
ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԸ (ՎԻԴԵՈ)
- Հայաստանում տիրող կաշառակերության ու մարդու իրավունքներին նվիրված քննարկում ԱՄՆ-ում

Անցած շաբաթ Նյու Յորքից ու Նյու Ջերսիից մոտ 300 ամերիկահայեր էին հավաքվել Ֆեր Լոունի (Նյու Ջերսի) Սբ. Լեւոն եկեղեցում` մասնակցելու Հայաստանում առկա կաշառակերության եւ մարդու իրավունքների անմխիթար վիճակի հետ կապված առաջին քննարկմանը:
Համաժողովը, որ կրում էր «Ճշմարտությունը կամ հետեւանքները. Հայաստանում մարդու իրավունքների մարտահրավերները եւ օրենքի գերակայությունը» խորագիրը, համակարգում էր Արդա Հարաթունյանը՝ ռազմավարական հաղորդակցության եւ ճգնաժամային կառավարման փորձագետ Նյու Յորքից: Բացման խոսքում Արդան անդրադարձավ Հայաստանում առկա խնդիրներին` կապված մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հետ, սակայն ընդգծեց, որ շատ ավելի դյուրին է հարթել պրոբլեմը, քան ճգնաժամը, որ Սփյուռքը կարող է եւ պետք է իրազեկված ու ներգրավված լինի:
Առաջինը ամբիոնին մոտեցավ հրավիրված բանախոս, դոկտոր Սիմոն Փայազյանը` Բոստոնի համալսարանի արդի հայոց պատմության եւ գրականության Կ. Չարլզ եւ Էլիզաբեթ Մ. Քենոսյանի ամբիոնի վարիչը:
Պրն Փայազլյանի ելույթը հիմնականում անդրադառնում էր այն հարցին, որ արդի պատմության մեջ հայ ժողովուրդը շատ քիչ փորձառություն ունի` կապված մարդու իրավունքների եւ օրենքի գերակայությանը վերաբերող հայեցակարգի հետ: Դա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ նա իր պատմության ընթացքում եղել է այլ ուժերի երկարատեւ հպատկության տակ:
Պրոֆեսորը նաեւ նկարագրեց, թե Հայաստանի դատական համակարգի համընդհանուր կոռուպցիան ինչպես է աղավաղում սեփական երկրի Սահմնադրությունը:
Պրն Փայազլյանի խմբային քննարկմանը միացան տարբեր փորձառություն եւ տեսակետ ունեցող այլ անձինք: Նրանք էին`Կարեն Հակոբյանը, երաժիշտ, հետազոտող, մարդու իրավունքների իրավապաշտպան, Արամ Համփարյանը` Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի /ANCA/ գործադիր տնօրենը Վաշինգտոնում:
Գործարար, փաստաբան եւ մարդու իրավունքների իրավապաշտպան Նյու Յորքից, ներկայումս նաեւ Հայաստանի քաղաքական ֆորումի ավագ գիտաշխատող Կարո Եգնուկյանը հորդորեց Հայաստանի իշխանություններին, որ հակակոռուպցիոն դիրքորոշում գրավեն կեղծ արտահայտությունների փոխարեն եւ ակտիվորեն արմատախիլ անեն օրինախախտներին: Կարոն նաեւ առաջարկեց, որ 20 հազար սփյուռքահայ գործարարներ «ներխուժեն» Հայաստան՝ իրենց բիզնես պլաններով և ներդրումներով: Սա կարող է ստեղծել տնտեսական մի ուժ, որի հետ պետք է հաշվի նստեն, եւ որը դուրս կմղի կոռումպացված օլիգարխներին:
Կարեն Հակոբյանն իր ելույթը սկսեց` անդրադառնալով երկրի բնակչության զանգվածային արտագաղթին անկախությունից ի վեր, որը հիմնականում պայմանավորված է անարդարությամբ եւ կոռուպցիայով, որոնք բացառում են մարդուն անհրաժեշտ հնարավորությունները:
Արամ Համփարյանը երեկոյի ընթացքում հաստատեց, որ մարդու իրավունքների համար պայքարը չպետք է գերազանցի Ցեղասպանության ճանաչման համար մղած պայքարին, քանի որ երկուսն էլ հավասարազոր են:
Վարդան Աբդոն` Նյու Ջերսիի Հայկական ռադիոժամի տնօրենն իր խոսքում ասաց. «Ճշմարտությունը եւ հետեւանքները» հանդիպման կազմակերպման պատճառը եղավ Նարեկ Հարթունյանի անօրինական ձերբակալության մասին ստացած լուրը: Ամբողջ Սփյուռքի արձագանքը Նարեկի դեպքին Հայաստանում կատարվող դեպքերի շուրջ Սփյուռքի մտահոգության հստակ չափորոշիչ է հանդիսանում:
Սփյուռաքահայերը պարզ ծանուցում ուղարկեցին օլիգարխներին, իշխանություններին ու մնացածներին, որ տեղի ունեցողը պարզապես չափից դուրս շատ է՝ այն ընդունելու համար:
Բանավեճն ավարտվեց Նարեկի եղբոր` Սարո Հարությունյանի ուղերձով, որը նույնպես պետական մարմինների կողմից հետապնդումների թիրախ է դարձել: Նա զեկուցեց, որ Հարությունյանների ընտանիքի ընկերության աշխատակիցներից շատերին սպառնացել են եւ ստիպել ստորագրել ընտանինքի բիզնես գործունեության եւ հարկային պարտավորությունների հետ կապված կեղծ հաշվետվություններ: Սարոն նշեց, որ Հարթունյանների ընտանիքի անմեղության ապացույցները ծանրակշիռ կլինեն ԱՄՆ-ի, Հայաստանի եւ այլ միջազգային յուրաքանչյուր դատարանում: Չնայած այս ամենին` նա հոռետեսորեն արտահայտվեց հայկական դատարանում արդարություն գտնելու հեռանկարների մասին:
Երեկոն ամփոփելով` Արդան նշեց, որ ժողովրդավարությունը մշտապես զարգացող պրոցես է նույնիսկ Հայաստանում: Սփյուռքը պարտավոր է օգնել Հայաստանին` այդ զարգացումն իրականացնելու:
Անցած կիրակի Արդան հարցազրույց տվեց Նյու Ջրսիի Հայկական ռադիոժամին: Նա նշեց, որ ինքը չի կարծում, թե իրենցից ինչ-որ մեկը հիշում է, որ մոտ 300 մարդ ներկայանա ուրբաթ երեկոյան նման լուրջ քննարկմանը մասնակցելու համար:
«Մարդիկ սփյուռքում ուզում են ներգրաված լինել եւ օգնել լուծել Հայաստանի խնդիրները»,- ընդգծեց նա:
Ադրան նաեւ հիշեցրեց ունկնդիրներին, որ հանդիպել է Նարեկի ընկերներին, ովքեր ասել են, որ ժամանակն է ինչ-որ բան անել:
«Իրականում Նարեկի գործը սկսեց սա: Նարեկն ունի ցանակացած պատճառ վիրավորված լինելու, սակայն նա միայն ասաց. «Դուք պետք է վերաբերվեք Հայաստանին ինչպես հիվանդ երեխայի, որին խնամում են, որ առողջանա: Մենք երես չենք թեքում մարդկանցից, ում մենք սիրում ենք, բայց որոնք հիվանդ են»: Եկեք հիշենք, որ Նարեկի հարցը դեռեւս լուծված չէ: Ինչ որ այսօր տեղի ունեցավ, միայն սկիզբն է, եւ սա նշանակում է, որ մենք շարունակելու ենք մեր քննարկումները թեմայի շուրջ»,- ասաց Ա. Հարաթունյանը:
Նշենք, որ հանդիպումը համահովանավորվել էր տարբեր կազմակերպությունների կողմից` ազդանշան տալով համայնքին, որ նման քննարկումն անհապաղ է եւ անհրաժեշտ: Կազմակերպիչների ցուցակում են հետեւյալ կազմակերպությունները. «Հայկական Բառ ասոցացիան», «Հայ ինժեներների եւ գիտնականների ասոցացիան», «Հայկական մարդու իրավունքների փաստաբանների ասոցիացիան», Վարդանանց ասպետներ համալսարանը, Նյու Յորքի հայ ուսանողների ասոցացիան, Ռուտգերի հայկական ակումբը, Հայաստանի քաղակական ֆորումը, Թեքեյան մշակութային ասոցացիան եւ Թուֆենկիան հիմնադրամը:
Նյու Յորքի հայ համայնք
ԴևԸ
«Դև. կյանքը, ստեղծագործությունը, պայքարը» գրքի հեղինակ Էվելինա Մելքումյանին ընթերցողները զանգահարում և շնորհակալություն են հայտնում, որ գրքի միջոցով ճանաչել են Դավիթ Սարապյանին՝ Արցախյան պատերազմի ազատամարտիկ ...«ՀՐԱՊԱՐԱԿ». ԱՄԵՆԱՎԱ՞Տ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ Է ՀԱՐՍՏԱՑԵԼ
Արմավիրի նախկին մարզպետ, Աժ նախագահի խորհրդական Ալբերտ Հերոյանը, ով խորհրդարան է եկել Հովիկ Աբրահամյանի օրոք, շարունակում է աշխատել ԱԺ-ում նաեւ Սամվել Նիկոյանի նախագահության ժամանակ: Ճիշտ է` զբաղվում ...«ԱՌԱՎՈՏ». ՆՈՐԻՑ ԷՇԵՐԻՆ ԵՆ ԱՊԱՎԻՆՈՒՄ
Անցած մեկ տարում Տավուշի մարզում էշերի թվաքանակը աճել է: Վիճակագրական տվյալներով` անցած տարեսկգբին մարզում հաշվառված էր 1037, հիմա` 1059 էշ: Սահմանամերձ Բերդավան գյուղում անցած մեկ տարում էշերի թիվն աճել ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ԲՈՍՏԻՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ
Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի վերջին հայտարարությունները նրա հարազատ կուսակցությունում կասկած է հարուցել, որ նա դա անում է ՀՀԿ-ի իր ընկերների խնդրանքով: Խոսքը, ...«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ԿԱՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԹՈՂԵՔ, ԿԱՄ ԲՀԿ-Ն
Ինչպես տեղեկացնում են Աբովյանի «ՉԻ» աղբյուրները, վերջին շրջանում իշխանությունների եւ մասնավորապես տեղի ՀՀԿ-ականների կողմից բացահայտ սեւ քարոզչություն է իրականացվում ԲՀԿ-ի դեմ:
Մասնավորապես, «ՉԻ» աղբյուրների ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՅՐԸ ԵՌՅԱԿ Է ՈՒՆԵՑԵԼ, ԲԱՅՑ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ
Օրեր առաջ Վանաձորի ծննդատանը 21-ամյա Ժաննա Սարիբեկյանը եռյակ է լույս աշխարh բերել, բայց 3 երեխաներն էլ մահացել են: Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանի փոխանցմամբ` ...ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐԻՑ ԳՐԱՎԻՉ Է
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի է ունեցել Կառավարման խորհրդի նիստ, որը վարել է կրթության և գիտության նախարար, ԵՊԲՀ-ի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը։ Ռեկտոր ...ԿԱՎԱԳՈՐԾ ՅԱՂՈՒԲՅԱՆ. «ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՉԻ ՍՏՈՐԱԳՐԵԼ, ԵՍ Ո՞Վ ԵՄ, ՈՐ ՍՏՈՐԱԳՐԵՄ»
«Ղարաբաղյան պատերազմից հետո գոյատևել էր պետք, հիմա արդեն ապրում եմ»,-ասում է կավագործ Գենադի Յաղուբյանը` ի պատասխան բոլոր ծանոթ-անծանոթների այն հարցին, թե «ինչու՞ հենց էս գործն ընտրեցիր, սրանից քեզ ի՞նչ ...ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1000 ԵՐԵԽԱՅԻՑ ԱՄԵՆ 85-ՐԴԸ ՉԻ ԱՊՐԵԼ ՄԻՆՉԵՒ 1 ՏԱՐԵԿԱՆ
Օրերս Վանաձորում 21-ամյա Ժաննա Սարիբեկյանը եռյակ էր ծննդաբերել: Բոլորն էլ կենդանի էին ծնվել, սակայն ժամեր անց երեքն էլ մահացել էին: Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՀԱՅԿ ԳԵՒՈՐԳՅԱՆԻՆ
2012թ. փետրվարի 3-ին ձերբակալվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը եւ տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ:
Ոստիկանության պաշտոնական բացատրությունն այն է, թե, իբր Հայկ Գեւորգյանը հունվարի ...ՀՈՍՊԻՏԱԼ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԶԻՆՎՈՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Փետրվարի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել ...7 ՕՐ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ. ԱՎԵԼԻ ՔԱՆ 600 ԿՐԱԿՈՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ հունվարի 29-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 ...ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԸ (ՎԻԴԵՈ)
Հայաստանում տիրող կաշառակերության ու մարդու իրավունքներին նվիրված քննարկում ԱՄՆ-ում
Անցած շաբաթ Նյու Յորքից ու Նյու Ջերսիից մոտ 300 ամերիկահայեր էին հավաքվել Ֆեր Լոունի (Նյու Ջերսի) Սբ. Լեւոն եկեղեցում` ...2020Թ. ՔԱՂՑԿԵՂԻՑ ՄԱՀԱՑՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԿԱԶՄԻ 10 ՄԻԼԻՈՆ
Չարորակ նորագոյացություններով հիվանդացության և դրանցից մահացության ցուցանիշները կայուն կերպով աճում են` կապված մարդկանց միջին երկարակեցության բարձրացման և անբարեհաջող բնապահպանական իրավիճակի հետ: Առողջապահության ...ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՎԱՐԴԵՐ Է ՆՎԻՐԵԼ ՍԻՐԱՀԱՐ ԶՈՒՅԳԵՐԻՆ
Սուրբ Սարգիս Զորավարի տոնը այս տարի նշվում է փոտրվարի 4-ին՝ Սբ. Հարության կամ Զատկի տոնից 63 օր առաջ: Երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայոց Առաքելական եկեղեցին հռչակել է Երիտասարդների ...ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ը ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է. Ի՞ՆՉ ԵՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼԻՍ ԲԺԻՇԿՆԵՐԸ
Վերջին 15 տարվա ընթացքում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հետազոտվել է 250.000 այցելու: 7.000-ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ, որից 1.700-ին անհնար է եղել փրկել: 83.000-ի մոտ ախտանիշը եղել ...ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Հանրապետության տարածքում փետրվարի 3-ից 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-ի երեկոյան ժամերին և 8-ին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: Քամին արևմտյան է՝ 1-5 մ/վրկ:
Օդի ...ՀԱՅԿ ԳԵՒՈՐԳՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը ԶԼՄ-ներին ուղարկել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի գործով պարզաբանումներ՝ տեսանյութի տեսքով:ԿՈՆԳՐԵՍԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՀԱՅԿ ԳԵՒՈՐԳՅԱՆԻՆ
Փետրվարի 3-ին կալանավորվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ, ճանաչված լրագրող Հայկ Գևորգյանը:
Ոստիկանության հիմնազուրկ բացատրություններն արդեն իսկ վկայում են, որ Հայկ Գևորգյանի նկատմամբ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅԱՆԸ
Նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի «Սիրահարների այգում» մասնակցել է երիտասարդների օրհնության օր հռչակված Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրվա առթիվ կազմակերպված ...ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՁՆԱՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, վերջին օրերին տեղացած առատ ձյան հետևանքները վերացնելու ուղղությամբ կոմունալ ծառայությունների կողմից իրականացվող աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով, շրջայց է ...ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՓՈԽԵԼ ՀԱՅԿ ԳԵՒՈՐԳՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւ Երեւանի մամուլի ակումբը վրդովմունք են հայտնում` փետրվարի 3-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման կապակցությամբ:
Կալանավորման ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ և ՀԱՆԴԻՊԵՑ ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻՆ
Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 3-4-ը մասնակցեց Մյունխենի՝ անվտանգության հարցերով 48-րդ համաժողովին, որին ներկա էին շուրջ 70 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ՝ ...ԵՎՍ ՄԵԿ ՊԱՀԱՆՋ` ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՀԱՅԿ ԳևՈՐԳՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության ոստիկանապետը, չարաշահելով ՀՀ օրենսդրությամբ իրեն տրված լիազորությունները, անձնական շահերից ելնելով, հերթական անգամ հետապնդում է իրեն անցանկալի մարդկանց, որոնց մեջ, որպես կանոն, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՀԿ-ԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ
ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում կուսակցության համագումարին ընդառաջ հանդիպում է ունեցել ...ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Այսօր՝ ժամը 21-ի մոտակայքում, կրակոցներ են հնչել Էջմիածին քաղաքում: Ըստ շրջանառվող լուրերի՝ Չարենցի թաղամասի պուրակի հարեւանությամբ կրակել են մի երիտասարդի վրա: Առայժմ պարզ չէ` սպանություն է եղել, թե ...
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ` ՏԱՐԱԶԻ ՄԻՋՈՑՈՎ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է «ՀԱՆԱ-ՏՐԱՆՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
«ՀԱՅՐԱՆՈՒՆԸ ՀԱՅՏՆԻ ՉԷ». ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՑ
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՔ ՏԵՂԱԿԱՆ ՀԿ-ՆԵՐԸ
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ. ՀԱՅԿ ԳևՈՐԳՅԱՆԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ և ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ
ԴՊՐՈՑԻ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 3 ՄԼՆ ԴՐԱՄ ՀԱՓՇՏԱԿԵԼՈՒ ՄԵՋ
«ՀԱՅԱՑՔ». ՄԱՆԿԱՊԻՂԾ ՍԵՐՈԲԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՒՅՆԻՍԿ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ՄԵԿՆԵԼ և ԱՅՆՏԵՂ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԻՐ ՍԻՐԱԾ ԳՈՐԾԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ
«ՀԱՅԱՑՔ». ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ ԶՂՋՈ՞ՒՄ Է ԻՐ «ԱՐԱՐՔԻ» ՀԱՄԱՐ
- 1865 Ծնվեց երաժշտագետ Վասիլի Ղորղանյանը: (Վախճ. 1934 թ.-ին):
- 1919 Ղարաբաղի հայոց ազգային խորհուրդը դիմեց Բաքվում տեղակայված դաշնակից զորքերի հրամանատարությանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի տարածքից հեռացնեն ադրբեջանական և թուրքական զորամիավորումները և բրիտանական հսկողությամբ՝ տեղական ինքնակառավարման համակարգ ստեղծեն: Այդ դիմումը մնաց անարդյունք:
- 1945 Ղրիմում, Յալթայի համաժողովում, Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից պետությունների ղեկավարները՝ Ֆրանկլին Ռուզվելտը, Ուինստոն Չերչիլը և Իոսիֆ Ստալինը եկան համաձայնության, ըստ որի 3 երկրները և Ֆրանսիան պետք է օկուպացնեին Գերմանիան, իսկ Խորհրդային Միությունը պատերազմ սկսեր ընդդեմ Ճապոնիայի:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

