
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՀՀԿ-Ի ՄՇԱԿԱԾ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ
- ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանի հայտարարությունը

Երեկ տեղի ունեցավ կարևոր մի իրադարձություն. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող մի քանի կուսակցություն որոշեցին ստեղծել ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ: Գաղափարն ինքնին լավն է, սակայն ցավում եմ, որ պատշաճ նախապատրաստված չլինելու պատճառով այն արդյունքում ստորագրվեց ընտրությունների մասնակցող ինը կուսակցություններից ընդամենը չորսի կողմից:
Հիշեցնեմ, որ ՀՀԿ-ն լավ ընտրությունների անցկացման համապարփակ ծրագրով հանդես էր եկել շատ ավելի վաղ, և այդ ծրագիրը պարունակում էր ոչ միայն գործընթացի հանրային վերահսկողությունը, այլ հարցերի շատ մեծ շրջանակ: Այսօր խնդիրն ամենևին էլ այս կամ այն ուժի «հեղինակային իրավունքի» մասին չէ, այլ էության:
Մեր կարծիքով մասնակից կուսակցությունները պետք է առաջին հերթին սահմանեն ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոններ: Կանոններ, որոնք ստանձնվում են կամավոր: Կանոններ, որոնց պահպանումը մասնակից կուսակցությունների կողմից ի վերջո կհանգեցնի քաղաքական միջավայրի փոփոխության: Կանոններ, որոնց անվերապահ կիրառումը թույլ կտա հասնել այն իրավիճակի, երբ մասնակիցները կշնորհավորեն միմյանց ընտրությունների արդյունքերով անկախ իրենց ստացած ձայների թվից:
Եկեք մեկ անգամ այլ կերպ վարվենք: Եկեք բոլորս միասին կանգնենք մեջք մեջքի լավ ընտրությունների անցկացման հարցում ու իրականացնենք նման ընտրություններ: Եկեք կարևոր այս գործընթացը չդարձնենք «փիառ» ակցիա, այլ ներգրավենք իսկապես բոլորին, պայմանավորվենք բոլոր հարցերի շուրջ մեկ փաթեթով, պայմանավորվենք թե ընտրությունների հանրային վերահսկողության մեխանիզմների, թե ընտրությունների ընթացքում յուրաքանչյուրիս վարքականոնների, թե փոխադարձ հարգանքի և թե արդար մրցակցության ապահովման շուրջ: Պայմանավորվենք, միասին էլ իրականացնենք. բոլոր ութ կուսակցություններով ու մեկ դաշինքով:
Սա է իրական ժողովրդավարության ճանապարհը:
Իսկ շտաբի ձևավորումը ընդամենը մեխանիզմներից մեկն է, որը թույլ կտա փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկել բոլոր ծագած հարցերը:
Հասկանալով այդ հրամայականը` ես մեր կուսակցության անունից առաջարկում եմ, որ ընտրական գործընթացի բոլոր անմիջական մասնակիցները քննարկեն մեր կողմից մշակված կանոնների նախագիծը, որպեսզի հենց վաղը ևեթ ձեռնամուխ լինենք այդ կանոնների ամբողջականացմանը: Վստահ եմ, որ մեր առաջարկությունը պատշաճ արձագանք կստանա:
Նախագիծ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՇԱՃ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՆՈՆՆԵՐ
Սույն կանոնները կոչված են ապահովելու ընտրական գործընթացի մասնակիցների քաղաքակիրթ մրցակցությունը` ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով:
1. Ընտրական գործընթացի մասնակիցը
Սույն Կանոններում «ընտրական գործընթացի մասնակից» են հանդիսանում`
ա) սույն Կանոններն ընդունած և ընտրական գործընթացի մասնակից հանդիսացող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, հասարակական շարժումներն ու հասարակական կազմակերպությունները,
բ) նախորդ կետում թվարկված կազմավորումների անդամները, պատասխանատուները, վստահված անձինք ու ընտրական հանձնաժողովներում նրանց ներկայացուցիչները, նրանց կողմից առաջադրված թեկնածուները, վերջիններիս վստահված անձինք,
գ) սույն Կանոններն ընդունած մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները, նրանց վստահված անձինք:
2. Իշխանության լեգիտիմության հիմքերը
Ժողովրդավարական բազմակուսակցական ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության լեգիտիմության հիմքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքին, այլ օրենքներին և ընտրական օրենսդրությանը համապատասխան իրականացված ընտրություններն են, որի ընթացքում մասնավորապես`
ա) ընտրողները հնարավորություն են ունենում անարգել տեղեկանալ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների ծրագրերին ու դիրքորոշումներին և ազատորեն կատարել իրենց ընտրությունը,
բ) ընտրողները քվեարկում են ազատորեն, առանց վախի, առանց միջամտության կամ նրանց ազատ կամքի արտահայտման վրա ցանկացած այլ ոչ օրինական ներգործության:
3. Կանոնների պահպանումը
3.1. Ընտրական գործընթացի մասնակիցները պարտավորվում են բարեխղճորեն պահպանել սույն Կանոնները` նպատակ հետապնդելով նպաստել Հայաստանի Հանրապետության հասարակության, ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների և միջազգային հանրության կողմից ընտրություններն ազատ և արդար ճանաչելուն:
3.2. Քաղաքական գործընթացի մասնակիցը`
ա) իր գործունեությունն իրականացնում է սույն Կանոններին համապատասխան,
բ) պետք է ձեռնարկի գործուն քայլեր ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ անհատական մակարդակով` ուղղված Կանոնների պահպանմանը,
գ) պետք է ձեռնարկի ողջամիտ միջոցներ` կանխելու ընտրական գործընթացի մասնակից չհանդիսացող իր կողմնակիցների այն գործողությունները, որոնք ընտրական գործընթացի մասնակցի կողմից կատարվելու դեպքում կորակվեին որպես Կանոնների խախտում,
դ) չպետք է չարաշահի Կանոնների խախտումների վերաբերյալ բողոքներ ներկայացնելը, օրինակ` ներկայացնելով անհիմն կամ ոչ էական բողոքներ:
3.3. Սույն Կանոններն ընդունած ընտրական գործընթացի մասնակից կազմավորման ղեկավարը (ղեկավար մարմինը) պարտավոր է`
ա) հանձնարարել տվյալ կազմավորման բոլոր անդամներին, պաշտոնյաներին, թեկնածուներին, հորդորել ընտրական գործընթացի մասնակից չհանդիսացող իր կողմնակիցներին` պահպանելու նշված Կանոնները,
բ) Կանոնների խախտման դեպքում գործադրել կազմավորման կարգապահական ներգործության միջոցներ:
4. Քարոզարշավը
Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է`
ա) հարգել ընտրական գործընթացի մյուս մասնակիցների` իրենց գաղափարները, տեսակետներն ու սկզբունքներն անկաշկանդ տարածելու իրավունքը,
բ) չխանգարել կամ չխափանել ընտրական գործընթացի այլ մասնակիցների նախընտրական քարոզարշավը, մասնավորապես` չխոչընդոտել նրանց քարոզչական տպագիր նյութերի Օրենքով սահմանված կարգով տարածմանը և պաստառների` Օրենքով սահմանված կարգով տեղադրմանը, չփչացնել կամ չոչնչացնել դրանք, չտարածել կեղծ կամ անանուն նյութեր,
գ) հարգել մամուլի ազատությունը, մասնավորապես` չխոչընդոտել լրագրողների մասնագիտական պարտականությունների կատարմանը,
դ) չխոչընդոտել ընտրական գործընթացի այլ մասնակիցների կողմից երթերի, ցույցերի կամ հանրահավաքների իրականացմանը, մասնավորապես` չխոչընդոտել քաղաքացիների մասնակցությանը ընտրական գործընթացի այլ մասնակիցների երթերին, ցույցերին կամ հանրահավաքներին:
5. Ընտրական հանձնաժողովներ, դիտորդներ, վստահված անձինք
Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է`
ա) համագործակցել ընտրական հանձնաժողովների հետ՝ իր կողմից նշանակված անդամների և իր վստահված անձանց միջոցով, ապահովել քվեարկության կանոնավոր անցկացումը խաղաղ մթնոլորտում, ինչպես նաև ընտրողների լիիրավ ազատությունն իրենց ընտրական իրավունքն առանց խոչընդոտների իրականացնելու համար:
բ) չմիջամտել ընտրական հանձնաժողովների` իր կողմից նշանակված անդամների պարտականությունների կատարմանը,
գ) չխոչընդոտել ընտրական հանձնաժողովների անդամների և ընտրական գործընթացի այլ մասնակիցների վստահված անձանց պարտականությունների կատարմանը,
դ) չվտանգել ընտրական հանձնաժողովների անդամների անվտանգությունը քվեարկությունից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո,
ե) համագործակցել հավատարմագրված դիտորդների հետ:
6. Ընտրական գործընթացի մասնակցի պահվածքը և խոսքը
6.1. Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է`
ա) նպաստել նախընտրական քարոզարշավի, քվեարկության, ընտրությունների արդյունքների ամփոփման և հետընտրական շրջանում խաղաղ մթնոլորտի ապահովմանը,
բ) գործել իր դիրքին վայել պատասխանատվության զգացումով,
գ) բանավոր կամ գրավոր խոսքում չօգտագործել այնպիսի բառապաշար, խոսք կամ պատկերներ, որոնք`
- սադրիչ կամ զրպարտիչ են,
- ուղղակի կամ անուղղակի բռնության սպառնալիք են հանդիսանում կամ բռնություն են հրահրում այլոց դեմ,
- պարունակում են անձնական վիրավորանք:
6.2. Ընտրական գործընթացի մասնակիցը իր խոսքով և գործով անվերապահորեն մերժում է ահաբեկման ցանկացած դրսևորում և պարտավորվում է քաղաքակիրթ վերաբերմունք դրսևորել ընտրական գործընթացի այլ մասնակիցների, վերջիններիս կողմնակիցների, նրանց ինստիտուցիոնալ և անհատական գույքի նկատմամբ:
7. Դիրքի չարաշահում
Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է`
ա) չչարաշահել իր իշխանությունը կամ ազդեցությունը քաղաքական նպատակներով,
բ) չօգտագործել ի պաշտոնե իր տրամադրության տակ առկա հանրային (վարչական) ռեսուրսները նախընտրական նպատակներով (բացի օրենքով նախատեսված դեպքերից):
8. Քաղաքական կոռուպցիա
Ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է զերծ մնալ հետևյալ գործողությունները իրականացնելուց`
ա) որևէ մեկին պարտադրել հրաժարվել կամ չհրաժարվել թեկնածությունից,
բ) որևէ եղանակով պարտադրել մարդկանց քվեարկելու որևէ կուսակցության կամ թեկնածուի օգտին կամ դեմ կամ ձեռնպահ մնալ քվեարկությունից:
9. Քաղաքական շփումներ
Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները ջանքեր են գործադրում փոխադարձ հարգանքի ու տարակարծությունը հանդուրժելու մթնոլորտում ուղղակի շփումներ և երկխոսություն իրականացնելու համար:
10. Բողոքարկում և ընտրությունների արդյունքների ճանաչում
10.1. Ընտրական վեճերի արդարացի լուծման նպատակով ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է ընտրական օրենսդրության խախտումների վերաբերյալ բողոքները ներկայացնել օրենքով նախատեսված մարմիններին և հետամուտ լինել այդ բողոքների բազմակողմանի քննարկմանը,
10.2. Սույն կանոններն ընդունած ընտրական գործընթացի մասնակիցների կողմից` դրանք պահպանելու պայմաններում, ընտրական գործընթացի մասնակիցը պարտավորվում է ընդունել ընտրությունների վերջնական արդյունքները: Ընտրությունների վերջնական արդյունքները կարող են ընդունվել վերապահումներով այն դեպքերում, երբ արձանագրվել են սույն կանոնները չպահպանելու կամ դրանք խախտելու փաստեր, որոնք որոշիչ ազդեցություն չեն թողել ընտրությունների վերջնական արդյունքների վրա:
«ԱՌԱՎՈՏ». ՌԴ-Ի ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ «ԴԵՍԱՆՏԸ»՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Առավոտի» տեղեկություններով՝ այս օրերին Հայաստանում են գտնվում ռուսական շուրջ մեկ տասնյակ առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք հանդիպումներ են ունենում Հայաստանի իշխանական վերնախավի հետ: Մասնավորապես, ...«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ՍՊԱՍԵՆՔ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ
Բանից պարզվում է՝ ՕԵԿ կանանց համաժողովի ժամանակ Հեղինե Բիշարյանը բառացիորեն ասել է. «...դրա համար, ի դեմս Արթուր Բաղդասարյանի, մեր կուսակցությունում կանայք շատ են...»:
«ՉԻ» - Հեչ լավ բան չստացվեց: Հիմա ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». և ՀԱՆԵԼՈՒԿ
Երեկ առավոտյան Երևանի բենզալցակայաններում բենզինը կրկին թանկացավ: Մեկ լիտր «Ռեգուլյարը» վաճառվում է 500 դրամով, «Պերմիումը»՝ 520 դրամով, «Սուպերը»՝ 550 դրամով: Բենզինը թանկացավ միանգամից բոլոր լցակայաններում:
Բենզին ...«ՀՐԱՊԱՐԱԿ». ԿԱԴՐԱՅԻՆ ՇԱՐԺԵՐ
Ըստ ՀՀԿ-ականների՝ ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական ընտրություններից հետո կարող է զբաղեցնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:
Ինչպես հայտնի է, այդ պաշտոնը ներկայումս զբաղեցնում ...«ՀԱՅԱՑՔ». Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ, ՈՐ ՎՐԱՑԻՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂՈՂԻՑ
Արարատի մարզի սառնարաններում խաղողը նեխում է
Արարատի մարզի գյուղացիներն անելանելի դրության մեջ են հայտնվել: Չնայած արդեն գարուն է, սակայն մարզի սառնարանային տնտեսություններում պահեստավորված մեծ քանակությամբ ...«ՀԱՅԱՑՔ». ՆԱՀԱՆՋ ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶՐԻՑ
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղղակի երկխոսությունը ամենևին էլ անհնարին չէ: Այսպիսի գրեթե սենսացիոն եզրահանգման հեղինակը Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին է: Իրանական քաղաքական վերնախավում չափավոր ...ՀՀԿ-ԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ ԲՈՂՈՔԵԼ Է
Ապրիլի 4-ին պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանը հեռախոսազանգեր է ստացել թիվ 2 ընտրատարածքային հանձնաժողովի քարտուղարից, ապա նախագահից, ովքեր տեղեկացրել են, որ նույն ընտրատարածքում պատգամավորության ...ՆՈՐ ԱՄԵՆԱԳՆԱՑ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ
Ապրիլի 4-ին արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ այցելեցին Շիրակի մարզ։ Գյումրիում Ա. Երիցյանը ծառայողական պարտականությունները բարեխիղճ ու անձնվիրաբար ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑՈՒՑ ՀԱՓՇՏԱԿԵԼ ԵՆ 1760 ԵՎՐՈ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԳՈՐԾ
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում Մեծ Բրիտանիայի քաղաքացու դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական ...ՔԱՂԱՔԱՑՈՒ ՔԱՐՏԻ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻՑ ՀԱՓՇՏԱԿՎԵԼ Է ՄՈՏ 4 ՄԼՆ ԴՐԱՄ ԴՐԱՄ. ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԳՈՐԾ
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում քաղաքացու դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ գողություն կատարելու, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն ...ՓԱՅՏԵ ՏՆԱԿՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՅՐՎԵԼ Է
Ապրիլի 4-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզում՝ Վանաձորի «Ինֆեկցիոն հիվանդանոց» բժշկական կենտրոնի մոտ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել և մարվել է: Արտակարգ ...ՍԼՈՎԱԿԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐՔՈՒՄԸ ՊԱՏԺՎՈՒՄ Է ՄԻՆՉև 5 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՄԲ
Եթե ցանկացած կարգի թուրք պաշտոնյա (ինչպես և ցանկացած այլ անձ) համարձակվի Սլովակիայի տարածքում հերքել Հայոց ցեղասպանության փաստը, ապա անմիջապես կպատժվի մինչև 5 տարվա ազատազրկմամբ: Այս մասին հայտարարել ...«ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ» ԶՈՐԱԿՑՈՂ ԽՄԲԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ Բ-ԻՆ
Վեհափառ Տեր,
Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են հասարական զարգացումները, որոնք ծնունդ են երկրում առկա տարբեր սոցիալական խնդիրների։ Շրջակա միջավայրին սպառնացող վտանգները համախմբել են բնապահպանական ...2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ
-Մազերդ խարդախության մեջ են սպիտակել, դու ո՞նց կարող ես ազնիվ աշխատել, հոպար,- ոչ թե մտածեց, այլ բացահայտ հայտարարեց խմբի ղեկավար ավագ տեսուչը ու ձեռնամուխ եղավ իմ բազմափորձ խարդախության մի էպիզոդ ջրի ...ԸՍՏ ԼԻՏՎԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒԺԵՂ ՔԱՅԼԵՐ Է ԱՆՈՒՄ ԵՄ-Ի ՀԵՏ ՄԵՐՁԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսին:
Սերժ Սարգսյանը կարևորել է հայ-լիտվական բարեկամական համագործակցության խորացումը՝ նկատի ...ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ ԿԱՄ 9-Ի ՄՐՑՈՒՂԻՆ - 2
Սկիզբը՝ Մեկնարկային լիցքավորում կամ 9-ի մրցուղին
Ֆոնային ուժեր
Ընտրությունների ֆոնը կապահովի երեք քաղաքական ուժ՝ «Օրինաց երկիր»-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» տանդեմը:
ՕԵԿ-ն ընտրություններին ...ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
Ապրիլի 5-ին «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ, 42-ամյա Միսակ Ստեփանյանը, բնակելի գոտու լվացարանում կախվելով, ինքնասպան է եղել:
2011 թ. մայիսին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության ...ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ 5 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԷԼԵԿՏՐԱԼԱՐ
Ապրիլի 4-ին ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 3 երիտասարդի:
Նրանք խոստովանել են, որ մարտի 25-ի գիշերը Գյումրիի մանկական հիվանդանոցի շինհրապարակից ...ՈՐՔԱ՞Ն ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՎՃԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
ՀՀ քաղաքացիների գանգատներով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է որպես փոխհատուցում վճարել 63 հազար 545 եվրո, 120 հազար ԱՄՆ դոլար ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՀԱՐԿԱՅԻՆ և ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՆՈՒՅՆԻՍԿ ԳԵՐԱԿԱՏԱՐԵԼ ԵՆՔ»
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա նիստը սկսել է 2012 թ. առաջին եռամսյակի բյուջետային հավաքագրման արդյունքն ամփոփելով։
«Մենք հարկային և մաքսային ...ՄԱՅԻՍԻՆ ԿՍԿՍՎԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ՇԵՆՔԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2012 թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը, որոնցով սահմանվում են պետբյուջեով տեխնոպարկին ընթացիկ տարում հատկացված ...ԵՐևԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԵՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՋԵՐՄՈՑՆԵՐ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար տարածքային կառավարման նախարարությանը հատկացնել 1 մլրդ դրամ՝ քաղաքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրի ...ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ԳՆԱՑԻՆ
Մի շարք նախարարների տեղակալներ, վարչության պետեր, մարզպետներ ու մարզպետների տեղակալներ և այլ պաշտոնատար անձինք ներկայացրել են արձակուրդ ձևակերպելու դիմում և մինչև մայիսի 6-ը լինելու են արձակուրդում:
Այս ...ԱՊԱՄՈՆՏԱԺՈՂ ԲՐԻԳԱԴԻՆ ՄԻԱՑԵԼ Է ևՍ 10 ՔԱՂԱՔԱՑԻ
ՀՀ ոստիկանապետ պարոնՎլադիմիր Գասպարյանին
Տեղեկացնում ենք ձեզ, որ ս/թ մարտի 31-ին ժամը 13:00-ից Մաշտոցի պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող ...ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆՔ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԵՂԾՎԱԾ, ՉԳՐԱՆՑՎԱԾ, ԺԱՄԿԵՏԱՆՑ և ԱՆՈՐԱԿ ԴԵՂԵՐԻՑ - 3
Սկիզբը՝ Որքանո՞վ ենք պաշտպանված կեղծված, չգրանցված, ժամկետանց և անորակ դեղերիցՈրքանո՞վ ենք պաշտպանված կեղծված, չգրանցված, ժամկետանց և անորակ դեղերից - 2
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ...ՄԱՐԶՊԵՏԸ ՁևԱՑՆՈՒՄ Է, ԹԵ ԱՐՁԱԿՈՒՐԴ Է ԳՆԱՑԵԼ
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե առաջիկա նախընտրական գործընթացներում ներգրավված, հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք' մի շարք նախարարների ...ՀՀԿ-Ն ՀԱՎԿԻ՞Թ Է ԲԱԺԱՆՈՒՄ
Քիչ առաջ Աջափնյակ թաղամասի քաղաքացիներից մեկը «Հետքին» տեղեկացրեց, որ համար 156 դպրոցի մոտ տեղակայված ՀՀԿ-ի շտաբում ընտրողներին «Սուրբ Զատիկի օրվա կապակցությամբ» հավկիթ են բաժանում:
Քաղաքացին ասաց, թե ...ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՐԵՑ ՀՕԳՈՒՏ ՀԱԿ ԹԵԿՆԱԾՈՒԻ
Այսօր Երևանի թիվ 2 ընտրատարածքային հանձնաժողովը քննարկել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Սամվել Ֆարմանյանի դիմումը և մերժել այն: Նշենք, որ Ս. Ֆարմանյանը հանձնաժողովին բողոք էր ներկայացրել ՀԱԿ-ի թեկնածու ...ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԿ-ՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ ՌԻՈ+20" ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԻՆ
Մենք՝ ներքոստորագրյալ բնապահպանական կազմակերպություններս, ծանոթանալով ՌԻՈ+20" առաջընթացի գնահատման ՀՀ ազգային զեկույցի բնապահպանական մասին, չենք կարող համաձայնվել այն մտքի հետ, որ Հայաստանի Հանրապետությունում ...ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐՈՒՄ 4 ԱՌԱՐԿԱՅԻՑ ՄԵԴԱԼՆԵՐ ԵՆ ՆՎԱՃԵԼ
Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում մեկնարկել է «Կենսաբանություն» առարկայի հանրապետական օլիմպիադան, որի հանրապետական փուլին մասնակցել է 97 աշակերտ Երևանից ու մարզերից:
«Հանրապետական փուլի հաղթողները ...ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ. «ԴՊՐՈՑՆԵՐԻ 2/3-ՐԴԸ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ Է ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՎ»
«Հանրապետության դպրոցների 2/3-րդը այսօր կահավորված է ժամանակակից լաբորատորիաներով: Խնդրի վերջնական լուծումը նախատեսված է մոտ ապագայում»,- այսօր Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում ասել է ՀՀ կրթության ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ՝ ՀՀ-ԻՑ ՄՇՏԱՊԵՍ ԲԱՑԱԿԱՅՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ ոստիկանությունը հանրապետությունից մշտապես բացակայող ՀՀ քաղաքացիների հաշվառում չի վարում: «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում հստակ ամրագրված է ռեգիստրում մշակվող բնակչի անհատական ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ ԵՆ ԽՆԴՐԵԼ ԱԼԻևԻ ՊԱՀՎԱԾՔԻ ՈՒ ՀԱՅԵՐԻՆ «ՖԱՇԻՍՏՆԵՐ» ԱՆՎԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ապրիլի 2-4-ին Բաքվում անցկացված «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ժամանակ Իլհամ Ալիևի խիստ ագրեսիվ ու հակահայկական ձևակերպումները, նաև հայերին «ֆաշիստներ» անվանելը «սառը ցնցուղ» էին եվրոպացիների համար: ...ՆՈՐՔ-ՄԱՐԱՇՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հերթական աշխատանքային շրջայցը Նորք-Մարաշ վարչական շրջանում էր: Այս վարչական շրջանն, ի տարբերություն մայրաքաղաքի մյուս վարչականների, բաղկացած է բացառապես մասնավոր տնատիրություններից, ...ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻՆ՝ ՕՁՈՒՆՈՒՄ
Ապրիլի 5-ին Օձունի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում, ինչպես և Հայաստանի մնացած սրբավայրերում մեծ հանդիսությամբ նշվեց Ավագ հինգշաբթին՝ Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրը:
Կատարվեց Ոտնլվայի ...ԱՇԽԱՐՀԸ ՌԻՈ Է ԳՆՈՒՄ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՆՈՐ ՎԱՍՅՈՒԿԻ
Բնության պահպանությունը այսօր ինչպես ամբողջ մարդկության, այնպես էլ Հայաստանի հասարակության առջև ծառացած առանցքային խնդիրներից է: Հայաստանի տարածքի սակավությունը, անտառածածկ տարածքների անբավարարությունը ...ԶԼՄ-ՆԵՐԻ ԴԵՄ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՓՈՓԱԳԻՐ. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՆՎԱԶՄԱՆ ՄԻՏՈՒՄ ՈՒՆԵՆ
Լիանա ՍայադյանՏաթևիկ Շալջյան
2011 թվականին զանգվածային լրատվամիջոցների մասնակցությամբ քննվող զրպարտության եւ վիրավորանքի մեղադրանքով 37 գործից 30-ը շարունակվեց 2012-ին: Այս տարվա առաջին եռամսյակի ամփոփված ...ԸՍՏ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ՝ ՀԱՅ-ԼԻՏՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹ ՈՒՆԵՆ
Ապրիլի 5-ին կայացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայ-լիտվական հարաբերություններն ...ԱԻՆ-Ը ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ԱԶԱՏԵՑ «ՔԻՄԻԱԿԱՆ ՇԱՌ ՈՒ ՓՈՐՁԱՆՔԻՑ»
Ապրիլի 5-ին արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները Մանկավարժական համալսարանի քիմիական նյութերի պահեստից քիմիական նյութերի մեծ քանակություն տեղափոխեցին Նուրբ օրգանական քիմիայի գիտահետազատական ...ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՀՀԿ-Ի ՄՇԱԿԱԾ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանի հայտարարությունը
Երեկ տեղի ունեցավ կարևոր մի իրադարձություն. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող մի քանի կուսակցություն որոշեցին ստեղծել ընտրությունների ...ԱՊԱՄՈՆՏԱԺՈՂ ԲՐԻԳԱԴՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ՝ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի քաղաքացիներ,
Մենք` Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժող բրիգադների մասնակիցներս, պայքարում ենք մեր երկրում օրենքի գերակայության սկզբունքի կայացման համար: Յուրաքանչյուրը, ով ...ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒՄ ԵՆ
Ապրիլի 5-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի՝ համամասնական և մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածուների, Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչների և տարածքային կառույցների ղեկավարների համատեղ ...ԿԸՀ-Ն ԲԱՇԽԵԼ Է ՀԱՆՁԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ և ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ
Այսօրվա արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն սահմանել է ՀՀ Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրություններին ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվող դրոշմակնիքի ձևը: ...
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ
ԼՅՈՒՔՍ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՍՊԱՆԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ Է ՆԵՐԳՐԱՎՎԵԼ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
ԱԺ-Ն ՄԵՐԺԵՑ ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ
ԵՐևԱՆՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԱԾԸ. ԼԻՑՔԱՎՈՐՎԱԾ «ՄԱԿԱՐՈՎ», ԳԱՂՏՆԻ ՓԱԿԱՆՈՎ ԴԱՆԱԿ, ԹՄՐԱՄԻՋՈՑ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ՀԱՐԱՅ-ՀՐՈՑ
«ՀԱՅԱՑՔ». ԹԵ ԻՆՉՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԶՐԿՎԵՑ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՄԻԼԻՈՆՆԵՐԻՑ
«ՀԱՅԱՑՔ». ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԶՈՐԱՀԱՎԱՔ
«ՀԱՅԱՑՔ». Ո՞ՐՆ ԷՐ ԼԱՎՐՈՎԻ ԵՐևԱՆՅԱՆ ԱՅՑԻ ՆՊԱՏԱԿԸ
«ՀԱՅԱՑՔ». ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ՝ «ՆՐԱՆՑ ՎՌՆԴԵՔ ԳՅՈՒՂԵՐԻՑ»
ԶԵՆՔՈՎ, ԴԱՆԱԿՈՎ ՈՒ ՔԱՐԵՐՈՎ ԿՌԻՎ ԱԶԱՏԱՄՈՒՏ ԳՅՈՒՂՈՒՄ. ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԳԼԽԻՆ 5 ԿԱՐ Է ԴՐՎԵԼ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՕԵԿ-ԱԿԱՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ԱՆԵՐՈՋ ԳՈՐԾՈՆԸ
«ՀԱՅԱՑՔ». Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ, ՈՐ ՎՐԱՑԻՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂՈՂԻՑ
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՆՐԱՆՔ. ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ՀԱՅԱԽՈՍ ՀԱՄՇԵՆՑԻՆԵՐԸ (ՄԱՍ 6)
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ «ԱՈՒՏԻԶՄ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»
- 1840 Բոլնիս-Խաչեն գյուղում ծնվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1882 Ծնվել է հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Սպանվել է 1922 հուլիսի 13-ին):
- 1905 Սկսվեց Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) Երկաթուղայինների գործադուլը:
- 1919 Մահացավ երգիծաբան Հարություն Ալփիարը: (Ծնվ. 1864 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

