
Ի ՍԿԶԲԱՆԵ ՁԱԽՈՂՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- Թեման «թեժ պահելու» նպատակով

Երեկ ՀԱԿ-ը տարածած հայտարարությամբ տեղեկացրեց, որ խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերը որոշել են ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրել:
«Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցությունները, որոշում ենք այլ խմբակցությունների պատգամավորների հետ համատեղ հուլիսի 17-ին՝ ժամը 12-ին, հրավիրել ԱԺ արտահերթ նստաշրջան «2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին մահ պատճառելու հանգամանքների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու ԱԺ որոշում ընդունելու մասին» օրակարգով»:
Այս հայտարարությունը երեկ ընթերցեց ասուլիսին միայնակ ներկայացած ՀԱԿ համակարգող եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Եթե իսկապես ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» մասնակցությամբ «խորհրդակցություններ» են տեղի ունեցել եւ համատեղ որոշում են կայացրել, նշանակում է ասուլիսին ոչ թե միայն Զուրաբյանը պետք է «սոլո» հանդես գար, այլ նրա կողքին պետք է լինեին նաեւ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին որոշում կայացրած մյուս կուսակցությունների ներկայացուցիչները:
Բայց, ինչպես արդեն նկատեցինք, նախաձեռնության երեք մասնակիցները չկային:
Ավելի ուշ պարզվեց, որ եղել է մեկ խորհրդակցություն: Թեեւ դա այնքան էլ էական չէ, քանզի ավելի կարեւոր է պարզել, թե ինչպե՞ս է ՀԱԿ-ը պատրաստվում հավաքել արտահերթ նստաշրջան հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրությունը: Չէ, իհարկե, դա հնարավոր է, եթե նշված չորս խմբակցությունների անդամները մասնակցեն ստորագրահավաքին, անհրաժեշտ թվով ստորագրություն կհավաքեն:
Սակայն երեկ Զուրաբյանի ասուլիսից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տարակուսանք հայտնեց՝ ասելով, որ ինքը չգիտի, թե ինչ է փոխվել մի քանի օր առաջ իր եւ Լեւոն Զուրաբյանի միջեւ տեղի ունեցած խոսակցությունից հետո:
Օրեր առաջ խորհրդարանի դահլիճում, երբ նրանք միասին քննարկել են հարցը, թե արդյոք իրատեսակա՞ն է 44 ստորագրություն հավաքելը, Նաիրա Զոհրաբյանը ասել է` ոչ. «Ես այն ժամանակ էլ` Հերման Վան Ռոմպոյի հետ հանդիպման ժամանակ, երբ «Բարգավաճից» ընդամենը 13 պատգամավոր էր ներկա, ասացի եւ ասում եմ, որ այս պահին, երբ խորհրդարանը գտնվում է կիսաարձակուրդային վիճակում, իսկ 2-3 օրից արդեն պաշտոնապես արձակուրդները մեկնարկում են, տեխնիկապես հնարավոր չէ 44 ստորագրություն հավաքելը»:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի, այսօր արդեն ԲՀԿ խմբակցության անդամներից ընդամենը մի քանիսն են մնացել երկրում, մնացածը մեկնել է արձակուրդ: Օրեր առաջ Զուրաբյանը, իհարկե, համաձայնել է Ն.Զոհրաբյանի հետ, որ իսկապես հնարավոր չէ այդքան ստորագրություն հավաքել, իսկ թե հիմա ինչու է ոտքի ելել ու հայտարարություն տարածել, ԲՀԿ խմբակցության քարտուղարին հայտնի չէ։
«Չեմ կարող ասել, դա ՀԱԿ-ը պետք է պատասխանի, իրենց նախաձեռնությունն է, ես չգիտեմ` ինչ հաշվարկ է ընկած հիմքում, բայց ես կրկնում եմ, որ այս պահին տեխնիկապես ռեալ չեմ համարում այդքան ստորագրություն հավաքելը»,- ասաց Ն.Զոհրաբյանը: Մի խոսքով, իսկական «Խուլի այծերի» պատմությունն է, ավելի ճիշտ` ՀԱԿ խմբակցությունն է որոշել խուլ ձեւանալ եւ դիմել ցանկացած միջոցի սեփական նախաձեռնությունն իրականացնելու համար:
Փաստորեն նախաձեռնությունը ՀԱԿ-ինն է, բայց Զուրաբյանն ու կոնգրեսը խոսում են նաեւ այլ ուժերի անունից: Հիանալի է ստացվում. իրենց հայտարարության մեջ նշում են չորս ուժերի որոշման մասին, սակայն երեք ուժերից եւ ոչ մեկը չի արձագանքում ՀԱԿ-ի նախաձեռնությանը:
Համենայն դեպս երեկ թեեւ ԲՀԿ-ն արձագանքեց, ինչից պարզ դարձավ, որ մտադրություն չունի մասնակցելու ՀԱԿ-ի նախաձեռնությանը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունն» ընդհանրապես չարձագանքեցին: Այսինքն` նրանք ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու իրենց ցանկության մասին ոչինչ չասացին: Եվ ընդհանրապես ոչ ԲՀԿ-ից, ոչ ՀՅԴ-ից, ոչ էլ «Ժառանգությունից» առայժմ ոչ ոք չի լսել որեւէ բառ այն մասին, թե կողմ են ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորմանը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ հայտարարության բովանդակությանը, ապա միայն քմծիծաղ կարող է առաջացնել այն պնդումը, թե անցած օրերին «Հարսնաքարի» մոտ անցկացվել են «ինքնաբուխ զանգվածային ակցիաներ»: Դրանք նախ զանգվածային չէին, երկրորդ` կոնկրետ շրջանակների, այդ թվում` ՀԱԿ-ի կողմից կազմակերպված ակցիաներ էին, եւ «ինքնաբուխի» մասին խոսք լինել չի կարող:
Պարզվում է նաեւ, որ ՀԱԿ-ին մտահոգում է Հայոց բանակի բարոյահոգեբանական վիճակը: Մի ուժ, որը անցած երկու տարիներին եռանդորեն զբաղված է մեր բանակը վարկաբեկելու գործով, ոչ կանոնադրական գործողությունների մասին բացահայտված ցանկացած դեպք շահարկելով, զօր ու գիշեր վայրահաչում էր զինված ուժերի դեմ, հիմա, տեսեք-տեսեք, նրան «անհանգստացնում» է բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա հնարավոր բացասական ազդեցությունը:
Ի վերջո, ի՞նչ ժամանակավոր հանձնաժողովի մասին է խոսքը, որի ձեւավորումը, հասկանալի է, ձեռնտու է բացառապես ՀԱԿ-ին: Դե, առանց քաղաքական շոուների յոլա գնալ չեն կարող. պետք է, չէ՞, նոսրացող շարքերին ցույց տան, թե ինչպես են գրոհում ռեժիմի վրա, ինչի հնարավորությունը տալիս է ժամանակավոր հանձնաժողովը: Մեկը սրանց չի հարցնում. բա եթե այդքան սիրտներդ ժամանակավոր հանձնաժողով է ուզում, ինչո՞ւ հրաժարվեցիք մասնակցել «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին մանակցելուց:
Թե՞ հիմա է հարմար, երբ արդեն մանդատ ունեք, ինչի շրջանակներում կարող եք աջ ու ձախ ցատկոտել` դրսում մնացած փոքրաթիվ ակտիվիստներին ցույց տալով, թե ԱԺ ամբիոնից ինչպիսի «սկզբունքային» կռիվ եք տալիս «հանցագործ ռեժիմի» դեմ:
Իսկապես, ինչի՞ մասին է խոսքը, երբ «Հարսնաքարի» գործով նախաքննություն է ընթանում: Նախաքննության ընթացքում ի՞նչ ժամանակավոր հանձնաժողով կարող է ստեղծվել: Անգամ եթե դատաքննությունն էլ ավարտված լինի, եւ դատարանը վճիռ կայացնի, դարձյալ անհեթեթություն է կարծել, թե ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորման անհրաժեշտություն կա:
Հիմա էլ ուժային կառույցներում բազմաթիվ քրեական գործեր են քննվում, իսկ ինչո՞ւ այդ գործերի ուսումնասիրության նպատակով ՀԱԿ-ը չի առաջարկում ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովներ:
Տխմարությունն էլ սահման ունի: Բայց ո՞ւմ ենք ասում: Իրոք որ ճիշտ է ասված` տխմարությանը մի՛ առարկիր:
- ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Ե.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Ամռանը սննդային թունավորման սպառնալիքը բազմապատիկ աճում է։ Փչացած սննդամթերքը կարող է հանգեցնել ինչպես փորլուծության, այնպես էլ մահացու վտանգավոր հիվանդությունների։
ԱՂՑԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏԵՔ ՏԱՆԸ
Մենք ...ՄԵԿ ՎԱՅՐՈՒՄ` ՀԱՇՎԱԾ ՐՈՊԵՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
Պետական եկամուտների կոմիտեի շարունակական բարեփոխումների արդյունքում հերթական նորույթն է ներկայացվել գործարարներին։
ՊԵԿ նախագահի հանձնարարականով, Արարատյան տարածաշրջանային մաքսատանը փորձնական ներդրվել ...Ի ՍԿԶԲԱՆԵ ՁԱԽՈՂՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Թեման «թեժ պահելու» նպատակով
Երեկ ՀԱԿ-ը տարածած հայտարարությամբ տեղեկացրեց, որ խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերը որոշել են ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրել:
«Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան», ...Ո՛Չ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ, Ո՛Չ ՊԱՏԵՐԱԶՄ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այս դրությունը դեռ երկար է պահպանվելու
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերի արդյունքները գալիս են փաստելու, որ ներկայումս միջազգային հանրության ...ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Խորհրդային ժամանակներում «գաղտնիք» բառը առանցքային էր մեր կյանքում՝ ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, «հայրենիք» կամ «կուսակցություն» հասկացությունները։ Իսկ որպեսզի չմոռանայինք, որ մեր գաղտնիքներից կարող է ...ԲՈՂՈՔԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
«Յուրային-օտար», «յուրային-օտար»... Այսպես է գործում ավտոմատ ճանաչման համակարգը ժամանակակից ռազմական ավիացիայում. ինքնաթիռներն անդադար հաղորդում են նշանաբանի պես մի բան, որը թույլ է տալիս նույնականացնել ...ԿՈՂՄԵՐԸ ՊԵՏՔ Է ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱՆ ՀԱԿԱՀԱՐՎԱԾՆԵՐԻՑ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տարածաշրջանային այցով Հայաստանում է գտնվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերը: Բաքվում, ապա Թբիլիսիում տեղի ունեցած բանակցությունները Երեւանում բարձրաստիճան հյուրը երեկ շարունակեց ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՆՅԱՐԴԵՐԸ ՉԵՆ ԴԻՄԱՑԵԼ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Մերոնց համոզիչ փաստարկներին
ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ երեկ Ազգային ժողովում ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու հուլիսի 5-9-ը Մոնակոյում անցկացված հերթական նստաշրջանի ...ՎՍՏԱՀՈՒԹՅԱՄԲ ՉԱՄՐԱԳՐՎԱԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
Գյումրիի «Շիրակը» եւ Կապանի «Գանձասարը» ընդհատեցին եվրագավաթներում հայկական ֆուտբոլային ակումբների վերջին տարիների անհաջողությունների շարքը: Մարզային երկու թիմերն էլ, օգտվելով բարեհաճ վիճակահանությունից, ...ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԱՐԴԵՆ ԵՐԿՐՈՐԴՆ Է, ԻՍԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ԴԵՌ ԱՌԱՋԻՆԸ
Վիրահայ գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը երկրորդ տեղն է գրավել Լեհաստանի Վրոցլավ քաղաքում ավարտված շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարում: Մեր հայրենակիցը այդպես էլ չի կարողացել վերացնել աղյուսակը ...ԱՊՊԱ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Տրանսպորտային միջոցների ապահովագրական փոխհատուցումներն այս տարի ավելացել են։ Տարեսկզբի հինգ ամիսների տվյալներով, դրանք եղել են հավաքված գումարի ավելի քան 36 տոկոսը։ Այն դեպքում, երբ անցած տարվա առաջին ...ԴԵՊԻ ԿԱՆԱՉ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Աշխարհի բազմաթիվ երկրներում վաղուց կանաչ կամ լանդշաֆտային ճարտարապետությունը քաղաքաշինության կարեւոր ուղղություններից է: Հայաստանի կառավարության կողմից դեռեւս 2011 թվականի նոյեմբերին ընդունվել է «ՀՀ ...ՄԻ ՇՏԱՊԵՔ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ
Երեկվա նիստում գործադիրն առաջարկեց փոփոխություն մտցնել Ընտանեկան օրենսգրքում` կանանց ամուսնական տարիք սահմանելով 18 տարեկանը: Գործող օրենքով ամուսնական տարիքը կնոջ համար սահմանված է 17, իսկ տղամարդկանց ...ԿՀԱՍՆԵՆ ՄԻԵԴ
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի երեկվա որոշմամբ «Դրոյի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու դատավճիռը մնաց անփոփոխ: Արծրունին կշարունակի մնալ ...100 ԴՈԼԱՐԻ ՀԱՄԱՐ
Հուլիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ, քաղաքացուց 100 ԱՄՆ դոլար վերցնելուց անմիջապես ...ԲՌՆՎԵՑ
Հուլիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի պողոտայի թիվ 1 շենքի մոտից բերման են ենթարկել Մարգար Հ.-ին: Պարզվել է, որ նա մայիսին գողացել է Հաղթանակի կամրջի հենասյուներին ամրացված ...Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱՊԱՑՈՒՑԵԼ ԲՀԿ ԽՈՍՆԱԿԸ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Եվ հատկապես ի՞նչն է հերքում
«Հարսնաքարում» վերջերս կատարված ողբերգական դեպքերից հետո, հասկանալի է, վերստին ակտիվ քննարկումներ ծավալվեցին այսպես կոչված թիկնապահների, թիկնազորի, անվտանգության ապահովման ...ԱՅՍ ԱՆԳԱ՞Մ ԷԼ ԼԵՌԸ ՄՈՒԿ ԿԾՆԻ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ։
Բանախոսը գոհունակությամբ արձանագրեց, որ հանձնաժողովին կարող է դիմել յուրաքանչյուրը. ...ՀԱՅԱՍՏԱՆ-ԵԱՀԿ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերի գլխավորած պատվիրակությանը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը, եւ հույս ...ԳԱՂՏՆԻ ՉԻ ԼԻՆԻ
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ ռուսական «Գազպրոմ» ընկերության միջեւ Հայաստանին մատակարարվող գազի գնի շուրջ բանակցությունները շուտով կավարտվեն: Նախարար Արմեն Մովսիսյանը երեկ նշեց, որ ...ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՄԱՂԹՈՒՄ
...ԱՐԴԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ
Աբովյան-Երեւան եւ Չարենցավան-Երեւան ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի մոտ 40 վարորդ, որոնք հուլիսի 11-ին գործադուլ էին հայտարարել, արդեն աշխատում են: Այդ մասին երեկ տեղեկացրեց տրանսպորտի եւ կապի ...ԴԵՍՊԱՆԻ ԴԵՄ
Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը երկրորդ հայցով դիմել է Սլովակիայի Հանրապետության գլխավոր դատախազություն` ներկայացնելով իր կասկածը, այս անգամ արդեն Ռուսաստանում, ...ՄԵՆՔ ԵՎ ՆՐԱՆՔ
Ըստ արտգործնախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ. «Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը շարունակում է հայտարարել, որ գնել է ու դարձյալ շարունակելու է զենք գնել ռազմական ուժով հակամարտությունը լուծելու համար: ...ԵՎ ՆՈՐԻՑ ՎԱՐԴԱՆԻԿ
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջադրվելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին` որպես քաղաքապետի թեկնածու: «Ինչպես այսօր, այդպես էլ մինչեւ թեկնածուների առաջադրման վերջին օրը մենք կպնդենք Վարդան Ղուկասյանի ...ԴԱՏԱՐԱՆ ԵՆ ԴԻՄԵԼ
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը եւ «Սիվիլիթաս» հիմնադրամը դիմել են դատարան: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան ներկայացված բողոքներում Օսկանյանը ...«ՀՅՈՒԹԵՂ» ՓԱՍՏԸ ՕԳՏԱԳՈՐԾՎԵՑ
«Ադրբեջանի պատվիրակության անդամը հայտարարել էր, թե ԵԱՀԿ-ն մեռած կազմակերպություն է։ Բնականաբար իմ ելույթում այդ «հյութեղ» փաստերը չէի կարող չօգտագործել, եւ «շնորհավորեցի» Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ...ԵԱՀԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
«Ես լրջորեն մտահոգված եմ սահմանային շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերից: Անհրաժեշտ եմ համարում մի շարք միջոցառումներ ձեռնարկել, որոնք քաղաքական բանակցություններից առավել կարեւոր կլինեն իրավիճակը ...
ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԵՆ ԴՆՈՒՄ «ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ» ԱՊԱԳԱՆ
ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆՍՈՒՐԲ ՂԱԶԱՐ ԿՂԶՈՒՄ
«ԳԱԶՊՐՈՄԸ» ՀԱՍՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ 100 ՏՈԿՈՍԻ
Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆԵՐԵՎՈՒՅԹԸ ԹՈՂԱԾ՝ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԴԵՄ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԴԻԼԻՋԱՆԻ ԴՊՐՈՑԸ ՉԻ ՎՏԱՆԳԻ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
ԵԹԵ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՊԱՏՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԻԺ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՆԵՐ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԱՆՀԱՄ ԱՂԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՓՈՂՈՑԱՅԻՆ ԱԿՑԻԱՆԵՐՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՅԱՆՔԻՆ
Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԶԳՈՒՇԱՑԵՔ, ԽԱՐԴԱԽ Է
Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԲԱՔՎԻ ԲԵՄԱԴՐԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ԿՐԿԵՍԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՆՏԱԺԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՉԻ ՄԻՋԱՄՏԻ
ՄԱՀԱՑԵԼ Է ՏԻԿԻՆ ՌԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՅՐԸ
«ԳՐԱՆԴ ՍԱՆ»-ԻՆ ՄՈՏ 200 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌՎԵԼ
- 1723 Թուրքերը գրավում են Թիֆլիսը:
- 1848 Վերացվում է Մարաշի փաշայությունը և այն դառնում է Ադանայի վիլայեթի մեջ գտնվող մի սանջակ:
- 1849 Գրիգոր Գալստյանի խմբագրողթյամբ Սինգապուրում սկսում է հրատարակվել «ՈՒսումնասեր» կիսամսյա լրագիրը, որը շարունակում է լույս տեսնել մինչև 1853 թվականը:
- 1878 Ավարտվեց Բեռլինի կոնգրեսը:
- 1915 Սուետիայի՝ Մուսա լեռան նշանավոր ինքնապաշտպանությունը:
- 1922 Թիֆլիսում սպանվեց ականավոր հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Ծնվ. 1882թ. ապրիլի 5-ին):
- 1964 Մահացավ բանաստեղծ Զորիկ Միրզոյանը: (Ծնվ. 1916 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

