԱԳԻՐԸ ՏԱՊԱԼԱԾ ԿՀԱՄԱՐԻ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգության» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ բոլոր գնահատականները նա կտա մայիս 7-ին` խորհրդարանական ընտրություններից հետո:
Քարոզարշավին ...ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ՀՈՒՍՈՎ ԵՆ, ՈՐ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ, ԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ԹԱՂՈՒՄԸ ԿՏԱ ԻՐ ԱՐԴՅՈՒՆՔԸ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երեկ Մաշտոցի պուրակում անսովոր արարողություն էր` լացուողբ, թաղման թափոր, մահախոսականներ, մեխակներ. բնապահպան-ակտիվիստների խոսքերով` ինքնորոշված քաղաքացիները վերջին հրաժեշտն էին տալիս Օլիկ Գարխյանին` հայաստանյան ...ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆ Ի ՇԱՀՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԴԵՊՔ. «ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ»
Մարզերում օրինաչափ երևույթ է դարձել վարչական շենքերը օգտագործել որպես իշխող կուսակցության շտաբներ: Կուսակցություններից մեկի ներկայացուցիչը դա հայտնաբերել է Գեղարքունիքի մարզի գյուղ Լուսակունքում գյուղապետարանի ...ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՉՀԱՄԱՁԱՅՆԵՑ ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՀԵՏ
«Մենք պատասրատ ենք թե 8 այլ մրցակից առաջատարների, թե 3 այլ մրցակից առաջատարների հետ ստորագրել հենց հիմա, բայց 12 օր է մնացել քարոզարշավին: Մենք արդեն ասել ենք, որ ոչ ժամավաճառության խնդիր ունենք, ոչ էլ ...«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՓՈԽԻ ԻՐ 20 ՏԱՐՎԱ ԶՈՒՍՊ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգության» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենք ի սկզբանե դեմ են եղել հայ-թուրքական արձանագրություններին, որոնք հակապետական են: Նրա ...ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻ ԽՈՍՔԵՐՆ ԱՆՀԻՄՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ
Երևանի բուսաբանական այգին հանդիսանում է ՀՀ ԳԱԱ բուսաբանութան ինստիտուտի ամենախոշոր ստորաբաժանումը: Այգում աշխատում են բարձրակարգ և սրտացավ մասնագետներ:
Վաղ գարնանից Երևանի բուսաբանական այգում տարվում ...ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆՆ ՈՒ ԳԱՐԵԳԻՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԸ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՂՆԵՐԻՆ
ՀՀ ոստիկանապետ պարոն Վլադիմիր Գասպարյանին
Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս/թ մարտի 31-ին, ժամը 13:00-ից Մաշտոցի պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող ...ՄԻԼԱՆՆ ՈՒ ԿՈՏԱՅՔԸ՝ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միլանի նահանգապետ Գվիդո Պոդեստային, ով Երևանում է գտնվում «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակներում:
Ողջունելով հյուրին՝ ...ԼՎԱՑՎՈՒՄ և ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ ԵՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՇԵՆՔԵՐԸ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ...«ԵՐևԱՆ 2012 ԳՐՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ԾՐԱԳՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՌԻԹՈՎ ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
«Երևան 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի բացման առիթով քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ ...ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ. ՊԵԿ-ԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ ԵՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԸ
Ապրիլի 17-ին «Հետքում» հրապարակված` «Բավրայի մաքսակետում գյուղացիների թարխունը փչացրել են. ո՞վ է պատասխան տալու» հոդվածին արձագանքել է պետեկամուտների կոմիտեն:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Արմավիրի մարզի ...ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՄԵՐԺԵԼ Է ՀԱԿ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԴԻՄՈՒՄԸ
Այսօր` ապրիլի 23-ին` ժամը 16:00-ին, թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քննության առավ պատգամավորության թեկնածու, ՀԱԿ անդամ Վլ. Կարապետյանի լիազոր ներկայացուցիչ Պ. Հովակիմյանի կողմից 20.04.2012 ...ԱՇԽԱՐՀՈՒՄ ՏԱՐԵԿԱՆ 3 ՄԼՆ ԿՅԱՆՔ Է ՓՐԿՎՈՒՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ
ՀՀ առողջապահության նախարարությունում «Իմունիզացիայի եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում կազմակերպվել է իմունականխարգելման հարցերին նվիրված կլոր սեղան: Այս տարի «Իմունիզացիայի եվրոպական շաբաթ» ...«ՄՇՈ ՃԱՌԸՆՏԻՐԸ» ՓՐԿԵԼՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔԱՆԴԱԿԻ ՏԵՍՔՈՎ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Վարք հավերժության» քանդակի բացման արարողությանը: Քանդակը բացվել է մայրաքաղաքի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկին հարակից ...ՀԱԿ-Ն ՈՒ ՀՅԴ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ ՇԵՆԳԱՎԻԹՈՒՄ
Ապրիլի 23-ին հանդիպում է տեղի ունեցել Հայ ազգային կոնգրես դաշինքի եւ Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցության Շենգավիթի նախընտրական շտաբների պատասխանատուների միջեւ: Հայ ազգային կոնգրեսից հանդիպմանը ...ՕՐՀՈՒՍԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԸ՝ ՍԱՔՈՒՆՑԻՆ ՈՒ ՎԱՆՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Սաքունց,
Հարգելի պարոն Վանյան, Հայտնում եմ Ձեզ, որ Վանաձորում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրման վերաբերյալ նամակում ես ստորագրել եմ, որ դեմ եմ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացմանը՝ իմ ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր նստաշրջանի 36-րդ նիստի նախագահող Կատալին Բոգյայի (Katalin Bogyay) եւ գլխավոր տնօրենի տեղակալ պարոն Գետաչեւ Էնգիդայի (Getachew ...ՎԵՆԵՏԻԿԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՒԱՆԻ ՀԵՏ
Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնիին, ով Երևանում է գտնվում «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» խորագրի միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Ողջունելով ...
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ և ԱՌԳՐԱՎԵԼ ԵՆ ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԵՉԱՍԸ ԿԱՏԱՐՎԱԾԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՄԵԴԻԱԿՈԿՏԵՅԼ ԵՒ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ- ԱՌԱՅԺՄ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ 7 ԱՆՁԻ
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ Եև ՌԴ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋև
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՄԻ ՊԱՀ ԳԱՅԹԱԿՂՎԵԼ Է, ԲԱՅՑ ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵԽ-ՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ և ԲԱԲԿԵՆ ԳԱՐՈՅԱՆԻ ԾԵԾՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԴԱՏԱՎՈՐ ՔՐԻՍՏԻՆԵ ՄԿՈՅԱՆ. «ԿԱՇԱՌՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ՀԵՇՏ Է»
ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ

«ԱՌԱՎՈՏ». ԻՆՉՊԵՍ ԷՐ ՆԵՐԿԱ ՄԱՐԶՊԵՏԸ ԽՈՐՈՎԱԾ ՀՅՈՒՐԱՍԻՐԵԼ ՆԱԽԿԻՆԻՆ
«ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԹԵՂՈՒՏՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ. ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՓԱԿԵԼ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ԲԵԼԳԻԱՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԳՆԱԼ ՄԱՇՏՈՑԻ ԱՅԳԻ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 97-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՈԳԵԿՈՉՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՄՐՑԱՎԱԶՔ
ԱՅԳԻՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 0.5 ՄԼՆ ԱՆԴԱՄԱԼՈՒՅԾ, ԽԵԼԱՊԱԿԱՍ ՈՒ ԴԵԲԻԼ Կ՞Ա ԿԱՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ 4

- 1956 Մահացավ արևելագետ, լեզվաբան Նորայր Վրույրը:
- 1959 Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ «Սպարտակ» բալետի համար:
- 1965 Մեծ եղեռնի 50-ամյակի նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի ձախ թևի մի խումբ պատգամավորներ հանդես եկան հայերի 1915 թվականի ցեղասպանությունը դատապարտելու առաջարկությամբ:
- 1985 Արգենտինայի Ազգային կոնգրեսը միաձայն որոշում ընդունեց հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
- 1985 Հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում ընդունեց Ուրուգվայի Ազգային համագումարը:
- 1990 Կանադայի համայնքների պալատը քննարկեց «Մարդու կողմից իր մերձավորին ցույց տրվող անմարդկային վերաբերմունքի մասին» հարցը: Առաջարկություն ներկայացվեց հայերի 1915թ. ցեղասպանության 81-րդ տարելիցի կապակցությամբ. սահմանել և յուրաքանչյուր տարի 20-ից 24-ը նշել մարդու կողմից իր մերձավորի նկատմամբ թույլատրված հանցագործության հիշողության շաբաթ:
- 1990 Սկսվեց Արձնի (Բագրևանդ) ճակատամարտը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

