
ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՇՈՒՐՋ
- Մեր հարցերին պատասխանում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

-Կուսակցության քաղաքական ուղեգծի հետ կապված որեւէ սկզբունքային փոփոխություն օրերս ավարտված Գերագույն ժողովում արձանագրվե՞լ է։
-Քաղաքական ուղեգծի որեւէ «վերատեսություն» չկա. մեր ուղեգիծը մնում է նույնը՝ ամբողջական իշխանափոխություն։ Մարտավարական խնդիրների հետ կապված՝ ընդունվել են համապատասխան որոշումներ, բանաձեւեր, որոնց համապատասխան էլ Գերագույն մարմինը պիտի փորձի իր աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնել։
Ամբողջական իշխանափոխություն ասելով՝ հասկանում ենք առաջին հերթին սահմանադրական փոփոխությունների ճանապարհով նախագահական համակարգից անցում խորհրդարանական համակարգի եւ ընդդիմության լիազորությունների մասին համապատասխան օրենքի ընդունում, որտեղ հստակ սահմանված կլինեն ընդդիմության գործառույթները եւ լիազորությունների շրջանակը։ Այսինքն՝ իշխանություն-ընդդիմություն մեկ միասնական քաղաքական համակարգ ստեղծելու խնդիր ենք դրել նաեւ մեր առջեւ։
-Արմեն Ռուստամյանը չի բացառել, որ այդ հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու դեպքում Դաշնակցությունը կարող է պաշտպանել ընդդիմադիր («ոչ իշխանական») ուժերի «միասնական թեկնածուին»։ Նախագահական ընտրություններին, օրինակ, ՀԱԿ-ի հետ դաշինքով մասնակցելու հեռանկարը ձեզ չի՞ «վախեցնում»։
-Գերագույն ժողովի որոշման մեջ ամրագրված է, որ նախապատվելի է նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով, բայց հարցի վերջնական պատասխանը կտա արտահերթ Գերագույն ժողովը, որը տեղի կունենա աշնանը։ Մինչ այդ, Գերագույն մարմինն իրավասու է կայացված որոշումների համատեքստում քաղաքական որոշակի գործընթացներ ձեռնարկել։
Նախագահական ընտրությունները մեզ համար ինքնանպատակ չեն՝ մենք նախագահական ընտրությունները դիտում ենք ամբողջական իշխանափոխության համատեքստում, եւ եթե հնարավոր լինի տարբեր ընդդիմադիր ուժերի համախմբել ընդհանուր քաղաքական պլատֆորմի շուրջ (իսկ այդ պլատֆորմի առանցքը, կրկնում եմ, ամբողջական իշխանափոխություն ենթադրող սահմանադրական փոփոխությունների ընդունումն է), հնարավոր է նաեւ ոչ դաշնակցական թեկնածուի պաշտպանելու տարբերակը։
Խոսքը ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի կամ այլ քաղաքական կուսակցության ներկայացուցչին միասնական թեկնածու առաջադրելու մասին չէ. շատ հնարավոր է, որ այդ թեկնածուն որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչ չլինի։ Գոնե ես չեմ պատկերացնում նման սցենար, որ ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերը համախմբվեն այս կամ այն ընդդիմադիր ուժը ներկայացնող որեւէ թեկնածուի շուրջ։
-Այսինքն՝ միասնական թեկնածուին ավելի շուտ «դրսում» եք տեսնում։
-Ոչ կուսակցական կամ այլ քաղաքական ուժերի շրջանակից դուրս թեկնածուի շուրջ համախմբման հնարավորություն, այո, տեսնում ենք։
-Գերագույն ժողովը որեւէ կերպ անդրադարձե՞լ է «Բարգավաճ Հայաստանի» հետ հարաբերությունների թեմային։
-Նախընտրական շրջանում ԲՀԿ-ի հետ համագործակցություն եղել է միասնական շտաբի շրջանակում։ Այդ փուլն ավարտված է, եւ դա կարող է օգտակար լինել նաեւ հետագա ինչ-ինչ ձեւաչափով համագործակցության համար։ Բայց «Բարգավաճ Հայաստանի» հետ առանձին համագործակցության ձեւաչափեր ճշտելու խնդիր, որպես այդպիսին, դրված չէ։
-Չե՞ք կարծում, որ ԲՀԿ-ն այնուամենայնիվ առանձնանում է «այլընտրանքային» մյուս ուժերից, այն առումով, որ ծանրակշիռ ներկայություն ունենալով խորհրդարանում, կարող է էական դերակատարություն ունենալ առաջիկա քաղաքական զարգացումներում։
-Նախագահական ընտրություններն իրենց տրամաբանությամբ եւ բնույթով ընդհանրապես տարբերվում են խորհրդարանական ընտրություններից։ Այդ տեսակետից խորհրդարանում ավելի կամ պակաս ներկայացված լինելու հանգամանքը, չեմ կարծում, թե շատ մեծ նշանակություն է ունենալու նախագահական ընտրություններում։
Մենք ունենք նախադեպ, երբ խորհրդարանում փոքր խմբակցություն ունեցող քաղաքական ուժը նախագահական ընտրություններում մի քանի անգամ ավելի բարձր ցուցանիշներ է արձանագրել, եւ ճիշտ հակառակը։ Այս առումով, նախագահական ընտրությունները դիտում ենք որպես առանձին գործընթաց մեր մատնանշած կարեւորագույն խնդրի՝ ամբողջական իշխանափոխության համատեքստում։
Այդ խնդրի շուրջ ընդհանուր քաղաքական համաձայնության գալու դեպքում միայն կարելի է քննարկել համագործակցության կոնկրետ ձեւաչափերի հարցը։ Հակառակը՝ ի սկզբանե անձի շուրջ համախմբվելու, այս կամ այն թեկնածուին պաշտպանելու խնդիր դնելը կնշանակեր փառավոր կերպով այդ գործընթացը ձախողել։
-«Հարսնաքարի» միջադեպի վերաբերյալ «առաջին ձեռքից» տեղեկատվություն ստանալու նախաձեռնությունը շարունակելու ի՞նչ ճանապարհ եք տեսնում։
-Համենայն դեպս մտադիր չենք բավարարվել ԱԺ նախագահի պատասխանով, որովհետեւ այդ պատասխանը մեր բարձրացրած հարցի լուծման որեւէ ուղի մատնացույց չի անում։ Ճանապարհներ միշտ կան։ Օրինակ, պատգամավորն իրավունք ունի պետական մարմնին ուղղելու գրավոր հարցումներ եւ օրենքով սահմանված կարգով ստանալ պատասխաններ։ Այլ հնարավորություններ կան, որ դեռեւս քննարկման փուլում են։
- ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԼԻԱԿԱՏԱՐ ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄ ԿԱ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պաշտոնական այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած բազմանդամ պատվիրակությունը: Երեկ կեսօրին ՌԴ օրենսդիր մարմնի վերին պալատի ...ԲԱՔՎԻ ԲԵՄԱԴՐԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ԿՐԿԵՍԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկա տարածաշրջանային այցը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից վերջերս պարբերաբար ի ցույց դրվող պատերազմական սպառնալիքների հերթական բեմականացման, մյուս կողմից՝ միջնորդ տերությունների, ...ԻՆՉՈ՞Ւ ԷԻՆ ՄՈՐՄՈՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ «ՍԻՎԻԼԻԹԱՍԸ»
ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
ԱՄՆ պետքարտուղարության վերջին` 2011թ. զեկույցում առանձին անդրադարձ կա Հայաստանում կրոնական ազատությունների վիճակին: Ընդ որում՝ այն համատեքստում, որ մեզանում այս առումով լուրջ առաջընթաց չկա: Դարձյալ մեծամասնությունն ...ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱԿՑԻԱՆԵՐՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հարսնաքարի» եւ Ռուբեն Հայրապետյանի տան մոտ շարունակվող բողոքի ակցիաները, ակտիվիստների ընդհարումներն իրավապահների հետ, հասարակական կարգը չխախտելու վերաբերյալ վերջիններիս կոչերը ստիպեցին մեզ անդրադառնալ ...ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ «ՆՈՐ ՁԱԽԵՐԸ»
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ կարծիքով, համացանցը ընդամենը լրացուցիչ գործիք է բոլոր այն շարժումների ու նախաձեռնությունների համար, որոնք ակտիվորեն գործում են հայտնի սոցիալական ցանցերում եւ արագորեն ...ԻՆՉԻ ՀԵՏԵՎԱՆՔ ԷՐ ԴՈԼԱՐԻ ԹՈՒԼԱՑՈՒՄԸ
ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Անցած օրը բորսայում արձանագրված դոլարի արժեզրկումը արժութային շուկայում նոր սպասումներ է ի հայտ բերել, որոնք միտված են դրամի ուժեղացման ուղղությամբ։
Մինչ հուլիսի 10-ը բորսայական գործարքների ժամանակ ...ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՇՈՒՐՋ
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Մեր հարցերին պատասխանում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
-Կուսակցության քաղաքական ուղեգծի հետ կապված որեւէ սկզբունքային փոփոխություն օրերս ավարտված Գերագույն ...ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՍՆԱՆԿԱՑՈ՞ՒՄ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Աբովյան-Երեւան-Աբովյան ու Չարենցավան-Երեւան-Չարենցավան ավտոբուսային թիվ 259 եւ 275 երթուղիներն սպասարկող «Քինգ դե լյուքս» ընկերության ավելի քան 40 վարորդներ երեկ գործադուլ էին հայտարարել։ Հետաքրքիր է, ...10 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄՈՎ ՀԵՌՈՒ ՉԵՍ ԳՆԱ
Երեւանցի Էդուարդ Մաթոսյանը մասնակցեց Պորտուգալիայում անցկացված հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը` աչքի ընկնելով մրցաձեւերից մեկում: Նրա ելույթների մասին զրուցեցինք մարզիկին մրցավայր ուղեկցած ...ՍԱՐԳՍՅԱՆԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ Է ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
Գաբրիել Սարգսյանը շարունակում է մեկնարկային հաղթարշավը Հունաստանի Ռեթիմնո քաղաքում ընթացող շախմատի բաց մրցաշարում: 5-րդ տուրում սպիտակներով գերազանցելով ուկրաինացի Յուրի Կրիվոռուչկոյին` երեւանցի գրոսմայստերը ...ՄԵԿ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ
Հենրիկ Մխիթարյանը հերթական մրցանակը նվաճեց Դոնեցկի «Շախտյորի» կազմում, որը Ուկրաինայի սուպերգավաթի համար խաղում 2:0 հաշվով հաղթեց նույն քաղաքի «Մետալուրգին»: Վերջինիս մարզաշապիկով սուլիչից սուլիչ հանդիպմանը ...ԳԱԶԻ ԽՆԴԻՐԸ
«Գազպրոմ» ընկերությունների խմբի եւ հայ գործընկերների միջեւ ներկայումս բանակցություններ են ընթանում երկկողմ համագործակցության մի շարք հարցերի, այդ թվում՝ նաեւ գազի սակագնի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում ...ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում պաշտոնական այցով գտնվող ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զաննիերը երեկ Երեւանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցին հանձնեց 10 հազար եվրոյի նվիրատվության վկայագիր: ...ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ
ԵԱՀԿ Մինսկի խումբը տարվա սկզբից ակտիվություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը լուծում գտնելու ուղղությամբ: Երեկ այս մասին նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: «Վերջերս համանախագահները ...ՁԵՎԱԿԱՆ
Անդրադառնալով Ուզբեկստանի` ՀԱՊԿ-ում անդամակցությունը կասեցնելու որոշմանը, Վ.Մատվիենկոն երեկ նշեց, որ այդ երկիրը գործնականում չի էլ մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին: «Դա ոչ թե համագործակցություն է եղել, այլ ...ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ԴԱՏԸ
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ տեղի ունեցավ ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը: Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը հայտարարեց, որ կալանավորված ակտիվիստ ...ՀԵՏ Է ՈՒՂԱՐԿԵԼ
Թուրքիայի վճռաբեկ դատարանը հետ է ուղարկել 2007թ. հունվարի 19-ին սպանված «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի դատական գործի` Հանրապետական գլխավոր դատախազության ուսումնասիրության արդյունքում կազմած հայցը: ...ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվել է հայ-ռուսական հարաբերություններին եւ տարբեր ...ՀՐԱԺԱՐՎԵՑ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
Հայաստանում պաշտոնական այցով գտնվող ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զաննիերը երեկ Երեւանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցում էր: Լրագրողների քաղաքական որեւէ հարցի ԵԱՀԿ գլխավոր ...ՆՈՒՅՆ ԳԵՏԸ՝ ՉՈՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ
ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ընդդիմադիր քաղաքական ուժերը կարող են երջանկությունից պարել, քանի որ Հայ ազգային կոնգրեսը երեկ հայտարարեց, որ կողմ է, ավելին` «խրախուսում» է գործընկերների հետ 2013-ի նախագահական ընտրություններում միասնական ...ՀՈՐԻԶՈՆԻ ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԳԾԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
Եվ այսպես. քաղաքական սեզոնն ավարտվում է, եւ հիմնական իրադարձությունները սպասվում են արդեն աշնանը։
Ընդդիմությունը չի էլ թաքցնում, որ իր բոլոր հույսերը կապում է համաշխարհային ճգնաժամի նոր ալիքի հետ, որը ...ՈՐՈՇԱԿԻ ՓՈՒԼՈՒՄ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ Ստեփանակերտում հայտարարել են, որ բանակցությունների «որոշակի փուլում» Լեռնային Ղարաբաղը կմիանա բանակցային գործընթացին, սակայն կոնկրետ ժամկետ չի նշվել:
Ռուսաստանցի ...ՊԼԱՏՖՈՐՄԻ ՇՈՒՐՋ
Ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ. «Նախագահական ընտրությունները մեզ համար ինքնանպատակ չեն՝ մենք նախագահական ընտրությունները դիտում ենք ամբողջական իշխանափոխության ...ՉԻ ՎԵՐԱԾՎԻ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ գնահատմամբ՝ բողոքավոր ակտիվիստների նախաձեռնությունները չեն կարող մինչեւ նախագահական ընտրությունները վերածվել լուրջ ուժի. «Նախ այդ շարժումները սահմանափակ են սոցիալ-դեմոգրաֆիական ...ԶԻՆՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ
Նախօրեին ՊՆ Երեւանի Կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Հակոբ Սարգսյանը: Նա հուլիսի 6-ին Երեւանի ԿԿԶՀ էր ընդունվել սուր ռեսպիրատոր հիվանդություն, ...ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի նկատմամբ Ֆրանսիան ունի առանձնահատուկ վերաբերմունք: Երեկ այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: «Ելիսեյան պալատը խորհում է, թե ինչպես ...
ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ԷԼԻՏԱՆ
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀՈՒՍՈՎ ԵՄ՝ ԿՄԻԱՆԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ
ՃԱՆԱՊԱՐՀ ՓԱԿԵԼԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՎԱՆԴՈՒՅԹ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
ԵԹԵ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՊԱՏՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԻԺ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՆԵՐ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԱՆՀԱՄ ԱՂԻ ՄԱՍԻՆ
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆՓՈՂՈՑԱՅԻՆ ԱԿՑԻԱՆԵՐՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԸ
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԶԳՈՒՇԱՑԵՔ, ԽԱՐԴԱԽ Է
Ռ. ՍԱՐԳՍՅԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՅԱՆՔԻՆ
Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԲԱՔՎԻ ԲԵՄԱԴՐԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ԿՐԿԵՍԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՆՏԱԺԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՉԻ ՄԻՋԱՄՏԻ
ՄԱՀԱՑԵԼ Է ՏԻԿԻՆ ՌԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՅՐԸ
«ԳՐԱՆԴ ՍԱՆ»-ԻՆ ՄՈՏ 200 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌՎԵԼ
- 1864 Ծնվեց երգիծաբան Հարություն Ալփիարը: (Վախճ. 1919 թ.):
- 1923 ՀԿ(բ)Կ Կենտկոմին կից ստեղծվում է ՀԿ(բ)Կ պատմության բյուրո՝ Կուսպատը:
- 1924 Մեծ մարդասեր, նորվեգացի գիտնական Ֆ. Նանսենի նախաձեռնությամբ Ազգերի լիգան որոշում կայացրեց «Նանսենյան» անձնագիր տրամադրել կոտորածից փրկված հայերին:
- 1933 Թիֆլիսում վախճանվեց գրող Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան): (Ծնվ. 1867թ.-ին):
- 1934 Լույս է տեսնում ՀԿ(բ)Կ Կենտկոմի, Երքաղկոմի և ՀԽՍՀ Կենտգործկոմի օրգան «Կոմունիստ» թերթի առաջին համարը:
- 1938 Բացվում է ՀԽՍՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

