
ԸՏԵՆՑ ԷԼ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԵՆԱՑԸ ՉԽՄԵՑԻՆՔ
- Չնայած արդեն հարյուր տարուց ավելի է, ինչ մարտի 8-ը տոնում ենք, բայց միշտ ինչ-որ մեկն ուզում է հայտնություն անել ու նոր բառեր մոգոնել` մեծարելու կնոջը, շնորհավորանքի, բարեմաղթանքի խոսքեր ասելու, երբեմն ավելի շատ նրա համար, որ ընդգծվի իր յուրօրինակությունը:

Այդ և հաջորդ մոտակա օրերին ծաղկի գնաճի մասին խոսելը ժլատություն է դիտվում, իսկ լրատվամիջոցների էջերի մշտական ունեցող այրերը նախապես համացանցից մի քանի թանկ օծանելիքի անուն են թռցնում, որ հերթապահ հարցազրույցում նշեն, թե իրենց մտերիմներին հենց այդ օծանելիքն են նվիրում: Կանայք էլ աշխարհքով մեկ են լինում ու միամտաբար հավատում, թե պատահական չէ, որ իրենց տոնը բնության զարթոնքին են նշում, որ իրենք տեղներովը մեկ գարուն են ու իրենց ներկայությամբ զարդարում են աշխարհը: Էդ էլ քիչ է, մի ամբողջ միամսյակ` մինչև ապրիլի 7-ը, երկրագունդն իրենց առանցքի շուրջն է պտտվելու:
Ոմանք էլ մեծահոգաբար թույլ են տալիս, որ շարունակեն խաբել իրենց, աչք են փակում ամբողջ տարվա ընթացքում կրած վիրավորանքի վրա, որ գոնե ցելոֆանի մեջ մի հատիկ վարդ ստանան: Չէ, վարդն ինքը շատ գեղեցիկ է, բայց փուշն էլ կարող է հմայել, եթե բարուրված չլինի ձևականության մեջ ու հրամցվի ոչ լուռ ու մունջ, ասես գերեզմանաքարի են դնում:
Բայց արի ու տես, որ էս տոներին ամենաանկե՜ղծը, ճշմարի՜տը հեռուստատեսությունն է: Մինչ կնոջ, մոր, քրոջ փառաբանման (թեկուզ խաթրներն առնելու համար) լավ թե վատ բաժակաճառեր են ասվում, հայկական հեռուստաէկրանին ճիշտ մարտի 8-ի օրը սերիալներում, տարբեր հաղորդումներում նույն կինը, մայրը, քույրը ներկայացվում են իրենց սովորական կյանքով. այ մարդ, ինչ սովորական, ինչ առօրյա. ամենաթշվառ, ամենաճնշված, նվաստացված...
Առանց այն էլ, մեռնես էլ, մանավանդ հայկական սերիալներում երջանիկ կնոջ մի կերպար չես գտնի, ով կարող է օրինակ լինել, գոնե ոգևորի կանաց, որ էս աշխարհում երջանիկ կին էլ կա: Դա էլ քիչ է, տոնի օրով հեռուստաէկրանին շարունակվում է դժբախտ կանանց հիթ-շքերթը. սերիալներից մեկում (Դժվար ապրուստ) երիտասարդ Մերին, ում ամուսինը, չգիտես ինչու, փոշմանել է ամուսնության համար ու նոր սեր է գտել, թքած ունի, որ կինը երեխայի է սպասում, իբր թե անհավասակշիռ վիճակում փորձում է սպանել ամուսնու սիրուհուն, բայց կորցնում 1 երեխային. էդ էլ քիչ է, երբ ինչ-որ մեկը, հավանաբար, էդ պահին մոր կենացն է խմում տոնի առթիվ, սցենարիստը պատժում է Մերիին. երբեք մայր չես դառնա:
Նույն այդ սերիալում հինգ հերոսները` էլ Մարիցա, էլ Բինա, Ֆելո, էլ Սևակ, էլ Էլեն, անգամ Ջորջիկ, ապօրինի երեխեք են:
Սա էլ քիչ է, ընտանիքի մորը կամ «ծալապակաս» են ասում կամ Ֆելո որդին հայտարարում է, թե «այլասերված» մորը տեսնել չի ուզում, բա «վհու՜կը»` մանկատան աշխատակիցը, որ բախտի քմահաճույքին մնացած աղջնակներին ճակատագրեր է բաշխում…Սրանով չպրծավ. Սյուզկան ամուսնու հետ է ապրում, բայց ուրիշին սիրում, հորաքույրը հարուստ փեսա փնտրում, մանկատան չաղլիկ աջնակը գերեզմանափոր տղուն սիրահարվում, մենակ թե ուտելու բան ունենա ու էսպես շարունակ...
Նույն հեռուստաալիքի մեկ այլ սերիալում` «Եզրագծից այն կողմ»-ում, կրկին մարտի 8-ի օրով հերոսուհին ամուսնու դաժանության արդյունքում կորցնում է զույգ երեխաներին: Դժբախտ կինը հոգեկան ծանր ապրումների մեջ դեգերում է հիվանդանոցներում, երկու կանայք ճաղերի հետևում են, մեկը հիշողությունը կորցրել ու սեփական երեխային էլ չի ճանաչում, չորրորդը ապօրինի երեխա է ունեցել ու Սևակի գլխին սաղացրել, հինգերորդն էլ ուզում էր Արամից երեխա կպցնել, չստացվեց: Եղբայրը կարող է և քրոջն է սիրել, ջահել լրագրողուհին էլ սենսացիա է փնտրում:
Այ ցավներդ տանեմ, էս հիվանդանոցի թեման ի՜նչ մի պահանջարկ ունի, որ սերալներում համարյա գլխավոր հերոս է դարձել. բոլոր երեխեքը հիվանդ են ու նրանց բուժման համար մայրերն ինչ քայլի ասես, պատրաստ են…Էն «Եղբայրներ» սերիալի էլ մերն է իբր բուժման համար հեռու ռուսաստաններում, էդ էլ քիչ է, տոնի նախօրյակին անընդհատ գովազդում են, թե տեսեք, սենսացիա է լինելու, ինքնաթիռ ենք այրելու...:
Վայ, բա մեր ամենա-ամենա հանրայինը: Էդ հրեշտակների դպրոցում արդեն քանի ամիս է՝ մենակ դժբախտներ են ոչ միայն սովորում, այլ աշխատում. դպրոցի տնօրենը, ով վայ թե գոնե օրինակ պիտի լիներ, երեխա չունի հերիք չի, մայրական բնազդ էլ չունի: Աշակերտուհին ամուսնացած տղամարդու հետ է հանդիպում ու ընտանիք քանդում, առույծի սիրտ կերած ու ամեն սերիայում արյունլվիկ Լևոնի մերն ու հոր երկրորդ կինն իրար միս են կրծում: Լավ է, գոնե էն Լիդայի մարդը մեռավ, թե չէ կշարունակեր մարտի 8-ի ազիզ օրով ծեծ ու ջարդ ուտել:
Քիչ մնաց մոռանայի. ալամ-աշխարհում նշվող տոնին մեծահոգության ի՜նչ օրինակ էին ցույց տվել «Ազատ գոտի» հաղորդման ընթացքում` էկրանից աշխարհով մեկ ներկայացնելով դատապարտված կանանց. բա ոնց, տեսնո՞ւմ եք՝ ոնց են նրանց «ինտեգրում», մարդատեղ դնում, անգամ հետաքրքրվում, թե ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում: Տնաշենները տեսնես ի՞նչ պատասխան էին սպասում: Ու չես հասկանում՝ հաղորդման վերնագրի ազատ գոտի անո՞ւնն է պահանջում, որ դատապարտվածների հետ աշխատող կինը եթերում հայտարարի, թե երբ տանը տխրում է, ժամեր է հաշվում, որ… գործի գնա:
Դե, իսկ «Կյանքի կարուսել» ու «Մի ստիր» հաղորդումների բոլոր գործի տեղերում աշխատակցուհիերը բռնության են ենթարկվում շեֆերի կողմից, սկեսուրները «վեդմաներ» են, կանայք անպայման «ուվլեչենիներ» ունեն, էրեխեքը դժբախտ են, քանի որ երջանիկ ընտանիք չունեն, որովհետև երջանկությունը միայն սիրուն Նազոյի «Երջանկության մեխանիկա» հաղորդման մեջ է մնացել ու գոնե այդ ընթացքում կարող է հոգիդ փառավորվի, որ էս աշխարհում ինչ որ հայ ընտանիք երջանիկ է: Կարևոր չի` ռեժիսորական աշխատա՞նք է, հերոսներն անկե՞ղծ են, թե՞ չէ, հնարովի՞ է, թե՞ բնական: Կարևորն այն է, որ էկրանից էս կողմ նախանձողներ կլինեն հեռուստատաղավարի բազմոցին երջանկությունից խոսող կնոջը, ում մարտի 8-ը կարող է և շնորհավորող էլ չի եղել:
Նա, ով հավես ունեցավ էսքանը կարդալու, հնարավոր է, որ հանդիմանի հեղինակիս՝ ասելով, թե դուրդ չի գալիս, մի նայիր: Բայց խնդիրն իմ նայել-չնայելը չի, այլ էն, որ կանանց տոնին`մարտի 8-ին, խաշի հրավիրեցի միայն ազգականուհիներիս: Ու հյուրասիրության ամբողջ ընթացքում նրանք խոսում էին ոչ թե այն մասին, թե «գարունը որքան ծաղիկ է բերել», ով ինչ նվեր է ստացել, այլ պատմում էին նույն այս սերիալներից ու արցունքոտվելու աստիճան մղկտում դժբախտ հերոսների ճակատագրի համար ու որքան քարսիրտ պիտի լինեին, որ տոնի սիրտ ունենային: Վայ թե մոռացան էլ մարտի 8-ի կենացը խմել:
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԿ-ՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԱՅՑԸ ԵՎՐՈՊԱ
Նախապես հաղորդել ենք, որ մարտի 5-ին Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող, «Ա-Ինֆո» լրատվական գործակալության տնօրեն Արտակ Գաբրիելյանը ժամանել է Եվրոպա, քաղաքական ...ԲԱԽՇՅԱՆԸ՝ ՄԱՐԶԵՐԻ ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սիրելի հայրենակիցներ,
«Ժառանգություն» կուսակցությունը կանանց միջազգային տոնի` մարտի 8-ի առթիվ սրտանց շնորհավորում է մեր հանրապետության բոլոր կանանց եւ մաղթում, որ ունենանք արդարամիտ ու ազնիվ իշխանություն: ...ՆԱՎԹԸ ԹԱՆԿ ՉԷ ԱՐՅՈՒՆԻՑ
Աշխատանքային այցով Լիտվայում գտնվող` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 8-ին Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էվալդաս Իգնատյավիչյուսի ...ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ
Մարտի 9-ին` ժամը 22.50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ներքին Չարբախի 1-ին փողոցից դեպի Արարատի մարզի Նորաբաց գյուղ տանող ճանապարհին գտնվող խորտկարանից ...ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում դժվարանցանելի են:
Որոշ ճանապարհահատվածներում ...ՎԵՐԱՁԵՒՈՒՄՆԵՐ ԹԻՎ 34 ԵՒ 35 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ
Շիրակի մարզի ընտրատեղամասերում ընտրողների համամասնությունն ապահովելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կատարել է փոփոխություններ: Տեղի է ունեցել երկու ընտարատարածքների` թիվ 34-ի եւ 35-ի վերաձեւում: ...ՆՇՎԵԼ Է ՀՈՎՀԱՆ ՕՁՆԵՑՈՒ ՏՈՆԸ
Լոռվա մարզի Օձուն գյուղում նախօրեին մեծ շուքով նշվել է Սբ. Հովհան Իմաստասեր կաթողիկոս Օձնեցու տոնը: Բազմաթիվ ուխտավորներ Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին տաճարում մասնակցել են Սուրբ պատարագի, որից հետո ...ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎՈՂ «ՇՐՋԱՊԱՏ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԸ՝ ՈՐՊԵՍ ԱԶԱՏ ԱՄԲԻՈՆ
«Շրջապատ» շաբաթաթերթը ստեղծման օրվանից հանդես է եկել հավասարակշռված եւ թափանցիկ աշխատելաոճով: Այդ աշխատելաոճը մենք պահել ենք նաեւ ընտրական գործընթացների ժամանակ: Մենք միշտ էլ հավասարապես ամբիոն ենք տրամադրել ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԵՂԲԱՅՐԸ ԻՐԵՆ «ԱՆՊԱՅՄԱՆ» ՏԵՍՆՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Գլխավոր դատախազի եղբայր Ռուբեն Հովսեփյանը մեծամասնական ընտրակարգով Աջափնյակում պայքարելու է պատգամավոր ընտրվելու համար: ՀՀԿ-ն այդ տարածքում սատարում է հենց Հովսեփյանի թեկնածությունը: Թեեւ «Հետքի» հետ ...ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ, ԻՍԿ ՄՅՈՒՍՆԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ՇՏԱՊՈՒՄ
Այսօր ժամը 9-ից մեկնարկել է կուսակցությունների, դաշինքների համամասնական, ինչպես նաեւ 41 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով առաջադրումները: Առաջադրումների վերջնաժամկետը մարտի 22-ն է, որից հետո ...ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂԻՆ և ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻՆ ԽՆԴՐՎՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Փետրվարի 12-ին՝ ժամը 22:24-ին, «Hetq.am» ինտերնետային կայքում տեղադրված «Հարձակում լրագրողի վրա» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ նախապատրաստված նյութերով մարտի 8-ին ոստիկանության Կոտայքի մարզի ...ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ. 20 ՏԱՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ» ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Վաղը ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կմեկնարկի «Հայաստան-Իրան. 20 տարի համագործակցության ճանապարհով» գիտաժողովը: Հայ և պարսիկ գիտնականները 9 զեկուցումներով կներկայացնեն հայ-իրանական հարաբերությունները, ...ԼԱՊՏԵՐՆԵՐ ՈՒ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՀԱՎԱՏ՝ ԾԱԳՈՂ ԱՐևԻ ԵՐԿՐԻՆ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայերը ոգեկոչման պահերին խնկարկում են ու մոմեր վառում, իսկ ծագող արևի երկրում մարդիկ թղթե լապտերներ են պատրասում, գրառումներ անում դրանց վրա ու հանձնում հոսող ջրին: Հայաստանի Գեղագիտության ազգային կենտրոնի ...ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՄԱՔՍԻՄ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ. «ՀԵՏ ՔԱՇԵՔ ՁԵՐ ԱՆՄԱՔՈՒՐ ՁԵՌՔԵՐԸ ՔԱՋԱՐԱՆ ԳՅՈՒՂԻՑ»
Քաջարան գյուղի շուրջ իրադարձություններն այնքան սրընթաց են զարգանում, որ ստիպված եմ եւս մեկ անգամ հանդես գալ հայտարարությամբ՝ ակնկալելով Հայաստանի բնակչության աջակցությունը՝ սահմանային մեր գյուղի լինել-չլինելու ...ՔԱՋԱՐԱՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ԽՆԴՐՈՒՄ Է ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Հարգելի պարոն Ծառուկյան, երեք տարի առաջ Դուք ընդառաջեցիք մեր համայնքի բնակիչների խնդրանքին եւ 4 մլն դրամ հատկացրիք գյուղի Սբ. Հակովբ եկեղեցու վերանորոգմանը, ինչի համար կրկին շնորհակալություն եմ հայտնում ...ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը «Հետքին» տեղեկացրեց, որ պատգամավոր ընտրվելու ցանկություն ունի, սակայն հստակ չգիտի՝ կառաջադրվի մեծամասնակա՞ն, թե՞ ՀՀԿ-ի համամասնական ցուցակով:
«Ավելի շատ պետք ...ՖՐԱՆՍԻԱՆ, ԹՈՒՐՔԻԱՆ ԵՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
Սույն թվականի փետրվարի 28-ին ֆրանսիական հանրապետության Սահմանադրական խորհուրդը բեկանեց օրենսդիր մարմնի կողմից նախորդիվ ընդունված մի օրինագիծ, ըստ որի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը ...ՆՈՐ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂԻՆ ԿԲԵՌՆԱԹԱՓԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀՈՍՔԵՐԸ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքի փողոցների երթևեկության կանոնակարգմանն ու բեռնաթափմանը, նշել է, որ այդ նպատակով նախապատրաստական ...ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Մարտի 13-ին, 14-ին հանրապետության առավելապես արևմտյան շրջաններում, 15-ին, 16-ին ողջ տարածքում, 17-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 16-ին՝ ամենուրեք ձյուն:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10մ/վրկ, ...«ԻՄ և ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԵՌԱՏՈՆԻՆ
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է «Իմ և մեր հաղթանակները» թեմայով լուսանկարչական մրցույթ մայիսի 9-ի եռատոնի՝ Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման 20-ամյակի և Արցախի պաշտպանի օրվա տոնակատարությունների ...ԸՏԵՆՑ ԷԼ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԵՆԱՑԸ ՉԽՄԵՑԻՆՔ
Չնայած արդեն հարյուր տարուց ավելի է, ինչ մարտի 8-ը տոնում ենք, բայց միշտ ինչ-որ մեկն ուզում է հայտնություն անել ու նոր բառեր մոգոնել` մեծարելու կնոջը, շնորհավորանքի, բարեմաղթանքի խոսքեր ասելու, երբեմն ...ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ
Ազգային Ժողովի փոխնախագահ, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Սամվել Բալասանյանը խորհրդարանական ընտրություններին թիվ 35 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով այսօր առաջադրվելու փաստաթղթեր է ներկայացրել: Այս ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՄԻՆՉԵՒ ՄԱՐՏԻ 15-Ը ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ
Ինչպես բազմիցս նշել ենք, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը ապօրինի կերպով կատարել է Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության նոր ...ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ՝ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՄՈՏ
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Զրուցակիցները քննարկել են Հավաքական անվտանգության ...ԿԱՊԱՀՈՎՎԵՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրամիության նորանշանակ ղեկավար, դեպան Տրայան Յաուրենտիու Հրիսթային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն ...«ՍՈՒՐԲ ՍԵՐՎԱՏԵՍ ՀԱՅԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ ՄԱՍՏՐԻԽՏՈՒՄ
Նիդերլանդների «Անի» կազմակերպությունը Մաստրիխտ քաղաքում մարտի 10-ին կազմակերպել էր սիմպոզիում` նվիրված սուրբ Սերվատեսի հիշատակին: «Սուրբ Սերվատես հայը» խորագրով միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Նիդերլանդներում ...ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ ԿՐԿԻՆ ՄԵՐԺՎԵՑ
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Ա.Մելքումյանի նախագահությամբ, Հայկ Բաբուխանյանի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հայցը՝ ընդդեմ ...ԳԱՐԻԿԻ ՄԱՀՎԱՆ ՀԱՄԱՐ ԵՂԲԱՅՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԿՈՄԲԻՆԱՏԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Ախթալայի «Մեթըլ Փրինս» ընկերությանը պատկանող թիվ 305 հանքում փետրվարի 25-ին զոհված Գարիկ Աղջյանի եղբայրը` Հակոբ Աղջյանը, «Հետքի» հետ զրույցում նշեց, որ մինչ օրս Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի ղեկավարներից ...ՆԱԽԿԻՆ ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ 11 ՄԱՐԴՈՒ
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է թվով 6 նախկին օդաչու կենսաթոշակառուի կենսաթոշակի հաշվարկման և վճարման ընթացքում հայտնաբերված խախտումների մասով նախաքննությունը:
Հիշեցնենք, որ ...ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Նյու Յորքում մարտի 9-ին տեղի է ունեցել 20 տարի առաջ Հայաստանի հետ մեկտեղ ՄԱԿ-ին անդամակցած երկրների համատեղ ընդունելությունը, որին մասնակցել և իր շնորհավորական ուղերձն է փոխանցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ...ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
Արդեն մեկ ամիս է, ինչ մենք նստացույց ենք անում Մաշտոցի պուրակում` գիտակցելով, որ մենք տերն ենք այս քաղաքի ու երկրի, մեր ժամանակի ու մեր առողջության հաշվին պահանջելով պահպանել հանրային տարածքը ու սեփականությունը ...ՊԱՐԳևԱՏՐՎԵԼ ԵՆ ԱՂԵՏՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Արմեն Աշոտյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ...ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵՆՆՈ ԱՆԵԼԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Մեննո Անելին, ով համակարգում է Հայաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Իսրայելի, Վրաստանի, ...ՄՇԱԿՎԵԼ Է ՀՀ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ռազմական կրթության հայեցակարգին, սպայական կազմի պատրաստության փուլերի ճանապարհային քարտեզին և ռազմական կրթության հայեցակարգի ապահովման միջոցառումների ծրագրին։
ՀՀ ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մաշտոցի պողոտային հարող այգում շինարարական աշխատանքներ կատարելու առնչությամբ բնապահպանական և այլ հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված գործողությունների ու հայտարարությունների հարցով ՀՀ ...ԻՆՉՈՒ՞ ՉԻ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ՆԱԽԿԻՆ ՄԻԼՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ
«Արարատի» նախկին ֆուտբոլիստ, գործարար Մկրտիչ Մարգարյանն ազատազրկման է դատապարտվել խարդախության մեղադրանքով: Այս գործի հետ կապված են նաեւ նրա նախկին թիմակիցների ու այժմ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի ...«ՄԵԾ ԽԱՂԸ»՝ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Անկարայի հակահայ քաղաքականությունը գեղարվեստական բաժին ունի։ Ուշագրավ է թուրքական աղբյուրների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, որ միջազգային հանրությանը ներկայացնելու նպատակով թուրքական ֆիլմարվեստը ...ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրությունների հետ կապված ներքաղաքական ...
ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԳՈՐԾ ՀԱՐԿԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒՑ ՉԱՐԱՄՏՈՐԵՆ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ
ԱՄՆ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԷՐ ԲԱՆԿԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ ԿԵՂԾԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ
ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ԿԱՏԱՐԵՑԻՆ ՄԱՍԻՍՆԵՐՆ ՈՒ ԱՐԱԳԱԾԸ ԲԱԺԱՆՈՂ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԾԻՍԱԿԱՐԳ
«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ Է ԲԱԼԱԼԱՅԿԱՆ
ՄՆ-Ն ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ՝ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՓԱԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՑ ՈՒՂԻՂ «ՓԱՐՎԱՆԱ»
«ԱՌԱՎՈՏ». ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊՈՒՏԻՆԻՆ ԷԼ ՊԵՏՔ ՉԻ
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՆՐԱՆՔ. ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ՀԱՅԱԽՈՍ ՀԱՄՇԵՆՑԻՆԵՐԸ (ՄԱՍ 2)
«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՁԵՌ ԵՆ ԱՌԵԼ
ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է. ՆԱ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ԲՌՆԱԲԱՐԵԼՈՒ ՄԵՋ
ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵՄԻԴԱՅԻՑ ԴԺԳՈՀ ՖԵՄԻԴԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼ
ԳՆԴԱՊԵՏ ՀԱՅԿ ՍՏԵՓԱՆՅԱՆՆ ՈՒ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՐՑՐԱԾ 3 ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՄՐԱՊՆԴԵՑ ԻՐ ԴԻՐՔԵՐԸ ՀՀԿ-Ի ՇԱՐՔԵՐՈՒՄ
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎՈՂ «ՇՐՋԱՊԱՏ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԸ՝ ՈՐՊԵՍ ԱԶԱՏ ԱՄԲԻՈՆ
ԱՌԱՋԻԿԱ ՀԻՆԳ ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
- 1846 Պոլսում բացվեց հայկական կրկես, որը կոչվեց «Արամ թատրոն»:
- 1854 Շուշիում ծնվեց բժշկական գիտությունների դոկտոր, համաճարակագետ Մարգար Առուստամովը (Առուստամյան):
- 1898 Արևմտյան Հայաստանի Մարզվան քաղաքում ծնվեց գրող, գրականագետ, արվեստաբան Արամ Երեմյանը: Նա մեծ ավանդ ունի հայ աշուղագիտության զարգացման գործում:
- 1900 Ծնվեց հայկական կրկեսի հիմնադիր, հանրապետության ժողովրդական արտիստ, ճանաչված Էկվիլիբրիստ Վաղարշակ Արզումանյանը:
- 1906 Վանի Վիլայեթի Լամզկերտ գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հմայակ Հարությունյանը: Զբաղվել է միջնադարյան Հայաստանի պատմությամբ:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Կարինը (Էրզրում):
- 1922 Թիֆլիսում տեղի է ունենում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կենտգործկոմների լիազոր-կոնֆերենցիան, որը հիմք է դնում Անդրկովկասյան Ֆեդերացիային:
- 1965 Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում տեղի է ունենում Խորհրդային Հայաստանի հայրենադարձ հայերի հանրապետական հավաք:
- 1966 Մահացավ ականավոր կենսաբան, բանախոս և պրոֆեսոր Նորայր Սիսակյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

