
ԱՅՍ ԱՆԳԱ՞Մ ԷԼ ԼԵՌԸ ՄՈՒԿ ԿԾՆԻ
- Երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ։

Բանախոսը գոհունակությամբ արձանագրեց, որ հանձնաժողովին կարող է դիմել յուրաքանչյուրը. «Սա վերաբերում է ե՛ւ իրավաբանական անձանց, ե՛ւ թե ֆիզիկական անձանց: Այսինքն՝ կազմակերպությունները նույնպես կարող են դիմել այս հանձնաժողովին: Բացի դրանից, սահմանափակում չկա՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը հայաստանյան գրանցում ունի, թե այլ երկրի քաղաքացի կամ ռեզիդենտ իրավաբանական անձ է»:
Օրինակ, Միացյալ Նահանգներում գրանցված որեւէ կազմակերպություն կամ այդ երկրի քաղաքացի կարող է դիմել հանձնաժողովին, նշել, որ կոնկրետ պատգամավորը զբաղված է ձեռնարկատիրական գործունեությամբ, ներկայացնել փաստեր: Կարող է նաեւ նշել, որ պատգամավորը թույլ է տվել էթիկայի կանոնների խախտում կամ հայաստանյան որեւէ օրենքի խախտում.
«Սա հիմք է, որ էթիկայի հանձնաժողովը սկսի վարույթ: 10 օրվա ընթացքում պետք է որոշում կայացվի դիմումը վարույթ ընդունելու մասին: Որոշումը պետք է 3 օրվա ընթացքում ուղարկվի թե՛ դիմումատուին, թե՛ այն պատգամավորին, որի վերաբերյալ ներկայացվում է տվյալ առարկությունը»:
Կարեւոր է նաեւ, որ հանձնաժողովն իրավունք ունի պետական տեղական ինքնակառավարման ցանկացած մարմնի դեմել ու ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն:
Սակայն Ա.Մինասյանը, նշված առավելություններից բացի, հանձնաժողովի կազմավորման ու օրենքով նախատեսված իրավասությունների շարքում տեսնում է նաեւ թերություններ. «Առաջին թերությունն այն է, որ հանձնաժողովի նախագահի եւ փոխնախագահի ռոտացիոն նշանակումները վերապահված են բացառապես խոշոր ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր խմբակցություններին, մինչդեռ խորհրդարանի մյուս խմբակցությունները դուրս են մնում այդ շրջանակից»:
Մյուս թերությունն այն է, որ թեեւ Էթիկայի հանձնաժողովը ունի տեղեկություններ ստանալու իրավունք, բայց դա վերաբերում է միայն պետական ինքնակառավարման մարմիններին.
«Մինչդեռ մի շարք տեղեկություններ, որոնք օրենքի պարտադրանքով պետք է ներկայացվեն, չեն վերապահված պետական մարմիններին: Այդ տեղեկությունները ոչ պետական մարմինները կամ մասնավոր կազմակերպությունները միայն կարող են տալ եւ դրանց մոտից տեղեկատվություն ստանալը բավական դժվարացնելու է էթիկայի հանձնաժողովի գործունեությունը:
Ստիպված էթիկայի հանձնաժողովը պետք է անցնի իր մեկ այլ լծակի կիրառմանը, այն է՝ հայցով դիմի դատարան՝ պարտադրելու այս կամ այն ոչ պետական հիմնարկին, որպեսզի տեղեկատվություն ստանա»:
Էթիկայի հանձնաժողովի անդամը համոզված է, որ իրենց կհաջողվի հիմնարար որոշումներ կայացնել ու նպաստել խորհրդարանական աշխատանքում նոր մշակույթի ձեւավորմանը. «Հասկանում եմ, որ խոսքը բավական քաղաքակիրթ կանոնների մասին է։ Սա իրական կյանքում բավական դժվար է լինելու կիրառել, բայց, կարծում եմ, որ էթիկայի հանձնաժողովը այն պարիտետային կազմով, որ ձեւավորված է` երեք ընդդիմադիր եւ երեք ոչ ընդդիմադիր խմբակցություններից, հնարավորություն կունենա կայացնել մի քանի հիմնարար, արդյունավետ եւ ամենակարեւորը՝ նախադեպային որոշումներ»։
Խորհրդարանական հանձնաժողովը վարույթ է ընդունելու ցանկացած դիմում. «Եթե ակնարկ կա մեր հայտնի գործարար պատգամավորների վերաբերյալ, կարծում եմ, որ, այո, նշված դեպքերի մասով թե՛ մեր խմբակցության պատգամավորները, թե՛ այլ խմբակցության պատգամավորները կներկայացնեն համապատասխան դիմումներ՝ քննելու համար այդպիսի դեպքերը»:
Ինչ վերաբերում է իրավական հետեւանքներին, ապա հանձնաժողովը կարող է եզրակացություն ներկայացնել պատգամավորական լիազորությունների դադարեցման մասին խորհրդարանի լիագումար նիստին. «Եթե բիզնեսի մասով կա կոնկրետ իրավական հետեւանքի հնարավորություն, մասնավորապես եթե հանձնաժողովը հանգեց այնպիսի եզրակացության, որ կոնկրետ անձը ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել կամ շահերի բախում ունի, ապա կայացված եզրակացությունը ներկայացվում է ԱԺ լիագումար նիստին:
Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը միանգամից ընդգրկվում է լիագումար նիստ ու քվեարկվում է: Չեմ կարծում, որ եթե հստակ փաստեր, հնարավորություններ լինեն, լիագումար նիստը լիազորությունների դադարեցման մասին որոշում չկայացնի»:
Սակայն էթիկայի կանոնների խախտման դեպքում իրավական հետեւանքներ չեն նախատեսված. «Այստեղ թերություն կա, որ էթիկայի խախտման տեսակետից իրավական լուրջ հետեւանքներ չկան:
Հանձնաժողովի որոշումը պարզապես փաստում է, որ այս կամ այն պատգամավորը թույլ է տվել էթիկայի կանոնների խախտում` խախտել է օրենքը, խախտել է հասարակության բարոյական նորմերը, իրեն վայել չի պահել այս կամ այն միջավայրում, չի նպաստել խորհրդարանի դերի եւ հեղինակության բարձրացմանը»:
- ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Ամռանը սննդային թունավորման սպառնալիքը բազմապատիկ աճում է։ Փչացած սննդամթերքը կարող է հանգեցնել ինչպես փորլուծության, այնպես էլ մահացու վտանգավոր հիվանդությունների։
ԱՂՑԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏԵՔ ՏԱՆԸ
Մենք ...ՄԵԿ ՎԱՅՐՈՒՄ` ՀԱՇՎԱԾ ՐՈՊԵՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
Պետական եկամուտների կոմիտեի շարունակական բարեփոխումների արդյունքում հերթական նորույթն է ներկայացվել գործարարներին։
ՊԵԿ նախագահի հանձնարարականով, Արարատյան տարածաշրջանային մաքսատանը փորձնական ներդրվել ...Ի ՍԿԶԲԱՆԵ ՁԱԽՈՂՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Թեման «թեժ պահելու» նպատակով
Երեկ ՀԱԿ-ը տարածած հայտարարությամբ տեղեկացրեց, որ խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերը որոշել են ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրել:
«Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան», ...Ո՛Չ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ, Ո՛Չ ՊԱՏԵՐԱԶՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այս դրությունը դեռ երկար է պահպանվելու
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերի արդյունքները գալիս են փաստելու, որ ներկայումս միջազգային հանրության ...ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Խորհրդային ժամանակներում «գաղտնիք» բառը առանցքային էր մեր կյանքում՝ ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, «հայրենիք» կամ «կուսակցություն» հասկացությունները։ Իսկ որպեսզի չմոռանայինք, որ մեր գաղտնիքներից կարող է ...ԲՈՂՈՔԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
«Յուրային-օտար», «յուրային-օտար»... Այսպես է գործում ավտոմատ ճանաչման համակարգը ժամանակակից ռազմական ավիացիայում. ինքնաթիռներն անդադար հաղորդում են նշանաբանի պես մի բան, որը թույլ է տալիս նույնականացնել ...ԿՈՂՄԵՐԸ ՊԵՏՔ Է ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱՆ ՀԱԿԱՀԱՐՎԱԾՆԵՐԻՑ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տարածաշրջանային այցով Հայաստանում է գտնվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերը: Բաքվում, ապա Թբիլիսիում տեղի ունեցած բանակցությունները Երեւանում բարձրաստիճան հյուրը երեկ շարունակեց ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՆՅԱՐԴԵՐԸ ՉԵՆ ԴԻՄԱՑԵԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Մերոնց համոզիչ փաստարկներին
ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ երեկ Ազգային ժողովում ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու հուլիսի 5-9-ը Մոնակոյում անցկացված հերթական նստաշրջանի ...ՎՍՏԱՀՈՒԹՅԱՄԲ ՉԱՄՐԱԳՐՎԱԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
Գյումրիի «Շիրակը» եւ Կապանի «Գանձասարը» ընդհատեցին եվրագավաթներում հայկական ֆուտբոլային ակումբների վերջին տարիների անհաջողությունների շարքը: Մարզային երկու թիմերն էլ, օգտվելով բարեհաճ վիճակահանությունից, ...ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԱՐԴԵՆ ԵՐԿՐՈՐԴՆ Է, ԻՍԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ԴԵՌ ԱՌԱՋԻՆԸ
Վիրահայ գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը երկրորդ տեղն է գրավել Լեհաստանի Վրոցլավ քաղաքում ավարտված շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարում: Մեր հայրենակիցը այդպես էլ չի կարողացել վերացնել աղյուսակը ...ԱՊՊԱ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Տրանսպորտային միջոցների ապահովագրական փոխհատուցումներն այս տարի ավելացել են։ Տարեսկզբի հինգ ամիսների տվյալներով, դրանք եղել են հավաքված գումարի ավելի քան 36 տոկոսը։ Այն դեպքում, երբ անցած տարվա առաջին ...ԴԵՊԻ ԿԱՆԱՉ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Աշխարհի բազմաթիվ երկրներում վաղուց կանաչ կամ լանդշաֆտային ճարտարապետությունը քաղաքաշինության կարեւոր ուղղություններից է: Հայաստանի կառավարության կողմից դեռեւս 2011 թվականի նոյեմբերին ընդունվել է «ՀՀ ...ՄԻ ՇՏԱՊԵՔ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ
Երեկվա նիստում գործադիրն առաջարկեց փոփոխություն մտցնել Ընտանեկան օրենսգրքում` կանանց ամուսնական տարիք սահմանելով 18 տարեկանը: Գործող օրենքով ամուսնական տարիքը կնոջ համար սահմանված է 17, իսկ տղամարդկանց ...ԿՀԱՍՆԵՆ ՄԻԵԴ
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի երեկվա որոշմամբ «Դրոյի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու դատավճիռը մնաց անփոփոխ: Արծրունին կշարունակի մնալ ...100 ԴՈԼԱՐԻ ՀԱՄԱՐ
Հուլիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ, քաղաքացուց 100 ԱՄՆ դոլար վերցնելուց անմիջապես ...ԲՌՆՎԵՑ
Հուլիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի պողոտայի թիվ 1 շենքի մոտից բերման են ենթարկել Մարգար Հ.-ին: Պարզվել է, որ նա մայիսին գողացել է Հաղթանակի կամրջի հենասյուներին ամրացված ...Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱՊԱՑՈՒՑԵԼ ԲՀԿ ԽՈՍՆԱԿԸ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Եվ հատկապես ի՞նչն է հերքում
«Հարսնաքարում» վերջերս կատարված ողբերգական դեպքերից հետո, հասկանալի է, վերստին ակտիվ քննարկումներ ծավալվեցին այսպես կոչված թիկնապահների, թիկնազորի, անվտանգության ապահովման ...ԱՅՍ ԱՆԳԱ՞Մ ԷԼ ԼԵՌԸ ՄՈՒԿ ԿԾՆԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ։
Բանախոսը գոհունակությամբ արձանագրեց, որ հանձնաժողովին կարող է դիմել յուրաքանչյուրը. ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵԱՀԿ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերի գլխավորած պատվիրակությանը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը, եւ հույս ...ԳԱՂՏՆԻ ՉԻ ԼԻՆԻ
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ ռուսական «Գազպրոմ» ընկերության միջեւ Հայաստանին մատակարարվող գազի գնի շուրջ բանակցությունները շուտով կավարտվեն: Նախարար Արմեն Մովսիսյանը երեկ նշեց, որ ...ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՄԱՂԹՈՒՄ
...ԱՐԴԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ
Աբովյան-Երեւան եւ Չարենցավան-Երեւան ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի մոտ 40 վարորդ, որոնք հուլիսի 11-ին գործադուլ էին հայտարարել, արդեն աշխատում են: Այդ մասին երեկ տեղեկացրեց տրանսպորտի եւ կապի ...ԴԵՍՊԱՆԻ ԴԵՄ
Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը երկրորդ հայցով դիմել է Սլովակիայի Հանրապետության գլխավոր դատախազություն` ներկայացնելով իր կասկածը, այս անգամ արդեն Ռուսաստանում, ...ՄԵՆՔ ԵՎ ՆՐԱՆՔ
Ըստ արտգործնախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ. «Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը շարունակում է հայտարարել, որ գնել է ու դարձյալ շարունակելու է զենք գնել ռազմական ուժով հակամարտությունը լուծելու համար: ...ԵՎ ՆՈՐԻՑ ՎԱՐԴԱՆԻԿ
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջադրվելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին` որպես քաղաքապետի թեկնածու: «Ինչպես այսօր, այդպես էլ մինչեւ թեկնածուների առաջադրման վերջին օրը մենք կպնդենք Վարդան Ղուկասյանի ...ԴԱՏԱՐԱՆ ԵՆ ԴԻՄԵԼ
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը եւ «Սիվիլիթաս» հիմնադրամը դիմել են դատարան: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան ներկայացված բողոքներում Օսկանյանը ...«ՀՅՈՒԹԵՂ» ՓԱՍՏԸ ՕԳՏԱԳՈՐԾՎԵՑ
«Ադրբեջանի պատվիրակության անդամը հայտարարել էր, թե ԵԱՀԿ-ն մեռած կազմակերպություն է։ Բնականաբար իմ ելույթում այդ «հյութեղ» փաստերը չէի կարող չօգտագործել, եւ «շնորհավորեցի» Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ...ԵԱՀԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
«Ես լրջորեն մտահոգված եմ սահմանային շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերից: Անհրաժեշտ եմ համարում մի շարք միջոցառումներ ձեռնարկել, որոնք քաղաքական բանակցություններից առավել կարեւոր կլինեն իրավիճակը ...
ԻՆՉՊԵՍ ԱՆԴԵՐՍԵՆԻ ՀԵՔԻԱԹՈՒՄ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵԹԵ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՊԱՏՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԻԺ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՆԵՐ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԱՆՀԱՄ ԱՂԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՓՈՂՈՑԱՅԻՆ ԱԿՑԻԱՆԵՐՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԶԳՈՒՇԱՑԵՔ, ԽԱՐԴԱԽ Է
Ռ. ՍԱՐԳՍՅԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՅԱՆՔԻՆ
Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԲԱՔՎԻ ԲԵՄԱԴՐԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ԿՐԿԵՍԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՆՏԱԺԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՉԻ ՄԻՋԱՄՏԻ
ՄԱՀԱՑԵԼ Է ՏԻԿԻՆ ՌԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՅՐԸ
«ԳՐԱՆԴ ՍԱՆ»-ԻՆ ՄՈՏ 200 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌՎԵԼ
- 1723 Թուրքերը գրավում են Թիֆլիսը:
- 1848 Վերացվում է Մարաշի փաշայությունը և այն դառնում է Ադանայի վիլայեթի մեջ գտնվող մի սանջակ:
- 1849 Գրիգոր Գալստյանի խմբագրողթյամբ Սինգապուրում սկսում է հրատարակվել «ՈՒսումնասեր» կիսամսյա լրագիրը, որը շարունակում է լույս տեսնել մինչև 1853 թվականը:
- 1878 Ավարտվեց Բեռլինի կոնգրեսը:
- 1915 Սուետիայի՝ Մուսա լեռան նշանավոր ինքնապաշտպանությունը:
- 1922 Թիֆլիսում սպանվեց ականավոր հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Ծնվ. 1882թ. ապրիլի 5-ին):
- 1964 Մահացավ բանաստեղծ Զորիկ Միրզոյանը: (Ծնվ. 1916 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

