
ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՏՈՒՐԻ՞ԶՄ, ԹԵ՞ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
- ՀՀ կառավարությունը զբոսաշրջության զարգացումը Հայաստանում դիտարկում է որպես առաջնահերթություն և հռչակել է զարգացման գերակա ուղղություն: Պետությունն ու ոլորտում տնտեսվարողները անում են ամեն ինչ` բազմապատկելու զբոսաշրջիկների հոսքը Հայաստան: Իրականացվում են գովազդային թանկարժեք ծրագրեր, ապահովվում է մասնակցություն արտերկրյա զբոսաշրջային ցուցահանդեսներին ու ֆորումներին, կատարվում են սպասարկման որակի բարձրացմանը միտված որոշակի քայլեր:

Ներգնա տուրիզմի ցուցանիշները վերջին տարիներին, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների, անշեղորեն աճում են: Այս ոլորտի զարգացման համար Հայաստանն, իրոք, ունի մեծ պոտենցյալ, հատկապես էթնիկ, կուլտուր-մշակութային, էքստրեմալ, առողջարանային-սպորտային, գիտակրթական-գործարար, գյուղական, էկոտուրիզմի և այլ սեգմենտներում:
Այնուհանդերձ, փաստ է, որ զբոսաշրջության զարգացման համար ամենածանրակշիռ կռվանը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում, եղել և մնում է անաղարտ բնության գրավականը: Համացանցի առկայությունն այսօր աշխարհի ցանկացած անկյունից հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուր պոտենցիալ զբոսաշրջիկի ուղևորություն նախաձեռնելուց առաջ մանրամասն ուսումնասիրել ընտրված տարածաշրջանը: Այս առումով այսօր (խուսափում եմ առայժմ բառից) մեր տարածաշրջանը շահեկան վիճակում է:
Վերջին տարիներին Հայաստանում, մայրաքաղաքից զատ, հստակ ուրվագծվում են տուրիզմի զարգացման որոշակի կենտրոններ, որոնց գրավչությունը պայմանավորված է առանձնահատուկ բնակլիմայական ու պատմամշակութային միջավայրով, մասնավորապես՝
Ջերմուկը - որտեղ առկա է առողջարանային, սպորտային և էկոտուրիզմի զարգացման լուրջ պոտենցիալ, և որտեղ արդեն ներդրվել ու ներդրվում են հսկայական ֆինանսական միջոցներ:
Ծաղկաձորը - որտեղ գործում են բարձրակարգ և միջին կարգի բազմաթիվ հյուրանոցներ, հարմարավետ ճոպանուղին, կահավորված սահուղիներ և Կեչառիսի վանական համալիրը: Առկա է զարգացած ինֆրաստրուկտուրա, սուպրաստրուկտուրա, և իրականացվում են նորանոր մեծամասշտաբ ներդրումներ:
Աղվերան-Արզականձորը - այստեղ նույնպես վերջին տարիներին սկսել են իրենց ծառայություններն առաջարկել մի քանի բարձրակարգ հյուրանոցներ: Գոյություն ունի շատ հետաքրքիր հեռանկարային ծրագիր` Թեղենիսի արևմտյան լանջերին ճոպանուղի և սահուղիներ կառուցելու մտադրությամբ, որը Ալպերի օրինակով կբազմապատկի Ծաղկունյաց լեռնաշղթայի ձմեռային մարզաձևերի, էքստրեմալ և էկոտուրիզմի զարգացման հնարավորությունները` շաղկապելով դրանք ծաղկաձորյան ճոպանուղիների ու սահուղիների համակարգին:
Հանքավանի ձորը - որի թերմալջրերի, ցեխերի, անզուգական բնաշխարհի և այս տարի վերջապես ավարտվող Մարմարիկի ջրամբարի ընձեռած առավելությունները զբոսաշրջության զարգացման հեռանկարային լուրջ խթան կարող են դառնալ:
Եվ, իհարկե, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից իրականացվող Տաթևի և հարակից շրջանների զբոսաշրջային զարգացման շնորհակալ նախաձեռնությունը` արդեն կյանքի կոչված Տաթևեր ճոպանուղիով ու նոր հետաքրքիր մտահղացումներով:
Այս ոլորտը ՀՀ էկոնոմիկայի նախարարության և նրա կազմում գործող զբոսաշրջության վարչության գործունեության տիրույթում է իր զարգացման, գուցե քիչ դանդաղ, բայց հաստատուն ընթացքով:
Սակայն, ի հեճուկս այս ամենի կամ գուցե, «ի ձեռամբ չարոյ», վերջերս ի հայտ են եկել ՀՀ էներգետիկայի նախարարության և նրա կազմում գործող ընդերքի տրամադրման գործակալության կողմից հատկացված հանքարդյունահանման լիցենզիաներ.
Ջերմուկում - Ամուլսարի ոսկու հանքի արդյունահանման
Ծաղկաձորում - Հրազդանի երկաթահանքի արդյունահանման ու երկաթաձուլարանի շահագործման
Հանքավանում - մոլիբդենի արդյունահանման և մի քանի նոր ոսկու հանքերի շահագործման
Տաթևում - Սվարանցի երկաթահանքի,երկաթաձուլարանի շահագործման:
Ի՞նչ է սա: Նախարարությունների ու նրանց ենթակառուցվածքների համագործակցության պակա՞ս, կարապի, խեցգետնի ու գայլաձկան սինդրո՞մ, թե՞ Հայաստանում էկոնոմիկայի զարգացման վեկտորների փոփոխության կառավարության քողարկված որոշում:
Ինչպես էլ մեկնաբանվեն նման գործառույթի դրդապատճառները, միևնույն է, դա խիստ մտահոգիչ ու հասարակությունից թաքուն իրականացվող գործելաոճ է: Զբոսաշրջության և հանքարդյունաբերության ճյուղերը միևնույն տարածաշրջանում, մեր դեպքում` իրար կողք կողքի զարգացնելու միտումը անհեռանկար, եթե չասենք, անմիտ նախաձեռնություն է: Տխուր է նկատել, բայց փաստ է, որ զարգացող հանքարդյունաբերությունը տվյալ տարածաշրջանում կդառնա զբոսաշրջության «գերեզմանափորը»:
Ո՞ր ոլորտին կտրվի առաջնահերթությունը՝ հանքարդյունաբերությա՞նը, թե՞ զբոսաշրջությանը, պետք է ընտրի երկու տարբեր նախարարությունների գործունեությունը համակարգող ՀՀ կառավարությունը՝ մեր կարծիքով, հիմնվելով ժողովրդի կամարտահայտության և առողջ տրամաբանության վրա: Իսկ առողջ տրամաբանությունը, աներկբա, զբոսաշրջության զարգացման երկրպագուն ու ջատագովն է, քանզի այն. Հանրության ընդգրկվածության առումով էկոնոմիկայի ամենաէֆեկտիվ ճյուղն է, որտեղ միավոր արդյունքի ստեղծման և հասույթի բաշխման գործընթացին մասնակցում են առավելագույն թվով մարդիկ` ստանալով փոքր, բայց կայուն ու երկարատև եկամուտներ: Մեզ այցելած զբոսաշրջիկները` որպես մեր մշակույթի պոտենցիալ կրողներ, Հայաստանն ու Արցախը ավելի ներկայանալի և ընկալելի են դարձնում աշխարհում: Երկրում անընդհատ զարգանում է ինֆրաստրուկտուրան, մշտական ուշադրության ու խնամքի են արժանանում պատմական ու բնական հուշարձանները: Զբոսաշրջության զարգացումը չի հարուցում բնապահպանական խնդիրներ: Հանքարդյունաբերությունը, հակառակ այս ամենի, եկամտի բաշխման առումով ընձեռում է խիստ անհավասարաչափ ու սահմանափակ հնարավորություններ: Ոլորտի գործունեությունն, անգամ ամենաառաջավոր տեխնոլոգիաների կիրառման պարագայում, ամբողջովին չի բացառում բացասական ազդեցությունները բնության վրա: Թունավորվում է օդային ավազանը: Աղտոտվում են խմելու և ոռոգման ջրային համակարգերը: Խաթարվում է բնական միջավայրը: Հանքերի ու պոչամբարների, ինչպես նաև դրանց հարակից տարածքների լանդշաֆտն ամայանում է: Թունաքիմիկատներով ու ծանր մետաղներով հարուստ պոչամբարները ահռելի վտանգ են պարունակում, և հարյուրավոր տարիներ դրանց պահպանության համար պետական բյուջեն հսկայական միջոցներ է վատնելու: Ոլորտը գոնե այսօր ամբողջովին գտնվում է օլիգարխիկ համակարգում: Հանքարդյունաբերությունը Հայաստանում բնորոշվում է որպես զարգացած երկրների կողմից իրականացվող հանքահումքային էքսպանսիայի միջավայր, այսինքն՝ առկա է աֆրիկյան մի շարք երկրներին բնորոշ հանքահումքային կամ էկոլոգիական գաղութացման վտանգը: Պոչամբարները ստրատեգիական առումով վտանգավոր են` դառնալով պատերազմական կամ դիվերսիոն հարձակումների հարմար թիրախներ: Հանքարդյունաբերության զարգացումն արդեն կայացած զբոսաշրջային կենտրոնների հարակից տարածքներում ուղղակի նշանակում է խաչ քաշել ներգնա և ներքին զբոսաշրջության ապագայի վրա: Այս ամենի արդյունքում զգալիորեն կկրճատվեն ռեալ տարադրամային մուտքերը Հայաստան ներգնա տուրիզմից: Էկոնոմիկայի նախարարության 2011 թ.-ի տվյալներով` օտար երկրներից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 600 հազար մարդը: Խիստ մոտավոր հաշվարկներով, յուրաքանչյուր այցելու մեր երկրում թողնում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, այսինքն՝ տարվա կտրվածքով ոլորտից հասույթը միայն ներգնա տուրիզմից կազմել է մոտ 600 միլիոն ԱՄՆ դոլար:
Եթե սրան հավելենք ներքին տուրզմից ստացվող հասույթը, պատկերը տպավորիչ կլինի: Անտեսել այս ամենը, իմաստազրկել ոլորտում ցայսօր արդեն փաստացի իրականացված բազմամիլիոն ներդրումներն ու վտանգել ստեղծված հազարավոր երկարաժամկետ աշխատատեղերը` չանսալով առողջ տրամաբանությանը, ապավինել հանքարդյունաբերության ոլորտին, ինչը տարածքով շատ փոքր մեր երկրի համար կարճաժամկետ և խիստ կասկածահարույց զարգացման հեռանկար ունի, կնշանակի զոհաբերել հանրային շահը անձնական, նեղ խմբակային նկրտումներին:
Թե ազգաբնակչության մեջ արդեն իսկ զգալիորեն առկա մեր երկրից օտարվածության խաթարված հոգեբանության առավել խորացման վտանգը, թե երկրի բնականոն զարգացման տրամաբանական ընթացքը և թեսերունդներին որպես ելման կետ՝ մեր նախնիների ավանդած այս դժվար հայրենիքը ժառանգություն թողնելու մեր սրբազան առաքելությունը մեզ բոլորիս հրամայելով հուշում են. պետք է կանգ առնել, քանզի հայրենիքի շինարարության առումով նման գործելակերպը տանում է փակուղի:
Մովսես Մանուկյան«Առողջ Հրազդան» բնապահպանական խմբի անդամ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Մեծարգո պարոն նախագահ,
մեր երկրում գնալով ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում այն դեպքերը, երբ դատավորները տարբեր մտավարժանքների արդյունքում նորանոր կառուցակարգեր են ստեղծում ՀՀ քաղաքացիների իրավունքները ...ՄԱՇՏՈՑԻ ԱՅԳԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՊՐԵԼ ԱԿՏԻՎ ԿԵՆՍԱՌԻԹՄՈՎ
Մինչ տարբեր շրջանակներում քննարկվում է Մաշտոցի պուրակից տաղավարներն ապամոնտաժելու վերաբերյալ տեղեկությունը, իսկ ոստիկանները բանակցություններ են վարում նման հայտարարությամբ հանդես եկած ակտիվիստների հետ, ...«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ՑԽԵԼԻ ՊՈՒՐԻ, ՍԻՆԳԱՊՈՒՐԻ
Երեկ Սերժ Սարգսյանը Սինգապուրի գործարարների հետ քննարկել է Հայաստանում ներդրումներ անելու հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում հայ գործարարները կմեկնեն Սինգապուր՝ բանակցություններն ...«ԱՌԱՎՈՏ». ԼԱՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԷՐ, ԲԱՅՑ ՄԻ ՓՈՔՐ ՈՒՇԱՑԱԾ
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեծամասնական ընտրակարգում միասնական թեկնածուներ ունենալու համար ընդդիմությանն առաջարկ էր արել: ՀԱԿ-ը մերժել էր, իսկ ՀՅԴ-ից ասել էին, որ դա ժամանակավրեպ է, և ...«ՀՐԱՊԱՐԱԿ». ԼՈՌԵՑԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԸ ԽԻՍՏ ԶԱՅՐԱՑԱԾ ԵՆ ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ՎՐԱ
Երկու անգամ անընդմեջ թիվ 30 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Վիկտոր Դալլաքյանը, որը կրկին պատգամավոր դառնալու համար այս անգամ որոշեց դա անել իշխանության հովանու ներքո և մտավ Հանրապետական կուսակցություն, ...ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. ԹՎԱԽԱՂԵՐ
Օրերս պարզվեց, որ պաշտոնապես Հայաստանում ընտրողների թիվը կտրուկ աճել է մոտ 165 հազարով: Իսկ երկու ամիս առաջ նույնքան պաշտոնապես արձանագրվեց, որ ՀՀ բնակչության թիվն անցած 10 տարում նվազել է մոտ 200 հազարով:
Բնակչության ...«ՀԱՅԱՑՔ». ԹԵ ԻՆՉՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԶՐԿՎԵՑ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՄԻԼԻՈՆՆԵՐԻՑ
Սկանդալային բացահայտումներ
Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատը (ՎՊ) վերջերս պարզել է, թե ՀՀ ֆինանսների նախարարությունը, նրա համապատասխան կառույցներն ինչպես են իրականացրել լիցենզավորման և հսկողական ...«ՀԱՅԱՑՔ». ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ՝ «ՆՐԱՆՑ ՎՌՆԴԵՔ ԳՅՈՒՂԵՐԻՑ»
Միջնորդների մի շղթա կա, որը հարստանում է գյուղացիների հաշվին, հայտարարում է գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Խոսքն այս դեպքում այն կաթ մթերողների մասին է, ովքեր գյուղերում կամայականորեն 110-120 դրամ են ...ՄԱՍԻՍՈՒՄ ԱՅՐՎԵԼ Է 3 ԻՆՔՆԱՇԵՆ ՏՆԱԿ
Մարտի 28-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 1-ին թաղամասում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ այրվում են 3 ինքնաշեն, ոչ բնակելի տնակ և հարակից ...ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ՋՐԱՆՑՔԸ. 2 ԶՈՀ
Մարտի 29-ին՝ ժամը 01.02-ին, ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Հովտաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների ...ՓՆՏՐԵԼ ԵՆ, ԲԱՅՑ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Մարտի 28-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի թիվ 22 շենքում տեղադրված է պայթուցիկ սարք: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ ...ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿԻ (ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱ-ԶԲՈՍԱՅԳՈՒ) ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
ա/ 28.11.2007 թվականին Երեւանի քաղաքապետի թիվ 5074-Ա որոշմամբ հաստատցել է Երեւանի Կենտրոն թաղային համայնքի գոտիավորման նախագիծը` դրա անբաժանելի մասը կազմող հավելվածների հետ միասին (ներառյալ` կառուցապատման ...ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ՄԻԱՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ
Ապրիլի 2-ին Հրազդան հյուրանոցում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության առաջին շենքում, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը հանդես կգա Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին նվիրված ելույթով:
Միջոցառմանը ...ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՉՄԱԿՆՇՎԱԾ ՁՎԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿ»
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ շուկայում հայտնաբերվել է չմակնշված ձվերի խմբաքանակ:
Ծառայության տեսուչների կողմից այս պահին իրականացվում ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ «ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՏՈՆԱՀԱՆԴԵՍ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Մարտի 26-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայի Ալգոնքինի կիրառական արվեստների և տեխնոլոգիայի քոլեջում կայացավ «Մշակույթների տոնահանդես» (Celebration of Cultures) ամենամյա միջոցառումը, որում այլ երկրների կողքին ...ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆՔ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԿԵՂԾՎԱԾ, ՉԳՐԱՆՑՎԱԾ, ԺԱՄԿԵՏԱՆՑ և ԱՆՈՐԱԿ ԴԵՂԵՐԻՑ - 2
Սկիզբը. «Որքանո՞վ ենք պաշտպանված կեղծված, չգրանցված, ժամկետանց և անորակ դեղերից»
Հայտնի են բազմաթիվ են դեպքեր, երբ նույնիսկ փորձառու, բարձրորակ բժշկի նշանակած, դեղատնից հաճախ բավական բարձր գումարով գնված ...AMARA TERRA MIA
Վերնագիրն ընտրելիս ակամայից մտաբերեցի այս հուզական երգի անունը (իտալերենից թարգմանաբար նշանակում է «Իմ թշվառ հայրենիք»): Ստեղծագործության լավագույն կատարողը, ըստ իս, հենց երգի հեղինակն է` իտալացի երգիչ ...ԱՅՍ ՏԱՐԻ «ՄՈԼՈՐԱԿԻ ԺԱՄԸ» ՄԱՐՏԻ 31-ԻՆ Է. ՀԱՅԱՍՏԱՆԸ ևՍ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF) ՀՀ բնապահպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ հերթական անգամ կազմակերպում է «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան Հայաստանում:
Ակցիայի ...3000 ԴՈԼԱՐԱՆՈՑ ԴԵՂ՝ 20 ՕՐԸ ՄԵԿ. ՔԱՂՑԿԵՂԸ ԴԱՏԱՐԿԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿՆՈՋ ԳՐՊԱՆՆԵՐԸ
Էլեն Քալաշյանը ամսական ստանում է 80 հազար դրամ աշխատավարձ, բայց 20 օրը մեկ ստիպված է գնել 3000 դոլարանոց դեղ: Այսպես է քաղցկեղը թողել նրան ուրիշների օգնության հույսին: Անհրաժեշտ դեղամիջոցի հերթական սրվակը ...ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Մարտի 30-ին հանրապետության առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ: Մարտի 31-ի երեկոյան ժամերին, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Մարտի 31-ի գիշերը, ապրիլի 2-ին, ...ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ. «ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ԱԲՍՈՒՐԴԻ ՎԱՐՊԵՏ ԿԱՖԿԱՅԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ»
Երեկ ոստիկանությունը հրապարակեց այդ պահի դրությամբ Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը, որը կազմում է 2 միլիոն 485 հազար 844 մարդ: Երևան քաղաքի ընտրողների թիվը 860 հազար 388 մարդ ...ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՏՈՒՐԻ՞ԶՄ, ԹԵ՞ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարությունը զբոսաշրջության զարգացումը Հայաստանում դիտարկում է որպես առաջնահերթություն և հռչակել է զարգացման գերակա ուղղություն: Պետությունն ու ոլորտում տնտեսվարողները անում են ամեն ինչ` բազմապատկելու ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ-ՔՆՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ 4 ՕՐ ՉԵՆ ԱՇԽԱՏԻ
Հարգելի քաղաքացիներ,
Տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման և վարորդական վկայականների հատկացման համակարգերի արդիականացման, տեխնիկական վերազինման և Երևանի քաղաքի հաշվառման-քննական նոր ստորաբաժանման ...ՎԱՂԸ ՏՄՊՊՀ-Ն ԿՀՐԱՊԱՐԱԿԻ ԻՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ՝ «ՄԱՔՈՒՐ ՋՐԻ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մարտի 30-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կհրապարակի իր որոշումը՝ «ՄԳԱ Վոթըր» («Մաքուր ջուր» ապրանքանիշ) ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքների վերաբերյալ:
«Նշված ...ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐ ԵՐևԱՆՅԱՆ ԼՃԻ ՄՈՏ. 7 ՎԻՐԱՎՈՐ
Մարտի 28-ին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել է մայթեզրին կայանված «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ՝ «ՎԱԶ-2107» մակնիշի մեկ այլ ավտոմեքենայի:
Բախումների ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ
Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Սինգապուրի Հանրապետություն եզրափակվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Հանրապետության ղեկավարն այսօր նրանց հանդիպել է Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ...ՍԱՐԻԲԵԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ. ԵՂԲԱՅՐՍ ՀՈՐԴՈՐԵՑ ԻՆՁ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ
Առաջադրվելով Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու՝ ցանկանում եմ հասարակությանը տեղեկացնել այդ որոշման շարժառիթների մասին:
Առաջին. եղբորս՝ Խաչատուր Սուքիասյանին, չգրանցելը ես համարում եմ անօրինական, ...ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ և ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ + ՀԱՅԱՍՏԱՆ ՁևԱՉԱՓՈՎ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Մարտի 29-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Քաղաքական և գործընկերության կոմիտե + Հայաստան ձևաչափով ամենամյա հանդիպումը:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի ...ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՍԿՍՈՒՄ Է ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մարտի 29-ին Երևանի պետական համալսարանում մեկնարկեց Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու դավանաբանության, խորհուրդների և ծեսերի մասին դասընթացը, որը նախատեսված է ուսանողների համար: Դասընթացի առաջնային նպատակը ուսանողներին ...ՄԻՊ-Ի ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ ՊԵԿ-ԻՆ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները ՀՀ պետական եկամուտների կոմիտեում անցկացված ստուգումները ցույց են տվել, որ առանձին դեպքերում հարկ վճարողների ներկայացրած ...«ՑԱՎԱԼԻ Է, ՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱՎԱՐԱՐ ՄԱԿԱՐԴԱԿ ՉԵՆ ԴՐՍևՈՐՈՒՄ»
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների խորհրդի հետ: Պետությունը որպես հավելյալ աջակցություն 100 մլն դրամ էր հատկացրել երիտասարդ գիտնականներին վերջինների ...ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ 115-ԱՄՅԱԿԸ
Մարտի 28-ին Բեյրութի «Հակոբ Տեր Մելքոնյան» թատերասրահում տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված Եղիշե Չարենցի 115-ամյակին: Միջոցառումն անցկացվում էր հայ տպագրության 500-ամյակի տոնակատարությունների շրջանակում:
Երեկոյի ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՄԻՊ-Ի ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ՀՀ ոստիկանության 2011 թվականի գործունեության վերաբերյալ հրապարակված գնահատականում նշվել է, որ հաճախ անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային ...ՄԻՊ-Ը ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ՏՄՊՊՀ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԱՆ ՈԼՈՐՏԸ. ԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԽՆԴԻՐՆԵՐ
Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին
2011 թվականին Հանձնաժողովի պատասխանատվության ոլորտում ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Այսօր Կոտայքի մարզում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստն սկսվել է Կոտայքի մարզի 2011 թ. և 2012 թ. հունվար-փետրվար ամիսների սոցիալ-տնտեսական իրավիճակի ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ «ԱՈՒՏԻԶՄ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»
Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը որոշել է հիմնադրել «Աուտիզմ ազգային հիմնադրամ», հաստատել դրա կանոնադրությունը։
Կառավարության կայքը տեղեկացնում է, որ որոշման ընդունմամբ ակնկալվում է ստեղծել աուտիզմ ...ԸՍՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲՈՒՀԵՐՈՒՄ ՏԱՐԵԿԱՆ 20 %-ՈՎ ԱՎԵԼԱՑՆԵԼ ՏՏ ԿԱԴՐԵՐ ՊԱՏՐԱՍՏՈՂ ՏԵՂԵՐԸ
«Մասնավոր հատվածն ապագա 5 տարիների ընթացքում պետության առջև դնում է հստակ խնդիր. մենք պարտավոր ենք տարեկան առնվազն 20 տոկոսով ավելացնել համապատասխան տեղերը բուհերում, որոնք պատրաստում են տեղեկատվական ...ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է «ԵՐևԱՆ ՋԷԿ»-Ի ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԵԼ 3 ՀԱԶԱՐ ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՈՐԾԱՐԱՆ
Այսօր կառավարության որոշմամբ «Հասա գրուպ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2012 թ. մարտի 25-ից մինչև հունիսի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ...ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԽՄԲՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է 10 ԴԱՏԱԽԱԶ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ ...ՕԺԱՆԴԱԿԵԼ Է ԱՆՁԱՆՑ ՊՈՌՆԿՈՒԹՅԱՆԸ, ԱՊՕՐԻՆԻ ԻՐԱՑՐԵԼ ԹՄՐԱՄԻՋՈՑ և ՊԱՀԵԼ ՍԱՌԸ ԶԵՆՔ
Դատարանն ապացուցված է համարել անձանց պոռնկության շահագործմանը օժանդակելու, թմրամիջոց ապօրինի իրացնելու և ապօրինի կերպով սառը զենք պահելու համար Ա. Միքայելյանին առաջադրված մեղադրանքները և դատապարտել երկարատև ...ԿԸՀ-Ն ՄԵՐԺԵԼ Է «ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՍԵՐՈՒՆԴ» և «ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ և ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-ՆԵՐԻՆ
Այսօր գումարած հերթական նիստի շրջանակներում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին է փոխանցել էլեկտրոնային եղանակով քվեարկող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ...6 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ԱՐԱՔՍԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ
Այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ կառավարությունը 6 մլն դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Արաքս գետի գարնանային հեղեղումների ժամանակ գետի առափնյա բնակավայրերի բնակչության անվտանգությունն ...ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԻ ՏՂԱՅԻ ՈՒ ԹԵՐԹԻ ՎԵՃԸ ԿՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎԻ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Տիգրան Տերտերյանի օրինական ներկայացուցիչ Համլետ Տերտերյանի՝ որդու պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները ...ԿՏԵՂԱԴՐՎԻ ՀԱՅ ՄԵԾԱՆՈՒՆ ԲԱՐԵՐԱՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑԻ ԱՐՁԱՆԸ
Առաջիկայում մայրաքաղաքի կենտրոնում՝ Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ, Աբովյան փողոցի գողտրիկ մի հատվածում կտեղադրվի հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը: Հուշարձանի հեղինակը ...ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
Այսօր լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը պատրաստվում է դիմել Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և ՀՀ գլխավոր դատախազություն՝ «ՀՀ ոստիկանության կողմից ընտրողների ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ», ԲՀԿ ԵՒ ՀՅԴ-ԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՑ
41 ընտրատարածքներից նիստեր չեն գումարել եւ թեկնածուներին չեն գրանցել միայն 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Հետքին» տեղեկացրին, որ նիստեր չեն հրավիրել թիվ ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Հետևելով և անմիջական մասնակիցը լինելով Մաշտոցի պուրակում վերջին ամիսների ընթացքում ծավալված իրադարձություններին՝ փաստում ենք, որ.
- Մաշտոցի պուրակի ձևափոխման և բարեկարգման հարցը վերջին ամիսներին հասարակության ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ԿՐՊԱԿՆԵՐԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄԸ ԿՀԱՄԱՐՎԻ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ
ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ մարտի 31-ին՝ ժամը 13:00-ին, Մաշտոցի պուրակում նախատեսվող ապամոնտաժման գործողությունները և մասնակիցների պահանջների հարկադրական կենսագործումը չեն պաշտպանվում ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՀԱԶԱՆԳԵԼ
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը անձնակազմին ցուցում է տվել ԱԺ ընտրություններին նախորդող շրջանում և հատկապես ընտրությունների օրը խիստ ու հետևողական լինել ցանկացած իրավախախտի հանդեպ և օրենքով վերապահված ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԻ ԱՃԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Մի շարք լրատվամիջոցներում հրապարակումներ են տարածվել, թե ՀՀ ոստիկանության կողմից իբր արհեստականորեն ուռճացվել են ՀՀ ընտրողների ռեգիստրի ցուցակները և դրանք չեն համապատասխանում հրապարակված վիճակագրական ...ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՀԱՅՏՆՎԵԼԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՉԷ
Զանգվածային լրատվության մի շարք միջոցներում հրապարակումներ են տարածվել, թե իբր ընտրական ցուցակներում ոստիկանությունը միտումնավոր ներառում է մահացած անձանց տվյալներ:
Նշված հրապարակումները իրականությանը ...
«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ Է ԲԱԼԱԼԱՅԿԱՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԿԱՐՏՈՖԻԼԻ «ՁԵՌՔՆ ԸՆԿԵԼ ԵՆ ԿՐԱԿԸ»
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ՝ ԳԱԶԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«ՄԱՅԹԵՐԸ, ՈՐ ԻՐԵՆՑ ՏԵՂԸ ԼԻՆԵՆ՝ ՄԱՐԴԻԿ ՄԱՅԹՈՎ ԿՔԱՅԼԵՆ»
ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅԱՑՔ». ԱՊԱՑՈՒՑԻՐ, ՈՐ ԸՆՏՐԵԼ ԵՍ ՀՀԿ-ԻՆ, ԱՅԼԱՊԵՍ 10-15 ՀԱԶԱՐԻՑ ԿԶՐԿՎԵՍ
«ՀԱՅԱՑՔ». ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹԸ» ՀԻՄԱ ԷԼ ԴԵՄՊԻՆԳ Է ԱՆՈՒՄ
«ԱՌԱՎՈՏ». ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԵՂԵԼ
«ՀԱՅԱՑՔ». ԹԵ ԻՆՉՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԶՐԿՎԵՑ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՄԻԼԻՈՆՆԵՐԻՑ
«ՀԱՅԱՑՔ». ԱԳՆ ՇԵՆՔԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 400 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
«ՀԱՅԱՑՔ». ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ՝ «ՆՐԱՆՑ ՎՌՆԴԵՔ ԳՅՈՒՂԵՐԻՑ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ԳՐԱԶ Է ՈՒԶՈՒՄ

«ՀԱՅԱՑՔ». «ՋԵՐՄՈՒԿԻ ՄԱՅՐ ԳՈՐԾԱՐԱՆԸ» ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՈՒՆԻ
«ՀԱՅԱՑՔ». «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈՆ» ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
ՔԱՆԻ ԸՆՏԱՆԻՔ Է ՎԵՐԱԲՆԱԿՎԵԼ ՔԱՇԱԹԱՂՈՒՄ ՓԵՏՐՎԱՐԻՆ
- 554 Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:
- 1001 Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
- 1592 Ծնվեց հայ առաջին աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը:
- 1827 Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
- 1899 Կ. Պոլսում ծնվեց հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանը: Մասնագիտությամբ ինժեներ-նավթագործ էր: Հիմնադրել է Թուրքիայի նավթային բարեգործական ընկերությունը: 1930 թվականին ընտրվել է հայկական բարեգործական ընկերության նախագահ: (Մահացել է 1955 թվականի հուլիսին, Լիսաբոնում:)
- 1912 Թիֆլիսում մահացավ հայ դասական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
- 1918 Ծնվեց հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ամերիկյան ֆիզիկական և մաթեմատիկական ընկերությունների, էլեկտրոնային տեխնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ, Հայաստանի ԳԱ արտասահմանյան անդամ Չարլզ Հրաչ Փափազը:
- 1921 Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը: Հայարտունը կրում էր հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:
- 1971 Վախճանվեց հայ բեմի անկրկնելի Զիմզիմովը, Յագոն և Քաջ Նազարը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը (Ոսկանյան):
- 1992 Շուշիից և Ղայբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և ետ շպրտվեցին ելման կետերը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

