
ՓՈՐՁԸ ՓՈՐՁԱՆՔ ՉԷ
- Արցախում ուրվագծվող ներքաղաքական զարգացումների հեռանկարին, մեր հարցերին ի պատասխան, անդրադառնում է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ

-Նախագահական ընտրություններից հետո Վիտալի Բալասանյանը հայտարարեց կուսակցություն հիմնելու մտադրության մասին, հիմա որոշել է խոսքից գործի անցնել։ Քաղաքական նոր ուժի՝ ընդդիմության ձեւավորման հեռանկարն ինչպե՞ս եք գնահատում։
-Իմ դիտարկումներով՝ պարոն Բալասանյանի 22 հազարանոց ընտրազանգվածը բազմաշերտ է. չկա ուղղորդված քաղաքական հոսանք, որին այդ մարդիկ սատարել են՝ իրենց ձայնը տալով Վիտալի Բալասանյանին։ Ուստի դժվարանում եմ պատկերացնել՝ ինչ նկատի ունի պարոն Բալասանյանը, երբ երեկ հայտարարեց, որ ստեղծում է նոր քաղաքական ուժ։ Ընդ որում, պարզ չէ՝ դա լինելու է կուսակցությո՞ւն, թե՞ շարժո՞ւմ։
Չեմ հավատում, թե հնարավոր է քաղաքականապես համախմբել եւ մի տանիքի տակ հավաքել քաղաքական տարբեր համոզմունքների տեր կամ ընդհանրապես քաղաքական կողմնորոշումներ չունեցող այն մարդկանց, որոնք քվեարկեցին նախագահի ընդդիմադիր թեկնածուի օգտին, որովհետեւ, ինչպես ինքը՝ Վ.Բալասանյանը, շատ ճիշտ նկատել էր քարոզարշավի օրերին, Լեռնային Ղարաբաղում բնակչության, ընտրազանգվածի ճնշող մեծամասնությունը կուսակցականացված չէ։
Եթե հիմա, իմանալով, որ այդպես է, փորձում է նոր կուսակցություն ստեղծել, ի՞նչ ասեմ՝ փորձը փորձանք չէ. թող փորձի։ Լեռնային Ղարաբաղը ժողովրդավարական երկիր է, եւ յուրաքանչյուր անհատ օրենքով սահմանված կարգով կարող է հիմնել կուսակցություն կամ հասարակական կազմակերպություն, կամ անհատները կարող են միավորվել եւ ստեղծել որեւէ քաղաքական կազմակերպություն։
Դրանք կարող են լինել «Շարժում-88» կուսակցության մեջ մնացած մի քանի անհատներ, Դաշնակցությունից հեռացված որոշ անձինք եւ շարքային դաշնակցականներ, որոնք թե՛ քարոզարշավի, թե՛ քվեարկության օրը աշխատել են պարոն Բալասանյանի օգտին. նրա վստահված անձանց մի զգալի մասը եղել են դաշնակցականներ։ Սա ակնհայտ իրողություն է։
Ինքս քվեարկության օրը Հայաստանի ԱԺ դիտորդական պատվիրակության հետ շրջել եմ Մարտակերտի շրջանի մի շարք ընտրատեղամասերում, տեսել մարդկանց, որոնք ՀՅԴ անդամ են, բայց ընտրատեղամասերում պաշտոնապես ներկայացնում էին ընդդիմադիր թեկնածուի շահերը։ Հնարավոր է, որ այդ մարդիկ էլ հեռանան կամ հեռացվեն Դաշնակցությունից։
Վ.Բալասանյանին քարոզարշավի ընթացքում կողմնակիորեն պաշտպանել է «Հելսինկյան նախաձեռնություն-2» ՀԿ-ի արցախյան ճյուղի նախագահ Կարեն Օհանջանյանը։ Դատելով ամենից, մոտավորապես այս կոնտինգենտի վրա էլ կհայտարարվի քաղաքական նոր ուժ հիմնադրելու գործընթացի մասին։
-Գուցե հարցս մի քիչ ուշացած է, այնուամենայնիվ ընդդիմադիր թեկնածուին տրված 32,5 տոկոս վստահության քվեն անակնկա՞լ էր ձեզ համար։
-Կարող է պարադոքսալ թվալ, բայց այն, որ բնակչության մոտ մեկ երրորդը դրսեւորել է իշխանություն փոխելու կամք, ոչ թե ընդդիմության, այլ Բակո Սահակյանի ամենալուրջ ձեռքբերումն եմ համարում։
Ովքե՞ր են այդ մարդիկ։ Մեր երկիրը փոքր է, եւ դժվար չէ վերլուծել՝ ընտրազանգվածի որ մասն է իր ձայնը տվել Վ.Բալասանյանին։ Խաբուսիկ է այն տպավորությունը, որ փորձում են ստեղծել՝ թե դա հասարակության լյումպենացված, իշխանություններից դժգոհ հատվածն է։ Այդպես չէ՝ այստեղ չկա սոցիալական բունտ, հակառակը, կան միջին խավի կայացած անձինք, որոնք աշխատել են պարոն Բալասանյանի օգտին։ Նրանց միջոցով է նա այդքան ձայն հավաքել։
Սա նշանակում է, որ վերջին 5 տարիներին Լեռնային Ղարաբաղում իրավիճակը դրական առումով այնքան է փոխվել, որ ընտրողների մեկ երրորդն ազատորեն, առանց իշխանություններից «երկնչելու» արտահայտել է իր կամքը։ Սա կարեւոր փաստ է Ղարաբաղի ե՛ւ սոցիալական իրավիճակը, ե՛ւ քաղաքական համակարգը բնութագրելու համար։
-Ասել է թե՝ Արցախի քաղաքացիական հասարակությունն արթնացել է եւ ի լուր աշխարհի ազդարարում է իր մասին։
-Քաղաքացիական հասարակությունը մինչեւ հիմա էլ քնած չէր։ 2007թ. Մասիս Մայիլյանի օգտին քվեարկել է ընտրողների 12 տոկոսը։ Հիմա այդ մարդկանց թիվը ավելացել է։ Ես ընդամենը արձանագրում եմ վերջին հինգ տարիներին քաղաքացիական հասարակության ակտիվության դինամիկան. ոչ մի ողբերգական բան Ղարաբաղում տեղի չի ունեցել։
Քաղաքակիրթ աշխարհում նախագահներն ընտրվում են 51, 52, 53 տոկոսով, ԼՂՀ գործող նախագահը ստացել է 67 տոկոս ձայն։ Սա նորմալ, նույնիսկ, կարելի է ասել, շատ լավ ցուցանիշ է 5 տարի իշխանության ղեկին գտնվող մարդու համար։
-Վիտալի Բալասանյանն ասել է, որ ընդդիմադիր բեւեռի ի հայտ գալը չի խանգարի ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, հակառակը, կօգնի վերականգնելու Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին։ Համամի՞տ եք այս տեսակետին։
-Թող վիրավորական չհնչի, բայց պարոն Բալասանյանը դատում է զինվորականի կատեգորիաներով։ Չգիտեմ՝ ով է պարոն Բալասանյանի քաղաքական, հատկապես արտաքին քաղաքականության հարցերով խորհրդատուն, բայց իրողությունն այն է, որ ընդդիմությունը, անգամ եթե ներկայացված լինի խորհրդարանում, պետության, գործադիր իշխանության քաղաքականության վրա կարող է ազդել միայն խորհրդարանական կառավարման երկրներում, որտեղ խորհրդարանն է ձեւավորում գործադիր իշխանություն։
ԼՂՀ-ն նախագահական կառավարման երկիր է։ Գործող կառավարությունն իր հրաժարականը կներկայացնի սեպտեմբերի 7-ին, երբ նախագահը կստանձնի իր պաշտոնը։ Ենթադրենք, Վ.Բալասանյանին հաջողվեց խորհրդարանում ձեւավորել խմբակցություն։ Այդ խմբակցությունը կարող է կառավարության հետ բանավեճի միջոցով ինչ-ինչ հարցեր առաջ տանել, բայց գործնականում ազդել գործադիր իշխանության որոշումների վրա, այն էլ այսպիսի նուրբ հարցերում, չի կարող։
Լավ կլիներ՝ պարոն Բալասանյանը, ունենալով բնակչության մեկ երրորդի աջակցությունը, կենտրոնանար երկուսուկես տարի հետո՝ 2015թ. Ղարաբաղում սպասվող խորհրդարանական ընտրությունների վրա, իր քաղաքական գործունեությունը կենտրոնացներ ԼՂ ներքին խնդիրների վրա, չփորձեր մտնել այնպիսի դաշտ, որտեղ, թույլ կտամ ինձ ասել, քաղաքական ուժերը դեռեւս բավարար կոմպետենտություն չունեն։
ԼՂ սահմանադրության համաձայն, Լեռնային Ղարաբաղում արտաքին քաղաքականությունն անմիջապես ուղղորդում եւ ղեկավարում է ԼՂՀ նախագահը։ Եվ եթե պարոն Բալասանյանին չի հաջողվել նախագահ ընտրվել, նա չի կարող նախագահի գործառույթ ստանձնել եւ «ակտիվացնել բանակցային գործընթացը»։ Սա խոսում է այն մասին, որ նա չափազանցված պատկերացումներ ունի իր անձի եւ քաղաքական հնարավորությունների մասին, ինչի համար խորապես ցավում եմ, որովհետեւ մարդկայնորեն խոր հարգանքով եմ վերաբերվում պարոն Բալասանյանին։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԲՀԿ ԽՈՍՆԱԿԻ ԻՆՔՆԱԽԱՐԱԶԱՆՈՒՄԸ
Ա.ՀԱԿՈԲՅԱՆ
Տ.Ուրիխանյանի ստորագրությունը աննպատակ էր
Չնայած ամռան տապին, արդեն զգացվում է սեպտեմբերին նախատեսված ՏԻՄ ընտրությունների սյուքը
Եվ երեկվա ասուլիսում այս թեմային անդրադառնալով, ԲՀԿ մամուլի քարտուղար, ...ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԸ ԽԵՂԴՈՒՄ ԵՆ ՓՈՔՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Վերջին տարիներին Հայաստանում մանրածախ առեւտուրը արագորեն կենտրոնանում է։ Փոքր օբյեկտներից առեւտուրը աստիճանաբար տեղափոխվում է խոշոր խանութներ, ինչը տեսանելի է անգամ առանց վիճակագրության։
Այսպես. ընդամենը ...ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Մոպասանը նովել ունի այն մասին, թե ինչպես մի հարուստ ընտանիքում ծնվեց մտավոր հետամնաց աղջիկ։ Ոչինչ չէր ասում, ոչինչ չէր հասկանում, պարզապես ուտում ու քնում էր։ Թեպետ նրա արտաքինը բացառիկ էր գեղեցկության ...ՓՈՐՁԸ ՓՈՐՁԱՆՔ ՉԷ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Արցախում ուրվագծվող ներքաղաքական զարգացումների հեռանկարին, մեր հարցերին ի պատասխան, անդրադառնում է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ
-Նախագահական ընտրություններից ...2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԿԻԶԲՆ ՈՒ ՎԵՐՋԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ամփոփում եւ կանխատեսում
2012 թվականի առաջին կեսին Հայաստանում ծավալված քաղաքական գործընթացների կիզակետը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններն էին, որոնք ընդհանուր առմամբ՝ դուրս չեկան ներքաղաքական ...ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Եվ հրաժարվել օլիմպիադաներին մասնակցությունից
Մեր մարզիկների ծայրաստիճան անհաջող ելույթները XXX ամառային օլիմպիադայում շատերին գցեցին խոր հուսալքության գիրկը։ Կարծում ենք, եկել է ժամանակը սկզբունքային ...ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԱՄԵՆ ՄԵԿԸ ՅՈՒՐՈՎԻ Է ԳԺՎՈՒՄ
Հայ մարզիկների ելույթներին անդրադարձը մեր էջում տեղ չէր թողում ներկայացնելու օլիմպիական խաղերի մյուս՝ ոչ պակաս ուշագրավ իրադարձությունները։ Օգտվելով այն հանգամանքից, որ երեկ մեր երկրի որեւէ ներկայացուցիչ ...ՌԵԿՈՐԴՆԵՐԸ ՀԱՎԵՐԺ ՉԵՆ
Մինչ օլիմպիական խաղերում մեր մարզիկների ելույթները հիասթափեցնում են, մրցումներին ավելի լուրջ նկրտումներով ժամանած երկրների ներկայացուցիչները բավականություն են պարգեւում սպորտի գեղեցկությունը գնահատող ...ՀԱՅՐԱԿԱՆ ԽՐԱՏՆԵՐԻ ԱՐԺԵՔԸ
Ուկրաինայի հայերի միության մարզադպրոցի սան Կորյուն Սահրադյանը 3-րդ տեղն է գրավել հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Գրիգորի Կոմիշենկոյի մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարում, որին ...ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկվանից մեկնել է կարճատեւ արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Այդ ընթացքում հանրապետության նախագահը կընդհատի արձակուրդը եւ աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, ...ԽՍՏԱՑՐԵԼ Է ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Ոստիկանությունը վերաորակավորել է «Հարսնաքարի» գործով կալանավորված վեց հոգու մեղադրանքները, եւ եթե նախկինում Քրեական օրենսգրքի մի հոդվածի հատկանիշներով էին մեղադրանքներ առաջադրված, ապա այժմ` երեք: Երեկ ...ԼՐԱՑՈՒՑԻՉ ՉՎԵՐԹԸ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ
Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը հաջողությամբ իրականացրեց առաջին լրացուցիչ Հալեպ-Երեւան չվերթը: Ինչպես տեղեկացրեց «Արմավիայի» նախագահի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը, Հալեպից Երեւան ինքնաթիռը ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱ ԸՆՏՐԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ հետ
-Պարոն Քոքոբելյան, ինչո՞ւ եք կարծում, որ Հայաստանը կանդամակցի Եվրասիական միությանը, երբ այդ մասին դեռ որեւէ ...ՀԱՍԱՆ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՀԵՐՈՍԻՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Զազրախոսությունը՝ «քաղաքական պայքարի» ձեւ
Վերջին օրերին վիրտուալ տարածքը, մասնավորապես «Ֆեյսբուքը», եռում է բարկությունից: Պատճառը ՀԱԿ-ի կողմնակիցների ու ակտիվիստների լպիրշ պահվածքն է, ինչը հարուցել ...ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է
Երեւան քաղաքի Աճառյան 37 հասցեում գործող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում 2012թ. հունիսի 17-ին տեղի ունեցած դեպքի առիթով ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով տուժողի ...ԲՌՆՎԵՑ
Թայլանդում ձերբակալվել է բելգիական հանցավոր խմբավորման ղեկավար Մարկ դե Շուտտերը, որը կապ ունի տարբեր երկրներում, այդ թվում եւ Հայաստանում իրականացված մի շարք հանցագործությունների հետ:ՄԵՐՈՆՔ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ
ՀՀ Զինված ուժերի 61 հոգիանոց խաղաղապահ նոր զորախումբը երեկ մեկնեց Աֆղանստան։ Ըստ բրիգադի հրամանատար Արթուր Սիմոնյանի՝ մինչ այդ հայ խաղաղապահները վերապատրաստման դասընթացներ էին անցնում Գերմանիայում: ...ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծել հնարավոր չէ: «Վաղ թե ուշ հնարավոր ...ՀԵՌՈՒ ՄՆԱՑԵՔ ԽԱՂԱՏՆԵՐԻՑ
Դավիթաշեն կամրջից երեկ ցած նետվելու փորձ է կատարել մի տղամարդ: Ոստիկաններին հաջողվել է համոզել նրան եւ կանխել ինքնասպանությունը: Տղամարդու ինքնասպանություն գործելու դրդապատաճառը խաղատանը մեծ գումարներ ...ՄԻ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ ՉԵՆ ՀԱՎԱՔՎԻ
«Իմ դիտարկումներով՝ պարոն Բալասանյանի 22 հազարանոց ընտրազանգվածը բազմաշերտ է. չկա ուղղորդված քաղաքական հոսանք, որին այդ մարդիկ սատարել են՝ իրենց ձայնը տալով Վիտալի Բալասանյանին։ Ուստի դժվարանում եմ պատկերացնել՝ ...ՄԻԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐՈՎ
«Նոր դեմոկրատներ» կուսակցության ղեկավար ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ կտրականապես դեմ է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցելուն. «Պետության ու ժողովրդի համար ճակատագրական նման որոշումները պետք է կայացվեն ...ԱՄՆԵԶԻԱ։ ԱՅՆ ԷԼ ԱՅԴ ՏԱՐԻՔՈՒՄ
«Հարսնաքարի» դեպքի հետ կապված մենք ասել ենք ամեն ինչ, ինչ կարելի էր ասել։ Ինչ վերաբերում է աննպատակ գործողություններին, իսկ խորհրդարանական այդ նախաձեռնությունը (ԱԺ արտահերթ նիստ հրավիրելը) աննպատակահարմար ...ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է
Օգոստոսի 1-ին Բուենոս Այրես նահանգի Սան Իսիդրո վարչական շրջանի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւին։ Միաժամանակ միացել Արգենտինայի ...ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓԱԿՎԻ
Սիրիայում Հայաստանի դեսպանությունը փակելու մասին խոսք լինել չի կարող։ Երեկ տեղի ունեցած կառավարության նիստից հետո այս մասին ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` հավելելով, որ Հայաստանի դեսպանատունը, ...ՄԵՂԱ, ՏԵՐ
Նախագահական ընտրություններում ցանկանում է առաջադրվել «Ազդարար» գիտամշակութային ամսագրի վերահիմնադիր, ազատամարտիկ Մարտիկ Սարգսյանը: «Ծնվել եմ խաղողագործ մոր եւ տրակտորիստ հոր բազմազավակ ընտանիքում: Մեկ ...
ԵՐԲ ՇԱՀԱՐԿՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ
ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԳԵՆԱՓՈՓՈԽ ՄԹԵՐՔ
ՍԵՅՐԱՆ ԴԱՐԲԻՆՅԱՆՅՈՒՄԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՀՇ-Ի ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԳՆԴԱԿԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՄԱՀԵՐ
ՄԵԶ ՊԱՐԶԱՊԵՍ ԹԱԼԱՆԵՑԻՆ
ԻՆՉՊԵՍ ԳՏՆԵԼ ՎԱՆՈՅԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ ՉԵՆ ԾՆՎՈՒՄ
Գ.Մ.ՑԱՎ՝ ՎԱՍՆ ՏԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԻ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆՎՐԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԲԱՔՎԻ ՀԱԿԱՀԱՅ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿԻ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԱՄԵՆ ՄԵԿԸ ՅՈՒՐՈՎԻ Է ԳԺՎՈՒՄ
ԱՄԵՆ ՄԵԿԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱ ԻՐ ԱՐԱԾԻ ՀԱՄԱՐ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
- 1896 Լոնդոնում կայացավ հնչակյան կուսակցության առաջին ընդհանուր ժողովը, որտեղ արևմտահայ պատգամավորների մեծ մասը հեռացավ կուսակցության շարքերից և ստեղծեց «Վերակազմյալ հնչակյաններ» կուսակցությունը:
- 1903 Երևանի բնակչության ցույցը 1903թ.-ի հունիսի 12-ի օրենքի դեմ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

