
ՀԱԿ-Ի ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ և ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՇՈՒՐՋ
- Հաշվի առնելով, որ հանքարդյունաբերական գործունեության հետևանքով շրջակա միջավայրին պատճառվող վնասները ներառում են մեր երկրին սպառնացող էկոլոգիական վտանգների հիմնական մասը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ամուլսարի շահագործման իրավունք ստացած «Գեոթիմ» ընկերությունն իր անհամաձայնությունն է հայտնել Կոնգրեսի էկոլոգիական հանձնաժողովի մշակած Էկոլոգիական անվտանգության հայեցակարգում արտահայտված դրույթների, հանձնաժողովը հարկ է համարում առանձնակի կերպով ընդգծել Կոնգրեսի էկոլոգիական անվտանգության հայեցակարգով որդեգրված որոշ մոտեցումներ:

1. Պետք է ստեղծել Հայաստանի ամբողջ տարածքի էկոլոգիական աշխարհագրական-տեղեկատվական քարտեզ` էկոցանց: Որպես էկոցանցում ներառված էկոլոգիական գոտիներ, պետք է նպատակային հաշվառման վերցվեն ՀՀ այն տարածքները, որոնք կազմում են երկրի բուսական և կենդանական աշխարհի կարևոր բաղադրիչներ, ինչպես նաև այն գոտիներն ու էկոլոգիական միավորները, որոնց բնառեսուրսային պայմանները բարենպաստ են էկոլոգիապես մաքուր տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար (բոլոր անտառները, ռազմավարական ջրային ռեսուրսներն ու խոնավ տարածքները, առողջարանային և հանգստի, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացման համար առանձնացված գոտիները և այլն): Պետական և համայնքային անտառների զանգվածային հատումը արտադրական, այդ թվում` հանքի շահագործման նպատակով պետք է անվերապահորեն բացառվի:
2. Էկոլոգիական գոտիների համար պետք է սահմանվի դրանց նպատակային նշանակությունից բխող իրավական կարգավիճակ: Նշված վայրերում պետք է արգելվի այդ տարածքների նպատակային նշանակության հետ անհամատեղելի, էկոլոգիապես ոչ մաքուր տնտեսական գործունեությունը: Ընդերքօգտագործման և այլ գործունեության հետևանքով էկոլոգիական գոտիներին և դրանց անմիջապես հարակից` բուֆերային գոտուն, չպետք է պատճառվի անհամաչափ էկոլոգիական կամ տնտեսական վնաս:
3. Որպես առկա և տնտեսական արժեք ունեցող կապիտալ, բնության բաղադրիչները պետք է գնահատվեն ըստ իրենց շուկայական արժեքի` հիմք ընդունելով այդ բաղադրիչների բնականոն ֆունկցիաներից ստացվող տնտեսական օգուտը: Շրջակա միջավայրին վնաս պատճառող գործունեություն իրականացնելու պարագայում ձեռնարկողը պետք է քաղաքացիական իրավահարաբերությունների շրջանակներում ամբողջությամբ փոխհատուցի պատճառվելիք տնտեսական վնասի շուկայական արժեքը` ներառյալ բաց թողնված օգուտը:
Ներկայումս ՇՄԱԳ-ի շրջանակներում էկոլոգիական վնասի տնտեսական հաշվարկ չի կատարվում, բնության բաղադրիչներին պատճառած վնասի դիմաց ձեռնարկողը չի վճարում, ինչի արդյունքում անխնա կերպով ոչնչացվում են ամբողջական էկոհամակարգեր անգամ այն դեպքում, երբ նախատեսվող գործունեությունից ստացվող շահույթը անհամեմատ ավելի փոքր է բնությանը պատճառվող վնասի տնտեսական արժեքից: Օգտագործվող բնական պաշարները, սակայն, հանդիսանում են կապիտալ, որոնք պետք է հաշվարկվեն ոչ թե կադաստրային, այլ շուկայական գնով, քանի որ ընդերքի օգտակար հանածոների արժեքը որևէ նախապատվություն չունի արդեն իսկ առկա այլ կապիտալի` հողերի, ջրերի, կենդանական ու բուսական աշխարհի և այլ բնական ռեսուրսների նկատմամբ: Որպես առկա և տնտեսական արժեք ունեցող կապիտալ, բնության բաղադրիչները պետք է գնահատվեն ըստ իրենց շուկայական արժեքի` հիմք ընդունելով այդ բաղադրիչների բնականոն ֆունկցիաներից ստացվող տնտեսական օգուտը (օրինակ` անտառն ունի ջրապահպան, ածխաթթու գազի կապման ֆունկցիաներ, արտադրում է թթվածին, անտառային կողմնարտադրանք և այլն): Պետք է մշակվեն էկոլոգիական վնասի տնտեսական հաշվարկման չափանիշներ: Շրջակա միջավայրին վնաս պատճառող գործունեություն իրականացնելու պարագայում ձեռնարկողը պետք է քաղաքացիական իրավահարաբերությունների շրջանակներում ամբողջությամբ փոխհատուցի պատճառվելիք տնտեսական վնասի շուկայական արժեքը` ներառյալ բաց թողնված օգուտը:
4. Օֆշորային գոտիներում գրանցված և բնական պաշարների շահագործման հետ կապված տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունները Հայաստանում գործող այլ տնտեսվարող սուբյեկտների հետ հավասար պայմաններում իրենց տնտեսական գործունեության վերաբերյալ պետք է տրամադրեն ամբողջական տվյալներ և հաշվետվություններ:
5. Հաշվի առնելով, որ ազդակիր համայնքների բնակչությունը հիմնականում չի տիրապետում էկոլոգիական վտանգների վերաբերյալ գիտելիքներին` հանրային լսումները պետք է անցկացվեն հասարակության էկոլոգիապես կոմպետենտ հատվածի պարտադիր մասնակցությամբ (բնապահպանական հասարակական կազմակերպություններ, անկախ փորձագետներ և այլն): Էկոլոգիական վտանգներին լիարժեք գնահատական տալու համար բացի ազդակիր համայնքից հանրային լսումներին պետք է մասնակցի "շահագրգիռ հասարակությունը", որը Հանրապետության ամբողջ բնակչությունն է` ինստիտուցիոնալիզացված տեսքով (բնապահպանական հասարակական կազմակերպություններ, արհեստակցական միավորումներ և այլն):
6. Օրհուսի կոնվենցիայով ամրագրված` որոշումների կայացմանը հասարակության մասնակցությունն իմաստավորելու համար պետք է ներդրվի տեղական հանրաքվեի և հարցման իրավական պրակտիկա, իսկ հասարակությունը (ազդակիր համայնքը) շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ հարցերի շուրջ որոշումների կայացման ժամանակ պետք է որոշիչ ձայնի իրավունք ստանա: Շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության ենթակա մարզի (մարզերի), համայնքի (համայնքների) բնակչությունը պետք է իրավունք ունենա տեղական հանրաքվեի միջոցով արգելելու նախատեսվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող գործունեությունը` անկախ այն բանից, թե մասնագիտական կամ փորձաքննական հաշվարկներով այդ գործունեությունն ինչ չափի վնասակար ազդեցություն կարող է ունենալ համայնքի համար:
7. Շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող նյութական և դատավարական իրավունքների շրջանակներում շահագրգիռ հասարակությունը պետք է բնապահպանական հարցերի վերաբերյալ ունենա օրենքով երաշխավորված` դատարան դիմելու իրավունք: Ազդակիր համայնքի անդամներն այդ իրավունքից կարող են օգտվել ինչպես անհատապես, այնպես էլ խմբակային, իսկ շահագրգիռ հասարակությունը հասարակական կազմակերպությունների և այլ հավաքական կառույցների միջոցով, որոնց կանոնադրական նպատակների մեջ մտնում է բնապահպանությունը:
Կոնգրեսի էկոլոգիական հանձնաժողովը հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող գործունեության թույլատրելիությունը դիտարկում է վերը նշված նվազագույն չափանիշների լույսի ներքո: Այս առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի մի շարք վայրերում նախատեսվող հանքարդյունաբերական գործունեությունը անհամատեղելի է տվյալ տարածքների տնտեսական զարգացման հեռանկարների, ժողովրդագրական վիճակի, ստրատեգիական ջրային ռեսուրսների հնարավոր աղտոտման և սեյսմիկ անվտանգության ռիսկերի տեսանկյունից:
Հայաստանի գործող կառավարությունը զբոսաշրջությունը և հանքարդյունաբերությունը միաժամանակ հռչակել է Հայաստանի տնտեսության գերակա ճյուղեր: Գործող ռեժիմի համար այսպիսի անլուրջ և անպատասխանատու պահվածքը վաղուց դարձել է օրինաչափ գործելաոճ: Կառավարության որոշումներով Ջերմուկը պաշտոնապես վերածվելու է առողջարանային դրախտավայրի, Գյումրին հռչակվել է տարածաշրջանի մշակութային, սպորտի և կրթական կենտրոն, իսկ Դիլիջանը` տարածաշրջանային բանկային կենտրոն:
Կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 1064-Ն որոշմամբ Ջերմուկը հայտարարվել է զբոսաշրջության կենտրոն, իսկ 2010 թվականին ընդունել է «Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-2012 թվականների ռազմավարություն» ծրագիրը, որով նախատեսվում է քաղաքի քաղաքաշինական և տնտեսական զարգացում տարբեր ուղղություններով: Սրա հետ մեկտեղ, Ջերմուկի առողջարանային գոտուն անթույլատրելի հեռավորության վրա նախատեսվում է բաց եղանակով շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, որը զուգորդվելու է պայթեցումներով և անխուսափելիորեն բացասական ազդեցություն է ունենալու Ջերմուկի առողջարանային գոտու էկոլոգիական վիճակի և տնտեսական ցուցանիշների վրա:
Նախատեսված բացահանքի անմիջական ազդեցության գոտում են գտնվում ռազմավարական նշանակության ջրային օբյեկտներ` Հայաստանում իր մեծությամբ երկրորդը համարվող` Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարները: Այդ նույն հատվածով Արփա և Որոտան գետերի ջրերը Արփա-Սևան թունելի միջոցով հասցվում են Սևանա լիճ: Ջրերի մեջ ռադիացիայի մակարդակի հնարավոր աճը անհամաչափ մեծ վտանգներ է պարունակում ողջ երկրի համար` սպառնալով Սևանա լճի էկոհամակարգին: Սրան գումարած` Ջերմուկի բնակչությունն ակնհայտորեն բացասաբար է վերաբերվում Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրին, որի իրականացման դեմ արդեն իսկ հավաքվել են բնակիչների հազարավոր ստորագրություններ: Կոնգրեսի էկոլոգիական հայեցակարգը, ի թիվս մյուս նախապայմանների, նախատեսվող գործունեության կապակցությամբ ազդակիր համայնքի որոշումը համարում է վերջնական, որը կարող է արտահայտվել պաշտոնական հարցման կամ տեղական հանրաքվեի միջոցով, ինչը չի իրականացվել:
Հանրապետությունով մեկ թափ հավաքած հանքարդյունաբերական տենդը սպառնում է նաև առողջարանային և հանգստի այլ գոտիներին, այդ թվում` Ծաղկաձորին, Հանքավանին, Աղվերանին, Ստեփանավանին, Տաթևին, Սևանա լճի ավազանին և այլ վայրերին:
Հիմնվելով Հայ ազգային կոնգրեսի էկոլոգիական հայեցակարգում ներկայացված սկզբունքների վրա` մենք անընդունելի ենք համարում Հայաստանի առողջարանային և հանգստի գոտիներում, զբոսաշրջության և Հայեցակարգով ներկայացված այլ տարածքներում իրականացվող գործունեության այն տեսակները, որոնք շրջակա միջավայրին անհամաչափ մեծ վնաս պատճառելու վտանգներ են պարունակում` դրանով վնասելով երկրի երկարաժամկետ տնտեսական զարգացմանը: Վարչախմբի նմանօրինակ գործելաոճի հետևանքով Հայաստանի գործող իշխանությունները կարճ ժամանակահատվածում երկրի ողջ տարածքը կվերածեն ապրելու համար ոչ պիտանի, մեռյալ գոտիների: Միայն ժողովրդի կողմից ընտրված և հասարակությանը հաշվետու իշխանությունն է ի վիճակի մշակել և գործնականում իրականացնել երկրի տնտեսության զարգացման համար երկարաժամկետ ու հեռանկարային ծրագրեր:
Հայ ազգային կոնգրեսի էկոլոգիական հանձնաժողով
24.02.2012
ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԵՐևԱՆՑԻՆԵՐԻ ԳԼԽԻՆ ԿԱԽՎԱԾ ՎՏԱՆԳԸ
Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը դիմել է արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանին' խնդրելով աջակցել Երևան քաղաքի շենքերի տանիքներից կախված և քաղաքացիների համար լուրջ վտանգ ներկայացնող սառցաբեկորների վերացման ...ՓԱԿ ԵՆ ԵՐՆՋԱՏԱՊ ԳՅՈՒՂԻ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆ ՈՒ ՍԵԼԻՄԻ ԼԵՌՆԱՆՑՔԸ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ի` ժամը 00.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈ՞Վ
Տեղեկություններ կան, որ «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն արդեն որոշել են, որ առաջիկա խորհրդարանակն ընտրություններին մասնակցելու են միասնական ցուցակով:
«ՀԺ» տեղեկություններով՝ սույն ...«ԱՌԱՎՈՏ». ԱՆՀԵՏ ԿՈՐԵԼ Է ԼԱՆՋԱԶԱՏԻ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԸ
93-ամյա հայրը պահանջում է բացահայտել որդու անհետացումն ու սպանությունը, ինչը մինչ օրս մնում է չբացահայտված
«Առավոտի» խմբագրությանն է դիմել Արարատի մարզի Բերդիկ գյուղի բնակիչ Հակոբ Հակոբյանը, ով պատմում ...«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ՈՒ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
1
Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին շարունակում է զարգացնել Վրաստանի բիզնես միջավայրը` նաեւ հայ գործարարներին ինտեգրելով Վրաստանի տնտեսության մեջ:
Բանն այն է, որ օրերս ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը ...«ՀՐԱՊԱՐԱԿ». ԳՈՂԻՆ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԻ ՏԱՆԸ
Վերջին ամիսներին մամուլում պարբերաբար գրվեց այն մասին, որ Հայաստանի Ազգային եւ Երեւանի պետական համալսարանի գրադարաններից առանձնապես խոշոր չափերի հասնող` մի քանի միլիոն դրամի արժողության գրքերի գողություն ...«ՀԱՅԱՑՔ». ՀՀԿ-Ն ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ԲԱՐԻԱՑԵԼ Է
Հայտնի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը մի անգամ կատակով գրեց. «ՀՀԿ-ն էնքան վատն է, որ նրա գալուստը ոչ թե բարի է, այլ` Սահակյան»: Բայց հիմա կարելի է հակառակը պնդել: Նախընտրական շրջանում ՀՀԿ-ն չափից շատ է բարիացել:
Գյուղերից ...«ՀԱՅԱՑՔ». ԳՆԱՃԻ ՆՈՐ ՓԱՍՏԵՐ` ՆՐԲԵՐՇԻԿԻՑ ՄԻՆՉև ՕՃԱՌ
Ի՞նչ ազդեցություն կունենա այն ընտրություններից առաջ
«Հայացք»-ն արդեն անդրադարձել է Նոր տարուց հետո Հայաստանում արձանագրված գների բարձրացմանը: Գնաճը շարունակվում է, և դրան ենթարկվող ապրանքների ցանկը համալրվում ...ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Իրողություն
Հայաստանում թափառող կենդանիների իրավիճակի անգամ մակերեսային ուսումնասիրման արդյունքում կարելի է նշմարել այն ակներև թերությունները, որոնք ոչ միայն խոչընդոտում են հիմնախնդրի արմատական լուծմանը, ...ԿԱՄՓՈՓՎԵՆ ՉԱՐԼԶ ԴԻՔԵՆՍԻ ԾՆՆԴՅԱՆ 200-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Dasaran.am» կրթական ծրագրի և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի համատեղ նախաձեռնած շարադրությունների համադպրոցական մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա փետրվարի 25-ին «Կոնգրես» հյուրանոցի ...ԵՐԵԽԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է ԱՑԵՏՈՆԻՑ
Երեկ երեկոյան` ժամը 20:44-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դուրյան փողոցի թիվ 32 շենքի 36-րդ բնակարանում ացետոնից թունավորվել է նույն տան բնակիչ, ...«ՄՇԱԿՈՒՅԹԸ ՆՐԱ ՀԱՄԱՐ ՉԻ, ՈՐ ԶՈՒԳԱՐԱՆ ՊԱՀԻ…» (ՎԻԴԵՈ)
Այն, որ մեր քաղաքացիներին անհանգստացնող խնդիրները բազմաբնույթ են, ու դրանց լուծումները` նրանց համար շատ հաճախ անիրական ու անտեսանելի, դա նորույթ չէ…
Տարիքային տարբեր խմբերի մարդկանց անհանգստացնում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ԿՈՐԵԱ
Կորեայի ԱԳ Նախարար Կիմ Սունգ-Հվանի հրավերով պաշտոնական այցով Սեուլ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին նախօրեին ընդունեց Կորեայի Հանրապետության վարչապետ Հվանգ Սիկ Կիմը:
Կորեայի վարչապետի եւ Հայաստանի ...«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ և ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ» ՇՏԱԲԱՅԻՆ-ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Երևանում ԱՄՆ Կառավարութան հովանավորությամբ և ՀՀ ԱԳՆ աջակցությամբ փետրվարի 21-ից 23-ը անցկացվել են «զանգվածային ոչնչացման զենքի փոխադրումը հայտնաբերելու և կանխարգելելու» հայ-վրացական շտաբային-հրամանատարական ...ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԻՇԵԼ ԼԵԳՐԱՆԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ մաեստրո Լեգրան,
Սրտանց ...«ՎԱՆԱՁՈՐ» ՔԿՀ-Ի ՊԵՏԸ ՏԵՂՅԱԿ Է ԵՂԵԼ ՀԻՎԱՆԴ ԿԱԼԱՆԱՎՈՐԻ ԾԱՆՐ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
«Վանաձոր» ՔԿՀ-ում մահացած կալանավոր Սլավիկ Ոսկանյանի կինը և նրա ներկայացուցիչները` որպես տուժողի իրավահաջորդ, դատական կարգով վիճարկում են ՀՔԾ քննիչ Գաբրիել Պետրոսյանի` կալանավորի մահվան փաստի կապակցությամբ ...ԿՈՄԲԻՆԱՏԻ ՏՆՕՐԵԻՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՈՒԼԻՍ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ, ԻՍԿ ԲԱՆՎՈՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԵԼ
«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի արտաքին հարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Շահնազարյանը, արտադրության գծով տնօրեն Լյովա Վարդանյանը և ընկերության գլխավոր հաշվապահ Արամ Սոխակյանը նախօրեին ասուլիս ...ՊԵԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԸ` ՆԱՐԵԿ ՀԱՐԹՈՒՆՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ
«Նարեկ Հարթունյանի գործը տիպիկ մեր հայերի գործերից է, որոնք Հայաստանը դիտում են որպես եկամուտ ստանալու աղբյուր, և, ցավոք սրտի, այդ նորմալ երևույթը ուղեկցվում է հարկերը չվճարելով»,- այս հայտարարությունն ...ԴԵՍՊԱՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում երեկ տեղի է ունեցել քննարկում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրի ներքո, որին մասնակցել են կազմակերպության անդամ երկրների հինգ տասնյակից ավելի ներկայացուցիչներ, ...Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ՝ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆԸ ՎԵՐԱՑՆԵԼԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ ԴԵՄ
1
ՀՅԴ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատարստվում է ակտիվորեն՝ պայքարելու բոլոր ճակատներով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Վահան ...Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԱՄԵՆԱԾԱՆՐ ԱՂԵՏԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ Է ԼԻՄԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ»
Արմինե Հովհաննիսյան
«Իրանը պինդ ընկույզ է: Այն բոլոր զարգացումները, որոնք կարող են տեղի ունենալ Իրանում, կարող են հանգեցնել միայն սառը պատերազմի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նորավանք ...ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ. «ԵՐևԱՆՅԱՆ ԼԻՃՆ ՈՒՂՂԱԿԻ ԿՈՅՈՒՂԻ Է»
1
Նունե Հովսեփյան
Երեւանյան եւ Սեւանա լճերում հայտնաբերված վանադիումի առկայության մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանումներ տվեցին ՀՀ բնապահպանության նախարարության Հայէկոմոնիտորինգ կենտրոն ...ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՊԻ ԵՄ ԿԴԱՌՆԱ ԱՎԵԼԻ ԴՅՈՒՐԻՆ
Փետրվարի 27-ին Երևանում Հայաստանը և Եվրոպական միությունը սկսելու են վիզաների հեշտացման համաձայնագրի և ռեադմիսիայիհամաձայնագրի բանակցությունները:
2011թ. սեպտեմբերին Եվրոպական հանձնաժողովն առաջարկեց սկսել ...ՓԱՍՏԱԲԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԽՆԴԻՐՆ Է ԴԱՐՁԵԼ ՕՐԱԹԵՐԹԸ ՓԱԿԵ՞ԼԸ
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Արթուր Գրիգորյանի՝ պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հայցով դատաքննությունն ...ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏ
Կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Ուսուցման ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից հաստատված հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված ...ԿՐԿԻՆ ՎԱՐԿ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏՔ ՎԵՐՑՐԵՑ 15 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև այսօր ստորագրվեց 15 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ փոխառության համաձայնագիր Համայնքային ջրամատակարարման ծրագրի շրջանակում: Համաձայնագիրը ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱԽՍՏԱԿԱՆԸ ՄԵԿ ՈՐՈՇՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՐԿՎԵԼ Է ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ
Արտակ Մարդյանը ծնվել է 1987 թ.-ին Բաքվում: 1988-ին Մարդյանների ընտանիքը բռնագաղթել է Հայաստան եւ ստացել փախստականի կարգավիճակ: 2002-ին ծնողները ընդունել են ՀՀ քաղաքացիություն: Այդ ժամանակ գործող օրենսդրության ...ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆԱՄՈՒԽ Է ԼԻՆԵԼՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ ԾՆՈՂ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Երեխաների ու ընտանիքների սոցիալական բարեկեցությունը Հայաստանում՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների միջոցով» խորագրով համաժողովին:
Վարչապետը ներկայացրել է կառավարության ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011Թ. ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2011թ. տարեվերջին շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական մրցանակները` հաշվի առնելով պետական մրցանակի հանձնախմբերի առաջարկությունները: Մրցանակների հանձնման ...ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Ադրբեջանի ղեկավարությունը, տարիներ շարունակ խեղաթյուրելով իրականությունը, հանդես է գալիս բացահայտ սուտ հայտարարություններով Խոջալուի դեպքերի առնչությամբ: Նախօրեին նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ...Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԱՆԿԱՐևՈՐ ԵՐևՈՒՅԹ ՉԷ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑԵԼԸ ԵՐԿՐԻ ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ»
«Ընտրությունները երկու բան կարող են նշանակել՝ սերնդափոխություն կամ իշխանափոխություն, կամ երկուսն էլ: Մեր պարագայում, կարծում եմ, հասունացել են երկուսն էլ՝ և իշխանության մեջ, և ընդդիմության մեջ»,- այսօր ...ԴԵՍՊԱՆ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԻՐՈՍԼԱՎԱ ՆԵՄՑՈՎԱՅԻՆ
Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը երեկ հանդիպեց Չեխիայի Հանրապետության Պառլամենտի Ներկայացուցիչների պալատի նախագահ տիկին Միրոսլավա Նեմցովայի (Miroslava Němcová) հետ: Չեխ պաշտոնյան ...ԸՆՆԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՄԻԱՎՈՐՎԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ. ԲՀԿ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ
«ԲՀԿ-ի համար շատ հստակ է համամասնական ցուցակներում առաջին համարը ով է լինելու: Լինելու է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը», - այսօր հայտարարեց ԲՀԿ ներկայացուցիչ, ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Վահե Էնֆիաջյանը:
Նա ...ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ ԵՆ
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը փետրվարի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց շաբաթվա սկզբին Ստամբուլում տեղի ...ԲԱՑ ՆԱՄԱԿ` ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐԻՆ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ և ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
Գյումրու սոցիալապես ծանր պայմաններում հայտնված անօթևան, 3 անչափահաս երեխաներ խնամող միայնակ մոր ընտանիքին աջակցելու և երեք երեխաներին մանկատուն տեղափոխելու խնդրի մասին
Հարգելի պարոն նախարար, պարոն մարզպետ ...ՀԱԿ-Ի ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ և ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՇՈՒՐՋ
Հաշվի առնելով, որ հանքարդյունաբերական գործունեության հետևանքով շրջակա միջավայրին պատճառվող վնասները ներառում են մեր երկրին սպառնացող էկոլոգիական վտանգների հիմնական մասը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ...100 ՏՈԿՈՍ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳԻ ՀԱՐՑԸ ԱՐՏԱՀԵՐԹ Է ՃԱՆԱՉՎԵԼ և ԱԺ-ՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-ԻՆ
Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց ԱԺ «Ժառանգություն» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունների Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննեսյանի, ...ՎՃՌԱԲԵԿԸ ՀԵՏ Է ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ ԼԵՌՆԱՊԱՏՑԻ ԳևՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԲՈՂՈՔԸ
ՀՀ վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.10.2011թվականի որոշման դեմ Գևորգ Մելքոնյանի ներկայացուցչի բերած բողոքը։ Տեղեկացնենք, որ հուլիսի 8-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր ...«ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՏԱՐՈՆԻՆ». ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ (ՎԻԴԵՈ)
1
«Արդեն 30 տարի է, ինչ այդ այգին զիբիլանոց է, ինչո՞ւ մեկը հարց չէր տալիս` ինչու էդ զիբիլանոցը չեք սարքում այգի: Հախվերդյան Ռուբիկը էդտեղ ծնվել, մեծացել է, դու էդտեղ այգի տեսե՞լ ես»,- այսօր լրագրողների ...ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԴԱՐՁԵԼ Է ԵՐԹԵՒԵԿԵԼԻ
Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 10-րդ կմ-ին այսօր կեսօրից խցանում էր առաջացրել Վրաստանի քաղաքացի Ջեբաշվիլիին պատկանող «Վոլվո» մակնիշի OHO 975 համարանիշով ավտոմեքենայի պատճառով: Վերջինս մերկասառույցի հետեւանքով ...ՊԵԿ-Ը ՄԵՐԺԵՑ ՆՈՐԱԲԱՑ ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՏՆՕՐԵՆԻ ԲՈՂՈՔԸ
ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի գանգատարկման հանձնաժողովը մերժել է նորաբաց «Ժասմին» գեղեցկության սրահի տնօրեն, անհատ ձեռներեց Հասմիկ Ավագյանի գանգատը և անփոփոխ թողել գեղեցկության ...Օ՜, ՍՐԻԿԱՆԵՐ, ԱՀԱ ՔԱՂԱՔԸ: ԽՈՒԺԵՔ ԿԱՅԱՐԱՆ…
Օ՜, սրիկաներ, ահա Քաղաքը: Խուժեք կայարան…
Արեւմտանիստ սուրբ Քաղաքին էլ վերջապես հասանք:
Ա. Ռեմբո
Արտագաղթը սկսվում է Մաշտոցի պուրակից: Ինձ համար այգու, ծառի արժեքը հավիտենական է, եւ չի կարող ստորադասվել ...ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՏԻՎՆ ՈՒ ՊԵԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
«Պարբերաբար ներկայացվում են իմ ընկերության մեջ տիրող ապօրինի գործարքները, որոնք տեղի են ունեցել, բայց դրանք հաշվի չեն առնում»,- ասում է ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը:
Այսօր Սփյուռքահայ ներդրողների ...ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄԸ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԻՆ և ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻՆ ԽՆԴՐՎՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանությունը հայտնում է, որ 2012 թ. փետրվարի 12-ին' ժամը 22.24-ին, «Hetq.am» ինտերնետային կայքում տեղադրված «Հարձակում լրագրողի վրա» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ ոստիկանության Կոտայքի մարզային ...ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2011 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:Կոլեգիայի նիստում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության դատախազության ...
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԳԱԶԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԴԵՄ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՀԱՍՑՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 4.3 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
«ԶԱՎԵՇՏԱԼԻ ԵՆ ՀՆՉՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԸ»
ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՃԱՆԱՉԵԼ Է ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄԻՑ
«ԱՌԱՎՈՏ». ԱՆՀԵՏ ԿՈՐԵԼ Է ԼԱՆՋԱԶԱՏԻ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԸ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ՌՈՒՍՏԱՄԻՆ՝ ԺԵՐՏՎԱ՞
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ և ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻ ՆՈՐ ՇՏԵՄԱՐԱՆԸ ՎԱՃԱՌՔՈՒՄ Է
ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՑ 20 ԴՐԱՄ, ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
«ԱՌԱՎՈՏ». ԵԿՄ-Ն ԿՊԱՇՏՊԱՆԻ՞ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԵՐԿՈՒ ԺԱՄ ՀԵՏՈ ՄԱՐԳԱՐ ՕՀԱՆՅԱՆԸ ԿԱԶԱՏՎԻ՞
ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄԻ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅՈՒՄ
«ՀԱՅԱՑՔ». «ՔՍԱՆ ՕՐ ԱՌԱՋ ՈՐԴԻՍ ԱՌՈՂՋ ՈՒ ԱՌՈՒՅԳ ԷՐ»
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ. «ԵՐևԱՆՅԱՆ ԼԻՃՆ ՈՒՂՂԱԿԻ ԿՈՅՈՒՂԻ Է»

- 1931 Երևանում վախճանվեց ազգագրագետ Երվանդ Լալայանը: (Ծնվ. 1864թ.-ին):
- 1932 Ծնվել է ծագումով հայ, ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրան:
- 1938 Երևանում ծնվեց արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, կինոռեժիսոր Արա Վահունին:
- 1975 Վախճանվեց տաղանդավոր նկարիչ Մինաս Ավետիսյանը: Նա սպանվեց Խորհրդային ոստիկանության կողմից: (Ծնվ. 1928)
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

