
ՀԱՅԿԱԿԱՆ ԹՐԻԼԼԵՐ. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱԲԿԻՐԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺՆԻՑ ԱՆՀԵՏԱՑԵԼ ԷՐ ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻՑ ԱՌԳՐԱՎՎԱԾ ՄՈՏ 10 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԸ
- Այս պատմությունը հայկական թրիլլերի լավագույն սցենար դառնալու հավակնություն ունի, եւ սցենարը գրողին վճարել պետք չէ: Սցենարի հեղինակները քննիչներն են, դատավորը, դատախազը, քննչականի բաժնի պետը, Երեւան քաղաքի ոստիկանության պետը, քննչական գլխավոր վարչության պետը, Իտալիայի հյուպատոսը եւ էլի բազում անձինք: Նրանք նաեւ գործող անձինք են:

Ընդ որում, եթե որեւէ ռեժիսոր որոշի այս սցենարով ֆիլմ նկարահանել, խմբագրությունը պատրաստ է նրան տրամադրել նաեւ որոշ օգտակար ձայնագրություններ: Բայց սա թողնենք ապագային:
Պատմության սկիզբը կարելի է համարել 2012 թ. մարտի 6-ը՝ ժամը 13:00-ն, վայրը` Երեւան, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:
Նիստը նախագահում է դատավոր Արմեն Խաչատրյանը: Մեղադրող դատախազը Խաչատուր Բաղդասարյանն է: Նիստին մասնակցում են նաեւ Իտալիայի դեսպանատան հյուպատոսը, թարգմանիչը, երկու ընթերակա եւ երկու իտալացի ամբաստանյալ:
Բոլորի ներկայությամբ բացվում է ամբաստանյալներից մեկի մոտից անձնական խուզարկությամբ առգրավված գումարի փաթեթը, որում պետք է լիներ 1 մլն 460 հազար դրամ, 2 հազար 400 դոլար, 3 հազար 180 եվրո: Դատավորը փաթեթից հանում է 80 հազար դրամ. այլ գումար չի լինում: (Հարկ է նշել, որ քննչական մարմինն իրավունք չուներ իր մոտ պահել առգրավված գումարը, այն պետք է միանգամից դեպոնացվեր եւ հանգրվաներ համապատասխան հաշվեհամարին):
Դատավորն անակնկալի է գալիս. նիստը ընդհատում է, դուրս գալիս դահլիճից եւ միանգամից զանգում ոստիկանության Արաբկիրի քննչականի պետին` Արծրուն Առաքելյանին: Վերջինս իր մոտ է կանչում գործի հետ առնչություն ունեցած երեք քննիչներին:
Այստեղ մի պահ դադարեցնելով սյուժի այս հատվածի զարգացումը՝ վերադառնանք ավելի վաղ ժամանակագրություն ունեցող իրադարձություններին: Դատական գործ N ԵԱՔԴ/0201/01/11
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն. «Վինչենցո Տորինոյին եւ Անտոնիո Կավեին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, նախնական համաձայնության գալով, խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ ձեռք են բերել «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի կրծքանշան-պիտակներ, իրենց կողմից վարձակալած «Ֆորդ Կուգա» մակնիշի 093 LS 62 համարանիշի ավտոմեքենայով կանգնեցրել են Անդրանիկ Մխիթարյանի կողմից վարվող «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենան, ներկայացել իբրեւ «Արմանի» ընկերության հագուստներ ներկայացնող մենեջերներ եւ չարաշահելով վերջինիս վստահությունը՝ Իտալիա մեկնելու համար ավիատոմս գնելու պատրվակով Կոմիտաս սրճարանում վերցրել են 357 հազար 200 ՀՀ դրամին համարժեք 950 ԱՄՆ դոլար, խարդախությամբ հափշտակել այն՝ վերջինիս պատճառելով զգալի չափի՝ 357 հազար 200 դրամի գույքային վնաս:
Բացի այդ՝ նույն օրը կանգնեցրել են Արտակ Պետրոսյանի կողմից վարվող «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենան, ներկայացրել իբրեւ «Արմանի» ընկերության հագուստներ ներկայացնող մենեջերներ եւ չարաշահելով վերջինիս վստահությունը՝ Իտալիա մեկնելու համար ավիատոմս գնելու պատրվակով Հր. Քոչարի փողոցում վերցրել են 225 հազար ՀՀ դրամ, 118 հազար 115 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար եւ 51 հազար 803 ՀՀ դրամին համարժեք 100 եվրո գումար՝ վերջինիս պատճառելով զգալի չափի՝ 464 հազար 918 ՀՀ դրամի գույքային վնաս»: Վինչենցո Գայտանո Տորինոն եւ Անտոնիո Դելլե Կավեն Իտալիայի Հանրապետության քաղաքացիներ են, երկուսն էլ Նեապոլ քաղաքից: Նրանց նկատմամբ 2011 թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Իտալացիներն առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր են ճանաչել եւ միջնորդել են, որ դատական քննությունն անցկացվի արագացված կարգով, ինչը դատարանը բավարարել է:
Դատարանը երկու իտալացիներից յուրաքանչյուրի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի` մեկ մլն ՀՀ դրամի չափով: Եվ ահա դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իտալացիներին պետք է վերադարձվեին խուզարկությամբ նրանցից առգրավված իրերն ու գումարը:
Մարտի 6-ին դատավոր Ա. Խաչատրյանը հենց դա էր ուզում անել, երբ պարզեց, որ առգրավված մոտ 10 հազար ԱՄՆ դոլարից փաթեթում առկա է միայն 80 հազար դրամ:
Ինչպես է թաքցվել գումարի կորուստը
Արաբկիրի քննչական վարչության պետ Արծրուն Առաքելյանը հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանի սանիկն է: Հենց այս հանգամանքն է պատճառը, որ այս փողի գողության փաստը կարողացել են թաքցնել: Գագիկ Համբարձումյանի որդին` Սարգիսը, Արաբկիրի քննչական բաժնի պետի տեղակալն է:
2011 թ. հոկտեմբերի 14-ին իտալացիների նկատմամբ քրեական գործը հարուցել է Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Սերգեյ Վարանցովյանը: Հետո գործը փոխանցվել է բաժնի մեկ այլ քննիչի` Միքայել Միքայելյանին (Միքայելը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի որդին է. հոր եւ որդու ազգանունները տարբեր են):
Այնուհետեւ գործը Միքայել Միքայելյանից փոխանցվել է բաժնի մեկ այլ քննիչի` Պարույր Բադալյանի վարույթ: Հենց նա է ավարտել քննությունը եւ գործն ուղարկել դատարան: Դատարանում գործը ներկայացրել եւ մեղադրանքը պաշտպանել է դատախազ Խաչատուր Բաղդասարյանը:
Եւ այսպես, մարտի 6-ին, երբ դատավորը պարզում է փաթեթի պարունակությունը եւ հեռախոսազանգով տեղեկացնում քննչականի պետին` Արծրուն Առաքելայնին, վերջինս, իր մոտ կաչելով երեք քննիչներին, նրանց ուղարկում է դատարան: Քննիչները դատարանից վերադառնում են եւ հաստատում, որ փաթեթում գումարը չկա:
Քննչականի պետը զանգահարում է համայքնի դատախազին` Գրիշա Միքայելյանին: Վերջինս կարճ ժամանակ անց գործը հսկող դատախազ Խաչատուր Բաղդասարյանի հետ գալիս է Արծրուն Առաքելյանի մոտ: Երեքով բարձրանում են Արաբկիրի ոստիկանության պետի` Արթուր Մեհրաբյանի աշխատասենյակ: Նրանց միանում է նաեւ Արաբկիրի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Ալբերտ Մարգարյանը:
Միլպետը, լսելով հավաքվածներին, իր մոտ է կանչում գործը նախապատրաստող օպեր լիազորներին՝ Ռաֆոյին (Ղարաբաղի ռազմական ոստիկանության պետ Աղասի Բագրատունյանի որդին է) եւ Վահրամին (Քանաքեռ-Զեյթուն ՄՌՈ-ի նախկին պետ Արթուր Մարգարյանի որդին է):
Վերջիններս հայտարարում են, որ քննիչի ներկայությամբ փողը հաշվել են եւ հանձնել նրան: Արթուր Մեհրաբյանը հայտարարում է, թե քրեական գործով իրենք մաքուր են, եւ միջադեպի մասին կզեկուցի վերադասին` Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին: Ենթադրաբար, նա հենց այդպես էլ վարվում է: Ամեն դեպքում, գործի լրջությունից ելնելով՝ ողջամիտ որոշումը սա պետք է լիներ:
«Հետքին» այդպես էլ չհաջողվեց պարզել՝ Ներսիկ Նազարյանը միջադեպի մասին տեղեկացրե՞լ է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Ոստիկանությունում մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Գագիկ Համբարձումյանը խնդրել է, որ ոստիկանապետին այս պատմության մասին չասեն:
Դատախազը հայտնել է, որ գործը դատախազությունում ընդամենը երկու ժամ է մնացել, եւ փաթեթները փակ էին, որից հետո քննիչն իր ձեռքով դրանք վերցրել է եւ տարել դատարան: Դատախազը նաեւ ասել է, թե միակ խնդիրն անփութությունն է՝ ավելացնելով, որ դրա համար առավելագույն պատիժը նկատողությունն է լինելու: Նա նույնպես առաջարկել է միջադեպի մասին զեկուցել վերադասին:
Քննչականի պետը` Արծրուն Առաքելյանը, բոլորին խնդրել է ոչ մի տեղ չզեկուցել: Նա նույն օրը գնացել է դատավորի մոտ, նրան խնդրել մինչեւ առավոտ ժամանակ տրամադրել ու կատարվածի մասին որեւ մեկին չասել կամ հայտարարություն չտարածել: Դատավորը չի մերժել:
Արծրուն Առաքելյանը, վերադառնալով բաժին, կանչել է երեք քննիչներին, հայտնել, որ գնում է գլխավորի` Գագիկ Համբարձումյանի մոտ, եւ հանձնարարել մինչեւ իր վերադարձը «անհետացած» գումարը վերականգնել՝ սպառնալով, որ եթե գումարը չբերեն, «բոլորի գլխին գործ է սարքելու»:
Սերգեյ Վարանցովյանը ժամեր անց բերել է մի քանի հազար դոլար: Միքայել Միքայելյանը հրաժարվել է գումար տալ՝ ասելով, որ ինքը գումար չի վերցրել եւ չի էլ պատրաստվում չվերցրածը վերադարձնել:
Մյուս քննիչի՝ Պարույր Բադալյանի հայրը երեք հազար դոլարը պետք է բերեր շրջանից: Նա նույն օրը չի հասցնում հասնել Երեւան, եւ այդ փողը նրա փոխարեն վճարում է Արծրունը՝ վերադարձնելու պայմանով: Մնացած գումարների մասին առայժմ չի հաջողվել տեղեկություններ ստանալ:
Քննիչի հայրը առավոտյան գալիս է Երեւան եւ երեք հազարը դոլարը փոխանցում որդուն: Երեկոյան քննչականի պետը պակասող գումարը տանում է դատարան, եւ փողը հաջորդ օրը վերադարձնում են իտալացիներին:
շարունակելի
ԿԱԼԱՆԱՎՈՐԻ ՄԱՀՎԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՐՃՎԵՑ
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի հիմնական պատճառը կապված է ազատազրկվածների առողջական խնդիրների հետ: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգերում հասարակական վերահսկողություն ...«ՀՐԱՊԱՐԱԿ». ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՓԵՍԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԸՆԴԳՐԿՎԵԼ ՀՀԿ ՑՈՒՑԱԿՈՒՄ
Իշխանական էլիտայից և ՀՀԿ ընտրական շտաբի փոխնախագահներից միայն Միքայել Մինասյանի՝ Սերժ Սարգսյանի փեսայի անունը չկա ՀՀԿ ցուցակում:
«Հրապարակին» հաջողվեց պարզել, որ դա պատահական չէ, ոչ էլ կանխավ մտածված: ...«ԱՌԱՎՈՏ». ՓՆՏՐՎՈՒՄ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՑՅԱԼ
«Առավոտը» տեղեկացրել է, որ Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում պայքարելու են ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը և ոչ ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանը, ում էլ սատարում է իշխող կուսակցությունը: Այս ընտրատարածքում ոչ պաշտոնապես ...«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ՄԻ ԱՅԼ ԿԱՐԳԻ ՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն ընդգրկվել է ՀՀԿ համամասնական ցուցակի ստորին՝ 100-102-րդ տեղերում, որովհետև դեմ էր քվեարկել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծին:
«ՉԻ» - Փաստորեն, ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ՆԵՄԵՑԸ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ Է
ԱԺ գործող պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո), որ նախորդ շաբաթ տեղի ունեցած ասուլիսում հայտարարել էր ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին, այսօր կամ վաղը պատգամավորի ...«ՀԱՅԱՑՔ». ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ և ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՍԻՎՈՒԹՅԱՆ ՀԵՏևԱՆՔԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Վրաստանի թուրքերի կոնֆեդերացիայի նախագահ Դ. Գյուլմամեդովը հայտարարել է, որ վրաստանաբնակ ադրբեջանցիները մտադիր են ձևավորել Բորչալուի հասարակական խորհրդարան: Գյուլմամեդովի պնդմամբ՝ այդ նպատակով բանակցություններ ...«ՀԱՅԱՑՔ». ԶՈՀՎԵԼ Է ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ, ՈՐԻ ԿԻՆԸ ՊԵՏՔ Է ԾՆՆԴԱԲԵՐԻ ԱՅՍ ԳԻՇԵՐ
Ողբերգական դեպք է գրանցվել Տավուշի մարզի Կողբի տարածքում: Գումարտակի հրամանատար, 1977 թ. ծնված Արտակ Շահբազյանը «Վիլիս» ավտոմեքենայով Կողբի «Ղիասի քար» հանդամասի Կարմիր բլուր սահմանային տարածք է մեկնել ...ԲԱՑՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈԲԵԼԵՆԻ ԱՐՎԵՍՏԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԿԱՐԱՊԵՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Մարտի 21-ին Նկարիչների միության ցուցասրահում (Աբովյան 16) կբացվի վաստակավոր նկարիչ, Հայաստանում գոբելենի արվեստի հիմնադիր Կարապետ Եղիազարյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ նվիրված արվեստագետի 80-ամյա ...«ԺՈՂՈՎՈՒՐԴ»-Ը ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է 100 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՎՃԱՐԵԼ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ
Երեկ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Թամրազյանը վճռեց հօգուտ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի «Ժողովուրդ» օրաթերթից բռնագանձել 200 հազար դրամ և պարտադրել հերքում: ...ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԱՄՆ
Մարտի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Այցի շրջանակներում պատվիրակությունը Հայաստանի գործընկեր Կանզաս նահանգում հանդիպումներ կունենա ...ՀՐԴԵՀ՝ «ԱԼԵՆ-ԷԼԵՆ» ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ. ՏՈՒԺԵԼ Է 10 ՄԱՐԴ, ՈՐԻՑ 9՝ ԻԻՀ ՔԱՂԱՔԱՑԻ
Մարտի 20-ին՝ ժամը 01.05-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող «Ալեն-Էլեն» ժամանցային կենտրոնի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ...ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ «ԽԱՉԱԿԻՐՆԵՐԻ» ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ԿԱՐՈ ՔԱՀՔԵՃՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Մարտի 24-ին՝ ժամը 12.00-ին, Եռաբլուր պանթեոնում կանցկացվի «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր հրամանատար, սփյուռքահայ ազատամարտիկ Կարո Հայկի Քահքեճյանի ծննդյան 50-ամյակին նվիրված միջոցառում, որը կշարունակվի ...ՀԱՅԿԱԿԱՆ ԹՐԻԼԼԵՐ. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱԲԿԻՐԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺՆԻՑ ԱՆՀԵՏԱՑԵԼ ԷՐ ԻՏԱԼԱՑԻՆԵՐԻՑ ԱՌԳՐԱՎՎԱԾ ՄՈՏ 10 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԸ
Այս պատմությունը հայկական թրիլլերի լավագույն սցենար դառնալու հավակնություն ունի, եւ սցենարը գրողին վճարել պետք չէ: Սցենարի հեղինակները քննիչներն են, դատավորը, դատախազը, քննչականի բաժնի պետը, Երեւան քաղաքի ...ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ՝ ՀՀԿ ՑՈՒՑԱԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԱՄԲՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՀՀԿ-ն դեռ շարունակում է հստակեցնել իր համամասնական ցուցակը, որը դեռ կենթարկվի որոշ ոչ էական փոփոխությունների: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այդ մասին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
Նրա ...VIVACELL-Ն ԻՆՁ ԴԱՏԻ Է ՏԱԼԻՍ` ԻՆՁ ԽԱԲԵԼՈՒ և ԻՄ ՉՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԳՈՒՄԱՐԸ ԲՌՆԱԳԱՆՁԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Երեկ VivaCell-MTC ընկերության աշխատակիցը զանգահարեց և տեղեկացրեց, որ ընկերությանը 10767 դրամ եմ պարտք, և եթե չվճարեմ, ապա ընկերությունը դատարան կդիմի` գումարն ինձնից բռնագանձելու պահանջով:
Ասացի, որ VivaCell-ին ...ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՃԵԼԻՈՐԵՆ ԶԱՐՄԱՑԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐՈՎ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի մրցակցային մարմնի նախագահ Բրունո Լասերին: «Այսօր Հայաստանի Հանրապետությունում մրցակցային դաշտի կարգավորումը և վերահսկողությունն ամենաարդիական խնդիրներից ...ԸՍՏ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ՝ «ԱԼԵՆ-ԷԼԵՆ» ԴԻՍԿՈ-ԱԿՈՒՄԲՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ԿԱ ՄԵԿ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ
Մարտի 20-ի գիշերը ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Ալեն-Էլեն» դիսկո-ակումբում նռնակ են պայթեցրել:
Նույն օրը՝ ժամը 02.50-ին, ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԱԾ Է 179.257 ՀԱՇՄԱՆԴԱՄ
Վաղը տեղի կունենա հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական ընդլայնված նիստը, որի ժամանակ կներկայացվեն ԱՄՆ ՄԶԳ-ի «Աշխատանքի մատչելիություն հաշմանդամություն ունեցող ...«ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹ. ԴԱՏԱՎՈՐԸ ԴԱՏԸ ՎԱՐԵԼ Է ԿՈՇԻԿՆԵՐԸ ՀԱՆԱԾ
Երեկ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Թամրազյանը վճռեց հօգուտ Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի «Ժողովուրդ» օրաթերթից բռնագանձել 200 հազար դրամ և պարտադրել ...ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՆՐԱՆՔ. ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ՀԱՅԱԽՈՍ ՀԱՄՇԵՆՑԻՆԵՐԸ (ՄԱՍ 4)
Վահան Իշխանյան
Շարունակում եմ Թուրքիայի սևծովյան արևելյան ափին բնակվող մուսուլման հայախոս համշենցիների մասին պատմող ակնարկս: Նախորդ երեք մասում ներկայացրել էի համշենցիների վերաբերյալ պատմական ակնարկ, ...ԳԱԱ-Ն ՆՇՈՒՄ Է ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼՈՒ 125-ԱՄՅԱԿԸ
Այսօր լրանում է հանրահայտ արևելագետ և հայագետ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր նախագահ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակը:
Այս կապակցությամբ ՀՀ ԳԱԱ-ն կազմակերպում է մի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ «MITT - 2012» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
Մարտի 21-ից 24-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը և տեղական 8 զբոսաշրջային ընկերություն Հայաստանը կներկայացնեն Մոսկվայում կայանալիք «MITT - 2012» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
Այն ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԳՈՐԾԻՔ ԱՊՕՐԻՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Մաշտոցի պուրակում վերջին օրերին ընթացող իրադարձությունները վկայում են, որ փորձ է արվում Երևանի քաղաքապետի և ՀՀ կառավարության անօրինական որոշումների դեմ քաղաքացիների պայքարին ուղղված գործընթացը տեղափոխել ...«ԲԱՆԱԿՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ». ԶԻՆԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊՆ-Ն ՃՆՇՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒՍԱԲԱՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
Հակառակ ՀՀ զինդատախազության և ՀՀ պաշտպանության նախարարության խոստումներին՝ ընդունելու մամուլի հրապարակումները որպես հանցագործության մասին հաղորդում, վերոնշյալ կառույցներն իրականում փորձում են անտեսել ...ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԲԱՑ ՆԱՄԱԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ և ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ
Հարգարժան պարոնայք Օհանյան և Քուշկյան,
Կորցնելով նամակների միջոցով հարցիս լուծումն ակնկալելու վերջին հույսը՝ որպես վերջին միջոց՝ դիմում եմ Ձեզ այս բաց նամակով:
Ես՝ Վարդան Վարդանյանս, 1994թ. մարտին որպես ...«ԷՅ ԹԻ ՓԻ»-Ն ԾՐԱԳՐՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՆՈՐ ԱՆՏԱՌՆԵՐ ՍԱՐԱՏՈՎԿԱ և ՍՎԵՐԴԼՈՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը 1.2 միլիոն դոլարի դրամաշնորհ է հատկացրել «Էյ Թի Փի» ԲՀ-ին՝ Ճանաչելով վերջինի հաջողությունները ծառատունկերի, բնապահպանական կրթության և կայուն զարգացման ծրագրերում: ...ՕՏԱՐ ԲԱՌԻ ՀԱՆԴԻՊԵԼԻՍ ԽՈՒՃԱՊԻ ՄԻ ՄԱՏՆՎԵՔ. ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ-ԿՈՆՈՒԵՅ
Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպվող TeachingEnglish - Բլոգաթոն 2012թ. մրցույթի հաղթող Աննա Պետրոսյան-Կոնուեյը իր ուսանողներին երբեք չի հանձնարարել օգտագործել բառատետր. երբ դասավանդման գործընթաց են ...ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԴԻՄԵԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ առողջապահության նախարարությունն արձագանքեց քիչ առաջ հրապարակված բաց նամակին:
Նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը «Հետքին» տեղեկացրեց, որ ազատամարտիկի՝ նամակում արծարծած խնդրանքը առողջապահական ...ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 1800 ՈՒՍԱՆՈՂ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԿՐԹԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻՆ
Պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների 750 ուսանող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ...ՆԱԽԱԳԱՀԻ 2011Թ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԵՆ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ
Մարտի 23-ին Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դահլիճում կկայանա «Գործիքային կատարում» անվանակարգում Հայաստանի նախագահի 2011թ. երիտասարդական մրցանակի եզրափակիչ փուլը:
Այսօր նույն դահլիճում «Հայաստան» ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ԵՂԲԱՅՐՆԵՐ ԲԱՆԴՈՒՐՅԱՆՆԵՐԸ
Մարտի 20-ին հայտնաբերվել և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկվել միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող եղբայրներ, 1980 և 1981 թթ. ծնված Արա և Ալիկ Բանդուրյանները:
«Նրանք ...ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ԴԵՄ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և փաստաթղթեր կեղծելու համար:
Նախապատրաստված նյութերի ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԸ
Մարտի 21-ից 28-ին Երևանում և հանրապետության մարզերում կանցկացվեն Ուկրաինայի մշակույթի օրեր: Այս առիթով Հայաստան է ժամանել ուկրաինական մշակութային պաշտոնական պատվիրակությունը՝ Ուկրաինայի մշակույթի նախարար ...«ԴՊՐՈՑԱԿԱՆԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱՆ» ԵՐևԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԴԱՍ-ՀԱՄԵՐԳՆԵՐ
«Դպրոցականի ֆիլհարմոնիան» նախատեսում է Երևանի բոլոր վարչական շրջաններում ապրիլին և մայիսին անցկացնել 12 դաս-համերգ ու միջոցառում՝ «Երգի թևերով», «Պարեց Սասունն ու աշխարհը հիացավ», «Տարվա եղանակներ», «Կոմիտասի ...2011-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ 18 ՏՈԿՈՍԸ ԵՂԵԼ ԵՆ ԻՏԱԼԱՑԻՆԵՐ
Մարտի 20-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպում ունեցավ Իտալիայի տարածաշրջանային գործերի, զբոսաշրջության և սպորտի նախարար Պիեռո Գնուդիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկեցին այդ բնագավառներում ...ՄՈՆՐԵԱԼՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԺԽՏՈՒՄ» ՊԻԵՍԸ (ՎԻԴԵՈ)
Մինչև ապրիլի 1-ը շաբաթը հինգ օր Կանադայի Մոնրեալ քաղաքում կցուցադրվի «Ժխտում» (State of Denial) պիեսը, որը պատմում է Ցեղասպանությունից հետո Թուրքիայում առ այսօր բնակվող հայերի՝ իրենց ինքնության համար ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ. «ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել են Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում գտնվող «Մոր և մանկան առողջության պահպանման» ԳՀԿ-ի հարակից պուրակի բարեկարգման և ...ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԴԺԳՈՀ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Սոցիալական ծառությունների համակարգում առկա են որոշակի խնդիրներ ու բացթողումներ, որոնք հարուցում են քաղաքացիների դժգոհությունն ու բացասաբար են անդրադառնում աշխատանքների բնականոն ընթացքին: Այս մասին ասել ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍԵԼ «ՀԵՏՔԻ» ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԱՌԹԻՎ
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը նամակ է գրել «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանին, որում ասվում է, թե hetq.am-ում այսօր հրապարակված «Հայկական թրիլլեր. ոստիկանության ...ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՈՐևԷ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼՈՒ»
«Կանաչ Երևան» կարգախոսին համապատասխան քաղաք ունենալու համար պետք է եռապատկել կանաչապատ տարածքների նկատմամբ խնամքը և հնարավորին ավելացնել դրանք: Այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական ...ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ. «ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԹԱԼԱՆ՝ ԴԵՂԵՐԻ ՊԵՏԳՆՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ»
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի հայտարարությունը Ազգային ժողովի մարտի 20-ի նիստում
«Ժառանգություն» կուսակցության խնդիրներից մեկը մշտապես եղել է տնտեսության բոլոր ոլորտներում փոքր ...ԼԻՏՎԱՅԻ ՍԵՅՄԸ ՄԵՐԺԵԼ Է ԼՂ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ և ՀԱԿԱՀԱՅ ԲԱՆԱՁևԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Լիտվայի Սեյմը հավանության չի արժանացրել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ միակողմանի և հակահայկական ուղղվածություն ունեցող բանաձևի նախագիծ:
Այս կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լիտվա ...ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Մարտի 21-ից 22-ին, 24-ից 25-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին արևելյան շրջաններում սպասվում է տեղումներ: Քամին արևմտյան է՝ 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 23-ի գիշերը ...ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ. «ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ Է և ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ»
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հայտարարությունը Ազգային ժողովի մարտի 20-ի նիստում
Հարգելի հայրենակիցներ,
ՀՀ իշխանությունները 20 տարուց ավելի է, խոսում են կոռուպցիայի դեմ պայքարելու ...ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է ՀԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ (ՎԻԴԵՈ)
Հուսիկ Ղամբարյան՝ «Ջերմուկ գրուպ». «Մենք կարճ ժամանակահատվածում մտել ենք համաշխարհային շուկա: Որևէ մի տեկտոնական շարժում, որ լինում է, ջրի ոչ միայն որակական տեսակն է փոխվում, այլ նաև քանակն է ընկնում: ...ԲՀԿ-Ի ՑՈՒՑԱԿԻ ԱՌԱՋԻՆ 20 ՏԵՂԵՐԸ
Մոտ մեկ ժամ առաջ ավարտվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքալան խորհրդի նիստը: Քաղխորհուրդի օրակարգը վերաբերում էր գալիք խորհրդարանական ընտրություններին եւ կուսակցության համամասնական ցուցակին: ...ՕԵԿ-Ի ՑՈՒՑԱԿԸ ԵՒՍ ՀԱՅՏՆԻ Է
Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հրապարակել է կուսակցության համամասնական ցուցակի առաջին 15 տեղերը: ՕԵԿ լրատվական ծառայությունից հետքին փոխանցեցին, որ ցուցակը գլխավորելու ...ՕԵԿ-Ը ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «Օրինաց երկիր» կուսակցության 15-ամյակին նվիրված միջոցառմանը:
Հանրապետության նախագահը շնորհավորել է ՕԵԿ-ականներին ...ՓՈՓՈԽՈՒԹԻ՞ՒՆ
Ի՞նչ փոխուած է Հայաստանի մէջ:
Ինչո՞ւ համար սիրուած երգիչ մը՝ Շուշան Պետրոսեանը, որ հայրենասիրական, ազգային երգերու հրաշալի կատարող մըն է եւ որուն ընտրած երգերը ունին դաստիարակող, ներշնչող ազդեցութիւն, ...ԱԹԵՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՀԻՇԵԼՈՎ ՎԻԼՅԱՄ ԱԱՐՈՅԱՆԻՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄԸ
Հունաստանում մեկնարկած հայկական մշակույթի օրերի շրջանակներում անցկացվող միջոցառումների շարքի շրջանակներում, Աթենքում ՀՀ դեսպանության ու Հունաստանի ազգային գրադարանի հովանավորությամբ և «Հայ-հունական հետազոտությունների ...
ՊԵԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՃԱՌԵԼ ԵՆ ԾԱՆՐ ՀԵՏևԱՆՔՆԵՐ ԱՌԱՋԱՑՆՈՂ ՎՆԱՍ
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐՆ ԱՂԵՏԱԼԻ ԵՆ (ՏԵՍԱԲԼՈԳ)
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ` «ՀԱՅԿԱԿԱՆ» ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ՏԵՍԱԲԼՈԳ)
ԱՇՈՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ Է
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԳԻՐՔԸ, ՈՐԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ» ՇԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ և «ԼԵԶՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔ Է» ԷՍՍԵԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
«ՀԱՅԱՑՔ». ԶՈՀՎԵԼ Է ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ, ՈՐԻ ԿԻՆԸ ՊԵՏՔ Է ԾՆՆԴԱԲԵՐԻ ԱՅՍ ԳԻՇԵՐ
«ԱՌԱՎՈՏ». ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆԸ Ա՞ՉՔ ՈՒՆԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ԱԹՈՌԻՆ
«ՀԱՅԱՑՔ». «ՀՈՐԱՔՈՒՅՐ ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ «ԿԵՂՏՈ՞Տ ԲԱՆ Է»

ՀՀԿ-Ի ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ. ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
«ՀԱՅԱՑՔ». «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈՅԻ» ԳՈՐԾԵՐԸ «ԲՈՒՐԴ» ԵՆ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ԹԱՄԱՄՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿԵՆ

ՔԼԻՆԹՈՆԸ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ԲՀԿ-Ն ՍՊԱՍՈՒՄ Է
ԸՆԹԵՐՑՈՂ. «ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՄԻՆՉ ԱՅՍ ՊԱՀԸ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ԲԱՎԱԿԱՆ ՀԵԳՆԱՆՔ ՈՒ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ ԷՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ»
- 1750 Կ. Պոլսի Երուսաղեմի պատրիարք Մինաս Արքեպիսկոպոսի կողմից տպագրվեց «Նարեկ»-ի ամբողջական առաջին տպագրողթյունը:
- 1857 Ծնվեց հայ գուսանական երգարվեստի սկզբնավորողներից, երգահան գուսան Շերամը (Գրիգոր Տալյան):
- 1860 Ախալցխայում ծնվեց հայ անվանի նկարիչ, թարգմանիչ և արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցը:
- 1876 Ծնվեց հայ լեզվաբան, բանաստեղծ Հրաչյա Աճառյանը: (Վախճ. 1953թ.-ին):
- 1887 Քութայիսում ծնվեց խորհրդային ականավոր գիտնական Հովսեփ Օրբելին: (Վախճ. 1961թ.-ին):
- 1920 Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Ղարաբաղի վրա:
- 1972 Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

