
ԸՆԹԵՐՑՈՂ. «ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՄԻՆՉ ԱՅՍ ՊԱՀԸ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ԲԱՎԱԿԱՆ ՀԵԳՆԱՆՔ ՈՒ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ ԷՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ»
- Ոչ մեծ ոգևորությամբ լսեցի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի հատկապես տնտեսական հատվածը, նախ այն պատճառով, որ ինչպես ցանկացած քաղաքացու, այնպես էլ ինձ համար իրական ու առօրյայում տեսանելի չէին այդտեղ նշվող հաջողությունները, և երկրորդ, ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ, ու այդ թվերն ինձ համար զուտ թվեր չեն, հետևաբար ինձ մնում էր միայն թեթև ժպիտով լսել նախագահի ելույթը: Անկեղծորեն շատ զարմացա, առաջին տպավորությունն այնպիսին էր, որ այդ ելույթը նախագահի համար կազմել էին շատ հապշտապ, առանց քիչ թե շատ խորը վերլուծությունների՝ թե տնտեսագիտական, թե …:

Հիշեցի 2008թ.-ի փետրվարի վերջին օրերին ՀՀԿ-ի` հանրապետության հրապարակում կազմակերպած այն հայտնի հանրահավաքը, որը դեռ չավարտված մասնակիցները բարձրացան Ազատության հրապարակ: Իմ կարծիքով, նույն սխալ հաշվարկը կամ անհեռատեսությունը կար նաև այս ելույթի մեջ, նախ չեմ կարծում թե մեր երկրում կգտնվի գոնե մի քանի շարքային քաղաքացի, որոնց համար տեսանելի են այդ ձեռքբերումները, երկրորդ, դժվար է հավատալ, թե նորից կգտնվի գոնե մի քանի քաղաքացի, ովքեր ելույթից հետո անկեղծորեն կմտածեին, թե ինչպիսի ձեռքբերումներ ենք ունեցել, իսկ մենք ինչեր էինք մտածում: Ուրեմն այդ դեպքում ում էր ուղղված այդ ելույթը, ինչ նպատակ ուներ, գոնե ինձ համար անհասկանալի է, կարծես թե գլուխ գովելու նման մի բան ստացվեց:
Ես կարծում էի, որ նախագահի ելույթի ենթատեքստը պետք է լինի այն, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում տնտեսական ճգնաժամ էր, բավական զգալի արժեզրկում, հարկավոր է ըմբռնումով մոտենալ, բայց դրա փոխարեն ստեղծվել են բոլոր նախադրյալները հաջորդ տարիներին մեծ տնտեսական աճ ունենալու համար և այլն, մանավանդ, որ մարդկանց համար նկատելի մի քանի փոքր քայլեր արվել են՝ բարեփոխումներ կադաստրում, հարկային մարմիններում և այլն:
Չնայած ելույթից շատ հիասթափված էի, բայց զարգացումները շատ ուրախացրեցին ինձ, նկատի ունեմ Հրանտ Բագրատյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին և հետագա զարգացումները: Կարծես թե առաջին անգամ քննարկում է սկսվել, թող լինի թեկուզ որոշակի թերություններով: Ուզում եմ հույս ունենալ, որ նման քննարկումներ այսուհետ բազմիցս կծավալվեն:
Իսկ ծավալված քննարկման մասին շարքային քաղաքացու տպավորությունն այսպիսին է.
1. ՀՀ նախագահի ելույթում այնպիսի փաստեր նշվեցին, որոնք թե' շատ դժվար է ստանալ տնտեսագիտական հաշվարկների արդյունքում, թե' առավել ևս դժվար է նկատել իրական կյանքում, եթե ապրում ես ՀՀ-ում,
2. պրն Բագրատյանի առաջին բաց նամակում տնտեսագիտորեն ասվում էր այն, ինչ մտածում է ու իր մաշկի վրա զգում է գրեթե յուրաքանչյուրը, չնայած կային մի քանի մասնագիտական ու սուբյեկտիվ կարծիքներ, որոնց հետ համաձայնելը մի փոքր դժվար է,
3. ՀՀ ֆիննախարարի տեղակալ պրն Վարդան Արամյանի պատասխանում շրջանցվում էր հիմնական թեման, ու Հրանտ Բագրատյանի՝ շարքային քաղաքացու համար ոչ այնքան էական սխալների կամ բացթողումների վրա էր հիմնված ամբողջ նյութը, որոնց փոփոխությունից մեծ հաշվով ոչինչ չի փոխվում: Այս պատասխանը ինչ-որ տեղ նման էր ավելի էական հարցերում իրենց սխալն ընդունելուն, հակառակ դեպքում ինչ մտացել, երբ էական հարցերի քննադատությանը չես անդրադառնում ու որոշ թվերում ուղղումներ ես ուզում մտցնել, որոնք ընդհանուր վիճակը էականորեն չեն փոխում:
4. իր երկրորդ բաց նամակում պրն Բագրատյանը նորից փորձում է քննարկման թեման դարձնել հիմնական խնդիրները՝ անուղղակիորեն ընդունելով նախկինում թույլ տրված որոշ վրիպումներ:
Շարունակությունն անհասկանալի է, կլինի պատասխան երկրորդ բաց նամակին, թե ոչ: Կամ եթե լինի, ինչ բովանդակությամբ, եթե նույն ոճով, ինչ առաջին պատասխանը, այս դեպքում կարծես թե քննարկումը չի ստացվում, պատասխանող կողմը փորձում է քննարկումը հիմնական թեմայից շեղել` երկրորդական հարցերին անդրադառնալով:
Հավատացեք, եթե 5 տարվա համար խոստացված 100% աճը չկա, կամ գոնե դրան մոտ մի բան, արդեն էական չէ, թե իրական աճը 13.8% է եղել, թե 20%, ինչ տարբերություն, եթե քննարկումը դրա շուրջ պետք է ծավալվի …:
Քաղաքացիների համար պարզ է, որ նախագահի ելույթում ներկայացված աճը գոյություն չունի, հավատացեք, որ գրեթե բոլորն էլ ի վիճակի են քննարկման ժամանակ հաճախ հիշատակվող միջազգային շատ կառույցների կայքերում գտնել ՀՀ քաղաքացու միջին աշխատավարձի իրական աճը, ՀՆԱ-ի իրական աճը այս տարիների համար և այլն, քաղաքացիներին շատ ավելի հետաքրքիր է, թե հնարավոր էր անել ավելին տնտեսական ճգնաժամի պայմաններում, քան արվել է, կամ կառավարությունում ինչն է սխալ արվել ու ինչպես պիտի արվեր, հետագայում ինչ անել և այլն:
Հավանաբար մասնագիտական ու անաչառ քննադատությունը կօգնի մեր կառավարությանն աշխատել մի փոքր ավելի լավ: Այս քննարկումը մինչ այս պահը երկկողմանի բավական հեգնանք ու վիրավորանք էր պարունակում, չգիտեմ, հնարավոր է քննարկում առանց դրա իշխանության ու ընդդիմության միջև:
Սպասենք հետագա զարգացումներին:
Արթուր Սահակյան
ԸՆԹԵՐՑՈՂ. «ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՄԻՆՉ ԱՅՍ ՊԱՀԸ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ԲԱՎԱԿԱՆ ՀԵԳՆԱՆՔ ՈՒ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ ԷՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ»
Ոչ մեծ ոգևորությամբ լսեցի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի հատկապես տնտեսական հատվածը, նախ այն պատճառով, որ ինչպես ցանկացած քաղաքացու, այնպես էլ ինձ համար իրական ու առօրյայում տեսանելի չէին այդտեղ նշվող ...ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԿԸՆԹԱՆԱ ԵՐԵՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄԻՋԵՒ
Ըստ Գյումրիի Մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի` առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավորական տեղերի համար ծավալվող ընտրապայքարում առաջին երեք տեղերը ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՍՏԱՏԵՑ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ
Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ կայացավ կուսակցության վարչության ընդլայնված նիստը: Վարչությունը քննարկեց եւ որոշեց կուսակցության Խորհրդի քննարկմանը ...ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ ՈՒ ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՑ, ՈՐՈՎՀԵՏԵՒ…
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ առայժմ հրաժարվել է կուսակցության համամասնական ցուցակում առաջադրվելուց, ինչպես նաեւ մեծամասնական ընտրապայքարից, սակայն ...ԼևՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ` ՄԱՇՏՈՑԻ ԱՅԳՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը մարտի 17-ին մասնակցել է ՀՀ ոստիկանություն կազմակերպած քննարկմանը, որին մասնակցում էին ոստիկանության ավելի քան 10 պաշտոնյաներ, այդ թվում` ոստիկանության ...ՄԱՐՏԻՆ` ԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաւօտ կանուխ երբ մօտենաս համակարգիչին, ան նման է դեռ չհպուած ու կոյս էգի մը, որուն մատներուն հպիլդ անգամ պիտի որ նրբութեամբ ըլլայ եւ աղօթիւք:
Առաւօտը հիասքանչ պահ է գրողին համար, ուր մնաց թաւիշ լռութիւններու ...ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՋԱՎԱԽՔՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԳևՈՐԳ ՍՆԽՉՅԱՆԻ 60-ԱՄՅԱԿԸ
Մարտի 17-ին Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, նույնանուն կենտրոնի նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների, Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, ...ՀՀԿ-Ն ՀՐԱՊԱՐԱԿԵՑ «ԹՈՓ» 20-Ը
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քիչ առաջ ավարտել է խորհրդի նիստը: Նիստում հաստատվել է համամասնական ընտրացուցակը: Կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ ցուցակում ...ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵՍԻՋԸ»
«Քննարկում է եղել, եւ ես արտահայտել եմ իմ կարծիքը: Ճիշտն ասած' ես զարմացած եմ, որ մեր քննարկումն անմիջապես տարածվեց լրատվամիջոցներով: Ես միշտ ազատ իմ կարծիքն արտահայտել եմ, բայց որոշում կայացնելը մի բան ...ԱՄՈՒԼՍԱՐ. ԱՅՍ ԱՐՏԱԴՐՈՒԹԵԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱՅ
Միթէ մեր երկրի բնապահպանման նախարարութեանը պատասխանատու անձնաւորութիւններին յայտնի չեն այս գործողութեան հետևանքները, եթէ այդպէս է թող նրանք տեղեկութիւններ հաւաքէին Zortman Ladunsky-Goldmine Fort Belknap ...ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ ԵՂԱՆԱԿ
Հանրապետության տարածքում նարտի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան' 5-10 մ/վրկ, ճանապարհներին' մերկասառույց, առանձին հատվածներում' մառախուղ: Օդի ջերմաստիճանը 19-20-ին կբարձրանա ...
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ՓԱԿ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԱՄԷ ԴԵՍՊԱՆԸ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ
ՍևԱՆ-ԵՐևԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱԿՆՀԱՅՏ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄ Է ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻՆ
ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՑ ՈՒՂԻՂ «ՓԱՐՎԱՆԱ»
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԳԻՐՔԸ, ՈՐԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ» ՇԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ և «ԼԵԶՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔ Է» ԷՍՍԵԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
«ԱՌԱՎՈՏ». ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆԸ Ա՞ՉՔ ՈՒՆԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ԱԹՈՌԻՆ
«ՀԱՅԱՑՔ». «ՀՈՐԱՔՈՒՅՐ ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ «ԿԵՂՏՈ՞Տ ԲԱՆ Է»

«ՀԱՅԱՑՔ». «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈՅԻ» ԳՈՐԾԵՐԸ «ԲՈՒՐԴ» ԵՆ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ԹԱՄԱՄՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿԵՆ

ՔԼԻՆԹՈՆԸ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԸՆԹԵՐՑՈՂ. «ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՄԻՆՉ ԱՅՍ ՊԱՀԸ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ԲԱՎԱԿԱՆ ՀԵԳՆԱՆՔ ՈՒ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ ԷՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ԲՀԿ-Ն ՍՊԱՍՈՒՄ Է
ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ ՈՒ ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՑ, ՈՐՈՎՀԵՏԵՒ…
- 1839 Հակոբոս Եպիսկոպոս Սերոբյանը Կ. Պոլսում ընտրվեց պատրիարք: Հայտնի է բողոքականության դեմ մղվող բուռն պայքարներով և ամիրաների դեմ ժողովրդական շարժման քաջալերող: Մեծապես օգնել է Սկյուտարի ճեմարանին:
- 1870 Ծնվեց պրոֆեսիոնալ հեղափոխական, պետական գործիչ, մասնագիտությամբ բժիշկ Սարգիս (Սաքո) Համբարձումյանը: (Վախճ. 1944 թ.):
- 1879 Ծնվեց բրիտանական արքայական բանակի հազարապետ և գեղագիտական վիրաբուժության հայրը՝ դոկտոր Վարազդատ Գալանճյանը:
- 1924 Ծնվեց լեզվաբան, հայագետ Լևոն Խաչերյանը:
- 1931 Հիմնադրվեց Երևան քաղաքի պատմության թանգարանը:
- 1940 Երևանի կարբիդի գործարանի հիմքի վրա, ստեղծվեց Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը՝ ներկայիս «Նաիրիտը»:
- 1944 Մարտաշարք է մտնում «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը կառուցվել էր արտասահմանյան հայերի հավաքած միջոցներով:
- 1946 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի սեսիան ընդունում է «Օրենք ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության վերականգնման ու զարգացման հնգամյա պլանի (1946-1950) մասին»:
- 1949 Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

