
ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎՈՒՄ Է ՏԱՐՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻՑ
- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անբաժան մասը տնտեսական համագործակցությունն է, որն այսօր, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, այնուամենայնիվ, գոյություն ունի: Երեւան-Ստամբուլ-Երեւան ու Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ ամենշաբաթյա չվերթերը դրա մի բաղադրիչն են: Հայաստանյան կողմից չվերթի պատվիրատուն «Բագրատտուր» գործակալությունն է, իրականացնողը՝ «Արմավիա» ավիաընկերությունը: Թուրքական կողմից չվերթը կազմակերպում են համապատասխանաբար «Tower Aviation and Travel» եւ «Atlasjet» ընկերությունները: Չվերթերը կայանում են ամեն կիրակի եւ չորեքշաբթի:

Այս կիրակի Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ հերթական չվերթը նախատեսված էր Ստամբուլի ժամանակով ժամը 23:45-ին, այսինքն՝ Երեւանի ժամանակով ժամը 01:45-ին: Այս չվերթով Երեւան պետք է վերադառնային նաեւ մի խումբ լրագրողներ, որոնք Թուրքիա էին մեկնել նույն «Atlasjet»-ով: Մեկնումը տեղի էր ունեցել առանց որեւէ խնդիրների, սակայն վերադարձի ժամանակ լրիվ այլ էր:
Ստամբուլի Աթաթյուրքի անվան օդանավակայանում գրանցում անցնելուց հետո սպասում էինք նշանակված թիվ 214 դարպասների (gate) մոտ, որտեղից պետք է ինքնաթիռ նստեինք, սակայն դրանք այդպես էլ փակ մնացին, քանի որ հետաձգվեց ոչ միայն չվերթը, այլեւ փոխվեցին դարպասները: Ընդ որում՝ այս մասին սպասասրահում չհայտարարվեց ոչ մի բառ, այնինչ մյուս հետաձգումների մասին ոչ միայն հայտարարվում էր, այլեւ գրվում հենց դարպասների մոտ տեղադրված էկրաններին: Մասնավորապես, այդպես եղավ Սեուլի չվերթի պարագայում, երբ թիվ 214 դարպասի էկրանին գրվեց, որ այն հետաձգվում է: Իսկ Երեւանի թռիչքի մասին կարելի էր տեղեկանալ միայն սրահի մեծ էկրաններից: Ինչեւէ, թռիչքը հետաձգվեց տեղական ժամանակով մինչեւ 00:55-ը, իսկ մեզ տեղափոխեցին օդանավակայանի՝ առաջին հարկ՝ թիվ 311 դարպասների մոտ: Մեր հարեւանությամբ էին սպասում նաեւ Թբիլիսի ու Սանկտ-Պետերբուրգ մեկնողները: Այս չվերթերը նույնպես հետաձգվեցին ընթացքում, ինչի մասին հայտարարվեց թուրքերեն ու անգլերեն, ուշացման համար նաեւ ներողություն խնդրեցին:
Որոշ ժամանակ անց այս երկու չվերթերն էլ կայացան, իսկ Երեւան մեկնողները դեռ սպասում էին: Ու կրկին առանց հայտարարման չվերթը հետաձգվեց այս անգամ մինչեւ 02:45-ը, հետո՝ 03:30-ը, 03:45-ը ու հասավ մինչեւ 03:55-ին: Սա ուղղակի ծաղրի էր նման: Այլեւս չդիմանալով՝ մի քանի հոգով, գլխավորապես լրագրողներով, որոշեցինք բարձրանալ «Atlasjet»-ի գրասենյակ ու հիմնավորում պահանջել անկազմակերպ ու անլուրջ սպասարկման համար: Այդ ընթացքում խոսակցություններ տարածվեցին, որ «Atlasjet»-ի՝ Երեւան մեկնող օդանավը տեխնիկական խնդիրներ ունի: Բայց զարմանալի էր, թե միջազգային չվերթեր իրականացնող ավիաընկերությունն ինչպես է հույսը դնում մեկ ինքնաթիռի վրա ու ժամերով հետաձգում չվերթը՝ անգամ ներողություն չհայցելով իր ուղեւորներներից: Մի՞թե ընկերության ավիապարկում չկար մի ինքնաթիռ, որ շուրջ 200 հոգի պիտի սպասեին, թե օդանավակայանում երբ վայրէջք կկատարի «Atlasjet»-ի օդանավերից մեկը, որով կարող էին հասնել Երեւան:
Եվ ահա երբ այս հարցերի պատասխանը ստանալու համար արդեն բարձրանում էինք երկրորդ հարկ, տեղեկացանք, որ այս անգամ էլ նորից փոխել են դարպասները՝ 311-ից տեղափոխելով 215: Քանի որ երկրորդ հարկ հասնելու համար անցել էինք անվտանգության համակարգի միջով, այս վերջին լուրը ստանալուց հետո ստիպված եղանք նույն կերպ հետ վերադառնալ 311-ի մոտ՝ պայուսակները վերցնելու համար: Սակայն անվտանգության աշխատակիցները չթույլատրեցին անցնել՝ առանց պատճառաբանության: Դա պարզապես զայրացրեց մեզ: Անգլերենով սկսեցինք հասկացնել նրանց, որ պետք է վերցնենք մեր իրերը: Այս ընթացքում բողոքելու համար մեզ միացած հայ կանանցից մեկը փորձեց սաստել լրագրողներիս՝ թե պետք չէ վիճել աշխատակիցների հետ, նրանք իրենց գործն են անում, նույնիսկ եթե ուզեն, մեր տոմսերը կվերցնեն ու չեղյալ կհայտարարեն, փոխարենը ավելի հանգիստ տոնով կարելի է բացատրել իրավիճակը (ինչը, սակայն, անվտանգության աշխատակիցները լավ չէին պատկերացնում ու ոչինչ չասող դեմքերով մեզ էին նայում): Այս տիկնոջը միացավ եւս մեկը: Դատելով մի շարք հանգամաքներից՝ նրանք, ամենայն հավանականությամբ, առեւտրականներ էին: Պարզապես ծիծաղելի էր լսել, թե ինչպես էին երկուսով փորձում մեզ հասկացնել, որ Թուրքիան ու Հայաստանը ոչ դրացի երկրներ են, ու պետք չէ հավելյալ խնդիրներ ստեղծել մեզ ու նաեւ մյուս ուղեւորների համար:
Չարչիական մտածելակերպն ու թուրքական շուկաներից կախում ունենալը հայ մարդուն հասցրել է նրան, որ նա կարող է մոռանալ սեփական արժանապատվության, ինքնասիրության մասին ու ամեն նվաստացում ընդունել գլուխը կախ ձեւով: Անիմաստ էր շարունակել այս կանանց ինչ-որ բան հասկացնել:
Ժամը 03:55-ին նշանակված չվերթի ժամը հերթական անգամ փոխվեց ու դարձավ 03:30: «Atlasjet»-ի՝ մեկ այլ թռիչք նոր ավարտած ինքնաթիռը մոտեցավ սպասասրահին, ու դրանով ավարտվեց Երեւան մեկնող ուղեւորների 4 ժամ տեւած վազվզոցն ու նյարդերի քայքայումը: Եվ այս ամենը մի երկրի գլխավոր օդանավակայանում, որի հետ Հայաստանը փորձում է հարաբերություններ կարգավորել, սակայն նույնիսկ ամենասովորական մակարդակում այս երկրի քաղաքացիները հանդիպում են մի տեսակ արհամարհանքի այն երկրի կողմից, ով խոսում է հարեւանների հետ 0 խնդիր ունենալու մտադրության, ավելին՝ քաղաքականության մասին: Իհարկե, միշտ չէ, որ այսպես է լինում, սակայն բազում խնդիրներ ունեցող հարեւանների միջեւ հարաբերությունների կարգավորումը սկսվում է հենց ամենաստորին՝ շարքային քաղաքացիների, սովորական մարդկային շփումների ու ամենակարեւորը՝ վստահության հաստատմամբ: Այնինչ վերոնշյալ օրինակը դրա օգտին չի խոսում:
Հ.Գ. Օդանավը Երեւանում վայրէջք կատարեց երկուշաբթի 07:50-ին՝ նախապես հայտարարված 03:45-ի փոխարեն:
- Վահե Սարուխանյան
ԻՆՔՆԱԹԻՌ ԹԱՏՐՈՆ (ԷՍՍԵ)
Հովհաննես Թեքգյոզյան
Մի անգամ մի ոչ հանրահայտ, բայց տաղանդավոր բեմադրիչ ինձ ասաց. «Եթե չես ուզում գժանոց ընկնել` խաղա…»: Մի պահ լռեց ու. «…կամ էլ` կարդա… Նույն գիրքը: Կարդա, մոռացիր ու նորից կարդա»:
Սկսանակ ...«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ՝ ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
«Չի» տեղեկություններով՝ օրերս Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը մերձավոր շրջանակներում վերստին անդրադարձել է իր հրաժարականի մասին պատմությանը: Վերջինս նեղ միջավայրում ասել է, ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ԹՈՂԵՑԻՆ ԱՆՓՈՓՈԽ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը երեկ նույնն է թողել մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կազմակերպված հարձակման գործով 10 ամբաստանյալի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
Կենտրոն ...«ՀՐԱՊԱՐԱԿ». ԷՋՄԻԱԾՆԻ ՕՐԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՍԳՈ ՕՐ ԷՐ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻ ՀԱՄԱՐ
Շաբաթ օրը էջմիածինցիները նշել են քաղաքի օրը: Այստեղ էր նաև Սերժ Սարգսյանը: Նրան ուղեկցում էր պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանը:
Վերջինս մասնակցել է քաղաքի օրվան նվիրված տոնական ...«ԱՌԱՎՈՏ». ԱՅՍՊԵ՞Ս ԵՆ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ
«Չնայած այն բանին, որ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը չի ընդգրկվել պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակում, մշակույթի նախարարությունը համարում է, որ քաղաքաշինական ծրագրերում պետք է հաշվի ...ԱՇԽԱՐՀՈՒՄ 58 ԵՐԿԻՐ ԴԵՌևՍ ԿԻՐԱՌՈՒՄ Է ՄԱՀԱՊԱՏԻԺ
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի և Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տոբյորն Յագլանդի համատեղ հռչակագիրը 2011 թ. հոկտեմբերի 10-ի՝ մահապատժի ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՍՈՂԱՆՔԻ ԵՐՐՈՐԴ ԶՈՀԻ ՄԱՐՄԻՆԸ
Այսօր՝ ժամը 09:30-ի սահմաններում, Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի գոտում փրկարարները հողազանգվածից դուրս են բերել դի:
Ժամը 10:10-ի դրությամբ Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի գոտում հայտնաբերված ...ԿԱՊԱՆ-ՇԻԿԱՀՈՂ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԱԿԱՆ Է ԳՏՆՎԵԼ
Հոկտեմբերի 10-ին ահազանգ է ստացվել, որ հեռագրասյուների շրջակա տարածքների մաքրման աշխատանքների ժամանակ Սյունիքի մարզում՝ Կապան-Շիկահող ավտոճանապարհի 15-րդ կմ-ում, հայտնաբերվել է ական:
Դեպքի վայր է մեկնել ...ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՄՈՏԵՑԵԼ Է ԹՌՉԿԱՆԻՆ՝ ՉՆԱՅԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՐԳԵԼԵԼ Է
Երեկ շինարարական տեխնիկա է տեղափոխվել դեպի Թռչկան ջրվեժ՝ չնայած այն բանին, որ բնապահպանության նախարարը հրաման էր տվել կասեցնել Թռչկանի ջրվեժի մոտ հէկ կառուցելու շինարարական աշխատանքները:
Շինաշխատանքների ...ՎԵՐԱՔՆՆԻՉԸ ՄԵՐԺԵՑ «ԺԱՄԱՆԱԿԻՆ»
Տաթևիկ Շալջյան
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը «Ժամանակ» օրաթերթի վերաքննիչ բողոքն ընդդեմ Բելլա և Սեդրակ Քոչարյանների մերժեց՝ թողնելով նույնը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:
Դատարանը ...ՍՊԻՏԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ. «ԿՐԵԴՈ» ԹԱՏՐՈՆԻ ՁՅՈՒՆԵ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Մերի Միքայելյան
Տարիներ առաջ բուլղարական «Կրեդո» թատրոնը, որը բաղկացած է երկու հոգուց, հիացրեց ու գրավեց հանդիսատեսին աշխարհի տարբեր երկրներում Գոգոլի «Շինել» ներկայացումով: 2 տարի առաջ «Շինել» ներկայացումը ցուցադրվեց ...ՋՐՎԵԺՈՒՄ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ՁԵՒԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԴԻՏԱՐԿԵԼ
Քրիստինե Աղալարյան
Շուրջ 8000 բնակիչ ունեցող Ջրվեժ համայնքը մանկապարտեզ չունի
Երեւան քաղաքին սահմանակից Ջրվեժ համայնքը համարվում է բարեկարգ համայնքներից մեկը: Գլխավոր փողոցները մաքուր են, հասցեները` փակցված, փողոցներում ...ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ը ՆՇԵԼ ՈՐՊԵՍ ՀՀ և ԼՂՀ ՔԱՐՏԵԶԻ ՕՐ
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճիշտ քարտեզն արդեն տեղադրված է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ «Օգտագործենք ճիշտ ...ԸՍՏ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ Է ՈՒՂԵՆԻՇ ԼԻՆԵԼ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿԸ
Մերի Մամյան
Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը դրական գնահատեց վերջին ութ ամսվա ազգային վիճակագրական տվյալները և ուզում է «հավատալ, որ ...ՊԱՏԱՀԱՐ ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՈՒՄ. 20-ԱՄՅԱ ԼԻՑՔԱՎՈՐՈՂԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Հոկտեմբերի 10-ին «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց պողոտայի բենզալցակայանում բախվել է լիցքավորման համար կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, որն էլ հարվածել է 20-ամյա լիցքավորողին:
Տուժողը ...ՄԻ ՇԱՐՔ ՀԿ-ՆԵՐ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Հայտարարություն
2011թ. սեպտեմբերի 6-ին ներքոնշյալ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները հանդես էին եկել հայտարարությամբ, որով արտահայտել էին իրենց մտահոգությունը հայկական բանակում առկա իրավիճակի, ...ԱՐՑԱԽԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԴԻՐ Է ԴՐԵԼ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԱՐՁԱԿԵԼ 1,5 ԱՆԳԱՄ
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են ընթացիկ աշնան ցանքի և գալիք գարնանացանի հարցերն են քննարկվել: Քննարկմանը ներկա էին հանրապետության գյուղատնտեսության ...32 ԻՐԱՆՑԻ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԻՐԱՆ
Իրանի խնդրանքով և Հայաստանի բարի կամքի դրսևորմամբ օգոստոս և հոկտեմբեր ամիսներին երկու փուլով Իրան է տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում պահվող Իրանի քաղաքացի 32 դատապարտյալ` այնտեղ ...«ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԳՐՈՇԻ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԻ՞»
«ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում են համատեղ ահազանգերի շարք հնչեցնել՝ «Բնություն, թե՞ փող» ընդհանուր խորագրով:
Ըստ հավաստի աղբյուրների՝ ...ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-7-Ը ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության և ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի հաշվետվությունը 2011 թ. հոկտեմբերի 3-7-ը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքների մասին
- 3 հոկտեմբերի ...ԿԵՉԱՌԻՍԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ՞. ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ԴԵՄ ՉԷ
Անի Հովհաննիսյան
«Կեչառիս» եկեղեցու տարածքում շինարարություն իրականացնելու նախագիծը ՀՀ մշակույթի նախարարությունը մերժել է: Համարվել է, որ կառուցապատմանը տրված է պատմամշակութային համալիրին ոչ հարիր տեսք: Փորձեցինք պարզել, ...ԱԹԵՆՔՈՒՄ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐ-ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻ ԿՈՂՔԻՆ, ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ՆԱՆՍԵՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ
Հոկտեմբերի 10-ին և 11-ին Աթենքում տեղի ունեցան նորվեգացի ականավոր հումանիստ, բևեռախույզ, գիտնական, դիվանագետ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ, ...ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ 30 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆԸ
Այսօր Երևանում հանրությանը ներկայացվեց հրատարակություն, որը ներառում է ՀՀ վճռաբեկ դատարանի ընտրված որոշումների իրավական վերլուծություն և մեկնաբանություններ: Հրատարակությունն անդրադառնում է մարդու իրավունքների ...ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎՈՒՄ Է ՏԱՐՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻՑ
Վահե Սարուխանյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անբաժան մասը տնտեսական համագործակցությունն է, որն այսօր, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, այնուամենայնիվ, գոյություն ունի: Երեւան-Ստամբուլ-Երեւան ...ՀՂԻ ԿՆՈՋԸ ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՈՂԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ
Այսօր ձերբակալվել է 53-ամյա Արամայիս Նալթատյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի ...
ՄԱՅՐԱՎԱՆՔ. ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ՝ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԵՐԿՐՈՒՄ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ
ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀԵՏ՝ ՊՌՈՇՅԱՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ. «ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԻՑ»
ՅՕՆՔԸ ՇՏԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՉՔԸ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՅՈՑ ԻՆՔՆԱՍՊԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԷՋՄԻԱԾՆԻ ՕՐԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՍԳՈ ՕՐ ԷՐ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻ ՀԱՄԱՐ
«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ՝ ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
«ՄԱՇՏՈՑ. ՍՐԲԱԶԱՆ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐԸ» ՇԱՐԱԿԱՆԻ ԲԱԶՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԵՄՊԼԵՐԱՅԻՆ ՓՈՐՁՆ Է
«ՀԱՅԱՑՔ». ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՕՂԻՆԵՐԸ ԲԱՐԵՀԱՋՈՂ ՎԱՃԱՌՎՈՒՄ ԵՆ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԻՆՉԻ ՀԱՄԱՐ Է ԴԱՏՎԵԼ ԱՐՏՈՒՇԸ
«ԴԺՎԱՐ ԱՊՐՈՒՍՏ» ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԸ` «ԱՂԲ ԵԹԵՐԻՑ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՂԹՈՂ
ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂ. «ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՔՐ ՁՈՒԿ ԼԻՆԵՐ, ՄԵՆՔ ԱՅՆ ԱՐԴԵՆ ԿԵՐԵԼ ԷԻՆՔ»
Վահե ՍարուխանյանՆԱԽԱՐԱՐ ԵՐԻՑՅԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ
Լարիսա Փարեմուզյան«ՀՐԱՊԱՐԱԿ». «ՈՐՆ Է ՆՐԱ ՄԵՂՔԸ, ՈՐ «ԳԱՌՆՈՒ ԼԱՎԱՇԻ» ՏՆՕՐԵՆԻ ՄԻՋՆԵԿ ՏՂԱՅԻ ՀԵՏ ԾԱՆՈ՞Թ Է»
ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿԻ «ՀԱՐՅՈՒՐ ՈՒ ՄԵԿ ՀԱՅՐԵՆԸ»՝ ՎՐԱՑԵՐԵՆ
- 0 Սահմին հին հայոց տոմարի երրորդ ամիսն է, (հոկտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 8-ը): Ըստ Վանական Վարդապետի, Սահմի անունը առնչվում է սահմանել բայի հետ, որովհետև իբր այդ ամսում էր սահմանվում ձմռան նախապատրաստական աշխատանքների կատարումը: Ըստ ակադեմիկոս Ստ. Մալխասյանի, Սահմի նշանակում է սերմանց:
- 1909 Խարբերդի ճամբարում սպանեցին հեղափոխական գործիչ և հրապարակագիր Եղիշե Թոփչյանին:
- 1920 Դաշնակցական կառավարության հետ բանակցություններ վարելու նպատակով Երևան է ժամանում Խորհրդային Ռուսաստանի պատվիրակությունը Բ. Լեգրանի գլխավորությամբ:
- 1957 Լույս տեսավ «Երևան» (այժմ «Երեկոյան Երևան») թերթի առաջին համարը:
- 1967 Վախճանվեց նավատորմի ծովակալ Իվան Իսակովը: (Ծնվ. 1894թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

