
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Հարցազրույց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ

-Պարոն Պողոսյան, վերջին տարիներին մեզանում աննախադեպ ակտիվացել են տարբեր առիթներով ստեղծվող նախաձեռնող խմբեր: Ինչի՞ մասին է դա վկայում:
-Գիտական, քաղաքագիտական միջավայրում հասարակական նախաձեռնող խմբերի երեւույթը կոչվում է մասնակցային ժողովրդավարություն: Մեր երկրի, ինչպես նաեւ հետխորհրդային գրեթե բոլոր պետությունների հասարակությունները այսօր դեռ ֆորմալ ժողովրդավարության փուլում են: Մեր ժողովուրդը, քաղաքացին, լինի կուսակցական կամ անկուսակցական, քաղաքական կյանքին մասնակցում է միայն ընտրությունների ժամանակ եւ ընտրությունից ընտրություն:
90-ականների ավարտին մասնակցային ժողովրդավարությունն ուսումնասիրելու նպատակով հատուկ մեծ ծավալի հետազոտություն իրականացվեց, որին արեւմտաեվրոպական, արեւելաեվրոպական ու հետխորհրդային ավելի քան 45 պետությունների հետ մասնակցեցինք նաեւ մենք: Այդ հետազոտությունը բացահայտեց, որ հետխորհրդային բոլոր երկրներում, բացի Մերձբալթյան պետություններից, ժողովրդավարությունն ընկալվում էր հենց միայն ընտրություններին մասնակցելու ձեւով:
Մինչդեռ Արեւմտյան Եվրոպայում ժողովրդավարություն ասելով հասկանում են մասնակցություն ոչ միայն պետությանը, այլեւ իրենց քաղաքին, գյուղին, շրջանին առնչվող հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելուն: Մասնակցության ձեւերն էլ են տարբեր՝ հանրաքվե, պիկետ, հարցում: Այսինքն՝ Արեւմուտքում քաղաքացին ոչ միայն ընտրության ժամանակ է քվեարկում, այլեւ մինչեւ հաջորդ ընտրություն հարյուր կամ հազար անգամ էլ տարբեր ձեւերով իր կարծիքն է հայտնում այս կամ այն հարցի վերաբերյալ:
Այս կերպ նրանք մասնակցում են երկրի ղեկավարմանը, քաղաքականություն մշակելուն: Մեր ժողովուրդն այսօր այս ամենից օտարված է, ժողովրդին ոչ մեկը չի էլ հարցնում, թե ինչ է մտածում իր կյանքի այս ու այն կողմի մասին: Մեզանում առաջացող այս հասարակական ու նախաձեռնող խմբերի գոյությունը պետք է ողջունել, քանի որ սա ժողովրդավարության նոր փուլն է:
-Ի՞նչ հիմքեր ունի այդ մասնակցային ժողովրդավարությունը, ի՞նչ խնդիր է լուծում:
-Այստեղ երկու կողմ կա: Նախ՝ պետք է գիտակցենք, որ այսօրվա մեր երիտասարդությունը ծնվել կամ իր ողջ գիտակից կյանքն ապրել է անկախ Հայաստանում: Նրանք հոկտեմբերիկ, պիոներ, կոմերիտական չեն եղել, խորհրդային համակարգը նրանց խորթ է: Այս սերունդը չի համակերպվում արատներին ու սխալներին, այլ բողոքում, ընդվզում է: Մենք հիմա քաղում ենք մեր քսանամյա անկախության առաջին պտուղները:
Մենք պետք է գիտակցենք նաեւ ինտերնետ ռեալությունը եւ ֆեյսբուքի, ֆլեշ-մոբի երեւույթը, որ եկավ Արեւմուտքից՝ իր հետ բերելով ազատության քամին: Հիմա յուրաքանչյուրը ֆեյսբուքում իր կարծիքը ամեն ինչի մասին ինչ ձեւով ու բառերով ուզի՝ կարող է արտահայտել: Չկա որեւէ սահմանափակում, գրաքննություն:
Այս ազատությունը կարող է նաեւ զայրացնել, բայց միաժամանակ ազատ մեկը մյուսին այս կերպ զսպում է: Ստացվում է, որ անարխիան կարգուկանոնի մայրն է: Ստացվում է, որ անկախ Հայաստանի առաջին ազատ սերունդը ստացել է մի տիրույթ, որտեղ կարող է ազատորեն արտահայտվել, ու իրեն լսեն հարյուր հազարավորները:
Բայց կա այս ամենի երկրորդ երեսը, որը միայն մեզ մոտ չէ, այլ ամենուր է: Այս հասարակական շարժումները, նախաձեռնող խմբերը մենք տեսանք ե՛ւ Լատինական Ամերիկայում, ե՛ւ Միացյալ նահանգներում, ե՛ւ Եվրոպայում, ե՛ւ արաբական աշխարհում: Այս ամենը կապի մեջ է, նույն ալիքն է, դարաշրջանի ոգին է: Աշխարհի բոլոր երկրներում կուսակցությունները հնացել են, քաղաքական շարժումները բոլորին ձանձրացրել են: Քաղաքացին, մարդն իրեն վանում է այս ամենից:
Հիմա առավել հետաքրքիր են դառնում անբռնազբոս քաղաքացիական նախաձեռնությունները, քանի որ այս շարժումները իշխանության չեն ձգտում, այլ ուղղակի ուզում են իրենց կյանքը կարգավորել, մասնակցել իրենց վերաբերող որոշումների կայացմանը: Սա միանգամայն նոր իրականություն է, թեեւ կուսակցական ու քաղաքական համակարգերը դեռ պահպանվում են: Մենք հիմա նոր փուլի շեմին ենք:
-Ստացվում է, որ ընտրություններում 80 կամ 100 հազար քվե ստացած կուսակցությունը իր նվազագույն ներկայությամբ խորհրդարանում ոչինչ չի կարողանում անել, իսկ 80 կամ 100 հոգիանոց նախաձեռնող խումբը խնդիր է լուծում: Բա ո՞ւր մնաց ժողովրդավարությունը:
-Այո, նույնիսկ 8 կամ 10 հոգով նախաձեռնող խումբը կարողանում է անել ավելին, քան քաղաքական կուսակցությունը: Բայց պետք է հասկանալ, թե ինչու է այդպես: Երբ կուսակցությունը հարց է բարձրացնում, ելնում է իր կուսակցական շահերից, ինչը երբեմն համընկնում է հասարակության այս կամ այն խմբի շահերին, բայց ավելի հաճախ չի համընկնում: Իսկ այն խնդիրը, որ հետապնդում են այդ 8 կամ 10 հոգին, հենց հասարակության ներսից ծնված պահանջով են առաջանում եւ հասարակության մեծ մասի աջակցությունն են ստանում:
Գուցե այդ տասնյակ մարդկանց նախաձեռնող խմբին շատերը չմիանան, բայց հարյուր հազարները կարող են սատարել իրենց տանը նստած: Այդ շարժումները, քանի որ կուսակցական չեն, նաեւ իշխանություն դառնալու նպատակ չեն հետապնդում, սեփական խնդիրներ չեն լուծում, այլ հասարակական խնդիր են փորձում լուծել: Այս հասարակական նախաձեռնությունները ստեղծվում են, որ բնությունը չապականվի, որ քաղաքի կանաչ տարածքը բիզնեսը չզավթի, որ օրինականություն լինի: Իսկ դա բոլորիս շահն է:
-Իսկ մտավախություն չի՞ առաջանում, երբ, գոնե մեր երկրում, այդ հասարակական նախաձեռնությունները քաղաքականացվում են, կուսակցականացվում են եւ հենց իշխանափոխության խնդիր են առաջադրում:
-Այդ մտավախությունը ես էլ ունեմ: Իրոք, այս շարժումները շատ արագ իշխանության են ձգտում: Իրոք, գործող կուսակցությունները այս շարժումները ձգտում են օգտագործել իրենց քաղաքական շահերի համար: Արտաքին շատ ուժեր եւս պատրաստ են խրախուսել, ֆինանսավորել այս հասարակական շարժումները, որ հետո հեծնեն, ուղղորդեն, օգտագործեն: Իրոք, շարժումը ծնվում է հասարակական պահանջից, բայց շատ երկար անմեղ չի մնում: Ինչպես անարատ աղբյուրը, որ մինչեւ դաշտ է հասնում՝ հսկայական տիղմ ու աղբ է բերում:
- ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ԽԱՎԱՐԱՄԻՏ ԼԻՆԵԼ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերջին ժամանակներս մոդայիկ է դարձել տարբեր հեռուստաալիքների եւ մամուլի ակումբների կազմակերպած բանավեճերին հրավիրել հոգեւորականների։ Եվ անմիջապես պարզ դարձավ, որ անչափ սրվել է հասարակության մեջ կյանքի ...ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՔ ԽԱՂԵՐ ԵՆ ԽԱՂՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Հայտնի հոգեվերլուծաբան Էրիկ Բերնի «Մարդիկ, որոնք խաղեր են խաղում» եւ «Խաղերը, որ խաղում են մարդիկ» գրքերում մարդկային «ես»-ը պատկերվում է որպես երեք տարբեր վիճակների խառնուրդ. «երեխա», «հասուն մարդ» եւ ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ ...ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին ...ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ՎԱՐԿԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ
Վերջին շրջանում բուռն քննարկումների առարկա է դարձել Ռուսաստանից նոր վարկային ռեսուրսներ ներգրավելու հարցը։ Բերվում են տարբեր թվեր (ընդհուպ մինչեւ 1 մլրդ դոլար)։
Նորություն չէ, որ Հայաստանը պարբերաբար ...ՈՉ ՄԻԱՅՆ ՓՈՔՐ ԿԵՆՏՐՈՆԸ
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Այլեւ քաղաքի «պատմական միջուկը»
Օրեր առաջ անդրադարձել էինք Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման կանոնակարգմամբ մտահոգ` վարչապետի որոշմամբ ձեւավորված աշխատանքային խմբի ղեկավարին (քաղաքաշինության փոխնախարար ...ՎԱՐԴԱՎԱՌ Է, ՎԱՐԴԱՎԱՌ
ԽԱՉԱՏՈՒՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Չնայած Վարդավառի տոնը հեթանոսական արմատներ ունի, բայց այն Եկեղեցում մի ուրիշ անուն էլ ունի՝ Այլակերպություն կամ Պայծառակերպություն՝ կապված ավետարանական այս խոսքի հետ.
«Հիսուսն Իր հետ վերցնելով Պետրոսին, ...ԻՆՉՊԵՍ ԷԻ ԵՍ ՆԱԽԱԳԱՀ ԱՇԽԱՏՈՒՄ
Խորին հարգանքներով՝ Շատ Նոր Կյանք գյուղի ակումբի պահակ ԺՅՈՒԼՎԵՌՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ
«Հայոց Աշխարհ»-ի մշտական ընթերցողները տեղյակ են, որ խմբագրությունը բազմաթիվ նամակներ է ստանում մեր շարքային հայրենակիցներից, որոնք ցանկանում են իրենց նվիրական մտքերը հանձնել հայրենի իշխանավորներին, գործարարներին, ...ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Հայացք» ակումբի երեկվա հյուրերն էին հանրապետության նախագահի հովանու ներքո իրականացվող «Երիտասարդ գիտնականների աջակցության» ծրագրի ղեկավար մարմնի անդամներ, ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ ԳԵՎՈՐԳ ...ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՎԻ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Մեր զրուցակիցը ԼՂՀ նախագահի մամուլի պատասխանատու, քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆՆ է
-Ինչպե՞ս եք գնահատում Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը։ Ի՞նչ նոր շեշտադրումներ եղան ԼՂՀ նախագահի հետ միջնորդների ...ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ
-Պարոն Պողոսյան, վերջին տարիներին մեզանում աննախադեպ ակտիվացել են տարբեր առիթներով ստեղծվող նախաձեռնող խմբեր: Ինչի՞ մասին է ...ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ ՆԱԵՎ ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐԸ
Ամփոփելով աշխարհի եւ Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնություններին մեր հենակետային մարզաձեւերի ներկայացուցիչների մասնակցության թեման` ներկայացնում ենք Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ ...ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԼՐԱՀՈՍԻՑ
Միջազգային վարպետ Կարեն Հ. Գրիգորյանի հաղթանակով ավարտվեց Արցախի անկախության 20-ամյակին նվիրված երեւանյան շախմատային մրցաշարը: Հաղթողը, 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, կես միավորով առաջ անցավ Գրիգոր ...ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԻՐԻԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
Սիրիայի լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային հավաքականների մակարդակով ընկերական հանդիպում անցկացնելու շուրջ բանակցում է Հայաստանի գործընկերների հետ: Նշվում է, որ կողմերն ...ԻՆՉՊԵՍ ՏԱՊԱԼՎԵՑ ԳՅՈԶԱԼԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Մինչ շարունակում էինք հիանալ խորհրդարանական ընդդիմության նախանձելի միասնականությամբ, երեկ ընդդիմադիր չորս քաղաքական ուժերի շրջանում սկսվեցին «ռազբիրատները», որոնք էլ օրվա վերջում ավարտվեցին նրանց կողմից ...ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ՈՒ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Սեպտեմբերի 9-ին Գյումրիում քաղաքապետի ընտրություն է տեղի ունենալու։ Եվ արդեն մի տեւական շրջան է, ինչ մամուլում շրջանառվում են հնարավոր տարբեր թեկնածուների անուններ։
Շատ է խոսվում նաեւ, որ խորհրդարանական ...ԲՌՆԵՑԻՆ
Երեկ իրավապահները բացահայտել են գիշերը Սպիտակում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքը: Ժամը 04։55-ի սահմաններում «ԱրմենՏել» ՓԲԸ Սպիտակի կապի հանգույցի անվտանգության աշխատակից Վռամ Ղազարյանը ահազանգել ...ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ
ԱՄՆ պետքարտուղարը տարածաշրջանային այցի ընթացքում խոսեց «նոր առաջարկների» մասին, որ շուտով կներկայացվեն կողմերին։ Համանախագահները դա չարեցին։ Այստեղից կարելի՞ է եզրակացնել, որ դրանց կուրատորը ոչ թե Մինսկի ...ՈՐՈՇԱԿԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի ընթացքում քննարկել են բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների լավագույնս իրականացման ճանապարհները: Այս մասին երեկ հայտարարեց ռուսաստանցի ...ԱՆԱՐԽԻԱՆ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԻ ՄԱՅՐՆ Է
«Պետք է գիտակցենք, որ այսօրվա մեր երիտասարդությունը ծնվել կամ իր ողջ գիտակից կյանքն ապրել է անկախ Հայաստանում: Նրանք հոկտեմբերիկ, պիոներ, կոմերիտական չեն եղել, խորհրդային համակարգը նրանց խորթ է: Այս սերունդը ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Երեկ ձերբակալվել է Կոտայքի մարզպետի տեղակալ Լեւոն Միքայելյանը: Փոխմարզպետը ձերբակալվել է դպրոցի տնօրենից 40 հազար դրամ կաշառք ստանալու պահին՝ Ազգային անվտանգության մարմինների ձեռնարկած օպերատիվ հետախուզական ...ԱՐԴԵՆ ՏԱՆՆ Է
Սոս Սարգսյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Ինչպես նշել է վարպետը, իրեն համեմատաբար լավ է զգում: Ըստ Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կնտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Վարդան Նավասարդյանի, ...ՀԱՅԻ ԲԱԽՏ
Երեկ ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան Քարե լճից դեպի հարավային գագաթ ընկած հատվածում կայծակնահարված մարդ կա: Ըստ նախնական տվյալների՝ կայծակի հարվածից մահացել է «Արմենիա թրավել» ընկերության աշխատակից ...
ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ԱԱԽ մամուլի ծառայությունՄԵԿՆԵԼ Է ԼԻՍԱԲՈՆ
ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՊԵՏԴԵՊԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԴՌՆՓԱԿ
ՀԱՅԻ ԲԱԽՏ
ԻՆՉՊԵՍ ՏԱՊԱԼՎԵՑ ԳՅՈԶԱԼԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԹՈՒՅԼ ՏՎԵՔ ԽԱՎԱՐԱՄԻՏ ԼԻՆԵԼ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԵԹԵ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՊԱՏՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԻԺ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՆԵՐ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԱՆՀԱՄ ԱՂԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԱՐԴԵՆ ՏԱՆՆ Է
ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱԿՑԻԱՆԵՐՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆՉՊԵՍ ԷԻ ԵՍ ՆԱԽԱԳԱՀ ԱՇԽԱՏՈՒՄ
Խորին հարգանքներով՝ Շատ Նոր Կյանք գյուղի ակումբի պահակ ԺՅՈՒԼՎԵՌՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆԶԳՈՒՇԱՑԵՔ, ԽԱՐԴԱԽ Է
Ռ. ՍԱՐԳՍՅԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՅԱՆՔԻՆ
Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
- 1862 Նոր Նախիջևանում ոստիկանությունը ձերբակալում է Մ. Նալբանդյանին: Հուլիսի 27-ին, ոստիկանության հսկողությամբ, նա փոխադրվում է Պետերբուրգ և բանտարկվում Պետրոպավլովյան բերդում:
- 1904 Ծնվեց նշանավոր նկարիչ Ոստանիկ Ադոյանը (Արչիլ Գորկի): (Վախճ. 1948թ.-ին):
- 1933 Մոսկվայում մահացավ հայտնի հեղափոխական Իսահակ Լալայանցը: (Ծնվ. 1870թ.-ին):
- 1935 Տեղի է ունենում ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի (Արմֆանի) հանդիսավոր բացումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

