
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
- ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 4-ին ընդունեց Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էրկկի Տուոմիոյայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` պարոն Նիկոյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է սկանդինավյան տարածաշրջանի եւ, մասնավորապես, Ֆինլանդիայի հետ բազմաոլորտ եւ փոխշահավետ համագործակցության հաստատումը:

ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը դրական է գնահատում Ֆինլանդիայի դիրքորոշումները Հարավային Կովկասում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ, եւ այն հավասարակշռված կեցվածքը, որ ունի Հայաստանին վերաբերող քաղաքական խնդիրների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ:
ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշեց, որ տպավորիչ են այն հաջողությունները, որոնք գրանցել է Ֆինլանդիան տնտեսության զարգացման, սոցիալական խնդիրների լուծման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: Այդ հաջողությունները, պարոն Նիկոյանի խոսքով, արժանի են ընդօրինակման:
ԱԺ նախագահը կարեւորեց խորհրդարանների ունեցած փորձն ու հեղինակությունը` ժողովրդավարական ինստիտուտների հզորացման, օրինաստեղծ գործունեության լիարժեք իրականացման համար: Որպես դրանց հասնելու ճանապարհներից մեկը նա նշեց պառլամենտարիզմի ավանդույթներ ունեցող այնպիսի երկրների հետ փոխադարձ շփումները, ինչպիսին Ֆինլանդիան է:
ՀՀ խորհրդարանի ղեկավարը Ֆինլանդիայի հետ հարաբերությունները կարեւորեց նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցության տեսանկյունից: Այդ առումով ակնկալվում է Ֆինլանդիայի աջակցությունը Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին, մասնավորապես, ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում:
Հյուրի խնդրանքով` ԱԺ նախագահն անդրադարձավ ՀՀ-ում գործող ընտրակարգին, այն նախաձեռնություններին, որոնք միտված են ընտրությունները օրենքի պահպանմամբ ու միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելուն:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Էրկկի Տուոմիոյան կարեւորեց երկու երկրների խոհրդարանների միջեւ համագործակցությունը: Նրա խոսքով` ունենալով խորհրդարանական աշխատանքի փորձ` ինքը շատ մեծ նշանակություն է տալիս խորհրդարանների միջեւ կապերին, որոնք պետք է ընդլայնվեն ու շարունակական լինեն:
Արտգործնախարարը բարձր գնահատեց այն առաջընթացը, որ Հայաստանն արձանագրել է Եվրամիություն ինտեգրման ճանապարհին: Նա պատրաստակամություն հայտնեց իրենց աջակցությունը բերել հետագայում իրականացվելիք քայլերում, ինտեգրման գործընթացում կարեւորելով երկրների ճկուն քաղաքականության որդեգրումն իրենց հարեւանների հետ:
Կարեւորելով Հայաստանում առաջիկայում կայանալիք ընտրությունների ազատ ու արդար անցկացումը, Էրկկի Տուոմիոյան տեղեկացրեց, որ Ֆինլանդիան եւս իր ներկայացուցիչները կունենա դիտորդական առաքելություններում:
Արտգործնախարարն իրեն հետաքրքրող հարցերն ուղղեց ԱԺ նախագահին, հանդիպմանը մասնակցող խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին:
ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՕԵԿ-ԱԿԱՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ԱՆԵՐՈՋ ԳՈՐԾՈՆԸ
«Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի առեւտրով զբաղվող Սերգեյ Մանուկյանը՝ Շինանյութի Սերոժը, հայտնի է որպես եզակի ճաշակի տեր անձնավորություն. նա ապրում է Աշտարակի ճանապարհին գտնվող «Էրմիտաժում»: ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ՝ 25.000 ԴՐԱՄ
Կոտայքի թիվ 27 ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսի պատգամավորի թեկնածու Գուրգեն Եղիազարյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է, որ այդ ընտրատարածքում իշխանական թեկնածուները խմբեր են ձեւավորել, ցուցակներ կազմել ...«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԱՆՈՒԹՅՈՒՆ». ՎՈՎԱՇԵՆ, ՎՈՎԱԳԱՎԻԹ, ՆՈՐ ՎՈՎՔ...
Երեկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ կապված առաջիկա ընտրությունների հետ, եւ հայտարարել, թե իրենք անաչառ են լինելու, իսկ իրենց մոտեցումները լինելու են վերկուսակցական ...«ԱՌԱՎՈՏ». ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿՆԵՐԸ «ՏԵՂԻ ԽՆԴԻՐ» ՉԵ՞Ն
«Մենք գործադիրում ենք աշխատում, կարիք չկա, որ ցուցակում լինենք»,- Aravot.am-ին ինքնաբացարկ գրելու իր դիմումը այսպես է մեկնաբանել Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Նա ԲՀԿ համամասնական ցուցակի 62-րդ ...ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
Կոնգրես հյուրանոց, հանդիսությունների դահլիճ, ապրիլի 10, 2012 Վերջին տարիներին Հայաստանում աննախադեպ չափերի է հասել բնության ավերումը եւ բնական ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը: Բացվում են նոր հանքավայրեր, ...ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՄԱՏՆՎԵԼ ԵՆ ԽՈՒՃԱՊԻ, ՈՐ ՏՈՒՎԱԼՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՉԵԼ ԱՐՑԱԽԸ
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Մարտի 16-ը Միավորված ազգերի կազմակերպությունում սովորական օր էր, երբ Հայաստանի ու Տուվալուի ներկայացուցիչները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության ու ...«ՀԱՅԱՑՔ». ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ ՆԵՐՎՐԱՑԱԿԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ
Վրաստանում նախընտրական գործընթացների թափ հավաքելուն զուգընթաց, ընտրական գործընթացի հիմնական դերակատարները սկսել են ազգային փոքրամասնություններին իրենց կողմը գրավելու քայլերը: Նախօրեին «Վրացական երազ» ...«ՀԱՅԱՑՔ». Ո՞ՐՆ ԷՐ ԼԱՎՐՈՎԻ ԵՐևԱՆՅԱՆ ԱՅՑԻ ՆՊԱՏԱԿԸ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակի կապակցությամբ այցը Երևան դիտարկում է որպես նախկին վարչակազմի հաշվետվություն ...ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ապրիլի 4-ին կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆինլանդիայի Հանրապետության արտգործնախարար Էրկկի Տուոմիոյիայի հանդիպումը:
Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանն ասաց. ...ԼԻՏՎԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 4-5-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսը:
Այցի ընթացքում Լիտվայի ԱԳ նախարարին կընդունի նախագահ ...ՆԱԽԱԲԱԶԿԻ ԿՏՐՎԱԾՔՆԵՐՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Ապրիլի 3-ին՝ ժամը 13.07-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում` Էջմիածնի Արագած զանգվածի թիվ 17 շենքի 62-րդ բնակարանից ծուխ է դուրս գալիս:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ ...ՋԱՋՈՒՌ-ՄԱՅԻՍՅԱՆ ԵՐԿԱԹԳԻԾԸ ԱԶԱՏՎՈՒՄ Է ՁՆԱՀՅՈՒՍԻ ՎՏԱՆԳԻՑ
Այսօր՝ ժամը 10.05-ին, վերսկսվել են Ջաջուռ-Մայիսյան երկաթգծի 7-րդ կիլոմետրի հատվածում պայթեցման եղանակով ձնահյուսի սպառնալիքի վերացման աշխատանքները:
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզային և հատուկ ...ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ ԵՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ
Ս.թ. ապրիլի 4-ից 7-ը Երևանում անցկացվելու են ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ պատվիրակությունների հերթական շտաբային բանակցությունները: Բանակցությունների ընթացքում քննարկվելու են տեղեկատվական հակազդեցության, տարածքային ...ՊԱՏԱՀԱՐ ՎԱՆԱՁՈՐ-ԱԼԱՎԵՐԴԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. 1 ԶՈՀ
Ապրիլի 4-ին` ժամը 01.00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ-130» և «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆորդ-Տրանզիտ»-ի վարորդ Համլետ Խառատյանը ...ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են:
Որոշ ճանապարահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ ...ՔԱՂԱՔԱՊԵՏ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՔՈՒՎԵՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ
Քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման և ներդրումային դաշտի զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՓՈՐՁԵՐԸ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆ ԹՈԶ ՓՉԵԼ ԻՐԵՆՑ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՉՔԵՐԻՆ»
Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքը և պատասխանները հարցերին Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում
Բարև Ձեզ, ես կցանկանայի ողջունել բոլորին, այս օրերին արդեն ամենօրյա ...«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԴԻՏԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՆՈՐ ԴՊՐՈՑ ԿՈՒՆԵՆԱ
Արգենտինաբնակ բարերարներ Արմեն եւ Նատիա Էքսերճիէաններն այս անգամ ձեռնամուխ են եղել Տավուշի մարզի Դիտավան գյուղի դպրոցի կառուցմանը: Սա նրանց հովանավորությամբ «Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացվող չորրորդ ...«ՈՐԵՒԷ ՄԵԿԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՄԵԶ ՖԱՇԻՍՏ ԱՆՎԱՆԵԼ՝ ԱՆԿԱԽ ԻՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԴԻՐՔԻՑ»
«Եվրանեսթ» պառլամենտական վեհաժողովում Հայաստանին Հանրապետության պատվիրակության անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը Բաքվում կայացած նիստի ժամանակ
Հարգելի գործընկերներ,
Մենք պատրաստվում ...ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
2012 թ. ապրիլի 4-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը:
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեց «Կլիմայի փոփոխությունը և գյուղատնտեսությունը ...ԶԱՏԻԿԸ ՊԵՏՔ Է ԸՆԿԱԼԵԼ ՈՐՊԵՍ ՀՈԳևՈՐ ՏՈՆ
Ծաղկազարդի տոնից եկեղեցում սկսվում է Ավագ շաբաթը, ինչպես նաև ժողովրդական տոների շարքը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին և Տէր Թովմա քահանա Անդրեասյանը ներկայացրեցին ...ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄՆ ՈՒ «ԵՒՐԱՆԵՍԹ»-Ը` ԿՐԿՆԱԿԻ ԹԻՐԱԽՆԵՐ
Պաքուի մէջ կայացած «Եւրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովին տեղի ունեցաւ ակնկալուածը: Հիւրընկալող Ազրպէյճանի նախագահը հիւրընկալուող Հայաստանը անուանեց «ցեղապաշտ», «բռնագրաւող» եւ «գերեզմաններ պղծող»:
Երկուշաբթի ...ԱԿԱՆՆԵՐԻ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ. ՎԵՐՋ ԶԵՆՔԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՍՊԱՆԵԼ
Ականների վտանգի մասին իրազեկման և հակաականային գործունեության միջազգային օրվա կապակցությամբ՝ ապրիլի 4-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) դարձյալ կոչ է անում գերծունեություն ծավալել վերջ դնելու ...ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ՉԵՆ ՎԵՐՑՆԻ, ԲԱՅՑ ԶԶՎՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄԱՔՈՒՐ ԵՆ (ՎԻԴԵՈ)
Արմավիրի մարզի Վանանդ գյուղի բնակիչները միաբերան նշում էին, թեեւ իրենց ընտրակաշառք առաջարկելու են, սակայն չեն վերցնելու, քանի որ ընտրությունները ապագայի հարց է:
Գրիշա Սմբատյանը նշեց, թե ծխող մարդ է եւ ...ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐԵՐԻ ԵՂԱՆԱԿ
Ապրիլի 5-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի և 9-ի ցերեկը առավելապես հյուսիսային շրջաններում, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ...ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 4-ին ընդունեց Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էրկկի Տուոմիոյայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` պարոն Նիկոյանը նշեց, որ Հայաստանը ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾ ՇԱՀԵԼԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՉԻՆՉ Է
ՀՀ-ում, ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, ստեղծվել է մի իրավիճակ, որը միջազգային իրավունքում որակվում է սահմանադրական ճգնաժամ:
2006 թ.-ից ի վեր, ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊՕՐԻՆԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ԱՌԹԻՎ
2012 թ. մարտի 30-ին` ժամը 13։50-ին, քաղաքացի Երվանդ Կարապետյանը Հանրային հեռուստաընկերության շենքի դիմացից բերման է ենթարկվել ոստիկանության Նորք-Մարաշ բաժանմունք։ Նա իր բողոքն էր արտահայտում Հանրային ...ՆԱԽԱԳԱՀ. «ՄԵՆՔ ԿԻՊՐՈՍԸ ԴԻՏՈՒՄ ԵՆՔ ՈՐՊԵՍ ԲԱՐԵԿԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԿԻՊՐԱՑԻՆԵՐԻՆ՝ ՈՐՊԵՍ ՄԵՐ ԵՂԲԱՅՐ»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսին:
Ողջունելով Կիպրոսի արտգործնախարարին՝ նախագահ Սերժ Սարգսյանը ...ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻՆ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՎԵՐՋԻՆ ԸՆԹՐԻՔԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է
Այս տարի ապրիլի 5-ին Ավագ հինգշաբթին է: Առավոտյան կմատուցվի Ս. Պատարագ, որի ընթացքում Ս. Հաղորդություն կբաշխվի: (Առհասարակ Ս. Հաղորդություն Մեծ Պահքի ընթացքում ընդամենը 4 անգամ է տրվում): Ավագ հինգշաբթին ...ԱԶԱՏ, ԲԱՅՑ ՈՉ ԱԶԴԵՑԻԿ ՎԻՐՏՈՒԱԼ ՄԵԴԻԱՆ
2008 թ. նախագահական ընտրություններից հետո մեծ թվով նոր լրատվամիջոցներ են ի հայտ եկել հենց վիրտուալ տիրույթում, և նրանց մեծ մասն այսօր դարձել է համակարգիչ ու ինտերնետ ունեցող բազմահազար և օր օրի ավելացող ...ԲՀԿ-Ի ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻՆ ԶՐԿԵՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Տեղեկացրել էինք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 1-ին գրանցել է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող բոլոր 8 կուսակցություններին եւ Հայ ազգային կոնգրեսին:
Այս օրերին ...ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՖԻՆՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ
Ապրիլի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրություններին և մասնավորապես նրանց օրինականության ...ՔԱՂԱՔԱՊԵՏ. «ԵՐևԱՆՆ ԱՅՆ ՄԵԾ ՏՈՒՆՆ Է, ՈՐԸ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵՆՔ ՈՒ ՈՐԻ ՄԱՍԻՆ ՀՈԳ ՏԱՆԵՆՔ ՄՇՏԱՊԵՍ»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում ծանոթացել է Շենգավիթ վարչական շրջանում կատարվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին:
Քաղաքապետը նախ հանդիպել է Արշակունյաց ...ՎՆԱՍՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ԾԱՌԵՐ (ՎԻԴԵՈ)
Բնասերներն ահազանգում են՝ Մաշտոցի պուրակում շինարարության հետևանքով վնասվել են ծառեր:
Վնասվել են համարակալված ծառերի արմատներ, գրեթե տեղահանվել է նոր կանաչող երիտասարդ ծառը (թիվ 101): Շինտեխնիկայի անփույթ ...ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ և 2011 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ապրիլի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու միջազգային կառույցների ...ՀԱՆՈՒՆ ԾԱՌԵՐԻ
Մաշտոցի պուրակի շուրջ զարգացումների վերաբերյալ բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը Facebook-ի իր էջում կատարել է հետեւյալ գրառումը:
«Հիմա էլ բուտիկներին զուգահեռ «մայրուղի» են սարքում հետիոտնի ճանապարհի ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրկկի Տուոմիոյային:
Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է սկանդինավյան երկրների և մասնավորապես ...ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏՆ ԻՐ ՔՎԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՉԻ ՏԱԼՈՒ
ՀՀԿ-ի անդամատոմսը վայր դնելուց հետո Սյունիքի մարզի Քաջարան գյուղի համայնքապետ Ռաֆիկ Աթայանը չի պատրաստվում այլ կուսակցության անդամակցել: «Ինչի՞ս է պետք»,- կուսակցական դառնալու հարցին այսպես է պատասխանում ...ՄԻՆԱՍՅԱՆԸ ԿՀԱՆԴԻՊԻ ՄԱՄԵԴՈՎԻՆ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնել է Բելգիա, որտեղ անցկացվում է ՈՒԵՖԱ-ի հերթական սեմինար-հանդիպումը: Հանդիպման նպատակն է քննարկել և մշակել մարզչական որոկավորումը ավելի ...ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՐՏՔԵՐԻ ՏԱԿ ԸՆԿՆԵՔ` ԶԱՆԳԱՀԱՐԵԼՈՎ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՒ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Զանգահարելով «Սփյուռ» եւ խնդրելով տրամադրել անձնագրերի եւ վիզաների վարչության հեռախոսահամարը` աշխատակցուհիներն անմիջապես տրամադրում են 090007007 հեռախոսահամարը: Ոմանք տեղեկացնում են, որ դա վճարովի հեռախոսահամար ...ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՄԵՐԺԵԼՈՒ ԳՈՐԾԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՍՆԵԼ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ
Այսօր վարչական դատարանը հինգ դատավորների կազմով մերժել է Խաչատուր Սուքիասյանի հայցն ընդդեմ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` վերջինիս որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Սակայն Խաչատուր ...ԸՍՏ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ` ՏՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՀԱՍՑԵԱՎՈՐՎԱԾ ՉԷ
Ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ ստանալու նպատակով մարտի 30-ին ոստիկանության անձագրային եւ վիզաների վարչության արագ արձագանքման «Թեժ գիծ» ծառայությունը լրագրող ...ՄԱՇՏՈՑԻ ԱՅԳԻ. ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է
Մանվել Սարգսյան. «Գողացված սեփականությունը նման ձևով չի լինի պաշտպանել, ոնց կարելի է անօրինական սեփականությունը ոստիկաններին կանգնեցնել, դնել բազրիքներ և պաշտպանել: Մենք երբ մի բան ասում ենք, ասում ենք ...
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
ԱԲՈՎՅԱՆՈՒՄ ՕԾՎԵԼ Է ՍԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԵԿԵՂԵՑԻՆ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂՈՒ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ
ՀԲ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ 73 ԿՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ 7 ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՈՒՆԻՑ ՏՐՎԵԼ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ Ի ՊԱՏԻՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԱԽԱԳԱՀԻ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ՀԱՐԱՅ-ՀՐՈՑ
«ԱՌԱՎՈՏ». ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԵՂԵԼ
«ՀԱՅԱՑՔ». ԹԵ ԻՆՉՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԶՐԿՎԵՑ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՄԻԼԻՈՆՆԵՐԻՑ
«ՀԱՅԱՑՔ». ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԶՈՐԱՀԱՎԱՔ
«ՀԱՅԱՑՔ». Ո՞ՐՆ ԷՐ ԼԱՎՐՈՎԻ ԵՐևԱՆՅԱՆ ԱՅՑԻ ՆՊԱՏԱԿԸ
«ՀԱՅԱՑՔ». ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ՝ «ՆՐԱՆՑ ՎՌՆԴԵՔ ԳՅՈՒՂԵՐԻՑ»
«ՀԱՅԱՑՔ». «ՋԵՐՄՈՒԿԻ ՄԱՅՐ ԳՈՐԾԱՐԱՆԸ» ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՈՒՆԻ
ԶԵՆՔՈՎ, ԴԱՆԱԿՈՎ ՈՒ ՔԱՐԵՐՈՎ ԿՌԻՎ ԱԶԱՏԱՄՈՒՏ ԳՅՈՒՂՈՒՄ. ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԳԼԽԻՆ 5 ԿԱՐ Է ԴՐՎԵԼ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՕԵԿ-ԱԿԱՆԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ԱՆԵՐՈՋ ԳՈՐԾՈՆԸ
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՆՐԱՆՔ. ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ՀԱՅԱԽՈՍ ՀԱՄՇԵՆՑԻՆԵՐԸ (ՄԱՍ 6)
- 1820 Վանի Այգեստան թաղամասում ծնվեց հայ հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): (Վախճ.1907թ.-ին, Էջմիածնում):
- 1915 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Արշակ Վռամյանը
- 1920 Շուշիի հայերի կոտորածը:
- 1922 Մահացավ շվեցարահայ հայագետ և բարեգործ Լեոպոլտ Ֆավրին: Հայկական նահանգներում նա իր ծախսերով որբանոցներ էր պահում:
- 1945 Մահացավ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Վահան Թեքեյանը: (Ծնվ. 1878 թ.):
- 1957 Մահացավ դերասան Աշոտ Շաղաթունին: (Ծնվ. 1882 թ.):
- 1995 Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա-ն: Նա դարձավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

