
ՀՀՇ-Ի ՄԻԱԿ ՍԵՐԸ
- Արամ Մանուկյան-Իսա Ղամբար ամուր տանդեմ

Վերջին օրերին մենք շարունակ մտածում էինք, թե որտեղ է չքվել ու չի երեւում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Պարզվում է, նա իր տեղակալ Սամվել Աբրահամյանի եւ ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի հետ մեկնել է Թբիլիսի մասնակցելու Հարավային Կովկասի երկրների լիբերալ կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀՇ լրատվական ծառայությունը, հուլիսի 13-15-ը Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանից` ՀՀՇ, Ադրբեջանից` «Մուսավաթ», Վրաստանից` Հանրապետական կուսակցությունների ղեկավարների հանդիպում. «Քննարկվել է 2010թ. հոկտեմբերի 7-ին Պոտսդամում այդ կուսակցությունների կողմից ստորագրված Հռչակագրի դրույթների կատարման ընթացքը, Հարավային Կովկասի երեք երկրներում տիրող քաղաքական իրավիճակը, համատեղ ռեգիոնալ համագործակցությանն ուղղված խնդիրներ, ինչպես նաեւ այդ երկրների` եվրոպական կառույցներին ինտեգրվելու հարցեր: Ձեռք է բերվել պայմանավորվածություն` լիբերալ կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ նման հանդիպումները շարունակելու մասին, եւ 2012թ. նախատեսված է եւս մի քանի նման միջոցառում»:
Ի դեպ, ՀՀՇ լրատվական ծառայությունը, ներկայացնելով հանդիպման մասնակիցներին, նշում է. «Հայկական պատվիրակության կողմից հանդիպմանը մասնակցել են...»: Կարելի է, կարծել, թե խոսքը պետական-պաշտոնական պատվիրակության մասին է, եւ հենց ՀՀՇ-ին է պետությունը գործուղել Թբիլիսի` հանդիպելու ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցության հետ:
Իսկ ինչ է, մի՞թե կարծում էիք, թե ՀՀՇ ղեկավարը «Մուսավաթի» ղեկավարի հետ խոսելու էր Արցախի անկախության ճանաչման մասին: ՀՀՇ-«Մուսավաթ» խորացող ջերմ բարեկամության շրջանակում Արցախի ճանաչման հարցը տասներորդական նշանակություն ունի: Կարեւորը ախպերությունն է։ Հանուն դրա ամրապնդման ՀՀՇ-ն երբեք տհաճություն չի պատճառի իր սիրելի «Մուսավաթին»:
Հիշեցենք, որ 2010-ին, երբ ՀՀՇ-ն Գերմանիայում հանդիպում էր «Մուսավաթի» հետ եւ հռչակագիր ստորագրում, դրանից օրեր առաջ Ադրբեջանում սպանվեց Հայաստանի սահմանամերձ գոտում առեւանգված, քաղաքացիական անձ հանդիսացող, երիտասարդ հովիվը` Մանվել Սարիբեկյանը:
Սակայն Արամ Մանուկյանը «Մուսավաթի» ղեկավարի` Իսա Ղամբարի հետ ուրախ-զվարթ փաստաթուղթ էր ստորագրում, որում նախանշված են համագործակցության հետագա քայլերը` «համամարդկային արժեքների հաստատում, քաղաքացիների իրավունքների հարգում` անկախ նրանց ազգային եւ կրոնական պատկանելությունից» եւ այլն:
Եվ ոչ մի խոսք ադրբեջանցիների կողմից հայ երիտասարդի սպանության փաստի մասին: Դե, ՀՀՇ ղեկավարը ինչպե՞ս կարող էր հռչակագրի ստորագրման ժամանակ փչացնել Իսա Ղամբարի տոնական տրամադրությունը:
Երբ երկու տարի առաջ ՀՀՇ-ն գաղտնի հանդիպում եւ հռչակագիր էր ստորագրում «Մուսավաթի» հետ, այն ժամանակ ՀԱԿ-ի առանցքային ուժը համարվող այս կուսակցությունը արտախորհրդարանական ուժ էր, եւ ինչ-որ տեղ անլուրջ կարելի էր համարել նրա այդ քայլը: Սակայն հիմա, երբ Արամ Մանուկյանը փողոցային գործչից դարձել է պետական պաշտոնյա, ՀԱԿ խմբակցության պատգամավոր, հարց է առաջանում, արդյոք նրան ներկա կարգավիճակը թո՞ւյլ է տալիս գործել ինքնագլուխ` շարունակել «արիշ-վերիշները» ադրբեջանական ուժի հետ:
Հայաստանի պառլամենտի անդամը, զանց առնելով սեփական պետության դիրքորոշումները, մասնավորապես նաեւ այն, որ մեր երկիրը դիվանագիտական հարաբերություններ չունի Ադրբեջանի հետ, փաստորեն համագործակցում է թշնամի պետության կուսակցական ներկայացուցչի հետ:
Նկատենք նաեւ, որ արդեն երկու տարի ՀՀՇ-ն այդ հանդիպումների մասին բացի տրաֆարետային ձեւակերպումներով շարադրված «տեղեկատվությունից», այլ բան չի տարածում: Մանրամասներ չեն հաղորդվում, թե կոնկրետ ինչի մասին են զրուցում Արամ Մանուկյանն ու Իսա Ղամբարը: Ասենք, ինչպես է ՀՀՇ ղեկավարը իր հարազատ գործընկերոջը ներկայացնում «Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը»:
Եթե համագործակցում են «համամարդկային արժեքների հաստատման», «մարդու իրավունքների» հարցի շուրջ, ապա երկու տարի առաջ Արամ Մանուկյանը, վերադառնալով Պոտսդամից եւ հայտնվելով միտինգային հարթակում, ինչո՞ւ իր ելույթում այդ մասին ոչինչ չասաց: Ի՞նչ ուներ թաքցնելու «ֆորումից»:
Իշխանություններին հայհոյելու արանքում դե թող համարձակվեր ու միտինգավորներին նաեւ տեղեկացներ ՀՀՇ-«Մուսավաթ» հանդիպման եւ մեկնարկած համագործակցության մասին: Սակայն թե՛ 2010-ին, թե՛ դրանից հետո անցկացված միտինգների ժամանակ Արամ Մանուկյանն ու ՀԱԿ ղեկավարությունը շարունակեցին լռություն պահպանել եւ չբացահայտել ՀՀՇ-«Մուսավաթ» համագործակցությունը:
Ի դեպ, երեկ ՀՀՇ-ից պոկված թեւը` «Ազատ դեմոկրատները», որոշեց միանալ «Ելք» շարժման նախաձեռնությանը, որը կոչվում է «Հանուն մեծատաղանդ գրող եւ պետական գործիչ Վանո Սիրադեղյանի հայրենիքում ապրելու իրավունքի»:
«Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր անտարբեր չեն մեր երկրում մարդու իրավունքների եւ արդարության հաղթանակի հաստատմանը, սատարել այս նախաձեռնությանը»,- ասված է «Ազատ դեմոկրատների» հայտարարության մեջ:
Արդեն մեկ ամսից ավելի է ստորագրահավաք է իրականացվում, սակայն դրան մասնակցել է ընդամենը մի քանի տասնյակ մարդ:
Խնդրեմ, ՀՀՇ-ն կարող է դիմել «Մուսավաթին»՝ խնդրելով սատարել սույն նախաձեռնությանը, մանավանդ որ երկու ուժերն էլ համագործակցում են «մարդու իրավունքների պաշտպանության» հարցի շուրջ:
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ո՞Վ Է ԽՄՈՒՄ ՄԵՐ ԱՐՅՈՒՆԸ
Պատրաստեց Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆԸ
Թշնամուն պետք է ճանաչել դեմքով
Դե ինչ, ահա եւ մեզ բոլորիս համար եկավ արյուն տալու ժամանակը։ Հուլիսի կեսից մինչեւ աշնան երկրորդ կես տիրապետությունն անցնում է արյունածուծներին (ավելի ճիշտ՝ դրանց մեջ ...ՋԵՐՄՈՒԿԸ ԿՐԿԻՆ ՈՒՐՎԱԳԾՎԵՑ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻՆ
Ջերմուկում հանդիսավորապես մեկնարկեց ՖԻԴԵ-ի կանանց «Մեծ մրցանակի» խաղարկության 5-րդ փուլը: Մոլորակի 12 ուժեղագույն շախմատիստուհիների մասնակցությամբ առողջարանային այս քաղաքում երկրորդ անգամ անցկացվող մրցաշարի ...«ՈՒԼԻՍԻ» ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԸ
Երեւանի «Ուլիսը» չկարողացավ ընդհատել եվրագավաթներում իր անհաջող ելույթների շարքը: Չեմպիոնների լիգայի հերթական խաղարկության որակավորման երկրորդ փուլում մայրաքաղաքային ակումբը սեփական դաշտում 0:1 հաշվով ...ԴՈԼՈՒԽԱՆՈՎԱՆ ԱՌԱՋԻՆՆ Է, ԿԱՍՊԱՐՈՎԸ` ԵՐԿՐՈՐԴԸ
Անցյալ տարվանից Հայաստանը ներկայացնող Եվգենիա Դոլուխանովան առաջին տեղն է գրավել Դանիայի Սարհուս քաղաքում ավարտված միջազգային մրցաշարում: Մեր հայրենակցուհին չկրելով ոչ-մի պարտություն` 9 հնարավորից վաստակել ...ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆՔ ԲՈԼՈՐԻ ՀԵՏ, ԲԱՑԻ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ»
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Մեր զրուցակիցը ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ է
-ՀԱԿ համակարգող Լ.Զուրաբյանը հայտարարել է, որ «Հարսնաքարի» միջադեպի հարցով ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՔԱՐՏԵՐԸ ԿԲԱՑԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության
քարտուղար
ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ
-Պարոն Սաֆարյան, «Ժառանգությունը» այսօր «Ազատ դեմոկրատների» հետ խորհրդարանում, քաղաքական դաշտում որեւէ միասնական աշխատանք ...ՖՐԱԿՈՎ ԿԱՊԻԿԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հետեւելով, թե ինչպիսի անմարդկային հաճույքով են մեր համաքաղաքացիները ոչնչացնում մեկմեկու, ակամայից համաձայնում ես հայտնի մտքին, որ քաղաքակրթությունն ընդամենը ֆրակ է ժամանակավորապես իր մեջ ավերչության բնազդը ...ԱՐՑԱԽ. ԵՎՍ ՄԻ ՔԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Տ.ՄԻՐԶՈՅԱՆ
Վաղը Արցախում տեղի են ունենալու հանրապետության նախագահի ընտրություններ։
Ինքնորոշված Արցախը, ի դեպ, արդեն հինգերորդ անգամ է ժողովրդավարական նման քննություն անցնում։ Հատկանշական է, որ այս անգամ եւս, ինչպես ...ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ՉԻ ԼԻՆԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Սոցիոլոգը կանխատեսում է 75 տոկոս
«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցումները թույլ են տալիս ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՆ վստահաբար հայտարարել, որ ԼՂՀ նախագահական ընտրությունները կավարտվեն ...ՀՀՇ-Ի ՄԻԱԿ ՍԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Արամ Մանուկյան-Իսա Ղամբար ամուր տանդեմ
Վերջին օրերին մենք շարունակ մտածում էինք, թե որտեղ է չքվել ու չի երեւում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Պարզվում է, նա իր տեղակալ Սամվել Աբրահամյանի ...ՊՏՏՎՈՒՄ ԵՆՔ ՏԵՂՈՒՄ ՈՒ ՈՉԻՆՉ ՉԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Կա աստվածային բարեգթություն եւ կա խստություն։ Այդ մասին լսել ենք բազմիցս։ Բայց վերջին ժամանակներս գնալով ավելի հաճախ է թվում, թե Աստված վերաբերվում է մեզ նաեւ քնքուշ հեգնանքով, կարելի է ասել նույնիսկ՝ ...ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Երբ առաջին եռամսյակում նվազեց Հայաստան ներմուծված տրանսպորտային միջոցների թիվը, դա տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց։ Սակայն արդեն երկրորդ եռամսյակի ցուցանիշները ցույց տվեցին, որ խնդիրը ոչ այնքան ...ՍՈՑՓԱԹԵԹԻՑ ԱՆԴԻՆ` ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Ամռան այս շրջանում մեր համաքաղաքացիներից շատերն արդեն պարզորոշ վճռած, ծանրութեթեւ արած են լինում, թե որտեղ պիտի անցկացնեն ամառային հանգիստը: Բնականաբար շատերի որոշման մեջ դերակատար է մատչելի, միաժամանակ ...ՀԱՅԱՍՏԱՆ-ՎԱՏԻԿԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Արեւելյան եկեղեցիների միաբանության ղեկավար եւ Արեւելյան Պապական ինստիտուտի նախագահ, կարդինալ Լեոնարդո Սանդրիին:
Նախագահը ողջունել է հյուրին եւ գոհունակությամբ ընդգծել, ...ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհին: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի եւ Իրանի ...ԴԻՏՈՐԴՆԵՐԸ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար այսօր եռօրյա այցով Ստեփանակերտ կմեկնի Ազգային ժողովի պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ...ՈՒԽՏԱՆԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ ընդունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (Բելգիա) կազմակերպության պատվիրակությանը: Վերջինս, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հրավերով, հուլիսի 18-21-ը դիտորդական ...«ԱՐՄԱՎԻԱՆ» ՏՈՄՍԵՐԻ ԳՆԵՐԸ ՉԻ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ
Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունում տոմսերի գների բարձրացում չի արձանագրվել: Ինչպես տեղեկացրին ավիաընկերությունից, վերջին երկու ամիսներին Հայաստանից մեկնող ինքնաթիռների տոմսերի գներն էականորեն ...ՎՏԱՆԳՈՒՄ ԵՆ
Արփա գետի աջակողմյան Հերհեր վտակի վրա կառուցված երկու փոքր ՀԷԿ-երի պատճառով չորացել են գետի հունը՝ մասամբ, եւ ջրվեժներից մեկը՝ ամբողջովին։ Այս մասին իրենց տարածած բաց նամակում ահազանգել են մի շարք բնապահպաններ: ...ԴՌՆՓԱԿ
Հայաստանի ոստիկանության զորքերի տեխնիկայի եւ սպառազինության գծով հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանի դեմ հարուցված զենքի հափշտակության գործը կքննվի դռնփակ: Այդ մասին երեկվա դատական նիստում որոշում է ...ՆՈՐ ՎԵՊ
ԱՄՆ-ում լույս է տեսել Քրիս Բոհջալյանի՝ «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը, որը իրական պատմության վրա հիմնված տպավորիչ վեպ է ցեղասպանության, դաժան կոտորածների միջով անցնած մարդկանց մասին։ 50-ամյա Բոհջալյանը ...ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՑՈՒՅՑ ԿՏԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ
«Մենք հայ ժողովրդի բարեկամներն ենք ու այդ պատճառով է, որ այսօր այստեղ ենք: Հավատացած ենք, որ ԼՂՀ-ում տեղի ունենալիք հերթական ընտրությունները եւս մեկ անգամ ցույց կտան աշխարհին, որ Արցախի ժողովուրդն իր ...ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՆ ԱՆԻՄԱՍՏ Է
«Ղարաբաղում կաշառք տալու մեղադրանքը, այն էլ ընտրությունների պահին, անհիմն է, քանի որ Բակո Սահակյանը շատ կտրուկ պայքարել է մղել կաշառակերության դեմ, փոխել է բոլոր դատավորներին, կաշառակեր դասախոսներին ու ...ԻՐԵՆՔ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ԻՐԵՆՑ ՔԱՅԼԵՐԸ
ՀԱԿ-ը ԲՀԿ-ին անընդհատ փորձում է ներքաշել ինքնանպատակ ընդդիմության դաշտ։ Վտանգ չկա՞, որ սա կարող է հանգեցնել լուրջ խնդիրների կա՛մ ՀԱԿ-ի, կա՛մ Հանրապետականի հետ։ «Չեմ ցանկանում ամեն ինչ տեսնել մուգ գույներով։ ...ՋԵՐՄՈՒԿԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԵԿՆԱՐԿԸ
Հնդկուհի Հեմփի Կոներուն, չինուհի Ցզույ Վենցզյունը եւ ռուսաստանցի Եկատերինա Կովալեւսկայան հաղթանակով են մեկնարկել Ջերմուկում սկսված ՖԻԴԵ-ի կանանց «Մեծ մրցանակի» խաղարկության 5-րդ փուլում: Նրանք հաղթել ...«ԱՐՄԱՎԻԱՆ» ՁԵՌՔ Է ԲԵՐՈՒՄ ՆՈՐ ՕԴԱՆԱՎԵՐ
Ինչպես արդեն տեղեկացվել է, «Արմավիա» ավիաընկերության պատվիրակությունը մասնակցել է «Ֆարնբորո» ավիասալոնին եւ հանդիպել Boeing եւ Airbus ընկերության ներկայացուցիչների հետ։
Բանակցությունների արդյունքում ...ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
Ըստ «Ժառանգության» ներկայացուցիչ ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ. «Արդեն իսկ կուսակցության որոշման ձեւով հայտարարել ենք, որ մինչեւ սեպտեմբեր կուսակցությունը կհայտնի խորհրդարանում եւ քաղաքական դաշտում Րաֆֆի Հովհաննիսյանի ...
ՆՐԱՆՔ ԵՐԲԵՄՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ
Կ.ՄԻՐԶՈՅԱՆՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՋԻՆԸ ՇՇԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԳՆԴԱԿԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ Է
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԹՈՂ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՍԱԾՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐԸ ԼԻՆԻ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
ՀԱՅԻ ԲԱԽՏ
ԻՆՉՊԵՍ ՏԱՊԱԼՎԵՑ ԳՅՈԶԱԼԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆԹՈՒՅԼ ՏՎԵՔ ԽԱՎԱՐԱՄԻՏ ԼԻՆԵԼ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԵԹԵ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՊԱՏՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԻԺ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՆԵՐ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆՀՀՇ-Ի ՄԻԱԿ ՍԵՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԿԱՇԱՌՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀՆ ՈՒ ՀԱՆՐԱՀԱՅՏ «ԱՆՀԱՅՏՆԵՐԸ»
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԱՐԴԵՆ ՏԱՆՆ Է
ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱԿՑԻԱՆԵՐՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆՉՊԵՍ ԷԻ ԵՍ ՆԱԽԱԳԱՀ ԱՇԽԱՏՈՒՄ
Խորին հարգանքներով՝ Շատ Նոր Կյանք գյուղի ակումբի պահակ ԺՅՈՒԼՎԵՌՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ
- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

