
ԿԿԱՅԱՆԱ «ԱՄՈՒԼՍԱՐ` ՈՍԿՈՒ ՏԵՆԴ» ՖԻԼՄԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
- Այսօր` հոկտեմբերի 17-ին, ժամը 15:30-ին, «Անի Պլազա» հյուրանոցում տեղի կունենա «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նկարահանած «Ամուլսար` ոսկու տենդ» ֆիլմի շնորհանդեսը եւ «Ուրան եւ ընդերքի շահագործում» թեմայով կլոր սեղան:

«Ամուլսար` ոսկու տենդ» ֆիլմը նվիրված է Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի սահմանին, Ջերմուկ առողջարանային քաղաքից ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի ռիսկերին:
Ամուլսարի ոսկու հանքավայրի հանքային իրավունքը պատկանում է «Lydian International» ընկերությանը, որի ներկայացուցիչը Հայաստանում «Գեոթիմ» ընկերությունն է: Ամուլսարի նախագծի ներդրողների թվում են երկու ազդեցիկ ֆինանսական ինստիտուտներ` Համաշխարհային բանկի ընկերությունների խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD):
Ամուլսարի նախագծի ազդեցության գոտու մեջ ներառվել են Գորայք, Կեչուտ, Սարավան, Սարալանջ, Գնդեվազ փոքր գյուղերը, իսկ Ամուլսարի գագաթից ընդամենը12 կմ հեռավորության վրա գտնվող մոտ 6000 բնակչությամբ Ջերմուկ առողջարանային քաղաքը չի ընդգրկվել:
Ընկերությունը մտադիր է արդյունահանել 70 տոննա ոսկի: Տոննայի մեջ 1 գրամ ոսկու պարունակության դեպքում (թվերը` Lydian International-ի) տարածքում կմնա 70 միլիոն տոննա թափոն: Հանքավայրի շահագործումից հետո մենք կունենանք լցակույտերի տակ թաղված 420 հա տարածք:
Ամուլսարի մոտ երկու ջրամբար կա: Մեկը Կեչուտի ջրամբարն է, իսկ մյուսը`Ամուլսարից 2 կմ հեռավորության վրա գտնվող Սպանդարյանի ջրամբարը, որը Հայաստանի 2-րդ ամենախոշոր ջրամբարն է 257 միլիոն խորանարդ մետր տարողությամբ: Սպանդարյանի ջրամբարից Արփա-Որոտան թունելով ջուրը հոսում է Կեչուտի ջրամբար, Կեչուտից` Արփա-Սեւան թունելով Սեւանա լիճ:
Ընկերության Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շրջակա միջավայրի վերաբերյալ հաշվետվությունում չի նշվում, որ հանքավայրի շահագործման հետեւանքով հնարավոր է` շրջակա միջավայրի ջրային պաշարների աղտոտում:
Ամուլսարի տարածքում աճում են 248 տեսակի բույսեր, որոնցից 6-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: Ապրում են 60 տեսակի կաթնասուն կենդանիներ, 12 տեսակի սողուններ, 2 տեսակի երկկենցաղներ եւ 5 տեսակի ձկներ:
2007թ. ռուսական «Горный Журнал» գիտական պարբերականում հրապարակվեց Գ.Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը եւ նրա յուրացման հեռանկարները» հոդվածը: Հոդվածում գրված է, որ «Ամուլսարի ուրանի երեւակումները գտնվում են Կեչուտ գյուղից 4կմ հարավ-արեւելք եւ նույնանուն լեռան գագաթից 5 կմ հյուսիս արեւմուտք: Ուրանի միջին պարունակությունը լայնորեն տատանվում է հազարերորդականից մինչեւ 0,5 %: Ամուլսարի երեւակման 5 տարածքներում մոտավորապես հաշվարկվել է 76 տոննա ուրան: Իսկ հաշվի առնելով ուրանի առկայությունը թորիումի տարածքում` ընդհանուր պաշարները կարող են գնահատվել 100 տոննա»: Ընկերության ղեկավարներն ամբողջությամբ հերքում են հոդվածի գիտական արժեքը: Ավելին, ազգային անվտանգության մարմիններից պահանջում են պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր հրապարակել են խորհրդային գիտարշավի նախկինում փակ, իսկ այժմ բաց գիտական տվյալները:
«ԷկոԼուր»-ի հարցմանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հակիրճ պատասխանեց` ընկերության փորձանմուշներում ուրան չի հայտնաբերվել: Ընդ որում, նախարարությունը հղում կատարեց ոչ թե իր սեփական հետազոտությունների, այլ «Lydian International»-ի` այսինքն շահագրգիռ կողմի պատվերով արված հետազոտությունների վրա:
«Ամուլսարի տեղում չպետք է լցակույտերով լի մեռյալ գոտի լինի: Մենք կարծում ենք, որ որ հենց դա է էկոլոգիական անվտանգության իրական գինը»,- ասված է ֆիլմում:
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԷԼ ՕԼԻԳԱՐԽԻԿ ԿԵՐՊԱՐՆԵՐ ԿԱՆ
Գրիշա Բալասանյան
Մի քանի ամիս է, ինչ ձեւավորվել է Երիտասարդական խորհրդարանը, բայց արդեն նկատելի է, որ երիտասարդների մի մասն այնտեղ հայտնվել է կամ հայրերի հորդորներով, քանի որ վերջիններս պատգամավորներ են, կամ էլ «իմիջի»հարց ...ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
Նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 17-ի հրամանագրով Վիգեն Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Վիգեն Սարգսյանը նշանակվել ...ԿԿԱՅԱՆԱ «ԱՄՈՒԼՍԱՐ` ՈՍԿՈՒ ՏԵՆԴ» ՖԻԼՄԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Այսօր` հոկտեմբերի 17-ին, ժամը 15:30-ին, «Անի Պլազա» հյուրանոցում տեղի կունենա «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նկարահանած «Ամուլսար` ոսկու տենդ» ֆիլմի շնորհանդեսը եւ «Ուրան եւ ընդերքի շահագործում» թեմայով ...ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ` ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆԱև ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 17-ի հրամանագրով Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, համատեղության ...ՏՐԱԿՏՈՐԸ ՇՐՋՎԵԼ Է, ՏՐԱԿՏՈՐԻՍՏԸ` ՄԱՀԱՑԵԼ
Հոկտեմբերի 14-ին`ժամը 21.40-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում տրակտոր է շրջվել, և վարորդը մահացել է:
ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ Վարդենիկ գյուղին հարակից ...ԱՍՏՂԱԳԵՏ ԱԼԵՔՍ ԼԱԶԱՐՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ «NATURE» ԱՄՍԱԳՐՈՒՄ
Միջաստղային նյութի խելահեղ շարժումների ընթացքի ուսումնասիրությունը
Գիտնականների միջազգային մի խումբ կատարել է միջաստղային միջավայրում տաք իոնացված գազի տուրբուլենտության ժամանակագրություն: Այս չափումները ...ԾԵՐ ՁԻՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
«Դպրոցական բլոգ» ծրագրի «Ուլիսես» պատմվածքի մրցույթի հատուկ մրցանակ
-Սելլի՛, ինչու՞ ես միայնակ նստել այստեղ, ե՛կ մեզ հետ խաղալու:
-Չեմ ուզում խաղալ, Սի՛րիուս: Մի՛ խանգարիր ինձ:
-Իսկ ի՞նչ ես անում:
-Երազում ...«ԳԱՎԱՌ ՏՐԱՆՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԳԱՆՎԵՑ 10 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄՈՎ
Երևան-Գավառ-Երևան երթուղով ուղևորափոխադրում իրականացնող «Գավառտրանս» ընկերությունը, լիցենզիաների տրամադրման մրցույթում նշված երթուղու ուղետոմսի համար առաջարկել է 500 դրամ արժեք, շահել է մրցույթը, սակայն ...ԱՄՆ-Ի ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ՝ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՄՈՏ
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Արտգործնախարար Նալբանդյանը հույս ...ՔԱՂԱՔԱՊԵՏ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ 5-ՐԴ ՓՈՐՁԸ
Ոսկան Սարգսյան
Նոյեմբերի 13-ին Իջեւանում տեղի կունենան համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: 1999 թվականից քաղաքը ղեկավարող Վարուժան Ներսիսյանի համար սա քաղաքապետ ընտրվելու թվով հինգերորդ փորձն է:
Վարուժան Ներսիսյանը ...ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 17.10.2011-23.10.2011 թթ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր ...ՊԱՅԹՅՈՒՆ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՈՒՄ
Երեկ երեկոյան ոստիկանության Գուգարքի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղ տանող ճանապարհին գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 19:15-ի ...ԿԱՌԱՎԱՐՉԻ ԽՈՍՔԵՐՈՎ՝ «ՏԱԹԵՒԵՐԸ» ԼՈՒԾՈՒՄ Է ՆԱԵՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐ
Երանուհի Սողոյան
Անցյալ տարվա հոկտեմեբերի 16-ին «ՏաԹեւեր» ճոպանուղու պաշտոնական բացման արարողության ավարտը նշանավորվեց եղանակի կտրուկ փոփոխությամբ. ամպրոպին հաջորդող բազմագույն ծիածանով եւ թրջված իրերը մեքենաների մեջ ...ԲՀԿ-Ն ԿՄԵԿՆԱԲԱՆԻ ՄԻԱՅՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գրիշա Բալասանյան
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասել է, թե առաջիկա հինգշաբթի օրը ՀՀԿ-ի գործադիր նիստում կքննարկվի «կոալիցիայի ճակատագիրը», ինչից հետո հանդես ...ԵՐՐՈՐԴ ՀԱՅՑԸ՝ ԸՆԴԴԵՄ «ԺՈՂՈՎՐԴԻ»
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնում է, որ այսօր ստացել է հոկտեմբեր ամսվա մեջ թվով երրորդ դատական ծանուցումը: Հոկտեմբերի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ...ԿՍՊԱՍԵՆՔ ԱՎԵԼԻՆ
ԼՂՀ-Ազրպեյճան շմփան գիծին վրա Ազրպեյճանի կողմե կառուցվող պատը, երեւութապես ռազմագիտական նշանակություն ունի, սակայն խորքին մեջ քարոզչական գործողություն է, որուն կձեռնարկե Ազրպեյճանը: Նախ հայտնենք, որ ծրագիրը ...ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ և ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՀԱՄԱՏԵՂ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԸ
Խաղաղ պայմաններում բանակում մահացած ութ զինվորների ծնողներ ՀՀ կառավարության շենքի դիմաց հանդիպել էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին և խնդրել հնարավոր աջակցություն: Պաշտպանը սեպտեմբերի ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
Այսօր 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզեին:
Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է հայ-լեհական բարձր մակարդակի քաղաքական ...ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՒ ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՎԱՐՏՎԵՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ
«Հեղեղատարների հետ կապված նորոգման աշխատանքները ժամանակին պետք է ավարտել, որպեսզի անձրևների շրջանում խնդիրների առաջ չկանգնենք»,- նշել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ...ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՏԱԼԱԿԱՆ ՌՈՄՈՒԱԼԴՈ ԴԵԼ ԲԻԱՆԿԱ ՖՈՆԴԻ ՏՆՕՐԵՆԻՆ
Մշակութային ոլորտում Երևանի և իտալական քաղաքների միջև համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Ֆլորենցիայի Ռոմուալդո Դել Բիանկա ֆոնդի տնօրեն Պաոլո Դել Բիանկոյի ...ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԱՄՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Նախագահը շնորհավորել է դեսպան Հեֆերնին պաշտոնավարման կապակցությամբ և հույս հայտնել, ...ՍԱՐԿՈԶԻԻ ՆԱՄԱԿԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին, որում, մասնավորապես, ասված է.
«Պարո´ն Նախագահ,
Ցանկանում եմ ջերմորեն շնորհակալություն հայտնել ...6 ԱՆՁ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է՝ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ ԹՄՐԱՄԻՋՈՑ ԱՊՕՐԻՆԻ ԻՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Դատարանը հիմնավորված է համարել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար թվով 6 անձանց առաջադրված մեղադրանքները եւ դատապարտել ազատազրկման:
Դատարանը հիմնավոր է համարել ՀՀ գլխավոր դատախազության՝ ...ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ Է ՆՇԱՆԱԿԵԼ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2011 թվականի սեպտեմբերի ...
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆՈՒՄ Է ՄԵՂՐԱՍԱՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
«ԱՍԱ՝ Ո՞Վ Է ՔՈ ԹՇՆԱՄԻՆ, ԱՍԵՄ՝ Ո՞Վ ԵՍ ԴՈՒ»
ՄԵԾՆ ԳԵԹՍԲԻՆ
ԵԽԽՎ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՆԻՍՏ ԿԳՈՒՄԱՐԻ ԵՐևԱՆՈՒՄ
«ՎԵՐՄԵԵՐ և ԱՎԵԼԻՆ». ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ 8-ԱՄՅԱ ՆԱԽԱԳԻԾԸ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԷՋՄԻԱԾՆԻ ՕՐԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՍԳՈ ՕՐ ԷՐ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻ ՀԱՄԱՐ
«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ՝ ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
ԱՎՏՈՎԹԱՐ ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑՈՒՄ. 3 ԶՈՀ, ԵՐԿՈՒՍԸ ՈՍՏԻԿԱՆ ԵՆ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ԱԽՈՐԺԱԿ Ա, Է՜
«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ՃԱՄՊՐՈՒԿՆԵՐԸ ՀԱՎԱՔԱԾ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՔՅԱԼՅԱՆԻՆ
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ «ՆԱՎՈՅԻ ԴԵՄ ԱՆԶՈ՞Ր ԵՆ»
«ԱՌԱՎՈՏ». ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ՋՐԻ ՄԱՐԴԸ»
ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ «ԱՐԶՆԻԻ» ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԵՂԲԱՅՐԸ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԻՐԱԽՈՒՄ՝ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐԸ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՖՈՏՈԽՑԻԿՈՒՄ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
- 1830 Զմյուռնիայում ծնվեց հրապարակախոս, թարգմանիչ, վիպասան Մաթեոս Մամուրյանը: (Վախճ. 1892թ.-ին):
- 1895 Ցարական կառավարությունը ձերբակալեց Ղ. Աղայանին և Ալ. Շիրվանզադեին:
- 1905 Նիկոլայ II-ը հրապարակեց մանիֆեստ՝ խոստանալով օրենսդրական դումա և դեմոկրատական ազատություններ:
- 1957 Երևանում մահացավ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանը (Ծնվ. 1875թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

