
«ՀԱՅԱՑՔ». ՆԱՀԱՆՋ ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶՐԻՑ
- ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղղակի երկխոսությունը ամենևին էլ անհնարին չէ: Այսպիսի գրեթե սենսացիոն եզրահանգման հեղինակը Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին է: Իրանական քաղաքական վերնախավում չափավոր հայացքների կրող համարվող Ռաֆսանջանին, որ իրանական էլիտայի ամենափորձառու գործիչներից մեկն է, երկու շաբաթ առաջ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեինի հրամանագրով նշանակվել է Քաղաքական նպատակահարմարության խորհրդի նախագահ:

Կրկին գլխավորելով այս կարևոր կառույցը' International Studies Journal-ի թղթակցի հետ հարցազրույցում նա կարծիք է հայտնել, որ իրանաամերիկյան հարաբերություններն ամենևին էլ փակուղում չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից:
«ԱՄՆ-ը գերտերություն է, ինչպես Ռուսաստանը, Չինաստանը, Եվրամիությունը: Եվ եթե մենք կարող ենք պայմանավորվել Եվրոպայի, Չինաստանի ու Ռուսաստանի հետ, ապա ինչո՞ւ չենք կարող ուղղակի երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ»,- նշել է Ռաֆսանջանին' միաժամանակ ընդգծելով, որ երկխոսությունը չի նշանակում, թե Իրանը պետք է իրեն պահի ԱՄՆ-ի «մարիոնետ պետությունների» նման, կողմերը պետք է փորձեն ընկալել և ընդունել միմյանց, դիրքորոշումները, և այդ դեպքում երկխոսությունը կարող է հաջողված լինել:
Տարբեր փորձագետներ Ռաֆսանջանիի վերադարձը համարում են Իրանի հոգևոր և քաղաքական վերնախավում «չափավորականների» առաջին խոշոր հաղթանակի նախանշան: Ըստ ամենայնի, Ռաֆսանջանիի վերադարձը ենթադրում է, որ նա կաշխատի առաջիկա նախագահական ընտրություններում ապահովել «չափավորականների» թևի որևէ ներկայացուցչի հաղթանակը: Տարբեր փորձագետներ չեն բացառում, որ այդ թեկնածուն լինելու է խորհրդարանի ներկայիս խոսնակ Ալի Լարիջանին:
Սակայն Ռաֆսանջանիի դիրքերի վերականգնումը նաև Իրանի արտաքին քաղաքականության մեջ հնարավոր փոփոխությունների նախերգանքն է: Ներկայիս ծայրահեղ լարված իրադրությունը Իրանի շուրջ, երբ ակտիվորեն քննարկվում են ամերիկա-իսրայելական օդային հարվածի հավանական ժամկետները, իսկ Իրանի դեմ ամերիկա-եվրոպական նոր տնտեսական պատժամիջոցները և հատկապես նավթային էմբարգոն, այսպես թե այնպես, հարվածում են երկրի տնտեսությանը և առաջացրել են Արևմուտքի հետ հարաբերությունների լիցքաթափման անհրաժեշտություն:
Ընդ որում' այդ ուղղությամբ որոշակի «մեսիջներ» կան նաև Վաշինգտոնից: Նախ' ԱՄՆ նախագահի հայտնի նամակը Իրանի հոգևոր առաջնորդին, այնուհետև' ԿՀՎ-ի' ԱՄՆ Կոնգրեսին ներկայացրած եզրակացությունը, որով հետախուզությունը փաստորեն արձանագրել էր, որ Իրանը սկզբունքորեն չունի միջուկային զենքի ստեղծման պոտենցիալ:
Ոչ պակաս ուշագրավ էր ամերիկյան նշանավոր Foreign Policy ամսագրում հայտնված տեղեկատվությունը, թե Իսրայելը Ադրբեջանի տարածքում ձեռք է բերել մի քանի ռազմական օդանավակայաններ, որոնք մտադիր է օգտագործել Իրանին օդային հարվածներ հասցնելու դեպքում:
Ադրբեջանն անմիջապես արձագանքեց հայտարարությամբ, թե որևէ պարագայում իր տարածքը չի տրամադրի Իրանին հարված հասցնելու համար, սակայն առավել ուշագրավ էր ԱՄՆ հանրապետական կուսակցությունից Օբամայի վարչակազմի մշտական ընդդիմախոս, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջ.Բոլթոնի հայտարարությունը, թե Foreign Policy-ի հրապարակումը ամենևին էլ պատահականություն չէ, այլ Իրանի նկատմամբ Իսրայելի հնարավոր գործողությունը կանխելու նպատակով թույլ տրված տեղեկատվական արտահոսք' ուղղակի հենց Օբամայի աշխատակազմից: ԱՄՆ վարչակազմից իրենց դժգոհությունը չեն թաքցնում նաև Իսրայելի պաշտպանության նախարարության և «Մոսադի» ներկայացուցիչները:
Սակայն Օբամայի վարչակազմում առանձնապես չեն էլ թաքցնում, որ գոնե այս պահին Իրանի նկատմամբ ռազմարշավի նախաձեռնումը չի մտնում իրենց իրական ծրագրերի մեջ: Խնդիրը միայն ԱՄՆ-ում սպասվելիք ընտրությունները չեն, թեպետ դա կարևոր գործոններից մեկն է: Խորքային առումով «Մեծ Մերձավոր Արևելք» կոչվող և այս լայնածավալ տարածաշրջանի վերաձևում նախատեսող Վաշինգտոնի հայտնի ծրագիրը «խցանվել» է: «Արաբական հեղափոխական գարունը» ամենևին էլ չի հանգեցրել ակնկալված արդյունքներին: Թունիսում, Եգիպտոսում և Լիբիայում նախկին վարչակարգերի տապալումը իրականում սոսկ գլխավոր փորձ էին մեծ «ներկայացումից» առաջ:
Բայց, օրինակ, Եգիպտոսում փորձն ակնհայտորեն ձախողվեց. հետմուբարաքյան Եգիպտոսի առաջին խորհրդարանում հաղթանակ տարավ «Մահմեդական եղբայրներ» հայտնի շարժումը, ինչը անմիջապես հանգեցրեց Իսրայելի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման և Սինայի թերակղզում նոր լարվածության առաջացման, ինչը մոտ 30 տարի, Մուբարաքի օրոք, հաջողվել է լոկալացնել: Բայց «չջարդվող ոսկոր» դարձավ Սիրիան, և այստեղ է, որ ԱՄՆ-ը վերջին 20 տարում առաջին անգամ բախվեց այս երկրում շատ կոնկրետ և առանցքային շահեր ունեցող Ռուսաստանի և նրան սատարող Չինաստանի կոշտ դիմադրությանը:
Սիրիայում ընդհանուր շահերի առկայությունը կոտրեց նաև Մոսկվա- Թեհրան հարաբերություններում գոյացած սառույցը' Իրանին և Ռուսաստանին կրկին վերածելով փաստացի դաշնակիցների: Անշուշտ, արևմտյան աննախադեպ ճնշմանը դիմանալով' Ասադների ռեժիմը մեծ ծառայություն մատուցեց միաժամանակ և՛ Մոսկվային, և՛ Թեհրանին, սակայն սիրիական ճգնաժամը ցույց տվեց ԱՄՆ-ին, որ Իրանի նկատմամբ ռազմական հարվածի դեպքում Մոսկվան ու Պեկինը չեզոք չեն մնա և ամենաքիչը ռազմատեխնիկական աջակցություն կցուցաբերեն Թեհրանին, ինչը միանգամայն հավանական կդարձնի C-300 հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրումը Իրանին:
Կարևոր դեր ունեցավ նաև այն հանգամանքը, որ տարածաշրջանի պետություններից ոչ մեկը գործնականում չպաշտպանեց Իրանին հարված հասցնելու գաղափարը: Թեհրանը հմուտ դիվանագիտությամբ կարողացավ եթե ոչ իր կողմը գրավել, ապա չեզոքություն պարտադրել Պակիստանին և ԱՖղանստանի կառավարությանը, Թուրքմենստանին և նույնիսկ Թուրքիային' կտրուկ սառեցնելով նաև Պարսից ծոցի արաբական երկրների տատանումները: Սակայն ԱՄՆ դիրքորոշման փոփոխության մեջ ամենակարևոր նշանակությունը թերևս ԱՖղանստանում գտնվող բանակի աննախանձելի ճակատագիրն է, եթե Իրանին հարված հասցվի:
Այդ դեպքում թալիբները ինքնաբերաբար կվերածվեն Իրանի դաշնակիցների, և իրանական բանակը նրանց հետ միասին քիչ վնաս չի հասցնի ԱՖղանստանում տեղակայված ՆԱՏՕ-ի 150-հազարանոց կոնտինգենտին: Պատերազմական այդպիսի սցենարը կտրուկ կմեծացնի Արևմուտքի կախվածությունը Ռուսաստանից, որի տարածքով են այժմ իրականացվում ՆԱՏՕ-ի աֆղանական բանակի հիմնական մատակարարումները: Եթե Մոսկվան ինչ-որ պահի «փակի թթվածինը», արևմտյան կոալիցիան կարող է գլխովին ջախջախվել: Իսկ նման հեռանկարը բացառել հնարավոր չէ:
Հենց ստեղծված մտահոգիչ իրադրությունն է ստիպում Վաշինգտոնին լիցքաթափման եզրեր որոնել, և Թեհրանը փաստորեն արձագանքում է դրան: Իհարկե, շատ բան կրկին կախված կլինի Սիրիայում ճգնաժամի հաղթահարումից: Սիրիայի իշխանությունները համաձայնել են ճգնաժամի կարգավորման Ք. Անանի առաքելության առաջարկած «ճանապարհային քարտեզին» և ապրիլի 10-ից պատրաստ են հրադադար հայտարարել, եթե այսպես կոչված «ընդդիմության» զինված կազմավորումները նույնպես դադարեցնեն դիմադրությունը, և սկսվի նրանց զինաթափման գործընթացը:
Մոսկվան ակնհայտորեն բոլոր ջանքերը գործադրում է այդ ծրագրի իրագործման համար: Կանխատեսելի է, որ նույնը կանի Թեհրանը: Եթե միայն Վաշինգտոնն էլ անկեղծ է Ք. Անանի առաքելությանը աջակցելու իր հրապարակային հայտարարություններում:
Վահան Վարդանյան
«ԱՌԱՎՈՏ». ՌԴ-Ի ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ «ԴԵՍԱՆՏԸ»՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Առավոտի» տեղեկություններով՝ այս օրերին Հայաստանում են գտնվում ռուսական շուրջ մեկ տասնյակ առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք հանդիպումներ են ունենում Հայաստանի իշխանական վերնախավի հետ: Մասնավորապես, ...«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ՍՊԱՍԵՆՔ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ
Բանից պարզվում է՝ ՕԵԿ կանանց համաժողովի ժամանակ Հեղինե Բիշարյանը բառացիորեն ասել է. «...դրա համար, ի դեմս Արթուր Բաղդասարյանի, մեր կուսակցությունում կանայք շատ են...»:
«ՉԻ» - Հեչ լավ բան չստացվեց: Հիմա ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». և ՀԱՆԵԼՈՒԿ
Երեկ առավոտյան Երևանի բենզալցակայաններում բենզինը կրկին թանկացավ: Մեկ լիտր «Ռեգուլյարը» վաճառվում է 500 դրամով, «Պերմիումը»՝ 520 դրամով, «Սուպերը»՝ 550 դրամով: Բենզինը թանկացավ միանգամից բոլոր լցակայաններում:
Բենզին ...«ՀՐԱՊԱՐԱԿ». ԿԱԴՐԱՅԻՆ ՇԱՐԺԵՐ
Ըստ ՀՀԿ-ականների՝ ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական ընտրություններից հետո կարող է զբաղեցնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:
Ինչպես հայտնի է, այդ պաշտոնը ներկայումս զբաղեցնում ...«ՀԱՅԱՑՔ». Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ, ՈՐ ՎՐԱՑԻՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂՈՂԻՑ
Արարատի մարզի սառնարաններում խաղողը նեխում է
Արարատի մարզի գյուղացիներն անելանելի դրության մեջ են հայտնվել: Չնայած արդեն գարուն է, սակայն մարզի սառնարանային տնտեսություններում պահեստավորված մեծ քանակությամբ ...«ՀԱՅԱՑՔ». ՆԱՀԱՆՋ ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶՐԻՑ
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղղակի երկխոսությունը ամենևին էլ անհնարին չէ: Այսպիսի գրեթե սենսացիոն եզրահանգման հեղինակը Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին է: Իրանական քաղաքական վերնախավում չափավոր ...ՀՀԿ-ԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ ԲՈՂՈՔԵԼ Է
Ապրիլի 4-ին պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանը հեռախոսազանգեր է ստացել թիվ 2 ընտրատարածքային հանձնաժողովի քարտուղարից, ապա նախագահից, ովքեր տեղեկացրել են, որ նույն ընտրատարածքում պատգամավորության ...ՆՈՐ ԱՄԵՆԱԳՆԱՑ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ
Ապրիլի 4-ին արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ այցելեցին Շիրակի մարզ։ Գյումրիում Ա. Երիցյանը ծառայողական պարտականությունները բարեխիղճ ու անձնվիրաբար ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑՈՒՑ ՀԱՓՇՏԱԿԵԼ ԵՆ 1760 ԵՎՐՈ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԳՈՐԾ
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում Մեծ Բրիտանիայի քաղաքացու դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական ...ՔԱՂԱՔԱՑՈՒ ՔԱՐՏԻ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻՑ ՀԱՓՇՏԱԿՎԵԼ Է ՄՈՏ 4 ՄԼՆ ԴՐԱՄ ԴՐԱՄ. ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԳՈՐԾ
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում քաղաքացու դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ գողություն կատարելու, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն ...ՓԱՅՏԵ ՏՆԱԿՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՅՐՎԵԼ Է
Ապրիլի 4-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզում՝ Վանաձորի «Ինֆեկցիոն հիվանդանոց» բժշկական կենտրոնի մոտ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել և մարվել է: Արտակարգ ...ՍԼՈՎԱԿԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐՔՈՒՄԸ ՊԱՏԺՎՈՒՄ Է ՄԻՆՉև 5 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՄԲ
Եթե ցանկացած կարգի թուրք պաշտոնյա (ինչպես և ցանկացած այլ անձ) համարձակվի Սլովակիայի տարածքում հերքել Հայոց ցեղասպանության փաստը, ապա անմիջապես կպատժվի մինչև 5 տարվա ազատազրկմամբ: Այս մասին հայտարարել ...«ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ» ԶՈՐԱԿՑՈՂ ԽՄԲԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ Բ-ԻՆ
Վեհափառ Տեր,
Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են հասարական զարգացումները, որոնք ծնունդ են երկրում առկա տարբեր սոցիալական խնդիրների։ Շրջակա միջավայրին սպառնացող վտանգները համախմբել են բնապահպանական ...2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ
-Մազերդ խարդախության մեջ են սպիտակել, դու ո՞նց կարող ես ազնիվ աշխատել, հոպար,- ոչ թե մտածեց, այլ բացահայտ հայտարարեց խմբի ղեկավար ավագ տեսուչը ու ձեռնամուխ եղավ իմ բազմափորձ խարդախության մի էպիզոդ ջրի ...ԸՍՏ ԼԻՏՎԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒԺԵՂ ՔԱՅԼԵՐ Է ԱՆՈՒՄ ԵՄ-Ի ՀԵՏ ՄԵՐՁԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսին:
Սերժ Սարգսյանը կարևորել է հայ-լիտվական բարեկամական համագործակցության խորացումը՝ նկատի ...ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ ԿԱՄ 9-Ի ՄՐՑՈՒՂԻՆ - 2
Սկիզբը՝ Մեկնարկային լիցքավորում կամ 9-ի մրցուղին
Ֆոնային ուժեր
Ընտրությունների ֆոնը կապահովի երեք քաղաքական ուժ՝ «Օրինաց երկիր»-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» տանդեմը:
ՕԵԿ-ն ընտրություններին ...ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
Ապրիլի 5-ին «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ, 42-ամյա Միսակ Ստեփանյանը, բնակելի գոտու լվացարանում կախվելով, ինքնասպան է եղել:
2011 թ. մայիսին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության ...ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ 5 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԷԼԵԿՏՐԱԼԱՐ
Ապրիլի 4-ին ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 3 երիտասարդի:
Նրանք խոստովանել են, որ մարտի 25-ի գիշերը Գյումրիի մանկական հիվանդանոցի շինհրապարակից ...ՈՐՔԱ՞Ն ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՎՃԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
ՀՀ քաղաքացիների գանգատներով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է որպես փոխհատուցում վճարել 63 հազար 545 եվրո, 120 հազար ԱՄՆ դոլար ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՀԱՐԿԱՅԻՆ և ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՆՈՒՅՆԻՍԿ ԳԵՐԱԿԱՏԱՐԵԼ ԵՆՔ»
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա նիստը սկսել է 2012 թ. առաջին եռամսյակի բյուջետային հավաքագրման արդյունքն ամփոփելով։
«Մենք հարկային և մաքսային ...ՄԱՅԻՍԻՆ ԿՍԿՍՎԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ՇԵՆՔԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2012 թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը, որոնցով սահմանվում են պետբյուջեով տեխնոպարկին ընթացիկ տարում հատկացված ...ԵՐևԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԵՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՋԵՐՄՈՑՆԵՐ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար տարածքային կառավարման նախարարությանը հատկացնել 1 մլրդ դրամ՝ քաղաքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրի ...ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ԳՆԱՑԻՆ
Մի շարք նախարարների տեղակալներ, վարչության պետեր, մարզպետներ ու մարզպետների տեղակալներ և այլ պաշտոնատար անձինք ներկայացրել են արձակուրդ ձևակերպելու դիմում և մինչև մայիսի 6-ը լինելու են արձակուրդում:
Այս ...ԱՊԱՄՈՆՏԱԺՈՂ ԲՐԻԳԱԴԻՆ ՄԻԱՑԵԼ Է ևՍ 10 ՔԱՂԱՔԱՑԻ
ՀՀ ոստիկանապետ պարոնՎլադիմիր Գասպարյանին
Տեղեկացնում ենք ձեզ, որ ս/թ մարտի 31-ին ժամը 13:00-ից Մաշտոցի պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող ...ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆՔ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԵՂԾՎԱԾ, ՉԳՐԱՆՑՎԱԾ, ԺԱՄԿԵՏԱՆՑ և ԱՆՈՐԱԿ ԴԵՂԵՐԻՑ - 3
Սկիզբը՝ Որքանո՞վ ենք պաշտպանված կեղծված, չգրանցված, ժամկետանց և անորակ դեղերիցՈրքանո՞վ ենք պաշտպանված կեղծված, չգրանցված, ժամկետանց և անորակ դեղերից - 2
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ...ՄԱՐԶՊԵՏԸ ՁևԱՑՆՈՒՄ Է, ԹԵ ԱՐՁԱԿՈՒՐԴ Է ԳՆԱՑԵԼ
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե առաջիկա նախընտրական գործընթացներում ներգրավված, հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք' մի շարք նախարարների ...ՀՀԿ-Ն ՀԱՎԿԻ՞Թ Է ԲԱԺԱՆՈՒՄ
Քիչ առաջ Աջափնյակ թաղամասի քաղաքացիներից մեկը «Հետքին» տեղեկացրեց, որ համար 156 դպրոցի մոտ տեղակայված ՀՀԿ-ի շտաբում ընտրողներին «Սուրբ Զատիկի օրվա կապակցությամբ» հավկիթ են բաժանում:
Քաղաքացին ասաց, թե ...ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՐԵՑ ՀՕԳՈՒՏ ՀԱԿ ԹԵԿՆԱԾՈՒԻ
Այսօր Երևանի թիվ 2 ընտրատարածքային հանձնաժողովը քննարկել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Սամվել Ֆարմանյանի դիմումը և մերժել այն: Նշենք, որ Ս. Ֆարմանյանը հանձնաժողովին բողոք էր ներկայացրել ՀԱԿ-ի թեկնածու ...ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԿ-ՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ ՌԻՈ+20" ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԻՆ
Մենք՝ ներքոստորագրյալ բնապահպանական կազմակերպություններս, ծանոթանալով ՌԻՈ+20" առաջընթացի գնահատման ՀՀ ազգային զեկույցի բնապահպանական մասին, չենք կարող համաձայնվել այն մտքի հետ, որ Հայաստանի Հանրապետությունում ...ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐՈՒՄ 4 ԱՌԱՐԿԱՅԻՑ ՄԵԴԱԼՆԵՐ ԵՆ ՆՎԱՃԵԼ
Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում մեկնարկել է «Կենսաբանություն» առարկայի հանրապետական օլիմպիադան, որի հանրապետական փուլին մասնակցել է 97 աշակերտ Երևանից ու մարզերից:
«Հանրապետական փուլի հաղթողները ...ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ. «ԴՊՐՈՑՆԵՐԻ 2/3-ՐԴԸ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ Է ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՎ»
«Հանրապետության դպրոցների 2/3-րդը այսօր կահավորված է ժամանակակից լաբորատորիաներով: Խնդրի վերջնական լուծումը նախատեսված է մոտ ապագայում»,- այսօր Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում ասել է ՀՀ կրթության ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ՝ ՀՀ-ԻՑ ՄՇՏԱՊԵՍ ԲԱՑԱԿԱՅՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ ոստիկանությունը հանրապետությունից մշտապես բացակայող ՀՀ քաղաքացիների հաշվառում չի վարում: «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում հստակ ամրագրված է ռեգիստրում մշակվող բնակչի անհատական ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ ԵՆ ԽՆԴՐԵԼ ԱԼԻևԻ ՊԱՀՎԱԾՔԻ ՈՒ ՀԱՅԵՐԻՆ «ՖԱՇԻՍՏՆԵՐ» ԱՆՎԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ապրիլի 2-4-ին Բաքվում անցկացված «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ժամանակ Իլհամ Ալիևի խիստ ագրեսիվ ու հակահայկական ձևակերպումները, նաև հայերին «ֆաշիստներ» անվանելը «սառը ցնցուղ» էին եվրոպացիների համար: ...ՆՈՐՔ-ՄԱՐԱՇՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հերթական աշխատանքային շրջայցը Նորք-Մարաշ վարչական շրջանում էր: Այս վարչական շրջանն, ի տարբերություն մայրաքաղաքի մյուս վարչականների, բաղկացած է բացառապես մասնավոր տնատիրություններից, ...ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻՆ՝ ՕՁՈՒՆՈՒՄ
Ապրիլի 5-ին Օձունի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում, ինչպես և Հայաստանի մնացած սրբավայրերում մեծ հանդիսությամբ նշվեց Ավագ հինգշաբթին՝ Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրը:
Կատարվեց Ոտնլվայի ...ԱՇԽԱՐՀԸ ՌԻՈ Է ԳՆՈՒՄ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՆՈՐ ՎԱՍՅՈՒԿԻ
Բնության պահպանությունը այսօր ինչպես ամբողջ մարդկության, այնպես էլ Հայաստանի հասարակության առջև ծառացած առանցքային խնդիրներից է: Հայաստանի տարածքի սակավությունը, անտառածածկ տարածքների անբավարարությունը ...ԶԼՄ-ՆԵՐԻ ԴԵՄ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՓՈՓԱԳԻՐ. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՆՎԱԶՄԱՆ ՄԻՏՈՒՄ ՈՒՆԵՆ
Լիանա ՍայադյանՏաթևիկ Շալջյան
2011 թվականին զանգվածային լրատվամիջոցների մասնակցությամբ քննվող զրպարտության եւ վիրավորանքի մեղադրանքով 37 գործից 30-ը շարունակվեց 2012-ին: Այս տարվա առաջին եռամսյակի ամփոփված ...ԸՍՏ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ՝ ՀԱՅ-ԼԻՏՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹ ՈՒՆԵՆ
Ապրիլի 5-ին կայացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայ-լիտվական հարաբերություններն ...ԱԻՆ-Ը ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ԱԶԱՏԵՑ «ՔԻՄԻԱԿԱՆ ՇԱՌ ՈՒ ՓՈՐՁԱՆՔԻՑ»
Ապրիլի 5-ին արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները Մանկավարժական համալսարանի քիմիական նյութերի պահեստից քիմիական նյութերի մեծ քանակություն տեղափոխեցին Նուրբ օրգանական քիմիայի գիտահետազատական ...ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՀՀԿ-Ի ՄՇԱԿԱԾ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանի հայտարարությունը
Երեկ տեղի ունեցավ կարևոր մի իրադարձություն. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող մի քանի կուսակցություն որոշեցին ստեղծել ընտրությունների ...ԱՊԱՄՈՆՏԱԺՈՂ ԲՐԻԳԱԴՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ՝ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի քաղաքացիներ,
Մենք` Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժող բրիգադների մասնակիցներս, պայքարում ենք մեր երկրում օրենքի գերակայության սկզբունքի կայացման համար: Յուրաքանչյուրը, ով ...ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒՄ ԵՆ
Ապրիլի 5-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի՝ համամասնական և մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածուների, Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչների և տարածքային կառույցների ղեկավարների համատեղ ...ԿԸՀ-Ն ԲԱՇԽԵԼ Է ՀԱՆՁԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ և ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ
Այսօրվա արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն սահմանել է ՀՀ Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրություններին ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվող դրոշմակնիքի ձևը: ...
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ՀԱՐԱՅ-ՀՐՈՑ
«ՀԱՅԱՑՔ». ԹԵ ԻՆՉՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԶՐԿՎԵՑ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՄԻԼԻՈՆՆԵՐԻՑ
«ՀԱՅԱՑՔ». ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԶՈՐԱՀԱՎԱՔ
«ՀԱՅԱՑՔ». Ո՞ՐՆ ԷՐ ԼԱՎՐՈՎԻ ԵՐևԱՆՅԱՆ ԱՅՑԻ ՆՊԱՏԱԿԸ
«ՀԱՅԱՑՔ». ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ՝ «ՆՐԱՆՑ ՎՌՆԴԵՔ ԳՅՈՒՂԵՐԻՑ»
ԶԵՆՔՈՎ, ԴԱՆԱԿՈՎ ՈՒ ՔԱՐԵՐՈՎ ԿՌԻՎ ԱԶԱՏԱՄՈՒՏ ԳՅՈՒՂՈՒՄ. ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԳԼԽԻՆ 5 ԿԱՐ Է ԴՐՎԵԼ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՕԵԿ-ԱԿԱՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ԱՆԵՐՈՋ ԳՈՐԾՈՆԸ
«ՀԱՅԱՑՔ». Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ, ՈՐ ՎՐԱՑԻՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂՈՂԻՑ
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՆՐԱՆՔ. ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ՀԱՅԱԽՈՍ ՀԱՄՇԵՆՑԻՆԵՐԸ (ՄԱՍ 6)
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ «ԱՈՒՏԻԶՄ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»
- 1840 Բոլնիս-Խաչեն գյուղում ծնվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1882 Ծնվել է հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Սպանվել է 1922 հուլիսի 13-ին):
- 1905 Սկսվեց Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) Երկաթուղայինների գործադուլը:
- 1919 Մահացավ երգիծաբան Հարություն Ալփիարը: (Ծնվ. 1864 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

