
ԴԱՐՁՅԱԼ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ, ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
- Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր Անկախության 20-ամյակը: Դա հարմար առիթ է անկախության գաղափարը վերստին իմաստավորելու համար: Մամուլում, սոցիալական ցանցերում եւ այլուր խնդրո շուրջ ընթացող քննարկումների դիտարկումը ցույց է տալիս, որ Հայաստանի հասարակության ակտիվ հատվածին, նախեւառաջ, հուզում են հետեւյալ երկու հարցերը. արդյո՞ք իրական է ՀՀ անկախությունը, եւ ո՞րն է անկախության իրական արժեքը:

Բավականին տարածված կարծիք է, որ ընդհանրապես անկախությունը կեղծ գաղափար է եւ իրականում ոչ մի երկիր լիարժեք անկախ չէ, քանզի բոլոր երկրները այս կամ այն կերպ կախված են միմյանցից: Շատերն էլ նշում են, որ իրականում անկախ կարող են լինել միայն տնտեսապես եւ ռազմական ուժի առումով գերհզոր պետությունները: Բնական է, որ ըստ վերոնշյալ երկու տեսակետների կողմնակիցների, ՀՀ-ն չի կարող անկախ պետություն լինել:
Հասարակության մի մասն էլ, թեեւ համոզված է, որ անկախ լինելու համար գերհզոր պետություն լինելը պարտադիր պայման չէ, նշում է, որ ՀՀ-ն de facto անկախ չէ կամ էլ, լավագույն դեպքում, գտնվում է անկախության կորստի եզրին: Սրա պատճառների շարքում նշվում են առողջ էլիտայի բացակայությունը, հասարակության լայն զանգվածների շրջանում անկախության արժեքի չգիտակցումը, Ռուսաստանից կախված քաղաքական ուժերի կողմից իշխանության բռնազավթումը եւ այլն:
Վերջապես` հասարակության մի հատված էլ նշում է, որ չնայած գերհզոր աշխարհաքաղաքական սուբյեկտներից որոշակի կախվածության առկայությանը, Հայաստանը, այնուամենայնիվ, անկախ պետություն է, քանզի ունի անկախ երկիր լինելու համար անհրաժեշտ բոլոր ֆորմալ հատկանիշները` որոշակի տարածք, մշտական բնակչություն, կառավարման ինստիտուտներ, բանակ եւ այլն:
Դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանում անկախության գաղափարը կարեւորողների մեծամասնության համար անկախությունն այն է, երբ մի էթնիկ խումբ` չգտնվելով որեւէ այլ էթնիկ խմբի կամ պետության տիրապետության, ենթակայության տակ, ունենում է սեփական պետությունը։ Այսինքն` ըստ այդ տեսակետի, օրինակ, քանի որ ներկայիս Հայաստանի Հանրապետության «տիտղոսային ազգը» էթնիկ հայերն են, ուրեմն ՀՀ-ն վերջիններիս անկախ պետությունն է։
Դատելով այդ տրամաբանությունից, ստացվում է, որ ՀՀ քաղաքացիություն ունեցող եզդիների, մոլոկանների, հույների եւ ազգային մյուս փոքրամասնությունների համար ՀՀ անկախության քսանամյակը տոն չպետք է լինի, քանզի նրանք այս պետության «տիտղոսային ազգը» չեն։ Ընդհանրապես` այդ տրամաբանությամբ, օրինակ, Չինաստանի անկախությունը պետք է տոնեն միայն հաները, Մեծ Բրիտանիայինը` միայն անգլիացիները, ԳՖՀ-ինը` էթնիկ գերմանացիները եւ այլն։ Այդ տրամաբանությամբ` ՉԺՀ անձնագիր պետք է տրվի միայն հաներին, Մեծ Բրիտանիայի թագավորության անձնագիր՝ անգլիացիներին, Գերմանիայի հանրապետության անձնագիր՝ էթնիկ գերմանացիներին եւ այդպես շարունակ։ Սակայն դա ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական ազգայնամոլություն, ֆաշիզմ։
Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում անձնագիր ունեցողն է պետության տերը, այսինքն՝ քաղաքացին, եւ անկախությունը նրա տոնն է։ Իսկ անձնագիր ստանում են նրանք, ովքեր կիսում են կոնկրետ քաղաքական հանրույթում հաստատված «հիմնարար խաղի կանոնները», ովքեր պատասխանատվություն են ստանձնում հարգելու դրանք, հանրային կյանքում առաջնորդվելու դրանցով: Եվ այստեղ ոչ մի կապ չունի, թե անձնագիր ստացողը մաշկի ինչ գույն կամ աչքերի ինչպիսի կտրվածք ունի եւ այլն:
Անկախ են լինում միայն քաղաքական ազգերը, այսինքն` այն հանրույթները, որոնք կարողանում են համակեցության ընդհանուր կանոններ հաստատել եւ դրանց հիման վրա ինքնակառավարվել որոշակի տարածքի ներսում։ Քաղաքական ազգ դառնում են, այլ ոչ թե ծնվում։ Պետական անկախության տոնը կարող են նշել միայն քաղաքական ազգերը: Դա քաղաքական ազգի յուրաքանչյուր անդամի տոնն է` անկախ նրա էթնիկական, կրոնական եւ այլ պատկանելիությունից:
Այսօր հաճախ է խոսվում, որ հայ ժողովուրդը պետք է մեծ հպարտությամբ եւ ուրախությամբ տոնի Անկախության քսանամյակը: Բայց դիտարկումները ցույց են տալիս, որ շատերը չունեն այդպիսի տրամադրություն: Երկրի իշխանությունները հասկանալ են տալիս, որ դրան խանգարում է հայ հասարակությունում փոխադարձ վստահության մթնոլորտի բացակայությունը: Սակայն փոխադարձ վստահություն լինում է այն ժամանակ, երբ քաղաքացիները հավասար են իրենց իրավունքներով եւ հավասարաչափ պաշտպանված են պետության կողմից: Ընդհանրապես` արդի աշխարհում անկախության հիմնական արժեքը մարդու ազատության եւ պաշտպանվածության ապահովումն է անկախ պետության կողմից: Հակառակ դեպքում այն իմաստազուրկ է եւ անարժեք, մեծ տարբերություն չկա, թե ով է քեզ հալածում՝ քո էթնիկ խմբի ներկայացուցիչը, թե ուրիշ մեկը: Ուրեմն` միայն ազատ ու պաշտպանված քաղաքացիներով է պետությունն անկախ, միայն այդպիսի քաղաքացիները կարող են սրտանց տոնել Անկախության տոնը:
Էդգար Վարդանյան
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՁԵՌՔ ԿԲԵՐԻ ՋԵՐՄՈՒԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ 2-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ
Թերթի տեղեկություններով, Վայոց Ձորի Վայք քաղաքի ջերմուկի գործարանի 2-րդ մասնաշենքը, որը մինչ այս չէր գորում, պատրաստվում է ձեռք բերել ու գործարկել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը` գեներալ Մանվելը:
Նա ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ԴԵՄ ԸԼԼԱԼՈՎ ԿՈՂՄ ԵՆ
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ԿԿ-ն, որը խիստ կոշտ հայտարարությամբ մերժել էր մասնակցել սեպտեմբերի 24-ին Լոս Անջելեսում Սերժ Սարգսյանի պատվին տրվելիք ընդունելությանը, հիմա էլ հայտարարել է, որ մասնակցելու է դրան:
«Գոհունակությամբ ...«ԱՌԱՎՈՏ». ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ԷԼ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ ՀՐԱՎԻՐԵԼ
Երեկ օրաթերթը փորձել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանից ճշտել՝ արդյոք փորձ արվե՞լ է ճշտել նախկին պատգամավոր Վանո Սիրադեղյանի գտնվելու վայրը և նրան էլ հրավիրատոմս ուղարկել՝ ՀՀ անկախության 20-ամյակի ...ՍԵՐՈԲ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԲՈԼՈՐ ՏՈՒԺՈՂՆԵՐԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ
Լարիսա Փարեմուզյան
Սեպտեմբերի 19-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Մեթըլ Փրինս» կորպորացիայի նախագահ, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր -Պողոսյանի դատաքննությունը: Հիշեցնենք, որ ամբաստանյալ Սերոբ Տեր-Պողոսյանին, ...ՀՐԴԵՀ` ԳՅՈՒՄՐԻԻ ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՈՒՄ. ԿԱՆ ՏՈՒԺՈՂՆԵՐ
Սեպտեմբերի 19-ին`ժամը 13.48-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Տերյան-Տիգրանյան փողոցների խաչմերուկում այրվում է բենզալցակայան: Պարզվել է, որ բենզալցակայանին կից այրվել են ավտոտեխսպասարկման կետի ...ՕՁՈՒՆՈՒՄ և ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ԿԱՆԱՅՔ ՍԿՍԵԼ ԵՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ
Լարիսա Փարեմուզյան
Մոտ մեկ տարի է արդեն` Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի համայնքներում իրականանում է «Կանանց կարողությունների զարգացում ՀՀ Լոռու մարզում» ծրագիրը: Ծրագրի ...450 ԿՐԱԿՈՑ` ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին երկու օրերի ընթացքում նկատելիորեն աճել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` միայն սեպտեմբերի ...ԵԹԵ ՋԱՂԱՑԱՁՈՐՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ ԼԻՆԵՐ
Քրիստինե Աղալարյան
Գրիշա Բալասանյան
15-ամյա Անժելան վերցնում է դույլը եւ հարեւանի դստեր` 5-ամյա Անգելինայի հետ գնում ջուր բերելու: Բարձրանում են զառիվերով, հետո` նեղլիկ արահետով, այնուհետեւ` աստիճաններով, մինչեւ հասնում ...ԻՆՏԵՐՊՈԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՔԱՂՍԻ ԳՅՈՒՂՈՒՄ
Սեպտեմբերի 19-ին` ժամը 16.30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Հրազդանի բաժնի ծառայողները Կոտայքի մարզի Քաղսի գյուղից բերման են ենթարկել 59-ամյա Սամվել Խաչատրյանին. ...«ԻՍՐԱՅԵԼԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՃԱՆԱՉԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Մերի Մամյան
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ, Հայագիտական կենտրոնի ղեկավար Արիստակես Սիմավորյանը թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումը բնորոշեց որպես դիվանագիտական ...«ԺԱՄԱՆԱԿԸ» ՊԵՏՔ Է ՀԵՐՔԻ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՏՊԱԳՐԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՎՃԱՐԻ 510 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
Տաթևիկ Շալջյան
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Թաթուլ Մանասերյանի` զրպարտութույունը հերքելու և փոխհատուցում պահանջելու մասին դատական գործով վճռի հրապարակումն ...ՏԵՐ ՇԱՀԵ. «ԱՂԱՆԴ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ»
Տեր Շահե աբեղա Անանյանն ասում է, որ հայ եկեղեցին միշտ էլ եղել է պետության ստեղծման եւ կազմավորման ակունքներում. «Բավական է հիշել այն բոլոր եկեղեցականներին, կաթողիկոսներին, որոնք իրենց ազատագրական պայքարի ...ԴԱՐՁՅԱԼ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ, ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր Անկախության 20-ամյակը: Դա հարմար առիթ է անկախության գաղափարը վերստին իմաստավորելու համար: Մամուլում, սոցիալական ցանցերում եւ այլուր խնդրո շուրջ ընթացող քննարկումների ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ-Ի ՀՌՉԱԿՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
«Ժառանգություն» կուսակցությունը սրտանց շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ողջ հայությանը` Անկախության տոնի կապակցությամբ:
Դժվար էր անկախության ճանապարհը, վճարված գինը` շատ թանկ. դա ...ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԵՌ ՔՆՆՈՒՄ Է
Սառա Պետրոսյան
Դեռեւս հուլիսի 21-ին գրությամբ դիմել էինք ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հարցերով հանձնաժողովին` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արիստակես Սիսակյանի վարքագիծը քննության ...ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ԿԱՆԶԱՍ ՆԱՀԱՆԳԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ...ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՅՐՈՒՂԻՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ ՆԱԽԱՏԵՍՎԱԾԻՑ ՄԵԿ ԱՄԻՍ ՇՈՒՏ
Երանուհի Սողոյան
Օգոստոս ամսին գրեթե մեկ շաբաթ Ախուրյան համայնք մուտք ու ելք անող մեքենաները օգտվում էին շրջանցիկ ճանապարհներից: Սկսվել էին միջհամայնքային հիմնական ճանապարհի 4 կմ հատվածի ասֆալտապատման աշխատանքները:
«Ինչո՞ւ ...«ԱՎԵԼԻՆ` ԱՎԵԼԻԻ ԴԻՄԱՑ» ՍԿԶԲՈՒՆՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Սեպտեմբերի 19-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանը Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում հանդիպել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ...ԱԲԽԱԶԻԱՅԻ ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻՑ ԶԳԱԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ
Անահիտ Գոգորյան
Նախագահ Ալեքսանդր Անկվաբը, հավանաբար, կշարունակի իր նախորդի վարած քաղաքականությունը, չնայած մտահոգություններ են հնչում, որ այն կարող է ավտորիտար երանգավորում ստանալ:
Վրաստանից անջատված ...ԱԴՐԲԵՋԱՆ. ԼՐԱԳՐՈՂԻ ՏՈՒՆԸ ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Սեյմուր Քազիմով
IWPR-ի թղթակիցը կարծում է, որ իր ընտանիքի անդամների նկատմամբ կատարված հարձակումը կապված է իր մասնագիտական գործունեության հետ:
Ադրբեջանցի մրցանակակիր լրագրող, IWPR-ի թղթակից Իդրակ Աբբասովի ...ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ` ԹՈՒՐՔԱԿԱՆ ՇԱՊԻԿՆԵՐՈՎ (ԼՐԱՑՎԱԾ)
Անի Հովհաննիսյան
Անկախության տոնի առթիվ ՀՀ Անկախության 20-ամյակի միջոցառումների կազմակերպիչները խաղարկության միջոցով Թուրքիայի արտադրության շապիկներ են նվիրում մարդկանց: Բոլոր նրանք, ովքեր ունեն «2011 Հայաստանը դու ես» ...ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ. ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ նախապես շնորհավորելով ՀՀ անկախության 20-ամյակի և «Էրեբունի-Երևան» տոնի կապակցությամբ, ամփոփել է տոնական միջոցառումների ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լիբոր Ռուչեկի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահը ողջունել է ՀՀ անկախության 20-ամյակի տոնակատարությունների առիթով ԵԽ պատվիրակության ...ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՇԱՐԺԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼՈՒ Է
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի կապակցությամբ, սեպտեմբերի 21-ին, ժամը 05.00-ից 14.00-ն, դադարեցվելու է տրանսպորտի շարժը մայրաքաղաքի ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԴԻՋԻԹԵՔ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ
7-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսին կմասնակցեն նաև հայաստանյան առաջատար կրթական հաստատությունները: Ոլորտին առնչվող կրթական ծրագրերը ցուցահանդեսում կներկայացնեն Հայաստանի պետական ...ԵՌԱՉԱՓ ԳՐԱՖԻԿԱ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ` ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ
Մերի Միքայելյան
Վաղը Անկախության տոնը նշելու ենք դասական երաժշտության հնչյունների ներքո: Այո, տարօրինակ է, բայց էստրադային կատարումներ հրապարակի բեմի վրա չեն լինելու: Հանրապետության Հրապարակում սպասվող համերգ-ներկայացումը, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՆՈՐ ՇԵՆՔԻ ԲԱՑՄԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի նոր գիտական համալիրի բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցել են նաև Լեռնային ...ՀԱԿ-Ը ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ
Սեպտեմբերի 21-ին լրանում է Հայաստանի անկախության 20-ամյակը: Հայ ազգային կոնգրեսը շնորհավորում է հայ ժողովրդին այս փառահեղ տոնի կապակցությամբ:
Անկախ պետականությունը ազգի ու նրա մաս կազմող յուրաքանչյուր ...ՍԱՐԿՈԶԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է. «ՖՐԱՆՍԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԻՐ ԲԱՐԵԿԱՄԻ ԿՈՂՔԻՆ Է՝ ՕԳՆԵԼՈՒ ՆՐԱՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ»
Սարկոզին շնորհավորել է. «Ֆրանսիան Հայաստանի, իր բարեկամի կողքին է՝ օգնելու նրան դիմակայելու մարտահրավերներին»
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ շարունակում ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ` «ՍՏՈԿՍ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ ՅՈՒՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Ստոկս» ՍՊ ընկերության տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ:ՀՀ ոստիկանության ...ՆԱԽԻՋևԱՆ ԱՅՑԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ԻՆՉՈՒ ՀԱՅԵՐԸ ՀԵՏԱՅՍՈՒ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՊՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԼԾԻ ՏԱԿ
Հարութ Սասունյան«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Շոտլանդացի գիտաշխատող Սթիվեն Սիմը նկարագրել էր իրտհաճ տպավորությունները Ադրբեջանի կողմից ներկայումս գրավված պատմականորեն հայկական տարածք հանդիսացող՝ ...
ՍևԱՆ-ԵՐևԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱԿՆՀԱՅՏ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻՆ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
ՀԵՐԹԱԿԱՆ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԹԱԼԱՆԻ ՀԵՏՔԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ՎԼԱԴԻՍԼԱՎ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԻ ՊԱՐՏՔԵՐԸ
ԱՆՁԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԲԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՏԱԼԻՍ
ՍՊԱՆՎԱԾԸ «ՄԵՆՔ ՄԵՐՈՆՑՈՎ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐ ԱԼՎԱՐԴ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ Է
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՐՍԱՆԻՔ
«ՀԱՅԱՑՔ». ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ` ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵ՞Տ
ՀՀ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԹԻՎ 3 ԲՍՓՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ». ԽՈՐՈՎԱԾԻ ՓԱՌԱՏՈՆ ԱԽԹԱԼԱՅՈՒՄ
Լարիսա ՓարեմուզյանԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է ԱՄԱՆ ԼՎԱՆԱԼՈՒ ՀԵՂՈՒԿԻՑ
«ՀՐԱՊԱՐԱԿ». ՃՈ ՊԵՏԸ «ԱՆՓՈՐՁ Է, ԲԱՅՑ ԼԱՎ ՏՂԱ Է»
«ԷՐԵԲՈՒՆԻ - ԵՐևԱՆ» ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ՕԼԻԳԱՐԽԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԳՐՈՀԻ
«ՄԵՐՍԵԴԵՍԸ» ՄՈՏ 200 Մ ԳԼՈՐՎԵԼ Է ՁՈՐԸ. ՎԱՐՈՐԴԸ ՈՂՋ Է, ՈՒՂԵՒՈՐՆԵՐԸ՝ ՈՉ
- 1827 Ռուսական զորքերը գրավում են Սարդարապատի բերդը:
- 1854 Ալմայի ճակատամարտը Ղրիմում:
- 1908 Ծնվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը: (Վախճ. 1994թ.-ին):
- 1918 Բաքվի 26 կոմունարների գնդակահարությունը անդրկասպյան ավազուտներում:
- 1962 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանին ԽՍՀՄ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին:
- 1990 ԼՂՀ Մարտունի քաղաքը և շրջանը գրոհող ադրբեջանական ուժերը ջախջախիչ հակահարվածով ետ շպրտվեցին ելման դիրքերը:
- 1992 Արցախը, իր անկախության ճանաչման ակնկալիքով դիմեց Միացյալ ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ), Անկախ պետությունների համագործակցությանը (ԱՊՀ) և այլ պետություններին, որը սակայն հաջողություն չունեցավ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

