
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԸ ԽՈՑՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՐՔԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾԻՑ
- Սեպտեմբերի 12-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի երկնքում խփված ադրբեջանական անօդաչու ինքնաթիռը, ըստ փորձագետների, եղել է իսրայելական արտադրության «Hermes-180» եւ «Hermes-450» սարքերի հիբրիդ: Նախ՝ հասկանանք, թե իրենցից ինչ են ներկայացնում այս ԱԹՍ-ները (անօդաչու թռչող սարք):

Երկու ինքնաթիռների նախագծողն էլ իսրայելական «Elbit Systems» ընկերության դուստր ձեռնարկությունն է՝ «Silver Arrow»-ն: Այս սարքերը նախատեսված են օդային հետախուզական եւ պարեկային թռիչքների, ինչպես նաեւ այլ միջոցներից բացվող կրակի՝ օդից ուղղորդման համար: Փորձագետների կարծիքով, սակայն, «Hermes-450»-ը իսրայելցիները կարող են համալրել «օդ-ցամաք» հրթիռներով՝ պաղեստինցի մարտիկներին ոչնչացնելու համար:
«Hermes-180»-ը առաջին թռիչքը կատարել է 2002-ին, իսկ «Hermes-450»-ը՝ 1994-ին: Երկուսն էլ պատրաստված են ոչ մետաղային, կոմպոզիտ նյութերից, ինչը դժվարացնում է ՀՕՊ ռադիոլոկացիոն կայանների կողմից դրանց հայտնաբերումը: «Hermes-450»-ի միայն ինքնաթիռը գնահատվում է շուրջ 2 մլն դոլար, իսկ դրան սպասարկող վերգետնյա համակարգերը ներառյալ՝ մոտ 10 մլն դոլար: Առավելագույն արագությունը 176 կմ/ժ է («180»-ինը՝ 194 կմ/ժ), թռիչքի գործնական բարձրությունը՝ 6100 մ (4575 մ), տեւողությունը՝ մինչեւ 14 ժամ (մոդիֆիկացված 450S տարբերակը կարող է օդում գտնվել մինչեւ 20 ժամ, իսկ «180»-ը՝ մինչեւ 10): Անվանումների 450 եւ 180 թվերը արտահայտում են ինքնաթիռների թռիչքային քաշը: 38-ձիաուժանոց շարժիչով «180»-ի թռիչքի շառավիղը 110 կմ է, իսկ 52 ձիաուժ ունեցող «450»-ի նախկին շարժիչների փոխարեն այժմ «Elbit Systems»-ը մշակել է 70 ձիաուժով նոր շարժիչներ, որոնց շնորհիվ ոչ միայն ավելացել է թռիչքային ժամանակը, այլեւ թռիչքի շառավիղը՝ մինչեւ 200 կմ:
Իր չափերով «450»-ը մի փոքր գերազանցում է «180»-ին, սակայն իրենց բնութագրիչներով երկուսն էլ դասվում են միջին կամ «միդի» ԱԹՍ-ների խմբին: GPS-ի օգնությամբ ինքնակառավարվող այս սարքերը տվյալների փոխանակման համակարգի շնորհիվ վերգետնյա կայանին են փոխանցում պատկերներ իրական ժամանակում:
2008 թ. ապրիլին Աբխազիայի երկնքում ոչնչացվեց վրացական «Hermes-450»: Թբիլիսին հաստատեց այդ լուրը, սակայն նշեց, որ այն խփվել է ոչ թե Աբխազիայի ՀՕՊ-ի, այլ ռուսական «ՄիԳ-29» կործանիչի կողմից: Ռուսական կողմը հերքեց իր մասնակցությունը: Նախագահ Սահակաշվիլին հայտարարեց, որ Վրաստանը ունի 40 անօդաչու ինքնաթիռ-հետախույզ, որոնք «թռել են, թռչում են ու թռչելու են» Աբխազիայի վրայով:
Աբխազական կողմն իր հերթին պնդում էր, որ 2008-ի մարտ-մայիս ամիսներին ոչնչացրել է 7 հատ նմանատիպ հետախույզ, չնայած Թբիլիսին ընդունում էր միայն մեկի խփվելու փաստը:
Ստոկհոլմի խաղաղության հետազոտման միջազգային ինստիտուտի տվյալներով՝ 2005-ին Վրաստանը Իսրայելից գնել է 2 «Aerostar», իսկ 2007-ին՝ 5 «Hermes-450» ԱԹՍ: Իսկ ահա Ադրբեջանը 2007-2008 թթ. Իսրայելին պատվիրել է 4 «Aerostar» եւ 10 «Hermes-450»:
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը նշում է, որ, ըստ համացանցի ոչ ստույգ տվյալների, այսօր Ադրբեջանի սպառազինության մեջ կա երեք տեսակի ԱԹՍ՝ «Orbiter», «Aerostar» եւ «Hermes-450», յուրաքանչյուրից՝ մոտ մեկ տասնյակ, չնայած որ այս վերջին դեպքը խոսում է նաեւ երկու «Hermes»-ների գոնե հիբրիդ-սուրոգատի առկայության մասին: Ընդ որում՝ առաջին երկուսի արտադրողը կրկին իսրայելական «Aeronautics Defense Systems»-ն է: Հատկանշական է, որ այս ընկերության եւ Ադրբեջանի կառավարության միջեւ 2009-ին կնքված համաձայնագրով Ադրբեջանում կառուցվել է անօդաչու հետախուզական եւ հարվածային (ռմբակոծիչ) ինքնաթիռների գործարան:
2011-ի մարտին Բաքվում շահագործման հանձնված «AZAD Systems» ձեռնարկությունն արդեն սկսել է «Orbiter-2M» գերթեթեւ («միկրո») ինքնաթիռների արտադրությունը:
Փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, վերլուծելով ԱԹՍ-ների կիրառության հեռանկարները մեր տարածաշրջանում, գրում է. «Ելնելով պետության ռազմատեխնիկական անկախությունից` նպատակահարմար է ԱԹՍ-ները, ինչպես եւ ցանկացած սպառազինություն, ստեղծել սեփական միջոցներով եւ չներկրել արտասահմանից: Հաստատապես անքննարկելի է այն, որ ՀՀ ԶՈւ-ին անհապաղ հարկավոր են ԱԹՍ-ներ, եւ ոչ մեկ-երկուսը: Մեր տարածաշրջանի համար առանձնահատուկ կարեւորություն ունեն ԱԹՍ-ների որոշակի բնութագրեր: Օրինակ` հարկավոր է, որ ԱԹՍ-ն ունենա ոչ պակաս, քան 6 կմ թռիչքային բարձրություն, լինի կատապուլտային արձակմամբ, անկարգելով կամ հատուկ հարմարանքով վայրէջք կատարող: Սովորական թռիչքուղուց թռչող եւ նույն տեղում վայրէջք կատարող ԱԹՍ-ները մեզ մեծ ծառայություններ չեն կարող մատուցել: Մեզանում շատ կարեւոր է զարգացնել նաեւ այլ տեսակի ԱԹՍ-ները, մասնավորապես՝ օդապարիկներ: Օդային սահմանի վերահսկողության, օդուժի կիրառության եւ անգամ խաղաղ թռիչքների կազմակերպման գործում այս սարքերի դերը շատ կարեւոր է: Առանձնահատուկ նրբություններ շատ կան: Թեման առհասարակ պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում, հատկապես, երբ մեր հարեւան երկրներն ակտիվորեն զարգացնում են այս տեխնոլոգիաները»:
Փորձագետը նշում է, որ միգուցե քանակական առումներով Ադրբեջանն այս ոլորտում առավելություն ունի, սակայն մյուս կողմից՝ դա իսրայելական առավելություն է: Իսրայելը մեծ փորձ ունի այս ոլորտում, իսկ մենք 0-ից սարքում ենք մեր տեղականը, ինչը մի քանի տարի անց մեզ կարող է ոլորտի առաջատար դարձնել:
ՀՀ ԶՈւ-ն իր ԱԹՍ-ներից մի քանիսը ներկայացրեց սեպտեմբերի 21-ի զորահանդեսում: Ինչպես դեռ հունիսին նշել էր ՊՆ ավիացիայի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Մկրտչյանը, հայկական արտադրության համակարգերը կարող են գործողություններ իրականացնել նույնիսկ հակառակորդի խոր թիկունքում, քանի որ դրանք օպերատիվ խորքի համար աշխատող անօդաչու համակարգեր են: Մկրտչյանը չի բացառել, որ թեկուզ համեմատության համար ձեռք կբերվեն նաեւ արտասահմանյան ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 12-ին խոցված ինքնաթիռը, եթե հավատալու լինենք պաշտոնական հայտարարություններին, ադրբեջանական օդուժի առաջին կորուստն էր 1994-ի մայիսյան զինադադարից հետո, քանի որ նախկինում նման բանի մասին չի խոսվել: Սակայն Ա. Հովհաննիսյանը նշում է, որ նախկինում էլ գուցեեւ նման դեպքեր եղել են, սակայն նպատակահարմար չի եղել ասել: Բացի այդ՝ սա ԱԹՍ-ների կողմից սահմանախախտման առաջին դեպքը չէ, իսկ թե ինչու մեր ՀՕՊ-ը չի որսացել դրանց, փորձագետը նշում է, որ դրանք բալիստիկ հրթիռներից հետո ամենաբարդ խոցվող սարքերից են, իսկ չհայտնաբերման տեսանկյունից առաջին տեղում են: Հնարավոր է նաեւ, որ սարքին հետեւող օպերատորները հետ են քաշել այն՝ զգալով խոցման վտանգ:
Ադրբեջանական ԱԹՍ-ն կտորների է բաժանվել ոչ թե հրթիռից, այլ ծրագրային խափանումից հետո վայր ընկնելուց: Այն վնասազերծվել է հայկական արտադրության սարքով: «Մենք այսօր ունենք խոցման նոր ճարտարապետություն: Սարքը խոցվել է ոչ թե անմիջական խոցման սկզբունքով, այլ, կոպիտ ասած, էլեկտրոնային հարվածով: Սա նոր տերմին է, որը կարելի է դնել շրջանառության մեջ: Դա այնպիսի ծրագրային խափանում է, երբ մեր սարքը կարողանում է այնպիսի հարված հասցնել ինքնաթիռին ու դրա կառավարման համակարգին, որ այն այլեւս անկառավարելի է դառնում»,- նշում է Հովհաննիսյանը:
Մի քիչ պատմությունից
Թե ինչ է կատարվել հակառակորդի ինքնաթիռների ու ուղղաթիռների հետ պատերազմական տարիներին՝ 1991-1994 թթ., ներկայացնենք փաստերով, որոնց անդրադարձել է փոխգնդապետ Տիգրան Դեւրիկյանը «ՀՕՊ զորքերը Արցախյան պատերազմում» հոդվածում:
1991-ի վերջին հայ հակաօդայինները առաջին անգամ Ստեփանակերտին հարակից «26»-ի դիրքից խոցել են ՕՄՕՆ-ականներ տեղափոխող ուղղաթիռը: Արդեն 1992-ի վերջին թշնամու օդուժը կրել էր 8 ուղղաթիռի եւ 13 ինքնաթիռի կորուստ: 1992-ի դեկտեմբերին ադրբեջանական ՌՕՈւ-ն գրոհեց Հայաստանի տարածքը՝ Կապանը, հետո՝ Վարդենիսը: Դեկտեմբերի 11-ին Հայաստանի երկնքում առաջին անգամ խփվեց թշնամու «ՄիԳ-21»-ը: ՀՀ տարածքում թշնամու օդուժը վերջին անգամ կորուստ կրեց 1994-ի փետրվարի 21-ին կրկին Վարդենիսում, կրկին «ՄիԳ-21»: Իսկ պատերազմում հայ հակաօդայինների վերջին խոցումը եղավ զինադադարից օրեր առաջ՝ 1994-ի ապրիլի 23-ին, երբ Ստեփանակերտի երկնքում ոչնչացվեց գրոհող ինքնաթիռներից մեկը: «Դրանից հետո ադրբեջանական ոչ մի ինքնաթիռ ԼՂՀ կամ Հայաստան օդային հարված հասցնելու չի եկել: Երեւանի ու Ստեփանակերտի ՀՕՊ հրամանատարական կետերում այսօր նույն պահին գիտեն ադրբեջանական ինքնաթիռների օդ բարձրանալը, մակնիշը, ազդականչը, օդաչուին եւ էլի ուրիշ բաներ,- գրում է Դեւրիկյանը եւ շարունակում,- ըստ գտնված բեկորների՝ պատերազմի ավարտին համարվում էր, որ հայկական ՀՕՊ զորքերը ոչնչացրել են Ադրբեջանի 24 օդային հարձակողական միջոց: Հետագա տարիներին տարբեր վայրերում գտնված բեկորները վկայեցին, որ այդ թիվն իրականում երեք տասնյակից ավելի է: Հետո նաեւ պարզվեց, որ Արցախյան ազատամարտը միակ լոկալ պատերազմն էր, ուր հակաօդային պաշտպանության զորքերը լիովին կատարել են իրենց խնդիրը, ընդ որում՝ չունենալով կործանիչ ավիացիա:
Արեւմտյան՝ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գործող չափանիշներով՝ ռազմաօդային ուժերի 10 տոկոսի (նախկին խորհրդայինով՝ 20 տոկոս) կորստյան դեպքում ավիացիան դադարում է գործել, որովհետեւ համարվում է, թե հակառակորդն ունի կայուն եւ իր մարտական խնդիրը կատարող ՀՕՊ համակարգ: 1992-1994 թթ. Ադրբեջանի ռազմաօդային ուժերը կորցրին մարտունակ վիճակում գտնվող օդային հարձակողական միջոցների շուրջ 40 տոկոսը: Դա սարքերը չեն վկայել, դրանց բեկորները գտնվել են...»: Ընդ որում՝ իր հերթին հայկական ռազմական ավիացիան, որը գերազանցապես կատարում էր տրանսպորտային փոխադրումներ, հակառակորդի կրակից չի կորցրել ոչ մի թռչող սարք:
Պատերազմի նախնական շրջանում հայ հակաօդայինները թշնամու ՌՕՈւ-ի դեմ պայքարում էին «Իգլա», «Ստրելա-2», «Ստրելա-3», «Ստրելա-10», «Ս-60», «ԶԿ-23-2», «Շիլկա» միջոցներով, ԴՇԿ, ԿՊՎՏ խոշոր տրամաչափի գնդացիրներով: Սպառազինությունն աստիճանաբար համալրվեց ավելի հզոր կայանքներով՝ «Օսա-ԱԿ», «Ս-125», «Կրուգ» համակարգերով, «Պ-18», «Պ-40» ռադիոլոկացիոն կայաններով: Ներկայում հայկական ՀՕՊ-ը զինված է նաեւ մի շարք հզոր այլ կայանքներով, այդ թվում՝ ժամանակակից «Ս-300» համակարգերով:
- Վահե Սարուխանյան
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԱՆՈՒՆԸ ՓՈԽԵԼ ԵՒ ԴԱՐՁՆԵԼ «ԿՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ»
Գրիշա Բալասանյան
Սեպտեմբերի 21-ին, երբ համայն հայությունը Հանրապետության հրապարակում տոնում էր Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձը եւ Երեւանի տոնը, մի խումբ բնապահպան հեծանվորդներ աղբից մաքրում էին Երեւանի դեմքը՝ Բուսաբանական ...«ՀՐԱՊԱՐԱԿ». ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԽՈՒՃԱՊԻ ԵՆ ՄԱՏՆՎԵԼ
ՀՀԿ խորհրդի վերջին նիսից հետո, թերթի տեղեկություններով, գործարար պատգամավորները լրջորեն անհանգստացել են: Թեև ամիսներ շարունակ խոսում էին հաջորդ խորհրդարանում գործարարներին չընդգրկելու մասին, սակայն նրանք ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ՓՈՂ ԿԱՄ ԴԻՄՈՒՄ
Պլանային վերանորոգման մեջ գտնվող Հայկական ատոմակայանի վերագործարկումը վտանգված է: Թերթի տեղեկությունների համաձայն, ՀԱԷԿ-ի ինժեներատեխնիկական անձնակազմի 158 աշխատակից սեպտեմբերի 20-ին ազատման դիմում է ...«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔԻՆՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ». ԼՈՒՍԱՅԻՆ ԷՖԵԿՏՆԵՐԸ ՑՆՑՈՂ ԷԻՆ
Անկախության 20-ամյակի առթիվ իշխանությունները խոստացել էին մայրաքաղաքը զարդարել լուսային էֆեկտներով:
«ՉԻ»- Միանգամից ասենք` նրանք իրենց խոստումը կատարեցին: Լուսային էֆեկտներն իսկապես ցնցող էին: Քաղաքի ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԵՐԱԶԵԼՆ ԱՅԼԵՒՍ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ՊԻՏԻ ՀԱՄԱՐՎԻ ՆՎԱՍՏ ՈՒ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ»
Սեպտեմբերի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում մասնակցեց Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:
Միջոցառմանը նախարար Նալբանդյանը Գեղարքունիքի ...ԿՍՏԵՂԾՎԻ «ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄՏԱԾՈՂՆԵՐ» ԸՆԹԵՐՑԱՍԵՐՆԵՐԻ ԱԿՈՒՄ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնադրամի «Բազե» ակումբն «Ակտիվ երիտասարդ քաղաքացիներ նախաձեռնություն» հասարակական կազմակերպության, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի ...ՇՓՈԹՎԱԾ` ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՏԱՍՆԱՄՅԱԿԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Արմեն Առաքելյան
Անկախության կարեւորումը պայմանավորված չէ ոչ զորահանդեսների մասշտաբներով, ոչ հանրապետության նախագահի ելույթների պաթոսով, ոչ էլ հասարակական-քաղաքական շրջանակների պաշտոնական ընդունելություններով ու տարատեսակ ...ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԴԱՐՁԸ` ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Սեպտեմբերի 20-ին Վրաստանի մայրաքաղաքում սկիզբ առավ հանդիսավոր միջոցառումների շարքը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին:
Այն սկսվեց Թբիլիսիի կոնսերվատորիայի շենքում կազմակերպված ...ՀՐԱՆՏ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ. ԱՄԵՆՔԻՍ ԵՒ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ, ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻՍ
որ հայրենի երկրում ենք եւ բախտի ծանր պարտադրանքով հայրենի երկրում չենք
որ մայրենի բարբառով ենք ղողանջում մեր կյանքը եւ ղողանջում ենք ոչ մայրենիով
որ հայրենյայց հավատո բարձր գմբեթների ներքո ենք եւ` ...«ԵԹԵ ԱՅԴ ՄԱՐԴԻԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՉԼԻՆԵԻՆ, ԿԱՐՈՂ ԷԻՆ ՆՈՒՅՆ ՁԵՒՈՎ ՄՈՆՈՊՈԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ»
Գրիշա Բալասանյան
«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը
Վերջերս ՀՀԿ-ի ներսում անընդհատ խոսում են, որ գալիք խորհրդարանական ընտրություններին չեն խրախուսելու գործարարների մուտքը Ազգային ...ԱՐԳԱՎԱՆԴՈՒՄ ԿԱՀՈՒՅՔԻ ՊԱՀԵՍՏ Է ԱՅՐՎԵԼ
Սեպտեմբերի 20-ին`ժամը 13.56-ին ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում այրվում է կահույքի պահեստ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ,ապա ելնելով հրդեհի բարդության աստիճանից`ևս երկու մարտական ...ԱՐԱԳԱԾՈՏՆՈՒՄ ԿԱՐԿՈՒՏԸ ՎՆԱՍԵԼ Է ՇՈՒՐՋ 65 ՀԱ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՔՆԵՐ և ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐ
Սեպտեմբերի 20-ին`ժամը 18.30-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Լեռնարոտ և Ագարակավան գյուղերում տեղացել է ուժեղ կարկուտ, որը վնասել է Լեռնարոտում` 50-55 հա գյուղատնտեսական նշանակության ...ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ
Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Վաշինգտոն` Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, ինչպես նաև Համաշխարհային Բանկի և Արժույթի միջազգային ...ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Սեպտեմբերի 21-ին` ժամը 10.44-ին. անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում` պանթեոնի տարածքում, տեղադրված է պայթուցիկ սարք:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական ...ԿՄԵԿՆԱՐԿԻ «ԱՆԱՐԳԵԼ ՏԵՂԱՇԱՐԺ՝ ԻՐԱՎՈՒՆՔ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» ՖՈՏՈՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Սեպտեմբերի 23-ին` ժ.12։00-ից մինչև 18։00-ն «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը Արամ Խաչատրյանի արձանին հարող տարածքում կանցկացնի բացօթյա ֆոտոցուցահանդես՝ նվիրված միջավայրի մատչելիությանը ...ՕՎՍԱՆՆԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ
Սեպտեմբերի 21-ին` ժամը 23.41-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բելյակով փողոցի թիվ 5 շենքի 30-րդ բնակարանի բնակիչ Օվսաննա Աջանմողլյանը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՌՅԱԿՈՒՄ` «ԱԿՏԻՎ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԷՔՍՏՐԵՄԱԼ ՀԱՆԳԻՍՏ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղեկացնում է, որ համաշխարհային ճանաչում ունեցող «National Geographic Traveler» ամսագիրը, միջազգային քվեարկության արդյունքում, «ակտիվ, այդ թվում էքստրեմալ ...ԵՐԿՈՒ ՎԹԱՐ` ՄԱՀՎԱՆ ԵԼՔԵՐՈՎ
Այսօր` ժամը 01.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում` «Եռաբլուր» փառքի պանթեոնի մուտքի դիմաց, դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 21 UՍ 511 պետհամարանիշի ...ԱՎԱԶՈՎ ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳՍՏԱՑՆԵԼ ՀՂԻՆԵՐԻ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Մերի Մամյան
Շուտով Հայաստանում առաջին անգամ գործելու է «Ավազով նկարչության կենտրոն SandPro»։ Այն լինելու է Ռուսաստանի համանուն կենտրոնի հայկական մասնաճյուղը։
Կենտրոնի տնօրեն Ինեսսա Միրզոյանը նշեց, որ իրենց այցելուների ...ՈՐԴՆԱ՞Ծ «ԿՈՎԻԿ»` «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ»-ԻՑ (ՎԻԴԵՈ)
Արարատ Դավթյան
«Աշտարակ կաթ»-ը, ինչպես ընկերության կայքէջում է նշված, սպառողներին անակնկալ է մատուցել` շուկա հանելով «խիստ օգտակար» «Կովիկ» կաթը, որն «առողջության գրավականն է եւ կօգնի մեր երեխաներին ապագայում զերծ մնալ ...SOS: ՓՐԿԵՆՔ ԾԱՌԵՐԸ ՀԱՏՈՒՄԻՑ
«Խոսքի իրավունքը» տեղեկացնում է, որ քիչ առաջ բնակիչները ահազանգել են, որ Գյուլբեկյան 43 հասցեում ծառ է հատվում: Բացատրությունն էլ շատ տարօրինակ` իբրև ծառի արմատներն արդեն երևում են, շուռ կգա: Բնակիչներն ...ԱՐՄԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Պապիկյանին Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին (նստավայրը՝ ...ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ, ԿՐԿԻՆ S.O.S. ՍԵՒԱՆ
Հասարակական կազմակերպությունները եւ սոցիալական ցանցերի ակտիվիստները որոշել են միավորվել եւ կրկին հայտարարել S.O.S. Սեւան: Սեպտեմբերի 20-ին` Երեւանի Օրհուս կենտրոնում, տեղի ունեցավ Սեւանա լճիփրկության ...ԴՐԱՄԱՀԱՎԱՔՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է. ՆԱԽԱԳԱՀԸ 10000 ԴՈԼԱՐ Է ՓՈԽԱՆՑՈՒՄ ԳՐՈՂԻ ՀԱՄԱՐ ԲԱՑՎԱԾ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻՆ
Մերի Միքայելյան
50 հազար դոլար` այսքան գումար է հավաքվել հայտնի գրող Հովհաննես Գրիգորյանի կյանքը փրկելու համար նախաձեռնված դրամահավաքի արդյունքում: Այսօր` «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպվող բարեգործական համերգով ...ՎԱՐՉԱՊԵՏԸ, ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր կայացած կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը նորից է անդրադարձել Հայաստանի վերաբերյալ միջազգային կառույցների զեկույցներին: Նախորդ նիստերից մեկում նա ուշադրություն էր հրավիրել տնտեսական ...ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԵՐԸ, ՈՐ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՋ ԲՈԼՈՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ, ՏԱՐԱԾՎՈ՞ՒՄ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՔԱՆԴՈՂՆԵՐԻ ՎՐԱ
Այսօր Ժառանգություն խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակով ՀՀ վարչապետին ահազանգել է Արաբկիր վարչական շրջանի Փափազյան 8 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի ապօրինի քանդման առնչությամբ: Պատգամավորը ...ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄԱՑՈՒՆ` ՅՈԹ և ԱՎԵԼԻ ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՈՒՆԵՑՈՂ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում գյուղատնտեսության նախարարին պարտավորեցրել է Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 1100 տոննա ցորենի էլիտային վերարտադրության սերմացուն «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով ...ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԵՐԿՈՒ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔ ԱՅՆՏԵՂԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ
Գործադիրն այսօր իր` «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով հողամաս տրամադրելու ավելի վաղ ընդունած որոշման մեջ կատարել է փոփոխություն` 0.30 հեկտարով ավելացնելով նշված ...ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ՆԱև ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ. ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ 90 ԱՇԽԱՏԱՏԵՂ ԲԱՑԵԼ
ՀՀ կառավարությունը որոշել է իր ավելի վաղ ընդունած որոշումը, որը վերաբերում էր Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը ...ԱՎԱՐՏԻՆ ԿՀԱՍՑՎԻ ՅՈԹ ԿՐԹՕՋԱԽԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԸ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել 2011 թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ իր նախկին որոշումներից մեկում, ինչը հնարավորություն կընձեռի շարունակել հինգ ավագ դպրոցի (այդ թվում՝ Կապանի ...ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՏԱՏԵԼ ԵՐԿԱՐԱՏև և ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱԿ-ԿՈԱԼԻՑԻԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Զարեհ Ասատրյան
Ինչպե՞ս հասնել ժողովրդավարության առանց ցնցումների` չմատնվելով սովի նրանց կողմից, ովքեր տնօրինում եմ տնտեսական ռեսուրսները և չենթարկվելով սպանդի նրանց կողմից, ում ձեռքում է հարկադրանքի մեքենան: ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌԸ ԽՈՑՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՐՔԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾԻՑ
Վահե Սարուխանյան
Սեպտեմբերի 12-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի երկնքում խփված ադրբեջանական անօդաչու ինքնաթիռը, ըստ փորձագետների, եղել է իսրայելական արտադրության «Hermes-180» եւ «Hermes-450» սարքերի հիբրիդ: ...ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԱՐՁԱՆԻ ՎԻՃԱԿԸ. «ՉԵՆՔ ԼՌԵԼՈՒ»-Ն ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է (ՏԵՍԱՅՈՒԹ)
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության ահազանգում է Երևանի կամերային երաժշտության տան հարևանությամբ գտնվող Հովհաննես Այվազովսկու արձանի վիճակի մասին` կոչ անելով քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանմանը ...ԼևՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ
Սեպտեմբերի 22-ին Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Եվրոմիության պատվիրակության ղեկավարի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Չեխիայի Հանրապետության, ...1134 ԱՇԱԿԵՐՏ ԿԾԱՆՈԹԱՆԱ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ` ՇՐՋԵԼՈՎ ԲԱՑՕԹՅԱ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ
Երևանում զբոսշրջությունն առավել ակտիվ ու բովանդակալից դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կազմած «Սիթի-տուր» նախագիծը, ինչպես և խոստացել էր Երևանի քաղաքապետարանը, ծրագրի մեկնարկի առաջին օրերին անվճար ...ԴՈՒ ԱՆԿԱԽ ԵՍ ՄՆԱԼՈՒ, «ԹՌՉԿԱՆ» ՋՐՎԵԺ
Հայերի համար հիշարժան և տոնական օր էր այսօր, նշվեց այն շքեղությամբ և հանդիսավոր կերպով, չնայած որ Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում իսկապես անթույլատրելի շքեղություն էր: Կարծես այս ...WIFI ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ` ՇՈՒՇԻԻ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ
Քնար Բաբայան
Սեպտեմբերի 20-ից Շուշի քաղաքի տեսարժան վայերում գործում է WiFi ծառայություն: Ծրագիրն իրականացրել է Արցախի կրթական հիմնադրամը Ստեփանակերտի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի միջոցով: Ինչպես ...ԴԱՇՏ ԳՅՈՒՂՈՒՄ ԹԵ' ԵԿԵՂԵՑԻՆ Է ԴԱՇՏԱՅԻՆ, ԹԵ' ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆԸ
Գրիշա Բալասանյան
Արմավիրի մարզի Դաշտի համայնքապետարանի եւ դպրոցի հարեւանությամբ խաչքար է դրված: Մի տարեց կին, պայքարելով քամու դեմ, ճիգեր էր գործադրում, որպեսզի մեկ զույգ մոմ վառեր:
Պարզվեց, որ Դաշտի միակ սրբատեղին հենց ...
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ՀՐԱԺԱՐՎԵ՞Լ ԵՆՔ
ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ և ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ԿՐԿԻՆ ՓՈՐՁԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԱՆՁՆԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ՎԱՏ Է ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԽՈՒՃԱՊԻ ԵՆ ՄԱՏՆՎԵԼ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՐՍԱՆԻՔ
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԱՆՈՒՆԸ ՓՈԽԵԼ ԵՒ ԴԱՐՁՆԵԼ «ԿՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ»
Գրիշա Բալասանյան«ՀԱՅԱՑՔ». ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ` ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵ՞Տ
ՀՀ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԹԻՎ 3 ԲՍՓՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ». ԽՈՐՈՎԱԾԻ ՓԱՌԱՏՈՆ ԱԽԹԱԼԱՅՈՒՄ
Լարիսա Փարեմուզյան«ԷՐԵԲՈՒՆԻ - ԵՐևԱՆ» ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՃՈ ՊԵՏԸ «ԱՆՓՈՐՁ Է, ԲԱՅՑ ԼԱՎ ՏՂԱ Է»
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 2011 (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քրիստինե ԱղալարյանՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ ԼԵՒՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
- 1722 Հայ-վրացական զորքերի միավորումը Գանձակի մոտ, Չոլակ դաշտում:
- 1842 Թիֆլիսում ծնվեց պատմաբան Ալեքսանդր Երիցյանը: (Վախճ. 1902թ.-ին):
- 1918 Երևանում լույս է տեսնում բոլշևիկյան «Խոսք» թերթը:
- 1920 Սկսվում է թուրքական բանակի հարձակումը Արևելյան Հայաստանի վրա:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

